
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՎԱԾ ՉԷ ԵՎ ՉԷՐ ԷԼ ՊԱՌԱԿՏՎԻ
Հունիսի 20-ին արմատական ընդդիմության կազմակերպած հանրահավաքը մի շարք նոր շեշտադրումներ մտցրեց Հայաստանի ներքաղաքական պայքարի ընթացքի մեջ, բայց միաժամանակ ոչինչ չփոխեց ՀՀՇ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված ընդդիմության առանցքային ծրագրերում:
Նախ՝ հանրահավաքի մասին: Այն առանձնացավ նրանով, որ առաջին խոշոր հանրահավաքը լինելով մարտի 1-ից հետո, բարեբախտաբար անցավ առանց միջադեպերի: Սա, թերեւս, ամենակարեւորն էր, քանզի քաղաքական գործընթացներին չմասնակցող մարդիկ տագնապով էին սպասում այդ հանրահավաքին, մտածելով, որ հերթական անգամ անկարգություններ կհրահրվեն:
Հանրահավաքի երկրորդ կարեւոր բացահայտումն այն էր, որ ցույց տվեց` հասարակության պառակտված լինելու անընդհատ կրկնվող հայտարարություններն ուղղակի որեւէ հիմք չունեն: Այո, նախընտրական եւ հետընտրական շրջանում մեր հասարակությունն իրոք պառակտված էր եւ այդ պառակտման հեղինակները հենց նրանք են, ովքեր այսօր պարբերաբար խոսում են հասարակության իբր ծայրահեղ պառակտվածության մասին, որը, նրանց խոսքերով, շատ վտանգավոր է եւ որի հաղթահարման համար պետք է արվեն այն քայլերը, որոնք, ըստ էության, ոչ այլ ինչ են, եթե ոչ հիշյալ ուժերի քաղաքական շահերին համապատասխանող միջոցառումներ:
Ընտրությունների շրջանում այդ ուժերը, իրենց առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, մեզ բոլորիս բաժանել էին «սերժականների» ու «լեւոնականների», «ղարաբաղցիների» ու «ոչ ղարաբաղցիների», «տականքների» եւ «ազգի սերուցքի», որակումներ ու պիտակավորումներ չխնայելով նախագահի իրենց թեկնածուի օգտին հանդես չեկողների համար: Այդ օրերին իսկապես ակնհայտ էին բնակչության զգալի մասի բեւեռացումը եւ պառակտվածությունը:
Սակայն հետընտրական ժամանակաշրջանն անցավ, եւ այսօր արդեն այդ նույն լարվածությունն ու անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ, եթե չասենք` վերացել է, ապա զգալիորեն մեղմացել է: Դա նշանակում է, որ հասարակությունը պառակտվել էր ուղղակի արհեստականորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական եւ հետընտրական քարոզչության հետեւանքով, որն, ըստ էության, դաժան պայքար էր սեփական պետության, այլ ոչ թե գործող իշխանությունների դեմ: Այժմ արդեն անհանդուրժողականությունը նկատվում է թերեւս միայն ՀՀՇ-ական շրջանակներին հարող եւ նրանց քարոզչությամբ անհուսալիորեն հիվանդացած մի քանի հազար մարդկանց մեջ: Եվ դրա ապացույցը միայն հունիսի 20-ի 10 կամ 20 հազարանոց հանրահավաքի մասնակիցների թիվը չէր, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի աչքին տասնապատկված էր երեւում: Դրա ապացույցն այն է, որ վերոնշյալ անձին իրենց ձայնը տված մարդկանցից շատերի հետ այժմ գոնե հնարավոր է լինում ինչ-որ մտքեր փոխանակել, նրանցից ոմանք անգամ ընդունում են իրենց ընտրյալի որոշ քայլերի անթույլատրելի լինելը:
Ինչ մնում է հունիսի 20-ի հանրահավաքի մասնակիցների թվին, ապա անկախ նրանից, թե 10 հազար մարդ էր մասնակցում, թե 20 հազար, միանշանակ է, որ որեւէ այլ քաղաքական ուժ ներկա պահին նման զանգվածայնության հանրահավաք հրավիրել չի կարող: Միանշանակ է նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ՀԺՇ (Համաժողովրդական շարժում) դարձած ՀՀՇ-ին համակրողների թիվը գուցե հիմա արդեն 350 հազար չէ, բայց ակնհայտ է, որ շատ ավելի է, քան վերոնշյալ 10 կամ 20 հազարը: Սակայն, վերստին ընդգծում ենք, դա չի նշանակում, որ մեր հասարակությունը պառակտված է: Անգամ ընտրական շրջանում այդ պառակտումը կարող էր չլինել, եթե վերոնշյալ քաղաքական ուժը արհեստականորեն չմտցներ այն:
Մեր բնակչության ընտրողների մեծ մասը իր ձայնը տվեց նախագահի 4 թեկնածուներին, մոտ 30 տոկոսն էլ չմասնակցեց ընտրություններին: Սակայն դա ինքնին ոչ միայն չի նշանակում, որ մենք պառակտված ենք, այլեւ ընդհակառակը` դա նորմալ երեւույթ է ամեն մի քիչ թե շատ ժողովրդավարական երկրում: Երբ Իտալիայում Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած կուսակցությունը հաղթում է ընտրություններում մի քանի տոկոսի տարբերությամբ, դա ամենեւին էլ չէր նշանակում, որ իտալացիները պառակտված են: Ոչ էլ Նիկոլա Սարկոզիի հակառակորդ Սեգոլեն Ռոայալն է պարբերաբար տարփողում ֆրանսիական հասարակության պառակտման մասին: Մենք աննորմալ երկրում կապրեինք, եթե Սերժ Սարգսյանը ստանար ձայների 90 տոկոսը եւ դրանից ոչ ոք չդժգոհեր, եթե գործող իշխանություններին դեմ չլիներ բնակչության մի մասը՝ մեծ կամ փոքր: Ջորջ Բուշի վարկանիշն էլ երբեմն իջնում է մինչեւ 20-30 տոկոսի: Մի՞թե դա նշանակում է, որ ամերիկյան հասարակությունը պառակտված է: Հետեւաբար, խոսելով բնակչության իբր պառակտված կամ բեւեռացված լինելու մասին, նույն ՀՀՇ-ական շրջանակները եւ նրանց հարող քաղաքական ուժերը պարզապես ցանկանում են «թեժ պահել» հետընտրական «կրակը» եւ հերթական անգամ խաղարկել:
Ինչ մնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա շրջապատի ծրագրերին, ապա կարող ենք ասել, որ անկախ ամեն ինչից, անկախ վերջին հանրահավաքի խաղաղ բնույթից, նա չի հրաժարվել իր հիմնական ռազմավարությունից՝ ապակայունացման միջոցով իշխանության հասնելուց: Նախագահի նախկին թեկնածուն լավագույնս գիտի ձեւերը, թե ինչպես կարելի է ավելացնել հանրահավաքների մասնակիցների թիվը եւ ինչպես պահել հանրահավաքային ալիքը: Դրանում ոչինչ բացասական չէր լինի, եթե այդ ալիքը պահպանվի օրինականության շրջանակներում, այլ ոչ թե հրահրվի հերթական «մարտի 1-ը»: Ավելացնենք նաեւ, որ իշխանություններն էլ իրենց հերթին չպետք է նպաստեն նոր լարվածության հրահրմանը: Բացարձակապես անընդունելի է հանրահավաքների անցկացումը անընդհատ մերժելու մոտեցումը: Մինչ այժմ էլ անհասկանալի մնաց, թե ո՞րն էր Մատենադարանի մոտ հանրահավաքի անցկացման մերժման եւ ապա թույլատրելու իմաստը: Դա առնվազն անլուրջ մոտեցում էր եւ այլեւս չպետք է կրկնվի:
Ինչ մնում է շարքային քաղաքացիներին, ապա նրանք ի վերջո պետք է հասկանան, որ սա զուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության վերադառնալու խնդիրն է եւ ուրիշ ոչինչ: Բացասականից բացի, դա ոչ մի դրական հետեւանք չի կարող ունենալ: Մեկ անգամ արդեն դժբախտություն ունեցել ենք նրան իշխանության բերելով դրանում համոզվելու եւ չարժե նորից նույն զրկանքները կրել հանուն մեկ անձի քաղաքական հավակնությունների իրականացման:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ «ՈՍԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» Է ԲԱՑՎԵԼ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը եւ նշել հիմնախնդրի լուծման «ոսկի հնարավորության» առկայությունը: Աստանայում ելույթ ունենալով ...ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔՈՔՍԸ ՀԱԿԱԶԴՈՒՄ Է
Հ. Ծ. 2Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը «Գարդիան» հեղինակավոր թերթի խմբագրին նամակ է հղել հունիսի 7-ի համարում հրատարակված Ալեքսանդրոս Պետերսոնի հոդվածի առնչությամբ, ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԵՆ ՄԵԿՈՒԿԵՍ ԱՄՍԻՑ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախումբն արդեն 2-3 նիստ է հրավիրել, քննարկել հանրության տարբեր շրջանակներից ստացված առաջարկություններն ու նամակները: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում ...ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀայապահպանության խնդիր, հայերենին հստակ տիրապետելու համար տարվող աշխատանքներ, արեւմտահայերենի պահպանություն եւ մի շարք լուծում պահանջող հարցեր, որոնք նոր կազմավորվող սփյուռքի հարցերի նախարարության առջեւ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՕԳՆՈՒՄ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄարտի 1-2-ի իրադարձությունները քննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ եւ երեկ տեղի ունեցած երրորդ նիստի միջեւ արդեն իսկ հրապարակվել էր ԵԽԽՎ համազեկուցողների կանխակալ կարծիքն այդ հանձնաժողովի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4«Ներկա իրականությունն ըմբռնելու եւ լուսաբանելու տեսակետից» կարեւոր մի փաստաթուղթ երեկ լրատվամիջոցներին ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Փաստաթուղթը ՀՀ հատուկ քննչական ծառայության ...«Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՑ ԵՆ ԵՎ ԱՆՀԵԹԵԹ»
Նման հայտարարությամբ է հանդես եկել հատուկ քննչական ծառայությունը, հայտարարելով. «Զավեշտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը թե, իբր, հիշատակված քննչական հանձնարարությունը հայթայթել են նախաքննական ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՎԱԾ ՉԷ ԵՎ ՉԷՐ ԷԼ ՊԱՌԱԿՏՎԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀունիսի 20-ին արմատական ընդդիմության կազմակերպած հանրահավաքը մի շարք նոր շեշտադրումներ մտցրեց Հայաստանի ներքաղաքական պայքարի ընթացքի մեջ, բայց միաժամանակ ոչինչ չփոխեց ՀՀՇ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը ...ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Մ.Այս տարի Շիրակի մարզի գյուղացիներին կառավարությունը կաջակցի սուբսիդավորելով նրանց տրամադրված վարկերի տոկոսադրույքների մի մասը: Այս որոշման մանրամասներին երեկ Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած մամուլի ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ «ԱՐԱՔՍ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ ԵՎ ԱԿՆԱՇԵՆ ԳՅՈՒՂ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց Արմավիրի մարզ: Առաջին հանգրվանը Ջրառատ գյուղում գտնվող «Արաքս» թռչնաֆաբրիկան էր, որտեղ տեղադրվել են նոր հոսքագծեր: Կարեւորելով ֆաբրիկան ժամանակակից տեխնոլոգիաներով ...ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԳործիքն ասեղն է, նյութը՝ թելն ու կտավը, արդյունքը՝ պատկերներ, որոնք տրամադրություն ու միջավայր են ստեղծում: Սա տպավորություն է Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում շաբաթից ավել տեւած Մարիետա Մարտիրոսյանի ...ԵՐԲ ԳՈՒՅՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Երիտասարդ արվեստագետները ներկայանալու խնդիր ունեն: Յուրաքանչյուր անհատական կամ խմբակային ցուցահանդես օգնում է կայանալ, հաստատվել, տեսնել սխալներդ եւ լսել արվեստագետների խորհուրդ-կարծիքները», ասում է ...«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀԿ ԵԿԱ փոխնախագահՀայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը հունիսի 25-27-ը կազմակերպեց «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» խորագրով ...ԷՐԳՐԻ ՄԱՐԴԻԿ
ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԳաղթը, կոտորածը, պատերազմները ո՞ր հայ ընտանիքը չեն բզկտել, տեղահանել, զրկել իր բնօրրանից: Ոչ դու, ոչ ես Էրգրում չենք ծնվել, Ռոբերտ, բայց միշտ քեզ Բյուրակն է կանչել, Խնուսա բերդն ու հայրական Խոզլի գյուղը, ...ՀԻՇԱՏԱԿԻ ԽՆԿԱՐԿՈՒՄ
ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆՍյունյաց աշխարհի մեծ զավակ Ակսել Բակունցը հայ գրականությունը հարստացրել է պատմվածքի եւ վիպակի դասական նմուշներով, ազգային-գեղարվեստական մտածողությունն արտահայտվող ոճով: Նրա լեզուն հայ գրական լեզվի բարձրագույն ...ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԻԿԸ, ՀԱՐԳԱՆՔԻ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՆաիրա Ավետիսյանին առաջին անգամ տեսա 2005-ին, սեմինարներից մեկի ժամանակ: Հարցնելով երեխաների իրավունքների վիճակի մասին Հայաստանում, նկատեցի, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ...ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
Շվեյցարիայի Նիոն քաղաքում երեկ կայացավ չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին եւ 2-րդ փուլերի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին փուլի վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի մրցաշարում ՀՀ չեմպիոն «Փյունիկը» կմրցի Կիպրոսի ...Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդություն չի ներկայացնելու անկախ հանձնաժողովին: Քրեակատարողական ...ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը լուր է տարածել, որ հուլիսի 4-ին, ժամը 11.00-ին Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում վերսկսվելու է հանրությանն արդեն հայտնի Մատաղիսի ...
ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. Մ.ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵ՞ՆՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՄՈՒՐՋ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԷ», ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՋՈԶԵՖ ՓԵՆԻՆԳԹՈՆԸ
Հ. Հ.
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵԽԽՎ-Ն 1609 ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՐԿԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀՈՒՆՎԱՐԻՆ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

