
ՆԱԽԱՀԱՎԵՐԺԻ ԾՆՈՒՆԴԸ
Տասնիններորդ դարի պատմագրությունը շրջանառության մեջ դրեց «Դասական արեւելք» հասկացությունը: Դա հստակ եզրագիծ ունեցող մի տարածք էր, որն ընդգրկում էր Արեւելյան Լեւանտի երկրները (այսինքն` Սիրիան եւ Պաղեստինը), ինչպես նաեւ Միջագետքն ու Նեղոսի հովիտը: Մերձավոր արեւելքի ամբողջ մնացած մասը, մինչեւ մեդիացիների ու պարսիկների հայտնվելն ասպարեզում, սովորական (ոչ պատմաբան) մտավորականի համար անորոշ պատկեր ուներ, որի հենքի վրա ստեպ-ստեպ հայտնվում ու անհետանում էին «ոչ դասական արեւելքի» այս կամ այն գրեթե տեսիլքային ժողովուրդները: Մերթ անհանգիստ սկյութներն էին դրանք, մեկ այլ դեպքում` փռյուգիացիք, որոնց մասին հիշատակվում էր Միդասի եւ Գորդյան հանգույցի առիթներով: Հետո հավաքածուն լրացրին լիդիացիք: Վերջիններս հիշողության մեջ զուգորդվում էին մուլտիմիլիոնատեր Կրեսոսի հետ եւ տխուր մտորումներ հարուցում հարստության ունայն լինելու վերաբերյալ: Միայն Երկրորդ աշխարհամարտից հետո ընթերցողները հայտնաբերեցին ֆինն արձակագիր Միկե Վալտարին, իսկ սա իր հերթին «հայտնագործեց» նրանց համար խեթերին:
... Ամեն դեպքում իմ հասակակիցների իմացությունը Հին արեւելքի մասին ձեւավորվում էր համաձայն այն ժամանակվա ցարական ութամյա գիմնազիայի 4-րդ դասարանի պարտադիր ծրագրի: Հետո աճեց ու հանգավ մի քանի սերունդ, աշխարհն էլ մի քանի անգամ շուռ եկավ գլխիվայր, սակայն դպրության փոքրիկ աշխարհում այդ առումով ոչինչ չփոխվեց նույնիսկ Երկրորդ աշխարհամարտից հետո: Ո՛չ խեթերը, ո՛չ ուրարտացիք (էլ չեմ խոսում խուրիների մասին), դեռեւս մուտք չեն գործել միջին դպրոցի դասագրքերը, մինչդեռ դասական արեւելքը հարստանում էր նորանոր երկրներով, որոնք մինչեւ վերջերս բնակեցված էին բացառապես արաբներով: Առաջին հայացքից կարող էր թվալ, թե սրանք են մինչեւ մ.թ.ա. 4-րդ դար ամբողջ Մերձավոր Արեւելքի ժառանգության հետնորդները, թեպետ իրականում նրանք այդ ժառանգության սոսկ մեկ մասի կրողն են: Ճիշտ է, այդ մասը բավականաչափ մեծ է, քանզի կազմված է եգիպտական, բաբելոնական, ասորական, փյունիկյան պետականությունների ավանդույթներից եւ նույնիսկ հրեական, եթե հաշվի առնենք, որ Իսրայելի տասը սերունդ անմնացորդ ներծծվել է տեղի էթնոսի մեջ: Արաբները նույն իրավացիությամբ կարող են խոստովանել նաեւ շումերների ավանդույթի առկայությունը (թեպետ վերջիններս սեմիտներ չեն եղել ), ինչպես նաեւ բավական ուշ շրջանի կարթագենյան ավանդույթի, չնայած Կարթագենը գտնվում էր դասական արեւելքի սահմաններից դուրս (ավելի ստույգ` ընդհանրապես արեւմուտքում):
... Ես ոխ չունեմ դպրոցական դասագրքերի հեղինակների հանդեպ, որոնք այս ասպարեզում այդքան երկար կառչած մնացին անցյալ հարյուրամյակում սահմանված մի կաղապարից, որ գալիս էր շատ ավելի վաղ ժամանակներից, երբ Ասիայի այդ անկյունի վերաբերյալ տեղեկության միակ աղբյուրը Աստվածաշունչն էր եւ հույն հեղինակների աշխատությունները: Բայց եւ այնպես ես կուզեի, որ լիցեյական դասագրքերում լռության չմատնվեր այն փաստը, որ Մերձավոր Արեւելքի դասական մշակութաստեղծ շրջաններից զատ, որք էին Եգիպտոսը, Միջագետքը եւ Իրանը, գոյություն ունի նվազագույնս չորրորդ շրջանը (խեթեր) եւ հինգերորդը (խուրիներ), որոնց դերը մարդկության պատմության մեջ պակաս չէր եւ գուցե ավելի մեծ, քան եգիպտացիներինը, սեմիտներինը եւ պարսիկներինը:
Որչափ որ արաբ ժողովուրդը օրինական իրավահաջորդը եղավ Եգիպտոսի եւ Միջագետքի պատմության, իսկ պարսիկ ժողովուրդը` իրանական վաղ անցյալի, նույնչափ էլ խուրիների եւ ուրարտացիների աշխարհը անմիջականորեն (իսկ խեթերի աշխարհը մերձորեն) իր վերջնական անձնավորումը գտավ հայ ժողովրդի մեջ: Քանզի արաբները, պարսիկները եւ հայերը կազմում են` նախապատմությունից սկիզբ առնող եւ մինչեւ մեր ժամանակները ձգվող երեք զուգահեռ շղթաների վերջնական օղակները:
Սույն աշխատությունը մի փորձ կլինի գտնելու այդ շղթաներից երրորդի առավել վաղ` խուրիական օղակները, որոնք թեեւ, մի այլ տեսանկյունից դիտելով, մասնագետների կողմից բարեխղճորեն հետազոտված են , բայց եւ այնպես լայն ասպարեզ են թողնում հետագա հայտնագործությունների համար, իսկ ընթերցողի աչքում դեռեւս սպիտակ էջեր են, չնայած առանց դրանց իմացության հնարավոր չէ ամբողջապես ընկալել պատմության այդ շրջանի խճճված անցուդարձը, ինչպես եւ այն խճճված ուղիները, որոնցով արդեն մ.թ.ա. 2-րդ հազարամյակում մարդու գիտակցություն սկսեց ներթափանցել այն ժամանակների համար հեղափոխական մի ըմբռնում՝ միաստվածություն:
Այս գրքում նկարագրված վերջին իրադարձություններից մինչեւ մեր օրերն անցել է երեսունհինգ դար: Սակայն եթե այն ժամանակվա փյունիկեցին կամ ասորեստանցին , ինչ-որ հրաշքով չլքելով իր հողը, մեր օրերը թափանցեր, նա, թեպետեւ դժվարությամբ, բայց կհասկանար շրջապատի խոսքը, ու շրջապատն էլ ինչ-որ կերպ նրան կընկալեր, քանզի էթնիկ ու լեզվական հաջորդականությունն այստեղ զանազան պատճառներով պահպանվել է` նախ եւ առաջ, ամբողջ այդ տարածքը լեզվակից արաբների կողմից գրավված լինելու առումով: Չգիտեմ, ինչ կզգար նման իրավիճակում Իրանական դարավանդի բնակիչը: Քանի որ այստեղ մեծ փոփոխություններ են կատարվել, իսկ պարսիկները նոր էին սկսում մուտք գործել (կամ թե դեռեւս ոտք չէին դրել) իրենց նոր հայրենիք: Ուստի չեմ բացառում` հնարավոր է այստեղի հնագույն բնակիչը չհասկանար այսօրվա խոսքը: Բայց իրանական արիացիների արշավանքը թերեւս չփոխեց տեղացի բնակչության առնվազն մարդաբանական տիպը: Քանզի արշավողները սովորույթ ունեին իրենց հարեմներն առնել տեղացի աղջիկներին եւ հետզհետե, երբ եկվոր բնակչությունը հասցրեց լիովին նմանվել ավտոխտոններին, խառն ամուսնություններն ավելի հաճախակի դարձան: Ի դեպ, բոլոր մեծ տեղաշարժերի ժամանակ, սկսած մ.թ.ա. երկրորդ հազարամյակից մինչեւ ամենավաղ միջնադար, բնիկ ազգաբնակչությունը, որպես կանոն, գերազանցում էր եկվորներին քանակով, եւ հենց բնիկներն էին, նախ եւ առաջ, փոխանցում հետագա խառնածին սերունդներին իրենց սեփական մարդաբանական գծերը: Ուստի էթնիկ հաջորդականությունն այստեղ նույնպես պահպանվել է:
Այլ կերպ դասավորվեց խուրի-ուրարտական բնակչության ճակատագիրը, որը մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսին վերջնականորեն վերակազմավորվեց հայերի: Թերեւս չկա աշխարհում մի երկիր, ուր չճանաչեին այդ ժողովրդին: Մի ամբողջ հազարամյակի ընթացքում, ավելի ստույգ` 1045 թվականից, երբ Մեծ Հայքը երկրորդ անգամ կորցրեց անկախությունը, այստեղ սկիզբ առավ ու հարատեւեց արտագաղթը (որ մեծ թափ ստացավ 1915 թ. ահավոր կոտորածից հետո), օտար ժողովուրդներին մատակարարելով հմուտ հողագործների, հանճարեղ արհեստավորների, մշակույթի ակտիվ ներկայացուցիչների մեծաքանակ խմբեր:
Հայոց հողի մի փոքրիկ հատվածում միայն, որ կազմում է նախկին տարածքի 10 տոկոսը, այսինքն՝ Խորհրդային Հայաստանում, այսօր հայերի մի ստվար զանգված է ապրում, մի բան, որ փրկեց այդ ժողովրդին իսպառ ոչնչացումից, ինչը կլիներ ամենամեծ ոճիրը մարդկության հանդեպ, որպիսին ընդհանրապես կարելի է պատկերացնել: *** ...Այս աշխատության մեջ մեզ նախ եւ առաջ պետք է հետաքրքրի բուն Հայաստանը (այսպես անվանված` Մեծ Հայքը), որ գտնվում է հիմնականում Թուրքիայում եւ ներկա տեքստում անվանվում է պարզապես` Լեռնաշխարհ: Եվ հենց դա է այն Մեծ Անանունը` երկիրն անմեկնելի ու խորհրդավոր, քողարկված-չասվածի ու լռության մատնվածի շղարշով ու մինչ օրս փակ՝ աշխարհի առաջ: Որովհետեւ այստեղով «չի անցնում եւ ոչ մեկի ճամփան»: ... Հայկական Լեռնաշխարհը ներկայացվելիք դրամայի բուն գործողության վայրը չէ: Դրա վեց արար-մասերից միայն երկրորդի դեպքերն են գրեթե ամբողջապես կատարվում Լեռնաշխարհի տարածքում: Սակայն այդ միգապատ, խորհրդավոր ու ահեղ լեռնազանգվածը միշտ ներկա է այստեղ ու տիրում է իր սահմաններից դուրս ընթացող բարդ ու տարօրինակ գործողությանը: Պետություն չէ դեռեւս, լոկ ստեղծում է այն: Ոչինչ չգիտենք նրա ժողովրդի, մշակույթի մասին, բայց եւ ժողովուրդն այդ ձեւավորում է Մերձավոր արեւելքի այլ երկրների մշակույթը, իսկ անուղղակիորեն` նաեւ ողջ աշխարհինը այնպիսի խորությամբ, որ եթե մենք ուրանայինք այդ նախահայկական ներդրումը, ապա հարկ կլիներ շատ բան սկսել գրեթե ամենասկզբից:
Երկիրը, որի մասին պիտի խոսենք, ասպարեզն էր հնագույն արձանագրված իրադարձությունների եւ գուցե մեկը մարդկային ցեղի սկզբնավորման կենտրոնատեղիներից, քանի որ այստեղ հստակ հետքեր են հայտնաբերված շելյան մշակույթի եւ փոքր ինչ ուշ շրջանի` աշելյան մշակույթի (435-100 հազար տարի առաջ):
Հավանաբար այստեղ է գտնվել նաեւ սկզբնական հայրենիքը խուրիների, ուրարտացիների եւ հայերի, որոնք ժամանակակից հայերի ենթադրյալ նախնիներն են: Վերջապես, այստեղ էին ընթանում ամենակարեւոր պատմական դեպքերը, ինչպես Ուրարտուի, այնպես էլ նրա հետնորդի` Մեծ Հայքի պատմության: Որտե՞ղ է սակայն Երկիրն այդ, վաղուց եւ հիմնովին մոռացված Աստծո եւ մարդկանց կողմից: Մոռացված Աստծո կողմից, թեպետ հենց այստեղից է հառնել միաստվածության վեհ գաղափարը, եւ մոռացված մարդկանց կողմից, գուցե այն պատճառով, որ չափազանց շատ բան է տվել նրանց: ***
...Հսկա մի եզերք, որով «չի անցնում եւ ոչ մեկի ճամփան» դարձյալ տարրալուծվում է ունայնության մեջ ինչ-որ տեղ դպրոցական ատլասների ու տուրիստական քարտեզների լուսանցքներին: «Եվ խուղերիդ լույսերն աղոտ...», որոնց մասին գրում էր Տերյանը, արդեն իսպառ մարեցին, ու «զանգակներիդ զարկը տխուր» նույնպես լռեց: Լեռնաշխարհի լոկ առավել սակավաբեր հյուսիս-արեւելյան հատվածում կյանքի զարկերակն է խփում: Այս «պատառիկը» հինավուրց կայսրության սահմանապահ շրջանների հեռավոր մատույցներից մեկն էր ժամանակին:
Լեռնագագաթներն այստեղ հինգ հազար մետրից վեր են խոյանում, իսկ ավանդույթը հինգ հազարամյակ նահանջում է հետ, մխրճվում պատմության անհունը: Գուցե այս հողից է ինչ-որ ժամանակ դուրս եկել հոմո սապիենսը, որ իրեն ենթարկի երկիրը, եւ առնվազն երկուստեք հառնել է այստեղից Աստված, որ երկինքն իրեն ենթարկի: Մինչ եկավ այն աղետալի օրը, երբ մարդիկ հեռացան այդ եզերքից, իսկ Աստված լքեց այն: Բայց նախքան դա կկատարվեր, Լեռնաշխարհն այդ մարդկության պատմության մեջ եւ Աստծո պատմության ընթացքում առանցքային ու անկրկնելի մի դեր խաղաց:
Ու թող օրհնվեն գորշ քարերը նրա չհերկված դաշտերի ու մռայլ ձորերը: Եվ խաղողն օրհնվի, որ այլեւս բերք չի տա հրկիզված բարունակներին, ու խնկարկվեն թող այդ հողի գալիք սերունդները, որ այլեւս չեն ծնվի նախապես մորթոտված իրենց ծնողներից:
Գուցե երկիրն այդ սպառեց իր առաքելությունն Աստծո ու մարդկանց հանդեպ, ուստի եւ լուծվեց անէության մեջ: Այն ե՛ւ կա, ե՛ւ, միեւնույն ժամանակ, գոյություն չունի, հար եւ նման այն ազգին, որ բնակեցրեց հողն այդ առնվազն հինգ հազար տարի:
Իսկ եթե կա հիրավի, ապա հարկ է գոնե ստորագրել՝ այդ հողից եւ նրա բնակիչներից վերցրած պարտքի դիմաց: Ստորագրել՝ մարդկության ամբողջ մնացած մասի կողմից:
Այս գիրքն այդպիսի մի պարտամուրհակ է թեպետ, վերաբերում է Լեռնաշխարհի մարդկանց պատմության սոսկ առաջին՝ մեզնից առավել հեռացած ժամանակահատվածին: Այնքան հեռացած, որ մոտենում է լեգենդի, որի մեջ անընդհատ մխրճվում է Լեռնաշխարհի մարդկանց պատմությունը:
Ես էլ գիրքս սկսեմ այդ լեգենդներից մեկով, այնքան կենսատու, որ դրա վրա է հաջորդաբար կառուցվել մինչեւ օրս գոյատեւող միաստվածության երեք դավանանք:
- ԲՈՀԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ
ԱԴԱՄ ՇԻՖԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ
4Կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծ է ներկայացրել, որով պահանջվում է ԱՄՆ-ի նախագահից եւ պետքարտուղարից կոչ անել Թուրքիային անմիջապես վերացնել Հայաստանի շարունակվող շրջափակումը: «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի ...ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում փախստականների եւ բռնի տեղահանվածների ու նրանց հետնորդների Աբխազիա վերադառնալու մասին վրացական բանաձեւի առնչությամբ տարբեր երկրների քվեարկության ընթացքում, ըստ Վրաստանի նախագահի, ...«ՎԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»
Հ. Չ. 1Մայիսի 14-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր Վանա լճի ափին հայերի համար տուրիստական ավան կառուցելու նախաձեռնության մասին: Տեղեկության համար հիմք էր ծառայել թուրքական «Միլլիեթ» թերթի մայիսի 13-ի հրապարակումը: ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վլադիմիր Պուտինը, դառնալով վարչապետ, ի պաշտոնե գլխավորապես կկենտրոնանա տնտեսական խնդիրների լուծման վրա: Արտաքին քաղաքականությունը կդառնա նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մենաշնորհը: Բնականաբար, համաշխարհային ...ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՈրքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համարվեն «մեկ ազգի երկու պետություն», որոնց Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի համադրմամբ այսպես կոչված միեւնույն ազգին պատկանող պետությունների թիվը հասնի ...ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ. 4Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ երեկ հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել «Արմենտելի» դեմ ինտերնետ պրովայդերների հարուցած վարույթի առնչությամբ: Այն վարել է հանձնաժողովի ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐՎԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ
Հայ-գերմանական երկկողմ համագործակցության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 74 միլիոն եվրո վարկ, որը կուղղվի էներգետիկայի, ֆինանսական, ջրամատակարարման եւ ջրահեռացման, առողջապահության ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մ. Մ.Մայիսի 27-ին Երեւանում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստին կմասնակցեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի եւ ԼՂՀ վարչապետները, ԱԳՆ եւ ֆինանսների նախարարները, ...«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՆԻ ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ»
Ա. Մ.Գազի սուբսիդավորման հետեւանքով դրա գնի բարձրացմանն ու ընդհանրապես թանկացումների թեմային երեկ անդրադարձավ եւ իր գնահատականները տվեց «Ուրբաթ» ակումբի հյուրը՝ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ...ԸՍՏ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄարտի մեկի դեպքերի անկախ եւ անաչառ հետաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, երթերի եւ ցույցերի օրենքի քննարկում եւ մի քանի պահանջներ, որոնք ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համար առաջնային խնդիրներից ...ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀասարակությունում եղած հետմարտիմեկյան սպասումները հավասարակշռելու քայլերից մեկը կարելի է համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին օրենքի նախագծի` արտակարգ իրավիճակում արված ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆԺԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը երկու օր է, ինչ հացադուլ է հայտարարել գլխավոր դատախազության դիմաց: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ պահանջում է անհրաժեշտ բժշկական օգնություն ...«ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիՏարեցներին ու ծերերին տարբեր կարգի աջակցությանը կարեւոր տեղ է տրված «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրերում: Դրանցից մեկը «Արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ծերերի համար» ծրագիրն ...ՌԵԺԻՍՈՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՕՖԵԼՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԼրացավ անվանի կինոռեժիսոր Լեւոն Իսահակյանի ծննդյան 100-ամյակը: Մեկ դար հետաքրքրական եւ լիարժեք ապրած տարիներ, որոնց մեծ մասն անմնացորդ նվիրաբերվել է հայկական կինոարվեստին: Նա Գյումրիում է ծնվել 1908-ի ...«ՓԵԼԵՇՅԱՆԻ ՖԻԼՄԵՐՈՒՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՌԱՉԸ ԿԱ»
ՄԱՐԻԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ«Նարեկացի» արվեստի միությունը դարձյալ իր գողտրիկ սրահ էր հրավիրել կինեմատոգրաֆի սիրահարներին՝ ներկայացնելու մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Սկիզբ», «Մենք», «Բնիկներ», «Տարվա եղանակներ» ֆիլմերը: Հիմնականում ...«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ»-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ԹեհրանԷջմիածնի «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնը բարեգործական է: 200 սաներն անվճար են սովորում այնտեղ: Թատրոնը չորս տարվա անցյալ ունի եւ բազում հյուրախաղեր է ունեցել: Թեհրանի Հայ մարզամշակութային «ՐաՖՖի» համալիրի ...ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Մեծ գրողի մահվան քսանյոթերորդ տարելիցն է եւ կարծես երկինքն էլ է սգում: Վիլյամ Սարոյանը վիթխարի անհատականություն է, նրա գաղափարները, գրականությունը, հումանիզմը հավերժական են: Սարոյանական տարվա միջոցառումների ...ՕՏԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆԸ ԲԱՐԴ ԼԵԶՈՒ Է, ՈՐԻՆ ԱՐԺԵ ՏԻՐԱՊԵՏԵԼ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵրեւանի պետական համալսարանի օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը գործում է 1961 թվականից, մինչ օրս այնտեղ ուսանել է արտասահմանցի ավելի քան 6000 ուսանող, այդ թվում՝ 2600 սփյուռքահայ, որոնք ...ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ
Հայաստանում մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը Երեւանի եւ մարզերի բոլոր թանգարանների մուտքը այցելուների համար ազատ կլինի: Ըստ «Նոյյան տապանի», Հայաստանում ներկայումս գործում են 110 ...ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍԸ
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոսՆ. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղաԼրացավ նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության եւ կրթության ականավոր գործիչ եւ կազմակերպիչ Սերգեյ Նիկիտի Մերգելյանի ծննդյան ը: Նա ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1941-ին Մերգելյանի ընտանիքը մշտական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԵՋ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՏարեկան մեր երկրում պաշարվում է շուրջ 15 000 պայմանական միավոր արյան բաղադրամաս, որի զգալի մասը պահվում է արյունաբանական կենտրոնի արյան բանկում, իսկ մնացածը` մարզերում: Անցած տարի արյուն հանձնելու համար ...ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ Ս. ՆՈՐԱՇԵՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնել Թբիլիսիում գտնվող Ս. Նորաշեն հայկական եկեղեցու եւ դրան հարող տարածքի հանդեպ վրաց եկեղեցու հոգեւորական Թարիել Սիկինչելաշվիլու ոտնձգության կապակցությամբ: ...ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄայիսի 22-27-ը Հայաստանում կանցկացվի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի էլիտար փուլը: Հայաստանի պատանեկան հավաքականն ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Իսպանիայի, Ուկրաինայի ...ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայի շախմատի մրցաշարի 8-րդ տուրն էլ հաջողություն չբերեց Լեւոն Արոնյանին: Ավելին, Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում Արոնյանը սպիտակներով անհաջողության մատնվեց` 44-րդ քայլում ի նշան պարտության կանգնեցնելով ...ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՏՈՒՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Քարամյանը ոչ-ոքի ավարտելով պարտիան Հենրիկ Դանիելսենի հետ, վաստակեց 5 միավոր: Իսկ Յուրի Հայրապետյանը սեւերով պարտության մատնեց Մուստաֆա Նեզարին: Նա ունի ...ԵԹԵ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՉԻ ՀԱՄԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Մենք կարծում ենք, որ պետք է կատարվեն ԵԽԽՎ պահանջները` պետք է ազատ արձակվեն քաղաքական նկատառումներով կալանավորված մեր ընկերները, փոփոխվի հանրահավաքների մասին օրենքը, միջազգային անկախ հետաքննություն անցկացվի` ...ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՍԱԽՈՍԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱԱԾ մարմինները երեկ բացահայտել են բուհական համակարգում կաշառակերության դեպք: Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականություն ...ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԱՏՕ. PRO, ET CONTRA
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, Քաղաքագիտության թեկնածու«Ոչ ոք չգիտե, թե Խորհրդային Ռուսաստանը եւ միջազգային կոմունիստական կազմակերպությունն ի՞նչ են մտադիր անել մոտ ապագայում, կամ ո՞րն է նրանց էքսպանսիայի սահմանագիծը... Բալթիկայից մինչեւ Ադրիատիկ ձգվում է ...ՆԱԽԱՀԱՎԵՐԺԻ ԾՆՈՒՆԴԸ
ԲՈՀԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ 1Տասնիններորդ դարի պատմագրությունը շրջանառության մեջ դրեց «Դասական արեւելք» հասկացությունը: Դա հստակ եզրագիծ ունեցող մի տարածք էր, որն ընդգրկում էր Արեւելյան Լեւանտի երկրները (այսինքն` Սիրիան եւ Պաղեստինը), ...ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՇՆԱՁՈՒԿ ՌԱԴՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀոկտեմբերյանցի Ռադոն 11 տարեկան էր, երբ հայրն ամուսնալուծվեց. մնացին տատը, մայրը, հաշմանդամ ավագ եղբայրը, ինքը ու երեք կրտսեր քույրերը: Բազմանդամ ընտանիքը պահել էր պետք, եւ այս հոգսն ստանձնեց Ռադոն: Մի ...ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔԻՑ` ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ1993-ի ցուրտ ու խավարին, ի թիվս շատերի, Հայաստանից Ռուսաստան արտագաղթեց նաեւ Տիգրան Յաշայի Ներսիսյանը: Զբաղմունքի փնտրտուքներում ծանոթներից մեկից լսեց, որ մերձմոսկովյան Մոժայսկ քաղաքի կոլտնտեսությունում ...ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՎՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ
ԱՐԵԳ ԵԱՓՈՒՃԵԱՆ 1Անցեալ տարի թուղթին յանձնեցի մտորումներ, ուր առարկեցի, թէ հայերս մեր բոլոր ճիգերը կեդրոնացուցած ենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ եւ զայն անիրաւօրէն դարձուցած սակարկութեան առարկայ: Փոխարէնը՝ ...ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ,
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆն ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: ն ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: չեմ գնում` առանց այդ ...ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՀայ մարդն այսօր գինի գործածում է սակավաքանակ, շատ ավելի մեծ տեղ նրա կենցաղում զբաղեցնում է օղին: Հայաստանում այսօր մեկ շնչին բաժին է հասնում 1 լ գինի, Եվրոպայում` 50 լ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
«Յուրեժիանեթ.օրգ» , 25 ապրիլի 2008 թ., Աղբյուրը` (Eurasianet.org) Ջոշուա Կուչերա (Joshua Kucera)Ամերիկայի թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունը Միացյալ Նահանգներում՝ ակնհայտորեն ձգտելով հակադրվել ԱՄՆ կոնգրեսի վրա իրենց հակառակորդների՝ ամերիկահայերի խմբերի ...ԴՐՎԱԳՆԵՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀոգեբույժՀայտնի է, որ գեներալ Անդրանիկը քաջ զորավար լինելուց եւ փայլուն ռազմական գիտելիքների տիրապետելուց բացի, ունեցել է նաեւ հարուստ բժշկական գիտելիքներ: Նրան հայտնի են եղել բանակը ամբողջությամբ եւ առանձին զինվորներին ...
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

