
ՏՈՀՄԻԿ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼՆ ՈՒ ԳԻՏԱԿԸ
Թվում էր` Արթիկում, խնուսցի եւ գյումրեցի ծնողների` Զավենի ու Մանիկի ընտանիքում լույս աշխարհ եկած ավագ զավակը, գիտության ուղին բռնած լրջախոհ գիտնականը՝ տնտեսագիտության թեկնածուն, երեք երեխաների հայրը գտել է իր առաքելությունը, իր տեղը կյանքում, բայց... ահա եւ ճակատագրական դիպվածը:
Լինելով Հայրիկ Մուրադյանի երգերի երկրպագու՝ Ռուդիկ Հարոյանը 1978-ին անդամագրվում է նրա դստեր` ճանաչված լեզվագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, նրբաճաշակ երաժիշտ Մարո Մուրադյանի՝ դեռեւս անանուն (հետագայում` «Ակունք») տոհմիկ երգի սիրողական խմբին: Առաջին բանը, որ զարմացնում է նրան, «Հով, հով, հովն ընկավ» պարերգի կատարման ճիգն էր: Գիտեին, որ պարերգ է, բայց ոչ մեկը հստակ չգիտեր պարի քայլերը: Ցանկությունը մեծ էր գեղջկական պարերին տիրապետելու, բայց հրավիրված մասնագետները չէին գոհացրել:
Հարոյանը, ողջ էությամբ նվիրվելով խմբին, գիտակցում է նաեւ ավանդական պարի անհրաժեշտությունը, իր առջեւ նպատակ դնում՝ ազատ ժամերին ուսումնասիրել եւ գյուղական միջավայրում գործնականում տիրապետել ավանդական պարի հիմունքներին ու ոգուն: «Հանդուգն որոշում էր դա, բայց, փառք Աստծո, համառ պրպտումներս, հափշտակությունս եւ անզուսպ սերս պարի հանդեպ անպտուղ չմնացին,- ասում է Հարոյանը:- Ավանդական պարը կրողներից սովորած բանահավաքչական նյութերիս կարողացա շունչ տալ, եւ «Ակունքը», ի թիվս ազգագրական երգերի, կատարեց նաեւ մեր նախնյաց մաքրամաքուր, ավանդական պարերն ու պարերգերը»: Իսկ նա դարձավ խմբի պարուսույցը:
Ժողովուրդն անասելի ոգեւորվեց, գնահատեց ու սիրեց «Ակունքը»՝ նրա մեջ տեսնելով հայրենի երգերն ու պարերը վերադարձնողին: 1981-ին արդեն ՀՀ Ռադիոհեռուստապետկոմի նախագահ, հայրենանվեր մտավորական, ազգային գործիչ Ստեփան Պողոսյանի ջանքերով, «Ակունքը» դարձավ Ռադիոյի եւ հեռուստատեսության ազգագրական երգի-պարի խումբը, ինչը հուժկու թափ հաղորդեց տոհմիկ երգերի ու պարերի հանրայնացմանը: Ավելին՝ հայոց վաղեմի մշակույթն այդ տարիներին «Ակունքի» արտերկրյա բեղուն հյուրախաղերով սփռվեց աշխարհով մեկ (ԱՄՆ, ԳՖՀ, Ռուսաստան, Էստոնիա, Ղազախստան, Ուզբեկստան), օրինակ ծառայեց սփյուռքին: Բազմաթիվ համերգներ հանրապետության շրջաններում, հանրային հեռուստատեսությամբ, եւ ամենուր, հայ երգի կողքին, Հարոյանի բեմ հանած ազգագրական պարերը փայլեցին իրենց գունագեղությամբ, ոճական ինքնատիպությամբ, ավանդականի բնականությամբ: Տոհմիկ պարարվեստի նվիրյալը համոզված է, որ մեր ազգային պարի շատ նմուշներ համաշխարհային ֆոլկլորի գլուխգործոցներ են: Նրա համոզմամբ՝ մեր նախնյաց ավանդական երգերն ու պարերը, ծիսական արարողություններն այն թանկագին մասունքներն են, որոնց հաղորդակցվելով ճանաչում ես քո տեսակը, էությունը, առաքելությունը, հասկանում հայի ֆենոմենը, հավերժի հետ կապը: «Պարը, պարերգը մարմնի հոգու թարգմանն է, աղոթարանը»,- ասում է Ռուդիկ Հարոյանը:
Ազգային պարի, պարերգի, գեղջկական երգերի ներխուժումը քաղաքային միջավայր իր հետ բերեց նաեւ դրանք անեղծ պահելու հրամայականը: Այդ գործում նախանձախնդիր էին «Ակունքը»՝ իր հետեւողականությամբ, Հայրիկ եւ Մարո Մուրադյանները, Ռուդիկ Հարոյանը՝ իրենց խորհուրդներով նորաստեղծ ազգագրական խմբերին: Այս առումով, անկասկած, մեծ դեր են խաղացել նաեւ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում տեղի ունեցող ամենամյա ազգագրական երգի, պարի փառատոները՝ իրենց բանիմաց հանձնախմբով (պրոֆեսորներ՝ Մարգարիտ Բրուտյան, Ալինա Փահլեւանյան, Հայրիկ եւ Մարո Մուրադյաններ, ժենյա Խաչատրյան, էմմա Պետրոսյան, Արուսյակ Սահակյան, Ռուդիկ Հարոյան եւ այլք), նրանց անաչառ գնահատականները եւ մամուլում, գիտական շրջանակներում հարցերի բարձրացումը: Հարոյանն առաջիններից էր, որ հեռուստատեսությամբ պարբերաբար ներկայացնում էր ազգագրական պարարվեստի խնդիրները, մեկնաբանում եւ սովորեցնում պարը եթերում:
Շուրջ երեք տասնամյակ Ռուդիկ Հարոյանը լրջորեն զբաղվում է բանահավաքչությամբ: Շրջել է հանրապետության եւ արտերկրի հայասփյուռ շատ վայրերում, գրառել, հավաքագրել ազգագրական տարբեր շրջանների 300-ից ավելի պար ու պարերգ, հատուկ ուշադրություն նվիրել ծեսերին, արարողություններին եւ ավանդություններին: Իսկ Սեւ ծովի ափին հաստատված համշենահայերի բնակավայրերում, գրառելով նրանց հնօրյա երգն ու պարը, աջակցել է նրանց՝ Մայր հայրենիքում իրենց ավանդական երգերն ու պարերը ներկայացնելու: Երեւանում 1984-ին, ի մի բերելով համշենցիներին, հիմնադրել է «Համշեն» ազգագրական անդրանիկ խումբը:
Որպես պարուսույց կամ գեղարվեստական ղեկավար, անուրանալի ներդրում է ունեցել նաեւ «Մարաթուկ» (1984-1986), Երեւանի տնտեսագիտության ինստիտուտի «Մասունք» (1986-1989), Երեւանի պետական կոնսերվատորիայի հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի «Նարոյ» (1987-2000), «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկապատանեկան «Գոհար» (1993-1995), «Հայրիկ Մուրադյան» մանկապատանեկան ազգագրական երգի-պարի (1997-2004), Աշտարակի «Փերիա» (1988-1994), Արաբկիրի Հայորդաց տան մանկապատանեկան «Նիգ» (2001-2004) խմբերում, որոնցից յուրաքանչյուրը ժամանակին իր յուրօրինակությամբ եղել է անկրկնելի:
1987-1991 թթ. Երեւանում, «Նարոյ» համույթի բազայի հիման վրա, Հարոյանը ազգային պարը, երգը, ծեսը ժողովրդին հասու դարձնելու նպատակով, նախաձեռնում է «Պարատան» թեմատիկ երեկույթ-հավաքներ` նվիրված հայոց այս կամ այն գավառի ազգագրական մշակույթին` իրականացնելով միաժամանակ գեղջկական պարերի, պարերգերի զանգվածային ուսուցում: Ի դեպ, Ջավախքի ավանդական մշակույթին նվիրված «Պարատան» խանդավառ երեկույթը խթանեց «Ջավախք» հարենակցական միության ստեղծումը, որի վարչության անդամ ընտրվեց նաեւ Ռուդիկ Հարոյանը` Ջավախքի ավանդական մշակույթի վերհանման եւ հանրայնացման ավանդի համար:
Նկատի ունենալով «Պարատան» փորձը, մտահոգ հինավուրց պարերի ճակատագրով, Ռ. Հարոյանը 1987-ին մամուլում հարց է բարձրացնում` ազգային ավանդական պարի ժառանգությունն ըստ ամենայնի ուսումնասիրելու նպատակով ստեղծել գիտագործնական եւ մշակութային «Պարատուն» կենտրոն, որը հիմնովին կզբաղվի եւ կհամակարգի ազգագրական պարերի, պարանմուշների հավաքագրման, մեկնաբանման, պահպանման, հանրայնացման, սերնդեսերունդ փոխանցման խնդիրները: Հասարակությունը ջերմորեն ընդունեց այդ գաղափարը: Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները դիպլոմային հինգ աշխատանք են պաշտպանում այդ թեմայով: Երքաղսովետը Զանգվի ձորում տեղ է հատկացնում «Պարատան» կառույցի համար: Շինարարությունը թափ է առնում, բայց 1990-ին, երկրի անկախացումից հետո, նորաստեղծ իշխանությունը թաղում է «Պարատան» գաղափարը` կիսակառույցը մասնավորեցնելով: Սակայն այսօր էլ հայրենի մշակույթի ժառանգության հանդեպ բացառիկ սիրով ու հոգածությամբ, նվիրումով լի գիտնական պարուսույցը հույսը չի կորցրել եւ հավատում է, որ մի օր իրականություն կդառնա իր փայփայած երազանքը՝ հայոց պարատունը: Ազգային պարը պետք է մտնի հայի կենցաղ, պետք է պարեն բոլորը` մեծից փոքր` ընտանեկան հավաքույթներում, հարսանիքներում թե տոնակատարություններին, հատկապես հիմա՝ համաշխարհայնացման այս հարահոսում, երբ ձեւավորվում է ժամանակակից երիտասարդի մի նոր տեսակ` հեռու եւ անհաղորդ ազգային նկարագրից:
1993-ին Ռ. Հարոյանը, կամովին հրաժարվելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում իր բարձր պաշտոնից, Երեւանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետի, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի երաշխավորությամբ եւ մասնակցությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հիմնադրում է հայ պարագիտության հիմնադիր «Սրբուհի Լիսիցյանի անվան ավանդական պարի դպրոցը», ըստ էության, առաջինը հանրապետությունում գործնականում իրականացնելով Կոմիտասի փափագը` ավանդական պարը դարձնել հանրակրթական առարկա: Կրթահամալիրի շուրջ 3000 երեխայի համար, մանկապարտեզից մինչեւ ավագ դպրոց, նաեւ մանկավարժական ուսումնարանի համար, պատրաստվում են ուսումնամեթոդական ծրագրեր, ներգրավվում եւ վերապատրաստվում պարուսույցներ:
Ռուդիկ Հարոյանը բանահավաքչական, բեմադրական, մանկավարժական գործունեությանը զուգահեռ, հրատարակել է նաեւ հայկական ավանդական երգերի, խաղ-պարերի ուսուցման «Ձորի- Ձորի», «Զատիկ», ավելի ուշ` «Շեկլիկ փիսիկը» գրքերը: «Զատիկ» գիրքը դարձել է ուսուցիչների սեղանի գիրքը, որով մինչ օրս Զատկի տոնին մեկը-մյուսից գեղեցիկ տոնահանդեսներ են բեմադրում: Այս ընթացքում բեմադրվել են նաեւ նրա հեղինակած «Տիկնի պսակ», ավելի ուշ` «Պա՞ս, թե՞ ուտիս» եւ «Շեկլիկ փիսիկ» թատերախաղերը: Հիացմունքի եւ հավուր պատշաճի գնահատման են արժանի նրա բոլոր խմբերի ելույթները` նվիրված տաղավար տոներին, ազգային համուհոտով լի ծես-հանդեսներին` Ամանորին, Տերընդձեզին, Ծառզարդարին, Զատկին, Բարիկենդանին, Վարդավառին...
Տոհմիկ պարարվեստի նվիրյալն այսօր ցավում է, որ ազգագրական շատ խմբեր այսօր զբաղված են երաժշտական եւ պարային ժողովրդագրական անհարկի «մշակումներով» եւ «նորարարությամբ», մեր ազգային ոգուն խորթ ու անհարիր ռիթմիկ վարժություններով: Նոր սերունդը, սիրահարված այլոց մշակույթներին, օտարվում է ազգային պարարվեստի ակունքներից, որ մեր նախնյաց հոգեւոր մաքրության ավազանն են եղել: Մեր ժողովուրդն այսօր կարոտ է մեր մամիկների շուրթերից հնչած երգերի վաղեմի պարզությանն ու հմայքին, անպաճույճ պարերգերին ու խաղերգ-պարերին: «Պարը մեր մշակութային վահանն է, մեր այցեքարտը, որը հիմա վտանգված է մեր անտարբերության եւ մոռացության հետեւանքով: Պատահական չէ, որ այսօր մեր տոհմիկ շատ պարանմուշներ թուրքերը յուրացրել, դարձրել են իրենցը եւ հայտարարում են, թե իբրեւ հայերը հավակնում են տեր կանգնել, այսպես կոչված, իրենց՝ «թուրքական ավանդական պարերին»,- մտահոգվում է տոհմիկ պարարվեստի նվիրյալը եւ ցավով հիշում, թե ինչպես տարիներ առաջ Գերմանիայում իրենց համերգից հետո մամուլում կարծիք էին հայտնել, թե հայկական պարերը շատ նման են թուրքականին: «Պարը նրանն է, ով տեր է կանգնում եւ պարում է»,- համոզված է պարուսույցը:
Ռուդիկ Հարոյանը վերջին երեք տարիներին ԱՄՆ-ում «Հովնանյան» դպրոցում ազգագրական երգն ու պարը, հայկական ծեսերն ուսուցանելուց հետո վերջերս վերադարձել է հայրենիք: Հայոց մաքուր ու եզակի բանահյուսությանը տեր կանգնելու, սերնդեսերունդ փոխանցելու ազնիվ մղումով ստեղծել է ավանդական երգի-պարի «Մասունք» խումբը` միանգամայն հայեցի, անխառն ու զուլալ ներկայացնելու մեր ազգային երաժշտության թանկ նշխարներն ու մասունքները: Ամիսների կենսագրություն ունեցող խումբը Երեւանի պատմության թանգարանում Զատկի տոնին նվիրված ծիսական արարողությամբ հիացրել է ներկաներին: Որպես ավանդական պարի պարուսույց՝ Հարոյանն աշխատում է նաեւ Փարաքարի արվեստի դպրոցում, Ավանի մշակույթի տանը:
Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս, ՀՀ պարարվեստի միության վարչության անդամ Ռուդիկ Հարոյանի 60-ամյա կենսագրությունը նշանավորվում է բեղուն գործունեությամբ՝ տնտեսագիտական տասնյակ աշխատություններով ու մենագրություններով, հայ ավանդական պարարվեստին նվիրված գիտական եւ հրապարակախոսական ուշագրավ հոդվածներով:
Ռուդիկ Հարոյան. ազգային մշակույթի նվիրյալ, միշտ լավատես ու հուսավառ, մանկան պես պարզ ու անմիջական, ավանդական երգ ու պարի անխառն սիրով, մարդ, որ իր ազգային նկարագրով վարակում է մեզ հայ լինելու հպարտությամբ:
- ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆ
ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԳՁԳՈՒՄԸ ԱՆՆԵՐԵԼԻ ԵՆ
- Բեռլինի պետական Ազատ համալսարանի հայկական բաժինը վտանգի տակ է: Արդեն մի քանի տարի է համալսարանի բյուջեի կրճատման միտում է նկատվում: Այս համալսարանը 65 հազար ուսանող ունի, եւ ղեկավարությունը ձգտում է ...ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԱՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏՈՆԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏ
Ա. Հ.Հուլիսի 4-ին նշվող անկախության տոնը Միացյալ Նահանգների դեսպանատունը Հայաստանում այս տարի կտոնի հուլիսի 3-ին: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների ...1620 ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեւի իշխանական հատվածի շատ քաղաքական գործիչներ, ովքեր աչքի են ընկնում ընդդիմության հանդեպ սուպերանհանդուրժողական կեցվածքով, սովորելու բան ունեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ, ԼԱՎ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ՎԵ՞ՐՋ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոռուպցիան ամենալուրջ խնդիրներից մեկն է, որ խոչընդոտում է հասարակական զարգացմանը: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ համաժողովում իր ...ԵՐԿԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՆՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄի քանի տասնյակ մտավորականներ ու մի քանի հասարակական կազմակերպություններ միավորվել են կայունություն գաղափարի շուրջը եւ իրենց կոչել «Կայունություն հասարակական շարժում» (ԿՀՇ): Արդեն երկու տարի որոշակի պարբերականությամբ ...ԴԱՐՁՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԵԼՅԱՆ, Ստեփանակերտ 1Արդեն մեզ ծանոթ սցենարով ադրբեջանական քարոզչամեքենան դժգոհությունների հերթական ալիքն է բարձրացրել, որում մեղադրում է ղարաբաղյան կողմին, իբր, սահմանամերձ գոտում ադրբեջանցիներին պատկանող ցանքատարածությունները ...«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՆՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ»
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դրական հունով է ընթանում: «Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները ...ԻՆՉՊԵՍ Է ՀԱՐԿՎԵԼՈՒ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ 2009-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՓոքր բիզնեսի հարկման նոր քաղաքականության որոշ մանրամասներ երեկ հրապարակվեցին հարկային պետական ծառայությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը վարում էր ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Գրանդ քենդի» հրուշակեղենի եւ քաղցրավենիքի գործարանը 50-ականներից «Հայհրուշակ» անվանումով Խորհրդային Միության միակ գործարանն է եղել: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը հրուշակեղենի արտադրություն ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԵՆԳԱԼԻԱՅՈՒՄ ԹԱՂՎԱԾ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆՀայաստանի Ազգային գրադարանի ֆոնդը համալրվել է Տիգրան սարկավագ Բաղումյանի «Արեւմտյան Բենգալիայում թաղված հայ հոգեւորականները» գրքով: Ուսումնասիրությունը ներկայացնում է Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի ...ՏՈՀՄԻԿ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼՆ ՈՒ ԳԻՏԱԿԸ
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆԹվում էր` Արթիկում, խնուսցի եւ գյումրեցի ծնողների` Զավենի ու Մանիկի ընտանիքում լույս աշխարհ եկած ավագ զավակը, գիտության ուղին բռնած լրջախոհ գիտնականը՝ տնտեսագիտության թեկնածուն, երեք երեխաների հայրը գտել ...ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Պ. Ք.Մասնագետները շատ վաղուց փորձում են պարզել իտալացի նշանավոր երաժիշտ եւ ջութակի վարպետ Ստրադիվարիուսի պատրաստած ջութակների եզակի հնչողության գաղտնիքը: Բայց առայժմ համոզիչ բացատրություն չեն գտել: Ենթադրվում ...ՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»
Հ. Հ.Գրողների միության երեկվա միջոցառումը նվիրված էր 60-ականներին լույս տեսած «Հանուն հայրենիքի» ամսագրի անդրանիկ համարի լույս ընծայման 40-ամյակին: 1968-ի հուլիսի 2-ին ՊԱԿ-ը ձերբակալել էր ամսագրի հրատարակիչներին՝ ...ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է «17 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ» ՆԱՄԱԿԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ«Ազգ» օրաթերթում հունիսի 28-ին հրապարակվել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «17 երիտասարդ գիտնականների» բաց նամակը ՀՀ նախագահին եւ ՀՀ ԳԱԱ նախագահին, որտեղ անհարկի շահարկված է ՀԳՄ նախագահության ...ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մրցանակային տեղերի համար պայքարը գնալով նոր ուժով է բորբոքվում: Դրան նպաստեցին նաեւ առաջնության 13-րդ տուրում գրանցված արդյունքները: Առաջնության միանձնյա ...ՌՈԲԵՐՏ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հայաստանի 8 ըմբիշներ մասնակցեցին Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում անցկացված ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Նրանցից միայն մեկը՝ Ռոբերտ Ղարիբյանը դարձավ մրցանակակիր: ...ՎԱՂԸ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ
«Երեւան Ջուր» ՓԲԸ«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Հերացի-Սարալանջի փողոցների ճանապարհային հանգույցի շինարարության հետեւանքով հուլիսի 4-ին, Ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-18մ/վրկ: Ջերմաստիճանը գիշերը` +15...+17, ցերեկը` +29...+31 աստիճան:ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ն. Մ.Երեկ Հյուսիսային պողոտայում քաղաքացիները պատմում էին, որ մոտավորապես ժամը 19-ին Հյուսիսային պողոտա են ներխուժել 20-30 հոգանոց տղամարդկանց մի խումբ, որից հետո քաշքշուկների, ծեծկռտուքների մեջ մտել Հյուսիսային ...ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ
3Մարտի 1-ի դեպքերով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային հետախուզման մեջ են հայտարարվել 5 անձինք, որոնցից երկուսը` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ Լենդրուշ Տոնոյանը, ...
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԴԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱԲԱՆԱԿԱՆ» ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԵՐԻ
ՀԴԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

