
ԻՆՉ ԵՆՔ «ՏԵՆՑ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ՏՆԵՐԻ ԳՆԻ ԱՃԻ ՎՐԱ»
Գրեթե յուրաքանչյուր ամիս մեր թերթում ներկայացնում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած Հայաստանի եւ մասնավորապես Երեւանի անշարժ գույքի շուկայի հիմնական ցուցանիշները՝ օտարման գործարքների քանակը, գների դինամիկան եւ այլն: Սովորաբար այդ տեղեկատվությունը մեր ընթերցողների շրջանում պահանջված է լինում, քանի որ այս ոլորտն առնչվում է բնակչության բոլոր շերտերին, եւ շատերի համար այս կամ այն պատճառներով այդ տեղեկատվությունը խիստ հետաքրքրական է: Սակայն, դժբախտաբար, շատերի մեջ հանդիպում են նաեւ առանձին «դեպքեր», որոնք որպես կանոն վախենում են հայտնել իրենց իսկական անունը եւ որոնցից մեկը խմբագրությանն է ուղարկել հետեւյալ էլեկտրոնային նամակը. «Հետաքրքիր ա էտ ի՞նչ եք տենց ուրախանում տների գնի աճի վրա: Ու ինչի՞ եք էտ դեռ տուֆտա հոդվածներով նպաստում գների աճին: Գիտե՞ք, որ լիքը երիտասարդ ընտանիքներ հատուկ դրա համար գնում են երկրից: Մեկը ես երբեք 70-80 հազար դոլարով չեմ տա եւ էս քնձռոտ քաղաքում տուն առնեմ: Էտա-էտա դրսում մի քիչ էլ կաշխատեմ ու տուն կառնեմ նորմալ երկրում ու նորմալ քաղաքում: Չնայած չեմ կասկածում, որ պատվեր եք կատարում, նրանց պատվերը, որոնք շահագրգռված են տների գների բարձրացմամբ»:
Այս նամակին պատասխանելու անհրաժեշտություն երեւի թե չլիներ, եթե թեման չառնչվեր մի ոլորտի, որը հետաքրքրում է, ինչպես արդեն նշեցինք, մեր ամբողջ բնակչությանը, ինչպես նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին: Ուրեմն ի՞նչ կարելի է ասել սույն տգետին, որն ապրելով եւ աշխատելով Երեւանում, մեր քաղաքն անվանում է «քնձռոտ» եւ ցանկանում է ապրել, իր բնորոշմամբ, «նորմալ» քաղաքում կամ երկրում:
Նախ՝ մեր կողմից «պատվեր կատարելու» մասին: Հավանաբար, մեր նամակագիրը սովոր է ողորմություններ պոկելուն՝ այս կամ այն մարդու պատվերը կատարելով եւ իր արշինով է չափում նաեւ ուրիշներին: Նրան փոխել մենք, իհարկե, չենք կարող: Պարզապես նշենք, որ եթե նա կատարում է ինչ-որ մեկի պատվերը, ապա մենք ծառայություն ենք մատուցում եւ կատարում ենք մեր հասարակության պատվերը՝ մեր ընթերցողներին ներկայացնում ենք տեղեկատվություն անշարժ գույքի հայաստանյան շուկայի մասին: Ընդ որում, կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած տվյալներն արդեն կատարված գործարքների գնային ցուցանիշներն են: Այսինքն, ներկայացված են այն իրական միջին գները, որոնցով կողմերի բանակցությամբ գնվում կամ վաճառվում են բնակարանները կամ տները:
Հաջորդը` գների աճից մեր, այսպես ասած, «ուրախանալու» եւ դրա պատճառով Հայաստանից «լիքը երիտասարդ ընտանիքների հեռանալու» մասին: Նամակագիրը հաստատ ինչ-որ բան շփոթում է Հայաստանից հեռացողների մասին խոսելով: 90-ականներին էր, երբ ինքնաթիռի տոմսի գնով Երեւանում բնակարաններ էին վաճառվում՝ փախչելու համար ՀՀՇ-ական իշխանությունների եւ նրանց առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի «պարգեւած» խավարից, ցրտից, սովից եւ փրկվելու համար հոգեւոր, նյութական, բնապահպանական ամայացումից: Այն, որ անշարժ գույքի շուկայում գները բարձրացել են վերջին տարիների ընթացքում, վկայում է, որ ոչ միայն բնակչության մի զգալի մասի նյութական վիճակն է բարելավվել, այլեւ արտերկրի մեր հայրենակիցներն են սկսել Հայաստանում բնակարան կամ անհատական տուն գնել: Դրա համար, այո, ուրախ ենք, ի տարբերություն ոմանց, որոնք հավանաբար ցանկանում են Հայաստանը տեսնել համատարած չքավորության մեջ:
Եթե անշարժ գույքի շուկայում գներն ինչ-ինչ սուբյեկտիվ պատճառներով իջնեն, դա նշանակում է, որ դադարելու են նոր շենքերի շինարարությունները, նվազելու է շինանյութերի արտադրությունը, այդ ոլորտներում աշխատողներից շատերը մնալու են առանց աշխատանքի եւ իսկապես ստիպված են լինելու մտածել Հայաստանից մեկնելու մասին: Դա նաեւ նշանակում է, որ առուվաճառքի գործարքներն են նվազելու, շուկան է պասսիվանալու եւ «լիքը երիտասարդ ընտանիքներ», որոնք ցանկանում են վաճառել իրենց հայրական տունը եւ դրա վրա ինչ-որ գումար ավելացնելով, առանձին ապրելու համար նոր տուն գնել, այլեւս չեն կարողանա դա անել, քանի որ գնելու հավակնորդները կպակասեն կամ այն գինը չեն առաջարկի, ինչ մեկ ամիս առաջ էր շուկայում: Այս ամենը նկատի ունենալով, իսկապես դրական ենք համարում, որ այս տարվա ապրիլին Երեւանում անշարժ գույքի գները հաղթահարել էին մարտին արձանագրված գնանկումը, որը հետեւանք էր դարձյալ վերեւում հիշատակված քաղաքական ուժի եւ անձի հրահրած անկարգությունների: Միաժամանակ, բացասական ենք համարում, որ առուվաճառքի գործարքների քանակն, այդուհանդերձ, այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է: Եթե այդ միտումը շարունակվի, ապա դա կարող է բերել արդեն հիշատակած հետեւանքների: Իսկ դա կարող է տեղի ունենալ, եթե, օրինակ, մարտի 1-ի «հերոսները» կրկին խժդժություններ հրահրեն եւ այս անգամ էլ ջարդուփշուր անեն Հյուսիսային պողոտան:
Եվ վերջապես մեր քաղաքը «քնձռոտ» անվանող մարդուն կցանկանայինք տեղեկացնել, որ իր նկատի ունեցած «նորմալ», ասենք եվրոպական քաղաքում կամ երկրում անշարժ գույքի գներն անհամեմատ ավելի բարձր են եւ 70-80 հազար դոլարով նա կարող է միայն տուն հիշեցնող գոմ գնել այդ քաղաքի որեւէ արվարձանում եւ ոչ ավելին: Թեեւ, կարծում ենք, նա ավելիին արժանի էլ չի եւ մաղթում ենք, որ իսկապես դա նրան հաջողվի: ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Հ. Գ. - Ավելացնենք, որ մեր նամակագրի ոճը շատ նման է վերջին ընտրություններին նախորդող եւ հաջորդող շրջանում ՀՀՇ-ական շրջանակների կողմից ուղղորդվող, խմբագրությանը հասցեագրված, համակարգիչների հետեւում թաքնվող վախկոտների հայհոյախառն նամակների ոճին:
- Էդգար Մանուչարյան, futbolaser@inbox.ru էլեկտրոնային հասցեից
ԱՐՄԵՆ ՕՐՈՒՋՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՄԱԿ-Ի ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Գ. Գ.Ապրիլի 1-ին երկու տարի ժամկետով ԱԹՀԳՕ կազմակերպության հիմնադիր նախագահ դոկտ. Արմեն Օրուջյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպության կարեւորագույն հանձնաժողովներից մեկի՝ ՄԱԿ-ի տեղեկատվական եւ հաղորդակցական ...ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՍՊԱՌՆԱԼ
Մ. Խ.Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է ղարաբաղյան ...ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՆՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 82Վարչական դատարանը` դատավոր Աշոտ Սարգսյանի գլխավորությամբ, երեկ կարճեց ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Սարգսյանի ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 2Հունիսի 20-ին Ազատության հրապարակում Համաժողովրդական շարժման կենտրոնը անցկացնելու է համահանրապետական հանրահավաք` ամփոփելու ԵԽԽՎ բանաձեւի պահանջների կատարման ընթացքն ու քննարկելու ժողովրդի անելիքները` ...ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԶարմանալի բաներ են կատարվում Հայաստանում: Կամ, ավելի ճիշտ, Հայաստանում շարունակվում են զարմանալի բաներ կատարվել: Մարտի 1-ի իրադարձություններն այդպես էլ դաս չեղան ոչ հայրենի իշխանության եւ ոչ էլ ընդդիմության ...«ՀԱՅՓՈՍՏԸ» ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ
Ա. Մ.Ինչպես տեղեկացանք «Հայփոստ» ընկերության մամուլի ծառայությունից, 2008-ի հուլիսի 1-ից կբարձրանա ընկերության փոստային բաժանմունքների շուրջ 2400 աշխատակիցների աշխատավարձերը: Բարեփոխված համակարգով կվարձատրվեն ...ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁ, ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ, ԿՈՎԿԱՍ-ՓՈԹԻ ԼԱՍՏԱՆԱՎ, ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՏրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանի երեկ հրավիրված առաջին մամուլի ասուլիսի ժամանակ նախ ներկայացվեցին այս եւ եկող տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերը: Նա ավելի մանրամասն կանգ առավ ճանապարհաշինության ...ԻՆՉ ԵՆՔ «ՏԵՆՑ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ՏՆԵՐԻ ԳՆԻ ԱՃԻ ՎՐԱ»
Էդգար Մանուչարյան, futbolaser@inbox.ru էլեկտրոնային հասցեից 19Գրեթե յուրաքանչյուր ամիս մեր թերթում ներկայացնում ենք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած Հայաստանի եւ մասնավորապես Երեւանի անշարժ գույքի շուկայի հիմնական ցուցանիշները՝ օտարման գործարքների ...«ՋՐԱՄԲԱՐԻ ԱՎԱԶԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՉ ՈՔԻ ՉԻ ՏՐՎԵԼ»
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ«Ո՞ւմ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածը «Հետքում» եւ «Ազգում» հրապարակելուց հետո ստացանք Տավուշի մարզպետարան եւ ՀՀ բնապահպանության նախարարություն ուղարկված նամակ-հարցումների պատասխանները: Մարզպետ ...ՋՈՐՋ ՏԵՐ-ԲԱՐԹՈՂ
«ԱԶԳ»Որքան էլ որ վերջին շրջանում բողոքում էր առողջությունից, գույժը բոլորովին անսպասելի էր, եւ դա գալիս էր իրենից՝ միշտ լավատես, միշտ կենսուրախ, միշտ «կյանքը ինչպես որ կա» կարգախոսին հավատարիմ: Սրամիտ կատակներն ...ԵՐԲ ՊՂԾՈՒՄ ԵՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ
ԷՄՄԱ ԳՅՈՒՐՋՅԱՆ, Երեւան 1Սրտի ցավով եմ գրում այս նամակը: Որքան քաղցր ու լուսավոր է իմ քրիստոնեական հավատքը, այնքան դառն ու դաժան են այն արարածները, որոնց ստեղծել է Աստված: Այդ մարդիկ անօրինաբար պղծում են ամեն սրբություն` անցնելով ...ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության, Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում օրերս հանդիպել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ Միության ղեկավար կազմի հետ: ՀՀ արտգործնախարարը բարձր է գնահատել ՌՀՄ-ի ...ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԹԱԽԻԾՆ ՈՒ ԺՊԻՏԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀիշո՞ւմ եք Սիրանուշի կերպարը «Մեր մանկության տանգոն» ֆիլմից: Հայ ավանդական կնոջ գունեղ կերպար, որ փորձում է փրկել արդեն փլուզվող ընտանիքը: Ֆիլմում հերոսուհին հաճախ է կերպարանափոխվում՝ մեկ ներկայանում ...ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ «ՊՂՏՈՐ ՋՈՒՐ՝ ԿԱՊՈՒՅՏ ԷԿՐԱՆԻՑ» ՀՈԴՎԱԾԻՆ
ՍՈՒՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆ, Եվրասիական նյարդավիրաբույժների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսորՀետաքրքրությամբ կարդացի «Ազգ» օրաթերթում տպագրված Ռոբերտ Մաթոսյանի «Պղտոր ջուր՝ կապույտ էկրանից» հոդվածը, որում բարձրացված է պրոբլեմատիկ եւ հրատապ մի հարց, որը երկխոսության է հրավիրում թերթի ընթերցողներին: ...ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԻՆ
Հ. Հ.Ջութակահար Աննա Մարգարյանը, թեեւ պատանի տարիքին, ունի ստեղծագործական հարուստ կենսագրություն: Այժմ սովորում է Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Պետրոս ...ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ 33 ՑՈՒՑԱՆՄՈՒՇ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՍփյուռքահայ անվանի գրող Վահան Թոթովենցի անվան թիվ 57 միջնակարգ դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված ուսումնական ծրագիրը: 200 աշակերտ ունեցող դպրոցում մշակվել են հատուկ ուսուցողական մեթոդներով դասավանդվող ...ՀԵՌԱՀԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ «ԲԻԼԱՅՆ»-«ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԾՐԱԳՐԵՐ
Ա. Հ.«Բիլայն» ընկերությունը եւ «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակը համատեղ պատրաստվում են իրականացնել «Կրթություն առանց սահմանների» Հայաստանի դպրոցների հեռահար ուսուցման եւ արագ ինտերնետի համակարգերի ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ
Հ. Հ.Այս տարի «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 13-ին՝ Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ» ֆիլմով: Կինոսիրահարներին մշակութային 7-օրյա տոն պարգեւելուց բացի, «Ոսկե ծիրանի» բազմաժանր ...300-ԱՄՅԱԿ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՍՈՒՐԲ ՆԱԶԱՐԵԹ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԵԿԵՂԵՑՈՒ
Հ. Ծ.Խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Կալկաթայի հայկական համայնքը պատրաստվում է նոյեմբերի 8-15-ը նշելու տեղի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու հիմնարկեքի 300-ամյակը: Եկեղեցին կառուցվել ...ՊԵԿԻՆՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ ձիարշավարանի նիստերի դահլիճում կայացավ ՀԱՕԿ-ի գործկոմի եւ «Պեկին-2008» օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքական թիմերի աշխատանքները համադասող շտաբի համատեղ նիստը: Բացելով այն, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ ...ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ 3-ՐԴ ՏԵՂԸ
Սարաեւոյում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը, որի վեց մասնակիցները երկու շրջանով վիճարկեցին գլխավոր մրցանակը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամկետից շուտ մրցաշարի հաղթող էր ճանաչվել ռուսաստանցի ...ԹՈՓԱԼՈՎՆ ՈՒ ԿԱՄՍԿԻՆ ԿՄՐՑԵՆ ԼՎՈՎՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱթենքում կայացած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստում որոշվել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդներ, աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովի եւ Գատա Կամսկու կիսաեզրափակիչ հանդիպումը կանցկացվի Լվովում: ...ԻՎԱՆՉՈՒԿԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՉԵՄՊԻՈՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՈւկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հաղթանակով ավարտվեց շախմատի ավանդական` 21-րդ միջազգային մրցաշարը, որ անցկացվում էր իսպանական Լեոն քաղաքում: Եզրափակիչ մրցախաղում Իվանչուկը 2,5-1,5 հաշվով պարտության ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԾԵԾԿՌՏՈՒՔ ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Զանգվածային ծեծկռտուք Է տեղի ունեցել Մոսկվայի հարավ-արեւելյան շրջանում, տուժել է հինգ մարդ: Ինչպես ՌԻԱ «Նովոստին» է հաղորդել, նախօրեին Ստավրոպոլսկայա փողոցի մոտ, թիվ 919 միջնակարգ դպրոցի ֆուտբոլային հրապարակում ...ԱՄՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԻ ԳՏՆՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԻ ԹԱՐԳՄԱՆԻՉ
3Ոստիկանությունը շարունակում է հետաքննել քրեական գործը, որի շրջանակներում անցյալ ամռանը Ցինցինատի քաղաքի հայազգի մի բնակիչ ձերբակալվել էր նախագահի թեկնածու Բարաք Օբամայի տունը պահպանող գաղտնի ծառայության ...
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՆՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՆՇԱՆԱԿՎԵՑ ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

ՀՅԴ-Ն ԱՆԱԿՆԿԱԼ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Մ. Խ.
ԵՐԱԶԱՆՔ, ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ ԵՒ ՆՐԱ ԴԱՍԵՐԸ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆՉ ԵՆՔ «ՏԵՆՑ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ՏՆԵՐԻ ԳՆԻ ԱՃԻ ՎՐԱ»
Էդգար Մանուչարյան, futbolaser@inbox.ru էլեկտրոնային հասցեից
ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ՀԱԶԻՎ ԹԵ ՈՒԺԵՂ ԼԻՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԵՐԱԺԻՇՏԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԹԱԽԻԾՆ ՈՒ ԺՊԻՏԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
- 1100 Ծնվեց հայ բանաստեղծ, մատենագիր Ներսես Շնորհալին: (Վախճ. 1173թ.-ին):
- 1679 Գառնիում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ, որը տևեց մինչև հոկտեմբեր ամիսը: Վնասն, սակայն միայն առաջին օրն եղավ:
- 1855 Կ. Պոլսում լույս է տեսնում «Արծվի Վասպուրական» պարբերականը՝ Մ. Խրիմյանի խմբագրողթյամբ. 1858-1864 թթ. հրատարակվում էր Վարադա վանքում: 1872 թ. կրկին հրատարակվում է Կ. Պոլսում՝ Մանվել Անանյանի խմբագրողթյամբ:
- 1878 Անգլիայի և Թուրքիայի միջև կնքվեց մի պաշտպանողական դաշնագիր, որը նպատակ ուներ ապահովելու Թուրքիայի գրաված հողերը Ասիայում, և որի համաձայն Կիպրոս կղզին անցնելու էր Անգլիայի տիրապետության տակ:
- 1909 Կ. Պոլսում պատրիարք ընտրվեց Եղիշե արք. Դուրյանը:
- 1918 Բաթումում Թուրքիայի և Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունների միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան զավթում է Հայաստանի մեծ մասը:
- 1925 Երևանում սկսվեց լույս տեսնել «Պիոներ կանչ» թերթը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

