
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՕԳՆՈՒՄ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Մարտի 1-2-ի իրադարձությունները քննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ եւ երեկ տեղի ունեցած երրորդ նիստի միջեւ արդեն իսկ հրապարակվել էր ԵԽԽՎ համազեկուցողների կանխակալ կարծիքն այդ հանձնաժողովի մասին, թե այս հանձնաժողովի ձեւաչափը չի կարող անկողմնակալություն եւ անաչառություն ապահովել. ճիշտ է, նոր բանաձեւի դրույթներում հանձնաժողովի մասը մի փոքր մեղմվել էր, սակայն ընդհանուր առմամբ այս հանձնաժողովը մյուս բոլոր նախորդ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներից տարբերվում է նրանով, որ հիմնական անելիքով զբաղվելուն զուգահեռ եւ դրանից էլ առաջ պետք է փորձի իր շուրջը տարբեր սուբյեկտիվ եւ օբյեկտիվ գործոնների շնորհիվ ավանսով ստեղծված անվստահության քողը պատռել: Մանավանդ որ արտախորհրդարանական արմատական ընդդիմությունն այդպես էլ չի ուզում մասնակցել հանձնաժողովի աշխատանքին, դեռ ավելին` նրա առաջնորդ Տեր-Պետրոսյանը երեկ հանձնաժողովը ծաղրուծանակ անվանեց: Բայց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն իր հակադարձումն ունի. «Ով ուզում է աշխատել` փնտրում է ճանապարհներ, իսկ ով չի ուզում գործ անել, դրանից հրաժարվելու պատճառներ է փնտրում: Միգուցե ձեռնտու է, որ ձախողվի հանձնաժողովի աշխատանքը, միգուցե ուզում են մի հարց բաց մնա, որ հետագայում հիշեն-շահարկեն», ասաց նա, երբ մատնանշում էր այն պատճառները, որ արտախորհրդարանական ուժերը նաեւ չեն արձագանքել գրավոր հարցադրումներ ուղարկելու հանձնաժողովի պահանջին: Ավելի վաղ Նիկոյանը դիմել էր արտախորհրդարանական ուժերին` գրավոր հարցադրումներ ուղարկելու, որ դրանց միջոցով օրակարգ ձեւավորվի, որով հանձնաժողովը դիմելու է պետական մարմիններին:
Դրա փոխարեն` երեկվա նիստին մասնակցում էին այլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ` ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, «Ազգային միաբանությունից» Սարգիս Մուրադխանյանը, «Ազգային համաձայնությունից» Արամ Հարությունյանը եւ անգամ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Երեկ հանձնաժողովի նիստին մասնակից եղան նաեւ լրատվամիջոցները` շնորհիվ հանձնաժողովի նախագահի, որն ընդառաջ էր գնացել լրագրողների համապատասխան ցանկությանը. «Եթե դուք գտնում եք, որ ձեզ համար մասնակցությամբ ավելի հասկանալի դարձավ ամեն ինչ, կամ նպաստեցիք հանձնաժողովի աշխատանքին, խնդրեմ, հաջորդ նիստին եւս մասնակցեք», սիրալիր հրավիրեց: Բայց հանձնաժողովում այլ տեսակետներ եւս հնչեցին, թե «կամերաները խանգարում են», քանի որ կան բաներ, որոնց հրապարակային քննարկումը գուցե որեւէ մեկը չի ուզենա: «Հրապարակայնությունը որոշ մարդիկ հասկանում են, որ կամերան պետք է լինի կոկորդի մոտ», սա էլի Ս. Նիկոյանի դժգոհությունից էր:
Որ լրագրողները ներկա են` գուցե իսկապես կաշկանդում է մեր հանձնաժողովականներին, օրինակ` հենց Գ. Արսենյանն ասաց, թե կան բաներ, որ տեսախցիկի առջեւ չի ուզում ասել: Ամեն դեպքում` այս հանձնաժողովը պետք է սովորի աշխատել լրագրողների ազատ ելումուտով, թեեւ հեռուստաընկերությունների` 10 րոպեում ինչ-որ արդյունք նկարահանելու մոլուցքն իսկապես նյարդայնացնում է: Սակայն լրատվամիջոցների բացակայությունը կնշանակի ավելացնել անվստահության դոզան, համենայն դեպս հենց այդ կարծիքին էր Արմեն Հարությունյանը, որն առայժմ չուզեց որեւէ կարծիք հայտնել մոտ երկու ժամ ձգվող հանձնաժողովի նիստին իր առաջին մասնակցության տպավորության մասին, անգամ չարձագանքեց լրագրողների այն դիտարկմանը, թե հանձնաժողովի երրորդ նիստն է, բայց դեռ բուն նյութին չի հասել:
Մտավախություն չկա՞, որ սեպտեմբերին նոր քաղաքական իրավիճակ կլինի, մասնակցությունների նոր հավակնություններ, ու գործը նորից զրոյից սկսելու հարկ լինի: Այդպիսի մտավախություն հանձնաժողովականներն ունեին, քանի որ նոր մասնակիցների պատճառով հանձնաժողովը երեկ նույն հարցերը նորից քննարկեց:
Հանձնաժողովի անդամներից Արտաշես Շահբազյանից հետաքրքրվեցինք, արդյոք չի՞ դանդաղում հանձնաժողովի աշխատանքը, քանի որ դեռ բուն գործին չեն անցել. ըստ նրա` դեռ շատ հարցեր ճշգրտվում են, բայց զուգահեռաբար աշխատանքն արվում է, օրինակ, պաշտոնապես դիմել են դատախազություն` գլխավոր դատախազին, որտեղից պատասխան-տեղեկատվություն բոլոր հարուցված գործերի ընթացքի վերաբերյալ ստացվել է, պաշտոնապես դիմել են նաեւ ոստիկանապետին: Մի խոսքով, ըստ Շահբազյանի, որոշ ճշգրտումների խնդիրներ դեռ կան, դրանք երեւի կվերջանան եւ կանցնենք բուն գործին:
Երեկ հայտնի դարձավ, որ ամբաստանյալներից երկուսը, ում հանդեպ քրեական գործեր են հարուցված, դիմել են հանձնաժողովին. Ս. Նիկոյանը հայտնեց նրանց անունները` Արմեն Սարգսյան, Տիգրան Մելքումյան, նրանց դիմումի բովանդակությունն արդեն հաջորդ նիստում կքննարկվի: Սրանք այն կալանավորներն են, որոնց, իբր, որպես ԱԱԾ աշխատակիցներ բացահայտել են հանրահավաքայինները:
Երեկ հանձնաժողովի աշխատանքը շրջանակվեց նրանով, որ համաձայնության մթնոլորտում քննարկվեց եւ ընդունվեց աշխատանքային այն կարգը, հարցերի շրջանակ-օրակարգը եւ այն պաշտոնական անձանց շրջանակը, ում առաջիկայում պետք է դիմի հանձնաժողովը: Սահմանվեց, որ յուրաքանչյուր շաբաթ մինչեւ ուրբաթ օրը հանձնաժողովի անդամները գրավոր պետք է ներկայացնեն այն հարցերը, որոնցով պետք է դիմել այս կամ այն պետական մարմնին, եւ ուրվագծեն կոնկրետ այդ պետական մարմինները, իսկ ամեն ուրբաթ, ժամը 14-ին աշխատանքային հանդիպում է լինելու, որպեսզի հանձնաժողովի նախագահը ձեւավորի օրակարգը եւ դիմի համապատասխան պետական մարմիններին: Հանձնաժողովը, քանի որ այդպես էլ պաշտոնական պատասխան չի ստացել Տեր-Պետրոսյանից` ոչ ներկայացուցիչ ունենալու եւ ոչ էլ փորձագետ ուղարկելու կապակցությամբ, երեկ որոշեց, որ չի կարող երկար սպասել, պետք է այլ փորձագետների ընդունել: «Ժառանգությունից» էլ պատասխան չկա, Արամ Կարապետյանի պատասխանն էլ Նիկոյանը ինտերնետում է տեսել, երեւի ավելի ուշ գրավոր կստանա. Ա. Կարապետյանը հանձնաժողովին հաջողություններ է մաղթել, իսկ իր մասնակցությունը սեպտեմբերից է հնարավոր համարել` կապելով այդ մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքի հետ: Իհարկե, հանձնաժողովն այնպես պետք է անի, որ հաջողությունը գնահատի ոչ միայն Կարապետյանը, այլեւ հասարակությունը, բայց ամեն դեպքում լավ կլիներ` Ա. Կարապետյանն ավելի շուտ մասնակցեր, որ մինչեւ սեպտեմբեր հանձնաժողովի աշխատանքն ավելի հաջողված լիներ իր մասնակցությունից, այսպես է մտածում Ս. Նիկոյանը:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ «ՈՍԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» Է ԲԱՑՎԵԼ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը եւ նշել հիմնախնդրի լուծման «ոսկի հնարավորության» առկայությունը: Աստանայում ելույթ ունենալով ...ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔՈՔՍԸ ՀԱԿԱԶԴՈՒՄ Է
Հ. Ծ. 2Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը «Գարդիան» հեղինակավոր թերթի խմբագրին նամակ է հղել հունիսի 7-ի համարում հրատարակված Ալեքսանդրոս Պետերսոնի հոդվածի առնչությամբ, ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԵՆ ՄԵԿՈՒԿԵՍ ԱՄՍԻՑ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՀանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգող հանձնախումբն արդեն 2-3 նիստ է հրավիրել, քննարկել հանրության տարբեր շրջանակներից ստացված առաջարկություններն ու նամակները: Այս մասին երեկ «Ուրբաթ» ակումբում ...ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՀայապահպանության խնդիր, հայերենին հստակ տիրապետելու համար տարվող աշխատանքներ, արեւմտահայերենի պահպանություն եւ մի շարք լուծում պահանջող հարցեր, որոնք նոր կազմավորվող սփյուռքի հարցերի նախարարության առջեւ ...ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ ԵՆ, ԹԵ՞ ՕԳՆՈՒՄ ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄարտի 1-2-ի իրադարձությունները քննող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի երկրորդ եւ երեկ տեղի ունեցած երրորդ նիստի միջեւ արդեն իսկ հրապարակվել էր ԵԽԽՎ համազեկուցողների կանխակալ կարծիքն այդ հանձնաժողովի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 4«Ներկա իրականությունն ըմբռնելու եւ լուսաբանելու տեսակետից» կարեւոր մի փաստաթուղթ երեկ լրատվամիջոցներին ներկայացրեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Փաստաթուղթը ՀՀ հատուկ քննչական ծառայության ...«Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՑ ԵՆ ԵՎ ԱՆՀԵԹԵԹ»
Նման հայտարարությամբ է հանդես եկել հատուկ քննչական ծառայությունը, հայտարարելով. «Զավեշտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը թե, իբր, հիշատակված քննչական հանձնարարությունը հայթայթել են նախաքննական ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՎԱԾ ՉԷ ԵՎ ՉԷՐ ԷԼ ՊԱՌԱԿՏՎԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀունիսի 20-ին արմատական ընդդիմության կազմակերպած հանրահավաքը մի շարք նոր շեշտադրումներ մտցրեց Հայաստանի ներքաղաքական պայքարի ընթացքի մեջ, բայց միաժամանակ ոչինչ չփոխեց ՀՀՇ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը ...ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Մ.Այս տարի Շիրակի մարզի գյուղացիներին կառավարությունը կաջակցի սուբսիդավորելով նրանց տրամադրված վարկերի տոկոսադրույքների մի մասը: Այս որոշման մանրամասներին երեկ Տնտեսական լրագրողների ակումբի հրավիրած մամուլի ...ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ «ԱՐԱՔՍ» ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ ԵՎ ԱԿՆԱՇԵՆ ԳՅՈՒՂ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՎարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց Արմավիրի մարզ: Առաջին հանգրվանը Ջրառատ գյուղում գտնվող «Արաքս» թռչնաֆաբրիկան էր, որտեղ տեղադրվել են նոր հոսքագծեր: Կարեւորելով ֆաբրիկան ժամանակակից տեխնոլոգիաներով ...ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԳործիքն ասեղն է, նյութը՝ թելն ու կտավը, արդյունքը՝ պատկերներ, որոնք տրամադրություն ու միջավայր են ստեղծում: Սա տպավորություն է Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում շաբաթից ավել տեւած Մարիետա Մարտիրոսյանի ...ԵՐԲ ԳՈՒՅՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Երիտասարդ արվեստագետները ներկայանալու խնդիր ունեն: Յուրաքանչյուր անհատական կամ խմբակային ցուցահանդես օգնում է կայանալ, հաստատվել, տեսնել սխալներդ եւ լսել արվեստագետների խորհուրդ-կարծիքները», ասում է ...«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀԿ ԵԿԱ փոխնախագահՀայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը հունիսի 25-27-ը կազմակերպեց «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» խորագրով ...ԷՐԳՐԻ ՄԱՐԴԻԿ
ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԳաղթը, կոտորածը, պատերազմները ո՞ր հայ ընտանիքը չեն բզկտել, տեղահանել, զրկել իր բնօրրանից: Ոչ դու, ոչ ես Էրգրում չենք ծնվել, Ռոբերտ, բայց միշտ քեզ Բյուրակն է կանչել, Խնուսա բերդն ու հայրական Խոզլի գյուղը, ...ՀԻՇԱՏԱԿԻ ԽՆԿԱՐԿՈՒՄ
ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆՍյունյաց աշխարհի մեծ զավակ Ակսել Բակունցը հայ գրականությունը հարստացրել է պատմվածքի եւ վիպակի դասական նմուշներով, ազգային-գեղարվեստական մտածողությունն արտահայտվող ոճով: Նրա լեզուն հայ գրական լեզվի բարձրագույն ...ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԻԿԸ, ՀԱՐԳԱՆՔԻ ՈՒ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՆաիրա Ավետիսյանին առաջին անգամ տեսա 2005-ին, սեմինարներից մեկի ժամանակ: Հարցնելով երեխաների իրավունքների վիճակի մասին Հայաստանում, նկատեցի, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրերի ...ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԵՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
Շվեյցարիայի Նիոն քաղաքում երեկ կայացավ չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին եւ 2-րդ փուլերի եւ ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջին փուլի վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի մրցաշարում ՀՀ չեմպիոն «Փյունիկը» կմրցի Կիպրոսի ...Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդություն չի ներկայացնելու անկախ հանձնաժողովին: Քրեակատարողական ...ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾԸ ՆՈՐԻՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը լուր է տարածել, որ հուլիսի 4-ին, ժամը 11.00-ին Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում վերսկսվելու է հանրությանն արդեն հայտնի Մատաղիսի ...
«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՓՈՐՁԱՌՈՒ ԹՂԹԱԿԻՑՆԵՐԸ ՀԵՌԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ
Հիրամ Ջոնսոն«ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎՆԵՐ» ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆ. «ՄԵՆՔ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՏՈՒԳԱՆՎԵՑ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵԽԽՎ-Ն 1609 ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՐԿԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀՈՒՆՎԱՐԻՆ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
- 1804 զինվորից բաղկացած ռուսական զորքը պաշարում է Երևանը:
- 1833 Վենետիկում վախճանվեց հայագետ, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը: (Ծնվ. 1758թ.-ին):
- 1833 Զմյուռնիայում ծնվեց անվանի հրապարակախոս և թարգմանիչ Գրիգոր Չիլինկիրյանը: (Վախճ. 1923թ.-ին):
- 1840 Արարատում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ: Այն ընդգրկեց 5000 քառ.կմ տարածք: Զոհվեց 1000 մարդ:
- 1915 Ռուսական զորքերի նահանջը, Վանա և Վասպուրականի հայոց մեծ գաղթը և ծանր կորուստները:
- 1921 Կարմիր բանակի զորամասերը ազատագրողմ են Գորիսը:
- 1946 Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան:
- 1985 ՄԱԿ-ի ենթահանձնախմբի 38-րդ նստաշրջանում քննարկվեց և հաստատվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Ուայտեկերի զեկուցումը, որի 24-րդ ենթակետում «1915-1916թթ. հայերի Օսմանյան ջարդը» որակվում էր որպես ցեղասպանության օրինակ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

