
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ,
ն ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: ն ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: չեմ գնում` առանց այդ երկու հրաշալի տղամարդկանց դատարկ է ինձ համար այդ քաղաքը: Հեռվից եմ սիրում այդ քաղաքը ու դա ավելի լավ է: Նա ինձ նոր զգացողություններ ապրելու հնարավորություններ է ընձեռում: Չնայած Երեւանը ից հեռու է 126 կիլոմետրով, սակայն սարերի ու ձորերի տարբերություն կա: Ցանկացած գյումրեցի պոտենցիալ պոետ ու նկարիչ է, իսկ քանակն էլ որակ է տալիս: Էդիկ մեր հողից ու ջրից է` համոզված են գյումրեցիները, կարեւորը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԾՆՎԵԼՆ Է` հետո ուր էլ, որ լինեն ջրի երես են դուրս գալիս էդ գյումրեցիները:
ում առանց նկարչի կամ պոետի ընտանիք կամ գերդաստան չի լինում: Մեր` Մանուկյաններիս մեծ ընտանիքում, միայն հորաքրոջս տղան էր, որ մանուկ հասակից նկարչին բնորոշ հատկություններ էր դրսեւորում: Այդ մասին է խոսում այն փաստը, որ մի օր թերթելով ինձ նվիրված ալբոմներից մեկը, ուր մերկ կանանց ֆիգուրներ կային, ասաց. «Ըմբես կսիրեմ չփլաղ կնիկների»: Սա առաջին եւ վերջին նկարչական ոգեւորությունն էր մեր մեծ ընտանիքում: Ճիշտ է, պոետ եւս չկա մեզանում, բայց այդ կոչմանը համարժեք քիչ թե շատ ինձ նման մի երեւույթ կա, ով լրագրությամբ է զբաղվում ու երբեմն-երբեմն պատմվածքներ ու արձակ պոեմներ գրում:
Ասում են` Արամ պապս մեր բակի հետեւում գտնվող սարայի հին սունդուկում Սայաթ- Նովայի դավթարի կրկնօրինակից ուներ ու երբ քեֆը տնգոզ էր լինում, էդ գրքի միջի երգերն էր երգում: Պապիս երգելուց չեմ հիշում` միայն զրնգուն, բարձր ձայնը.
- Է՜հեե՜հեյ, կնիկ,- ողջ բակով լսվում էր նրա ձայնը: Հասմիկ հորաքույրս էլ պապիս իններորդ զավակն է, նրան է քաշել` հրաշալի երգում է: Առանց նրա երգի մեր հարսանիքները հաստատ համ ու հոտ չէին ունենա:
Ժաժքը հսկա պապիս շատ խեղճացրեց` իր սիրելի Ծաղիկ դստերն իր հետ տանելով, իսկ հորս աչքերին կյանքումս առաջին ու վերջին անգամ արցունքներ տեսա: Երկար ժամանակ երգեր չերգվեցին: Կիսավեր Լենինականն այս ընթացքում Կումայրի, հետո վերանվանվեց ու այդպես էլ մնաց, բայց, ափսոս, դրանով ոչինչ չփոխվեց քաղաքի կյանքում: Ցավից, տառապանքներից ու ավերակներից կնճռոտվել էր քաղաքի դեմքը: Գյումրեցին բարձրաձայն ողբաց ու իր հոգու բոլոր ծալքերով ապրեց իր դժբախտությունը: Ու մի սովորական օր քաղաքը դադարեց լալուց, որոշեց ապրել առաջվա պես` այս քաղաքի բնակիչները խեղճ ապրել չէին սիրում: Ռուսաստանում հեղաշրջում էր, երկիրը քաղաքական տենդի մեջ էր, ն` եւս, սակայն գյումրեցիք հարստանալու, լավ ապրելու մոլուցքով էին լցված` արդիբաշ ե՞ս, ապ ջան: Նախկին լենինականցիները հինգկոպեկանոց պղնձադրամներն էին հալեցնում «կիսալատի մեջը» ու տանում ռուսաստանները վաճառելու: Որոշ ժամանակ անց գյումրեցիներից շատերը ոչ միայն հետ բերեցին երկրաշարժի ժամանակ իրենց կորցրածը, այլեւ հարստացան: Նրանք սկսեցին կրկին ծիծաղել ու անեկդոտներ հորինել:
Ամանորյա բոլոր գեղեցիկ հուշերի ճանապարհները ում են կանգ առնում: Վերջին Նոր տարին ամենագեղեցիկն էր: Դա 1992 թվականի տարեմուտն էր, երբ դեկտեմբերի 31- ի գիշերը ժամը 10-ից սկսեց ձյուն գալ: Ածուխի վառարանի վրա խաղողի թփով դոլման էր վերջին անգամ եռ գալիս, իսկ ներսի սենյակում` 3 տարի ընդմիջումից հետո, ամենեամեծ եղեւնին էր զարդարվում, իսկ ես անընդհատ հենվելով բակ նայող լուսամուտին` խոշոր փաթիլներով թափվող ձյանն էի նայում ու մտածում, որ դրանք կարծես պսպղուն ադամանդներ լինեն: Դա վերջին ադամանդափայլ ձյունն էր: Տոնածառը զարդարված էր ու մենք` երեխաներս, պառկած մեր Արամ պապի մահճակալի տակ կոնյակի միջուկով կակաոյապատ կոնֆետ էինք ուտում, ու յուրաքանչյուրս մեր մտքում երազանք պահում: Եվ այդ տարվա ոչ մի երազանք իրականություն չդարձավ: Մեր մանկության հեքիաթը վերջնականապես փուլ եկավ` 92-ի գարնանը հացի հերթերում մեր մանկությունը սպանելով ու հարեւան թաղամասի ցայտաղբյուրից 20 լիտր ջուր տուն քարշ տալով, ինչպես նաեւ հաջորդ Ամանորը լամպի լույսի տակ դիմավորելով: Վերջին անգամ Անահիտ մամս իր օջախում մեծ կաստուրկով, ինչպես ինքն էր ասում, չրի խառը կոմպոտ պատրաստեց` աշխարհում ամենահամեղ ըմպելիքը: Ու Արամ պապս ողջ տնով մեկ բղավեց. «Վո՞վ կա տեղ, գառ ջան, պուտմ պաղ ջուր բեր, ծարավ եմ»: Նոր տարին նշանակում էր չրով կոմպոտ: Ու դրա կաթսան սովորաբար դրվում էր դրսում` դռան մոտ: Եվ ամենահաճելին այն էր, որ կաթսայի երեսին հաստ շերտով սառույց էր բռնում ու ես մեծագույն հաճույքով պղնձյա բաժակով ջարդում էի սառույցը ու կաթսայի տակից կոմպոտով լցնում բաժակը: Ու երբ ըմպելիքով բաժակը հանկարծ տեսներ մամս, սկսվում էր կռիվը.
- Կհիվնդնաս, այ մարդ, մենձ մարդ ես, ով ունի էս օրով քո հավեսը,- բարկանում էր տատս:
- Էդիկ քո գործը չէ, տուր բաժակը, բալա ջան, շոգեն մեռա,- հետեւում էր պապիս պատասխանը:
Պապս այդ տարի իր կյանքի վերջին Ամանորն էր նշում, իսկ մենք` մեր Գյումրվա վերջին Նոր տարին:
ում նոր տարիներն անասելի գեղեցիկ էին դիմավորվում` չգիտեմ քաղաքի կենսոլորտից էր, թե նրանից, որ պապս ու հայրս էին կենդանի, թե նրանից, որ սեղանի շուրջ երկու տասնյակին հասնող հարազատներով էինք դիմավորում:
Նույն տարում մահացավ 84-ամյա Արամ պապս, Անահիտ մամիս մեզ հետ Երեւան տեղափոխեցինք, ու տատս մեկուկես տարի ապրելով չսիրելի մայրաքաղաքում, 94-ի գարնանը ցանկացավ իր Գյումրվա տուն-տեղը դառնալ: Վերադարձավ ու էլի 84 տարեկանում, ինչպես պապս, իր մահկանացուն կնքեց: Նրանց անգոյության հետ ն իր հրապուրանքը մի տեսակ կորցրեց: Առաջին սերս էլ հօդս ցնդեց, երբ իմացա, որ իմ սիրած տղան Բելգիա է մեկնել ու այլեւս չի վերադառնալու:
13 տարի ընդմիջումից հետո կրկին ում եմ` Օպերային թատրոնը «Անուշն» է ներկայացնում, ավելի ճիշտ՝ վերադարձնում գյումրեցիներին: Չնայած ձյուն-սառնամանիքին` Աճեմյանի անվան թատրոնում ասեղ գցելու տեղ չկա` Անուշը հերանց տուն է դարձել` ոտքի վրա գյումրեցիները հորինեցին իրենց հերթական սրամտությունը: «Էսօր ենք իմացել, օր Էրեւնից օպերա բդի գա մեր քովը: Ըսպեսնա բաների կարոտ ենք: Ախր, Անուշը առաջին անգամ մեզ մոտ է բեմադրվել»,- ասում է գյումրեցին:
Հաջորդ անգամ առիթը կրկին երաժշտական էր: Այս անգամ երիտասարդ երաժիշտները ում ծառայող ռուսական զորամասի համար փոքրիկ միջոցառում էին պատրաստել: Միջոցառումից հետո, անշուշտ, գյումրեցիները առանց մի կտոր հաց ուտելու, մեզ թույլ չէին տա ճանապարհ ընկնել: Եվ ահա մայրաքաղաքաբնակները խոստովանում են, որ իրենց ողջ կյանքում այդպիսի համով հաց երբեւէ չեն կերել, իսկ իմ հիշողության մեջ կամաց-կամաց վերականգնվում է քարի հացի ծանոթ համն ու բույրը: Մենք` երեւանցիներս, ագահորեն վայելում էինք գյումրվա քարի հացը, որը, ինչպես սպաներից մեկն ասաց` «բազարի քովը կծախեն»:
էլ չեմ գնացել, սակայն հաճախ եմ շփվում գյումրեցիների հետ: Վերջերս գյումրվա բարբառով ֆրանսերեն խոսող գյումրեցիների հանդիպեցի, շատ զիլ էր` ամենագեղեցիկ լեզուն ու ամենագեղեցիկ բարբառը միախառնված: Ավելի զիլ էր, երբ իմացա, որ ուղիղ 1 ամիս առաջ սեւամորթ գյումրեցի է լույս աշխարհ եկել: Երեխայի հայրը գյումրեցի երիտասարդ երաժիշտ է, իսկ մայրը ջազ երգչուհի` գեղեցկուհի նեգրուհի: Մի խոսքով` այսպիսի հետաքրքիր պատմություններ:
Իսկ պատմությունները շարունակական բնույթ են կրելու` «Made in Gyumri» խորագրով: Որոշել եմ հայրենի քաղաքից հեռու ապրող գյումրեցիների մասին պատմել: Սկզբում մտածում էի միայն գեղանկարիչներին ներկայացնել, հետո հասկացա, որ գյումրեցին տաղանդավոր է բոլոր ասպարեզներում, այսպիսով` պատմություններ բոլոր տաղանդավոր գյումրեցիների մասին: Խմբ. կողմից. - Հոդվածագրի հետագա նյութերը գյումրեցի հայտնի մարդկանց մասին կհրապարակենք առաջիկա մեր համարներում:
- ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆ
ԱԴԱՄ ՇԻՖԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ
4Կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծ է ներկայացրել, որով պահանջվում է ԱՄՆ-ի նախագահից եւ պետքարտուղարից կոչ անել Թուրքիային անմիջապես վերացնել Հայաստանի շարունակվող շրջափակումը: «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի ...ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում փախստականների եւ բռնի տեղահանվածների ու նրանց հետնորդների Աբխազիա վերադառնալու մասին վրացական բանաձեւի առնչությամբ տարբեր երկրների քվեարկության ընթացքում, ըստ Վրաստանի նախագահի, ...«ՎԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»
Հ. Չ. 1Մայիսի 14-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր Վանա լճի ափին հայերի համար տուրիստական ավան կառուցելու նախաձեռնության մասին: Տեղեկության համար հիմք էր ծառայել թուրքական «Միլլիեթ» թերթի մայիսի 13-ի հրապարակումը: ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վլադիմիր Պուտինը, դառնալով վարչապետ, ի պաշտոնե գլխավորապես կկենտրոնանա տնտեսական խնդիրների լուծման վրա: Արտաքին քաղաքականությունը կդառնա նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մենաշնորհը: Բնականաբար, համաշխարհային ...ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՈրքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համարվեն «մեկ ազգի երկու պետություն», որոնց Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի համադրմամբ այսպես կոչված միեւնույն ազգին պատկանող պետությունների թիվը հասնի ...ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ. 4Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ երեկ հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել «Արմենտելի» դեմ ինտերնետ պրովայդերների հարուցած վարույթի առնչությամբ: Այն վարել է հանձնաժողովի ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐՎԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ
Հայ-գերմանական երկկողմ համագործակցության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 74 միլիոն եվրո վարկ, որը կուղղվի էներգետիկայի, ֆինանսական, ջրամատակարարման եւ ջրահեռացման, առողջապահության ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մ. Մ.Մայիսի 27-ին Երեւանում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստին կմասնակցեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի եւ ԼՂՀ վարչապետները, ԱԳՆ եւ ֆինանսների նախարարները, ...«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՆԻ ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ»
Ա. Մ.Գազի սուբսիդավորման հետեւանքով դրա գնի բարձրացմանն ու ընդհանրապես թանկացումների թեմային երեկ անդրադարձավ եւ իր գնահատականները տվեց «Ուրբաթ» ակումբի հյուրը՝ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ...ԸՍՏ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄարտի մեկի դեպքերի անկախ եւ անաչառ հետաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, երթերի եւ ցույցերի օրենքի քննարկում եւ մի քանի պահանջներ, որոնք ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համար առաջնային խնդիրներից ...ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀասարակությունում եղած հետմարտիմեկյան սպասումները հավասարակշռելու քայլերից մեկը կարելի է համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին օրենքի նախագծի` արտակարգ իրավիճակում արված ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆԺԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը երկու օր է, ինչ հացադուլ է հայտարարել գլխավոր դատախազության դիմաց: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ պահանջում է անհրաժեշտ բժշկական օգնություն ...«ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիՏարեցներին ու ծերերին տարբեր կարգի աջակցությանը կարեւոր տեղ է տրված «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրերում: Դրանցից մեկը «Արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ծերերի համար» ծրագիրն ...ՌԵԺԻՍՈՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՕՖԵԼՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԼրացավ անվանի կինոռեժիսոր Լեւոն Իսահակյանի ծննդյան 100-ամյակը: Մեկ դար հետաքրքրական եւ լիարժեք ապրած տարիներ, որոնց մեծ մասն անմնացորդ նվիրաբերվել է հայկական կինոարվեստին: Նա Գյումրիում է ծնվել 1908-ի ...«ՓԵԼԵՇՅԱՆԻ ՖԻԼՄԵՐՈՒՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՌԱՉԸ ԿԱ»
ՄԱՐԻԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ«Նարեկացի» արվեստի միությունը դարձյալ իր գողտրիկ սրահ էր հրավիրել կինեմատոգրաֆի սիրահարներին՝ ներկայացնելու մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Սկիզբ», «Մենք», «Բնիկներ», «Տարվա եղանակներ» ֆիլմերը: Հիմնականում ...«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ»-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ԹեհրանԷջմիածնի «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնը բարեգործական է: 200 սաներն անվճար են սովորում այնտեղ: Թատրոնը չորս տարվա անցյալ ունի եւ բազում հյուրախաղեր է ունեցել: Թեհրանի Հայ մարզամշակութային «ՐաՖՖի» համալիրի ...ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Մեծ գրողի մահվան քսանյոթերորդ տարելիցն է եւ կարծես երկինքն էլ է սգում: Վիլյամ Սարոյանը վիթխարի անհատականություն է, նրա գաղափարները, գրականությունը, հումանիզմը հավերժական են: Սարոյանական տարվա միջոցառումների ...ՕՏԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆԸ ԲԱՐԴ ԼԵԶՈՒ Է, ՈՐԻՆ ԱՐԺԵ ՏԻՐԱՊԵՏԵԼ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵրեւանի պետական համալսարանի օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը գործում է 1961 թվականից, մինչ օրս այնտեղ ուսանել է արտասահմանցի ավելի քան 6000 ուսանող, այդ թվում՝ 2600 սփյուռքահայ, որոնք ...ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ
Հայաստանում մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը Երեւանի եւ մարզերի բոլոր թանգարանների մուտքը այցելուների համար ազատ կլինի: Ըստ «Նոյյան տապանի», Հայաստանում ներկայումս գործում են 110 ...ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍԸ
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոսՆ. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղաԼրացավ նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության եւ կրթության ականավոր գործիչ եւ կազմակերպիչ Սերգեյ Նիկիտի Մերգելյանի ծննդյան ը: Նա ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1941-ին Մերգելյանի ընտանիքը մշտական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԵՋ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՏարեկան մեր երկրում պաշարվում է շուրջ 15 000 պայմանական միավոր արյան բաղադրամաս, որի զգալի մասը պահվում է արյունաբանական կենտրոնի արյան բանկում, իսկ մնացածը` մարզերում: Անցած տարի արյուն հանձնելու համար ...ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ Ս. ՆՈՐԱՇԵՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնել Թբիլիսիում գտնվող Ս. Նորաշեն հայկական եկեղեցու եւ դրան հարող տարածքի հանդեպ վրաց եկեղեցու հոգեւորական Թարիել Սիկինչելաշվիլու ոտնձգության կապակցությամբ: ...ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄայիսի 22-27-ը Հայաստանում կանցկացվի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի էլիտար փուլը: Հայաստանի պատանեկան հավաքականն ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Իսպանիայի, Ուկրաինայի ...ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայի շախմատի մրցաշարի 8-րդ տուրն էլ հաջողություն չբերեց Լեւոն Արոնյանին: Ավելին, Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում Արոնյանը սպիտակներով անհաջողության մատնվեց` 44-րդ քայլում ի նշան պարտության կանգնեցնելով ...ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՏՈՒՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Քարամյանը ոչ-ոքի ավարտելով պարտիան Հենրիկ Դանիելսենի հետ, վաստակեց 5 միավոր: Իսկ Յուրի Հայրապետյանը սեւերով պարտության մատնեց Մուստաֆա Նեզարին: Նա ունի ...ԵԹԵ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՉԻ ՀԱՄԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Մենք կարծում ենք, որ պետք է կատարվեն ԵԽԽՎ պահանջները` պետք է ազատ արձակվեն քաղաքական նկատառումներով կալանավորված մեր ընկերները, փոփոխվի հանրահավաքների մասին օրենքը, միջազգային անկախ հետաքննություն անցկացվի` ...ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՍԱԽՈՍԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱԱԾ մարմինները երեկ բացահայտել են բուհական համակարգում կաշառակերության դեպք: Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականություն ...ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԱՏՕ. PRO, ET CONTRA
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, Քաղաքագիտության թեկնածու«Ոչ ոք չգիտե, թե Խորհրդային Ռուսաստանը եւ միջազգային կոմունիստական կազմակերպությունն ի՞նչ են մտադիր անել մոտ ապագայում, կամ ո՞րն է նրանց էքսպանսիայի սահմանագիծը... Բալթիկայից մինչեւ Ադրիատիկ ձգվում է ...ՆԱԽԱՀԱՎԵՐԺԻ ԾՆՈՒՆԴԸ
ԲՈՀԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ 1Տասնիններորդ դարի պատմագրությունը շրջանառության մեջ դրեց «Դասական արեւելք» հասկացությունը: Դա հստակ եզրագիծ ունեցող մի տարածք էր, որն ընդգրկում էր Արեւելյան Լեւանտի երկրները (այսինքն` Սիրիան եւ Պաղեստինը), ...ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՇՆԱՁՈՒԿ ՌԱԴՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀոկտեմբերյանցի Ռադոն 11 տարեկան էր, երբ հայրն ամուսնալուծվեց. մնացին տատը, մայրը, հաշմանդամ ավագ եղբայրը, ինքը ու երեք կրտսեր քույրերը: Բազմանդամ ընտանիքը պահել էր պետք, եւ այս հոգսն ստանձնեց Ռադոն: Մի ...ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔԻՑ` ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ1993-ի ցուրտ ու խավարին, ի թիվս շատերի, Հայաստանից Ռուսաստան արտագաղթեց նաեւ Տիգրան Յաշայի Ներսիսյանը: Զբաղմունքի փնտրտուքներում ծանոթներից մեկից լսեց, որ մերձմոսկովյան Մոժայսկ քաղաքի կոլտնտեսությունում ...ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՎՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ
ԱՐԵԳ ԵԱՓՈՒՃԵԱՆ 1Անցեալ տարի թուղթին յանձնեցի մտորումներ, ուր առարկեցի, թէ հայերս մեր բոլոր ճիգերը կեդրոնացուցած ենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ եւ զայն անիրաւօրէն դարձուցած սակարկութեան առարկայ: Փոխարէնը՝ ...ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ,
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆն ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: ն ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: չեմ գնում` առանց այդ ...ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՀայ մարդն այսօր գինի գործածում է սակավաքանակ, շատ ավելի մեծ տեղ նրա կենցաղում զբաղեցնում է օղին: Հայաստանում այսօր մեկ շնչին բաժին է հասնում 1 լ գինի, Եվրոպայում` 50 լ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
«Յուրեժիանեթ.օրգ» , 25 ապրիլի 2008 թ., Աղբյուրը` (Eurasianet.org) Ջոշուա Կուչերա (Joshua Kucera)Ամերիկայի թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունը Միացյալ Նահանգներում՝ ակնհայտորեն ձգտելով հակադրվել ԱՄՆ կոնգրեսի վրա իրենց հակառակորդների՝ ամերիկահայերի խմբերի ...ԴՐՎԱԳՆԵՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀոգեբույժՀայտնի է, որ գեներալ Անդրանիկը քաջ զորավար լինելուց եւ փայլուն ռազմական գիտելիքների տիրապետելուց բացի, ունեցել է նաեւ հարուստ բժշկական գիտելիքներ: Նրան հայտնի են եղել բանակը ամբողջությամբ եւ առանձին զինվորներին ...
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

