
«ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԱՐԽԻՎԸ ԹՈՂ, ՕՍՄԱՆՅԱՆՈՎ ԶԲԱՂՎԻՐ»
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ծավալումը, երեւան հանելով ժխտողականության սնանկությունը, թուրքական պաշտոնական շրջանակներին փաստորեն զրկել է հակաքայլերի հնարավորությունից: Գործընթացի ծավալումը կասեցնելու հրամայականով այդ շրջանակներն սկսել են կառչել երկու հաղթաթղթից: Առաջինը «1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու» Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջարկն է, երկրորդը` Հայաստանի եւ հայերին հասցեագրվող ամբաստանությունները, թե հայկական արխիվները փակ են:
Ամբաստանությանը իրականի տեսք տալու համար Թուրքական պատմական ընկերության նախագահ պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն «Հուրիեթին» հայտարարել էր. «Բոստոնի ՀՅԴ կենտրոնական արխիվի բացման համար անհատույց 20 մլն դոլար առաջարկեցի, սակայն ոչ ոք տեղից չշարժվեց»:
Թուրքական թերթը այս հայտարարությանն անդրադարձել էր նախ՝ մայիսի 19-ին նրա հետ արված հարցազրույցում, իսկ մայիսի 20-ի համարում առաջարկը դարձնելով առաջնորդող լուր, առաջին էջում գրել էր, որ Հալաչօղլուն մարտահրավեր է նետում հայկական սփյուռքին, ընդ որում առանց նշելու, թե վերջինը ե՞րբ է առաջարկ արել, ո՞ւմ է ներկայացրել, հանդիպե՞լ է առաջարկի հասցեատերերին, եթե ոչ, նրա փոխարեն ո՞վ է կատարել այդ պարտականությունը:
Այս բացթողումները, սակայն, չէին խանգարել, որ Հալաչօղլուի մարտահրավերի մասին «Հուրիեթի» հրապարակումը մեծ ոգեւորություն առաջ բերի թուրք հասարակությունում: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ 20 մլն դոլարը, անկախ առաջարկի ամբարտավան ոճից, լուրջ բնույթ էր հաղորդում դրան եւ դարձնում համարձակ: Միաժամանակ հասարակությունը դրանով համոզվում էր, որ Հալաչօղլուն մտահոգված է միայն ճշմարտության բացահայտմամբ, ուստի պետք է դիմի համարձակ քայլերի:
«Ազգը» մայիսի 22-ին արձագանքեց Հալաչօղլուի առաջարկին, իսկ մայիսի 30-ին «Բոստոնի ՀՅԴ կենտրոնական արխիվը բաց է» վերնագրով ներկայացրեց արխիվի պատասխանատու Թաթուլ Սոնեց-Փափազյանի պատասխանը, որ հրապարակվել էր «Արմինյն ռիփորթերի» մայիսի 24-ի համարում:
Չնայած թուրքական հասարակական կարծիքի ոգեւորությանը, Հալաչօղլուի առաջարկը նաեւ հակազդեցություն առաջ բերեց թուրք մտավորականների շրջանում: Դրան արձագանքեցին «Թարաֆ» թերթի մայիսի 25-ի համարում «Դաշնակների արխիվը թո՛ղ, օսմանյանո՛վ զբաղվիր» վերնագրով Այշե Հյուրը, «Էվրենսելի» մայիսի 27-ի համարում «Պատմաբանները հազիվ թե հանգուցալուծեն այս թնջուկը» վերնագրով Ռագըփ Զարաքոլուն, իսկ «Ենի ակտուելի» մայիսի 29-ի համարում «Պատմաբանները առաջարկ ունեն Բոստոնի հայկական արխիվին 20 մլն դոլար տրամադրող Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուին» վերնագրով Ստամբուլի «Բիլգի» համալսարանի դասախոսները, որոնց խնդրանքով` նաեւ Թաներ Աքչամը, որն ասել է. «Իմ կարծիքով, առաջարկն ինքնին չափազանց անհարգալից է: Ի վերջո հայտնի է արխիվի հասցեն: Եթե առաջարկ ես անում, ապա պաշտոնապես պետք է դիմես, այլ ոչ թե թերթերի միջոցով դրա մասին հայտարարես»:
Այշե Հյուրը հոդվածում Հալաչօղլուի առաջարկին հակադրում է Աքչամի այս տարի «Հայկական հարցը լուծված է» վերնագրով լույս տեսած աշխատությունը, որտեղ գրքի հեղինակը կարծիք է հայտնել, թե ցեղասպանության թուրքական թեզը նույնիսկ օսմանյան արխիվներն են հերքում, որքան էլ դրանք զտված լինեն: Հոդվածագիրը, ելնելով այս կարծիքից, գրում է. «Եթե Հալաչօղլուն դաշնակցական արխիվի մասին ելույթով չի փորձում հասարակական ուշադրությունը շեղել Աքչամի գրքից, ապա թուրք հասարակությանը եւս որոշակի ժամանակով զբաղեցնելու առաջադրանք է կատարում: Գուցե Թուրքական պատմական ընկերությունը չի ընկալում, սակայն համաշխարհային հասարակական կարծիքն այդ հարցում (Հայոց ցեղասպանության) որոշակի տեսակետ արդեն ունի: Հակառակ պաշտոնական շրջանակների պնդումներին, թուրքական կողմը դեռեւս չի բացել իր արխիվները: Օրինակ, երկրում արգելված է խնդրո առարկա ժամանակահատվածին առնչվող անշարժ գույքի առուվաճառքի մատյանների ուսումնասիրությունը: Ինչ վերաբերում է գլխավոր շտաբի ռազմական պատմության, ռազմավարության ուսումնասիրման եւ վերահսկողության գլխավոր վարչության արխիվին, ապա այնտեղ ներթափանցելը գրեթե անհնար է: Թեեւ հայերի տեղահանությունն ուսումնասիրելու համար խիստ կարեւոր է նաեւ վարչապետարանին առընթեր օսմանյան արխիվը, սակայն քարտագրման աշխատանքների անավարտ վիճակի եւ կառավարական քաղաքականության պատճառներով հնարավոր չէ նյութերի ազատ օգտագործումը: Ժամանակին հարցաքննել էին արխիվում աշխատող գիտնականներին, վավերագրերը չէին տրամադրում, նույնիսկ արխիվից էին վտարում նրանց»:
Այշե Հյուրը, վկայակոչելով Աքչամի վերոհիշյալ աշխատությունը, հերքում է ցեղասպանության թուրքական թեզին ի նպաստ Հալաչօղլուի արտահայտած տեսակետը, ընդգծելով, որ օսմանյան ռազմական ատյանը 1397 հանցագործների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, ներառյալ մահապատիժը, ոչ թե հայերի դեմ բռնություն գործադրելու, այլ վերջիններիս թողած գույքը կողոպտելու, թալանի, գողության, կաշառակերության եւ ունեցվածքը յուրացնելու մեղադրանքով:
Հոդվածագրին լրացնում է Զարաքոլուն, գրելով. «Չափազանց հետաքրքրական է Հայոց ցեղասպանության հարցին Թուրքական պատմական ընկերության նախագահ Հալաչօղլուի մոտեցումը: Քանի որ հազարավոր տարիներ աշխարհագրական միեւնույն վայրում բնակվող մի ամբողջ ժողովուրդ գոլորշանալ չէր կարող, ուստի նա ճարահատյալ հասկացնում է, թե հայերի մի մասը կրոնափոխ եղավ, փոխեց ինքնությունը: Եթե այդ հատվածի վրա ավելացնելու լինենք սփյուռքում բնակվողներին, ապա կստացվի, որ հայերը չեն անհետացել, հետեւաբար «հայերի ցեղասպանություն» լինել չի կարող: Սակայն չստացվեց: Այս պայմաններում նա այլ բացատրություն չգտավ, քան հայերի տեղահանությունը պայմանավորելը Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությամբ: Չէ՞ որ ամեն ինչում հեղափոխականներն են մեղավոր: Այս մոտեցմամբ ՀՅԴ արխիվի բացման դեպքում դաշնակցականները դառնալու են 1915-ի իրադարձությունների գլխավոր պատասխանատուն: Ազգայնականները օգտագործում են այս հնարքը: Իհարկե, տեղահանության ճանապարհին հիվանդությունների, ավազակային հարձակումների հետեւանքով հայերի կրած «աննշան կորուստներն» էլ շատ բնական է: Հալաչօղլուն ասում է. «Մենք գումար ենք առաջարկել, թող ՀՅԴ-ն արխիվները բացի»: Մինչդեռ ինքը հրաժարվել էր համատեղ աշխատանքներ կատարելու շվեդ պատմաբան Գունթի առաջարկից, երբ աշխատանքների իրականացման համար կար հատկացված գումար, ավելին, դա համապատասխանում էր «պատմաբանների համատեղ ուսումնասիրությունների» մասին վարչապետ Էրդողանի առաջարկի ոգուն»:
Ինչ վերաբերում է «Բիլգի» համալսարանի դասախոսներին, ապա նրանք էլ, ի դեմս դոցենտ Լեւենթ Յըլմազի, Հալաչօղլուին են դիմում հետեւյալ կոչով. «Եթե այդքան գումար ունեք աջ, ձախ բաժանելու, ապա հատկացրեք վարչապետարանին առընթեր գործող արխիվին, որ ավարտվի վավերագրերի քարտագրումը, դրանք թվայնացվեն եւ օգտագործելի դառնան գիտնականների համար»: Այնուհետեւ դասախոսները թուրքական պատմական ընկերության նախագահին հիշեցնում են Աքչամի գրածը. «Վարչապետարանին առընթեր Ստամբուլում գործող արխիվում աշխատում են մի քանի լուրջ պատմաբաններ: Սակայն նրանք, որպես արխիվի ղեկավարներ, չեն կարողանում կատարել իրենց պարտականությունը: Օրինակ` նրանցից Մեհմեդ Ուլուըշըքը զրկվել է արխիվում աշխատելու իրավունքից, զրկվելով նախապես Թուրքիայի քաղաքացիությունից, եւ տեղափոխվել Գերմանիա: Երբ նա, որպես գերմանահպատակ, արխիվում ուսումնասիրություններ կատարելու համար եկել էր Թուրքիա, նրա մուտքը երկիր հենց օդանավակայանում արգելել եւ նույն ինքնաթիռով հետ էին ուղարկել:
Ի դեպ, «Բիլգի» համալսարանի դոցենտն իր հերթին պատմում է, որ Աքչամին էլ զրկել են թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվից օգտվելու հնարավորությունից եւ ավելացնում. «Օսմանյան արխիվները բառիս բուն իմաստով մաքրվել են, ոչնչացվել փաստաթղթերը: Որոշ փաստաթղթեր էլ անհետ կորել են: Եթե այդպես է, ապա կարելի էր ուսումնասիրել 1914-ի եւ 1916-ի գույքագրման մատյանները եւ համեմատել դրանք»: Սակայն պատմաբանի այս պահանջն էլ բախվում է անշարժ գույքի եւ կադաստրի գլխավոր վարչության, ինչպես նաեւ ազգային անվտանգության խորհրդի արգելքին: Ի վերջո, որքան էլ մաքրազարդված լինեն օսմանյան արխիվները, պահպանվող վավերագրերի քննական ուսումնասիրությունը բավական է լինելու թուրք գիտնականներին, որ նրանք թեկուզ իրենց համար բացահայտեն 1915-ի իրադարձությունների ճշմարտությունը:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՆԱԽԻՋԵՎԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 23Հունիսի 3-ին Բաքվում հանդիպելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Մեթյու Բրայզային, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել էր. «Եթե Հայաստանը, առանց որեւէ նախապայմանի, չազատի ադրբեջանական տարածքները, ...ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՉնայած ադրբեջանական կողմի պնդումներին, թե ղարաբաղյան հակամարտության բանակցություններում քննարկվող որեւէ կոնկրետ փաստաթուղթ չկա, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հավաստիացրեց, որ անցյալ տարեվերջին ԵԱՀԿ ԱԳ ...ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. «ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է»
Ա. Հ.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են, որ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունները կշարունակվեն այն կետից, որտեղ կանգնել են բանակցող կողմերը հայաստանյան նախագահական ընտրություններից ...ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ԴԻՎԵՐՍԻՈՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ
Ըստ Արմենպրեսի Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, թե 2008 թվականի ապրիլին կալանված չորս հայ տղամարդիկ «փորձում ...«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆ»
«Ադրբեջանական կողմի շարունակ կրկնվող ռազմատենչ հայտարարությունները ներքին սպառման համար են: Չնայած ադրբեջանական բանակին տրամադրվող մեծ ֆինանսական միջոցներին, հայկական ԶՈւ-ն ուժեղ է որակապես ու գաղափարապես», ...«ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԱՐԽԻՎԸ ԹՈՂ, ՕՍՄԱՆՅԱՆՈՎ ԶԲԱՂՎԻՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՀայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ծավալումը, երեւան հանելով ժխտողականության սնանկությունը, թուրքական պաշտոնական շրջանակներին փաստորեն զրկել է հակաքայլերի հնարավորությունից: Գործընթացի ծավալումը ...ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՓՈԽԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ԱՆԿԱԽ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվեցին լսումներ` նվիրված ԶԼՄ-ների օրենսդրական կարգավորման խնդիրներին: ԶԼՄ-ների, տեղեկատվության ...ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին Գագիկ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ նշանակելու հրամանագիր է ստորագրել: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ...ՄԱՀՏԵՍՅԱՆԸ ԱԶԱՏՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արարատ Մահտեսյանը ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից: Հանրապետության նախագահի նույն օրվա ...ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ. «ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՆ ԼԻԴԵՐԸ ՉԷ, ՈՐԸ ՊԻՏԻ ՄԵՐ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՑ ՈՐՈՇԻ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 32«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար, ՀՀՇ իշխանության տարիներին կրթության նախարար աշխատած Աշոտ Բլեյանն ու ռեժիսոր, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը երեկ «Հայելի» ակումբում անդրադարձան ...ՄԵԴԱԼՆԵՐԸ ՀԵՏ ԿՀԱՆՁՆԵՆ, ԵԹԵ...
Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեից հաղորդում են, թե երբ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը վարչական դատարանին է դիմել Ժիրայր Սեֆիլյանին արտաքսելու հայցապահանջով, Արցախյան պատերազմի ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԸ» ԳԱԶԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Է ՏԱԼԻՍ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԲնակիչների եւ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի պարբերական տեխնիկական սպասարկումն իրականացնում է մատակարարը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ...ՀԱՅ ԲԵՄԻ ԿԱԽԱՐԴԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՎահրամ Փափազյանի անունը իրեն բեմում չտեսածներիս մեջ անգամ խորհրդավոր ու առեղծվածային մի անսովոր զգացում, ակնածանք է առաջացնում: Վահրամ Փափազյանն էլ, ինչպես բոլոր մեծերը, կյանքի բարդ ու հարուստ ճանապարհ ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ՓԱՐԻԶԱԲՆԱԿ ԳՐՈՂԻ ՎԵՊԸ
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, Արմենպրեսի թղթակից, «Ազգի» համարԱռաջիկա հուլիսին Հայաստանի գրողների միությունում հեղինակի մասնակցությամբ ներկայացվելու է փարիզաբնակ գրող Մովսես Պչաքճյանի «Անցողիկը եւ անժամանցելին» երկհատոր վեպը: Գրքի շնորհանդեսն ընդգրկված է հուլիսի ...ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Հ. Ծ.Մայիսի 31-ին «Միշըն Հիլզ» պողոտայում (Կալիֆոռնիա) գտնվող Արարատ-Էսքիճյան թանգարանի դահլիճում լուսապատկերներով ուղեկցվող խիստ հետաքրքրական զեկուցումով հանդես է եկել գրող Էդվարդ Մինասյանը, որ 2007-ին հրատարակված ...ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՔԱՌՅԱԿԸ ԿՄԵԿՆԻ ՍՏԱՄԲՈՒԼ, «ԲՈՍՖՈՐՈՒՍԸ» ԿԳԱ ԵՐԵՎԱՆ
Ռ. Պ.Հայ-թուրքական մշակութային կապերը հունիսին ջերմացնելու կգա Ստամբուլի «Բոսֆորուս» հանրահայտ քառյակը՝ միայն մեկ օր համերգ ունենալու Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ստամբուլցի երաժիշտների ...ՏԻԳՐԱՆ ՓՈԼԱԴԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԲԱՑՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայաստանի ազգային պատկերասրահում 1,5 ամիս կցուցադրվի ֆոնդերում պահված ֆրանսահայ նկարիչ Տիգրան Փոլադի ստեղծագործությունները: Մայր հայրենիքում անդրանիկ ցուցահանդեսի եւ նկարչի գործերին նվիրված կատալոգի ստեղծումն ...ՈՏՔ ԵՍ ԴՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻ ԱՆԿՅՈՒՆ` «ԱՐՄԵՆԻԱ» ՏԱՂԱՎԱՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՀամառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (նախկին ԹԺծղ) «Արմենիա» տաղավարը դարձել է Մոսկվայում Հայաստանի էկոնոմիկան եւ մշակույթը արդյունավետ ներկայացնող անկյուններից մեկը: Այստեղ ներկայացված մշտական ցուցադրությունները ...ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՆՇՎԵՑ ԻՄԱՄ ԽՈՄԵՅՆՈՒ ՄԱՀՎԱՆ 19-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
Երեկ Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից Գիտությունների ազգային ակադեմիայի եւ «Միհր» հայ-իրանական մշակութային ակումբի համագործակցությամբ նշվեց Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ ...ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆԸ ՁԵՎԱՎՈՐԵՑ ՀԱՅ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄՏՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՆՈՐ ՇՐՋԱՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՄոսկվայի գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում 1949-ի փետրվարի 19-ին իր թեկնածուական թեզը պաշտպանող Սերգեյ Մերգելյանին գիտական խորհուրդը՝ ակադեմիկոս Վինոգրադովի ...ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԹԵԶԵՐԻ ՎԱՃԱՌՔ ԱԲՈՎՅԱՆ 41 ՀԱՍՑԵՈՒՄ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ 1Դատարկ գլխով, բայց լիքը գրպանով համալսարան ընդունվելու, աղաչանք պաղատանքով դիպլոմ ստանալու, բազմազան ոլորաններով ասպիրանտուրա սողոսկելու կամ գիտական աստիճան ունենալու դյուրությունը մեզանում հասել է այն ...ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ 20 ՄԻԱՎՈՐ Է ՍՏԱՑԵԼ 28 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
ՀՀ ԿԳ նախարարությունը երեկ կատարել է հունիսի 2-ին հանրակրթական դպրոցներում եւ քննական կենտրոններում անցկացված հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության արդյունքների նախնական ամփոփում: Դրանց համաձայն, ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄՆ ՈՒ ՎԻԼՖՐԵԴ ԶԱՈՒԵՌԼԱՆԴԸ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀամբուրգում անցկացված բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ այդ կազմակերպության նախագահ Մարիան Մուհամադը IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամին պարգեւատրել ...ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱնապայում անցկացված շախմատի թիմային պատանեկան մրցաշարում մեծ վերելքով հանդես եկավ Հայաստանի հավաքականը` դառնալով հաղթող: Շվեյցարական մրցակարգով, 9 տուրով անցկացված մրցաշարին մասնակցում էր 35 թիմ: Յուրաքանչյուր ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 2 ՏԵՂՈՎ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը շնորհիվ վերջին երկու հաջող մրցելույթների, ցուցակում 2 հորիզոնականով բարձրացել եւ այժմ զբաղեցնում ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ»
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի 350 ուժեղագույն ակումբների հերթական ցանկը: Երկրորդ անգամ անընդմեջ ցուցակը գլխավորում է Անգլիայի չեմպիոն եւ չեմպիոնների ...ՎԱՀԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌումինիայի Բազնա քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը, որի 11 մասնակիցների թվում էր Ռաֆայել Վահանյանը: Նա իր հնարավորություններից անհամեմատ թույլ հանդես եկավ եւ վաստակեց ընդամենը 3,5 ...ՄԱՐՏԻ 1-Ի ԿՈՂՈՊՈՒՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑԻՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ Երեւանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Հովհաննես Գեղամի Մնացականյանին, Արմեն Պետիկի Գրիգորյանին եւ Յուրիկ ...ԱՎՏՈՎԹԱՐ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
Վանաձորում երեկ երեկոյան ժամը 19.41-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Վանաձորի թաղամասերից մեկի գազալիցքավորման կայանի մոտ բանվորներ տեղափոխող ավտոբուսը հարվածել է երեխաներ տեղափոխող ավտոբուսին, ...
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՆՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆՇԱՆԱԿՎԵՑ ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

ԵՐԱԶԱՆՔ, ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ. «ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՆ ԼԻԴԵՐԸ ՉԷ, ՈՐԸ ՊԻՏԻ ՄԵՐ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՑ ՈՐՈՇԻ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՆԱԽԻՋԵՎԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ԵՆՔ «ՏԵՆՑ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ՏՆԵՐԻ ԳՆԻ ԱՃԻ ՎՐԱ»
Էդգար Մանուչարյան, futbolaser@inbox.ru էլեկտրոնային հասցեից
ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ ԵՒ ՆՐԱ ԴԱՍԵՐԸ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ՀԱԶԻՎ ԹԵ ՈՒԺԵՂ ԼԻՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԵՐԱԺԻՇՏԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

- 1818 Թիֆլիսում ծնվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Վախճ. 1861թ.-ին):
- 1860 Կ. Պոլսի Ազգային ընդհանուր ժողովն ընդունում և պատրիարքը վավերացնում է արևմտահայերի Ազգային սահմանադրությունը:
- 1921 Ստալինի միջամտության շնորհիվ ՌԿ(բ)Կ ԿԿ-ի Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղն անջատվեց Հայաստանից և բռնակցվեց Ադրբեջանին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

