
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Իրեն համազգային կոչող (ՀՀՇ ավանդույթով) շարժումը շաբաթ օրը հանրահավաք էր կազմակերպել Գյումրու Թատերական հրապարակում: Սա մարտի 1-ից հետո հանրապետությունում երեւի առաջին արտոնված հանրահավաքն էր արտոնված վայրում, եւ այս հավաքը Գյումրու չափանիշներով իրոք բազմամարդ էր: Ե՛վ հարթակ բարձրանալիս, ե՛ւ ելույթի համար Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարվեց ու ներկայացվեց որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ինչին միտինգավորները վանկարկմամբ արձագանքում էին:
Ելույթ ունեցողները` Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության փոխնախագահ Հրաչյա Սարգսյանը, ազատամարտիկ Ժորա Աթոյանը, Ստրասբուրգից նոր վերադարձած Դավիթ Շահնազարյանը, «Հանրապետություն», ՀԺԿ կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը խոսեցին անցած ընտրությունների, մարտի 1-ի ողբերգական դեպքերի եւ քաղաքական դրդապատճառներով բանտարկվածների, անցկացվող ամոթալի դատավարությունների եւ այս հարցերում մեղավորների պատասխանատվության, ազատության եւ ժողովրդի իշխանության, այս շարժման մեջ Գյումրու դերի մասին: Ընթերցվեց բանտերից ուղերձ, որում նաեւ հույս էր հայտնվում, թե ի վերջո ունենալու ենք մեր երազած երկիրը:
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարելով, որ ընդամենը ուզում է մի քանի շեշտադրումներ անել, մասնավորապես մարտի 1-ի դեպքերին անդրադառնալիս որպես ճշտում նշեց, թե ոստիկանությունը ժողովրդի վրա չի կրակել, ոչ էլ բանակը: Ըստ նրա` այստեղ օգտագործվել է նախկինում Օսմանյան Թուրքիայի, ապա Հիտլերի փորձած մեթոդը, երբ նման արարքների համար օգտագործվում են քրեական տարրերն ու վարձու մարդասպանները... Ընտրությունների հարցին անդրադառնալիս նախկին նախագահն ասաց` եկեք խոստովանենք, որ այդտեղ որոշակի մեղք ունի նաեւ ժողովուրդը, որի մի մասը չդիմացավ ընտրակաշառք վերցնելու գայթակղությանը: Առաջիկայում այս իշխանություններից չազատվելու դեպքում, ըստ բանախոսի, մեզ սպասում են, մասնավորապես, Ղարաբաղի հարցում «նրանց որդեգրած անհեռատես քաղաքականության չափազանց վատատեսական արդյունքը» եւ երկրորդը` Հայաստանի օր օրի դատարկումը: Եթե իր իշխանության օրոք էլ էին մարդիկ արտագաղթում` առաջին նախագահը չի ժխտում, բայց դե գիտեք, ցուրտ ու մութ էր, պատերազմ ու շրջափակում էր: Բայց այստեղ հռետորը մի կարեւոր դիտարկում արեց, այն է` մարդիկ փախչում են անօրինականությունից... Եվ երբ Տեր-Պետրոսյանն ասում էր, թե ինքն ու իր ընկերները իշխանության ոչ մի հավակնություն չունենալով` իշխանության էին գալու արդարություն, օրինականություն հաստատելու, վերացնելու ապօրինությունները մեր երկրում, այստեղ անձրեւ էր գալիս, երկինքը լաց էր լինում...
Ելույթի վերջնամասում իր գլխավերեւից հեռացնել տալով անձրեւանոցը, որպեսզի ինքն էլ մյուսների նման թրջվի, շարժման ղեկավարը հայտարարեց, որ իրենք շարունակելու են պայքարն այս իշխանությունների դեմ, ավելի ստվարացած շարքերով, ու հանրահավաքային զանգվածային միջոցառումներից բացի նաեւ իրականացնելու են Հայ ազգային կոնգրես հրավիրելու գաղափարը: Վերջինս, նրա հավաստմամբ, դառնալու է Հայաստանի առաջիկա զորության մշտական, գիտակից գործոնը եւ մեր ժողովրդի առաջնորդը:
- ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախագահի նստավայրից հաղորդում են, որ ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Սերժ ...«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 6Հունիսի 23-ին Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաեւ թուրքական հարաբերություններին: Նա ասել էր. «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել ...ԱԲԽԱԶԻԱՆ ՓԱԿՈՒՄ Է ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը: Երեկ, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշը Սուխումում նույն օրը տեղի ունեցած երկու պայթյուններից հետո: ...ԲՐԱՅԶԱՆ ՀԵՐՔԵԼ Է ԻՐ ԱՆՈՒՆԻՑ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՏԵՍԱԿԵՏԸ՝ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԴժվար է որոշակի գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` շաբաթ օրը Ստեփանակերտ կատարած այցի արդյունավետությունը: Համենայն դեպս, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո միջնորդների բարձր ...ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻԻ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Հ. Ծ.Ըմբռնելով միջազգային բեմի կարեւորությունը եւ բեմարվեստի լեզվով մեր ազգային արդար իրավունքները օտարներին փոխանցելու նշանակությունը` արվեստագետների մի խումբ արդեն մի քանի տարի է, ինչ որոշակի աշխատանքներ ...ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՊՈՆՏՈՍՑԻ ՀՈՒՅՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունն արգելվելու դեպքում թուրքական դեմոկրատիան վերանալու մասին որոշում ընդունելուց հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այս անգամ ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՆ-Ի ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ
Ամերիկյան պետական հեռուստաալիքը` PBS-ն, այսօր պատրաստվում է հեռարձակել Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, պատմաբան Նեյլ Ֆերգյուսոնի ֆիլմը տեղ է գտել ...ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԵՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Արագածոտն-Լոռի-ԵրեւանՀՀ կառավարության 2008-ի հունիսի 12-ի որոշման համաձայն, նախատեսվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցությամբ լուծել երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած Լոռու մարզի Վանաձոր ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻրեն համազգային կոչող (ՀՀՇ ավանդույթով) շարժումը շաբաթ օրը հանրահավաք էր կազմակերպել Գյումրու Թատերական հրապարակում: Սա մարտի 1-ից հետո հանրապետությունում երեւի առաջին արտոնված հանրահավաքն էր արտոնված ...ԱՐԻՍՏՈՄԵՆԵ ՎԱՐՈՒԴԱԿԻՍ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԻՄԱԿԱՅԻ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԵԿՈՂ ՌԻՍԿԵՐԻՆ»
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի հետ մեր հարցազրույցը հիմնականում Հայաստանին վերաբերող «Զարգացման քաղաքականության ընտրություններ 2008-2012 թթ.» զեկույցի շուրջն էր, ...ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՏԵՂԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՇահութահարկի գծով ներկայումս գործող արտոնությունը վերածվել է այդ հարկատեսակի վճարումից ազատվելու օրենքով ընձեռված հնարավորության: Սա այլեւս ոչ ոքի կասկածը չի առաջացնում: Ժամանակին այդ արտոնությունը սահմանվել ...ԸՍՏ «ՖՈՐԲՍԻ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԲԱՐԵՆՊԱՍՏՆ Է ԱՊՀ-ՈՒՄ
«Ֆորբս» հանդեսի հրապարակած տվյալներով, Հայաստանը բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ-ի տարածաշրջանում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուսումնասիրված 121 պետությունների շարքում ...ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ, ՀՀ գրականության եւ արվեստի ազգային ակադեմիայի նախագահՀայ քաղաքական կյանքը վայրիվերումների մեջ է: Կուսակցական հայտնի գործիչների ասուլիսները մամուլի այս ու այն ակումբում հաջորդում են միմյանց, սակայն իրավիճակն, այնուամենայնիվ, դրանից առանձնապես չի փոխվում: ...«ԵՂԻՐ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԷջմիածնի Հայ միասնության խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը գործում է 1990 թ.-ից: Նպատակն է լիարժեք մանկություն ապահովել մասնավորապես ծնողազուրկ երեխաներին, բացահայտել ու զարգացնել ...ՀՈՒԼԻՍԻ 6-14-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգն» իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ այս տարի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը կտեւի շուրջ հինգ ամիս՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ: Համահայկական փառատոնը կմեկնարկի գրողների համահայկական ...ԿՈՉՈՒՄԸ՝ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԵՐԱՍԱՆ, ՀՈԲԲԻՆ՝ ԴԵՐՁԱԿ
Հ. Հ.Դերասան Հովհաննես Բաբախանյանը երբեք չի դադարում զարմացնել: Նրա մարմնավորած, թերեւս լավագույն դերը Հիսուսի կերպարն է «Ո՞վ ես դու, տե՛ր» ներկայացման մեջ: «Հիսուսը դեր կամ դերակատարում չէ: Հնարավոր չէ խաղալ: ...ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 20 ՄԻԱՎՈՐ ՍՏԱՆԱԼՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԷՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆախորդ տարի հայոց լեզու եւ գրականություն առարկայից անցկացված միասնական քննությունից հետո կրթության ոլորտի պատասխանատունեrն այս տարի ընդլայնեցին միասնական կարգով անցկացվող քննությունների ցանկը՝ հայոց լեզվին ...ԱՄՌԱՆ ՀՈՒԶԻՉ ՄԻ ՕՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻնչպե՞ս է ուրախանում մարդը, երբ անդրանիկ թոռն է ծնվում: Աշխարհով մեկ է լինում, վայելում պապիկ դառնալու բերկրանքը, իր անունով կնքված թոռան պարգեւած երջանկությունը: Արամայիս Ալոյանն էլ է այդպես վայելում ...ՎԱՐԴԱՎԱՌԸ «ԼԱԹԱՐ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՄՇՈ ԱՎԱՆԴՈՒՅԹՈՎ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյս տարի հունիսի 29-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը` Վարդավառը: Եկեղեցական տոնացույցի համաձայն, տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, 35 օրերի շարժականություն ունի եւ կարող ...ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԿԵՐՈՎ ԴԱՍՏԱՌԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆՀայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Հիշատակ մեռելոցը, որ հաջորդում է Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին եւ մեզանում ընդունված է իբրեւ գերեզմանատների այցի եւ հանգուցյալ ազգականներին հարգանքի տուրք ...ՉՈՐՍ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Պլովդիվում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի չորս բռնցքամարտիկներ դարձել են բրոնզե մրցանակակիրներ: Հովհաննես Բոչկովը (46 կգ, Գյումրի), Նարեկ Աբգարյանը (48 կգ, Երեւան), ...«ՄԻԿԱՆ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ
Աշտարակի «Միկան» դուրս մնաց Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունից` «Տիրասպոլի» հետ պատասխան խաղն ավարտելով ոչ-ոքի (0-0): Հիշեցնենք, որ սեփական հարկի տակ մրցակցի նկատմամբ ունենալով զգալի առավելություն եւ ...Ո՞Վ ԿԿԱՆԳՆԵՑՆԻ «ԱՐԱՐԱՏԻՆ»
1973-ին, երբ «Արարատը» վստահորեն գլխավորում էր ԽՍՀՄ առաջնության աղյուսակը եւ զգալիորեն առաջ էր անցել հետապնդողներից, կենտրոնական թերթերը նման վերնագրով հոդվածներ էին տպագրում: Հարցադրումը մնաց օդում կախված: ...ՍՈՒԴԱՆՈՒՄ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԱՂԵՏԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԶՈՀՎԵԼ
Ուրբաթ օրը Սուդանում փոխադրական ինքնաթիռի աղետի հետեւանքով յոթ մարդ Է զոհվել, այդ թվում՝ Ուկրաինայի չորս եւ Հայաստանի մեկ քաղաքացի: Բոլոր զոհվածները անձնակազմի անդամներ են: Սուդանի քաղաքացիական ավիացիայի ...
ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՎՈՒՄ Է
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԾՎԱՐԵԼ Է ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՍԵՆՅԱԿՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ՞Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԸ ԲՈՒՐԴ Է` ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԻՍԿ «Ա1+»-ԻՆ՝ ԵԹԵՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ԳՅՈՒԼԻ ԳՆԱԼԸ ԵՐԵՎԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԵՐԱՆԻ՜ ԳՆԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՏՐԱԿՆ ՈՒ ԲԼԻԹԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐԻ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԽԱՆԳԱՐՎԵՑ ՆՌՆԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆՈՎ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ԽՍՏԻՎ ՔՆՆԱԴԱՏՎԵԼ Է ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ «ՊԱՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԻ ՇՈՒՐՋԸ»
Հ. Ծ.
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ո՞ՒՐ ԵՎ ԻՆՉՔԱՆՈ՞Վ ԿԱՐԵԼԻ Է ԳՆԱԼ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵԽԽՎ-Ն 1609 ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՐԿԻՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀՈՒՆՎԱՐԻՆ

«4-ՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ԾՆՈՏՍ ԿՈՏՐԵՑ, 4-ՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏ ԱՐԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

