
ԴՐՎԱԳՆԵՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Հայտնի է, որ գեներալ Անդրանիկը քաջ զորավար լինելուց եւ փայլուն ռազմական գիտելիքների տիրապետելուց բացի, ունեցել է նաեւ հարուստ բժշկական գիտելիքներ: Նրան հայտնի են եղել բանակը ամբողջությամբ եւ առանձին զինվորներին զանազան մարմնական հիվանդություններից եւ վարակիչ հիվանդությունների համաճարակներից պաշտպանելու եւ արդեն բռնկված համաճարակի ժամանակ հրատապ միջոցառումներ ձեռնարկելով՝ նրանց կյանքը փրկելու բժշկական եւ ժողովրդական զանազան միջոցները:
Նա անձամբ է հետեւել բանակի ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակին եւ այդ հարցերում որոշակի խիստ պահանջներ ներկայացրել իր բժշկասանիտարական խմբին:
Նա իր զինվորներից մշտապես պահանջում էր. «Ձիդ չխնամած, զենքդ չմաքրած, կոշիկիդ ու հագուստիդ պատռվածքները չկարկատած ու մարմինդ կեղտից չմաքրած մի նստիր ճաշի»:
Այդ մասին իր հուշերում գրել է Անդրանիկի կամավորական բանակի բժշկասանիտարական խմբի երիտասարդ բուժակ (հետագայում` բժիշկ) Վաղարշակ Հովակիմյանը: Պայքար բծավոր տիֆի դեմ
1914թ. նոյեմբերի վերջին Անդրանիկի բանակը գրավում է Խոյի ու Սալմաստի մոտ գտնվող Սարայ քաղաքը: Շուտով կամավորների բանակում նկատվում է ոջլոտության բռնկում եւ դրա հետեւանքը հանդիսացող բծավոր տիֆով զինվորների հիվանդացության դեպքեր:
Անդրանիկը շտապ իր մոտ է հրավիրում բժշկասանիտարական խմբի բժիշկներ Հակոբ Զավրիեւին, Խաչատուր Բոնապարտյանին, Ռուբեն Տեր-Ստեփանյանին, Հայկազունի Նալբանդյանին, Հովհաննես Սաֆարյանին եւ ասում. «Պարոնա՛յք բժիշկնե՛ր, դուք գիտե՞ք, որ ոջիլը լափում է մեր զինվորներին: Որքան կհիշեմ Բալկանյան պատերազմից, ոջիլն է տարածում բծավոր տիֆի հարուցիչ միկրոբները, ատիկա ճի՞շտ է, թե` ոչ»:
Բժիշկները հաստատում են ի ասածի ճշմարտացիությունը եւ հավելում, որ իրենք համապատասխան պայմաններ չունեն այդ չարիքի դեմ պայքարելու համար:
ը շարունակում է. «Աղեկ, հարգելի բժիշկնե՛ր, այժմ եւեթ սկսեք պայքար ոջիլի դեմ»:
Անդրանիկի ցուցումով պահանջվեց զինվորների սպիտակեղենը լվանալ, բաղնիքի շենքում բարձր ջերմաստիճանի տակ կատարել շինելների, մուշտակների, թաղիքե կոշիկների ու իրերի հականեխում: Միաժամանակ պահանջվում էր զինվորներին լողացնել: Այն շենքերը, ուր նախկինում բնակվել էր թուրքական զորքը, անհրաժեշտ էր մաքրել եւ հականեխել ծծումբով, ինչպես նաեւ խոտի հաստ շերտ փռել հատակին եւ նոր միայն թույլ տալ, որ հայ զինվորները բնակվեն այնտեղ: Այս բոլոր միջոցառումներն իրագործելու համար զորավարը իր բժշկասանիտարական խմբին տալիս է ընդամենը 48 ժամ:
Բժիշկների հեռանալուց հետո զորավարը անմիջապես իր մոտ է հրավիրում Սարայի հայ, ասորի եւ հրեա հոգեւորականներին, ինչպես նաեւ քաղաքի այլ ազդեցիկ անձնավորություններին ու խնդրում, որ նրանց կանայք, հարսներն ու աղջիկները գան եւ իրենց օգնեն՝ զորքին ոջիլից ազատելու հարցում:
Նրանք սիրով համաձայնում են զորավարի խնդրանքին եւ անմիջապես գործի անցնում:
Բանավոր վկայություններից հայտնի է, որ հագուստեղենը ոջիլներից մաքրելու նպատակով օգտվել են տաք թոնիրներից, որոնցում շիկացած չոր օդի պայմաններում հագուստները թափահարել են թոնրի հատակի մարմանդ կրակի վրա:
Բժիշկները բոլոր հիվանդներին, բացի թոքերի բորբոքումով տառապողներից, շտապ մեկուսացնում եւ տեղափոխում են Կոտոր գյուղում գտնվող մի մեծ, լուսավոր ու տաք տուն` բուժումը կազմակերպելու նպատակով:
Ձեռնարկված անհետաձգելի եւ գրագետ միջոցառումների արդյունքում մի քանի օրվա ընթացքում դադարել են բծավոր տիֆով հիվանդանալու նոր դեպքերը, իսկ հոգատար խնամքի եւ արդյունավետ բուժման շնորհիվ էլ ապաքինվել են բոլոր հիվանդները, չտալով այդ խիստ վտանգավոր հիվանդությունից եւ ոչ մի զոհ: Անդրանիկը բժշկասանիտարական գիտելիքների ջատագով
1915թ. ապրիլի վերջին Անդրանիկի գունդը անցնելով Դիլիման քաղաքը եւ հայկական Սավրա գյուղը, կեսօրից հետո հասնում է Վարդանա գյուղ եւ ռազմական ճամբարի բնակատեղի ընտրում արեւմտյան արվարձանը, որտեղ նախատեսվում էր մի քանի օր սպասելով հանգստանալ:
Օգտվելով ժամանակավոր դադարից եւ բարենպաստ եղանակից, Անդրանիկը մի քանի օրվա ընթացքում նորոգել է տալիս գնդի հեծելազորի ձիերի թամբերը: Մարտիկներին թել ու ասեղ բաժանելով հրամայում է կարկատել սեփական հանդերձանքը, սափրվել ու լողանալ:
Միաժամանակ բժիշկներին կարգադրում է մի քանի օգտակար բժշկական զրույցներ անցկացնել գնդի ռազմիկների հետ սուր վարակիչ եւ տարափոխիկ հիվանդությունների մասին:
Այս փաստը վկայում է, որ մեծ զորավարը ինչքան ճիշտ է ըմբռնել զինվորների առողջության պահպանման հարցում տարրական բժշկա-առողջապահական գիտելիքների իմացությունը: Անդրանիկի մտահոգությունը հայ գաղթականների վիճակով
1915թ. երիտթուրքերի կողմից Արեւմտյան Հայաստանում իրականացված հայերի կոտորածներից փրկված հազարավոր հայ գաղթականներ իրենց հանգրվանն էին գտել Արարատյան դաշտի քաղաքներում ու գյուղերում: Նրանց շրջանում խիստ տարածված էին բծավոր ու որովայնային տիֆերը, դիզենտերիան ու մալարիան, խոլերան եւ այլ սուր վարակիչ հիվանդությունները:
Վիճակը ավելի էին ծանրացնում նրանց կեցության հակահիգիենիկ պայմաններն ու համատարած սովը: Գաղթականների կուտակման վայրերում օրական հարյուրավոր մարդիկ էին մեռնում: Վաղարշապատի փողոցները լի էին դիակներով, եւ դիասայլերը չէին հասցնում հավաքել ու թաղել մահացածներին:
1915 թ. ամռանը Անդրանիկ զորավարի կամավորական բանակը հասնում է Քանաքեռ եւ տեղավորվում Ավան գյուղում:
Տեղավորվելու հաջորդ օրն իսկ զորավարը իր մոտ է հրավիրում բժիշկ Հայկազուն Նալբանդյանին ու նրա տրամադրության տակ դնելով իր գնդի բժշկասանիտարական խումբը՝ հրամայում ժամանակավորապես գունդը թողնել-մեկնել Վաղարշապատ եւ օգնություն ցուցաբերել բնավեր ու դժբախտ հայրենակիցներին:
Ինչպես գրում է բժիշկ Վաղարշակ Հովակիմյանը, իրենք Վաղարշապատում հանդիպել են մեկ տասնյակ հայրենասեր բժիշկների, ովքեր գիշեր ու զօր անշահախնդիր կյանքի ու մահի պայքար էին մղում մահաբեր հիվանդությունների դեմ ու մարդասիրական օգնություն ցուցաբերում թշվառության մեջ տառապող հազարավոր մարդկանց: Դրանք էին բժիշկներ Մանդինյանը, Բուլբուլյանը, Ասրիեւը, Մարգարյանը, Նալբանդյանը, Բադալյանը, եղբայրներ Արշակ Տեր-Ստեփանյանը եւ Էդվարդ Տեր-Ստեփանյանը, բժշկուհիներ Եկատերինա Զալյանը, Հունանյանը եւ շատ բուժակներ ու գթության քույրեր: Բանակի սանիտարական օրերը
1918 թ. ամռանը Անդրանիկի կամավորական զորամասը, անցնելով Սելիմի լեռնանցքը, իջնում է Վայոց ձոր եւ մի քանի օր մնում այնտեղ:
Օգտվելով այդ դադարից, Նախիջեւան շարժվելուց առաջ, զորավարը հրամայում է կիրակին եւ երկուշաբթին հայտարարել սանիտարական օրեր` զորամասը կարգի բերելու, զինվորներին սափրելու, մազերը կտրելու, լողանալու, հագուստը լվանալու եւ կարկատելու համար:
Այդ աշխատանքներին մեծ օգնություն են ցուցաբերում նաեւ բանակի հետ շրջող գաղթականների խմբի մեջ եղած կանայք: Անդրանիկը ծանոթ էր մանրէաբանությանը եւ համաճարակաբանությանը
1918 թ. ամռանը Անդրանիկի զորամասը մի քանի օր իջեւանում է Վայոց ձորում:
Արփա գետի ձախ ափի վիթխարի ընկուզենիների զովասուն պուրակում հանգստանալիս զորավարը իրեն տեսության եկած գյուղացիներին խնդրում է խմելու սառը ջուր բերել: Շատ չանցած Կոթուրի գյուղացիներից մեկը կավե կժով ջուր է բերում, լցնում կլայեկած պղնձե թասի մեջ ու մատուցում նրան: Ծարավը հագեցնելուց հետո Անդրանիկը շնորհակալությամբ թասը վերադարձնում է գյուղացուն ու նկատելով, որ կուժը եղել է ճաքած ու վերանորոգված, գյուղացուն հանդիմանում է. «Ախպարս, չէ՞ որ այդ կոծկած կուժին ճեղքվածքում բազմապիսի ու անհամար միկրոբներ կվխտան, որ կրնան ըլլալ պատճառ բռնկելու անանկ սուր վարակիչ հիվանդություններու համաճարակ, որու հետեւանքով անմեղ տեղը կմեռնին հազարավոր մարդիկ»:
Այս փաստը ցույց է տալիս, որ զորավարը ծանոթ է եղել մանրէաբանության եւ համաճարակաբանության որոշ խնդիրների: Պայքար խոլերայի դեմ
1918 թ. ամռանը հայկական Ջուղայում Անդրանիկը կանգնում է նոր, ավելի ծանր փաստի առաջ: Նրա կամավորական բանակում նկատվում են մալարիայով եւ խոլերայով հիվանդացության դեպքեր:
ը լավ պատկերացնելով իր սիրասուն զինվորների առողջության ու կյանքի համար վտանգավոր հետեւանքները, դիմում է կտրուկ միջոցների:
Իր մոտ է հրավիրում բժշկասանիտարական խմբին եւ խստորեն հրամայում ամենակարճ ժամկետում բանակից արմատախիլ անել նոր-նոր սկսված չարագույժ հիվանդության համաճարակը:
ը բանակը Արաքսի ձախ ափով բարձրացնում է հայոց Գողթան գավառի Ցղնա գյուղը, ուր օդը զով էր, կային սառնորակ աղբյուրներ ու կանաչ այգիներ:
Այստեղ ընտրում է մի ընդարձակ այգի, ծառերի հովանու ներքո խփել տալով վրաններ ու դաշտային ինֆեկցիոն հոսպիտալ կազմակերպելով:
Զինվորներին խստիվ արգելվում է ճահճային ջրերի եւ պտուղների օգտագործումը:
ի հրամանով խոլերայով հիվանդ զինվորներին պառկեցնում են առանձին վրանների տակ: Առանձնացվում է նաեւ նրանց սպասարկող բուժանձնակազմը:
Այգին բոլոր կողմերից շրջապատվում է հերթապահ զինվորներով, որպեսզի ոչ ոք իրավունք չունենար ներս ու դուրս անել արգելված տարածք եւ արգելվի հիվանդների ու առողջների միջեւ որեւէ շփումը:
Հիվանդների ու բուժանձնակազմի սննդամթերքը, դեղորայքն ու անհրաժեշտ պարագաները մատակարարվում էին դրսից: Կարանտինը գործում էր ամենայն խստությամբ:
Հատուկ ուշադրություն է դարձվում հիվանդների բուժական սնունդին: Անդրանիկը հրամայում է ձեռք բերել մեծ քանակությամբ սխտոր եւ բանակի կթի մաքիներից ստացած կաթից մածուն մերել, հիվանդներին կերակրել սխտորախառն քամած մածունով եւ ոչխարի թարմ մսով եփած սպասով: Յուրաքանչյուր հիվանդի օրական տրվում էր նաեւ կես շիշ Ցղնայի հին գինի:
Շնորհիվ ձեռնարկված շտապ եւ ճիշտ համաճարակաբանական ու բուժական միջոցառումների, կամավորների բանակում դադարում են խոլերայի նոր դեպքերը: Երեք-չորս օրից հիվանդ մարտիկները արագորեն ապաքինվում ու կազդուրվում են: Համաճարակը ավարտվում է առանց մահացու դեպքերի: Անդրանիկը եւս հիվանդանում է խոլերայով
Ինչպես վկայում են փաստերը, բանակը Ցղնա հասնելու նույն երեկոյան խոլերայով հիվանդանում է նաեւ Անդրանիկը: Նա տեղավորված էր երկաթուղու վարչության հարմարավետ բնակարանում, որն ուներ զույգ լողարաններով լոգասենյակ: Նրան խնամում էին բուժակ Վաղարշակն ու երկու սանիտարներ: ը ուշի-ուշով լսում է իր բժշկի խորհուրդները եւ ասում. «Դե, հոգի՛ս, աճապարեցեք, ինչ անելու եք, արեք, բայց չմոռանաք սխտորախառն մածունը, կոնյակը եւ վաննաները»:
Բուժաշխատողները տաք լողարանի մեջ խոզանակով շփում են զորավարի մարմինը եւ տեղափոխում անկողին: Վերջում Անդրանիկը նվաղած ձայնով ասում է. «Զավակնե՛րս, ալ կբավե, իմ կյանքը փրկելու համար դուք ամեն բան ըրիք, այժմ թողեք զիս հանգիստ. կհուսամ, որ օրգանիզմիս բնական ուժերը չեն դավաճաներ ինձի, իսկ ձեր թափած ջանքերը ապարդյուն չեն անցնիր»:
Վաղարշակ Հովակիմյանը գրում է, որ ինքը երկու սանիտարների հետ հերթապահել է Անդրանիկի անկողնու մոտ եւ գիշերը մի քանի անգամ նրան կամֆորայի յուղ ու կոֆեինի լուծույթ սրսկել:
Առավոտյան կանուխ Անդրանիկին տեսակցելու են գալիս բժիշկներ Ռուբեն Տեր-Ստեփանյանն ու Բոնապարտյանը, զորավար Սմբատն ու Հասրաթ Բորբորյանը: ը նրանց հավաստիացնում է, որ իրեն բավականին լավ է զգում եւ հայտնելով իր շնորհակալությունը, խնդրում է թույլ տալ, որ փոքր-ինչ քնի:
Անդրանիկը մեկ շաբաթվա ընթացքում ապաքինվում է ու ոտքի կանգնում, ինչը մեծ ուրախություն է պատճառում հայ կամավորական բանակի քաջարի զինվորներին: Նկար 1. Անդրանիկը (նստած) իր բժիշկ եւ զինակից Բոնապարտյանի հետ Նկար 2. Հայ կամավորների սանիտարական խումբը
- ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, Հոգեբույժ
ԱԴԱՄ ՇԻՖԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ
4Կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծ է ներկայացրել, որով պահանջվում է ԱՄՆ-ի նախագահից եւ պետքարտուղարից կոչ անել Թուրքիային անմիջապես վերացնել Հայաստանի շարունակվող շրջափակումը: «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի ...ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում փախստականների եւ բռնի տեղահանվածների ու նրանց հետնորդների Աբխազիա վերադառնալու մասին վրացական բանաձեւի առնչությամբ տարբեր երկրների քվեարկության ընթացքում, ըստ Վրաստանի նախագահի, ...«ՎԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»
Հ. Չ. 1Մայիսի 14-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր Վանա լճի ափին հայերի համար տուրիստական ավան կառուցելու նախաձեռնության մասին: Տեղեկության համար հիմք էր ծառայել թուրքական «Միլլիեթ» թերթի մայիսի 13-ի հրապարակումը: ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վլադիմիր Պուտինը, դառնալով վարչապետ, ի պաշտոնե գլխավորապես կկենտրոնանա տնտեսական խնդիրների լուծման վրա: Արտաքին քաղաքականությունը կդառնա նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մենաշնորհը: Բնականաբար, համաշխարհային ...ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՈրքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համարվեն «մեկ ազգի երկու պետություն», որոնց Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի համադրմամբ այսպես կոչված միեւնույն ազգին պատկանող պետությունների թիվը հասնի ...ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ. 4Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ երեկ հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել «Արմենտելի» դեմ ինտերնետ պրովայդերների հարուցած վարույթի առնչությամբ: Այն վարել է հանձնաժողովի ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐՎԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ
Հայ-գերմանական երկկողմ համագործակցության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 74 միլիոն եվրո վարկ, որը կուղղվի էներգետիկայի, ֆինանսական, ջրամատակարարման եւ ջրահեռացման, առողջապահության ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մ. Մ.Մայիսի 27-ին Երեւանում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստին կմասնակցեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի եւ ԼՂՀ վարչապետները, ԱԳՆ եւ ֆինանսների նախարարները, ...«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՆԻ ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ»
Ա. Մ.Գազի սուբսիդավորման հետեւանքով դրա գնի բարձրացմանն ու ընդհանրապես թանկացումների թեմային երեկ անդրադարձավ եւ իր գնահատականները տվեց «Ուրբաթ» ակումբի հյուրը՝ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ...ԸՍՏ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄարտի մեկի դեպքերի անկախ եւ անաչառ հետաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, երթերի եւ ցույցերի օրենքի քննարկում եւ մի քանի պահանջներ, որոնք ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համար առաջնային խնդիրներից ...ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀասարակությունում եղած հետմարտիմեկյան սպասումները հավասարակշռելու քայլերից մեկը կարելի է համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին օրենքի նախագծի` արտակարգ իրավիճակում արված ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆԺԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը երկու օր է, ինչ հացադուլ է հայտարարել գլխավոր դատախազության դիմաց: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ պահանջում է անհրաժեշտ բժշկական օգնություն ...«ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիՏարեցներին ու ծերերին տարբեր կարգի աջակցությանը կարեւոր տեղ է տրված «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրերում: Դրանցից մեկը «Արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ծերերի համար» ծրագիրն ...ՌԵԺԻՍՈՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՕՖԵԼՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԼրացավ անվանի կինոռեժիսոր Լեւոն Իսահակյանի ծննդյան 100-ամյակը: Մեկ դար հետաքրքրական եւ լիարժեք ապրած տարիներ, որոնց մեծ մասն անմնացորդ նվիրաբերվել է հայկական կինոարվեստին: Նա Գյումրիում է ծնվել 1908-ի ...«ՓԵԼԵՇՅԱՆԻ ՖԻԼՄԵՐՈՒՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՌԱՉԸ ԿԱ»
ՄԱՐԻԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ«Նարեկացի» արվեստի միությունը դարձյալ իր գողտրիկ սրահ էր հրավիրել կինեմատոգրաֆի սիրահարներին՝ ներկայացնելու մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Սկիզբ», «Մենք», «Բնիկներ», «Տարվա եղանակներ» ֆիլմերը: Հիմնականում ...«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ»-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ԹեհրանԷջմիածնի «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնը բարեգործական է: 200 սաներն անվճար են սովորում այնտեղ: Թատրոնը չորս տարվա անցյալ ունի եւ բազում հյուրախաղեր է ունեցել: Թեհրանի Հայ մարզամշակութային «ՐաՖՖի» համալիրի ...ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Մեծ գրողի մահվան քսանյոթերորդ տարելիցն է եւ կարծես երկինքն էլ է սգում: Վիլյամ Սարոյանը վիթխարի անհատականություն է, նրա գաղափարները, գրականությունը, հումանիզմը հավերժական են: Սարոյանական տարվա միջոցառումների ...ՕՏԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆԸ ԲԱՐԴ ԼԵԶՈՒ Է, ՈՐԻՆ ԱՐԺԵ ՏԻՐԱՊԵՏԵԼ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵրեւանի պետական համալսարանի օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը գործում է 1961 թվականից, մինչ օրս այնտեղ ուսանել է արտասահմանցի ավելի քան 6000 ուսանող, այդ թվում՝ 2600 սփյուռքահայ, որոնք ...ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ
Հայաստանում մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը Երեւանի եւ մարզերի բոլոր թանգարանների մուտքը այցելուների համար ազատ կլինի: Ըստ «Նոյյան տապանի», Հայաստանում ներկայումս գործում են 110 ...ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍԸ
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոսՆ. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղաԼրացավ նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության եւ կրթության ականավոր գործիչ եւ կազմակերպիչ Սերգեյ Նիկիտի Մերգելյանի ծննդյան ը: Նա ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1941-ին Մերգելյանի ընտանիքը մշտական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԵՋ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՏարեկան մեր երկրում պաշարվում է շուրջ 15 000 պայմանական միավոր արյան բաղադրամաս, որի զգալի մասը պահվում է արյունաբանական կենտրոնի արյան բանկում, իսկ մնացածը` մարզերում: Անցած տարի արյուն հանձնելու համար ...ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ Ս. ՆՈՐԱՇԵՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնել Թբիլիսիում գտնվող Ս. Նորաշեն հայկական եկեղեցու եւ դրան հարող տարածքի հանդեպ վրաց եկեղեցու հոգեւորական Թարիել Սիկինչելաշվիլու ոտնձգության կապակցությամբ: ...ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄայիսի 22-27-ը Հայաստանում կանցկացվի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի էլիտար փուլը: Հայաստանի պատանեկան հավաքականն ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Իսպանիայի, Ուկրաինայի ...ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայի շախմատի մրցաշարի 8-րդ տուրն էլ հաջողություն չբերեց Լեւոն Արոնյանին: Ավելին, Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում Արոնյանը սպիտակներով անհաջողության մատնվեց` 44-րդ քայլում ի նշան պարտության կանգնեցնելով ...ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՏՈՒՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Քարամյանը ոչ-ոքի ավարտելով պարտիան Հենրիկ Դանիելսենի հետ, վաստակեց 5 միավոր: Իսկ Յուրի Հայրապետյանը սեւերով պարտության մատնեց Մուստաֆա Նեզարին: Նա ունի ...ԵԹԵ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՉԻ ՀԱՄԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Մենք կարծում ենք, որ պետք է կատարվեն ԵԽԽՎ պահանջները` պետք է ազատ արձակվեն քաղաքական նկատառումներով կալանավորված մեր ընկերները, փոփոխվի հանրահավաքների մասին օրենքը, միջազգային անկախ հետաքննություն անցկացվի` ...ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՍԱԽՈՍԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱԱԾ մարմինները երեկ բացահայտել են բուհական համակարգում կաշառակերության դեպք: Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականություն ...ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԱՏՕ. PRO, ET CONTRA
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, Քաղաքագիտության թեկնածու«Ոչ ոք չգիտե, թե Խորհրդային Ռուսաստանը եւ միջազգային կոմունիստական կազմակերպությունն ի՞նչ են մտադիր անել մոտ ապագայում, կամ ո՞րն է նրանց էքսպանսիայի սահմանագիծը... Բալթիկայից մինչեւ Ադրիատիկ ձգվում է ...ՆԱԽԱՀԱՎԵՐԺԻ ԾՆՈՒՆԴԸ
ԲՈՀԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ 1Տասնիններորդ դարի պատմագրությունը շրջանառության մեջ դրեց «Դասական արեւելք» հասկացությունը: Դա հստակ եզրագիծ ունեցող մի տարածք էր, որն ընդգրկում էր Արեւելյան Լեւանտի երկրները (այսինքն` Սիրիան եւ Պաղեստինը), ...ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՇՆԱՁՈՒԿ ՌԱԴՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀոկտեմբերյանցի Ռադոն 11 տարեկան էր, երբ հայրն ամուսնալուծվեց. մնացին տատը, մայրը, հաշմանդամ ավագ եղբայրը, ինքը ու երեք կրտսեր քույրերը: Բազմանդամ ընտանիքը պահել էր պետք, եւ այս հոգսն ստանձնեց Ռադոն: Մի ...ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔԻՑ` ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ1993-ի ցուրտ ու խավարին, ի թիվս շատերի, Հայաստանից Ռուսաստան արտագաղթեց նաեւ Տիգրան Յաշայի Ներսիսյանը: Զբաղմունքի փնտրտուքներում ծանոթներից մեկից լսեց, որ մերձմոսկովյան Մոժայսկ քաղաքի կոլտնտեսությունում ...ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՎՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ
ԱՐԵԳ ԵԱՓՈՒՃԵԱՆ 1Անցեալ տարի թուղթին յանձնեցի մտորումներ, ուր առարկեցի, թէ հայերս մեր բոլոր ճիգերը կեդրոնացուցած ենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ եւ զայն անիրաւօրէն դարձուցած սակարկութեան առարկայ: Փոխարէնը՝ ...ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ,
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆն ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: ն ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: չեմ գնում` առանց այդ ...ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՀայ մարդն այսօր գինի գործածում է սակավաքանակ, շատ ավելի մեծ տեղ նրա կենցաղում զբաղեցնում է օղին: Հայաստանում այսօր մեկ շնչին բաժին է հասնում 1 լ գինի, Եվրոպայում` 50 լ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
«Յուրեժիանեթ.օրգ» , 25 ապրիլի 2008 թ., Աղբյուրը` (Eurasianet.org) Ջոշուա Կուչերա (Joshua Kucera)Ամերիկայի թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունը Միացյալ Նահանգներում՝ ակնհայտորեն ձգտելով հակադրվել ԱՄՆ կոնգրեսի վրա իրենց հակառակորդների՝ ամերիկահայերի խմբերի ...ԴՐՎԱԳՆԵՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀոգեբույժՀայտնի է, որ գեներալ Անդրանիկը քաջ զորավար լինելուց եւ փայլուն ռազմական գիտելիքների տիրապետելուց բացի, ունեցել է նաեւ հարուստ բժշկական գիտելիքներ: Նրան հայտնի են եղել բանակը ամբողջությամբ եւ առանձին զինվորներին ...
ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՍՏ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԻ, «ՏԱՔ ԳԼՈՒԽՆԵՐԻՆ ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ ԷԻՆ»
Ա. Հ.ԿՐԿԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ԲԱՆԱՆՑԸ» ԿԳԼԽԱՎՈՐԻ ԴԱՆԻԱՑԻ ԿԻՄ ՍՊԼԻԴՍԲՈԼԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ա. Մ.ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՊԱՆԱՔԱՐ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ.
ԱԴԱՄ ՇԻՖԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ

- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

