
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայ մարդն այսօր գինի գործածում է սակավաքանակ, շատ ավելի մեծ տեղ նրա կենցաղում զբաղեցնում է օղին: Հայաստանում այսօր մեկ շնչին բաժին է հասնում 1 լ գինի, Եվրոպայում` 50 լ: Ըստ պաշտոնական վիճակագրության, տարեկան Հայաստանում ներմուծվում է 8 մլն լ օղի, տեղական արտադրանքը կազմում է 15 մլն լ եւ ըստ իմ զրուցակցի հաշվարկների, չգրանցված 1 մլն լ տնական արտադրության օղի: Տեղական արտադրության գինին 3,5 մլն է, արտերկրից ներմուծվածը` 200.000 լ: Հայերը շատ հին ժամանակներից, սակայն, ունեցել են գինեգործության հարուստ ավանդույթներ: Ըստ Ավագ Հարությունյանի, գինու գործածության նվազումը հետեւանք է վերջին 300 տարիների ընթացքում տարված տնտեսական քաղաքականության` պայմանավորված որոշակի հանգամանքներով: «Արեւմտյան Հայաստանում գինու օգտագործման ավանդույթները պահպանվեցին մինչեւ 1915-ը: Հայերին արգելված էր գինու առեւտուրը, որովհետեւ այն դիտվում էր որպես ավելի հոգեւոր աշխարհի ապրանք` ներդաշնակ իր ընտանեկան, ազգային արժեքներին: Արեւելյան Հայաստանում այլ պրոցեսներ կատարվեցին: 1639-ին Արեւելահայաստանն անցավ պարսկական տիրապետության տակ, սկզբնական շրջանում արգելվեց հայերին գինի պատրաստել, հետո մեղմացավ, ընդհուպ վաճառքի թույլտվության, բայց ոչ` մահմեդականներին: Երբ ռուսական ազդեցությունները Կովկասում մեծացան, հայերը գինու առեւտուր սկսեցին ռուսների հետ: Բայց տրանսպորտային փոխադրամիջոցների զարգացած չլինելու պատճառով, գինու տեղափոխումը դժվար էր: Մի շարք հանգամանքներ, նաեւ օրինակ այն, որ 10 լ թորած գինուց ստացվում է 2 լ օղի, աշխուժացրեցին դրա առեւտուրը: 1828-ին Պարսկաստանից Արեւելահայաստան վերադարձող հայերն աղքատ գյուղացիներ էին` լեռնային, ոչ բարեբեր հողերից, որոնք իրենց հետ բերեցին օղու կուլտուրան: Օղու արտադրությանը նպաստեց նաեւ ցարի հարկային մեղմացումների քաղաքականությունը. այս ապրանքատեսակը ակցիզային հարկից ազատվեց: 1945-ին ռազմաճակատից վերադարձած շուրջ 500.000 հայ տղամարդիկ, որոնք 5 տարի կրել էին ռուսական կենցաղի, կուլտուրայի ազդեցություններ, բերեցին օղու սովորությունը: Եվ 60-ականներին, երբ սովետական կառավարության պատվերով Հայաստանը սկսեց արտադրել էժան, վատորակ պորտվեյն գինիներ ռուսական շուկայի համար, հայ ժողովուրդը զրկվեց իր ներիքն շուկայում թեկուզ փոքր քանակությամբ գինի ունենալու հնարավորությունից»:
Օղու օգտագործումը եւ առհասարակ ավանդույթներից հեռանալը հոգեւոր-մշակութային, թե սովորույթ-կենցաղային առումներով, խաթարում է ազգային նկարագիրը: Գինուց հրաժարվելու հետեւանքները իմ զրուցակիցը դիտում է ընդհանուր դեգրադացիոն պրոցեսներում. իր համար «վերադարձ արմատներին» շարժումը ներառում է նաեւ հոգեւոր արժեքներին առնչվող արտադրատեսակները: Գինու առավելությունները «Գինին իր մեջ կրում է հոգեւոր արժեքների բազմաթիվ շերտեր: Օղին համարվում է ագրեսիվ խմիչք: Հայերը օղի օգտագործել են դեռ հնուց: Ուրարտական արքաներն այն համարել են աստվածային խմիչք` մահկանացուներին խորհուրդ տալով չխմել: Օղին եղել է տաբու, օգտագործումը` խիստ կանոնակարգված: Առավոտյան 50 գ օղին օգտակար է նյութափոխանակության եւ այլ առումներով, բայց չափն անցնելիս` վերածվում է թույնի: Այլ է գինու ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա: Գինին ունի բուժական հատկանիշներ` սիրտ-անոթային համակարգի բարելավում, երիկամների, լյարդի ֆունկցիաների կարգավորում, օգնում է սկլերոզին: Ընդունված է էթնոթերապիայի, գինեբուժության մեթոդը: Գինին դիետիկ խմիչք է համարվում: Հնում գինով վերքեր են լվացվել, համաճարակների ժամանակ օգտագործվել է որպես վարակազերծ, միկրոսպան միջոց, ունի նաեւ հակասթրեսային ազդեցություն եւ այս ամենը` առանց կողմնակի հետեւանքների»: Հայկական գինու արտադրությունը, որակը, սպառման շուկան
Մեր նախորդ զրույցում անդրադարձել էինք համաշխարհային շուկայում ճաշակի հեղափոխության արդի շրջանում` խաղողի ծագումնաբանության գործոնին տրվող կարեւորությանը: Որակը այլեւս անառարկելի պայման է: Իր գրքում Ավագ Հարությունյանը պատմական բազմաթիվ փաստերով հաստատում է խաղողի հայկական ծագումը: Իսկ ինչպիսի՞ն են այսօր Հայաստանում արտադրվող գինու որակը եւ դրա զարգացման հնարավորությունները: «Խաղողի զգալի մասը օգտագործում են կոնյակ արտադրողները, որոնք գինու դաշտ մտնում են իմիջային հարցեր լուծելու: Գինի արտադրող 46 հայ գործարարներից մոտ 20-ը կոնյակ է արտադրում եւ խաղողի 90 տոկոսը գնում են նրանք: ների մնացած փոքրաթիվ մասը ունենում է դժվարություններ եւ գովազդային արշավի ողջ ծանրությունը չի կարող կրել: Մինչդեռ հայկական հեռուստաընկերությունները, Հ1-ը եւ մյուսները օղու հսկայական գովազդներ են անում, քիչ չեն նաեւ քաղաքում փակցված օղու գովազդային հսկա վահանակները: Այդ ֆինանսները պետք է ուղղվեն գինու քարոզչությանը, որպես ազգային արժեքային համակարգի կարեւոր տարրի եւ սա` կառավարության աջակցությամբ»:
Լավ արտադրանքը պահանջում է մասնագիտական հետազոտություն` որակյալ մթերք, սարքավորումներ, տեխնոլոգիա: Ըստ Ավագ Հարությունյանի, հայկական խաղողի ընտիր գենոֆոնդը ի հարկին ուսումնասիրված չէ: Նախկին սովետական չափանիշներն ու մասնագիտական տեսանկյունները այլեւս բավարար չեն: Այսօրվա շուկան խիստ պահանջատեր է եւ հաշվի է առնում հավելյալ` խաղողամշակման նոր տեխնոլոգիաներ` պայմանավորված աշխարհագրական, միկրոկլիմայական եւ այլ գործոններով:
Հայկական գինիների հիմնական սպառողը ռուսական շուկան է`մոտ 70 տոկոսով, մնացածը իրացվում է անհատական մակարդակով: Մի որոշակի քանակություն իր գնորդին գտնում է հայկական սփյուռքում: «Դրա սպառման պատճառը, սակայն, ոչ այնքան գինու որակն է, որքան հայկական լինելու հանգամանքը, նոստալգիան, ինչը բացասաբար է անդրադառնում արտադրողի վրա, քանի որ «բթացնում է զգոնությունը»: Քայլեր` գինեգործության զարգացմանը նպաստող
Հայ գինեգործները մասնակցում են միջազգային գիտաժողովների` ներկայացնում տեսակետներ, նոր մեթոդներ առաջարկում` մեր ավանդույթների, պատմական ընթացքների հետ կապված, հրատարակվում են ուսումնասիրություններ, տպագրվում հոդվածներ: Փորձեր են արվում դրսի իրավական նորմերի, չափանիշների յուրացման, դրանց ներդաշնակեցմանը մեր նորմերին: Սա վերաբերում է հիմնականում Եվրոմիության ընդունված եւ օրինակելի չափանիշներին: «Միեւնույն է` մենք պետք է Եվրոմիության մեջ ընդգրկվենք, թեկուզ տարիներ անց, եւ շարժվելու ենք իրենց թելադրած կանոններով: Բայց մինչ այդ պարտավոր ենք ստեղծել համապատասխան իրավական դաշտ, մասնագիտական ներուժ, ուսումնասիրությունների արդիական մեթոդոլոգիա եւ տեխնիկա: Այլապես դարձյալ այդքան տարի հետ ենք ընկնելու»:
Ավագ Հարությունյանը պատմեց նաեւ այս տարի Թուրքիայում (Իզմիր) գինու տուրիզմի վերաբերյալ կազմակերպված մի գիտաժողովի մասին, որի հայաստանյան միակ ներկայացուցիչն ինքն է եղել: Թուրքական կողմը տեղական գինեգործությունը ներկայացրել է միայն երկրի արեւմտյան շրջաններով: Իր ելույթում հայ գինեգործը նշել է, որ Կենտրոնական Անատոլիայում` Արեւմտյան Հայաստանի տարածքում հայերը 5000-ամյա խաղողագործության եւ գինեգործության հարուստ ավանդույթներ են ունեցել` տեխնոլոգիաների, մշակույթի, կենցաղի, սովորույթների: Եվ քանի որ Թուրքիան ներկայացնում է տարբեր ժողովուրդների (հայեր, բյուզանդացիներ, հույներ, հռոմեացիներ) մշակութային շերտեր, որոնցից յուրաքանչյուրը նկատելի ավանդ ունի ներդրած, ուստի պարտավոր է պահպանել դրանք եւ փոխանցել սերունդներին: Սա, չնայած առաջացրել է Թուրքիայի ԱԳ նախարարի դժգոհությունն ու վրդովմունքը, Ավագ Հարությունյանին, սակայն, հաջողվել է գիտաժողովի որոշման մեջ կատարել խմբագրումներ` արձանագրելով ասվածը:
- ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԱԴԱՄ ՇԻՖԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ
4Կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծ է ներկայացրել, որով պահանջվում է ԱՄՆ-ի նախագահից եւ պետքարտուղարից կոչ անել Թուրքիային անմիջապես վերացնել Հայաստանի շարունակվող շրջափակումը: «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի ...ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում փախստականների եւ բռնի տեղահանվածների ու նրանց հետնորդների Աբխազիա վերադառնալու մասին վրացական բանաձեւի առնչությամբ տարբեր երկրների քվեարկության ընթացքում, ըստ Վրաստանի նախագահի, ...«ՎԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»
Հ. Չ. 1Մայիսի 14-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր Վանա լճի ափին հայերի համար տուրիստական ավան կառուցելու նախաձեռնության մասին: Տեղեկության համար հիմք էր ծառայել թուրքական «Միլլիեթ» թերթի մայիսի 13-ի հրապարակումը: ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վլադիմիր Պուտինը, դառնալով վարչապետ, ի պաշտոնե գլխավորապես կկենտրոնանա տնտեսական խնդիրների լուծման վրա: Արտաքին քաղաքականությունը կդառնա նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մենաշնորհը: Բնականաբար, համաշխարհային ...ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՈրքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համարվեն «մեկ ազգի երկու պետություն», որոնց Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի համադրմամբ այսպես կոչված միեւնույն ազգին պատկանող պետությունների թիվը հասնի ...ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ. 4Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ երեկ հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել «Արմենտելի» դեմ ինտերնետ պրովայդերների հարուցած վարույթի առնչությամբ: Այն վարել է հանձնաժողովի ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐՎԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ
Հայ-գերմանական երկկողմ համագործակցության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 74 միլիոն եվրո վարկ, որը կուղղվի էներգետիկայի, ֆինանսական, ջրամատակարարման եւ ջրահեռացման, առողջապահության ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մ. Մ.Մայիսի 27-ին Երեւանում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստին կմասնակցեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի եւ ԼՂՀ վարչապետները, ԱԳՆ եւ ֆինանսների նախարարները, ...«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՆԻ ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ»
Ա. Մ.Գազի սուբսիդավորման հետեւանքով դրա գնի բարձրացմանն ու ընդհանրապես թանկացումների թեմային երեկ անդրադարձավ եւ իր գնահատականները տվեց «Ուրբաթ» ակումբի հյուրը՝ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ...ԸՍՏ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄարտի մեկի դեպքերի անկախ եւ անաչառ հետաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, երթերի եւ ցույցերի օրենքի քննարկում եւ մի քանի պահանջներ, որոնք ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համար առաջնային խնդիրներից ...ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀասարակությունում եղած հետմարտիմեկյան սպասումները հավասարակշռելու քայլերից մեկը կարելի է համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին օրենքի նախագծի` արտակարգ իրավիճակում արված ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆԺԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը երկու օր է, ինչ հացադուլ է հայտարարել գլխավոր դատախազության դիմաց: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ պահանջում է անհրաժեշտ բժշկական օգնություն ...«ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիՏարեցներին ու ծերերին տարբեր կարգի աջակցությանը կարեւոր տեղ է տրված «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրերում: Դրանցից մեկը «Արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ծերերի համար» ծրագիրն ...ՌԵԺԻՍՈՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՕՖԵԼՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԼրացավ անվանի կինոռեժիսոր Լեւոն Իսահակյանի ծննդյան 100-ամյակը: Մեկ դար հետաքրքրական եւ լիարժեք ապրած տարիներ, որոնց մեծ մասն անմնացորդ նվիրաբերվել է հայկական կինոարվեստին: Նա Գյումրիում է ծնվել 1908-ի ...«ՓԵԼԵՇՅԱՆԻ ՖԻԼՄԵՐՈՒՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՌԱՉԸ ԿԱ»
ՄԱՐԻԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ«Նարեկացի» արվեստի միությունը դարձյալ իր գողտրիկ սրահ էր հրավիրել կինեմատոգրաֆի սիրահարներին՝ ներկայացնելու մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Սկիզբ», «Մենք», «Բնիկներ», «Տարվա եղանակներ» ֆիլմերը: Հիմնականում ...«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ»-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ԹեհրանԷջմիածնի «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնը բարեգործական է: 200 սաներն անվճար են սովորում այնտեղ: Թատրոնը չորս տարվա անցյալ ունի եւ բազում հյուրախաղեր է ունեցել: Թեհրանի Հայ մարզամշակութային «ՐաՖՖի» համալիրի ...ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Մեծ գրողի մահվան քսանյոթերորդ տարելիցն է եւ կարծես երկինքն էլ է սգում: Վիլյամ Սարոյանը վիթխարի անհատականություն է, նրա գաղափարները, գրականությունը, հումանիզմը հավերժական են: Սարոյանական տարվա միջոցառումների ...ՕՏԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆԸ ԲԱՐԴ ԼԵԶՈՒ Է, ՈՐԻՆ ԱՐԺԵ ՏԻՐԱՊԵՏԵԼ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵրեւանի պետական համալսարանի օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը գործում է 1961 թվականից, մինչ օրս այնտեղ ուսանել է արտասահմանցի ավելի քան 6000 ուսանող, այդ թվում՝ 2600 սփյուռքահայ, որոնք ...ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ
Հայաստանում մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը Երեւանի եւ մարզերի բոլոր թանգարանների մուտքը այցելուների համար ազատ կլինի: Ըստ «Նոյյան տապանի», Հայաստանում ներկայումս գործում են 110 ...ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍԸ
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոսՆ. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղաԼրացավ նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության եւ կրթության ականավոր գործիչ եւ կազմակերպիչ Սերգեյ Նիկիտի Մերգելյանի ծննդյան ը: Նա ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1941-ին Մերգելյանի ընտանիքը մշտական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԵՋ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՏարեկան մեր երկրում պաշարվում է շուրջ 15 000 պայմանական միավոր արյան բաղադրամաս, որի զգալի մասը պահվում է արյունաբանական կենտրոնի արյան բանկում, իսկ մնացածը` մարզերում: Անցած տարի արյուն հանձնելու համար ...ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ Ս. ՆՈՐԱՇԵՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնել Թբիլիսիում գտնվող Ս. Նորաշեն հայկական եկեղեցու եւ դրան հարող տարածքի հանդեպ վրաց եկեղեցու հոգեւորական Թարիել Սիկինչելաշվիլու ոտնձգության կապակցությամբ: ...ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄայիսի 22-27-ը Հայաստանում կանցկացվի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի էլիտար փուլը: Հայաստանի պատանեկան հավաքականն ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Իսպանիայի, Ուկրաինայի ...ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայի շախմատի մրցաշարի 8-րդ տուրն էլ հաջողություն չբերեց Լեւոն Արոնյանին: Ավելին, Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում Արոնյանը սպիտակներով անհաջողության մատնվեց` 44-րդ քայլում ի նշան պարտության կանգնեցնելով ...ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՏՈՒՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Քարամյանը ոչ-ոքի ավարտելով պարտիան Հենրիկ Դանիելսենի հետ, վաստակեց 5 միավոր: Իսկ Յուրի Հայրապետյանը սեւերով պարտության մատնեց Մուստաֆա Նեզարին: Նա ունի ...ԵԹԵ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՉԻ ՀԱՄԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Մենք կարծում ենք, որ պետք է կատարվեն ԵԽԽՎ պահանջները` պետք է ազատ արձակվեն քաղաքական նկատառումներով կալանավորված մեր ընկերները, փոփոխվի հանրահավաքների մասին օրենքը, միջազգային անկախ հետաքննություն անցկացվի` ...ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՍԱԽՈՍԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱԱԾ մարմինները երեկ բացահայտել են բուհական համակարգում կաշառակերության դեպք: Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականություն ...ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԱՏՕ. PRO, ET CONTRA
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, Քաղաքագիտության թեկնածու«Ոչ ոք չգիտե, թե Խորհրդային Ռուսաստանը եւ միջազգային կոմունիստական կազմակերպությունն ի՞նչ են մտադիր անել մոտ ապագայում, կամ ո՞րն է նրանց էքսպանսիայի սահմանագիծը... Բալթիկայից մինչեւ Ադրիատիկ ձգվում է ...ՆԱԽԱՀԱՎԵՐԺԻ ԾՆՈՒՆԴԸ
ԲՈՀԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ 1Տասնիններորդ դարի պատմագրությունը շրջանառության մեջ դրեց «Դասական արեւելք» հասկացությունը: Դա հստակ եզրագիծ ունեցող մի տարածք էր, որն ընդգրկում էր Արեւելյան Լեւանտի երկրները (այսինքն` Սիրիան եւ Պաղեստինը), ...ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՇՆԱՁՈՒԿ ՌԱԴՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀոկտեմբերյանցի Ռադոն 11 տարեկան էր, երբ հայրն ամուսնալուծվեց. մնացին տատը, մայրը, հաշմանդամ ավագ եղբայրը, ինքը ու երեք կրտսեր քույրերը: Բազմանդամ ընտանիքը պահել էր պետք, եւ այս հոգսն ստանձնեց Ռադոն: Մի ...ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔԻՑ` ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ1993-ի ցուրտ ու խավարին, ի թիվս շատերի, Հայաստանից Ռուսաստան արտագաղթեց նաեւ Տիգրան Յաշայի Ներսիսյանը: Զբաղմունքի փնտրտուքներում ծանոթներից մեկից լսեց, որ մերձմոսկովյան Մոժայսկ քաղաքի կոլտնտեսությունում ...ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՎՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ
ԱՐԵԳ ԵԱՓՈՒՃԵԱՆ 1Անցեալ տարի թուղթին յանձնեցի մտորումներ, ուր առարկեցի, թէ հայերս մեր բոլոր ճիգերը կեդրոնացուցած ենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ եւ զայն անիրաւօրէն դարձուցած սակարկութեան առարկայ: Փոխարէնը՝ ...ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ,
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆն ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: ն ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: չեմ գնում` առանց այդ ...ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՀայ մարդն այսօր գինի գործածում է սակավաքանակ, շատ ավելի մեծ տեղ նրա կենցաղում զբաղեցնում է օղին: Հայաստանում այսօր մեկ շնչին բաժին է հասնում 1 լ գինի, Եվրոպայում` 50 լ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
«Յուրեժիանեթ.օրգ» , 25 ապրիլի 2008 թ., Աղբյուրը` (Eurasianet.org) Ջոշուա Կուչերա (Joshua Kucera)Ամերիկայի թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունը Միացյալ Նահանգներում՝ ակնհայտորեն ձգտելով հակադրվել ԱՄՆ կոնգրեսի վրա իրենց հակառակորդների՝ ամերիկահայերի խմբերի ...ԴՐՎԱԳՆԵՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀոգեբույժՀայտնի է, որ գեներալ Անդրանիկը քաջ զորավար լինելուց եւ փայլուն ռազմական գիտելիքների տիրապետելուց բացի, ունեցել է նաեւ հարուստ բժշկական գիտելիքներ: Նրան հայտնի են եղել բանակը ամբողջությամբ եւ առանձին զինվորներին ...
ԼԵՎՈՆ ՉԱԽՄԱԽՉՅԱՆԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑԻՆ 9 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԵՎՍ 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ՝ 10,3 ՏՈԿՈՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ»
Հ. Ծ.ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐ, 1000-ԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Ս. Մ.
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

