
ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԱՏՕ. PRO, ET CONTRA
«Ոչ ոք չգիտե, թե Խորհրդային Ռուսաստանը եւ միջազգային կոմունիստական կազմակերպությունն ի՞նչ են մտադիր անել մոտ ապագայում, կամ ո՞րն է նրանց էքսպանսիայի սահմանագիծը... Բալթիկայից մինչեւ Ադրիատիկ ձգվում է «երկաթե վարագույրը»...», 1946-ի մարտի 14-ին ԱՄՆ-ի Ֆուլտոն քաղաքում հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլը: Այս խոսքերով տրվեց մեկնարկը պատմական այն դարաշրջանի, որ կոչվեց «սառը պատերազմ»:
1991-ին ԽՍՀՄ-ը փլուզվեց, որով եւ ավարտվեց (կամ որակական նոր փուլ տեղափոխվեց) երկբեւեռ հակադրության սառըպատերազմյան դարաշրջանը: Ավարտվեց սառը պատերազմը, սակայն չավարտվեց «Արեւելք»-«Արեւմուտք» հակադրության տարրեր պարունակող ռազմաքաղաքական մրցավազքը, որը սկսեց կրել առավելապես քողարկված, լատենտ բնույթ: Սառը պատերազմի ավարտը կամ փոխակերպումը եւ այն բոլոր վերաձեւումները, որ տեղի ունեցան Եվրոպայում, չէին կարող չանդրադառնալ ՆԱՏՕ-ի` արտաքին քաղաքական ռազմավարության, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերվելու եւ Դաշինքի կողմից սեփական դերի վերարժեւորման վրա: Ակնհայտ էր դարձել, որ աշխարհաքաղաքական նոր կլիմայի պայմաններում Դաշինքի ավանդական «հակադրման» ռազմավարությունը փոխարինվելու է լայն համագործակցության հիմքից բխող անվտանգության եւ գործակցության նոր մոտեցումներով: Աշխարհառազմավարական ուժային բեւեռների հարաբերություններում անհետադարձ փոփոխություններ կրած միջազգային «modus vivendi-ին (առկա իրավիճակը)» պարտադրում է աշխարհաքաղաքական «խաղի նոր կանոններ», որոնք համահունչ կլինեն 21-րդ դարասկզբի քաղաքակրթական, անվտանգության ընկալման եւ «նոր» աշխարհակարգի հաստատման իրողություններին: Հենց այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել 1991-ից փոխակերպման փուլային գործընթաց անցած Հյուսիսատլանտյան դաշինքի մերօրյա քաղաքական շահերը եւ հարեւան տարածաշրջանների հետ անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված «Drang nach Osten (արշավ դեպի Արեւելք)» ռազմավարության գործարկումը:
ՆԱՏՕ-ն որպես միջազգային անվտանգության առանցքային սուբյեկտ, Եվրատլանտյան անվտանգության ապահովման նպատակներ իր առջեւ դնելուց զատ, իր մեջ է ամփոփում ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի եւ Եվրոպայի Խորհրդի արժեհամակարգի եւ աշխարհընկալման փոխլրացնող սկզբունքները, որոնք ՆԱՏՕ-ին հնարավորություն են տալիս ներքին Եվրասիայում անվտանգության եւ համագործակցության տեսանկյունից հարցերի լայն շրջանակում բազմամակարդակ երկխոսություն ծավալել ոչ միայն Արեւելյան Եվրոպայի, այլեւ ավանդաբար ռուսական աշխարհաքաղաքական շահերի միջակայքում գտնվող Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Վերջին հանգամանքը, մեղմ ասած, «քաղաքական ջղաձգումների» պատճառ է, եւ արդեն տեւական ժամանակ պաշտոնական Մոսկվան չի թաքցնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների` իր սահմաններին մոտենալու հանգամանքով իր անհանգստությունները, որոնք երբեմն վեր են ածվում անգամ սպառնալիքների:
Ռուսական կողմը Դաշինքի ընդլայնման դեմ իր փաստարկները կառուցում է հիմնականում մի քանի ելակետային սկզբունքների հիմքի վրա, որոնց շարքում առաջնահերթ է այն հանգամանքի դիտարկումը, որ Դաշինքի ընդլայնումը կխոչընդոտի, այլ ոչ թե կնպաստի Եվրոպայում անվտանգության կայուն համակարգի ստեղծմանը` դրանով իսկ վերակենդանացնելով «բլոկային քաղաքականության» սառըպատերազմյան փիլիսոփայությունը: ՆԱՏՕ-ի կազմում նոր անդամների (անցյալում ԽՍՀՄ արբանյակների) ընդունումը կհանգեցնի Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ «բուֆերային գոտու» վերացման եւ վերադարձ նախկին հակադրության, քանզի ՆԱՏՕ-ի «ռազմական մեքենայի»` ՌԴ-ի սահմանների հետ անմիջականորեն հարաբերման արդյունքում, կխախտվի պաշտոնական Մոսկվայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Այսպիսով, ընդլայնման գործընթացը ՌԴ-ին «դուրս կմղի» եվրոպական «ռազմաքաղաքական հավասարակշռության քարտեզից», ուր Մոսկվան դեռ 19-րդ դարասկզբի «եվրոպական կոնցերիտի» ժամանակաշրջանից առանցքային դերակատարում ունի: ՌԴ-ին Արեւմուտքի` աշխարհառազմավարական շահերի ծայրամասում թողնելու միտումը, չի կարող համարվել անվտանգության երաշխիք, քանզի հնարավոր չէ կառուցել եվրոպական անվտանգության արդյունավետ համակարգ` առանց ազդեցիկ այնպիսի տերության, ինչպիսին ՌԴ-ն է: Այս հանգամանքը, խախտելով ռազմական կայունությունը Եվրոպայում, մի կողմից կթուլացնի Մոսկվայի, մյուս կողմից` եվրոպական անվտանգությունը` բաժանարար նոր սահմանագծեր ստեղծելով պետությունների միջեւ:
Գերտերություններից մեկի փլուզումը, եւ համաշխարհային քաղաքական թատերաբեմից նրա հեռանալը առաջատարի դերակատարումն ամբողջովին թողեցին ԱՄՆ-ի եւ Դաշինքի կողմից ղեկավարվող Արեւմտյան բլոկին, որը ե՛ւ խոսքով, ե՛ւ գործով իրականացնում է աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական իր ծրագրերը: Դա ազդարարում է, որ առաջիկա տասնամյակում մի շարք տարածաշրջաններ իրենց վրա զգալու են կամ արդեն զգում են ամերիկյան քաղաքական ծրագրավորողների տարաբնույթ սցենարների («Մեծ Մերձավոր Արեւելք», «Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ)» ծրագիր, «Գունավոր հեղափոխություններ» պրոյեկտ, «Հումանիտար ինտերվենցիա» գործողություններ եւ այլն) անդրադարձները:
Այսպիսով, իրենից ներկայացնելով «Արեւմուտք»-«Արեւելք» մրցակցության գործուն օղակ, ՆԱՏՕ-ի ներգրավումը Հարավային Կովկաս, տարածաշրջանի ռազմավարական նշանակության ճանաչումից շատ ավելի հեռու է գնում եւ չի սահմանափակվում միայն նշյալ տարածաշրջանով` որդեգրելով ավելի լայն մոտեցումներ: Հարավային Կովկասը, այս պարագայում դիտարկվում է ռազմավարական երկու տեսանկյունից. Միջին Արեւելքի պրիզմայով Հարավային Կովկասը` հանձին «Հյուսիս-Հարավ» առանցքի` Ադրբեջան-Իրան հարաբերությունների լրացուցիչ բաղադրիչով կապելով Թուրքիային, եւ դեպի Կենտրոնական Ասիա` հանձին «Արեւելք-Արեւմուտք» առանցքի, այդ կերպ փորձելով ապահովել սեփական գերակայությունը Կասպից ծովի երկու կողմերում էլ: Դաշինքի համար տարածաշրջանի ռազմավարական նշանակության մեջ կարեւոր տարր են նաեւ էներգետիկ անվտանգության ապահովումը, էներգակիրներ տեղափոխող խողովակաշարերի պաշտպանությունն ու միջուկային զենքի տարածման դեմ պայքարը:
Այս պարագայում հարկ է նշել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների շրջանակն ընդհանուր առմամբ այլեւս «գումարային զրո արժեքով» խաղի ձեւաչափ չէ: Ավելին, կայացել են համագործակցության ու մրցակցության բազմաստիճան տարակարգ մոտեցումներով օրինաչափություններ, հանձին Վրաստանում եւ Կենտրոնական Ասիայում ամերիկյան ներկայության, որը կարճատեւ հատվածում ընդհանուր առմամբ ծառայել է նաեւ ՌԴ-ի անվտանգության կարիքների եւ շահերի բավարարմանը: Ճանաչելով Հարավային Կովկասի` «ռազմավարական առումով ուրույն կարեւորություն ունեցող տարածաշրջանի» պետությունները որպես անվտանգության գործընկերներ, այլ ոչ` պոտենցիալ անդամներ, Դաշինքը կարեւորում է նրանց հետ գործակցությունը: Այս մասին Դաշինքը կարծես ակնարկեց 1999-ի ստամբուլյան գագաթաժողովում, երբ հայտարարվեց, որ Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա ներգրավման Դաշինքի ուղեգիծը կախված կլինի նաեւ տարածաշրջանում ՌԴ-ի շահերից, հետեւաբար Հարավային Կովկասի երեք հանրապետությունների անվտանգության կարիքները պետք է բավարարեն նախեւառաջ այդ պետությունները, քանի որ չափազանց հեռավոր եւ անիրատեսական կլիներ անվտանգության հարցում հույսը դնել արտաքին ուժերի` այդ թվում նաեւ Դաշինքի վրա:
2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո Դաշինքի ուշադրությունը Կովկասի նկատմամբ կտրուկ աճեց, հետեւաբար ավելացավ նաեւ համագործակցության խորությունը: Սակայն պետք է ընդգծել, որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկրում կան ներքին եւ արտաքին այնպիսի յուրահատկություններ, որոնք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ոլորտում խնդիրներ են ստեղծում. դրանք են չլուծված հակամարտությունները, զինված ուժերի պատրաստվածության ցածր մակարդակը, ազգային հոգեկերտվածքը, ժամանակակից քաղաքական իրողությունների ոչ իրատեսական գնահատականը, կոռուպցիան, քաղաքական առաջնայնությունների վերաբերյալ հստակ պատկերացումների բացակայությունը, պետական իշխանությունների թուլությունը կամ ավելորդ կենտրոնացումը, տնտեսական դժվարությունները եւ այլն: Բացի այդ, տարածաշրջանային երկրներն ունեն մի շարք պատրանքներ նաեւ կապված ՆԱՏՕ-ի` տարածաշրջանային դերի եւ տարածաշրջանում հակամարտությունների լուծման տեսանկյունից` Դաշինքի դերակատարման առումով:
Այսօրինակ ռազմաքաղաքական տեղաշարժերի ենթատեքստում պաշտոնական Մոսկվան, սակայն «ձեռքերը ծալած չի նստում»: Վարելով հետեւողական քաղաքականություն` Մոսկվան քայլ առ քայլ փորձում է վերականգնել եվրասիական քաղաքական դաշտում իր երբեմնի ռազմաքաղաքական դերակատարումը: Թերեւս հենց այդ նպատակին են ծառայել Մոսկվայի նախաձեռնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը սկզբնական շրջանում ուղղված լինելով Միջին Ասիայի հանրապետությունների զարգացմանը` Կրեմլի ջանքերով որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ, աստիճանաբար վերածվում է ռազմաքաղաքական կազմակերպության, եւ 2003-ի փետրվարի 23-ին Մոսկվայում ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների միջեւ ստորագրվում է «Միասնական տնտեսական տարածության» ստեղծման մասին համաձայնագիրը: Ռուսաստանի քայլերն առավել կտրուկ բնույթ ստացան, երբ Բուշ-կրտսերի ադմինիստրացիան հայտարարեց Արեւելյան Եվրոպայում հակաօդային պաշտպանության հրթիռներ տեղակայելու մասին իր որոշումը: Ի հակադրումն դրա, Ռուսաստանը «խոստացավ» հրթիռների տեղակայման շուրջ բանակցությունների հնարավոր անհաջող ելքի պարագայում դուրս գալ «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» պայմանագրից, որն իրեն սպասել չտվեց եւ իրողություն դարձավ 2007-ի վերջին: Արտաքին սպառնալիքների եւ ներքին անկայունության նմանօրինակ բարդ հետնապատկերի ներքո հարավկովկասյան երեք պետությունները փորձում են արտաքին այնպիսի քաղաքականություն վարել, որը հիմնված կլինի իրենց կողմից հաշվարկվող տարբեր ազգային շահերի հարմարեցման վրա: Երեք երկրների արտաքին քաղաքական կողմնորոշման հետագծի արմատները տանում են դեպի տարատեսակ ազգային շահեր եւ ռազմավարական հրամայականներ, կողմնորոշման քաղաքականություն: Եվ չնայած որ պետություններն ընտրել են տարբեր եւ որոշ դեպքերում միմյանց հակադրվող արտաքին քաղաքական ուղեգծեր, բոլոր երեքն էլ կիսում են մի քանի ընդհանուր կարեւոր գործոններ: Կարեւոր ընդհանուր գործոնների շարքում պետք է նշել տարբեր աստիճանների արտաքին միջամտություններն ու ազդեցությունները, սկսած Ռուսաստանի կողմից «մերձավոր արտերկրում» տնտեսական եւ ռազմական ուժի վերահաստատումից եւ վերջացրած Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ազդեցությունը հաստատելու եւ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու պետությունների հետ կապերի խորացման` Թուրքիայի նկրտումներով: Այս պարագայում պաշտոնական Թբիլիսին գիտակցում է, որ տարածաշրջանային ուժային հավասարակշռությունն արդեն վաղուց վերաձեւման ազդանշաններ է ցուցադրում եւ առաջին հերթին, Հարավային Կովկասում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դերակատարման ազդեցության ներքո, հետեւաբար ինքը կարող է Արեւմուտքի` տարածաշրջանում հիմնովին հաստատվելու քաղաքական առաջամարտիկի դերը ստանձնել` այդ կերպ լուծելով տարածաշրջանում առկա նաեւ սեփական խնդիրները: Այլ է իրավիճակը Ադրբեջանի պարագայում: Մի շարք փորձագետներ գտնում են, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար առավել հետաքրքրություն է ներկայացնում եւ ավելի գործուն է Դաշինքի հետ իր փոխհարաբերություններում, քան Վրաստանը: Մեր կարծիքով, սակայն, Դաշինքի համար այս երկու երկրները նմանատիպ նշանակություն ունեն. Ադրբեջանը նավթի եւ գազի պաշարներ ունի, իսկ Վրաստանն օգնում է դրանց փոխադրմանը: Ըստ ոլորտի փորձագետների, այն երկիրը, որը վերահսկում է «անկայուն» Վրաստանը, վերահսկում է ողջ Հարավային Կովկասը: Հետեւաբար «վրացական» գործոնի անկանխատեսելիությունը հեռանկարում կարող է նպաստել Ադրբեջանի անկախությունը վտանգող իրական գործոնի ձեւավորմանը: Ակնհայտ է, որ «կենսական միջանցքի» գործառույթի տեսանկյունից Վրաստանը Ադրբեջանի համար առավել կարեւոր է, քան` Ադրբեջանը Վրաստանի համար, ընդ որում ուժային նմանօրինակ հավասարակշռությունը պահպանվում է ուժային հարաբերակցության տարաբնույթ տիպօրինակների պայմաններում: Եվ այդ պատճառով, թերեւս, Բաքուն, ինչպես ոչ ոք, շահագրգիռ է Թբիլիսիի փաստացի անկախությամբ:
Բացի «հայացք դեպի ՆԱՏՕ» ռազմավարական ընտրությունից, պաշտոնական Թբիլիսիի եւ Բաքվի մոտեցումները Դաշինքի հետ հարաբերություններում համընկնում են նաեւ մեկ այլ խնդրի լուծման տրամաբանության միջակայքում: Դա հակամարտությունների լուծման հիմնահարցն է: Դաշինքն ակտիվ դիրքորոշում չի զբաղեցնում սառեցված կոնֆլիկտների լուծման հարցում` գտնելով, որ հակամարտությունների լուծումը վերաբերում է միջազգային այլ կազմակերպությունների` մասնավորապես ԵԱՀԿ-ին եւ ՄԱԿ-ին: Այսինքն, օրինակ Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները, թե ՆԱՏՕ-ն ԼՂ հարցի լուծման նպատակով Ադրբեջանին ռազմական օգնություն կցուցաբերի, իրատեսական չեն: Այս առումով ՆԱՏՕ-ի գործողությունները Հարավսլավիայում բավականին գրավիչ էին Ադրբեջանի համար, սակայն պետք է գիտակցել, որ կարգավորման Կոսովոյի տիպօրինակն անընդունելի է ղարաբաղյան հակամարտության պայմաններում. Դաշինքը այստեղ ուժային մեթոդներ չի կիրառի: Նախեւառաջ այս տարբերակը անիրականանալի է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների յուրահատկության տեսանկյունից, քանի որ ՆԱՏՕ-ի ուժային միջամտությունը տարածաշրջանի գործերին կհանգեցնի ՌԴ-ի` «մեղմ ասած» բացասական արձագանքին` խթանելով Կրեմլի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության կտրուկ սրում, այն դեպքում, երբ հարաբերությունները` կապված ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ, արդեն իսկ սառն են: Հարավկովկասյան քաղաքական տարածությունում Դաշինքի ամենից հավասարակշռված եւ քաղաքականապես զուսպ հարաբերությունները Հայաստանի հետ են` առկա են բավական կայուն եւ համաչափ զարգացման հարաբերություններ: ՀՀ-ն 1994-ին ստորագրելով «ԳՀԽ» շրջանակային փաստաթուղթը, իսկ 1997-ին՝ Եվրատլանտյան գործակցության խորհրդի (ԵԱԳԽ) հիմնարար փաստաթուղթը, դարձավ ԳՀԽ ծրագրի մասնակիցներից եւ ԵԱԳԽ հիմնադիր պետություններից մեկը: Ներկայումս Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերջնահանգրվանը «Անհատական գործակցության գործողությունների (IPAP)» ծրագիրն է: Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն եվրատլանտյան տարածաշրջանի կենտրոնական կազմակերպություններից է եւ սահմանակից է Հայաստանին: Ուստի, հարաբերությունների զարգացումն այդ կազմակերպության հետ կարեւորվում է, թե՛ միջազգային հարաբերություններում եւ, մասնավորապես, եվրոպական գործերում Հայաստանի ակտիվ ներգրավման եւ թե՛ ՀՀ-ի անվտանգության ապահովման առումով: Եվրատլանտյան տարածաշրջանում Հայաստանի ակտիվ ներգրավման եւ մեկուսացման վտանգից խուսափելու տեսանկյունից կարեւորվում է նաեւ Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱԳԽ շրջանակներում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Կրավորական պահվածքը տվյալ ատյանում կարող է լրջորեն խաթարել Հայաստանի վարկն ու հեղինակությունը՝ տեղիք տալով եվրոպական երկրների շրջանում ՀՀ-ի մասին անբարենպաստ պատկերացումների ձեւավորմանը: Միաժամանակ, ակտիվ մասնակցությունը ԳՀԽ-ին, ԵԱԳԽ-ին եւ IPAP-ին կվկայի արեւմտյան արժեքների ու եվրոպական երկրների ընտանիքի լիարժեք անդամ դառնալու նկատմամբ ՀՀ-ի հանձնառության մասին:
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ակտիվացումը, դրական հետեւանքների հետ մեկտեղ, Հայաստանի համար կարող է ունենալ նաեւ որոշ բացասական անդրադարձներ, որոնք հիմնականում պայմանավորված են ՀՀ-ի համար առաջնային գործընկեր Ռուսաստանի կողմից այդ հարցում ցուցաբերվող նախանձախնդիր վերաբերմունքով: Այս կապակցությամբ հարկ է ընդգծել, որ Հայաստան-Դաշինք հարաբերությունները տեղավորվում են ԳՀԽ շրջանակային փաստաթղթի, ԵԱԳԽ հիմնարար փաստաթղթի եւ 2005-ի դեկտեմբերից նաեւ` «Անհատական համագործակցության գործողությունների» ծրագրի միջակայքում: 2002 թ. Պրահայի գագաթաժողովից հետո ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը նշեց. «Հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ն այսօր այդ կարգի կառույցներից ամենաազդեցիկ ու հզորն է, հետեւաբար այն որոշակի ազդեցություն կունենա ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա»: Չնայած սրան, ՀՀ ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ «Դաշինքին անդամակցելու հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում ներկայումս դրված չէ», սակայն ակնհայտ է, որ ՀՀ-ի դիրքորոշումը այնուամենայնիվ փոփոխություններ կրել է. մի քանի տարի առաջ նման հայտարարության մեջ բացակայում էր «ներկայումս» բառը: Մյուս կողմից ՀՀ-ն գիտակցում է, որ դեպի Դաշինք իրական քայլ անելուց հետո դժվար կլինի հետ դառնալ: Իսկ հիմնական գործոնը, որ ազդում է Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ հարաբերման տիպի, միջակայքի եւ բնույթի վրա, ռուսական ղեկավարության դիրքորոշումն է, անտեսել որը Երեւանը չի կարող եւ դեռեւս չի ցանկանում: Վրաց-ռուսական հարաբերությունների կտրուկ սրման պատճառներից մեկը վերջին տարիներին ոչ այնքան Մոսկվայի կայսերապաշտական հավակնություններն էին, որքան վրացական ղեկավարության արեւմտամետ քաղաքականությունը, որը հրապարակայնորեն անտեսում է ՌԴ-ի շահերը Հարավային Կովկասում: Ակնհայտ է, որ Հայաստանը նման ճանապարհով չի գնա: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում եւ ՆԱՏՕ-ում լավ հասկանում են, որ եթե չլիներ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը, ապա Հայաստանը, թերեւս, Կովկասում առաջին երկիրը կլիներ, որը կձգտեր անդամակցել Դաշինքին: Հետեւաբար Արեւմուտքը պետք է աջակցի ՀՀ-ին նվազեցնելու կախվածությունը էներգետիկ եւ հաղորդակցային ոլորտներում, որպեսզի Հայաստանը խուսանավման առավել մեծ հնարավորություններ ունենա Դաշինքի հետ իր հարաբերություններում: Սակայն այս պարագայում հարկ է հիշել ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանի հիմնավոր այն դիտարկումը, որ. «Եթե պատահի այնպես, որ Վրաստանը եւ Ադրբեջանը վերջիվերջո դառնան Դաշինքի անդամ, իսկ Հայաստանը` ոչ, ապա ակնհայտ է, որ դա կհանգեցնի Կովկասում բաժանարար նոր գծերի ստեղծմանը: Այս հարցերը անհանգստացնում են ոչ միայն մեզ, այլ նաեւ ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին եւ ՌԴ-ին եւ հատկապես այդ պատճառով նրանք կլինեն առավել զգույշ եւ կփորձեն զերծ մնալ նմանօրինակ դիպաշարերից»: Հետեւաբար, քանի դեռ Հայաստանն իր առջեւ չի դրել ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր, ՀՀ-ի համագործակցությունը Դաշինքի հետ չի հակասում ՀՀ-ի հարաբերություններին ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ին անդամակցությանը: Նման իրավիճակում հարկ է նկատել, որ այսօր ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ առկա են լուրջ հակասություններ, որոնք տարածաշրջանում իրենց բացասական անդրադարձների առումով կարող են բացասական բնույթի լուրջ տեղաշարժերի պատճառ հանդիսանալ: Հարաբերությունների նման սրման դեպքում ՀՀ-ը, թեկուզեւ ոչ իր կամքով, ստիպված կլինի հրաժարվել կոմպլեմենտարության սկզբունքից եւ ընտրություն կատարել ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Երբ դա կլինի, ցույց կտան ռազմավարական ուժային կենտրոնների այն փոփոխությունները, որոնք տեղի կունենան ոչ միայն Հարավային Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում, այլեւ եվրասիական ողջ խաղատախտակում:
- ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, Քաղաքագիտության թեկնածու
ԱԴԱՄ ՇԻՖԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ
4Կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծ է ներկայացրել, որով պահանջվում է ԱՄՆ-ի նախագահից եւ պետքարտուղարից կոչ անել Թուրքիային անմիջապես վերացնել Հայաստանի շարունակվող շրջափակումը: «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի ...ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում փախստականների եւ բռնի տեղահանվածների ու նրանց հետնորդների Աբխազիա վերադառնալու մասին վրացական բանաձեւի առնչությամբ տարբեր երկրների քվեարկության ընթացքում, ըստ Վրաստանի նախագահի, ...«ՎԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»
Հ. Չ. 1Մայիսի 14-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր Վանա լճի ափին հայերի համար տուրիստական ավան կառուցելու նախաձեռնության մասին: Տեղեկության համար հիմք էր ծառայել թուրքական «Միլլիեթ» թերթի մայիսի 13-ի հրապարակումը: ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վլադիմիր Պուտինը, դառնալով վարչապետ, ի պաշտոնե գլխավորապես կկենտրոնանա տնտեսական խնդիրների լուծման վրա: Արտաքին քաղաքականությունը կդառնա նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մենաշնորհը: Բնականաբար, համաշխարհային ...ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՈրքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համարվեն «մեկ ազգի երկու պետություն», որոնց Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի համադրմամբ այսպես կոչված միեւնույն ազգին պատկանող պետությունների թիվը հասնի ...ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ. 4Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ երեկ հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել «Արմենտելի» դեմ ինտերնետ պրովայդերների հարուցած վարույթի առնչությամբ: Այն վարել է հանձնաժողովի ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐՎԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ
Հայ-գերմանական երկկողմ համագործակցության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 74 միլիոն եվրո վարկ, որը կուղղվի էներգետիկայի, ֆինանսական, ջրամատակարարման եւ ջրահեռացման, առողջապահության ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մ. Մ.Մայիսի 27-ին Երեւանում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստին կմասնակցեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի եւ ԼՂՀ վարչապետները, ԱԳՆ եւ ֆինանսների նախարարները, ...«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՆԻ ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ»
Ա. Մ.Գազի սուբսիդավորման հետեւանքով դրա գնի բարձրացմանն ու ընդհանրապես թանկացումների թեմային երեկ անդրադարձավ եւ իր գնահատականները տվեց «Ուրբաթ» ակումբի հյուրը՝ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ...ԸՍՏ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄարտի մեկի դեպքերի անկախ եւ անաչառ հետաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, երթերի եւ ցույցերի օրենքի քննարկում եւ մի քանի պահանջներ, որոնք ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համար առաջնային խնդիրներից ...ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀասարակությունում եղած հետմարտիմեկյան սպասումները հավասարակշռելու քայլերից մեկը կարելի է համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին օրենքի նախագծի` արտակարգ իրավիճակում արված ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆԺԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը երկու օր է, ինչ հացադուլ է հայտարարել գլխավոր դատախազության դիմաց: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ պահանջում է անհրաժեշտ բժշկական օգնություն ...«ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիՏարեցներին ու ծերերին տարբեր կարգի աջակցությանը կարեւոր տեղ է տրված «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրերում: Դրանցից մեկը «Արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ծերերի համար» ծրագիրն ...ՌԵԺԻՍՈՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՕՖԵԼՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԼրացավ անվանի կինոռեժիսոր Լեւոն Իսահակյանի ծննդյան 100-ամյակը: Մեկ դար հետաքրքրական եւ լիարժեք ապրած տարիներ, որոնց մեծ մասն անմնացորդ նվիրաբերվել է հայկական կինոարվեստին: Նա Գյումրիում է ծնվել 1908-ի ...«ՓԵԼԵՇՅԱՆԻ ՖԻԼՄԵՐՈՒՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՌԱՉԸ ԿԱ»
ՄԱՐԻԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ«Նարեկացի» արվեստի միությունը դարձյալ իր գողտրիկ սրահ էր հրավիրել կինեմատոգրաֆի սիրահարներին՝ ներկայացնելու մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Սկիզբ», «Մենք», «Բնիկներ», «Տարվա եղանակներ» ֆիլմերը: Հիմնականում ...«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ»-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ԹեհրանԷջմիածնի «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնը բարեգործական է: 200 սաներն անվճար են սովորում այնտեղ: Թատրոնը չորս տարվա անցյալ ունի եւ բազում հյուրախաղեր է ունեցել: Թեհրանի Հայ մարզամշակութային «ՐաՖՖի» համալիրի ...ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Մեծ գրողի մահվան քսանյոթերորդ տարելիցն է եւ կարծես երկինքն էլ է սգում: Վիլյամ Սարոյանը վիթխարի անհատականություն է, նրա գաղափարները, գրականությունը, հումանիզմը հավերժական են: Սարոյանական տարվա միջոցառումների ...ՕՏԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆԸ ԲԱՐԴ ԼԵԶՈՒ Է, ՈՐԻՆ ԱՐԺԵ ՏԻՐԱՊԵՏԵԼ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵրեւանի պետական համալսարանի օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը գործում է 1961 թվականից, մինչ օրս այնտեղ ուսանել է արտասահմանցի ավելի քան 6000 ուսանող, այդ թվում՝ 2600 սփյուռքահայ, որոնք ...ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ
Հայաստանում մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը Երեւանի եւ մարզերի բոլոր թանգարանների մուտքը այցելուների համար ազատ կլինի: Ըստ «Նոյյան տապանի», Հայաստանում ներկայումս գործում են 110 ...ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍԸ
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոսՆ. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղաԼրացավ նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության եւ կրթության ականավոր գործիչ եւ կազմակերպիչ Սերգեյ Նիկիտի Մերգելյանի ծննդյան ը: Նա ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1941-ին Մերգելյանի ընտանիքը մշտական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԵՋ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՏարեկան մեր երկրում պաշարվում է շուրջ 15 000 պայմանական միավոր արյան բաղադրամաս, որի զգալի մասը պահվում է արյունաբանական կենտրոնի արյան բանկում, իսկ մնացածը` մարզերում: Անցած տարի արյուն հանձնելու համար ...ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ Ս. ՆՈՐԱՇԵՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնել Թբիլիսիում գտնվող Ս. Նորաշեն հայկական եկեղեցու եւ դրան հարող տարածքի հանդեպ վրաց եկեղեցու հոգեւորական Թարիել Սիկինչելաշվիլու ոտնձգության կապակցությամբ: ...ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄայիսի 22-27-ը Հայաստանում կանցկացվի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի էլիտար փուլը: Հայաստանի պատանեկան հավաքականն ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Իսպանիայի, Ուկրաինայի ...ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայի շախմատի մրցաշարի 8-րդ տուրն էլ հաջողություն չբերեց Լեւոն Արոնյանին: Ավելին, Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում Արոնյանը սպիտակներով անհաջողության մատնվեց` 44-րդ քայլում ի նշան պարտության կանգնեցնելով ...ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՏՈՒՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Քարամյանը ոչ-ոքի ավարտելով պարտիան Հենրիկ Դանիելսենի հետ, վաստակեց 5 միավոր: Իսկ Յուրի Հայրապետյանը սեւերով պարտության մատնեց Մուստաֆա Նեզարին: Նա ունի ...ԵԹԵ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՉԻ ՀԱՄԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Մենք կարծում ենք, որ պետք է կատարվեն ԵԽԽՎ պահանջները` պետք է ազատ արձակվեն քաղաքական նկատառումներով կալանավորված մեր ընկերները, փոփոխվի հանրահավաքների մասին օրենքը, միջազգային անկախ հետաքննություն անցկացվի` ...ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՍԱԽՈՍԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱԱԾ մարմինները երեկ բացահայտել են բուհական համակարգում կաշառակերության դեպք: Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականություն ...ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԱՏՕ. PRO, ET CONTRA
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, Քաղաքագիտության թեկնածու«Ոչ ոք չգիտե, թե Խորհրդային Ռուսաստանը եւ միջազգային կոմունիստական կազմակերպությունն ի՞նչ են մտադիր անել մոտ ապագայում, կամ ո՞րն է նրանց էքսպանսիայի սահմանագիծը... Բալթիկայից մինչեւ Ադրիատիկ ձգվում է ...ՆԱԽԱՀԱՎԵՐԺԻ ԾՆՈՒՆԴԸ
ԲՈՀԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ 1Տասնիններորդ դարի պատմագրությունը շրջանառության մեջ դրեց «Դասական արեւելք» հասկացությունը: Դա հստակ եզրագիծ ունեցող մի տարածք էր, որն ընդգրկում էր Արեւելյան Լեւանտի երկրները (այսինքն` Սիրիան եւ Պաղեստինը), ...ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՇՆԱՁՈՒԿ ՌԱԴՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀոկտեմբերյանցի Ռադոն 11 տարեկան էր, երբ հայրն ամուսնալուծվեց. մնացին տատը, մայրը, հաշմանդամ ավագ եղբայրը, ինքը ու երեք կրտսեր քույրերը: Բազմանդամ ընտանիքը պահել էր պետք, եւ այս հոգսն ստանձնեց Ռադոն: Մի ...ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔԻՑ` ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ1993-ի ցուրտ ու խավարին, ի թիվս շատերի, Հայաստանից Ռուսաստան արտագաղթեց նաեւ Տիգրան Յաշայի Ներսիսյանը: Զբաղմունքի փնտրտուքներում ծանոթներից մեկից լսեց, որ մերձմոսկովյան Մոժայսկ քաղաքի կոլտնտեսությունում ...ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՎՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ
ԱՐԵԳ ԵԱՓՈՒՃԵԱՆ 1Անցեալ տարի թուղթին յանձնեցի մտորումներ, ուր առարկեցի, թէ հայերս մեր բոլոր ճիգերը կեդրոնացուցած ենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ եւ զայն անիրաւօրէն դարձուցած սակարկութեան առարկայ: Փոխարէնը՝ ...ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ,
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆն ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: ն ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: չեմ գնում` առանց այդ ...ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՀայ մարդն այսօր գինի գործածում է սակավաքանակ, շատ ավելի մեծ տեղ նրա կենցաղում զբաղեցնում է օղին: Հայաստանում այսօր մեկ շնչին բաժին է հասնում 1 լ գինի, Եվրոպայում` 50 լ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
«Յուրեժիանեթ.օրգ» , 25 ապրիլի 2008 թ., Աղբյուրը` (Eurasianet.org) Ջոշուա Կուչերա (Joshua Kucera)Ամերիկայի թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունը Միացյալ Նահանգներում՝ ակնհայտորեն ձգտելով հակադրվել ԱՄՆ կոնգրեսի վրա իրենց հակառակորդների՝ ամերիկահայերի խմբերի ...ԴՐՎԱԳՆԵՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀոգեբույժՀայտնի է, որ գեներալ Անդրանիկը քաջ զորավար լինելուց եւ փայլուն ռազմական գիտելիքների տիրապետելուց բացի, ունեցել է նաեւ հարուստ բժշկական գիտելիքներ: Նրան հայտնի են եղել բանակը ամբողջությամբ եւ առանձին զինվորներին ...
«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԵԽԽՎ-Ն՝ ԾԱՆՈԹ ԱՆԾԱՆՈԹԸ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-ԵրեւանՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՆ, ՀԱՅԱԶԳԻ ՌՈՒՍ ԶԱՎԱԿՆ ՈՒ ՌԻՆԳԻ ԱՍՊԵՏԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

