
ՎԱՐԴԱՎԱՌԸ «ԼԱԹԱՐ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄՇՈ ԱՎԱՆԴՈՒՅԹՈՎ
Այս տարի հունիսի 29-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը` Վարդավառը: Եկեղեցական տոնացույցի համաձայն, տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականություն ունի եւ կարող է հանդիպել հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Քրիստոսի պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: Հայաստանյայց եկեղեցին Հիսուս Քրիստոսի պայծառակերպությունը կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
Որոշ տվյալներով, Վարդավառը 4-5 հազար տարվա տոն է, հնագույնը, որ հաստատել է Նոյ նահապետը: Այդ օրը հայերը, որտեղ էլ բնակվեն, գույնզգույն ծաղիկներով, կարմիր վարդերով ծաղկեպսակներ են հյուսում, զարդարում իրենց տաճարները, դրա համար էլ այս տոնը կոչվում է Վարդավառ: Հայերն իրար վրա ջուր ցողելով` լողանում են գետերում եւ աղավնիներ թռցնում` ի հիշատակ Նոյի եւ ջրհեղեղի: Ինչպես մինչեւ Տիրամոր վերափոխման տոնին կատարվող խաղողօրհնեքի արարողությունը խաղող չէին ուտում, այնպես էլ ժողովրդական տարածված սովորությամբ մինչեւ Վարդավառը խնձոր չէին ուտում: Այս սովորությունն անվանում էին «խնձորի պաս»:
Մուշի Լաթար գյուղից սերող Ռադիկ Վանունցը Վարդավառը ընկերների, ծանոթների, հյուրերի շատ մեծ շրջանակով է տոնում՝ արդեն ավանդույթ դարձած հավաքով, որ երեկ էլ տեղի ունեցավ «Լաթար» հյուրանոցաառողջարանային համալիրում: Տոնը ժողովրդական հավաք էր հիշեցնում, քանի որ հետաքրքրության ու տոնակատարության միջոցառումների երեք կենտրոն ուներ:
Մեկում համերգային ծրագիրն էին ներկայացնում Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա» համույթը, «Կարին» ավանդական երգի-պարի անսամբլն ու Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, որոնց ինչպես երգերին ձայնակցում էին ներկաները, այնպես էլ պարերը չէին մնում անարձագանք:
Մեկ այլ տեղում հավաքվածները հոլ ու փայտխլոցի, լնկի ու լախտա էին խաղում: Առանձին մի տեղ էլ փահլեւանն էր հավաքվածներին ուրախություն պատճառում:
Մնացյալ ամեն ինչում եւս ավանդականն ու գեղեցիկն էր պահպանված. մինչեւ եկեղեցու սպասավորի օրհնություն տալն ու Վարդավառի տոնի խորհուրդը ներկայացնելը ջուրը լցրեցին վարդի բազում թերթիկներ, «խնձորի պասից» դուրս եկան հենց ծառից պտուղներ քաղելով, իսկ օրհնության ավարտին տոնի մասնակիցներին ներկայացավ նուրին` էշին նստած, որ ավանդույթի համաձայն պիտի անցներ «սար ու ձոր ու ջուր ցողեր` երաշտ տարուց խուսափելու համար»:
Տոնակատարության ավարտին «Լաթարի» մի քանի բավականին մեծ ջրավազանները Վարդավառի տոնի ամենահայտնի մասն իրագործելու լայն հնարավորություն էին տալիս, որը եւ հանդիսությանը ներկա բազմաթիվ երեխաների հիմնական ուրախությունը դարձավ:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախագահի նստավայրից հաղորդում են, որ ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Սերժ ...«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 6Հունիսի 23-ին Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաեւ թուրքական հարաբերություններին: Նա ասել էր. «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել ...ԱԲԽԱԶԻԱՆ ՓԱԿՈՒՄ Է ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը: Երեկ, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշը Սուխումում նույն օրը տեղի ունեցած երկու պայթյուններից հետո: ...ԲՐԱՅԶԱՆ ՀԵՐՔԵԼ Է ԻՐ ԱՆՈՒՆԻՑ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՏԵՍԱԿԵՏԸ՝ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԴժվար է որոշակի գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` շաբաթ օրը Ստեփանակերտ կատարած այցի արդյունավետությունը: Համենայն դեպս, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո միջնորդների բարձր ...ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հ. Ծ.Ըմբռնելով միջազգային բեմի կարեւորությունը եւ բեմարվեստի լեզվով մեր ազգային արդար իրավունքները օտարներին փոխանցելու նշանակությունը` արվեստագետների մի խումբ արդեն մի քանի տարի է, ինչ որոշակի աշխատանքներ ...ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՊՈՆՏՈՍՑԻ ՀՈՒՅՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն արգելվելու դեպքում թուրքական դեմոկրատիան վերանալու մասին որոշում ընդունելուց հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այս անգամ ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՆ-Ի ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ
Ամերիկյան պետական հեռուստաալիքը` PBS-ն, այսօր պատրաստվում է հեռարձակել Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, պատմաբան Նեյլ Ֆերգյուսոնի ֆիլմը տեղ է գտել ...ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Արագածոտն-Լոռի-ԵրեւանՀՀ կառավարության 2008-ի հունիսի 12-ի որոշման համաձայն, նախատեսվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցությամբ լուծել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած Լոռու մարզի Վանաձոր ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻրեն համազգային կոչող (ՀՀՇ ավանդույթով) շարժումը շաբաթ օրը հանրահավաք էր կազմակերպել Գյումրու Թատերական հրապարակում: Սա մարտի 1-ից հետո հանրապետությունում երեւի առաջին արտոնված հանրահավաքն էր արտոնված ...ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԻՄԱԿԱՅԻ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵԿՈՂ ՌԻՍԿԵՐԻՆ»
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի հետ մեր հարցազրույցը հիմնականում Հայաստանին վերաբերող «Զարգացման քաղաքականության ընտրություններ 2008-2012 թթ.» զեկույցի շուրջն էր, ...ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՇահութահարկի գծով ներկայումս գործող արտոնությունը վերածվել է այդ հարկատեսակի վճարումից ազատվելու օրենքով ընձեռված հնարավորության: Սա այլեւս ոչ ոքի կասկածը չի առաջացնում: Ժամանակին այդ արտոնությունը սահմանվել ...ԸՍՏ «ՖՈՐԲՍԻ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԲԱՐԵՆՊԱՍՏՆ Է ԱՊՀ-ՈՒՄ
«Ֆորբս» հանդեսի հրապարակած տվյալներով, Հայաստանը բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ-ի տարածաշրջանում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուսումնասիրված 121 պետությունների շարքում ...ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ, ՀՀ գրականության եւ արվեստի ազգային ակադեմիայի նախագահՀայ քաղաքական կյանքը վայրիվերումների մեջ է: Կուսակցական հայտնի գործիչների ասուլիսները մամուլի այս ու այն ակումբում հաջորդում են միմյանց, սակայն իրավիճակն, այնուամենայնիվ, դրանից առանձնապես չի փոխվում: ...«ԵՂԻՐ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԷջմիածնի Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը գործում է 1990 թ.-ից: Նպատակն է լիարժեք մանկություն ապահովել մասնավորապես ծնողազուրկ երեխաներին, բացահայտել ու զարգացնել ...ՀՈՒԼԻՍԻ 6-14-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգն» իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ այս տարի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը կտեւի շուրջ հինգ ամիս՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ: Համահայկական փառատոնը կմեկնարկի գրողների համահայկական ...ԿՈՉՈՒՄԸ՝ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԵՐԱՍԱՆ, ՀՈԲԲԻՆ՝ ԴԵՐՁԱԿ
Հ. Հ.Դերասան Հովհաննես Բաբախանյանը երբեք չի դադարում զարմացնել: Նրա մարմնավորած, թերեւս լավագույն դերը Հիսուսի կերպարն է «Ո՞վ ես դու, տե՛ր» ներկայացման մեջ: «Հիսուսը դեր կամ դերակատարում չէ: Հնարավոր չէ խաղալ: ...ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 20 ՄԻԱՎՈՐ ՍՏԱՆԱԼՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԷՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆախորդ տարի հայոց լեզու եւ գրականություն առարկայից անցկացված միասնական քննությունից հետո կրթության ոլորտի պատասխանատունեrն այս տարի ընդլայնեցին միասնական կարգով անցկացվող քննությունների ցանկը՝ հայոց լեզվին ...ԱՄՌԱՆ ՀՈՒԶԻՉ ՄԻ ՕՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻնչպե՞ս է ուրախանում մարդը, երբ անդրանիկ թոռն է ծնվում: Աշխարհով մեկ է լինում, վայելում պապիկ դառնալու բերկրանքը, իր անունով կնքված թոռան պարգեւած երջանկությունը: Արամայիս Ալոյանն էլ է այդպես վայելում ...ՎԱՐԴԱՎԱՌԸ «ԼԱԹԱՐ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄՇՈ ԱՎԱՆԴՈՒՅԹՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս տարի հունիսի 29-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը` Վարդավառը: Եկեղեցական տոնացույցի համաձայն, տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականություն ունի եւ կարող ...ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԴԱՍՏԱՌԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆՀայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Հիշատակ մեռելոցը, որ հաջորդում է Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին եւ մեզանում ընդունված է իբրեւ գերեզմանատների այցի եւ հանգուցյալ ազգականներին հարգանքի տուրք ...ՉՈՐՍ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Պլովդիվում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի չորս բռնցքամարտիկներ դարձել են բրոնզե մրցանակակիրներ: Հովհաննես Բոչկովը (46 կգ, Գյումրի), Նարեկ Աբգարյանը (48 կգ, Երեւան), ...«ՄԻԿԱՆ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
Աշտարակի «Միկան» դուրս մնաց Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունից` «Տիրասպոլի» հետ պատասխան խաղն ավարտելով ոչ-ոքի (0-0): Հիշեցնենք, որ սեփական հարկի տակ մրցակցի նկատմամբ ունենալով զգալի առավելություն եւ ...Ո՞Վ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ «ԱՐԱՐԱՏԻՆ»
1973-ին, երբ «Արարատը» վստահորեն գլխավորում էր ԽՍՀՄ առաջնության աղյուսակը եւ զգալիորեն առաջ էր անցել հետապնդողներից, կենտրոնական թերթերը նման վերնագրով հոդվածներ էին տպագրում: Հարցադրումը մնաց օդում կախված: ...ՍՈՒԴԱՆՈՒՄ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԱՂԵՏԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԶՈՀՎԵԼ
Ուրբաթ օրը Սուդանում փոխադրական ինքնաթիռի աղետի հետեւանքով յոթ մարդ Է զոհվել, այդ թվում՝ Ուկրաինայի չորս եւ Հայաստանի մեկ քաղաքացի: Բոլոր զոհվածները անձնակազմի անդամներ են: Սուդանի քաղաքացիական ավիացիայի ...
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐԻ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԽԱՆԳԱՐՎԵՑ ՆՌՆԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆՈՎ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ո՞ՒՐ ԵՎ ԻՆՉՔԱՆՈ՞Վ ԿԱՐԵԼԻ Է ԳՆԱԼ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵԽԽՎ-Ն 1609 ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՐԿԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀՈՒՆՎԱՐԻՆ

«4-ՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ԾՆՈՏՍ ԿՈՏՐԵՑ, 4-ՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏ ԱՐԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

