
ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
Շվեյցարիայի Նիոն քաղաքում երեկ կայացավ չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին եւ 2-րդ փուլերի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին փուլի վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի մրցաշարում ՀՀ չեմպիոն «Փյունիկը» կմրցի Կիպրոսի «Անորտոսիսի» հետ: Հաջողության դեպքում երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի ավստրիական «Ռապիդը»:
ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում Հայաստանի գավաթակիր Երեւանի «Արարատը» կմրցի Շվեյցարիայի «Բելինցոնայի» հետ, իսկ «Բանանցի» մրցակիցը կլինի ավստրիական «Զալցբուրգը»: Երկու թիմերի հետ էլ Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ են հանդիպելու: Արարատցիներն առաջին հանդիպումն անցկացնելու են սեփական հարկի տակ, իսկ «Բանանցը» կհյուրընկալվի մրցակցին: «Արարատն» ու «Բանանցն» ընդգրկվել էին ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման առաջին փուլի կենտրոնական-արեւելյան գոտում:
Հայաստանի թիմերը երրորդ անգամ են մրցելու «Անորտոսիսի» հետ: Առաջին անգամ, դեռեւս խորհրդային տարիներին, «Անորտոսիսի» հետ ուժերը չափել է Երեւանի «Արարատը»: 1975-ին, Գավաթակիրների գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Արարատը» «Հրազդան» մարզադաշտում յուրօրինակ ռեկորդ սահմանեց՝ «Անորտոսիսին» հաղթելով 9-0 հաշվով: Էդուարդ Մարգարովն էլ մեկ այլ ռեկորդ սահմանեց՝ խփելով 5 գոլ: Պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի (1-1):
Երկրորդ անգամ «Անորտոսիսը» հայկական թիմերի հետ հանդիպել է 1996-ին, ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական փուլում: Այս անգամ կիպրոսցի ֆուտբոլիստներին դիմագրավեցին շիրակցիները: Հյուրընկալվելիս «Շիրակը» շատ անհաջող խաղաց՝ չորս անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Իսկ Երեւանում կայացած պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի (2-2): Ի դեպ, այդ տարի Գավաթակիրների գավաթի խաղարկությունում «Կոտայքը» հանդիպեց Կիպրոսի մեկ այլ ներկայացուցչի՝ ԱԵԿ-ի հետ: Առաջին խաղում հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ հաղթեցին 1-0 հաշվով, իսկ ահա պատասխան հանդիպումում զիջեցին խոշոր՝ 0-5 հաշվով:
«Անորտոսիսը», որին մարզում է վրացի նախկին ֆուտբոլիստ Թիմուր Կեցբայան, մեծ առավելության հասավ մրցակիցների նկատմամբ երկրի առաջնությունում: Անցկացրած 32 հանդիպումներում «Անորտոսիսը» մնաց անպարտելի՝ տոնելով 20 հաղթանակ, 12-ն ավարտելով ոչ-ոքի: Թիմը խփեց 58 գնդակ, բաց թողեց 19: «Անորտոսիսը» 11 միավորով գերազանցեց 2-րդ տեղը զբաղեցրած ԱՊՈԵԼ-ին, որին հաղթեց նաեւ երկրի Սուպերգավաթի համար մրցավեճում: Անցած մրցաշրջանում «Անորտոսիսը» հաջողությամբ հաղթահարեց ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության առաջին երկու փուլերը՝ պայքարից դուրս մղելով Մակեդոնիայի «Վարդարին» ու ռումինական ՉՖՌ-ին: Եվ միայն անգլիական «Տոտենհեմին» հաջողվեց կանգնեցնել կիպրոսցիների հաղթարշավը՝ հաղթելով 6-1 հաշվով:
«Անորտոսիսը» եվրոգավաթների մասնակցության մեծ փորձ ունի: Այդ մրցաշարերում թիմն անցկացրել է 68 խաղ, որից 17-ում հաղթել է, 12-ն ավարտել է ոչ-ոքի, կրել է 39 պարտություն: Գնդակների տարբերությունն է 70-152: Որակավորման 1-ին փուլ 1. «Լինֆիլդ» (Հս. Իռլանդիա)-«Դինամո» Զագրեբ (Խորվաթիա) 2. «Վալետա» (Մալթա)-«Արտմեդիա» (Սլովակիա) 3. «Դինամո» Թբիլիսի (Վրաստան)-«Ռունավիկ» (Ֆարերներ) 4. «Սանտա Կոլոմա» (Անդորրա)-«Կաունաս» (Լիտվա) 5. «Մուրատա» (Սան Մարինո)-«Գյոթեբորգ» (Շվեդիա) 6. «Լանելի» (Ուելս)-«Վենտսպիլս» (Լատվիա) 7. «Անորտոսիս» (Կիպրոս)-«Փյունիկ» (Հայաստան) 8. «Ինտեր» (Ադրբեջան)-«Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա) 9. «Տամպերե» (Ֆինլանդիա)-«Բուդոչնոստ» (Չեռնոգորիա) 10. «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)-«Դոմժալե» (Սլովենիա) 11. «Դինամո» (Ալբանիա)-«Մոդրիչա» (Բոսնիա) 12. «Ակտոբե» (Ղազախստան)-«Շերիֆ» (Մոլդովա) 13. «Դրոգեդա» (Իռլանդիա)-«Լեւադիա» (Էստոնիա) 14. ԲԱՏԷ (Բելառուս)-«Վալյուր» (Իսլանդիա)
Հանդիպումները կկայանան հուլիսի 15-16 եւ 22-23-ին: Որակավորման 2-րդ փուլ «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)-4-րդ զույգի հաղթող «Բրան» (Նորվեգիա)-6-րդ զույգի հաղթող 8-րդ զույգի հաղթող-«Պարտիզան» (Սերբիա) 9-րդ զույգի հաղթող-2-րդ զույգի հաղթող 7-րդ զույգի հաղթող-«Ռապիդ» (Ավստրիա) 10-րդ զույգի հաղթող-1-ին զույգի հաղթող «Պանատինաիկոս» (Հունաստան)-3-րդ զույգի հաղթող 5-րդ զույգի հաղթող-«Բազել» (Շվեյցարիա) 12-րդ զույգի հաղթող-«Սպարտա» (Չեխիա) 13-րդ զույգի հաղթող-«Դինամո» Կիեւ (Ուկրաինա) «Անդերլեխտ» (Բելգիա)-14-րդ զույգի հաղթող «Բեյթար» (Իսրայել)-«Վիսլա» (Լեհաստան) «Ֆեներբահչե» (Թուրքիա)-ՄՏԿ (Հունգարիա) «Օլբորգ» (Դանիա)-11-րդ զույգի հաղթող
Հանդիպումները կկայանան հուլիսի 29-30-ին եւ օգոստոսի 5-6-ին: ՈՒԵՖԱ-ի գավաթ Կենտրոնական-արեւելյան գոտի Որակավորման առաջին փուլ «Զալցբուրգ» (Ավստրիա)-«Բանանց» (Հայաստան) «Դյոր» (Հունգարիա)-«Զեստաֆոնի» (Վրաստան) «Արարատ» (Հայաստան)-«Բելինցոնա» (Շվեյցարիա) «Դաչիա» (Մոլդովա)-«Բորաց» (Սերբիա) «Տոբոլ» (Ղազախստան)-«Աուստրիա» (Ավստրիա) «Հերտա» (Գերմանիա)-«Նիստրու» (Մոլդովա) «Խազար» (Ադրբեջան)-«Լեխ» (Լեհաստան) ««Լեգիա» (Լեհաստան)-«Գոմել» (Բելառուս) «Սպարտակ» (Սլովակիա)-«ՎԻՏ-Ջորջիա» (Վրաստան) ՄՏԶ-ՌԻՊՕ (Բելառուս)-«Ժիլինա» (Սլովակիա) «Շախտյոր» (Ղազախստան)-«Դեբրեցեն» (Հունգարիա) «Օլիմպիկ» (Ադրբեջան)-«Վոյվոդինա» (Սերբիա)
Հանդիպումները կկայանան հուլիսի 17-ին եւ 31-ին:
ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ «ՈՍԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» Է ԲԱՑՎԵԼ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը եւ նշել հիմնախնդրի լուծման «ոսկի հնարավորության» առկայությունը: Աստանայում ելույթ ունենալով ...ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔՈՔՍԸ ՀԱԿԱԶԴՈՒՄ Է
Հ. Ծ. 2Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը «Գարդիան» հեղինակավոր թերթի խմբագրին նամակ է հղել հունիսի 7-ի համարում հրատարակված Ալեքսանդրոս Պետերսոնի հոդվածի առնչությամբ, ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԵՆ ՄԵԿՈՒԿԵՍ ԱՄՍԻՑ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախումբն արդեն 2-3 նիստ է հրավիրել, քննարկել հանրության տարբեր շրջանակներից ստացված առաջարկություններն ու նամակները: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում ...ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀայապահպանության խնդիր, հայերենին հստակ տիրապետելու համար տարվող աշխատանքներ, արեւմտահայերենի պահպանություն եւ մի շարք լուծում պահանջող հարցեր, որոնք նոր կազմավորվող սփյուռքի հարցերի նախարարության առջեւ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՕԳՆՈՒՄ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄարտի 1-2-ի իրադարձությունները քննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ եւ երեկ տեղի ունեցած երրորդ նիստի միջեւ արդեն իսկ հրապարակվել էր ԵԽԽՎ համազեկուցողների կանխակալ կարծիքն այդ հանձնաժողովի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4«Ներկա իրականությունն ըմբռնելու եւ լուսաբանելու տեսակետից» կարեւոր մի փաստաթուղթ երեկ լրատվամիջոցներին ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Փաստաթուղթը ՀՀ հատուկ քննչական ծառայության ...«Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՑ ԵՆ ԵՎ ԱՆՀԵԹԵԹ»
Նման հայտարարությամբ է հանդես եկել հատուկ քննչական ծառայությունը, հայտարարելով. «Զավեշտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը թե, իբր, հիշատակված քննչական հանձնարարությունը հայթայթել են նախաքննական ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՎԱԾ ՉԷ ԵՎ ՉԷՐ ԷԼ ՊԱՌԱԿՏՎԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀունիսի 20-ին արմատական ընդդիմության կազմակերպած հանրահավաքը մի շարք նոր շեշտադրումներ մտցրեց Հայաստանի ներքաղաքական պայքարի ընթացքի մեջ, բայց միաժամանակ ոչինչ չփոխեց ՀՀՇ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը ...ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Մ.Այս տարի Շիրակի մարզի գյուղացիներին կառավարությունը կաջակցի սուբսիդավորելով նրանց տրամադրված վարկերի տոկոսադրույքների մի մասը: Այս որոշման մանրամասներին երեկ Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած մամուլի ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ «ԱՐԱՔՍ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ ԵՎ ԱԿՆԱՇԵՆ ԳՅՈՒՂ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց Արմավիրի մարզ: Առաջին հանգրվանը Ջրառատ գյուղում գտնվող «Արաքս» թռչնաֆաբրիկան էր, որտեղ տեղադրվել են նոր հոսքագծեր: Կարեւորելով ֆաբրիկան ժամանակակից տեխնոլոգիաներով ...ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԳործիքն ասեղն է, նյութը՝ թելն ու կտավը, արդյունքը՝ պատկերներ, որոնք տրամադրություն ու միջավայր են ստեղծում: Սա տպավորություն է Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում շաբաթից ավել տեւած Մարիետա Մարտիրոսյանի ...ԵՐԲ ԳՈՒՅՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Երիտասարդ արվեստագետները ներկայանալու խնդիր ունեն: Յուրաքանչյուր անհատական կամ խմբակային ցուցահանդես օգնում է կայանալ, հաստատվել, տեսնել սխալներդ եւ լսել արվեստագետների խորհուրդ-կարծիքները», ասում է ...«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀԿ ԵԿԱ փոխնախագահՀայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը հունիսի 25-27-ը կազմակերպեց «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» խորագրով ...ԷՐԳՐԻ ՄԱՐԴԻԿ
ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԳաղթը, կոտորածը, պատերազմները ո՞ր հայ ընտանիքը չեն բզկտել, տեղահանել, զրկել իր բնօրրանից: Ոչ դու, ոչ ես Էրգրում չենք ծնվել, Ռոբերտ, բայց միշտ քեզ Բյուրակն է կանչել, Խնուսա բերդն ու հայրական Խոզլի գյուղը, ...ՀԻՇԱՏԱԿԻ ԽՆԿԱՐԿՈՒՄ
ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆՍյունյաց աշխարհի մեծ զավակ Ակսել Բակունցը հայ գրականությունը հարստացրել է պատմվածքի եւ վիպակի դասական նմուշներով, ազգային-գեղարվեստական մտածողությունն արտահայտվող ոճով: Նրա լեզուն հայ գրական լեզվի բարձրագույն ...ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԻԿԸ, ՀԱՐԳԱՆՔԻ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՆաիրա Ավետիսյանին առաջին անգամ տեսա 2005-ին, սեմինարներից մեկի ժամանակ: Հարցնելով երեխաների իրավունքների վիճակի մասին Հայաստանում, նկատեցի, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ...ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
Շվեյցարիայի Նիոն քաղաքում երեկ կայացավ չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին եւ 2-րդ փուլերի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին փուլի վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի մրցաշարում ՀՀ չեմպիոն «Փյունիկը» կմրցի Կիպրոսի ...Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդություն չի ներկայացնելու անկախ հանձնաժողովին: Քրեակատարողական ...ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը լուր է տարածել, որ հուլիսի 4-ին, ժամը 11.00-ին Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում վերսկսվելու է հանրությանն արդեն հայտնի Մատաղիսի ...
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱ՞Տ ՆՄԱՆ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵԽԽՎ-Ն 1609 ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՐԿԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀՈՒՆՎԱՐԻՆ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
- Մաթեմատիկա՞... համեցեք
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

