
«4-ՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ԾՆՈՏՍ ԿՈՏՐԵՑ, 4-ՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏ ԱՐԵՑԻ»
«Ավելի հիմար արքա, քան Աբրահամը չեմ տեսել. եթե իր տանը 2 անգամ կոտրեցի ծնոտը, ինչ կլինի, եթե իմ տանը մրցեմ», ասել էր «Պանտերա» Միրանդան մրցելույթից առաջ:
«Մենք մեծ բերան չունենք, մեծ բռունցքներ ունենք. կոտրած ծնոտով իմ հաղթանակից հետո ավելի ճիշտ կաներ շենքի պարետ աշխատեր, ոչ թե բռնցքամարտը շարունակեր», հակադարձել էր Աբրահամը:
Այս ամենը 4 ռաունդ տեւած մրցելույթից առաջ էր: Մրցելույթից հետո արձանագրվեց փաստը՝ կոլումբիացի Էդիսոն Միրանդան պրոֆեսիոնալ ռինգում 30 հաղթանակ է տոնել, որից 26-ը՝ նոկաուտով, ունեցած 3 պարտությունից 2-ը կրել է հայազգի Արթուր Աբրահամից. մեկը՝ 2006-ի սեպտեմբերի 26-ին վեցլարյան ռինգում ծնոտի կրկնակի կոտրվածքով, մյուսը 21 ամիս անց՝ 2008-ի հունիսի 21-ին Ֆլորիդայում՝ կոտրված կողոսկրով: Երկրպագուները Աբրահամի հետ տոնեցին նրա 27-րդ հաղթանակը, ականատես լինելով 22-րդ գեղեցիկ նոկաուտին:
Հունիսի 21-ին Ֆլորիդայում կայացած Միրանդա- Աբրահամ մրցելույթը IBF վարկածով աշխարհի չեմպիոնի համար ոչ թե վարկանիշի, այլ պատվի հարց էր: Այս դեպքում «հայկական մենթալիտետը» շատ հասկանալի եղավ նաեւ գերմանացիների համար. գերմանական ARD -ն, որ ուղիղ հեռարձակմամբ խաղը ցուցադրում էր լույս 22-ի ժամը 3-ից սկսած, մեծ ըմբռնումով սկսեց՝ «նրանք սեպտեմբերի 26-ի վեցլարյան ռինգը չեն մոռացել, մենք էլ...»: ARD-ի մեկնաբանը հաղորդեց, որ Աբրահամին մարզիչ Ուլլի Վեգներն արգելել է կանգնած մնալ, վտանգավոր է, շատ պիտի շարժվի: Դահլիճն ակտիվ «Ար-թուր» էր վանկարկում, իսկ նա խաղաղ էր, ինչպես միշտ՝ սկզբում: Հետո սուր հարված գոտկատեղից ներքեւ, որ մեկնաբանի կարծիքով, Միրանդայից պիտի 3 միավոր խլեր, բայց, զարմանալի՝ ռինգի Շտուտգարդում կրթություն ստացած հույն դատավորը կամ «չնկատեց» կամ էլ... ու մեկնաբանը հիշեցրեց Աբրահամի խոսքերը Վեցլարից հետո՝ Միրանդան ամենակեղտոտ ձեւով է խաղում: Այդուհանդերձ երկրորդ ռաունդն էլ, ըստ ամենայնի, վճռվեց հօգուտ Միրանդայի: «Ես Աբրահամին վիրավոր խոզի նման պիտի հետապնդեմ եւ հետո մորթեմ: Նա, ինչպես այն ժամանակ, պիտի նույն ցավերն զգա», բարձրաձայն խոստացել էր հարավամերիկացի Միրանդան՝ բնավ չհաշվարկելով, որ երկրորդ ռաունդում գոտկատեղից ներքեւ իր դիտավորյալ հարվածը բումերանգի նման կարող էր լինել. սկզբում՝ աջի, այնուհետեւ ձախի 2 ծանր հարվածից հետո Միրանդան չորրորդ ռաունդի 29-րդ վայրկյանին տապալվեց գետնին, նույնը կրկնվեց 56-րդ վայրկյանին...Եվ 1:13 րոպեին՝ նորից ու էլ չկարողացավ բարձրանալ: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն» շատ պարզ նկարատակ էր ձեւակերպել՝ «Աբրահամը հաղթական բարձունքում, Միրանդան՝ գետնին»:
Մրցելույթից առաջ շատերն էին հարցնում՝ ինչու՞ է ռիսկի դիմում: «Բայց նա բռնցքամարտի Մեքքա ԱՄՆ-ի դուռն այս արդյունքով շատ լայն բացեց եւ լայն հանրությանն ապացուցեց, որ մեծ մարզիկ է», գրել էր «Շպիգելը»՝ հոդվածը վերնագրելով՝ «Աբրահամը մեծաբերան Միրանդային ստիպեց լռել»:
«Ես դռան բանալին արդեն ունեմ», ասել էր Աբրահամը կողոսկրի կոտրվածքով ռինգ մտնելուց առաջ: Ուրբաթ օրը մարզումների ժամանակ ստացած նրա կոտրվածքի մասին գիտեին միայն երեքը՝ Արթուրը, նրա բժիշկը եւ մարզիչը: Սա հույժ գաղտնի էր պահվում՝ հակառակորդների հնարավոր շահարկումից խուսափելու համար: «Խոր շունչ քաշել չէի կարողանում, փորի վրա քնել՝ նույնպես: Չինական քսուքներն էլ չօգնեցին, որ ցավը մեղմանա, առաջին ռաունդում հենց այդտեղ մի հարված ստացա, բայց ի հեճուկս դրա ապացուցեցի, որ ավելի խելացի եմ, քան Միրանդան: Ռինգում չի հաղթում նա, ով լավ կոփած մկանուտ մարմին ունի», ասաց Աբրահամը գերմանական առաջին ալիքի ուղիղ հեռուստաեթերում: «Մե՞ծ է Ձեր հիասթափությունը» անգլերեն հարցին Միրանդան նախ չկարողացավ պատասխանել: Մինչ թարգմանիչը նրան իսպաներեն ուղղեց հարցը, Միրանդան քրտինքը սրբելու հետ երեւի արդեն «թունազրկել» էր խառնիխուռն մտքերը: «Նա շատ լավ էր պատրաստված: Ես էլ սկզբում ինձ շատ լավ էի զգում, բայց չգիտեմ ռինգում ինձ հետ ինչ կատարվեց: Նա ավելի ուժեղ էր, Աբրահամը հոյակապ չեմպիոն է», ասաց Միրանդան:
ARD-ի մեկնաբան Հենրի Մասքեն ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ Աբրահամն առաջին անգամ է արտասահմանում, շեշտեց Արթուրի կարեւորագույն հատկանիշներից մեկը՝ ներքին խաղաղությունը: Նույնիսկ, երբ Միրանդան ակտիվ էր, Արթուրը ժպիտը դեմքին նրան նորից էր հրավիրում: Իսկ 4-րդ ռաունդում տեսանք Աբրահամի աճը. ծնոտի կոտրվածքը նրան ավելի ուժեղ է դարձրել, ասաց Մասքեն: «Ծնոտի կոտրվածքը դժբախտ պատահար է, ոչ թե հարվածի ազդեցության հետեւանք», ասաց Աբրահամը՝ հունիսի 22-ի եթերում:
Այն, որ Աբրահամը տեխնիկապես եւ տակտիկապես մաքուր մրցելույթ է ցույց տալիս, կրթության, գիտելիքների, էության ու խելքի արդյունք է: Առավոտյան նախաճաշին մարզիչ Վեգները մենեջեր Զաուերլանդին ասել էր՝ այսօր շատ ես ուրախանալու, բայց նա էլ չէր կանխատեսել, որ մրցապայքարն այդքան շուտ կվերջանա: Նախքան մրցելույթը հեռախոսով հաջողություն էր մաղթել ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի մարզիչ Յոախիմ Լյովը:
«Աբրահամն ուզում էր ԱՄՆ-ում իրեն ներկայացնել եւ WBC, WBO աշխարհի կրկնակի չեմպիոն Քելլի Պավլիկի հետ առաջիկայում հնարավոր մրցամարտի մասին պայմանավորվել: Դա նրան հաջողվեց. առաջին զրույցն արդեն կայացել է», գրում է գերմանական «Ֆոկուսը»: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն» հավելում է՝ Աբրահամը նորից է ԱՄՆ վերադառնալու՝ առայժմ միայն եկամտաբեր մրցելույթների համար: Սակայն մինչ ամերիկյան ռինգը, նա իր IBF վարկանիշը պիտի պաշտպանի Գերմանիայում՝ աշնանը ամերիկացի Ռաուլ Մարկեսի դեմ մրցամարտում, հետո նոր միայն 2009-ի սկզբին ռինգում ուժերը չափի Պավլիկի դեմ: Թերթը նշում է, թե Աբրահամը մի ցանկություն էլ ունի՝ մի անգամ հնարավորություն ունենալ Օսկար դե լա Հոյայի դեմ մրցել:
«Այս հաղթանակն ինձ էր նվիրված: Հիմա կարող եմ գիշերները հանգիստ քնել: Վեցլարում 4-րդ ռաունդում Միրանդան կոտրեց ծնոտս, որոշել էի հենց 4-րդ ռաունդում նրան նոկաուտ անել: Խոստումս կատարեցի», փոխանցեց կիրակի՝ հունիսի 22-ին կայացած մեր հեռախոսազրույցում, որը մի քիչ շեղեց նրան Ֆլորիդայում ճոխ հայկական սեղանի կերուխումից: Մեր հարցին, թե ռինգից հետո նորից հանդիպե՞լ է Միրանդային, աշխարհի անպարտելի չեմպիոնն ասաց. «Մամուլի ասուլիսին նա չէր եկել, ուղարկել էր իր ներկայացուցչին: Բայց ես ասացի, թե մինչեւ չսովորի մարդկանց հարգել, գնահատել, դժվար թե լավ մարզիկ դառնա, իսկ հիմա գնահատելով իր bodybuilding-ը (զարգացրած մկանները), ուշ չէ, կարող է փոխել մասնագիտությունը», ասաց Արթուրը: «Ինչպե՞ս կգնահատեք ամերիկացիների ընդունելությունը» «Ազգի» հարցին ի պատասխան Արթուրն ասաց. «Իհարկե ոչ այնքան ջերմ, ինչպես Գերմանիայում: Նորմալ»: Շնորհակալություն հայտնելով իր Հայաստանում բնակվող երկրպագուներին՝ Արթուրը տեղեկացրեց, որ երեքշաբթի՝ հունիսի 24-ին կլինի Բեռլինում, որից հետո ամսվա վերջին՝ Հայաստանում: «Իմ սիրտը Հայաստանում է»: Սա մեր զրույցի եզրափակիչ ակորդն էր: Հ.Գ.- Առավել քան զարմանալի է, որ իր միլիոնավոր ակնդիրներին այս հաղթանակի առթիվ ոչինչ չուներ ասելու «Հայլուրը»: Ո՛չ հունիսի 22-ի կիրակնօրյա «360 աստիճան» հաղորդումը, ո՛չ հունիսի 23-ի առավոտյան եւ ցերեկային եթերը այս լուրը չհաղորդեցին: Տեղյա՞կ չեն, թե՞ չկարեւորեցին:
- ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, հղում անելով նախագահ Սարգսյանի մամուլի քարտուղարին, Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց կունենա ՌԴ իր պաշտոնակից ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵԽԽՎ ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին 1609 բանաձեւի կատարման ընթացքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում քննարկման առարկա կդառնա հունիսի 25-ին: Օրակարգային ...ՄԱԿ-Ի ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2006-ին Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է «Խոշտանգումների կանխարգելման» ՄԱԿ-ի կոնվենցիայի արձանագրությունը, որով նախատեսվում էր ստեղծել ազգային մեխանիզմ խոշտանգումների կանխարգելման դեմ: Տարբեր հասարակական ...ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մարի Յովանովիչի հաստատումը ձգձգվում է նրան ուղղված գրավոր հարցերին պատասխանելու անհրաժեշտության պատճառով: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ...ԵԽԽՎ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը մտադիր է մոտակա ժամանակներն այցելել Հայաստան, Ադրբեջան եւ Մոլդովա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ նյուսը», Ստրասբուրգում մամլո ...ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀՈՒՆԻՍԻ 27-28-Ը ԿԼԻՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան Հայաստանում կլինեն հունիսի 27-28-ը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՇԵՐՏԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՆԺԵԼԱ ՀՈԲՈՍՅԱՆԱյսօր հասարակության առջեւ ծառացած բազմաթիվ հասարակական, սոցիալ-իրավական, քաղաքական խնդիրների լուծման համար անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու Հասարակական խորհուրդ: Այս գաղափարը ողջունելի է, դրվատանքի ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՀԱՄԱԼՐՎԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՈՎ
Ընդդիմադիր որոշ ուժեր մտադիր են մասնակցել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նախագահության նախկին ...ՄԱՔՍԱՅԻՆԸ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼՈՎ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարեն Մաթեւոսյանը ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ Է
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԹեեւ թվախաղը ես միշտ չեմ սիրել` լինի իշխանական, թե ընդդիմադիր լիդերների թվախաղը` հանրահավաքների մասնակիցների թվի վերաբերյալ մի դեպքում պակաս, մյուս դեպքում` ավելի թվեր կրակելու մոլուցքով, բայց այս անգամ ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԲՈՒԺՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
«Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ Արամ Կարապետյանը հունիսի 15-ին մեկնել է Մոսկվա` բուժումն այնտեղ շարունակելու: Անցած մի քանի օրերի ընթացքում Արամ Կարապետյանը ենթարկվել ...ՀԱԱԿ-Ն ԸՆՏՐԵՑ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության` հունիսի 22-ին տեղի ունեցած 2-րդ արտահերթ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Էդվարդ Անտինյանը: Նշելով, որ միայն գաղափարական հենքի վրա կուսակցությունների ...ՄԱՅԻՍԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Այս տարվա մայիսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13188 գործարք՝ 4,9 տոկոսով քիչ ապրիլին կատարված գործարքների համեմատ եւ 16,7 տոկոսով ավելի անցած տարվա մայիսի համեմատ: Այս մասին տեղեկացանք ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ո՞ՒՐ ԵՎ ԻՆՉՔԱՆՈ՞Վ ԿԱՐԵԼԻ Է ԳՆԱԼ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵղանակները տաքանալուն պես շատ ընտանիքներում սկսվում են փնտրտուքն ու քննարկումները, թե ուր կարելի է գնալ հանգստանալու: Իհարկե, փողատերերին ու վերնախավին այդ հարցը չի մտահոգում, որովհետեւ նրանցից շատերը ...ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՄԹՆՈԼՈՐՏ ԵՐԿՐՈՐԴԱԿԱ՞Ն ԽՆԴԻՐ ԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԵրեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ մայրաքաղաքում արտանետումների հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է՝ մոտ 97 տոկոս, ...ԲՋՋԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը
Ա. Մ.Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ երրորդ անգամ երկարացրեց բջջային կապի կանխավճարային քարտերի գրանցման ժամկետը, որը լրացել էր հունիսի 1-ին: Նոր որոշմամբ վերջնաժամկետ է սահմանվել այս ...ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆԴՐԿՈՒԼԻՍՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՆախապես տեղեկացրել էինք, որ Կ. Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի վատառողջության պատճառով նրա պարտականությունները ժամանակավորապես սկսել են կատարել արքեպիսկոպոսներ Արամ Աթեշյանը եւ Շահան Սվաճյանը: ...ԱՐԻՍՅԱՆԸ ԱՐԱԲ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ
Հ. Ծ.Նորա Արիսյանը առաջին հայն է, որ դարձել է Դամասկոսի (Սիրիա) արաբ գրողների միության անդամ, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 7-ի համարը: Նորան արդի հայ պատմության մասնագետ է: ...ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
Հ. Ծ.Մայիսի 23-ին «Ջորդան հոլ» համերգադահլիճում «Բոստոնի արդի նվագախմբի ծրագիր» (ԲԱՆԾ) անունով ճանաչված կատարողական արվեստի երաժշտական խումբը հատուկ համերգային ծրագրով հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարի ...ՆՈՐ ԳԻՐՔ՝ «ՏԱԲՈՒ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Տաբուն» տաղանդավոր արձակագիր Վահագն Մուղնեցյանի նոր գիրքն է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մի քանի օր առաջ Գրողների միության տանը: «Մոգական ռեալիզմի» հիմնադիրը, ինչպես նրան անվանում են գրչակից ընկերները, ...«4-ՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ԾՆՈՏՍ ԿՈՏՐԵՑ, 4-ՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ՆՈԿԱՈՒՏ ԱՐԵՑԻ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Ավելի հիմար արքա, քան Աբրահամը չեմ տեսել. եթե իր տանը 2 անգամ կոտրեցի ծնոտը, ինչ կլինի, եթե իմ տանը մրցեմ», ասել էր «Պանտերա» Միրանդան մրցելույթից առաջ: «Մենք մեծ բերան չունենք, մեծ բռունցքներ ունենք. ...«ՄԻԿԱՆ» ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոլդովայի «Տիրասպոլի» հետ Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին խաղում «Միկան» սեփական հարկի տակ զգալի առավելություն ունենալով մրցակցի նկատմամբ, չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ բավարարվելով ոչ-ոքի ...ՊԱԽԱՐԱԿԵԼԻ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼԸ, ԱՅԼԵՎ ՏԱԼԸ
ը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵրեւանի պետական համալսարանը եկող տարի կնշի հիմնադրման 90-ամյակը: Համալսարան հիմնելու որոշումը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդն ընդունեց 1919-ի մայիսի 16-ին: 1920-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի՝ ...ՀԱՅԵՐԻ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԽԱՆԳԱՐՎԵՑ ՆՌՆԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆՈՎ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 9Ֆուտբոլամերձ կրքերը Ռուսաստանում հսկայական չափերի են հասնում: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Մոսկվայի արվարձաններից մեկում գտնվող մի խանութի մոտ, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան բացատրություններ: Հանգիստ ...ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարցերով խորհրդատվություն եւ աջակցություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի էլեկտրոնային հասցեով` info@smednc.am: Կենտրոնի գործունեության ...
ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԵՐԺՈՒՄԸ` ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱԽԻ ՆՇԱՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ-ՕՐՎԱ ԿԱՐԳԱԽՈՍԸ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԵՐԻ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԽԱՆԳԱՐՎԵՑ ՆՌՆԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆՈՎ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ԵՎ ԿԱԴՐԵՐԸ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
LՈՒՐՋ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ո՞ՒՐ ԵՎ ԻՆՉՔԱՆՈ՞Վ ԿԱՐԵԼԻ Է ԳՆԱԼ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀԱՑԱԴՈՒԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՕԲԱՄԱՅԻ ՆԱՄԱԿԻ ԵՎ ՖՐԻԴԻ ԵԼՈՒՅԹԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Հ. Չ.ԱՆՀԱՆԳԻՍՏ ՎԻՃԱԿ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Թարգմ.՝ Հ. Ծ.
- 1858 Մահացավ բարեգործ և արքունի ճարտարապետ Սերվերյան Հովհաննեսը:
- 1908 Ծնվեց Արտեմ Ալիխանյանը, գիտնական-ֆիզիկոս: (Վախճ. 1978 թ.-ին):
- 1998 Լիբանանում իր մահկանացուն կնքեց Հայ Դատի անխոջ պաշտպան, արաբ իրավաբան Մուսա Փրենսը: Նա հայտնի էր հայերի ցեղասպանության նվիրված իր բազմաթիվ ուսումնասիրություններով:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

