
ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
20-րդ դարը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի ժամանակաշրջան, որը կարելի է գնահատել միայն «ամենա» բառով` ամենակործանարար, ամենաարյունալի, միաժամանակ` ամենակառուցողական եւ ամենամեծ հաղթանակների դար: Ընդամենը մեկ հարյուրամյակի ընթացքում մի ամբողջ ժողովուրդ եղավ ե՛ւ բնաջնջման շեմին, ե՛ւ կարողացավ երկու անգամ հասնել անկախ հայկական պետականության ստեղծմանը: Սրընթաց զարգացումները, որոնք հատուկ էին 20-րդ դարին, շարունակվում են նաեւ մեր օրերում: Տնտեսական, քաղաքական, գաղափարական զարգացումների ու փոփոխությունների առումով կարող ենք միանշանակ պնդել, որ 21-րդ դարը լինելու է էլ ավելի արագ զարգացումների ժամանակաշրջան եւ դիմակայելու համար այս ամենին` հարկավոր է ճիշտ հասկանալ մեր շրջապատում կատարված եւ հնարավոր կատարվելիք գործընթացները, որոնցից ելնելով էլ պետք է կազմենք հայ պետականության զարգացման ռազմավարությունը: Ցանկացած ոչ ճիշտ հաշվարկ կարող է նոր կործանումների ու նոր փորձությունների առաջ կանգնեցնել Հայաստան պետությունը: 21-րդ դար մենք մուտք են գործել` ունենալով մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, միջազգային հանրության կողմից ճանաչված պետականություն, եւ մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով (ԼՂՀ-ն` ազատագրված շրջաններով), աշխարհի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կոչված հայկական երկրորդ պետական միավորը: Փաստորեն պատմական Հայաստանի Մեծ Հայքից մնացած այս 42 հազար ք/կմ-ի վրա էլ ստեղծվել է պետական, քաղաքական, մշակութային այն ընդհանրությունը, որը կարող է բարենպաստ լինել հայ կոչվող տեսակի` հայկական էթնոսի զարգացման համար: Ուզենք, թե չուզենք, դուր գա դա ինչ-որ մեկին, թե ոչ, բայց սա պատմական իրողություն է, ինչը պետք է փաստել եւ որից ելնելով էլ փորձենք հասկանալ ու կառուցել մեր երկրի ապագան:
Աշխարհագրական առումով գտնվելով Փոքր Ասիայի արեւելյան շրջաններում՝ Հայաստանը միշտ էլ եղել է մեծ տերությունների ուշադրության կենտրոնում, եւ Եվրոպայից դեպի Ասիա կամ հակառակ ուղղությամբ արշավանք կատարող ժողովուրդների եւ նրանց ղեկավարների համար կարեւոր նշանակություն է ունեցել այս տարածքների վերահսկումը: Կարող ենք միանշանակ պնդել, որ այդ կարեւորությունը մեր տարածաշրջանը, դժբախտաբար, մինչեւ օրս էլ չի կորցրել: Այլ երկրների, եւ հատկապես հզոր պետությունների կողմից եղած այս հետաքրքրությունն էլ ազդել է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ տարածաշրջանի մյուս ժողովուրդների հարաբերությունների ու ողջ տարածաշրջանի զարգացման վրա: ի զարգացման օրինաչափությունները
Եթե հետադարձ հայացք նետենք ներկայումս քաղաքագետների կողմից Հարավային Կովկաս կոչվող տարածաշրջանի պատմությանը, ապա կնկատենք որոշակի օրինաչափություններ, որոնք հատուկ են այդ տարածքին: Պատմական այդ օրինաչափությունների ուսումնասիրությունները կարեւոր են, քանի որ այդ օրինաչափությունները որոշակի ժամանակահատվածներում, այս կամ այն ձեւափոխությամբ, կրկնվելու «սովորություն» ունեն:
Ինչպես արդեն նշեցինք, աշխարհագրական առումով տեղակայված լինելով Եվրասիա մայրցամաքի արեւմուտքն ու արեւելքը, հյուսիսն ու հարավը իրար միացնող կարեւորոգույն խաչմերուկի վրա, մեր տարածաշրջանը դեպի իրեն է ձգել գերտերությունների ուշադրությունը: Վերջիններս, ցանկանալով ուժեղացնել իրենց ռազմաքաղաքական ազդեցությունը, կարեւորել են այդ խաչմերուկի վրա իրենց գերակայության տարածումը: Կարող ենք ասել, որ վերջին 2500 տարվա ընթացքում Հարավային Կովկասը այս կամ այն չափով միշտ էլ եղել է տարբեր տերությունների ազդեցության տակ: ում ապրող էթնիկ խմբերը իրենց քաղաքականության մեջ ստիպված են եղել հաշվի առնել այդ տերությունների հզորությունը եւ հետեւաբար` նրանց շահերը: Կախվածությունը արտաքին քաղաքական ուժերից իր բացասական ազդեցությունն է թողել թե՛ տարածաշրջանում բնակվող ժողովուրդների, եւ թե՛ նրանց միջեւ փոխհարաբերությունների բնականոն զարգացման ընթացքի վրա: Փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ արտաքին քաղաքական ուժերն են թելադրել տարածաշրջանային զարգացման ողջ ընթացքը, եւ նրանց ազդեցության աստիճանից են կախված եղել Հարավային Կովկասը բնակեցնող էթնիկ խմբերի հարաբերությունները միմյանց միջեւ: Պատմական նման օրինաչափությունը հանգեցրել է նրան, որ շատ դեպքերում արտաքին քաղաքականության ազդեցության թուլացումը բերել է լոկալ բախումների եւ պատերազմների: Մենք այսօր խնդիր ունենք մեր անմիջական հարեւանների հետ հարաբերությունների նոր որակ ստեղծելու հարցում, ինչի զարգացմանը դարեր շարունակ խանգարել է մեծ տերությունների քաղաքականությունը տարածաշրջանում: Եվ այսպես` մենք ունենք մի իրավիճակ, երբ մեր հարեւանների հետ քաղաքական հարաբերություններ մշակելիս ստիպված ենք լինում հաշվի առնել գերտերությունների շահերը եւ տարածաշրջանի նկատմամբ նրանց վարած քաղաքականության ռազմավարական ուղղությունը: Սկսած Հռոմեական կայսրությունից մինչեւ Խորհրդային Միություն, տարածաշրջանը բնակեցնող ժողովուրդները եւ նրանց ստեղծած պետական միավորները, լինեն դրանք թագավորություններ, խանություններ, մելիքություններ թե հանրապետություններ, միմյանց հետ հարաբերություններ մշակելիս ստիպված են եղել հաշվի առնել տարածաշրջանում իրենց ազդեցությունն ունեցող մեկ կամ մի քանի տերությունների շահերն ու ցանկությունները: Ինչպես արդեն նշեցի` նման իրավիճակը թույլ չի տվել տարածաշրջանի ժողովուրդներին զարգացնել սեփական քաղաքական ուղղությունը` շատ դեպքերում սեփական շահը ստորադասելով, կամ ստիպված լինելով հարամարեցնել գերտերությունների շահերին: ում տեղի ունեցած ռազմական բախումները եւ պատերազմները մեծ մասամբ հրահրված են եղել դրսից` գերտերությունների կողմից, որոնք այդ ճանապարհով ցանկացել են իրենց ազդեցությունը ուժեղացնել: Սակայն այս իրավիճակի պարադոքսն այն է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը եւ պատերազմների կանխումը նույնպես պարտադրված է եղել տերությունների կողմից: Եվ երբ տերությունների միջեւ ընթացող համառ պայքարի հետեւանքով այս կամ այն երկիրը կամ երկրները կարողանում են իրենց ազդեցությունը պարտադրել Հարավային Կովկասը բանկեցնող ժողովուրդներին եւ պետական միավորներին, ապա այդ դեպում հենց այդ տերություններն էլ ստիպում են դադարեցնել պատերազմները եւ սառեցնել առկա հակամարտությունները: Մենք ունենում ենք իրավիճակներ, երբ տարածաշրջանում եղած հակասությունները եւ հակամարտությունները դարեր շարունակ չեն գտնում իրենց լուծումները ոչ խաղաղ բանակցությունների եւ ոչ էլ պատերազմների միջոցով: Չլուծված նման խնդիրների իրավիճակը շատ ձեռնտու է հատկապես այն երկրներին, որոնք Հարավային Կովկասը համարում են իրենց համար ռազմավարական տարածք: Հետեւաբար մենք կախված ենք գերտերություն կոչվող երկրների ցանկություններից, քաղաքական ազդեցություններից, եւ մեր տարածաշրջանում պատերազմներն ու խաղաղությունները սկսվում ու վերջանում են այդ երկրների քաղաքական ազդեցության աճի կամ նվազման հետ մեկտեղ: Գերտերությունների ազդեցության աստիճանը
Վերջին գերտերությունը, որը միանձնյա իշխում էր մեր տարածաշրջանում, Խորհրդային Միությունն էր: ԽՍՀՄ-ի քաղաքական ազդեցության թուլացումն եւ քայքայումն էլ հանգեցրին ղարաբաղյան պատերազմին: Տարիներ շարունակ կուտակված խնդիրները եւ չլուծված ազգային հարցերը, Խորհրդային Միության «ուժեղ ձեռքի» բացակայության պայմաններում, դուրս եկան ասպարեզ` հանգեցնելով լոկալ պատերազմների: Աշխարհի գերհզոր տերության քայքայումը տարածաշրջանում ստեղծեց քաղաքական վակուում, որն այդ շրջանում չէր շտապում լրացնել ոչ ԱՄՆ-ը եւ ոչ էլ Եվրամիությունը: Սկսված պատերազմները եւ մասնավորապես` Ղարաբաղյան պատերազմը ավարտվեցին ոչ միայն այն պատճառով, որ կար ռազմական արդյունք, այլեւ այն պատճառով, որ կար արտաքին քաղաքական ուժեղ ճնշում տարածաշրջանում իրենց շահերը փնտրող տերությունների կողմից: Այսինքն` տարածաշրջանի պատմական այս ժամանակահատվածում էլ կրկնվեց պատմական այն օրինաչափությունը, երբ արտաքին քաղաքական ազդեցությունն է բերում պատերազմի կամ խաղաղության հաստատմանը Հարավային Կովկասում: Ներկայումս մեր տարածաշրջանում հաստատված խաղաղության պատճառներից մեկն էլ այն է, որ այստեղ ազդեցության ուժեղացման համար պայքարող երկրները, կարելի է ասել, միմյանց հետ եկել են որոշակի համաձայնության, եւ նոր ռազմական գործողությունների սկսելը ձեռնատու չէ կողմերից եւ ոչ մեկին: Սա նշանակում է, որ Հարավային Կովկասում պատերազմի եւ խաղաղության հաստատումը ուղղակիորեն կախված է համաշխարհային քաղաքական գործընթացներից: Փաստորեն կարող ենք շեշտել, որ աշխարհում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն, աշխարհաքաղաքական որեւիցե ճգնաժամ, կամ տարածաշրջանում իր ազդեցությունն ունեցող տերություններից որեւիցե մեկի քայքայումը կարող է հանգեցնել նոր պատերազմների մեր տարածաշրջանում: Այսինքն` տարածաշրջանի երկրների միջեւ տարածքների վերաբերյալ կնքված խաղաղության պայմանագրերը, որոնք փաստորեն հաստատված են տերությունների կողմից, դադարում են գործել, երբ այդ տերությունները կամ դրանցից մեկը, թեկուզ եւ ժամանակավորապես, հեռանում է համաշխարհային քաղաքականության թատերաբեմից, կամ թուլանում է նրա ազդեցությունը: ում քաղաքական ազդեցության հաշվեկշիռը փոխվում է, որից էլ կարող են օգտվել այդ պայմանագրերից դժգոհ պետությունները կամ էթնիկ խմբերը, փորձելով ռազմական ճանապարհով լուծել իրենց համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերը: Հասկանալի է, որ այս ամենը կարող է հանգեցնել մեր տարածաշրջանում նոր ռազմական բախումների ու պատերազմների: Այսինքն` ցանկացած պայմանագիր, որ երբեւէ կկնքվի մեր տարածաշրջանում գործող հակամարտությունների շուրջ, ըստ էության կկրի ժամանակավոր բնույթ, հետեւաբար մեծ է վտանգը, որ այն կարող է խախտվել: Մեկ մայրաքաղաքի սկզբունքը...
Ինչպես նշեցինք, վերջին տերությունը, որը միահեծան իշխում էր տարածաշրջանում, ԽՍՀՄ էր: Եվ եթե այն ժամանակ առկա խնդիրների լուծման համար հարկավոր էր գործ ունենալ միայն Մոսկվայի հետ, ապա այժմ սրան գումարվել են Վաշինգտոնը եւ Բրյուսելը: Մեր բարդ տարածաշրջանում եղած հարցերի համար միանգամից երեք մայրաքաղաքների հետ հարաբերությունների պահպանումը մեծ ռեսուրսներ եւ աշխատանք է պահանջում, ինչի կարիքը չկար նախկինում, երբ Ադրկովկասի ճակատագիրը որոշվում էր ԽՍՀՄ-ի մայրաքաղաքում: Սակայն միաժամանակ երեք կենտրոնների հետ աշխատանքի առավելությունն այն է, որ տարածաշրջանային խնդիրներին լավ ծանոթ երկրներից ցանկացածի հեռացումը Հարավային Կովկասից հնարավորություն կտա մյուս երկու երկրներին արագորեն լրացնել ստեղծված քաղաքական վակուումը, որը, ինչպես հիշում ենք, չկատարվեց ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո, ինչն իր հերթին հնարավորություն է ստեղծում խուսափել ռազմական բախումից: Բացի դրանից` երեք մայրաքաղաքներից մեկում ոչ բարենպաստ որոշման դեպքում, այն կարելի է չեզոքացնել մյուս մայրաքաղաքներում կատարված դիվանագիտական գրագետ աշխատանքի շնորհիվ: Վերջաբան
Ամփոփելով վերը նշվածը` ասենք, որ մեր տարածաշրջանում առկա հակամարտությունների շուրջ ընթացող բանակցություններն, ինչ արդյունքի էլ դրանք բերեն, չեն կարող համարվել վերջնական, քանի որ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում մեծ է դրանց խախտման հավանականությունը: Այսինքն՝ հակամարտությունների լուծման համար հարկավոր է ոչ թե տերությունների համաձայնությամբ ստեղծված խաղաղություն, այլ առկա ռազմական status quo-ի պահպանում եւ դրան իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններ: Հետեւաբար, ցավով պետք է եզրակացնենք՝ համաշխարհային պատմությունը չգիտի, թե ինչ բան է 100 տարվա խաղաղություն, դրա փոխարեն ունի 100-ամյա պատերազմի փորձ:
- ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ՀԱԶԻՎ ԹԵ ՈՒԺԵՂ ԼԻՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 5Սփյուռքն, ինչ խոսք, նպաստում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այդ ուղղությամբ հայկական լոբբին բավականին լուրջ աշխատանքներ է կատարում, այսինքն՝ անուրանալի է սփյուռքի եւ հայկական լոբբիի ներդրումը ...ԹԵՎԱՎՈՐ ՅԱՂԹԱՆԱԿԸ ԼԱՌՆԱՔԱՅԻ ԱՓԻՆ
ԵՐԱՆ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ, Նիկոսիա, Կիպրոս, «Ազատ ձայնի» խմբագիր28 մայիս, 2008-ի երեկոյեան ժամը 6.30-ին Լառնաքայի հին նաւահանգիստի մուտքին (Մարինա) հանդիսաւոր բացումը կատարուեցաւ հայ գաղթականներուն եւ Մեծ եղեռնի նահատակներուն ի յիշատակ կառուցուած յուշակոթողին, ձեռամբ ...ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ
«Թեեւ 2008-ի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական եւ քվեարկության շրջանում, լուրջ մարտահրավերներ ի հայտ եկան որոշ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Հ.Այս օրերին, ըստ «Միտք» վերլուծական կենտրոնի, լրանում է Ախալքալաքի եւ Ախալցխայի հայության կոտորածների 90 տարին: Այդ կոտորածներին զոհ են դարձել 40-50 հզ. հայեր, որ այդ ժամանակվա համար կազմում էին տարածաշրջանի ...ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԿԴԱՌՆԱ՞ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻ ԾԱՆՐԱԿՇԻՌ ԱՄԲԻՈՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՇուրջ երկու շաբաթ շրջանառվում են Հասարակական պալատի կամ Հանրային խորհրդի ձեւավորման մասին լուրերը: Հասարակական պալատը բոլորովին նոր մի կառույց է լինելու մեր իրականության մեջ եւ կոչված է հասարակության ...ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԳՈՐԾՈՒՄ Է
Գ. Մ.Մինչ հանրապետությունում քննարկվում է Հանրային խորհուրդ ստեղծելու խնդիրը, Գյումրիում այդ անունով հասարակական մարմին ստեղծվել եւ գործում է արդեն մեկ տարուց ավելի: Նրանում ընդգրկված են քաղաքի մտավորականներ, ...ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ
Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Երբ հայտնի դարձավ, որ Ժիրայր Սեֆիլյանը հավանաբար արտաքսվի Հայաստանից, սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից, ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԳՈՀԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ`
Երեւան քաղաքի Աճառյան փողոցի հարեւանությամբ գտնվող 10.000 մ քառ. տարածքի վրա ցածրահարկ (երկու-երեք) առանձնատներով կազմավորված կառուցապատման եւ առանձնատների երեք տիպերի էսքիզային նախագծերի բաց մրցույթ: ...ԼԻՑԵՆԶԻԱ՝ «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ
Գ. Գ.Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ապրիլի 28-ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններին լիցենզիա է տրամադրել: ...ՆԱԵՎ` ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ
Գ. Մ.Գյումրու շրջակա միջավայրի խնդիրներով մտահոգ երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ, ոլորտի փորձագետներ, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ ու անհատներ ստորագրել են կոալիցիա կազմելու համաձայնագիր: ...«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴԻ» 72,16%-Ը ՊԱՏԿԱՆՈՒՄ Է «ԳԱԶՊՐՈՄԻՆ»
«Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալն ավելացել է եւ ներկայումս կազմում է ավելի քան 278 մլրդ դրամ (մոտ 903 մլն ԱՄՆ դոլար), որը բաժանված է 55 մլն 314 հազար 992 սովորական անվանական բաժնետոմսերի` յուրաքանչյուրը ...ԵՐԵՔ ՀԱՂԹՈՂ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՉիկագոյում ավարտված շախմատի մրցաշարում մեծ հաջողության հասան Տիգրան Պետրոսյանն ու Վարուժան Հակոբյանը, որոնք ճապոնացի Հիկարու Նակամուրայի հետ 5,5-ական միավորով բաժանեցին 1-3-րդ տեղերը: Մրցաշարին մասնակցում ...ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԵՄԵՐԻ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՀԱՎԱՔ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր 1Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ մայիսի 29-ին, հյուրընկալությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, Գուգարաց թեմում գումարվեց նախադեպը չունեցող քահանայից ժողով: Ժողովին մասնակցում ...160 ՄԼՆ ԴՐԱՄ՝ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ11 տարի առաջ 1999-ին՝ առաջին անգամ կայացավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը։ 2004-ից էլ դարձավ երկամյա։ Այս տարի փառատոնի նախապատրաստական աշխատանքները վաղուց էին ընթացքի մեջ, իսկ անհրաժեշտ՝ ...ՄՏԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿԵՐԱԿՐՎՈՂՆ Ի ՎԵՐՋՈ ԴԱՌՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԻԺԱՌՈՒՆ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԱմեն անգամ, երբ հրապարակավ հայտարարվում է պետհամալսարանի կամ մեկ այլ բուհի դասախոսին կաշառակերության համար հեռացնելու կամ կաշառք վերցնելու պահին ձերբակալելու մասին, մեր հասարակությունը նույն պահին մի ...ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՕրերս հրատարակվեց պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան Ռուբեն Միրզախանյանի «Մշակութային կյանքը Հայաստանում 1956-66 թթ.» աշխատությունը: Խորհրդային 10-ամյա այդ ժամանակաշրջանի մշակույթը գրքում հանգամանորեն ...«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱԲԱԹ» ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Հ. Չ.Մայիսի 24-ին «Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիայի» (ՃՀԲԱ) կազմակերպությամբ Տոկիոյում բացվել է «Հայաստանյան շաբաթը», որի ընթացքում պետք է կարդացվեն դասախոսություններ, անցկացվեն լուսանկարների ցուցահանդեսներ, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Մ. Բ.«Ուրբաթ» ակումբում երեկ հյուրընկալված երաժիշտներ Հանրային ռադիո-հեռուստաընկերության էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանը եւ կոմպոզիտոր, դիրիժոր Մարտին Վարդազարյանը փորձեցին ներկայացնել ...ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄեր երկրի պատմությունը մեր իսկ կենսագրությունն է, եւ այն ամենը, ինչ հազարամյակների ընթացքում կրել է մեր երկիրը, կամա թե ակամա արտացոլված է մեր էության, մեր նկարագրի, մեր կենսակերպի մեջ: Երեկ Ազգային ...ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԳԱԼԻՍ ԵՆՔ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ԳՆՈՒՄ ...
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՄանկությունն իրավամբ կարելի է համեմատել մի կախարդական սնդուկի հետ, որտեղ անհատնում սեր կա, անսպառ մաքրություն, անչափելի անկեղծություն ու անսահման ազնվություն: Կամաց-կամաց չափահասության շեմն անցնողը հեռանում ...ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՊԱՐԹԵՎ ԵՎ ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵրեւանի մոր եւ մանկան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնը հիմնվել է հետպատերազմյան տարիներին: Կենտրոնի ստեղծման պատմությունն անմիջականորեն առնչվում է Պարթեւ Մարգարյանի անվանը: Հայ գիտական մանկաբարձության ...ՊԱՇՏՊԱՆՎԱ՞Ծ ԵՆ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2000-ին, հիմնադրելով Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնը` Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), մերձավոր սփյուռքի բարերարների շնորհիվ, իր օգնության ձեռքը մեկնեց ծնողազուրկ, անօթեւան, բռնությունների ենթարկված, ...ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՏԱԹԵՎ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՐՓԻՆԵ ԴԵՐՈՅԱՆ, ԱՆՆԱ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ, «Մանկապատանեկան Ազգի» թղթակիցներՅուրաքանչյուր շաբաթ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) դահլիճում տեղի են ունենում «Բանավեճի մանկապատանեկան ակումբի» երեխաների հանդիպումները: Մենք` պատանի լրագրողներս կազմում ենք այդ ակումբի հիմնական մասը ...ՆՇՎԵԼ Է ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԳՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՆԸ
Պ. Ք.Մայիսի երկրորդ կեսին Ռուսաստանում լայնորեն նշվել է սլավոնական գրի եւ մշակույթի տոնը: Երկրի եւ ուղղափառ աշխարհի բոլոր տաճարներում ու եկեղեցիներում երախտիքի խոսքերով հիշատակվել են սլավոնական գրչության հիմնադիրներ ...ՆՎԻՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱզգային պատկերասրահի որմնանկարների սրահում «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնի հերթական համերգը նվիրված էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Հրաշալի համերգային ծրագիրը բացելու ...ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄՈՆՐԵԱԼԻ ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿԻՆ
Երեկ հրաշալի լուր ստացանք Կանադայից՝ հայաստանցի 19-ամյա դաշնակահարուհի Նարե Արղամանյանն արժանացել է Մոնրեալի միջազգային մրցույթի առաջին դափնեկրի («Գրան պրի») կոչմանը: 23 մասնակիցների մեջ, որոնց շարքում ...ՄՈՐՈԶԵՎԻՉՆ ԱՄՐԱՊՆԴԵՑ ԴԻՐՔԵՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկօրյա հանգստից հետո Սարաեւոյի շախմատի մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը` սկսելով 2-րդ շրջանի հանդիպումները: Սերգեյ Մովսիսյանին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակի բերկրանքը ...ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌումինիայի Բազնա քաղաքում անցկացվող «Թագավորական» մրցաշարում Ռաֆայել Վահանյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց` 37-րդ քայլին սպիտակներով զիջելով բրազիլացի Էնրիկե Մեկինգին: 6 տուրից հետո Վահանյանը վաստակել ...ՄԱՐԳԱՐՈՎԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒՏԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրկշաբաթյա ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Սակայն 7-րդ տուրում ընդամենը երկու խաղ կայացավ: Ազգային հավաքականի ընկերական մրցախաղերով պայմանավորված «Արարատ»-«Փյունիկ» ...«ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ» ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱվարտվեց բասկետբոլի Հայաստանի կանանց եւ տղամարդկանց առաջնությունների 2-րդ շրջանը: Տղամարդկանց մրցաշարում վստահ ելույթներն է շարունակում «Պոլիտեխնիկը», որը հաղթանակով է ավարտել բոլոր 8 հանդիպումները: Երկրորդ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԹենիսի «Ռոլան Գարոսի» մրցաշարի 2-րդ փուլում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը չափազանց համառ ու դրամատիկ մրցապայքարում զիջեց ֆրանսիացի Շարդի Ժերեմիին: Առաջին երկու փուլերում Նալբանդյանը հաղթում էր (6-3, ...19-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ «ՌՈԲԵՐՏՈ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ» ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ԿՈՂՈՊՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գ. Գ.Դատարան է ուղարկվել մարտի 5-ից կալանավորված 19-ամյա Ռաֆայել Գալյանի գործը, որը մեղադրվում է մարտի 1-ին հրահրված անկարգությունների ժամանակ «Ռոբերտո» եւ «Երեւան սիթի» խանութներից կոշիկներ եւ սննդամթերք ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՌԱԳՐՈՎ
ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆ, «Հայաստանի պատմական քարտեզները» եւ «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում» գրքերի հեղինակԳիրքը տպագրված է մեծ խնամքով, առանց ֆինանսական սահմանափակումների, նպատակ ունենալով դիտողի ու թերթողի աչքին երեւալ գրավիչ եւ գեղեցիկ: Բայց գրքի բուն նպատակն այլ է: Նման գրքերը միմիայն կարող են ծառայել ...ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ ԵՒ ՆՐԱ ԴԱՍԵՐԸ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ1918 թվականի մայիսյան հերոսամարտերի շարքում Ղարաքիլիսայի հերոսամարտը բացառիկ նշանակուություն է ունեցել: Նժդեհը գրել է. «1918 թ մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսայի ճակատամարտը: Առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ...ԽՈՒՄՀԱՐ՝ ԿԻՊՐՈՍԻ ՄԵԼԳՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԶարմանալի էր մայիսի 3-ը. այդ օրը «Ազգ»-ը տպագրեց Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության (ՄԿՀ) նախկին տնօրենուհի Ագապի Նասիպեան-Էքմեքճեանի «Մտորումներ Մելգոնեան բարերարներու օրուան առիթով» հոդվածը, իսկ ...ԼԻԲԱՆԱՆԸ ԿՐԿԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՈՒՂԻԻՆ ՎՐԱՅ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆՆախորդ շաբթուան ընթացքին Լիբանանի տարածքին արձանագրուած ապահովական դէպքերը եւ առ այսօր հնչող քաղաքական գնահատականները, մեկնաբանութիւնները կարելի է դիտարկել որոշ հայեցակէտերէ մեկնած եւ յանգիլ եթէ ոչ ուղղակի ...ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ. ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՐ ՀԱՅԸ
ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատողՀայոց ցեղասպանությունից մազապուրծ, արմատներով զեյթունցի Մնացականի եւ Ազատուհու համեստ ընտանիքում 1950-ին ծնվել է Հարութ Սասունյանը: 1965-ին ընտանիքը Հալեպից փոխադրվել է Բեյրութ, որտեղ Հարութը սովորել ...ՊԱՏՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ20-րդ դարը հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի ժամանակաշրջան, որը կարելի է գնահատել միայն «ամենա» բառով` ամենակործանարար, ամենաարյունալի, միաժամանակ` ամենակառուցողական եւ ամենամեծ հաղթանակների դար: ...
ՆՇԱՆԱԿՎԵՑ ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

ՀՅԴ-Ն ԱՆԱԿՆԿԱԼ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Մ. Խ.
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ ԵՒ ՆՐԱ ԴԱՍԵՐԸ
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ՀԱԶԻՎ ԹԵ ՈՒԺԵՂ ԼԻՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆԻՑ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՈՍՏԻԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԵՐԱԺԻՇՏԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐԵԼ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՂՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԵՎ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. Մ.
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՐԵԱՆԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

- 1834 Կ. Պոլսում հիմնվում է ս. Փրկչյան Ազգային հիվանդանոցը, որը գործում է առ այսօր:
- 1855 Ռուսական բանակը գրավում է Արդահանը:
- 1869 Ծնվեց ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Վախճ. 1937 թ.):
- 1884 Ծնվեց Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Վախճ. 1956թ.):
- 1890 Մահացավ Կարնոյ Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը:
- 1915 Սուլթան Մեհմեդ Ռեշադի հրամանագրով Զեյթունը վերանվանվեց Սուլեյմանիե:
- 1918 Մահացավ հեղափոխական և հասարակական գործիչ Մարզպետը:
- 1920 Մոսկվայում սկսվում են դաշնակցության պատվիրակության բանակցությունները Խորհրդային Ռուսաստանի հետ:
- 1978 Գործարկվեց Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

