
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
Ամերիկայի թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունը Միացյալ Նահանգներում՝ ակնհայտորեն ձգտելով հակադրվել ԱՄՆ կոնգրեսի վրա իրենց հակառակորդների՝ ամերիկահայերի խմբերի ձեռք բերած ազդեցությանը:
Նրանց համակարգված ջանքերն ուղղված են Ամերիկայում թուրքական կազմակերպությունների ամրապնդմանը լայն շարքային անդամություն ապահովելուն, իշխանության ընտրովի մարմինների ներկայացուցիչների եւ ԶԼՄ-ների հետ իրենց փոխհարաբերությունների կարգավորմանը եւ բոլոր այն անձանց իրավական պաշտպանությանը, որոնք թուրքամետ դիրքորոշում են քարոզում: Թուրքական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց երկարաժամկետ ռազմավարությունը ներկայացրին ամերիկա-թուրքական հարաբերություններին նվիրված Ամերիկայի թուրքական խորհրդի՝ ապրիլի 14-ին կայացած «Ամերիկայում թուրքական համայնքի հզորացումը» խորագիրը կրող խորհրդաժողովի ընթացքում:
Խորհրդաժողովի մասնակիցները բազմիցս շեշտեցին, որ իրենց նպատակն է նպաստել Թուրքիայի նկատմամբ դրական վերաբերմունքի ձեւավորմանը, այլ ոչ թե հակադրվող դիրքորոշմամբ հանդես գալուն: Սակայն այս քաղաքականությունն ուղղված է 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման թուրքական տեսակետի քարոզչության հզորացմանը: Հայերը եւ պատմաբանների մեծ մասն այն կոչում են ցեղասպանություն, մինչդեռ թուրքերը՝ ցավալի մարդկային զոհեր պատերազմի հորձանուտում: (Կարդացեք «Յուրեյժիա ինսայթ» արխիվում):
«Մեր նպատակը հակահայկական, հակահունական, հակաբուլղարական կամ հակաարաբական գործունեությունը չէ: Մենք ձգտում ենք ապահովել հավասարակշիռ մոտեցում Թուրքիային, Հունաստանին, Հայաստանին եւ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի մյուս երկրներին վերաբերող հարցերում», նշել է Լինքոլն Մըք Քրդին (Lincoln McCurdy)՝ Ամերիկայի թուրքական կոալիցիայի նախագահը:
Մեր նպատակն է ամրապնդել թուրքական դիրքորոշումը 1915-ի իրադարձությունների 100-րդ տարելիցի նախաշեմին, ընդգծել է ԱՄՆ թուրքական կազմակերպությունների համագումարի նախագահ Նուրթեն Յուրալը:
Հայերի ցեղասպանության հարցն ամեն տարի Կոնգրեսի քննարկմանն է դրվում, երբ Կոնգրեսի հայամետ անդամները փորձում են այդ իրադարձությունները պաշտոնապես ցեղասպանություն ճանաչող բանաձեւ ընդունել: Սակայն եթե հայերն իրենց նպատակների իրագործման հարցում ապավինում են Միացյալ Նահանգներում իրենց լավ կազմակերպված մեծաթիվ սփյուռքին, ապա թուրքերն ապավինում են Անկարայի վարձած բարձր վճարվող լոբբիստներին, ինչպես նաեւ Պենտագոնին, որը պահպանում է Թուրքիայի հետ իր երկարատեւ ռազմական համագործակցությունը:
Ամերիկայում բնակվող հայերը թվով զգալիորեն գերազանցում են թուրքերին. ըստ Ամերիկայի թուրքական կազմակերպությունների դաշնության նախագահ Կայա Բոցթեփի (Kaya Boztepe), ամերիկահայերի թիվը հասնում է 1.5 միլիոնի, իսկ Ամերիկայի թուրքերինը՝ շուրջ 450.000-ի [*]: Սակայն կան 450.000 ամերիկաադրբեջանցիներ ու եւս 935.000 իրանաադրբեջանական ծագման մարդիկ, ինչպես նաեւ ավելի փոքր թվով այնպիսի ազգակից խմբերի ներկայացուցիչներ, ինչպիսիք են ուզբեկներն ու թաթարները:
«Երբեմն մարդիկ ասում են. «Մեր դեմ պայքարողները շատ են»: ԱՄՆ-ում 1.5 միլիոն հայ կա, հիմնականում` Կալիֆոռնիայում: Սակայն նրանց կեսից քիչն է նվիրված գործին, որոնցից էլ կեսից քիչն է իրականում հետամուտ լինում գործին եւ միայն 50.000-ն է նվիրատվություններ կատարում», նշում է նա:
Սակայն թուրքամետ լոբբիզմի մի քանի վետերանների ներկայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ առնվազն ներկայումս ջանքերը գործադրվում են վերին շրջանակներում, այլ ոչ թե շարքային բազմաթիվ անդամների մասնակցությամբ: Նախկին ամերիկյան դիվանագետ Մըք Քըրդին (McCurdy) Ամերիկա-թուրքական խորհրդի նախկին նախագահն է եւ գլխավոր տնօրենը (այս խորհուրդը կազմված է ամերիկյան եւ թուրքական քաղաքական ու գործարար շրջանակների ազդեցիկ ներկայացուցիչների խմբերից): Լիդիա Բորլենդը (Lydia Borland), որն օգնում է Ամերիկայի թուրքական կազմակերպություններին Կոնգրեսի հետ իրենց հարաբերությունները բարելավելու հարցում, ներկայումս խորհրդի գործադիր վարչության անդամ է եւ մինչեւ անցյալ տարի, ըստ Սենատի տվյալների, գրանցված էր որպես Ամերիկա-թուրքական գործարար խորհրդի պաշտոնական լոբբիստ:
«Թուրքական ծագում ունեցող ամերիկացիների համար ամենամեծ արգելքը նրանց այն համոզմունքն է, թե նրանք իբր չեն կարող ինչ-որ բան փոխել», խորհրդաժողովում շեշտել է Բորլանդը:
Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարը ողջ երկրով մեկ թուրքական ծագում ունեցող ամերիկացիների համար սեմինարներ է անցկացնում՝ նպատակ ունենալով սովորեցնել, թե ինչպես իրենց խնդիրը ներկայացնեն քաղաքական գործիչներին, ԶԼՄ-ներին եւ հանրությանը: Մինչ այժմ համագումարն անց է կացրել նմանատիպ 19 սեմինար եւ նախատեսում է անցկացնել եւս 11-ը:
Համագումարի նախագահ Նուրթեն Յուրալը (Nurten Ural) ընդգծել է, որ իրենց նպատակն է ձեւավորել «ԱՄՆ-ում թուրքական այնպիսի համայնք, որն ինքնավստահ է, ակտիվ զբաղվում է հասարակությանն իրազեկելով եւ իր գաղափարների քարոզչությամբ՝ չվախենալով պնդել սեփական տեսակետները»:
Վերջին 18 ամիսների ընթացքում ստեղծվել են ԱՄՆ քաղաքական գործողությունների առաջին երկու թուրքական հանձնաժողովները, որոնք զբաղվում են դրամահավաքով՝ թուրքամետ քաղաքական գործիչներին սատարելու համար: Ըստ Մըք Քըրդիի, որը նաեւ Թուրքական կոալիցիայի ԱՄՆ քաղաքական գործողությունների հանձնաժողովի գանձապետն է, 2007-ի հունվարից սկսած այդ հանձնաժողովը, ինչպես նաեւ Թուրք-ամերիկյան ժառանգության քաղաքական գործողությունների հանձնաժողովը 660.000 դոլար են հավաքել Կոնգրեսի թեկնածուների համար:
Այս կազմակերպությունները ջանքեր են գործադրում նաեւ առ այն, որ Կոնգրեսում մի թուրքական ծագումով ամերիկացի ընտրվի: «Մենք պետք է Կոնգրեսում թուրքական ազգության ներկայացուցիչ ունենանք, ավելի ճիշտ, երկուսը՝ մի դեմոկրատ եւ մի հանրապետական», ասել է Մըք Քըրդին: «Վստահ եմ, որ դա իրականություն կդառնա երկու տարուց»:
Թուրքական խմբերին առայժմ հաջողվել է ավելացնել Կոնգրեսի թուրքական խմբակի (Congressional Turkish Caucus) անդամների թիվը: Ներկայումս խմբակն ունի 77 անդամ, որոնց թիվը միայն 2006-ի ընտրություններից հետո համալրվել է 15-ով:
Թուրքական լոբբիստական խմբերն ուշադրությունը սեւեռել են հատկապես Կոնգրեսի սեւամորթ անդամների վրա: Կոնգրեսում Սեւամորթների խմբակի (Congressional Black Caucus) 12 անդամներ, ըստ Լիդիա Բորլանդի, նաեւ Թուրքական խմբակի անդամ են:
Թուրքական խմբերը փորձում են նաեւ դաշինք ձեւավորել Միացյալ Նահանգներում բնակվող այլ էթնիկ խմբերի, մասնավորապես՝ Բոսնիայի մահմեդականների, մակեդոնացիների եւ ալբանացիների հետ: «Մենք կարծում ենք, որ հատուկ կապ պետք է ստեղծվի այն համայնքների հետ, որոնց հետ Թուրքիան ընդհանուր պատմական հարաբերություններ եւ մշակութային ազգակցություն ունի», նշում է Գյուլեր Կոկնարը (Guler Koknar)՝ Ամերիկայի թուրքական կոալիցիայի փոխնախագահը, որը կրթաթոշակներ է տրամադրում այս էթնիկ խմբերին պատկանող ուսանողներին` Թուրքիայում սովորելու նպատակով:
Ամերիկայի թուրքական կոալիցիան կրթաթոշակներ է տրամադրում նաեւ ԱՄՆ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Օրինակ՝ կոալիցիան 2000 դոլար ճանապարհածախսի վճարման դրամաշնորհ է տալիս Թուրքիայում սովորել ցանկացող աֆրո-ամերիկացի ուսանողներին: «Սրանք արտասահմանում կրթություն ստացող ամենաանապահով, ամենաքիչ արտոնություններ ունեցող խմբերն են, ինչը, մեր կարծիքով, ամոթալի է: Ինչպես գիտեք, աֆրոամերիկյան ընկերակցությունը վերելք է ապրում. թռիչքաձեւ եւ արագընթաց աճում է նրա դերը հասարակության մեջ, ինչպես նաեւ բարձրանում է նրա արդյունավետությունը», գտնում է Կոկնարը: «Այս ծրագրի հաջողությունն այնքան մեծ է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում լատինաամերիկացիներին եւ Ամերիկայի բնիկներին նրանում ընդգրկելու համար», նշել է Կոկնարը: [*] ԱՄՆ-ում ապրող հայերի թիվը միտումնավոր ուռճացված է՝ Թուրքիային զոհի կարգավիճակում ցուցադրելու նպատակով. Խմբագրի ծանոթագրությունը. Ջոշուա Կուչերան (Joshua Kucera) անկախ լրագրող է Վաշինգտոնում, մասնագիտանում է Կենտրոնական Ասիայի, Անդրկովկասի եւ Մերձավոր Արեւելքի երկրների անվտանգության հարցերում: Նյութը տրամադրել է «Արարատ» ռազմավարական կենտրոնը
- «Յուրեժիանեթ.օրգ» , 25 ապրիլի 2008 թ., Աղբյուրը` (Eurasianet.org) Ջոշուա Կուչերա (Joshua Kucera)
ԱԴԱՄ ՇԻՖԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ
4Կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծ է ներկայացրել, որով պահանջվում է ԱՄՆ-ի նախագահից եւ պետքարտուղարից կոչ անել Թուրքիային անմիջապես վերացնել Հայաստանի շարունակվող շրջափակումը: «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի ...ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում փախստականների եւ բռնի տեղահանվածների ու նրանց հետնորդների Աբխազիա վերադառնալու մասին վրացական բանաձեւի առնչությամբ տարբեր երկրների քվեարկության ընթացքում, ըստ Վրաստանի նախագահի, ...«ՎԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»
Հ. Չ. 1Մայիսի 14-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր Վանա լճի ափին հայերի համար տուրիստական ավան կառուցելու նախաձեռնության մասին: Տեղեկության համար հիմք էր ծառայել թուրքական «Միլլիեթ» թերթի մայիսի 13-ի հրապարակումը: ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վլադիմիր Պուտինը, դառնալով վարչապետ, ի պաշտոնե գլխավորապես կկենտրոնանա տնտեսական խնդիրների լուծման վրա: Արտաքին քաղաքականությունը կդառնա նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մենաշնորհը: Բնականաբար, համաշխարհային ...ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՈրքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համարվեն «մեկ ազգի երկու պետություն», որոնց Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի համադրմամբ այսպես կոչված միեւնույն ազգին պատկանող պետությունների թիվը հասնի ...ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ. 4Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ երեկ հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել «Արմենտելի» դեմ ինտերնետ պրովայդերների հարուցած վարույթի առնչությամբ: Այն վարել է հանձնաժողովի ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐՎԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ
Հայ-գերմանական երկկողմ համագործակցության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 74 միլիոն եվրո վարկ, որը կուղղվի էներգետիկայի, ֆինանսական, ջրամատակարարման եւ ջրահեռացման, առողջապահության ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մ. Մ.Մայիսի 27-ին Երեւանում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստին կմասնակցեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի եւ ԼՂՀ վարչապետները, ԱԳՆ եւ ֆինանսների նախարարները, ...«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՆԻ ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ»
Ա. Մ.Գազի սուբսիդավորման հետեւանքով դրա գնի բարձրացմանն ու ընդհանրապես թանկացումների թեմային երեկ անդրադարձավ եւ իր գնահատականները տվեց «Ուրբաթ» ակումբի հյուրը՝ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ...ԸՍՏ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄարտի մեկի դեպքերի անկախ եւ անաչառ հետաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, երթերի եւ ցույցերի օրենքի քննարկում եւ մի քանի պահանջներ, որոնք ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համար առաջնային խնդիրներից ...ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀասարակությունում եղած հետմարտիմեկյան սպասումները հավասարակշռելու քայլերից մեկը կարելի է համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին օրենքի նախագծի` արտակարգ իրավիճակում արված ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆԺԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը երկու օր է, ինչ հացադուլ է հայտարարել գլխավոր դատախազության դիմաց: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ պահանջում է անհրաժեշտ բժշկական օգնություն ...«ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիՏարեցներին ու ծերերին տարբեր կարգի աջակցությանը կարեւոր տեղ է տրված «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրերում: Դրանցից մեկը «Արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ծերերի համար» ծրագիրն ...ՌԵԺԻՍՈՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՕՖԵԼՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԼրացավ անվանի կինոռեժիսոր Լեւոն Իսահակյանի ծննդյան 100-ամյակը: Մեկ դար հետաքրքրական եւ լիարժեք ապրած տարիներ, որոնց մեծ մասն անմնացորդ նվիրաբերվել է հայկական կինոարվեստին: Նա Գյումրիում է ծնվել 1908-ի ...«ՓԵԼԵՇՅԱՆԻ ՖԻԼՄԵՐՈՒՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՌԱՉԸ ԿԱ»
ՄԱՐԻԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ«Նարեկացի» արվեստի միությունը դարձյալ իր գողտրիկ սրահ էր հրավիրել կինեմատոգրաֆի սիրահարներին՝ ներկայացնելու մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Սկիզբ», «Մենք», «Բնիկներ», «Տարվա եղանակներ» ֆիլմերը: Հիմնականում ...«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ»-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ԹեհրանԷջմիածնի «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնը բարեգործական է: 200 սաներն անվճար են սովորում այնտեղ: Թատրոնը չորս տարվա անցյալ ունի եւ բազում հյուրախաղեր է ունեցել: Թեհրանի Հայ մարզամշակութային «ՐաՖՖի» համալիրի ...ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Մեծ գրողի մահվան քսանյոթերորդ տարելիցն է եւ կարծես երկինքն էլ է սգում: Վիլյամ Սարոյանը վիթխարի անհատականություն է, նրա գաղափարները, գրականությունը, հումանիզմը հավերժական են: Սարոյանական տարվա միջոցառումների ...ՕՏԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆԸ ԲԱՐԴ ԼԵԶՈՒ Է, ՈՐԻՆ ԱՐԺԵ ՏԻՐԱՊԵՏԵԼ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵրեւանի պետական համալսարանի օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը գործում է 1961 թվականից, մինչ օրս այնտեղ ուսանել է արտասահմանցի ավելի քան 6000 ուսանող, այդ թվում՝ 2600 սփյուռքահայ, որոնք ...ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ
Հայաստանում մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը Երեւանի եւ մարզերի բոլոր թանգարանների մուտքը այցելուների համար ազատ կլինի: Ըստ «Նոյյան տապանի», Հայաստանում ներկայումս գործում են 110 ...ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍԸ
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոսՆ. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղաԼրացավ նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության եւ կրթության ականավոր գործիչ եւ կազմակերպիչ Սերգեյ Նիկիտի Մերգելյանի ծննդյան ը: Նա ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1941-ին Մերգելյանի ընտանիքը մշտական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԵՋ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՏարեկան մեր երկրում պաշարվում է շուրջ 15 000 պայմանական միավոր արյան բաղադրամաս, որի զգալի մասը պահվում է արյունաբանական կենտրոնի արյան բանկում, իսկ մնացածը` մարզերում: Անցած տարի արյուն հանձնելու համար ...ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ Ս. ՆՈՐԱՇԵՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնել Թբիլիսիում գտնվող Ս. Նորաշեն հայկական եկեղեցու եւ դրան հարող տարածքի հանդեպ վրաց եկեղեցու հոգեւորական Թարիել Սիկինչելաշվիլու ոտնձգության կապակցությամբ: ...ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄայիսի 22-27-ը Հայաստանում կանցկացվի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի էլիտար փուլը: Հայաստանի պատանեկան հավաքականն ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Իսպանիայի, Ուկրաինայի ...ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայի շախմատի մրցաշարի 8-րդ տուրն էլ հաջողություն չբերեց Լեւոն Արոնյանին: Ավելին, Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում Արոնյանը սպիտակներով անհաջողության մատնվեց` 44-րդ քայլում ի նշան պարտության կանգնեցնելով ...ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՏՈՒՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Քարամյանը ոչ-ոքի ավարտելով պարտիան Հենրիկ Դանիելսենի հետ, վաստակեց 5 միավոր: Իսկ Յուրի Հայրապետյանը սեւերով պարտության մատնեց Մուստաֆա Նեզարին: Նա ունի ...ԵԹԵ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՉԻ ՀԱՄԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Մենք կարծում ենք, որ պետք է կատարվեն ԵԽԽՎ պահանջները` պետք է ազատ արձակվեն քաղաքական նկատառումներով կալանավորված մեր ընկերները, փոփոխվի հանրահավաքների մասին օրենքը, միջազգային անկախ հետաքննություն անցկացվի` ...ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՍԱԽՈՍԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱԱԾ մարմինները երեկ բացահայտել են բուհական համակարգում կաշառակերության դեպք: Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականություն ...ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԱՏՕ. PRO, ET CONTRA
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, Քաղաքագիտության թեկնածու«Ոչ ոք չգիտե, թե Խորհրդային Ռուսաստանը եւ միջազգային կոմունիստական կազմակերպությունն ի՞նչ են մտադիր անել մոտ ապագայում, կամ ո՞րն է նրանց էքսպանսիայի սահմանագիծը... Բալթիկայից մինչեւ Ադրիատիկ ձգվում է ...ՆԱԽԱՀԱՎԵՐԺԻ ԾՆՈՒՆԴԸ
ԲՈՀԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ 1Տասնիններորդ դարի պատմագրությունը շրջանառության մեջ դրեց «Դասական արեւելք» հասկացությունը: Դա հստակ եզրագիծ ունեցող մի տարածք էր, որն ընդգրկում էր Արեւելյան Լեւանտի երկրները (այսինքն` Սիրիան եւ Պաղեստինը), ...ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՇՆԱՁՈՒԿ ՌԱԴՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀոկտեմբերյանցի Ռադոն 11 տարեկան էր, երբ հայրն ամուսնալուծվեց. մնացին տատը, մայրը, հաշմանդամ ավագ եղբայրը, ինքը ու երեք կրտսեր քույրերը: Բազմանդամ ընտանիքը պահել էր պետք, եւ այս հոգսն ստանձնեց Ռադոն: Մի ...ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔԻՑ` ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ1993-ի ցուրտ ու խավարին, ի թիվս շատերի, Հայաստանից Ռուսաստան արտագաղթեց նաեւ Տիգրան Յաշայի Ներսիսյանը: Զբաղմունքի փնտրտուքներում ծանոթներից մեկից լսեց, որ մերձմոսկովյան Մոժայսկ քաղաքի կոլտնտեսությունում ...ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՎՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ
ԱՐԵԳ ԵԱՓՈՒՃԵԱՆ 1Անցեալ տարի թուղթին յանձնեցի մտորումներ, ուր առարկեցի, թէ հայերս մեր բոլոր ճիգերը կեդրոնացուցած ենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ եւ զայն անիրաւօրէն դարձուցած սակարկութեան առարկայ: Փոխարէնը՝ ...ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ,
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆն ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: ն ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: չեմ գնում` առանց այդ ...ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՀայ մարդն այսօր գինի գործածում է սակավաքանակ, շատ ավելի մեծ տեղ նրա կենցաղում զբաղեցնում է օղին: Հայաստանում այսօր մեկ շնչին բաժին է հասնում 1 լ գինի, Եվրոպայում` 50 լ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
«Յուրեժիանեթ.օրգ» , 25 ապրիլի 2008 թ., Աղբյուրը` (Eurasianet.org) Ջոշուա Կուչերա (Joshua Kucera)Ամերիկայի թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունը Միացյալ Նահանգներում՝ ակնհայտորեն ձգտելով հակադրվել ԱՄՆ կոնգրեսի վրա իրենց հակառակորդների՝ ամերիկահայերի խմբերի ...ԴՐՎԱԳՆԵՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀոգեբույժՀայտնի է, որ գեներալ Անդրանիկը քաջ զորավար լինելուց եւ փայլուն ռազմական գիտելիքների տիրապետելուց բացի, ունեցել է նաեւ հարուստ բժշկական գիտելիքներ: Նրան հայտնի են եղել բանակը ամբողջությամբ եւ առանձին զինվորներին ...
ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՊՈՆՏՈՍՑԻ ՀՈՒՅՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՕԴԻ ՏՈՒՐՔԸ ԿՎԵՐԱՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԹԱՅՄՍԻ» ՕՆԼԱՅՆՈՒՄ
Հ. Ծ.ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՄՆ-Ի ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

