
ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ քաղաքական կյանքը վայրիվերումների մեջ է: Կուսակցական հայտնի գործիչների ասուլիսները մամուլի այս ու այն ակումբում հաջորդում են միմյանց, սակայն իրավիճակն, այնուամենայնիվ, դրանից առանձնապես չի փոխվում:
Եվ չի փոխվելու, քանի դեռ մենք անդորր ենք ակնկալում փոթորկից եւ հավատում ենք, թե ավազի վրա կարելի է տուն կառուցել:
Մեր կարծիքով, հասարակական համերաշխության ճանապարհը ճիշտ չէ փնտրել միայն քաղաքականության մեջ: Բոլորովին ցանկալի չէ եւ ճիշտ չէ քաղաքական նախաձեռնությունների թերագնահատումը, սակայն քաղաքականությունն ընդամենը մեր կյանքի մի ոլորտն է, մեկ թեւը: Իսկ մի թեւով, ինչպես հայտնի է, թռչունն էլ չի թռչի, ուր մնաց թե մեր ի սկզբանե տաքարյուն հասարակությունը սթափվի եւ ձեռք բերի այնքան սպասված խաղաղություն:
Վերընթացին կամ մեր ցանկալի թռիչքին անհրաժեշտ երկրորդ թեւը հայ դասական արվեստն է, մեր ազգային մշակույթը: Ահա թե ուր պիտի ուղղենք մեր հայացքը: Այն նորից պիտի բարձրանա միայն իրեն արժանիորեն վերապահված գահին: Այսօր այդ գահին բազմել են անարժանները եւ անարգել պղծում են մեր հասարակական միտքը, մեր հասարակական գիտակցությունը, մեր երիտասարդների հոգին: Ենթադրում եմ, որ «Ազգի» խմբագիրը թույլ չի տա, որ ընդամենը պատմենք ամեն օր ցուցադրվող այլանդակ սերիալների եւ թրիլերների պատմությունները «շինվռտվողների» եւ «շինողների» մասին: Կկրճատի եւ ճիշտ կանի: Եվ ցավն էլ հենց այն է, որ ամբողջ հանրապետությունով, երեք միլիոնով դիտում ենք մի բան, որ անհարմար է, թեկուզ հատվածաբար... թերթում պատմել:
Հիմա եկել, հասարակական համերաշխություն եք երազում մի հինավուրց երկրում, որի գերեզմանները պղծում են, լեզվի եւ մշակույթի վրա՝ թքում: Ի՞նչ եք կարծում, մարտի 1-ի սոսկալի դեպքերի մեջ կարելի՞ է տեսնել նաեւ այս պատճառը:
Ժամանակակից հայ մշակույթը մեր հոգեւոր աշխարհին չի բավարարում: Այն կամ պիտի դադարի գոյություն ունենալուց իր ներկա կերպի մեջ, կամ նկատելիորեն վերափոխվի, քանզի, ինչպես հանճարեղորեն կանխատեսել է մեծ Ֆրեյդը. «ը, որ այդքան մեծ թվով մարդկանց թողնում է չբավարարված եւ նրանց ապստամբության է հանում, երկարատեւ գոյության հեռանկար չունի եւ ապրելու արժանի չէ»: «ից անբավարարվածությունը» Ֆրեյդի արտահայտությունն է, իսկ մեզ համար՝ քաղաքական անհնազանդության եւս մի լուրջ պատճառ:
Վստահ կարող ենք պնդել՝ այն, ինչ մատուցում ենք մեր հանրությանը իբրեւ մշակույթ, իրականում հակամշակույթ է, անտիկուլտուրա: Այն ընդունակ չէ որեւէ բան ստեղծելու, նրա կոչումն է միայն քանդել, միայն ոչնչացնել: Նա ընդունակ է իսպառ ոչնչացնելու ոգին եւ ծաղկուն երկիրն անապատ դարձնել: Իր բնույթով գրգռիչ եւ ապստամբ՝ նա ընդունակ է միայն խռովություն բարձրացնելու՝ թեկուզ աննպատակ: Մենք դեռ այս չարիքի սկիզբն ենք տեսել, հետո ավելի վատն է գալու, եթե չսթափվենք: Աշխարհն է սարսափում այս վիշապից, իսկ մենք մեր դռները լայն բացած, մեր ողջ երկիրն ենք վստահել նրան:
Եվ որքան էլ քաղաքականության մեջ ջանք գործադրվի եւ որքան էլ մեր նորընտիր իշխանությունը նոր ծրագրերով առաջ ընթանա, Հայաստան մտած այս դեւը՝ հակամշակույթը, կանգնելու է մեր առջեւ իբրեւ արգելք: Բայց ինչո՞ւ անհաղթահարելի...
- ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ, ՀՀ գրականության եւ արվեստի ազգային ակադեմիայի նախագահ
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախագահի նստավայրից հաղորդում են, որ ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Սերժ ...«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 6Հունիսի 23-ին Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաեւ թուրքական հարաբերություններին: Նա ասել էր. «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել ...ԱԲԽԱԶԻԱՆ ՓԱԿՈՒՄ Է ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը: Երեկ, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշը Սուխումում նույն օրը տեղի ունեցած երկու պայթյուններից հետո: ...ԲՐԱՅԶԱՆ ՀԵՐՔԵԼ Է ԻՐ ԱՆՈՒՆԻՑ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՏԵՍԱԿԵՏԸ՝ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԴժվար է որոշակի գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` շաբաթ օրը Ստեփանակերտ կատարած այցի արդյունավետությունը: Համենայն դեպս, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո միջնորդների բարձր ...ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հ. Ծ.Ըմբռնելով միջազգային բեմի կարեւորությունը եւ բեմարվեստի լեզվով մեր ազգային արդար իրավունքները օտարներին փոխանցելու նշանակությունը` արվեստագետների մի խումբ արդեն մի քանի տարի է, ինչ որոշակի աշխատանքներ ...ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՊՈՆՏՈՍՑԻ ՀՈՒՅՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն արգելվելու դեպքում թուրքական դեմոկրատիան վերանալու մասին որոշում ընդունելուց հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այս անգամ ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՆ-Ի ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ
Ամերիկյան պետական հեռուստաալիքը` PBS-ն, այսօր պատրաստվում է հեռարձակել Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, պատմաբան Նեյլ Ֆերգյուսոնի ֆիլմը տեղ է գտել ...ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Արագածոտն-Լոռի-ԵրեւանՀՀ կառավարության 2008-ի հունիսի 12-ի որոշման համաձայն, նախատեսվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցությամբ լուծել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած Լոռու մարզի Վանաձոր ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻրեն համազգային կոչող (ՀՀՇ ավանդույթով) շարժումը շաբաթ օրը հանրահավաք էր կազմակերպել Գյումրու Թատերական հրապարակում: Սա մարտի 1-ից հետո հանրապետությունում երեւի առաջին արտոնված հանրահավաքն էր արտոնված ...ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԻՄԱԿԱՅԻ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵԿՈՂ ՌԻՍԿԵՐԻՆ»
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի հետ մեր հարցազրույցը հիմնականում Հայաստանին վերաբերող «Զարգացման քաղաքականության ընտրություններ 2008-2012 թթ.» զեկույցի շուրջն էր, ...ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՇահութահարկի գծով ներկայումս գործող արտոնությունը վերածվել է այդ հարկատեսակի վճարումից ազատվելու օրենքով ընձեռված հնարավորության: Սա այլեւս ոչ ոքի կասկածը չի առաջացնում: Ժամանակին այդ արտոնությունը սահմանվել ...ԸՍՏ «ՖՈՐԲՍԻ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԲԱՐԵՆՊԱՍՏՆ Է ԱՊՀ-ՈՒՄ
«Ֆորբս» հանդեսի հրապարակած տվյալներով, Հայաստանը բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ-ի տարածաշրջանում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուսումնասիրված 121 պետությունների շարքում ...ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ, ՀՀ գրականության եւ արվեստի ազգային ակադեմիայի նախագահՀայ քաղաքական կյանքը վայրիվերումների մեջ է: Կուսակցական հայտնի գործիչների ասուլիսները մամուլի այս ու այն ակումբում հաջորդում են միմյանց, սակայն իրավիճակն, այնուամենայնիվ, դրանից առանձնապես չի փոխվում: ...«ԵՂԻՐ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԷջմիածնի Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը գործում է 1990 թ.-ից: Նպատակն է լիարժեք մանկություն ապահովել մասնավորապես ծնողազուրկ երեխաներին, բացահայտել ու զարգացնել ...ՀՈՒԼԻՍԻ 6-14-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգն» իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ այս տարի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը կտեւի շուրջ հինգ ամիս՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ: Համահայկական փառատոնը կմեկնարկի գրողների համահայկական ...ԿՈՉՈՒՄԸ՝ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԵՐԱՍԱՆ, ՀՈԲԲԻՆ՝ ԴԵՐՁԱԿ
Հ. Հ.Դերասան Հովհաննես Բաբախանյանը երբեք չի դադարում զարմացնել: Նրա մարմնավորած, թերեւս լավագույն դերը Հիսուսի կերպարն է «Ո՞վ ես դու, տե՛ր» ներկայացման մեջ: «Հիսուսը դեր կամ դերակատարում չէ: Հնարավոր չէ խաղալ: ...ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 20 ՄԻԱՎՈՐ ՍՏԱՆԱԼՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԷՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆախորդ տարի հայոց լեզու եւ գրականություն առարկայից անցկացված միասնական քննությունից հետո կրթության ոլորտի պատասխանատունեrն այս տարի ընդլայնեցին միասնական կարգով անցկացվող քննությունների ցանկը՝ հայոց լեզվին ...ԱՄՌԱՆ ՀՈՒԶԻՉ ՄԻ ՕՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻնչպե՞ս է ուրախանում մարդը, երբ անդրանիկ թոռն է ծնվում: Աշխարհով մեկ է լինում, վայելում պապիկ դառնալու բերկրանքը, իր անունով կնքված թոռան պարգեւած երջանկությունը: Արամայիս Ալոյանն էլ է այդպես վայելում ...ՎԱՐԴԱՎԱՌԸ «ԼԱԹԱՐ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄՇՈ ԱՎԱՆԴՈՒՅԹՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս տարի հունիսի 29-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը` Վարդավառը: Եկեղեցական տոնացույցի համաձայն, տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականություն ունի եւ կարող ...ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԴԱՍՏԱՌԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆՀայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Հիշատակ մեռելոցը, որ հաջորդում է Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին եւ մեզանում ընդունված է իբրեւ գերեզմանատների այցի եւ հանգուցյալ ազգականներին հարգանքի տուրք ...ՉՈՐՍ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Պլովդիվում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի չորս բռնցքամարտիկներ դարձել են բրոնզե մրցանակակիրներ: Հովհաննես Բոչկովը (46 կգ, Գյումրի), Նարեկ Աբգարյանը (48 կգ, Երեւան), ...«ՄԻԿԱՆ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
Աշտարակի «Միկան» դուրս մնաց Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունից` «Տիրասպոլի» հետ պատասխան խաղն ավարտելով ոչ-ոքի (0-0): Հիշեցնենք, որ սեփական հարկի տակ մրցակցի նկատմամբ ունենալով զգալի առավելություն եւ ...Ո՞Վ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ «ԱՐԱՐԱՏԻՆ»
1973-ին, երբ «Արարատը» վստահորեն գլխավորում էր ԽՍՀՄ առաջնության աղյուսակը եւ զգալիորեն առաջ էր անցել հետապնդողներից, կենտրոնական թերթերը նման վերնագրով հոդվածներ էին տպագրում: Հարցադրումը մնաց օդում կախված: ...ՍՈՒԴԱՆՈՒՄ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԱՂԵՏԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԶՈՀՎԵԼ
Ուրբաթ օրը Սուդանում փոխադրական ինքնաթիռի աղետի հետեւանքով յոթ մարդ Է զոհվել, այդ թվում՝ Ուկրաինայի չորս եւ Հայաստանի մեկ քաղաքացի: Բոլոր զոհվածները անձնակազմի անդամներ են: Սուդանի քաղաքացիական ավիացիայի ...
ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆ. «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԷԼ Է ՇՈՇԱՓՈՒՄ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՄԵԿՆԱՐԿԵՑ «ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՊՐԵԼ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՄԱՐԳԱՐԵԻ» ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՈՒԺԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԳՅՈՒԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼԸ ԴԵՌ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԻ ՉԷ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎՆԵՐ» ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐԻ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԽԱՆԳԱՐՎԵՑ ՆՌՆԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆՈՎ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ո՞ՒՐ ԵՎ ԻՆՉՔԱՆՈ՞Վ ԿԱՐԵԼԻ Է ԳՆԱԼ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵԽԽՎ-Ն 1609 ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՐԿԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀՈՒՆՎԱՐԻՆ

«4-ՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ԾՆՈՏՍ ԿՈՏՐԵՑ, 4-ՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏ ԱՐԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

