
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՎ ԸՆԴՄԻՋՎԵՑ
Մայիսի 20-ին եւ 21-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ անցած նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 149-ի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերի, այն է` ընտրական իրավունքի իրականացմանը եւ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով: Ըստ ներկայացված մեղադրանքի` նրանք եւ Տեր-Պետրոսյանի Գյումրու նախընտրական շտաբի ղեկավարը, որի բացակայության պատճառով վերջինիս գործը թողնվել է առանձին վարույթով քննության, ՀՀ նախագահի ընտրությունների օրը` փետրվարի 19-ին նախնական համաձայնության գալով` խոչընդոտել են Գյումրու 34/06 ընտրական տեղամասում ընտրական գործընթացին:
Ամսի 20-ի դատական նիստում նախ շարունակվեց գործով ներգրավված հերթական վկա, ընտրատեղամասային հանձնաժողովի քարտուղար Լիլիթ Մուրադյանի հարցաքննությունը, որը դատարանում հրաժարվել էր մեղադրանք պարունակող իր նախաքննական ցուցմունքից: Լ. Մուրադյանը, ինչպես իրենից առաջ հարցաքննված մյուս վկաները, հայտարարեց, որ նախորդ ցուցմունքներն իրեն թելադրել է քննիչը: Նա պնդեց, որ ամբաստանյալների գործողությունների հետեւանքով տեղամասում այդ օրն ընտրությունների բնականոն ընթացքը չի խաթարվել: Այնուհետեւ Աշոտ Զաքարյանի շահերի պաշտպան, փաստաբան Գրիշա Մանուկյանը հանդես եկավ գործը կարճելու միջնորդությամբ, պնդելով, որ դա հարուցված է արհեստականորեն եւ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան պահանջների արհամարհմամբ: Միջնորդության վերաբերյալ, որը դատարանը մերժեց, փաստաբանն ընդմիջման ժամանակ լրագրողներին բացատրեց, որ ըստ ՀՀ քր. դատ. օրենսգրքի 175 եւ 176 հոդվածների` քրեական գործ հարուցվում է օրենսգրքով նախատեսված հիմքերի եւ առիթների առկայության դեպքում, որից հիմքը հանցագործության դեպքն է, իսկ առիթները` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, լրատվամիջոցների հաղորդումները եւ իր ծառայական պարտականությունները կատարելիս քննիչի, դատավորի, դատախազի, հետաքննություն կատարող անձի կողմից հանցագործության դեպքի կամ հետքերի հայտնաբերումը: Փաստաբանի պնդմամբ` այդ 3 առիթներից ոչ մեկը այս գործում չկա, ուստի գործը հարուցված է ապօրինի, մի սարքված անստորագիր թղթի հիման վրա: Գ. Մանուկյանը նաեւ վկայակոչելով նույն օրենսգրքի 313-րդ հոդվածը, հայտնեց, որ մասնավորապես գործը կարճելու որոշումը դատարանը կայացնում է խորհրդակցական սենյակում, առանձին փաստաթղթի ձեւով, ինչը եւս դատավորը չարեց: Այս ամենից փաստաբանը եզրակացնում է, որ տվյալ դեպքում տեղի է ունենում, իր բառերով, արդարադատության սպանդ: Նույն նիստին հարցաքննված վկաներ Լյուքսեն Մելիքյանը, Լիլիթ Սահակյանը, Հովհաննես Կիրակոսյանը, Սամվել Վարդանյանը եւս ոչ մի կերպ չհաստատեցին ամբաստանյալների դեմ մեղադրանքը` նույնպես հրաժարվելով իրենց նախաքննական ցուցմունքներից: Եւս երեք վկաների մասին, որոնց վերաբերյալ ավելի վաղ բերման ենթարկելու որոշում էր կայացվել, հայտնվեց, որ նրանք հանրապետությունից բացակայում են: Դատարանը որոշեց դատաքննությունը շարունակել առանց նրանց` հրապարակելով նախաքննական ցուցմունքները, ինչը պաշտպանվող կողմի բուռն վրդովմունքը հարուցեց` բազմիցս լսված նույն շաբլոնը ամեն անգամ լսելու տհաճության պատճառաբանությամբ: Նաեւ ռեպլիկներ հնչեցին, թե այդ անձինք իրականում քաղաքում են:
Սկսելով երեկվա նիստը` նախագահող դատավոր Վահե Խալաթյանը հայտնեց, որ նախորդ օրը ոստիկանությանն ուղղված հարցմանը պատասխան է ստացվել, որ այդ վկաներից երկուսը շարունակում են հանրապետությունից բացակայել, իսկ մյուսը նոր է եկել եւ դատական նիստի օրը մասնակցելու է իր հորեղբոր թաղմանը: Այս վկային հաջորդ անգամ բերման ենթարկելու որոշում կայացվեց: Մյուս երկուսի նախաքննական ցուցմունքների հրապարակման վերաբերյալ վիճաբանությունից հետո որոշվեց դրան անդրադառնալ հետագայում: Դատարանն անցավ ամբաստանյալներ Շոթա Սաղաթելյանի, Աշոտ Զաքարյանի եւ Պետրոս Մակեյանի հարցաքննությանը, որոնք հերթով ելույթ ունենալով` հրաժարվեցին իրենց ներկայացված մեղադրանքից` այն համարելով շինծու եւ քաղաքական հաշվեհարդարի նպատակ ունեցող, իսկ ի նշան դրա ու դատաքննության ընթացքի դեմ բողոքի` հրաժարվեցին պետմեղադրողների ու նախագահող դատավորի հարցերին պատասխանելուց: Պաշտպանական կողմը միջնորդության կարգով կրկին հիշեցրեց ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ իրենց դեռ ապրիլի 30-ի միջնորդությունը, իսկ դատարանը դրա քննարկումը կրկին վաղաժամ համարեց: Դատավորը գործի քննության ընդմիջում հայտարարեց մինչեւ մայիսի 27-ը: Պետրոս Մակեյանը հայտարարեց, որ նույն օրվա զրո ժամից իր սկսած բողոքի հացադուլը շարունակելու է:
- ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի
ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԵՎ ԱԿԱՆԱԿՈԾՈՒՄՆԵՐ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԹբիլիսիՀարավային Կովկասում ընտրական գործընթացները գնալով նմանվում են միմյանց` անկախ պետությունից, գերակայող մոտեցումներից ու առաջնահերթություն հռչակված ուղղություններից: Ռուսաստանյան ուղղվածության, թե՛ ՆԱՏՕ ...ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ
3Մայիսի 21-ին Եվրոխորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի կողմից Թուրքիայի վերաբերյալ պատրաստված զեկույցը, որում չի հիշատակվում «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: ...ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Արցախի ճակատագրի համար անկեղծ մտահոգության կապակցությամբ, որն արտահայտվել է մայիսի 13-ին «Ազգ» թերթում տպագրված Ձեր բաց նամակում: Անչափ բարձր եմ գնահատում ...«ՄԵՆՔ ԱՊՐԵՑԻՆՔ ՖԻԶԻԿԱՊԵՍ, ՀՈԳԵՊԵՍ ՎԱՂՈՒՑ ՄԵՌԱԾ ԵՆՔ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1692-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հասան Ղայա գյուղի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ «Արաբո» ջոկատի անհետ կորած ազատամարտիկների հարցը մինչեւ այժմ անլուծելի է մնացել: Երեկ «Փաստարկ» ակումբում ...«ՄԵՆՔ ԿՎՃԱՐԵՆՔ ԳՈՒՄԱՐԸ, ԱՐԽԻՎՆԵՐԸ ԲԱՑԵՔ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ«Ազգը» մայիսի 16-ի համարում, անդրադառնալով Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը, նշել էր, թե ինչպես մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն «կատարյալ անհեթեթություն» ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՎերջին ամիսներին կատարված ձերբակալությունները տարբեր ուժեր որակում են որպես քաղաքական: Չհամաձայնել նման որակմանը, ցավոք, չենք կարող, քանի որ շատ դեպքերում այդ ձերբակալությունները կատարվել են կամ գործչի ...«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ «ՄԻՋԻՆ ՀԱՅ» ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«Հասարակությունը մտահոգված է, թե որքանով են իրատեսական մեր հավակնոտ ծրագրերը: Կարծում եմ` դրանք իրականացնելու համար ռեսուրսների առումով իրատեսական են, բայց պետք է գործընթացը դարձնենք մասնակցային՝ յուրաքանչյուրը ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՔ Է ԲԵՐՎԻ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Որ օրենքն ընդունվեց առանց փորձագետների կարծիքն իմանալու, փաստ է: Այն մտավախությունները, որ կային նախորդ համատեղ եզրակացության մեջ, փաստացի այս փոփոխություններով չեն լուծվելու: Կուզենայի ասել, որ Ազգային ...ՄԱՐՏԻ 1-Ը ՁԵՌՆՏՈՒ ՉԷՐ ՈՉ ԵՐԿՐԻՆ, ՈՉ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՈՉ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ բացված ՀՅԴ 30-րդ ընդհանուր ժողովում ներկաների մեջ էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, Հայաստանի նախագահի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 9,3 ՏՈԿՈՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 9,3 տոկոս, իսկ երկրի համախառն ներքին արդյունքը հասել է ավելի քան 696 ...Ս. ՆՈՐԱՇԵՆԻ ՀԱՐՑԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԵԿՈՂ ՇԱԲԱԹ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԹբիլիսիի հայկական Ս. Նորաշեն եկեղեցու շուրջը վրացական կրոնական սիմվոլիկայով պարսպի կառուցման առնչությամբ ամենայն հավանականությամբ հաջորդ շաբաթ տեղի կունենա բազմակողմ հանդիպում: Վրաստանում Հայաստանի դեսպանատան ...ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ՔԱՂԱՔԻՆ ՎԵՐԵՎԻՑ ԵՆ ՆԱՅՈՒՄ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱյդ դիրքից ակնհայտ է, որ Երեւանում դեռեւս կան վատ կառուցապատված տարածքներ, հետեւաբար, լիովին անիմաստ չէ մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի ինքնատիպության պահպանման մասին մտահոգվելն ու այդ ուղղությամբ ...«ԿՈՐՈՒՍՅԱԼ ԴՐԱԽՏ: ԶՄՅՈՒՌՆԻԱ 1922»
Հ. Ծ.Վերոնշյալ վերնագրով պատմական ուսումնասիրություն է գրել պատմաբան դարձած անգլիացի նախկին լրագրող Գիլ Միլտոնը, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 10-ի համարը, հղում կատարելով «Ուեստեռն ...ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մ.Մ.Հայ մանրաքանդակի դպրոցի հիմնադիր, անվանի քանդակագործ Բենիկ Պետրոսյանի հիշատակին է նվիրվում մայիսի 22-ից հունիսի 3-ը բացվող արվեստագետի տարբեր տարիների աշխատանքների ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում: ...ԿԱՆԱՅՔ` ՏԱՐԵՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԿարծրատիպ է, թե՞ ոչ, դեռ որոշելիք հարց է, սակայն ծերանոցի մասին մտածելիս ամեն անգամ տխրում ենք: Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արամայիս Ալոյանը համաձայն չէ նման կանխակալ վերաբերմունքին, «լալագին ու լացակումած» ...ԴԻՎԱՆԱՏԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԸ` ԲԱՐՁՐԱՃԱՇԱԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՄԲ, ԱՄՈՒՐ ՈՒ ՉՈՐ ՀԻՄՔԵՐՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՎերջին ժամանակներում Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը նմանվել է մի մեծ շինհրապարակի: Մայրավանքի տարբեր անկյուններում շինարարներ են, քարտաշ մեքենաներ ու շինարարական եռուզեռ: Վերանորոգում են, վերակառուցում, նորը ...ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ
Մշակույթի նախարարության, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ հոկտեմբերի 6-10 նախատեսվում է Հայաստանում կազմակերպել միջազգային գիտաժողով` ...ՑԱՎԱԼԻ ՎՐԻՊԱԿ
Մեր երեկվա համարում, հենց առաջին էջի առաջին հոդվածի վերնագրում («Սուրբ Նորաշենը կդառնա գործող հայկական եկեղեցի», ասում է Վեհափառ հայրապետը) տպագրական ու սրբագրական անուշադրության հետեւանքով տեղ էր գտել ...ՉԵՄՊԻՈՆԻՆ ԿՈՐՈՇԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՇախմատի ԱՄՆ-ի առաջնության նախավերջին տուրում Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Օնիշչուկի հետ: Նա 5 միավորով 4-6-րդ տեղերն է բաժանում Ջորջ Ֆրիդելի եւ Եվգենի Պերելշտեյնի հետ: Աղյուսակը 6,5 միավորով ...ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄայիսի 22-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում կմեկնարկի հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը: Քանի որ Հայաստանի ըմբիշներն օլիմպիական ուղեգրեր են նվաճել մինչեւ 56, 66 եւ 120 կգ քաշային կարգերում, ...ՍԵՎ ՃԱԳԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 4Մայիսի 16-ին Sat-1 հեռուստակայանը իր երեկոյան թոք շոուներից մեկում ի թիվս այլ հյուրերի ներկայացրեց նաեւ Արթուր Աբրահամին: Առիթը IBF վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի ու նրա մարզիչ Ուլի Վեգների մասին ...«ՄԻԿԱՅԻ» ՄՐՑԱԿԻՑԸ «ՏԻՐԱՍՊՈԼՆ» Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄոլդովայի առաջնության ավարտից հետո հայտնի դարձավ Ինտերտոտոյի գավաթի մրցաշարի առաջին փուլում «Միկայի» մրցակիցը: Դա Տիրասպոլի համանուն թիմն է, որն առաջնությունում գրավեց 4-րդ տեղը: Տիրասպոլցիներն առաջնության ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՎ ԸՆԴՄԻՋՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիՄայիսի 20-ին եւ 21-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի ...
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՄԵՆՔ ԱՊՐԵՑԻՆՔ ՖԻԶԻԿԱՊԵՍ, ՀՈԳԵՊԵՍ ՎԱՂՈՒՑ ՄԵՌԱԾ ԵՆՔ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ՀՈՐԵՂԲՈՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀԱՅ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ.
ԱԴԱՄ ՇԻՖԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ

ՌՈՒՍ ՀԱՐԲԱԾ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԶՈՒԳԴԻԴԻՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
- 1864 Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա, սակայն հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը, նահանջում են:
- 1907 Ծնվեց կոմպոզիտոր Գուրգեն Ալեմշահը: (Վախճ. 1947 թ.):
- 1918 Սարդարապատի չորս օրյա հերոսամարտը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Տրապիզոնի հայության տեղահանության և կոտորածի հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1924 Ծնվեց հայազգի ֆրանսիացի երգիչ, կոմպոզիտոր Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

