
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ, ԼԱՎ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ՎԵ՞ՐՋ...
Կոռուպցիան ամենալուրջ խնդիրներից մեկն է, որ խոչընդոտում է հասարակական զարգացմանը: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ համաժողովում իր բացման խոսքն այսպես սկսեց հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համաժողովը կազմակերպել էին ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը` քննարկելու Հայաստանի պարտավորությունները ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի ու Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) շրջանակներում:
Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանի նախագահի այս հարցում առաջ քաշած սկզբունքներն են նաեւ կառավարության գործունեության հիմքում, ամենից առաջ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ունենա տեսանելի եւ չափելի դրսեւորումներ: Բացի այդ, հանրությունը պետք է զգա, որ կառավարության գործողությունները եւ հակակոռուպցիոն ծրագիրը, որի առաջին` օրենսդրական բարեփոխումների փուլը իրագործված է, արդյունք են տալիս:
Վարչապետի մատուցմամբ, հասարակությունը պետք է լայնորեն ներգրավվի հակակոռուպցիոն ծրագրում, կառավարությունն էլ շահագրգիռ է մասնակից դարձնելու ինչպես հասարակական կազմակերպություններին, այնպես էլ ընդդիմությանը: Բացի այդ, Սարգսյանի խոսքերով, կարեւոր է համապատասխան միջավայրի ստեղծումը, հաղթահարելով հոգեբանական բարդույթները եւ անհանդուրժողականություն ձեւավորելով կոռուպցիայի նկատմամբ: Այս ամենի ֆոնին կառավարության նպատակն է հնարավորինս կարճ ժամկետում ունենալ այս ոլորտում լուրջ փոփոխություններ: Ամեն դեպքում, հակակոռուպցիոն ծրագիրն, ըստ Սարգսյանի, կարեւոր է ոչ թե զուտ Հայաստանի միջազգային պարտավորությունների տեսանկյունից, այլ որ կոռուպցիան լուրջ չարիք է եւ վտանգում է երկրի ապագան:
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը հիշատակեց Հայաստանի հակակոռուպցիոն պարտավորությունները, ընդգծելով, որ կառավարության նախանշած խնդիրների լուծման հարցում մեծապես կարեւորված է մասնավոր հատվածի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ գործընկերների մասնակցությունը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը եւս կարեւորեց կառավարության պատրաստակամությունը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ավելացնելով, որ կոռուպցիան ինստիտուտների վատ աշխատանքի հետեւանք է: Ըստ Վիդալի ներկայացրած տվյալների, Հայաստանում մարդկանց 90 տոկոսից ավելին կառավարության հիմնական խնդիր է համարում կոռուպցիան, մինչդեռ նրանց մեծ մասը որեւէ միջոց չի տեսնում դրա դեմ պայքարի համար:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսն իր խոսքում նախ կարեւորեց կոռուպցիայի դեմ ամենաբարձր մակարդակում պայքար ծավալելու միջոցներ գտնելու նշանակությունը: Ընդ որում, հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում իրագործված օրենսդրական բարեփոխումները կարող են, ըստ Կապինոսի, արդյունք տալ ամենաբարձր մակարդակով քաղաքական կամքի առկայության դեպքում:
Ավելի ուշ պատասխանելով լրագրողների հարցերին` վարչապետ Սարգսյանը ընդգծեց, որ առաջին հերթին կարեւոր է հանրության համար պարզ ու հասկանալի հակակոռուպցիոն ծրագիր ունենալ, ի դեպ, որի առաջին գլուխը քննարկվել է արդեն ու աշխատանքներ են տարվում երկրորդ մասի մշակման ուղղությամբ: Հակակոռուպցիոն ծրագրի մշակման աշխատանքներին ընդդիմությանն ուղղված հրավերի հնարավոր պատասխանի տարբերակ վարչապետը չնշեց, ընդգծելով, որ պետք է սպասել ընդդիմության արձագանքին, հետո նոր միայն տալ գնահատականներ:
Ինչպես եւ ակնկալելի էր, ըստ վարչապետի էլ, կոռուպցիայի բունը հարկային ու մաքսային վարչարարության ոլորտն է, եւ եթե այս երկու ոլորտներում մոտակա երկու-երեք տարում որակական բարեփոխումներ լինեն, ապա քիչ ավելի ուշ կունենանք բարեփոխված վիճակ ընդհանրապես: Դրա համար կառավարությունը միջազգային մասնագետների ներգրավմամբ հստակ ծրագիր է մշակել, որ, Սարգսյանի խոսքերով, պետք է իրագործվի համալիր, ամբողջական, հրապարակայնորեն, հատկապես որ ներառում է կոռուպցիոն ռիսկերը բացառող տարրեր: Հարկային ու մաքսային համակարգի ներկայիս կադրերով բարեփոխումներ անցկացնելու իրագործելիության առումով Տիգրան Սարգսյանը լրագրողի հարցին ի պատասխան նշեց, որ չի հավատում, թե հենց մաքսավոր-հարկայինը կփոխվեն, բայց հավատում է, որ կառավարությունը կփոխի նրանց:
Արդեն իսկ հայտարարված մոտեցմամբ, պետք է վերանայվի նաեւ, օրինակ, ՀՀ-ում անձեռնմխելիությունից օգտվող անձանց ցանկը` նվազեցնելով դրանից օգտվողների թիվը:
Հակակոռուպցիոն պայքարում իրավապահների աշխատանքը վարչապետը բավարար չգնահատեց, բայց նշեց, որ իրավապահների գործողություններն ու ծրագրերը հուսադրող են: Հոգեբանական բարդույթները` հակակոռուպցիոն պայքարի խոչընդոտ
«Ազգը» հետաքրքրվեց, թե ընդունելության քննությունների այս ժամանակաշրջանում ինչ է արվում Հայաստանում կոռուպցիոն դրսեւորումներով «հարուստ» կրթության ոլորտում: Վարչապետը պատասխանեց, որ երկխոսություն է սկսվել ուսանողական խորհուրդների հետ, ընդ որում, վերջիններիս նախաձեռնությամբ, բայց այստեղ էլ կան հոգեբանական բարդույթներ: Մասնավորապես, ըստ Սարգսյանի խոսքի, չեն նշվում կոնկրետ դասախոսների անուններ, իսկ երբ որեւէ բացահայտում է լինում, նույն ուսանողներից գտնվում են մարդիկ, որ խոսում են «ավելի մեծ ձկների» բռնելու անհրաժեշտության մասին` մասնակի օրինակի բացահայտումը չողջունելով:
Վարչապետն ընդգծեց, որ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը մեծապես կարեւոր է, ուստի կառավարությունը մտադիր է հենց երիտասարդների համագործակցությամբ պայքար սկսել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Երթուղայինների վնասով աշխատելը` կասկածի տակ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն, ի պատասխան հարցերի, տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ կառավարությունում խորհրդակցություն է եղել եւ մտադրություն կա քննարկման հրավիրելու երթուղային գծերի տերերին: Ընդ որում, այս դեպքում խնդիր են ոչ միայն կոռուպցիոն ռիսկերը, այլեւ երթուղայինների սակագները: Վարչապետը մասնավորապես տեղեկացրեց, որ անկախ հետազոտություն է պատվիրվել՝ պարզելու, թե որքանով են արդարացված երթուղայինների տերերի դժգոհությունները, որ աշխատում են վնասով: Սարգսյանի հավաստմամբ, հաջորդ շաբաթ կառավարությունը կքննարկի այս հարցը:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԳՁԳՈՒՄԸ ԱՆՆԵՐԵԼԻ ԵՆ
- Բեռլինի պետական Ազատ համալսարանի հայկական բաժինը վտանգի տակ է: Արդեն մի քանի տարի է համալսարանի բյուջեի կրճատման միտում է նկատվում: Այս համալսարանը 65 հազար ուսանող ունի, եւ ղեկավարությունը ձգտում է ...ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԱՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏՈՆԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏ
Ա. Հ.Հուլիսի 4-ին նշվող անկախության տոնը Միացյալ Նահանգների դեսպանատունը Հայաստանում այս տարի կտոնի հուլիսի 3-ին: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների ...1620 ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեւի իշխանական հատվածի շատ քաղաքական գործիչներ, ովքեր աչքի են ընկնում ընդդիմության հանդեպ սուպերանհանդուրժողական կեցվածքով, սովորելու բան ունեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ, ԼԱՎ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ՎԵ՞ՐՋ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոռուպցիան ամենալուրջ խնդիրներից մեկն է, որ խոչընդոտում է հասարակական զարգացմանը: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ համաժողովում իր ...ԵՐԿԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՆՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄի քանի տասնյակ մտավորականներ ու մի քանի հասարակական կազմակերպություններ միավորվել են կայունություն գաղափարի շուրջը եւ իրենց կոչել «Կայունություն հասարակական շարժում» (ԿՀՇ): Արդեն երկու տարի որոշակի պարբերականությամբ ...ԴԱՐՁՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԵԼՅԱՆ, Ստեփանակերտ 1Արդեն մեզ ծանոթ սցենարով ադրբեջանական քարոզչամեքենան դժգոհությունների հերթական ալիքն է բարձրացրել, որում մեղադրում է ղարաբաղյան կողմին, իբր, սահմանամերձ գոտում ադրբեջանցիներին պատկանող ցանքատարածությունները ...«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՆՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ»
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դրական հունով է ընթանում: «Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները ...ԻՆՉՊԵՍ Է ՀԱՐԿՎԵԼՈՒ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ 2009-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՓոքր բիզնեսի հարկման նոր քաղաքականության որոշ մանրամասներ երեկ հրապարակվեցին հարկային պետական ծառայությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը վարում էր ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Գրանդ քենդի» հրուշակեղենի եւ քաղցրավենիքի գործարանը 50-ականներից «Հայհրուշակ» անվանումով Խորհրդային Միության միակ գործարանն է եղել: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը հրուշակեղենի արտադրություն ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԵՆԳԱԼԻԱՅՈՒՄ ԹԱՂՎԱԾ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆՀայաստանի Ազգային գրադարանի ֆոնդը համալրվել է Տիգրան սարկավագ Բաղումյանի «Արեւմտյան Բենգալիայում թաղված հայ հոգեւորականները» գրքով: Ուսումնասիրությունը ներկայացնում է Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի ...ՏՈՀՄԻԿ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼՆ ՈՒ ԳԻՏԱԿԸ
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆԹվում էր` Արթիկում, խնուսցի եւ գյումրեցի ծնողների` Զավենի ու Մանիկի ընտանիքում լույս աշխարհ եկած ավագ զավակը, գիտության ուղին բռնած լրջախոհ գիտնականը՝ տնտեսագիտության թեկնածուն, երեք երեխաների հայրը գտել ...ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Պ. Ք.Մասնագետները շատ վաղուց փորձում են պարզել իտալացի նշանավոր երաժիշտ եւ ջութակի վարպետ Ստրադիվարիուսի պատրաստած ջութակների եզակի հնչողության գաղտնիքը: Բայց առայժմ համոզիչ բացատրություն չեն գտել: Ենթադրվում ...ՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»
Հ. Հ.Գրողների միության երեկվա միջոցառումը նվիրված էր 60-ականներին լույս տեսած «Հանուն հայրենիքի» ամսագրի անդրանիկ համարի լույս ընծայման 40-ամյակին: 1968-ի հուլիսի 2-ին ՊԱԿ-ը ձերբակալել էր ամսագրի հրատարակիչներին՝ ...ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է «17 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ» ՆԱՄԱԿԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ«Ազգ» օրաթերթում հունիսի 28-ին հրապարակվել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «17 երիտասարդ գիտնականների» բաց նամակը ՀՀ նախագահին եւ ՀՀ ԳԱԱ նախագահին, որտեղ անհարկի շահարկված է ՀԳՄ նախագահության ...ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մրցանակային տեղերի համար պայքարը գնալով նոր ուժով է բորբոքվում: Դրան նպաստեցին նաեւ առաջնության 13-րդ տուրում գրանցված արդյունքները: Առաջնության միանձնյա ...ՌՈԲԵՐՏ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հայաստանի 8 ըմբիշներ մասնակցեցին Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում անցկացված ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Նրանցից միայն մեկը՝ Ռոբերտ Ղարիբյանը դարձավ մրցանակակիր: ...ՎԱՂԸ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ
«Երեւան Ջուր» ՓԲԸ«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Հերացի-Սարալանջի փողոցների ճանապարհային հանգույցի շինարարության հետեւանքով հուլիսի 4-ին, Ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-18մ/վրկ: Ջերմաստիճանը գիշերը` +15...+17, ցերեկը` +29...+31 աստիճան:ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ն. Մ.Երեկ Հյուսիսային պողոտայում քաղաքացիները պատմում էին, որ մոտավորապես ժամը 19-ին Հյուսիսային պողոտա են ներխուժել 20-30 հոգանոց տղամարդկանց մի խումբ, որից հետո քաշքշուկների, ծեծկռտուքների մեջ մտել Հյուսիսային ...ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ
3Մարտի 1-ի դեպքերով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային հետախուզման մեջ են հայտարարվել 5 անձինք, որոնցից երկուսը` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ Լենդրուշ Տոնոյանը, ...
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ 230 ՄԱՐԴ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՃՌԱԿԱՆԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ ՍՓՌՎՈՒՄ Է ՍՐՏԻՑ ՍԻՐՏ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁԱՌՈՒ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԸ ՀԵՌԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
«ԹՈՂ ՄԵԶ ՄՆԱ ՄԵՐ ԶԻԲԻԼԸ», ԵՎ Ո՞Վ Է ԽՄՈՒՄ ՍԵՎԱՆԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԴԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱԲԱՆԱԿԱՆ» ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԵՐԻ
ՀԴԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

