
1620 ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ...
Երեւի իշխանական հատվածի շատ քաղաքական գործիչներ, ովքեր աչքի են ընկնում ընդդիմության հանդեպ սուպերանհանդուրժողական կեցվածքով, սովորելու բան ունեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից, որը երեկ բոլորին, այդ թվում՝ ընդդիմությանը, հանդուրժողականության դաս տվեց` Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրելով վերադառնալ ԵԽԽՎ աշխատելու: Դ. Հարությունյանը ԵԽԽՎ նստաշրջանից անմիջապես հետո զրուցել է Ր. Հովհաննիսյանի հետ. «Պատվիրակությունը, որը չի ունենա ակտիվ գործող ընդդիմության ներկայացուցիչ, կարծում եմ, շատ բան կկորցնի»: Նա նշեց նաեւ, որ որպես մարդ, հռետոր եւ քաղաքական գործիչ նրա պակասը կզգացվի. «Ուստի ես օգտվում եմ այս առիթից եւ պատվիրակության ղեկավարի անունից հղում եմ իմ խնդրանքը Ր. Հովհաննիսյանին` վերադառնալու ակտիվ աշխատանքին խորհրդարանական վեհաժողովում, սա պետք է արվի հանուն ՀՀ-ի: Նրա քայլը, կարծում եմ, ճիշտ քայլ չէ, եւ դրանով է պայմանավորված իմ խնդրանքը: Անկեղծորեն ասած` ես չեմ համարում, որ նման խնդրանք հղելով մենք ինչ-որ ձեւով վարկաբեկում ենք մեզ, ոչ, մենք իսկապես համարում ենք, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը երկուսն էլ պատասխանատու են երկրի զարգացման համար», նկատեց Դ. Հարությունյանը, երբ Ավետ Ադոնցի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ երեկ ԱԺ-ում հանդիպել էր լրագրողներին` ԵԽԽՎ նստաշրջանի եւ Հայաստանին ուղղված բանաձեւի որոշ պահերին անդրադառնալու:
Վեհաժողովի մինչեւ հունվար Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքը չի նշանակում, որ երկրորդ` 1620 բանաձեւը եկել է փոխարինելու 1609 բանաձեւին. երկու բանաձեւի պահանջներն էլ շարունակում են գործել: Սեպտեմբեր ամսին երկու հարցով` քրեական հետապնդումների եւ կալանավորված անձանց, ինչպես նաեւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում լինելու է զեկույց, որը ներկայացնելու է մարդու իրավունքների հանձնակատարը: Կախված այդ զեկույցից` մոնիտորինգի հանձնաժողովը կարող է արդեն սեպտեմբերի 11-ին տեղի ունեցող իր նիստի ընթացքում կայացնել համապատասխան որոշումներ, չի բացառվում նաեւ հոկտեմբերի նստաշրջանում հարցի հրատապ քննարկումը:
Դ. Հարությունյանը խոսեց հատկապես նոր բանաձեւով Հայաստանի կատարելիք աշխատանքների մասին: Ըստ նրա` առանձնահատուկ ուշադրության է արժանի հավաքների անցկացման վայրը, այդ առումով չպետք է անհարկի սահմանափակումներ մտցվեն (նա խորհուրդ տվեց բոլորին, այդ թվում` Երեւանի քաղաքապետին, որը մերժել է ընդդիմության մատնացույց արած վայրում հանրահավաք անցկացնելը, հետեւել բանաձեւի բացատրական հուշագրին, որը կցված է բանաձեւին): Վեհաժողովը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հետ կապված ամրագրել է մի շարք կարեւոր դրույթներ իր բանաձեւում, որպեսզի հանձնաժողովը գործի պատշաճ, կատարի իր առաջ դրված խնդիրները, ապահովելով վստահելի գործընթաց եւ գործելով անկախ ու թափանցիկ:
Հանձնաժողովը պետք է գործի կոնսենսուալ հիմունքներով, եւ քվեարկությունները որպես որոշումներ կայացնելու միջոց, որպես միայն վերջին հանգրվան պետք է օգտագործվեն: Առաջարկվում է, որ հանձնաժողովն ընդլայնի իր գործունեությունը երկու ուղղությամբ` ոչ միայն մարտի 1-ի պատճառները պարզի, այլեւ հանգամանքները, անդրադարձ կատարի այն քրեական գործերին, որոնք հարուցվել են անմիջապես մարտի 1-2-ի իրադարձություններից հետո: Մարդու իրավունքների պաշտպանը հնարավորություն պետք է ունենա ոչ միայն մասնակցելու նիստերին, այլեւ օժտված լինի խորհրդակցական ձայնի իրավունքով: Ի վերջո վեհաժողովն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հանձնաժողովի գործունեությանը, մասնավորապես` հանձնարարականներ տալով մարդու իրավունքների հանձնակատարին, որը պետք է կանոնակարգի եւ ղեկավարի միջազգային փորձագետների աշխատանքը, իսկ Եվրոխորհրդի նախարարների կոմիտեի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն այստեղ պետք է ապահովի կապը հանձնաժողովի եւ եվրոխորհրդի միջեւ:
ԵԽԽՎ 1620 բանաձեւի մի կարեւոր անդրադարձը վերաբերում է քրեական հետապնդումներին: 225 եւ 300 հոդվածներով հարուցված գործերով քրեական հետապնդումներն առաջարկվում է դադարեցնել, բացառությամբ որոշ դեպքերի: Նախկին ձեւակերպմամբ առաջարկվում էր սահմանափակվել միայն կատարողներով, ովքեր կատարել են բռնություններ, սակայն քննարկմամբ այն մոտեցումն է գերադասվել, որ այստեղ պետք է հաշվի առնվեն նաեւ այն անձինք, ովքեր հրամայել են, դրդել են կամ օժանդակել են բռնությունների կատարմանը: Մեր քրեական օրենսգրքի 38 հոդվածը նախատեսում է, որ պատասխանատվություն են կրում նաեւ կազմակերպիչները. ըստ համազեկուցողների առաջարկի` «կազմակերպիչ» բառը թերեւս Հայաստանի քրեական օրենսդրության մեջ հստակ սահմանում չունի եւ առավել հստակը «հրամայել» բառն է. այն անձինք, ովքեր հրամայել են կատարել բռնի գործողություններ: Մյուս հարցադրումը քրեական հետապնդումների հետ կապված վերաբերում է այն հոդվածին, որով ոստիկանության ներկայացուցչին դիմադրություն է ցույց տրվել: Հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, հանրային վստահության պակասը, որ առկա է այսօր Հայաստանում, իշխանություններին առաջարկվում է դրսեւորել բարի կամք եւ ձեռնարկել քայլեր, որպեսզի հնարավորինս դադարեցվեն քրեական հետապնդումները, դրա համար օգտագործելով բոլոր իրավական մեխանիզմները` լինի դա ներում, համաներում, քրեական հետապնդման դադարեցում եւ այլն: «Ա1+»-ի խնդրին եւ ոստիկանների ցուցմունքով քրեական հետապնդում դադարեցնելու հարցերից բացի, վեհաժողովը անդրադարձ է կատարել նաեւ ընդդիմությանը` ափսոսանք հայտնելով, որ ընդդիմությունն իր կողմից չի կատարում պատշաճ քայլեր, որպեսզի ապահոված լինի երկխոսությունը, թեեւ բանաձեւում ամրագրվում են այն դժվարությունները, որոնք առկա են այդ ճանապարհին: Բանաձեւում ափսոսանքը փաստորեն նշանակում է, որ ընդդիմությունը նույնքան պատասխանատու է երկրի զարգացման համար, որքան իշխանությունները:
Եվրոպացիներին` Տեր-Պետրոսյանի գնահատականներին ե՛ւ Դ. Հարությունյանը, ե՛ւ Ադոնցը չհամաձայնեցին, քանի որ, օրինակ, համազեկուցողները շատ լուրջ քաղաքական պաշտոններ են զբաղեցրել իրենց երկրներում, անցել են շատ լուրջ բախումների միջով, փորձել են լուծել շատ լուրջ կոնֆլիկտային իրավիճակներ. մեղադրել, որ նրանք կարող էին խաբվել` միամտություն է: Նրանք օբյեկտիվ մարդիկ են, որոնք սթափ են գնահատում իրավիճակը` առանց շողոքորթելու իշխանությանը կամ ընդդիմությանը (Դ. Հարությունյան): Իսկ Ն. Զոհրաբյանը նկատեց, թե ընդդիմությունը շարունակում է գործել իր մենթալիտետի շրջանակներում` առաջնորդվելով բացառապես երկակի ստանդարտներով. «Ցանկացած միջազգային կառույցի գնահատական, որտեղ նրանց համար ընդունելի կետեր կան, դառնում է Սուրբ գիրք, իսկ երբ անընդունելի կետեր են հայտնվում, անմիջապես այդ գնահատական տվողները դառնում են իշխանությունների փաստաբան կամ` «տոռգ»:
Ի դեպ` «տոռգ» բառը շրջանառվել էր մամուլում առ այն, թե 1620 բանաձեւը մեղմ է եղել, քանի որ առեւտրի արդյունքում Ադրբեջանին վերաբերող բանաձեւում նրա ժողովրդավարացմանը որպես խանգարող նշվել էր տարածքային ամբողջականության խախտումը: Այս առթիվ Ա. Ադոնցը նկատեց. «Այդ հոդվածի հեղինակը գոնե այդ կարծիքը կամ վարկածը հանրությանը ներկայացնելուց առաջ առաջինն Աստծուց, երկրորդն ինքն իրենից պետք է ներողություն խնդրեր, որովհետեւ սա ոչ թե ցինիզմ է նույնիսկ, այլ... բառը նույնիսկ չեմ կարողանում գտնել: Իսկ գեղեցիկ խոսելը մենակ օպոզիցիայի մենաշնորհը չէ»: Իսկ Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւն, ըստ Ադոնցի, ոչ թե Հայաստանի պատվիրակության պարտությունն է, այլ` Եվրոպայի խորհրդի:
Իսկ որ Հայաստանի պատվիրակությունը չի փոձել որեւէ կերպ առարկել կամ առաջարկներ ներկայացնել տվյալ դրույթը փոխելու` այդպես չէ, որովհետեւ մեր պատվիրակության անդամները ելույթներ ունեցել են, հենց լիագումար նիստում նշելով, որ սա Եվրոպայի խորհրդի որդեգրած արժեքներից հետքայլ է, սակայն զեկուցողի պնդմամբ նման ձեւակերպում տեղ է գտել:
Ըստ Դ. Հարությունյանի էլ` Եվրոխորհուրդը կատարել է լուրջ սխալ, ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Մոլդովայի եւ Վրաստանի մասով, եւ նման դրույթներ կան երկրորդ զեկույցում, որը կոչվում է «Եվրոպայում ժողովրդավարության վիճակի մասին», բայց այստեղ քաղաքական հարցադրումն է ավելի շատ դեր ունեցել` Վրաստան-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող, եւ մեր մասով Հայաստանի պատվիրակությունն անելիք ունի` տարածքային ամբողջականության հարցը ինքնորոշման հարցով հավասարակշռելու ուղղությամբ:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԳՁԳՈՒՄԸ ԱՆՆԵՐԵԼԻ ԵՆ
- Բեռլինի պետական Ազատ համալսարանի հայկական բաժինը վտանգի տակ է: Արդեն մի քանի տարի է համալսարանի բյուջեի կրճատման միտում է նկատվում: Այս համալսարանը 65 հազար ուսանող ունի, եւ ղեկավարությունը ձգտում է ...ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԱՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏՈՆԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏ
Ա. Հ.Հուլիսի 4-ին նշվող անկախության տոնը Միացյալ Նահանգների դեսպանատունը Հայաստանում այս տարի կտոնի հուլիսի 3-ին: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների ...1620 ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեւի իշխանական հատվածի շատ քաղաքական գործիչներ, ովքեր աչքի են ընկնում ընդդիմության հանդեպ սուպերանհանդուրժողական կեցվածքով, սովորելու բան ունեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ, ԼԱՎ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ՎԵ՞ՐՋ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոռուպցիան ամենալուրջ խնդիրներից մեկն է, որ խոչընդոտում է հասարակական զարգացմանը: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ համաժողովում իր ...ԵՐԿԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՆՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄի քանի տասնյակ մտավորականներ ու մի քանի հասարակական կազմակերպություններ միավորվել են կայունություն գաղափարի շուրջը եւ իրենց կոչել «Կայունություն հասարակական շարժում» (ԿՀՇ): Արդեն երկու տարի որոշակի պարբերականությամբ ...ԴԱՐՁՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԵԼՅԱՆ, Ստեփանակերտ 1Արդեն մեզ ծանոթ սցենարով ադրբեջանական քարոզչամեքենան դժգոհությունների հերթական ալիքն է բարձրացրել, որում մեղադրում է ղարաբաղյան կողմին, իբր, սահմանամերձ գոտում ադրբեջանցիներին պատկանող ցանքատարածությունները ...«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՆՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ»
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դրական հունով է ընթանում: «Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները ...ԻՆՉՊԵՍ Է ՀԱՐԿՎԵԼՈՒ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ 2009-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՓոքր բիզնեսի հարկման նոր քաղաքականության որոշ մանրամասներ երեկ հրապարակվեցին հարկային պետական ծառայությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը վարում էր ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Գրանդ քենդի» հրուշակեղենի եւ քաղցրավենիքի գործարանը 50-ականներից «Հայհրուշակ» անվանումով Խորհրդային Միության միակ գործարանն է եղել: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը հրուշակեղենի արտադրություն ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԵՆԳԱԼԻԱՅՈՒՄ ԹԱՂՎԱԾ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆՀայաստանի Ազգային գրադարանի ֆոնդը համալրվել է Տիգրան սարկավագ Բաղումյանի «Արեւմտյան Բենգալիայում թաղված հայ հոգեւորականները» գրքով: Ուսումնասիրությունը ներկայացնում է Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի ...ՏՈՀՄԻԿ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼՆ ՈՒ ԳԻՏԱԿԸ
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆԹվում էր` Արթիկում, խնուսցի եւ գյումրեցի ծնողների` Զավենի ու Մանիկի ընտանիքում լույս աշխարհ եկած ավագ զավակը, գիտության ուղին բռնած լրջախոհ գիտնականը՝ տնտեսագիտության թեկնածուն, երեք երեխաների հայրը գտել ...ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Պ. Ք.Մասնագետները շատ վաղուց փորձում են պարզել իտալացի նշանավոր երաժիշտ եւ ջութակի վարպետ Ստրադիվարիուսի պատրաստած ջութակների եզակի հնչողության գաղտնիքը: Բայց առայժմ համոզիչ բացատրություն չեն գտել: Ենթադրվում ...ՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»
Հ. Հ.Գրողների միության երեկվա միջոցառումը նվիրված էր 60-ականներին լույս տեսած «Հանուն հայրենիքի» ամսագրի անդրանիկ համարի լույս ընծայման 40-ամյակին: 1968-ի հուլիսի 2-ին ՊԱԿ-ը ձերբակալել էր ամսագրի հրատարակիչներին՝ ...ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է «17 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ» ՆԱՄԱԿԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ«Ազգ» օրաթերթում հունիսի 28-ին հրապարակվել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «17 երիտասարդ գիտնականների» բաց նամակը ՀՀ նախագահին եւ ՀՀ ԳԱԱ նախագահին, որտեղ անհարկի շահարկված է ՀԳՄ նախագահության ...ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մրցանակային տեղերի համար պայքարը գնալով նոր ուժով է բորբոքվում: Դրան նպաստեցին նաեւ առաջնության 13-րդ տուրում գրանցված արդյունքները: Առաջնության միանձնյա ...ՌՈԲԵՐՏ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հայաստանի 8 ըմբիշներ մասնակցեցին Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում անցկացված ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Նրանցից միայն մեկը՝ Ռոբերտ Ղարիբյանը դարձավ մրցանակակիր: ...ՎԱՂԸ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ
«Երեւան Ջուր» ՓԲԸ«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Հերացի-Սարալանջի փողոցների ճանապարհային հանգույցի շինարարության հետեւանքով հուլիսի 4-ին, Ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-18մ/վրկ: Ջերմաստիճանը գիշերը` +15...+17, ցերեկը` +29...+31 աստիճան:ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ն. Մ.Երեկ Հյուսիսային պողոտայում քաղաքացիները պատմում էին, որ մոտավորապես ժամը 19-ին Հյուսիսային պողոտա են ներխուժել 20-30 հոգանոց տղամարդկանց մի խումբ, որից հետո քաշքշուկների, ծեծկռտուքների մեջ մտել Հյուսիսային ...ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ
3Մարտի 1-ի դեպքերով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային հետախուզման մեջ են հայտարարվել 5 անձինք, որոնցից երկուսը` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ Լենդրուշ Տոնոյանը, ...
ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՍՊԱՍՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇՈՒՆՆ ՈՒ... ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՐՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՃԱՆԱՉԵԼՈՎ ԱԲԽԱԶԻԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՐԱԳԱՆ ԿԳՈՐԾԻ՞ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՌՈՒՍԱԿԱՆ ԾԱՂՐ` Какой привет, такой ответ ՈՃՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿՈՎԿԱՍԻ ՊԱՀԸ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԴԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱԲԱՆԱԿԱՆ» ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԵՐԻ
ՀԴԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

