
«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Գրանդ քենդի» հրուշակեղենի եւ քաղցրավենիքի գործարանը 50-ականներից «Հայհրուշակ» անվանումով Խորհրդային Միության միակ գործարանն է եղել: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը հրուշակեղենի արտադրություն չի ունեցել եւ որոշակի ժամանակ անգործության վիճակում գտնվելով, փորձ է արվել վաճառելու հարեւան Իրանին:
99-ի վերջերին «Գրանդ հոլդինգ» ընկերությունը եւ Վարդանյանների ընտանիքը գնում են գործարանը, եւ 2000-ի ապրիլի 15-ին կարամելի, կոնֆետի տեսականու որոշակի արտադրանքով «Գրանդ քենդին» առաջին անգամ ներկայանում է տեղական սպառողին` ՀՀ-ում սկսելով հրուշակեղենի բնականոն արտադրությունը` «Գրանդ քենդի» անվանումով:
«Գրանդ քենդիի» շոկոլադը արտադրվում է բացառապես բնական հումքից, Գանայի Հանրապետությունից ներկրված հատիկավորի վերամշակումից ստացվող կակաոյի յուղից, կակաոյի լոսածից (գլազուր) եւ կակաոյի փոշուց:
Երեկ «Գրանդ քենդի» հրուշակեղենի արտադրության գործարանում լրագրողները ականատես եղան կակաո հատիկավորից իսկական շոկոլադի պատրաստման ընթացքին, որը միջազգային շուկայում շատ թանկ արժե: Արտադրության տեղամասում տեղակայված 200 հազար եվրո արժողությամբ սարքավորումները բերվում են համապատասխան ջերմաստիճանի, որից հետո շոկոլադը չի սպիտակում: Հայաստանի շուկայում առկա ավելի էժան մյուս շոկոլադները, որոնք հիմնականում ներմուծվում են Ուկրաինայից եւ Ռուսաստանից, պատրաստված են կակաոյի յուղի փոխարինիչների հիմքի վրա` էժանագին արմավի յուղին ավելացնելով կակաոյի փոշի եւ ստանալով «հրուշակային ջնարակ»:
Արտադրության բաժնի պետ Վարդան Խաչատրյանի մատուցմամբ, շոկոլադե արտադրանքը պահվում է 18 աստիճանի սահմանում. ամռանը եւ ձմռանը համապատասխան ջերմային ռեժիմի խախտման դեպքում շոկոլադի վրա առաջացող սպիտակ փառը վկայում է, որ արտադրվում է բացառապես բնական հումքից` կակաոյի յուղով: Իսկ եվրոպական երկրներում արտադրվող այսպես կոչված «հրուշակային ջնարակը» շոկոլադի անվան տակ լայն տարածում է գտել նաեւ Հայաստանում եւ խաբելով հայ սպառողներին` ներկայացվում է իբրեւ շոկոլադ:
«Գրանդ քենդի» կոնֆետի արտադրամասի պետ Սերգեյ Հովակիմյանը ծանոթացրեց բնական կակաոյի հումքից ջնարակի պատրաստման եղանակին: Գերմանական արտադրությամբ ջերմակարգավորիչ կայունացման սարքի շնորհիվ շոկոլադը բերվում է ջերմային ռեժիմի եւ ուղարկվում համապատասխան ձեւավորման:
Շոկոլադապատ չրերի պատրաստումը հիմնականում կատարվում է ձեռքի աշխատանքով: Ընկերությունը չրի պատրաստման համար նախատեսված ծիրանը, դեղձը գնում է Մեղրիի շրջանից, երբեմն` Իրանից, Ուզբեկստանից, իսկ սալորաչիրը` Կալիֆոռնիայից: Արտադրանքը հիմնականում արտահանվում է Վրաստան, բանակցություններ են տարվում Կանադայում, ԱՄՆ-ում ներկայացուցչություն ունենալու համար: Շուտով ընկերությունն իր սպառողների պահանջով կսկսի մեծ համբավ ունեցող, բազմաթիվ առողջարար հատկություններով օժտված «դառը» շոկոլադե սալիկների արտադրությունը, որի բաղադրության մեջ կակաոյի պարունակությունը կազմում է 80 տոկոս:
Ներմուծված շոկոլադի վրա պահպանման ժամկետը շատ դեպքերում գերազանցում է մեկ տարին: Նման երկար պահպանման ժամկետը` ըստ ընկերության արտադրության բաժնի պետի, տարբեր հավելանյութերի, կոնսերվանտների առկայությունն է, որոնք վնասակար են առողջության համար:
«Գրանդ քենդի» ընկերությունը, լինելով հրուշակեղենի արտադրության ոլորտի առաջատար, ունի ավելի քան 1700 աշխատակիցներից բաղկացած աշխատակազմ, որից միայն 500-ը աշխատում է շոկոլադի արտադրամասում: Կառուցվում է գործարանին կից նոր մասնաշենք, որը 1-2 տարի հետո սպառողին կներկայանա հրուշակեղենի արտադրության եւս մի շարք տեսականիներով: Ընկերության առջեւ մեկ դժվարություն է կանգնած` ղեկավարման համակարգի համար նոր կադրերի պատրաստում, որոնք ժամանակի ընթացքում պետք է դառնան պրոֆեսիոնալներ:
- ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԳՁԳՈՒՄԸ ԱՆՆԵՐԵԼԻ ԵՆ
- Բեռլինի պետական Ազատ համալսարանի հայկական բաժինը վտանգի տակ է: Արդեն մի քանի տարի է համալսարանի բյուջեի կրճատման միտում է նկատվում: Այս համալսարանը 65 հազար ուսանող ունի, եւ ղեկավարությունը ձգտում է ...ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԱՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏՈՆԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏ
Ա. Հ.Հուլիսի 4-ին նշվող անկախության տոնը Միացյալ Նահանգների դեսպանատունը Հայաստանում այս տարի կտոնի հուլիսի 3-ին: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների ...1620 ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեւի իշխանական հատվածի շատ քաղաքական գործիչներ, ովքեր աչքի են ընկնում ընդդիմության հանդեպ սուպերանհանդուրժողական կեցվածքով, սովորելու բան ունեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ, ԼԱՎ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ՎԵ՞ՐՋ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոռուպցիան ամենալուրջ խնդիրներից մեկն է, որ խոչընդոտում է հասարակական զարգացմանը: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ համաժողովում իր ...ԵՐԿԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՆՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄի քանի տասնյակ մտավորականներ ու մի քանի հասարակական կազմակերպություններ միավորվել են կայունություն գաղափարի շուրջը եւ իրենց կոչել «Կայունություն հասարակական շարժում» (ԿՀՇ): Արդեն երկու տարի որոշակի պարբերականությամբ ...ԴԱՐՁՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԵԼՅԱՆ, Ստեփանակերտ 1Արդեն մեզ ծանոթ սցենարով ադրբեջանական քարոզչամեքենան դժգոհությունների հերթական ալիքն է բարձրացրել, որում մեղադրում է ղարաբաղյան կողմին, իբր, սահմանամերձ գոտում ադրբեջանցիներին պատկանող ցանքատարածությունները ...«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՆՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ»
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դրական հունով է ընթանում: «Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները ...ԻՆՉՊԵՍ Է ՀԱՐԿՎԵԼՈՒ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ 2009-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՓոքր բիզնեսի հարկման նոր քաղաքականության որոշ մանրամասներ երեկ հրապարակվեցին հարկային պետական ծառայությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը վարում էր ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Գրանդ քենդի» հրուշակեղենի եւ քաղցրավենիքի գործարանը 50-ականներից «Հայհրուշակ» անվանումով Խորհրդային Միության միակ գործարանն է եղել: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը հրուշակեղենի արտադրություն ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԵՆԳԱԼԻԱՅՈՒՄ ԹԱՂՎԱԾ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆՀայաստանի Ազգային գրադարանի ֆոնդը համալրվել է Տիգրան սարկավագ Բաղումյանի «Արեւմտյան Բենգալիայում թաղված հայ հոգեւորականները» գրքով: Ուսումնասիրությունը ներկայացնում է Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի ...ՏՈՀՄԻԿ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼՆ ՈՒ ԳԻՏԱԿԸ
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆԹվում էր` Արթիկում, խնուսցի եւ գյումրեցի ծնողների` Զավենի ու Մանիկի ընտանիքում լույս աշխարհ եկած ավագ զավակը, գիտության ուղին բռնած լրջախոհ գիտնականը՝ տնտեսագիտության թեկնածուն, երեք երեխաների հայրը գտել ...ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Պ. Ք.Մասնագետները շատ վաղուց փորձում են պարզել իտալացի նշանավոր երաժիշտ եւ ջութակի վարպետ Ստրադիվարիուսի պատրաստած ջութակների եզակի հնչողության գաղտնիքը: Բայց առայժմ համոզիչ բացատրություն չեն գտել: Ենթադրվում ...ՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»
Հ. Հ.Գրողների միության երեկվա միջոցառումը նվիրված էր 60-ականներին լույս տեսած «Հանուն հայրենիքի» ամսագրի անդրանիկ համարի լույս ընծայման 40-ամյակին: 1968-ի հուլիսի 2-ին ՊԱԿ-ը ձերբակալել էր ամսագրի հրատարակիչներին՝ ...ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է «17 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ» ՆԱՄԱԿԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ«Ազգ» օրաթերթում հունիսի 28-ին հրապարակվել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «17 երիտասարդ գիտնականների» բաց նամակը ՀՀ նախագահին եւ ՀՀ ԳԱԱ նախագահին, որտեղ անհարկի շահարկված է ՀԳՄ նախագահության ...ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մրցանակային տեղերի համար պայքարը գնալով նոր ուժով է բորբոքվում: Դրան նպաստեցին նաեւ առաջնության 13-րդ տուրում գրանցված արդյունքները: Առաջնության միանձնյա ...ՌՈԲԵՐՏ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հայաստանի 8 ըմբիշներ մասնակցեցին Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում անցկացված ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Նրանցից միայն մեկը՝ Ռոբերտ Ղարիբյանը դարձավ մրցանակակիր: ...ՎԱՂԸ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ
«Երեւան Ջուր» ՓԲԸ«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Հերացի-Սարալանջի փողոցների ճանապարհային հանգույցի շինարարության հետեւանքով հուլիսի 4-ին, Ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-18մ/վրկ: Ջերմաստիճանը գիշերը` +15...+17, ցերեկը` +29...+31 աստիճան:ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ն. Մ.Երեկ Հյուսիսային պողոտայում քաղաքացիները պատմում էին, որ մոտավորապես ժամը 19-ին Հյուսիսային պողոտա են ներխուժել 20-30 հոգանոց տղամարդկանց մի խումբ, որից հետո քաշքշուկների, ծեծկռտուքների մեջ մտել Հյուսիսային ...ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ
3Մարտի 1-ի դեպքերով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային հետախուզման մեջ են հայտարարվել 5 անձինք, որոնցից երկուսը` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ Լենդրուշ Տոնոյանը, ...
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ 3-ՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿԼԻՆԻ «ՖՐԱՆՍ ՏԵԼԵԿՈՄԸ»
Ա. Մ.ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ` ԿՈՒՅՐԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ա. Հ.ԱՄՆ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՃԱԽԱԿԻ ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԴԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱԲԱՆԱԿԱՆ» ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԵՐԻ
ՀԴԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

