
ՕՏԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆԸ ԲԱՐԴ ԼԵԶՈՒ Է, ՈՐԻՆ ԱՐԺԵ ՏԻՐԱՊԵՏԵԼ
Երեւանի պետական համալսարանի օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը գործում է 1961 թվականից, մինչ օրս այնտեղ ուսանել է արտասահմանցի ավելի քան 6000 ուսանող, այդ թվում՝ 2600 սփյուռքահայ, որոնք հետագայում մասնագիտական կրթություն են ստացել Հայաստանի տարբեր բուհերում: Կրթության եւ գիտության նախարարության սփյուռքի բաժնի վարիչ Հրաչ Թադեւոսյանի ասելով, գերակշռող են եղել Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Սիրիայից եկած ուսանողները, որոնց կողքին վերջին տարիներին հայտնվել են Չեխիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Մ. Նահանգներից եկածները: «Իհարկե, նրանք հատուկենտ են, բայց կան: Տարեցտարի նրանց թիվը ավելանում է, իհարկե, ոչ կտրուկ, բայց ավելանում է: Դա լուրջ հիմնահարց է, որն այս գիտաժողովը համապարփակ կքննարկի, մանավանդ որ ներառված են բոլոր տեսանկյունները: Դրանք մեզ համար իրոք կարեւոր են իրականացվող քաղաքականությունը արժեւորելու եւ հետեւություններ անելու առումներով», նախապատրաստական ֆակուլտետի դահլիճում երեկ հրավիրված «Օտարերկրացիների ուսուցումը Հայաստանում. հիմնախնդիրներ եւ լուծումներ» միջազգային երկօրյա գիտաժողովի առաջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բայադյանը: Նախապատրաստական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Կամո Աթայանը նշեց, որ այս պահին ունեն 85 ուսանող՝ մագիստրոսներ, ասպիրանտներ: «Եթե ուսանողը ցանկանում է սովորել, ասենք, կիրառական մաթեմատիկա կամ հայագիտություն, սկզբում ուսումնասիրում է առարկաների բլոկը, շաբաթական մոտ 32-36 ժամ, տարեվերջին քննություն հանձնելով տվյալ բուհ ընդունվելու համար պարտադիր առարկաներից, ընդունվում է տվյալ բուհ: Ուսման վարձը արտերկրի ուսանողի համար 400 հազար դրամ է, իսկ հարեւան երկրների համար՝ 350 հազար: Կեցության եւ սննդի ծախսերն այդ գումարի մեջ չեն մտնում, ամեն մի ուսանող ինքն է հոգում իր կարիքները, սակայն առկա պայմանները բարելավման կարիք ունեն եւ եվրոպական մակարդակին հասնելու համար պետք է միջոցներ ներդնենք»:
Թեպետ հանրակացարանի շենքում գործող ֆակուլտետը գտնվում է Ավանում, այն էլ այնպիսի հատվածում, ուր ոչ մի ավտոբուս չի հասնում, բայց մեզ հետ զրուցող ուսանողներից եւ ոչ մեկը դժգոհություն չհայտնեց պայմաններից: Հայաստանում նրանց լավ են ընդունում, մարդկանց վերաբերմունքը ջերմ է, միակ դժվարությունը հայերեն սովորելն է: Առաջին նիստից հետո ուսանողների մի մասը բեմ ելավ գիտաժողովի մասնակիցների առջեւ հայկական բանաստեղծության նմուշներից կարդալու, ժողովրդական երգեր երգելու, նույնիսկ թառ նվագելու, սակայն անմիջական զրույցի ժամանակ ոչ բոլորն էին համաձայնում հայերեն խոսել: Իրանից եկած Ալին նախընտրեց խոսել անգլերեն, որովհետեւ ընդամենը 6 ամիս է սովորում հայերեն:
Իմ զրուցակիցներից ամենաքաջը Պետերբուրգի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսից Հայաստան եկած Էլյա Պոնոմորյովան էր, որն ինձ զարմացրեց իր վարժ հայերենով. «Իմ մասնագիտությունը կովկասագիտությունն է, դրա համար սովորում եմ հայերեն ու վրացերեն: Այստեղ եմ անցած տարվա սեպտեմբերից, եկել եմ մեկ տարի այստեղ մնալու եւ հայերենս զարգացնելու: Երբ նոր էի եկել, զգում էի, որ Հայաստանը մի նոր աշխարհ է ինձ համար, բայց այստեղ շատ շուտ նոր ընկերներ գտա եւ ինձ զգացի տանը: Չեմ կարող ասել, թե հայերենը հեշտ լեզու է, դժվար է, բայց արժե սովորել: Ինքս շատ եմ հետաքրքրվում հայ գրականությամբ եւ ապագայում ուզում եմ ուսումնասիրել»: Ազգությամբ հույն Մարիանա Վիանելլոն Իտալիայում սովորում է հայկական կինո, թեզ է պաշտպանում Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի վերաբերյալ: Եկել է այստեղ սովորելու հայերեն եւ ռուսերեն: Հայերեն խոսում է դժվարությամբ, բայց հույս ունի, որ շատ աշխատելու դեպքում լավ կխոսի: «Սիրում եմ Հայաստանը, հայկական կինոն, հուլիսին անպայման կմասնակցեմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին»:
Օտարերկրյա ուսանողներին՝ պարսիկներին, թուրքերին, նաեւ պարսկահայերին ու իրաքահայերին, սիրիահայերին երկար տարիներ հայերեն դասավանդելով, լեզվաբան Հայկանուշ Մեսրոպյանը հանդիպել է մի շարք խնդիրների: Նա կարծում է, որ ամենից առաջ անհրաժեշտ է պարզել, թե «ո՞ր երկրից եւ ի՞նչ նպատակով է եկել օտարերկրացին, ի՞նչ դավանանք եւ բարքեր կրող է: Դիմորդներ կան, որոնք Հայաստան են գալիս մատչելի գներով անգլերեն ու ռուսերեն սովորելու եւ հույս ունեն, որ հայերեն կարող են սովորել հայկական միջավայրում: Առավել հուսալի եւ շահավետ համագործակցություն ստեղծելու նպատակով անհրաժեշտ է օտարերկրացուն դարձնել բուհական կյանքի աշխույժ մասնակից, նրան ընդգրկել արվեստի եւ արհեստագործական խմբակներում: Քննարկման այլ համալիր է հայազգի դիմորդների՝ իրաքահայերի, սիրիահայերի եւ պարսկահայերի ուսուցման խնդիրը: Նրանց հետ շփվելիս նկատել եմ, որ նպատակը ոչ միշտ է բուհական կրթություն ստանալը: Հայրենի հողին ընտելանալու խնդիրն է հիմնականում հուզում այդ երիտասարդների ծնողներին: Ուսման ընթացքում պետք է տարբերակել պարսկահային սիրիահայից եւ իրաքահայից: Պարսկահայն արեւելահայ է, եւ հարկ է, որ նրա հետ դասավանդումը կատարվի համաձայն արեւելահայերենի եւ դասական ուղղագրության պարսկահայ տարբերակի առանձնահատկությունների: Իրաքից եւ Սիրիայից եկած հայերը խոսում են արեւմտահայերեն ու գրում են մեսրոպյան ավանդական ուղղագրությամբ: Սփյուռքահայ ուսանողները բավականին գիտելիքներ ունեն հայոց լեզվից եւ գրականությունից, նրանց օտարազգիների հետ նույն դասաժամին պարապելն արդյունավետ չէ: Շատ կարեւոր է նաեւ միջնորդ լեզվի հարցը: Հարկ է, որ պարսիկներին ու արաբներին դասավանդողները որոշակի գիտելիքներ ունենան ոչ միայն այդ լեզուներից, այլեւ այդ ժողովուրդների պատմությունից»:
- ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԴԱՄ ՇԻՖԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ
4Կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծ է ներկայացրել, որով պահանջվում է ԱՄՆ-ի նախագահից եւ պետքարտուղարից կոչ անել Թուրքիային անմիջապես վերացնել Հայաստանի շարունակվող շրջափակումը: «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի ...ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում փախստականների եւ բռնի տեղահանվածների ու նրանց հետնորդների Աբխազիա վերադառնալու մասին վրացական բանաձեւի առնչությամբ տարբեր երկրների քվեարկության ընթացքում, ըստ Վրաստանի նախագահի, ...«ՎԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»
Հ. Չ. 1Մայիսի 14-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր Վանա լճի ափին հայերի համար տուրիստական ավան կառուցելու նախաձեռնության մասին: Տեղեկության համար հիմք էր ծառայել թուրքական «Միլլիեթ» թերթի մայիսի 13-ի հրապարակումը: ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վլադիմիր Պուտինը, դառնալով վարչապետ, ի պաշտոնե գլխավորապես կկենտրոնանա տնտեսական խնդիրների լուծման վրա: Արտաքին քաղաքականությունը կդառնա նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մենաշնորհը: Բնականաբար, համաշխարհային ...ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՈրքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համարվեն «մեկ ազգի երկու պետություն», որոնց Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի համադրմամբ այսպես կոչված միեւնույն ազգին պատկանող պետությունների թիվը հասնի ...ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ. 4Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ երեկ հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել «Արմենտելի» դեմ ինտերնետ պրովայդերների հարուցած վարույթի առնչությամբ: Այն վարել է հանձնաժողովի ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐՎԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ
Հայ-գերմանական երկկողմ համագործակցության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 74 միլիոն եվրո վարկ, որը կուղղվի էներգետիկայի, ֆինանսական, ջրամատակարարման եւ ջրահեռացման, առողջապահության ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մ. Մ.Մայիսի 27-ին Երեւանում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստին կմասնակցեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի եւ ԼՂՀ վարչապետները, ԱԳՆ եւ ֆինանսների նախարարները, ...«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՆԻ ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ»
Ա. Մ.Գազի սուբսիդավորման հետեւանքով դրա գնի բարձրացմանն ու ընդհանրապես թանկացումների թեմային երեկ անդրադարձավ եւ իր գնահատականները տվեց «Ուրբաթ» ակումբի հյուրը՝ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ...ԸՍՏ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄարտի մեկի դեպքերի անկախ եւ անաչառ հետաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, երթերի եւ ցույցերի օրենքի քննարկում եւ մի քանի պահանջներ, որոնք ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համար առաջնային խնդիրներից ...ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀասարակությունում եղած հետմարտիմեկյան սպասումները հավասարակշռելու քայլերից մեկը կարելի է համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին օրենքի նախագծի` արտակարգ իրավիճակում արված ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆԺԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը երկու օր է, ինչ հացադուլ է հայտարարել գլխավոր դատախազության դիմաց: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ պահանջում է անհրաժեշտ բժշկական օգնություն ...«ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիՏարեցներին ու ծերերին տարբեր կարգի աջակցությանը կարեւոր տեղ է տրված «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրերում: Դրանցից մեկը «Արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ծերերի համար» ծրագիրն ...ՌԵԺԻՍՈՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՕՖԵԼՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԼրացավ անվանի կինոռեժիսոր Լեւոն Իսահակյանի ծննդյան 100-ամյակը: Մեկ դար հետաքրքրական եւ լիարժեք ապրած տարիներ, որոնց մեծ մասն անմնացորդ նվիրաբերվել է հայկական կինոարվեստին: Նա Գյումրիում է ծնվել 1908-ի ...«ՓԵԼԵՇՅԱՆԻ ՖԻԼՄԵՐՈՒՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՌԱՉԸ ԿԱ»
ՄԱՐԻԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ«Նարեկացի» արվեստի միությունը դարձյալ իր գողտրիկ սրահ էր հրավիրել կինեմատոգրաֆի սիրահարներին՝ ներկայացնելու մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Սկիզբ», «Մենք», «Բնիկներ», «Տարվա եղանակներ» ֆիլմերը: Հիմնականում ...«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ»-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ԹեհրանԷջմիածնի «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնը բարեգործական է: 200 սաներն անվճար են սովորում այնտեղ: Թատրոնը չորս տարվա անցյալ ունի եւ բազում հյուրախաղեր է ունեցել: Թեհրանի Հայ մարզամշակութային «ՐաՖՖի» համալիրի ...ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Մեծ գրողի մահվան քսանյոթերորդ տարելիցն է եւ կարծես երկինքն էլ է սգում: Վիլյամ Սարոյանը վիթխարի անհատականություն է, նրա գաղափարները, գրականությունը, հումանիզմը հավերժական են: Սարոյանական տարվա միջոցառումների ...ՕՏԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆԸ ԲԱՐԴ ԼԵԶՈՒ Է, ՈՐԻՆ ԱՐԺԵ ՏԻՐԱՊԵՏԵԼ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵրեւանի պետական համալսարանի օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը գործում է 1961 թվականից, մինչ օրս այնտեղ ուսանել է արտասահմանցի ավելի քան 6000 ուսանող, այդ թվում՝ 2600 սփյուռքահայ, որոնք ...ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ
Հայաստանում մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը Երեւանի եւ մարզերի բոլոր թանգարանների մուտքը այցելուների համար ազատ կլինի: Ըստ «Նոյյան տապանի», Հայաստանում ներկայումս գործում են 110 ...ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍԸ
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոսՆ. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղաԼրացավ նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության եւ կրթության ականավոր գործիչ եւ կազմակերպիչ Սերգեյ Նիկիտի Մերգելյանի ծննդյան ը: Նա ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1941-ին Մերգելյանի ընտանիքը մշտական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԵՋ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՏարեկան մեր երկրում պաշարվում է շուրջ 15 000 պայմանական միավոր արյան բաղադրամաս, որի զգալի մասը պահվում է արյունաբանական կենտրոնի արյան բանկում, իսկ մնացածը` մարզերում: Անցած տարի արյուն հանձնելու համար ...ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ Ս. ՆՈՐԱՇԵՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնել Թբիլիսիում գտնվող Ս. Նորաշեն հայկական եկեղեցու եւ դրան հարող տարածքի հանդեպ վրաց եկեղեցու հոգեւորական Թարիել Սիկինչելաշվիլու ոտնձգության կապակցությամբ: ...ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄայիսի 22-27-ը Հայաստանում կանցկացվի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի էլիտար փուլը: Հայաստանի պատանեկան հավաքականն ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Իսպանիայի, Ուկրաինայի ...ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայի շախմատի մրցաշարի 8-րդ տուրն էլ հաջողություն չբերեց Լեւոն Արոնյանին: Ավելին, Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում Արոնյանը սպիտակներով անհաջողության մատնվեց` 44-րդ քայլում ի նշան պարտության կանգնեցնելով ...ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՏՈՒՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Քարամյանը ոչ-ոքի ավարտելով պարտիան Հենրիկ Դանիելսենի հետ, վաստակեց 5 միավոր: Իսկ Յուրի Հայրապետյանը սեւերով պարտության մատնեց Մուստաֆա Նեզարին: Նա ունի ...ԵԹԵ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՉԻ ՀԱՄԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Մենք կարծում ենք, որ պետք է կատարվեն ԵԽԽՎ պահանջները` պետք է ազատ արձակվեն քաղաքական նկատառումներով կալանավորված մեր ընկերները, փոփոխվի հանրահավաքների մասին օրենքը, միջազգային անկախ հետաքննություն անցկացվի` ...ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՍԱԽՈՍԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱԱԾ մարմինները երեկ բացահայտել են բուհական համակարգում կաշառակերության դեպք: Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականություն ...ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԱՏՕ. PRO, ET CONTRA
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, Քաղաքագիտության թեկնածու«Ոչ ոք չգիտե, թե Խորհրդային Ռուսաստանը եւ միջազգային կոմունիստական կազմակերպությունն ի՞նչ են մտադիր անել մոտ ապագայում, կամ ո՞րն է նրանց էքսպանսիայի սահմանագիծը... Բալթիկայից մինչեւ Ադրիատիկ ձգվում է ...ՆԱԽԱՀԱՎԵՐԺԻ ԾՆՈՒՆԴԸ
ԲՈՀԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ 1Տասնիններորդ դարի պատմագրությունը շրջանառության մեջ դրեց «Դասական արեւելք» հասկացությունը: Դա հստակ եզրագիծ ունեցող մի տարածք էր, որն ընդգրկում էր Արեւելյան Լեւանտի երկրները (այսինքն` Սիրիան եւ Պաղեստինը), ...ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՇՆԱՁՈՒԿ ՌԱԴՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀոկտեմբերյանցի Ռադոն 11 տարեկան էր, երբ հայրն ամուսնալուծվեց. մնացին տատը, մայրը, հաշմանդամ ավագ եղբայրը, ինքը ու երեք կրտսեր քույրերը: Բազմանդամ ընտանիքը պահել էր պետք, եւ այս հոգսն ստանձնեց Ռադոն: Մի ...ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔԻՑ` ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ1993-ի ցուրտ ու խավարին, ի թիվս շատերի, Հայաստանից Ռուսաստան արտագաղթեց նաեւ Տիգրան Յաշայի Ներսիսյանը: Զբաղմունքի փնտրտուքներում ծանոթներից մեկից լսեց, որ մերձմոսկովյան Մոժայսկ քաղաքի կոլտնտեսությունում ...ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՎՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ
ԱՐԵԳ ԵԱՓՈՒՃԵԱՆ 1Անցեալ տարի թուղթին յանձնեցի մտորումներ, ուր առարկեցի, թէ հայերս մեր բոլոր ճիգերը կեդրոնացուցած ենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ եւ զայն անիրաւօրէն դարձուցած սակարկութեան առարկայ: Փոխարէնը՝ ...ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ,
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆն ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: ն ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: չեմ գնում` առանց այդ ...ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՀայ մարդն այսօր գինի գործածում է սակավաքանակ, շատ ավելի մեծ տեղ նրա կենցաղում զբաղեցնում է օղին: Հայաստանում այսօր մեկ շնչին բաժին է հասնում 1 լ գինի, Եվրոպայում` 50 լ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
«Յուրեժիանեթ.օրգ» , 25 ապրիլի 2008 թ., Աղբյուրը` (Eurasianet.org) Ջոշուա Կուչերա (Joshua Kucera)Ամերիկայի թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունը Միացյալ Նահանգներում՝ ակնհայտորեն ձգտելով հակադրվել ԱՄՆ կոնգրեսի վրա իրենց հակառակորդների՝ ամերիկահայերի խմբերի ...ԴՐՎԱԳՆԵՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀոգեբույժՀայտնի է, որ գեներալ Անդրանիկը քաջ զորավար լինելուց եւ փայլուն ռազմական գիտելիքների տիրապետելուց բացի, ունեցել է նաեւ հարուստ բժշկական գիտելիքներ: Նրան հայտնի են եղել բանակը ամբողջությամբ եւ առանձին զինվորներին ...
ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Մ. Բ.ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ
Հ. Ծ.ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ՀԱՅԿԱԶԵԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԷՍԻ» 28-ՐԴ ՀԱՏՈՐԸ
Հ. Ծ.ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

