
ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԳՁԳՈՒՄԸ ԱՆՆԵՐԵԼԻ ԵՆ
- Բեռլինի պետական Ազատ համալսարանի հայկական բաժինը վտանգի տակ է: Արդեն մի քանի տարի է համալսարանի բյուջեի կրճատման միտում է նկատվում: Այս համալսարանը 65 հազար ուսանող ունի, եւ ղեկավարությունը ձգտում է բյուջեի կրճատման հաշվին միջոցներն ուղղորդել դեպի արեւելագերմանական համալսարանները, միեւնույն ժամանակ փոքրացնել իրենց բուհը: Շատ կարեւոր է, որ Բեռլինի այս հեղինակավոր կրթօջախում հայագիտական կենտրոն ունենանք, ուստի կարիք կա համալսարանի Հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայոց լեզվի բաժինը մինչեւ 2012-ը ինքնուրույն ամբիոնի վերածելու, քանի որ մինչ այդ բաժինը կփակվի եւ ամբիոն ստեղծելու հնարավորությունը կվերանա: Ինստիտուտի ղեկավարի թոշակի անցնելը կրճատման հարմար առիթ է համալսարանի ղեկավարության համար: Իսկ եվրոպական այս խոշոր կրթօջախում նման հնարավորություն կորցնելը լուրջ բացթողում կլինի հայերիս համար: Բեռլինի համալսարանում են կրթություն ստացել հայ ականավոր գործիչներ Կոմիտասը, Իսահակյանը, Աբեղյանը եւ այլք: Այժմ այստեղ ուսանում են շուրջ քսան հայ երիտասարդներ: Իսկ այստեղ հայագիտական ամբիոնի ստեղծումը կնպաստի, որ Եվրոմիության երկրներում ապրող 600 հազար հայերի համար այն գիտակրթական լուրջ կենտրոն դառնա: Անշուշտ, այստեղ նաեւ երկրի վարկանիշի խնդիրն է: - Հայաստանի Հանրապետությունը չի՞ օժանդակում այս խնդրում:
- Ոչ, չի օժանդակում: ԽՍՀՄ տարիներին հայրենիքից պարբերաբար նոր գրականություն էինք ստանում: Նման կապ է պահպանում միայն Հայաստանի գրադարանը, որը թերթեր է ուղարկում մեզ: Մեր հայագիտականին օգնում է նաեւ «Շուշի» բարեգործական հիմնադրամը, որը անհրաժեշտ վավերագրեր, ֆիլմեր, հին լուսանկարներ է տրամադրում մեզ: - Ի՞նչ է անհրաժեշտ հայագիտական ամբիոն հիմնելու համար:
- Ամբիոն հիմնելու համար անհրաժեշտ է տարեկան 48 հազար եվրո գումար ներդնել, ինչպես դա արվել է Հունաստանի եւ Չինաստանի կողմից հունարենի եւ չինարենի գիտական ամբիոնների հիմնադրման համար: Ազատ համալսարանը պատրաստ է մուծել այդ գումարի կեսը, իսկ մնացած 24 հազարը հայկական կողմը պետք է մուծի: Այս խնդրով դիմել ենք Հայաստանի եւ սփյուռքի համապատասխան հաստատություններին, սակայն գործը տեղից չի շարժվում: Տարօրինակ անտարբերություն է նկատվում, որը խիստ անհանգստացնում է ինձ եւ մեր ժամանակների խոշորագույն հայագետներից մեկին` դոկտոր Թեսա Հոֆմանին: Անշուշտ, եթե այսօրվա հայությունը նման գիտական կենտրոն հիմնելու կարիք չի զգում, գուցե այդ հնարավորությունը իսպառ կորցնենք: - Վերջին անգամ ո՞ւմ եք դիմել այս խնդրով:
- Վերջերս Բեռլինում այս հարցով հետաքրքրվել էր ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը: Նա մտահոգված է այս հարցում, եւ սպասում ենք, որ խնդիրը դրական լուծում կունենա: - Բավական լուրջ գործունեություն եք ծավալել ցեղասպանության ճանաչման խնդրում:
- Ցեղասպանության ճանաչման հանձնախումբ ունենք, որը ղեկավարում է դոկտոր Թեսա Հոֆմանը: Հանձնախումբը ձգտում է չեզոքացնել թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչությունը: Օրինակ` այս տարի թուրքերն ու ադրբեջանցիները երկու համագումար են կազմակերպել Բեռլինում, որոնց հիմնական թիրախը Հայաստանն է ու ԼՂՀ-ն: Ամեն ինչ անում են, որ հանրային ուշադրությունը շեղեն Հայկական հարցից ու Եղեռնի միջազգային ճանաչումից: Մենք գրություն ենք ուղարկել ոստիկանությանն ու դատարանին, որ արգելեն նման հավաքները, քանի որ Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում օրենքով արգելված են նման հավաքները, որտեղ եւս թուրքական համայնքներ կան: Ձգտում ենք, որ Գերմանիայում եւս նման արգելքը օրենքի ուժ ստանա: Փորձում ենք անվանի մարդկանց, կազմակերպությունների օգնությամբ դիմել գերմանական Բունդեսթագին` ցեղասպանության ժխտման դեմ օրենք ընդունելու, ինչն էլ կարգելի նման համագումարները: Կարծում եմ, որ դա կհաջողվի մեզ: Արդեն անցել ենք ստորագրահավաքի փուլին` հանձնելու համապատասխան հանձնաժողովին: Զբաղվում ենք նաեւ Հրանտ Դինքի, Սումգայիթի, Խոջալուի հարցերով, տարբեր թեմաներով դասախոսություններ ենք կարդում, ցուցահանդեսներ կազմակերպում, ԶԼՄ-ների, ուսումնական հաստատությունների, ուսումնասիրողների համար համապատասխան նյութեր ենք պատրաստում: - Ձեր անցյալ այցի ժամանակ Պոնտոսի հույների նամակն էիք բերել` ուղղված Հայաստանի ժողովին:
- Մեր կազմակերպությունը զբաղվում է նաեւ ասորիների, ալեւիների, արամալեզու եւ արաբ քրիստոնյաների, Պոնտոսի, Թրակիայի ու Փոքր Ասիայի հույների ցեղասպանության խնդիրներով: Այս ժողովուրդները մշակութային սերտ համագործակցության մեջ են եղել իրար հետ, ցեղասպանության են ենթարկվել նույն ոճրագործ պետության կողմից, նույն ժամանակահատվածում: Քաղաքակիրթ աշխարհը պետք է իմանա այս մասին: Նամակը հանձնվել է ՀՀ ԱԺ-ին, սակայն մինչեւ օրս պատասխան չենք ստացել, որքան գիտեմ` չի էլ քննարկվել: Պարզից էլ պարզ է, որ ինչքան շատ են ի հայտ գալիս Թուրքիայի կողմից իրականում ցեղասպանության ենթարկված ժողովուրդները, այնքան ծանրանում է թուրքական կառավարության մեղսակցությունը միջազգային հանրության կարծիքի ու համապատասխան ատյանների առաջ: Դա եւս կնպաստի արդարության հաղթանակին, որը խիստ անհրաժեշտ է ժամանակակից քաղաքակրթության համար: Ասորի ժողովուրդը թուրքերից հողային ոչ մի պահանջ չի ունեցել, սակայն նրանք եւս ցեղասպանության զոհ են դարձել: Հայերս` որպես ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, պետք է կարողանանք հարգել նույն ճակատագրին արժանացած ժողովուրդների իրավունքները, ու եթե կարող ենք, անպայման օգնենք նրանց իրավունքների ճանաչման ու միջազգայնացման խնդրում: Կարծում եմ, որ ՀՀ ԱԺ-ն պարտավոր է իր վերաբերմունքն արտահայտել այս հարցում: Իսկ անվճռականությունն ու ձգձգումն աններելի են: - Բեռլինի հայ համայնքը կապվա՞ծ է հայրենիքի հետ:
- Իմիջիայլոց, սփյուռքի համայնքների գործերին ոչ ճիշտ մոտեցումը երբեմն բացասական հետեւանքներ է ունենում: Վերջերս ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Բեռլին եկավ եւ շքանշան հանձնեց մի անձնավորության, որը որեւէ ծառայություն չունի ո՛չ ազգի, ո՛չ Արցախի, ո՛չ էլ համայնքի համար: Դա առաջացրել էր Բեռլինի հայ համայնքի զարմանքն ու զայրույթը: Իսկ դրա կողքին անտեսել մեր ժամանակների խոշորագույն հայագետ, հայ մշակույթի նվիրյալ դոկտոր Թեսա Հոֆմանին, չգնահատել նրա ծառայությունները Հայ դատի խնդրում, չի կարելի: - Ձեր Արցախ գնալը ի՞նչ նպատակ ուներ:
- Ինձ համար Հայաստան գալ ու Արցախ չայցելել... նման դեպք դեռ չի եղել: Ես շատ ընկերներ ունեմ Բերձորում, Ստեփանակերտում, ԼՂՀ մյուս շրջաններում, կապեր ունեմ Արցախի պետհամալսարանի հետ: Բերձորի հիվանդանոցի համար դեղորայք ու սարքավորումներ էի բերել: Առանց ընկերներիս հանդիպելու ես չեմ կարող Բեռլին վերադառնալ: Նույնիսկ իմ գործընկեր Թեսա Հոֆմանը չի ների, եթե ես շրջանցեմ Արցախը: - Անցյալ այցի համեմատ փոփոխություններ նկատեցի՞ք ԼՂՀ-ում:
- Այո, Ստեփանակերտը օր օրի գեղեցկանում, շենանում է, իսկ հարեւան Շուշին` տխրեցնում: Հին շինությունները, որոնք ճարտարապետական արժեք ունեն եւ գիտեմ, որ չափագրվել են «Շուշի» բարեգործական հիմնադրամի ջանքերով, քանդվում են: Մի՞թե դեմն առնել չեք կարող: - Չենք կարող:
- Բայց լավ նորություն էլ ունեմ: Մի քանի նախարարություններ փոխադրվում են Շուշի: Դա ուրախալի է եւ հուսադրող: Եղա Շուշիի երաժշտական դպրոցում: Ինչ լավ է, որ հինավուրց Շուշիում նման կրթօջախ կա: - Անշուշտ, առկա են նաեւ քաղաքական խնդիրները:
- Արցախցիներն ու հայ ժողովուրդը իրականացրել են արցախյան գոյամարտի առաջին գերխնդիրը եւ թոթափել են Բաքվի լուծը: Հիմա չպետք է սպասել, թե երբ կմիանան մայր հայրենիքին կամ միջազգայնորեն կճանաչվի սուվերենությունը, նոր միայն սկսեն սոցիալական խնդիրների լուծումը: Խոսքս ուղղում եմ թե՛ պետական այրերին եւ թե՛ Արցախի ճակատագրով հետաքրքրվող սփյուռքի գործիչներին` օր առաջ պետք է անեն ինչ որ կարող են, որպեսզի բարելավեն ժողովրդի սոցիալական վիճակը: Հայությունը չպետք է հեռանա հայրենի եզերքից, հակառակը, պայմաններ ստեղծեն, որ սփյուռքից վերադառնան: Ներդրումների, ձեռնարկումների, կազմակերպվածության շնորհիվ պետք է ձեռնտու լինի Արցախում ապրելը: Արցախում ներդնելն էլ պետք է շահեկան լինի ներդնողի համար: Արցախն այսօր լիովին հնարավորություն ունի լուծելու իր տնտեսական, սոցիալական խնդիրները: Անշուշտ, դա նաեւ կադրային խնդրի, նրա ճիշտ տեղաբաշխման հետ է կապված: Այդ դեպքում մենք շատ հզոր կլինենք: Հայոց տարածքներ են ազատագրվել, մեր հողն է, տիրություն անել, ապրեցնել է պետք: - Կրկին անդրադառնանք Բերդաքաղաքին:
- Ասֆալտապատվել է կենտրոնական փողոցը: Այսինքն, քարապատ փողոցը ծածկվել է ասֆալտով: Հին շինություններն անհարիր են ասֆալտին: Եթե գոնե մայթերի հսկա սալերը մնային... Հիմա խոսում են քաղաքի նոր կոյուղու մասին: Այսօրվա կոյուղին մնացել է 12 հազար բնակչություն ունեցող քաղաքից, եւ կեղտաջրերը ջրվեժ կազմած թափվում են կիրճը, միախառնվում Կարկարի զուլալ ջրերին: Քանի որ կոյուղին ավելի քան բավարար է այսօրվա եւ վաղվա բնակչության համար, ապա պետք է առաջին հերթին մտածել կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու մասին: - Դա եւս կապվում է զբոսաշրջության զարգացման հետ:
- Բավականին տպավորիչ են «Շուշի» ԲՀ-ի ծրագրերը` կապված բերդաքաղաքում զբոսաշրջության զարգացման հետ: Հետաքրքրական են Ադամյան փողոցի նախագիծն ու սկզբունքային նոր մոտեցումը: - Բայց գործարարները դեռեւս խուսափում են ներդրումներից ու Շուշիում ձեռնտու գործ եւ սեփականություն ունենալուց:
- Դա ընդհանուր քաղաքական մթնոլորտի խնդիր է, որը պետք է հաղթահարվի: Բավականին ուշագրավ է ձեր հիմնադրամի կողմից երիտասարդության համար Շուշիում չորսօրյա վրանաարշավային զբոսաշրջութան կազմակերպումը: Այսօրվա սերունդը կտրված է հայրենի եզերքից, եւ «Շուշիթուրի» այս ծրագիրը կլրացնի այդ բացը: Կարծում եմ, որ Հայաստանի եւ սփյուռքի պատանիներին ու աղջիկներին կգայթակղի այն: Կգան, կտեսնեն, կսիրեն ու տեր կկանգնեն հայրենի եզերքին: Կարծում եմ, որ ուսանողների համար առանձին դժվարություն չի լինի 16 հազար դրամ վճարելը: Իսկ պետության կողմից թեկուզ տրանսպորտի հարցում օժանդակելը ծրագիրը լիարժեք եւ իրական կդարձնի:
ԱՆՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՁԳՁԳՈՒՄԸ ԱՆՆԵՐԵԼԻ ԵՆ
- Բեռլինի պետական Ազատ համալսարանի հայկական բաժինը վտանգի տակ է: Արդեն մի քանի տարի է համալսարանի բյուջեի կրճատման միտում է նկատվում: Այս համալսարանը 65 հազար ուսանող ունի, եւ ղեկավարությունը ձգտում է ...ՀՈՒԼԻՍԻ 3-ԻՆ ԱՄՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏՈՆԵԼԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԵՏ
Ա. Հ.Հուլիսի 4-ին նշվող անկախության տոնը Միացյալ Նահանգների դեսպանատունը Հայաստանում այս տարի կտոնի հուլիսի 3-ին: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների ...1620 ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեւի իշխանական հատվածի շատ քաղաքական գործիչներ, ովքեր աչքի են ընկնում ընդդիմության հանդեպ սուպերանհանդուրժողական կեցվածքով, սովորելու բան ունեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ, ԼԱՎ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ՎԵ՞ՐՋ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿոռուպցիան ամենալուրջ խնդիրներից մեկն է, որ խոչընդոտում է հասարակական զարգացմանը: Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ համաժողովում իր ...ԵՐԿԱՄՅԱ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՆՈՒՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄի քանի տասնյակ մտավորականներ ու մի քանի հասարակական կազմակերպություններ միավորվել են կայունություն գաղափարի շուրջը եւ իրենց կոչել «Կայունություն հասարակական շարժում» (ԿՀՇ): Արդեն երկու տարի որոշակի պարբերականությամբ ...ԴԱՐՁՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԵԼՅԱՆ, Ստեփանակերտ 1Արդեն մեզ ծանոթ սցենարով ադրբեջանական քարոզչամեքենան դժգոհությունների հերթական ալիքն է բարձրացրել, որում մեղադրում է ղարաբաղյան կողմին, իբր, սահմանամերձ գոտում ադրբեջանցիներին պատկանող ցանքատարածությունները ...«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՆՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ»
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դրական հունով է ընթանում: «Ես պաշտպանում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունները ...ԻՆՉՊԵՍ Է ՀԱՐԿՎԵԼՈՒ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԸ 2009-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՓոքր բիզնեսի հարկման նոր քաղաքականության որոշ մանրամասներ երեկ հրապարակվեցին հարկային պետական ծառայությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ, որը վարում էր ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: ...«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻՆ» ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ«Գրանդ քենդի» հրուշակեղենի եւ քաղցրավենիքի գործարանը 50-ականներից «Հայհրուշակ» անվանումով Խորհրդային Միության միակ գործարանն է եղել: Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը հրուշակեղենի արտադրություն ...ԱՐԵՎՄՏՅԱՆ ԲԵՆԳԱԼԻԱՅՈՒՄ ԹԱՂՎԱԾ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆՀայաստանի Ազգային գրադարանի ֆոնդը համալրվել է Տիգրան սարկավագ Բաղումյանի «Արեւմտյան Բենգալիայում թաղված հայ հոգեւորականները» գրքով: Ուսումնասիրությունը ներկայացնում է Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի ...ՏՈՀՄԻԿ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼՆ ՈՒ ԳԻՏԱԿԸ
ՆՎԱՐԴ ԲՈՐՅԱՆԹվում էր` Արթիկում, խնուսցի եւ գյումրեցի ծնողների` Զավենի ու Մանիկի ընտանիքում լույս աշխարհ եկած ավագ զավակը, գիտության ուղին բռնած լրջախոհ գիտնականը՝ տնտեսագիտության թեկնածուն, երեք երեխաների հայրը գտել ...ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Պ. Ք.Մասնագետները շատ վաղուց փորձում են պարզել իտալացի նշանավոր երաժիշտ եւ ջութակի վարպետ Ստրադիվարիուսի պատրաստած ջութակների եզակի հնչողության գաղտնիքը: Բայց առայժմ համոզիչ բացատրություն չեն գտել: Ենթադրվում ...ՆՈՐ ԱՄՍԱԳԻՐ՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»
Հ. Հ.Գրողների միության երեկվա միջոցառումը նվիրված էր 60-ականներին լույս տեսած «Հանուն հայրենիքի» ամսագրի անդրանիկ համարի լույս ընծայման 40-ամյակին: 1968-ի հուլիսի 2-ին ՊԱԿ-ը ձերբակալել էր ամսագրի հրատարակիչներին՝ ...ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է «17 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ» ՆԱՄԱԿԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ«Ազգ» օրաթերթում հունիսի 28-ին հրապարակվել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի «17 երիտասարդ գիտնականների» բաց նամակը ՀՀ նախագահին եւ ՀՀ ԳԱԱ նախագահին, որտեղ անհարկի շահարկված է ՀԳՄ նախագահության ...ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում մրցանակային տեղերի համար պայքարը գնալով նոր ուժով է բորբոքվում: Դրան նպաստեցին նաեւ առաջնության 13-րդ տուրում գրանցված արդյունքները: Առաջնության միանձնյա ...ՌՈԲԵՐՏ ՂԱՐԻԲՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Հայաստանի 8 ըմբիշներ մասնակցեցին Լատվիայի Դաուգավպիլս քաղաքում անցկացված ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Նրանցից միայն մեկը՝ Ռոբերտ Ղարիբյանը դարձավ մրցանակակիր: ...ՎԱՂԸ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՋՈՒՐ ՉԻ ԼԻՆԻ
«Երեւան Ջուր» ՓԲԸ«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Հերացի-Սարալանջի փողոցների ճանապարհային հանգույցի շինարարության հետեւանքով հուլիսի 4-ին, Ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն ...ԵՂԱՆԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-18մ/վրկ: Ջերմաստիճանը գիշերը` +15...+17, ցերեկը` +29...+31 աստիճան:ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Ն. Մ.Երեկ Հյուսիսային պողոտայում քաղաքացիները պատմում էին, որ մոտավորապես ժամը 19-ին Հյուսիսային պողոտա են ներխուժել 20-30 հոգանոց տղամարդկանց մի խումբ, որից հետո քաշքշուկների, ծեծկռտուքների մեջ մտել Հյուսիսային ...ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ
3Մարտի 1-ի դեպքերով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից միջազգային հետախուզման մեջ են հայտարարվել 5 անձինք, որոնցից երկուսը` ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ Լենդրուշ Տոնոյանը, ...
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ 3 ԱՆՁ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ

ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀԴԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՊԱՏՄԱԲԱՆԱԿԱՆ» ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՐՁԵՐԻ
ՀԴԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

