
ԻՆՉՊԵՍ Է ՀԱՐԿՎԵԼՈՒ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ 2009-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ
Փոքր բիզնեսի հարկման նոր քաղաքականության որոշ մանրամասներ երեկ հրապարակվեցին հարկային պետական ծառայությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը վարում էր ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Հրավիրված էին նաեւ էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) տնօրենը, տարածքային կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ հարկային ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Արմեն Ալավերդյանը ներկաներին տեղեկացրեց, որ սկսվելու է ՓՄՁ ԶԱԿ-ի հետ փոխհամաձայնեցված քաղաքականություն: Ըստ նրա, ծառայությունների մատուցման խնդիրն աստիճանաբար տեղափոխվելու է տարածքային հարկային ստորաբաժանումներ, որոնք պետք է աշխատեն ՓՄՁ ԶԱԿ-ի տարածքային կենտրոնների հետ համագործակցելով:
Փոքր բիզնեսի նկատմամբ նոր հարկային քաղաքականությունը ներկայացրեց ֆինանսների նախարարության պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վախթանգ Միրումյանը: Նա նախ նշեց, որ նոր հարկային քաղաքականության փաթեթում դրված են երկու սկզբունքներ: Առաջին սկզբունքն այն է, որ միասնական հարկային դաշտ պետք է լինի բոլորի համար, իսկ երկրորդը՝ փոքր բիզնեսից պահանջվելու են պարզեցված հաշվետվություններ:
Որոշակի շեմ է նախատեսվում ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող չհամարվելու համար: Առաջարկվում է 2009-ի հունվարից դադարեցնել պարզեցված հարկի գործունեությունը եւ սահմանել տարեկան 50 մլն դրամ շեմ, որը չգերազանցողները համարվելու են ԱԱՀ չվճարողներ: Դրանք հիմնականում ներկայիս պարզեցված հարկ վճարողներն են լինելու: Իսկ ամսական ԱԱՀ վճարող համարվելու չափն առաջարկվում է ներկայիս ամսական 60 մլն դրամից բարձրացնել 100 մլն դրամի: Դա հնարավորություն է տալիս հիշյալ ընկերություններին ամսական հաշվետվությունների փոխարեն ներկայացնելու եռամսյակային հաշվետվություններ:
Հաջորդ նոր առաջարկն առնչվում է փաստաթղթաշրջանառությանը, որտեղ նախատեսվում է ներդնել պարզ հաշվարկային փաստաթղթեր, ինչպես նաեւ որոշակի շեմի պայմաններում որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ են համարվելու հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կտրոնները: Եթե նախկինում տարեկան ոչ ավելի, քան 1 մլն դրամի չափով էին ՀԴՄ կտրոնները համարվում ծախս հիմնավորող փաստաթղթեր, ապա այժմ այս սահմանը նախատեսվում է հասցնել ամսական 3 մլն դրամի կամ տարեկան 36 մլն դրամի:
ԱԱՀ չվճարող տնտեսվարողների համար նախատեսվում է ամսական իրացման շրջանառությունից 1 տոկոս նվազագույն շահութահարկ գանձել, առանց ամորտիզացիոն մասհանումները հաշվի առնելու եւ առանց կանխավճարների կատարման պարտավորության: Նրանք ազատվում են նաեւ հաշվապահական հաշվեկշիռ եւ ֆինանսական արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունից եւ տարին մեկ անգամ ներկայացնելու են շահութահարկի պարզեցված հաշվարկ: Միաժամանակ, կրճատվելու է նաեւ ԱԱՀ չվճարողների կողմից եկամտահարկին փոխարինող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների չափը՝ 15 եւ 5 տոկոս դրույքաչափերի փոխարեն սահմանվելու է միասնական 3 տոկոս:
Վախթանգ Միրումյանը փոքր բիզնեսի նկատմամբ կիրառվող այս քաղաքականությունն անվանեց միաժամանակ խրախուսող եւ կոշտ:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԳՁԳՈՒՄԸ ԱՆՆԵՐԵԼԻ ԵՆ
- Բեռլինի պետական Ազատ համալսարանի հայկական բաժինը վտանգի տակ է: Արդեն մի քանի տարի է համալսարանի բյուջեի կրճատման միտում է նկատվում: Այս համալսարանը 65 հազար ուսանող ունի, եւ ղեկավարությունը ձգտում է ...ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԱՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏՈՆԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏ
Ա. Հ.Հուլիսի 4-ին նշվող անկախության տոնը Միացյալ Նահանգների դեսպանատունը Հայաստանում այս տարի կտոնի հուլիսի 3-ին: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների ...1620 ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեւի իշխանական հատվածի շատ քաղաքական գործիչներ, ովքեր աչքի են ընկնում ընդդիմության հանդեպ սուպերանհանդուրժողական կեցվածքով, սովորելու բան ունեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ, ԼԱՎ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ՎԵ՞ՐՋ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոռուպցիան ամենալուրջ խնդիրներից մեկն է, որ խոչընդոտում է հասարակական զարգացմանը: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ համաժողովում իր ...ԵՐԿԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՆՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄի քանի տասնյակ մտավորականներ ու մի քանի հասարակական կազմակերպություններ միավորվել են կայունություն գաղափարի շուրջը եւ իրենց կոչել «Կայունություն հասարակական շարժում» (ԿՀՇ): Արդեն երկու տարի որոշակի պարբերականությամբ ...ԴԱՐՁՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԵԼՅԱՆ, Ստեփանակերտ 1Արդեն մեզ ծանոթ սցենարով ադրբեջանական քարոզչամեքենան դժգոհությունների հերթական ալիքն է բարձրացրել, որում մեղադրում է ղարաբաղյան կողմին, իբր, սահմանամերձ գոտում ադրբեջանցիներին պատկանող ցանքատարածությունները ...«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՆՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ»
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դրական հունով է ընթանում: «Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները ...ԻՆՉՊԵՍ Է ՀԱՐԿՎԵԼՈՒ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ 2009-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՓոքր բիզնեսի հարկման նոր քաղաքականության որոշ մանրամասներ երեկ հրապարակվեցին հարկային պետական ծառայությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը վարում էր ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Գրանդ քենդի» հրուշակեղենի եւ քաղցրավենիքի գործարանը 50-ականներից «Հայհրուշակ» անվանումով Խորհրդային Միության միակ գործարանն է եղել: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը հրուշակեղենի արտադրություն ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԵՆԳԱԼԻԱՅՈՒՄ ԹԱՂՎԱԾ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆՀայաստանի Ազգային գրադարանի ֆոնդը համալրվել է Տիգրան սարկավագ Բաղումյանի «Արեւմտյան Բենգալիայում թաղված հայ հոգեւորականները» գրքով: Ուսումնասիրությունը ներկայացնում է Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի ...ՏՈՀՄԻԿ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼՆ ՈՒ ԳԻՏԱԿԸ
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆԹվում էր` Արթիկում, խնուսցի եւ գյումրեցի ծնողների` Զավենի ու Մանիկի ընտանիքում լույս աշխարհ եկած ավագ զավակը, գիտության ուղին բռնած լրջախոհ գիտնականը՝ տնտեսագիտության թեկնածուն, երեք երեխաների հայրը գտել ...ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Պ. Ք.Մասնագետները շատ վաղուց փորձում են պարզել իտալացի նշանավոր երաժիշտ եւ ջութակի վարպետ Ստրադիվարիուսի պատրաստած ջութակների եզակի հնչողության գաղտնիքը: Բայց առայժմ համոզիչ բացատրություն չեն գտել: Ենթադրվում ...ՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»
Հ. Հ.Գրողների միության երեկվա միջոցառումը նվիրված էր 60-ականներին լույս տեսած «Հանուն հայրենիքի» ամսագրի անդրանիկ համարի լույս ընծայման 40-ամյակին: 1968-ի հուլիսի 2-ին ՊԱԿ-ը ձերբակալել էր ամսագրի հրատարակիչներին՝ ...ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է «17 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ» ՆԱՄԱԿԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ«Ազգ» օրաթերթում հունիսի 28-ին հրապարակվել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «17 երիտասարդ գիտնականների» բաց նամակը ՀՀ նախագահին եւ ՀՀ ԳԱԱ նախագահին, որտեղ անհարկի շահարկված է ՀԳՄ նախագահության ...ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մրցանակային տեղերի համար պայքարը գնալով նոր ուժով է բորբոքվում: Դրան նպաստեցին նաեւ առաջնության 13-րդ տուրում գրանցված արդյունքները: Առաջնության միանձնյա ...ՌՈԲԵՐՏ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հայաստանի 8 ըմբիշներ մասնակցեցին Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում անցկացված ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Նրանցից միայն մեկը՝ Ռոբերտ Ղարիբյանը դարձավ մրցանակակիր: ...ՎԱՂԸ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ
«Երեւան Ջուր» ՓԲԸ«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Հերացի-Սարալանջի փողոցների ճանապարհային հանգույցի շինարարության հետեւանքով հուլիսի 4-ին, Ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-18մ/վրկ: Ջերմաստիճանը գիշերը` +15...+17, ցերեկը` +29...+31 աստիճան:ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ն. Մ.Երեկ Հյուսիսային պողոտայում քաղաքացիները պատմում էին, որ մոտավորապես ժամը 19-ին Հյուսիսային պողոտա են ներխուժել 20-30 հոգանոց տղամարդկանց մի խումբ, որից հետո քաշքշուկների, ծեծկռտուքների մեջ մտել Հյուսիսային ...ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ
3Մարտի 1-ի դեպքերով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային հետախուզման մեջ են հայտարարվել 5 անձինք, որոնցից երկուսը` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ Լենդրուշ Տոնոյանը, ...
«ՄԵՐԺԵՔ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«ՌԵՆԿՈՆ» ԿԿԱՌՈՒՑԻ ՆՈՐ ՀԵԾԱՆՎԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ
ՓՈՔՐ ԱԶԳԻ ՄԵԾ ԲԵՌԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆՈՐ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ. Բ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԴԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱԲԱՆԱԿԱՆ» ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԵՐԻ
ՀԴԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

