
ԷՐԳՐԻ ՄԱՐԴԻԿ
Գաղթը, կոտորածը, պատերազմները ո՞ր հայ ընտանիքը չեն բզկտել, տեղահանել, զրկել իր բնօրրանից: Ոչ դու, ոչ ես Էրգրում չենք ծնվել, Ռոբերտ, բայց միշտ քեզ Բյուրակն է կանչել, Խնուսա բերդն ու հայրական Խոզլի գյուղը, որը Խնուսի (Հարք գավառի) 38 գյուղերից մեկն էր, օսմանցի վայրի թուրքը ու քուրդ բեկերը 1915-ին սրի քաշեցին:
Դու ծնվել ես, Ռոբերտ, 1931-ի հուլիսի 1-ին Գյումրիում, Բագրատ եւ Հեղուշ ծնողներից: Հայրդ եւ հորեղբայրներդ միշտ Էրգիրն էին երազել: Ու թեեւ մայրդ բնիկ գյումրեցի էր, հայրդ` խնուսցի, բայց նրանց Էն հողն ու ջուրն էին կանչում: 1934-ին ձեր ընտանիքը տեղափոխվեց Երեւան: Այստեղ դու փայլուն առաջադիմությամբ ավարտեցիր Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը, հետո ընդունվեցիր մայրաքաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական մասնաբաժինը (ֆակուլտետը): 1958-ին, սիրելի Ռոբերտ, շինարար դարձար, սկզբում աշխղեկ էիր, այնուհետեւ` ինժեներ, գլխավոր ինժեներ, շինվարչության պետ, աշխատեցիր «Երեւանշին», «Հայգյուղշին», «Հայքիմշին» տրեստների համակարգում ... Եվ սիրվեցիր ամենուր: Քայլում էինք միասին Երեւանում: Երբ 3-րդ մասի կողմերն էինք գնում, ցույց էիր տալիս այն շենքերը, կառույցները, որոնց վրա դու քրտինք էիր թափել, սիրելի Ռոբերտ, ես որպես երիտասարդ բանաստեղծ, իսկ դու` ինժեներ-շինարար:
Մեզ ավելի մտերմացրին մեր մեծերը` խնուսցի-լենինականցի, սիրված ժողովրդական արտիստ Ժան Էլոյանը, մշեցի-սասունցի բանաստեղծներ Սողոմոն Տարոնցին ու Խաչիկ Դաշտենցը: Նրանք մեզ Գեւորգ Չաուշից ու Անդրանիկից, Արաբոյից ու Հրայրից էին պատմում: Ապա մեր մեծ ապոն` Եղիշե Մելիքյանը, «Խնուս կամ Հարք գավառ» գրքի հեղինակը: Դու այնպես կլանված էիր լսում նրան: Ու քանի-քանի անգամ մեզ նրա հետ այսուայնուր տարար: Եվ որքան մեծ եղավ իմ ուրախությունը, խնուսցի Ռոբերտ, երբ իմացա, որ դու աշխատանքային ընկերուհուս, Հայպետհրատի խմբագիր եւ թարգմանիչ, արմատներով կարսեցի Վալյա Վարոսյանի հետ ես ամուսնացել: Ամեն-ամեն անգամ Թալին գնալուց հայրական տանս, Սասնո բարբառով մերոնց հետ զրուցելիս, աչքերդ լցվում էին: «Երնեկ քեզ, որ ձեր բարբառը, Սասնո նիստն ու կացը պահպանել եք: Սասնա պարը, անգամ հայհոյանքը ձեր գյուղին ուրիշ համ ու հոտ են տալիս: Ո՞ւր է, թե խնուսցիներն էլ մի տեղ հավաքված լինեին», ասում էիր դու եւ բռնած քո փոքրիկ Նարինե դստեր ձեռքը շրջում ինձ հետ Ն. Սասնաշենում:
Տարիները գլորվեցին: Էրգրի կարոտից վառված լաճերս, որ Էրգիր չէինք տեսել, ուզում էինք գոնե որպես զբոսաշրջիկ գնալ Մուշ, Սասուն, Խնուս: Դու ուզում էիր, որ մեքենայով գնանք, քեզ հետ լինեն Մոսկվայում բնակվող Նարինե դուստրդ եւ իր Վարդան Ազատյան ամուսինը, քեզ հետ լինեն Վաղարշակ եւ Բագրատ թոռներդ, որոնք իրենց պապերի անուններն են կրում: Բազում ծրագրեր ունեինք:
Ցավոք, ճակատագիրը դաժան գտնվեց: 2008-ի մարտի 29-ին նա կարճեց քո կյանքը: Այսօր դու չկաս եւ կյանքում առաջին անգամ մենք քո ծննդյան օրը` հուլիսի 1-ը, նշեցինք առանց քեզ: Ֆիզիկապես բաժանվեցիր, Ռոբերտ: Քո առաջին մեռելոցն է: Քո նուրբ, հայրենասեր, բարի, մարդամոտ եւ հյուրընկալ, ազգամեծար եւ ընտանեպաշտ վարքագիծը ապրողներիս հուշում է, որ այսօր քեզ հետ ոչ թե սեղանի շուրջը բաժակ բարձրացնենք, այլ քո շիրիմին խունկ եւ մոմ ծխացնենք, մտոք կրկնելով.
- Դու միշտ ապրողաց հետ ես: Խոնարհվում ենք քո անունի, վաստակի եւ նվիրումի առջեւ:
- ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ «ՈՍԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» Է ԲԱՑՎԵԼ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը եւ նշել հիմնախնդրի լուծման «ոսկի հնարավորության» առկայությունը: Աստանայում ելույթ ունենալով ...ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔՈՔՍԸ ՀԱԿԱԶԴՈՒՄ Է
Հ. Ծ. 2Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը «Գարդիան» հեղինակավոր թերթի խմբագրին նամակ է հղել հունիսի 7-ի համարում հրատարակված Ալեքսանդրոս Պետերսոնի հոդվածի առնչությամբ, ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԵՆ ՄԵԿՈՒԿԵՍ ԱՄՍԻՑ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախումբն արդեն 2-3 նիստ է հրավիրել, քննարկել հանրության տարբեր շրջանակներից ստացված առաջարկություններն ու նամակները: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում ...ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀայապահպանության խնդիր, հայերենին հստակ տիրապետելու համար տարվող աշխատանքներ, արեւմտահայերենի պահպանություն եւ մի շարք լուծում պահանջող հարցեր, որոնք նոր կազմավորվող սփյուռքի հարցերի նախարարության առջեւ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՕԳՆՈՒՄ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄարտի 1-2-ի իրադարձությունները քննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ եւ երեկ տեղի ունեցած երրորդ նիստի միջեւ արդեն իսկ հրապարակվել էր ԵԽԽՎ համազեկուցողների կանխակալ կարծիքն այդ հանձնաժողովի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4«Ներկա իրականությունն ըմբռնելու եւ լուսաբանելու տեսակետից» կարեւոր մի փաստաթուղթ երեկ լրատվամիջոցներին ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Փաստաթուղթը ՀՀ հատուկ քննչական ծառայության ...«Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՑ ԵՆ ԵՎ ԱՆՀԵԹԵԹ»
Նման հայտարարությամբ է հանդես եկել հատուկ քննչական ծառայությունը, հայտարարելով. «Զավեշտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը թե, իբր, հիշատակված քննչական հանձնարարությունը հայթայթել են նախաքննական ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՎԱԾ ՉԷ ԵՎ ՉԷՐ ԷԼ ՊԱՌԱԿՏՎԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀունիսի 20-ին արմատական ընդդիմության կազմակերպած հանրահավաքը մի շարք նոր շեշտադրումներ մտցրեց Հայաստանի ներքաղաքական պայքարի ընթացքի մեջ, բայց միաժամանակ ոչինչ չփոխեց ՀՀՇ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը ...ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Մ.Այս տարի Շիրակի մարզի գյուղացիներին կառավարությունը կաջակցի սուբսիդավորելով նրանց տրամադրված վարկերի տոկոսադրույքների մի մասը: Այս որոշման մանրամասներին երեկ Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած մամուլի ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ «ԱՐԱՔՍ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ ԵՎ ԱԿՆԱՇԵՆ ԳՅՈՒՂ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց Արմավիրի մարզ: Առաջին հանգրվանը Ջրառատ գյուղում գտնվող «Արաքս» թռչնաֆաբրիկան էր, որտեղ տեղադրվել են նոր հոսքագծեր: Կարեւորելով ֆաբրիկան ժամանակակից տեխնոլոգիաներով ...ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԳործիքն ասեղն է, նյութը՝ թելն ու կտավը, արդյունքը՝ պատկերներ, որոնք տրամադրություն ու միջավայր են ստեղծում: Սա տպավորություն է Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում շաբաթից ավել տեւած Մարիետա Մարտիրոսյանի ...ԵՐԲ ԳՈՒՅՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Երիտասարդ արվեստագետները ներկայանալու խնդիր ունեն: Յուրաքանչյուր անհատական կամ խմբակային ցուցահանդես օգնում է կայանալ, հաստատվել, տեսնել սխալներդ եւ լսել արվեստագետների խորհուրդ-կարծիքները», ասում է ...«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀԿ ԵԿԱ փոխնախագահՀայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը հունիսի 25-27-ը կազմակերպեց «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» խորագրով ...ԷՐԳՐԻ ՄԱՐԴԻԿ
ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԳաղթը, կոտորածը, պատերազմները ո՞ր հայ ընտանիքը չեն բզկտել, տեղահանել, զրկել իր բնօրրանից: Ոչ դու, ոչ ես Էրգրում չենք ծնվել, Ռոբերտ, բայց միշտ քեզ Բյուրակն է կանչել, Խնուսա բերդն ու հայրական Խոզլի գյուղը, ...ՀԻՇԱՏԱԿԻ ԽՆԿԱՐԿՈՒՄ
ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆՍյունյաց աշխարհի մեծ զավակ Ակսել Բակունցը հայ գրականությունը հարստացրել է պատմվածքի եւ վիպակի դասական նմուշներով, ազգային-գեղարվեստական մտածողությունն արտահայտվող ոճով: Նրա լեզուն հայ գրական լեզվի բարձրագույն ...ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԻԿԸ, ՀԱՐԳԱՆՔԻ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՆաիրա Ավետիսյանին առաջին անգամ տեսա 2005-ին, սեմինարներից մեկի ժամանակ: Հարցնելով երեխաների իրավունքների վիճակի մասին Հայաստանում, նկատեցի, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ...ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
Շվեյցարիայի Նիոն քաղաքում երեկ կայացավ չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին եւ 2-րդ փուլերի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին փուլի վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի մրցաշարում ՀՀ չեմպիոն «Փյունիկը» կմրցի Կիպրոսի ...Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդություն չի ներկայացնելու անկախ հանձնաժողովին: Քրեակատարողական ...ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը լուր է տարածել, որ հուլիսի 4-ին, ժամը 11.00-ին Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում վերսկսվելու է հանրությանն արդեն հայտնի Մատաղիսի ...
ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. «ԴԺՎԱՐ Է ՄԻ ԵՐԳ ԳՐԵԼ...»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ծաղկաձոր-ԵրեւանՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ «ՈՏՔԻ Է ՀԱՆԵԼ» ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵԽԽՎ-Ն 1609 ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՐԿԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀՈՒՆՎԱՐԻՆ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

