
ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում փախստականների եւ բռնի տեղահանվածների ու նրանց հետնորդների Աբխազիա վերադառնալու մասին վրացական բանաձեւի առնչությամբ տարբեր երկրների քվեարկության ընթացքում, ըստ Վրաստանի նախագահի, հստակ է դարձել, թե «ով է Վրաստանի ընկերը եւ ով է կանգնած նրա կողքին դժվար պահին»: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ Արեւմտյան Վրաստանում գտնվող Կուլեւիում նոր տերմինալի բացման արարողությանը, շնորհակալություն հայտնելով փաստաթղթին Ադրբեջանի աջակցության համար եւ ընդգծելով, որ տերմինալի բացումը իր եւ Իլհամ Ալիեւի համատեղ ծրագրերի իրականացումն է:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությանը ներկայացվեց Վրաստանի նախաձեռնած մի բանաձեւ, որը, ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, չնայած էթնիկ ծագմանը ճանաչում է փախստականների ու տեղահանվածների եւ նրանց հետնորդների իրավունքը՝ վերադառնալու Աբխազիա:
Մայիսի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանը 14 կողմ, 11 դեմ եւ 105 ձեռնպահ ձայներով ճանաչել է բոլոր փախստականների, ինչպես նաեւ տեղահանված անձանց ու նրանց հետնորդների` Աբխազիա վերադառնալու իրավունքը, անկախ նրանց ազգությունից: Ըստ Գլխավոր ասամբլեայի մամուլի հաղորդագրության, բանաձեւը խոր անհանգստություն է արտահայտում «Վրաստանի մաս Աբխազիայում առկա հակամարտությունից բխող ժողովրդագրական փոփոխությունների առիթով եւ ափսոսանք` մինչեւ հակամարտությունը ժողովրդագրական կազմը փոփոխելուն ուղղված փորձերի համար: Ասամբլեան ընդգծել է բոլոր փախստականների եւ տեղահանված մարդկանց կամավոր արագ տուն վերադարձը ապահովելու անհրաժեշտ ժամանակացույցի շուտափույթ մշակման հրատապ կարիքը:
Բանաձեւում ընդգծվում է նաեւ փախստականների եւ տեղահանվածների, այդ թվում` «էթնիկական զտման» զոհերի սեփականության իրավունքի պահպանման կարեւորությունը եւ կոչ է արվում բոլոր անդամ պետություններին իրենց իրավասության ներքո գտնվող մարդկանց հետ պահել Աբխազիայի եւ Վրաստանի տարածքում սեփականություն ձեռք բերելուց, ինչը կոտնահարի վերադարձողների իրավունքները:
Բանաձեւին կողմ են քվեարկել Ալբանիան, Ադրբեջանը, Չեխիան, Բալթյան երկրները, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Շվեդիան, Ուկրաինան եւ ԱՄՆ-ը: Դեմ քվեարկել են Հայաստանը, Բելառուսը, Կորեան, Հնդկաստանը, Մյանման, Ռուսաստանը, Սերբիան, Սուդանը, Սիրիան եւ Վենեսուելան:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 6-ին Հայաստանում Վրաստանի դեսպանորդ Գեորգի Սագանելիձեն բարձրաձայնեց Վրաստանի անհանգստությունը` այդ բանաձեւին Հայաստանի սպասվող «դեմի» առնչությամբ: Այդ ժամանակ դեսպանորդի հիմնական մոտեցումն այն էր, թե Հայաստանը չպետք է կանգնի Ռուսաստանի կողքին: Մինչդեռ բանաձեւում ուղղակիորեն ներառված են այնպիսի դրույթներ, որոնց Հայաստանը կողմ չէր կարող արտահայտվել որեւէ դեպքում:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը հիշեցրել է ասամբլեային, որ իր երկիրը դեմ է եղել օրակարգում այս հարցի ներառմանը, քանի որ այն տեղին չէր: Ըստ Հայաստանի ներկայացուցչի պարզաբանման, փախստականներն ու տեղահանվածները ամեն մի հակամարտության ամենաողբերգական հետեւանքն են, եւ Հայաստանը առանձնապես մտահոգված էր Աբխազիայից տեղահանվածներով, քանի որ այդ տարածքում նախկինում ապրել են տասնյակ հազարավոր հայեր:
1990-ականների կեսերին փորձեր են արվել վերադարձածներին տեղավորելու, սակայն այդ փորձերն իրենց նպատակին չհասան, քանի որ այդ հարցով սկսեցին զբաղվել նախքան հիմնական խնդիրներին անդրադառնալը: Հիմնարար խնդրի համակողմանի լուծման անհրաժեշտությունն անտեսելը հակառակ արդյունքն ունեցավ եւ կարող էր վտանգել հակամարտության լուծման գործընթացը:
Վրաստանը բավականին հետաքրքրական կեցվածք է որդեգրել Հայաստանի հանդեպ, ինչին ժամանակին հրավիրեցինք նաեւ Հայաստանում Վրաստանի դեսպանորդի ուշադրությունը: Խնդիրն այն է, որ հակահայկական գրեթե բոլոր բանաձեւերին Վրաստանը երբեք ձեռնպահ կեցվածքով չի արձագանքում, այլ միայն կողմ այն ժամանակ, երբ Հայաստանին առաջարկում էր այս բանաձեւի առնչությամբ «կառուցողական դիրքորոշում» դրսեւորել:
Եվ եթե գումարենք այն, ինչ տեղի է ունենում ներկայումս Թբիլիսիի հայկական չգործող Ս. Նորաշեն եկեղեցում, եւ կրկին հիշատակենք Միխեիլ Սաակաշվիլու խոսքերը բանաձեւի կապակցությամբ քվեարկությամբ բարեկամ ու ընկեր լինելու մասին, ակնհայտ է, որ հայ-վրացական հարաբերությունները սնամեջ են եւ մոտ չեն եղբայրական-բարեկամական լինելուն: Հ.Գ. ՀՀ ԱԳՆ-ն այս առնչությամբ մեկնաբանություն ստանալու «Ազգի» խնդրանքի կատարումը հետաձգեց անորոշ ժամանակով:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկում
fantomas գրել է:
isk sahkasvilun mer despan@ harchrel e inchu vrastan@ chi @ndunum chexaspanutyun@. vorovhetev vrachinerin dzerq chi talis karox e turqyan patzi iren.
HAY ZAVAK գրել է:
Վրացիները Հայերի հետ երբեւիցե բարեկամ եւ ընկեր չեն եղել։
ARMEN գրել է:
Ակնհայտ է, որ մենք վրացիների հետ ապրում ենք ռուսների ասած՝ վատ խաղաղությունը լավ կռվից լավ ա սկզբունքով:
Իրենց դեսպանը կատարեց իր պարտքը, ամեն երկրի դեսպան պարտավոր է պաշտպան կանգնել իր երկրի ազգային շահերին: Հայաստանն էլ պետք է կշռադատի, թե ո՞ր մի երկիրը՝ Ռուսաստանը թե՝ Վրաստանը, ներկա պահին կամ ապագա 100 տարվա համար Հայաստանի ազգային շահերն ապահովելու համար ավելի օգտակար կլինի:
Այդքան բան:
Vahag գրել է:- Արման
Առօրյա կյանքում հայն ու վրացին միշտ էլ իրար օգնում են։ Իսկ որ հայ–վրացական պաշտոնական բարեկամությունը չի ստացվում դրանում մեղավոր են միմիայն դիվանագետները։ Լեհական մի անեկդոտ կա.
_Ի՞նչ է դիվանագետը։
_Դիվանագետը այն է, որ կարողանում է այնպես ասել «սիկտիր էղի», որ պարտքի մեծ զգացումով սկսում ես հավաքել իրերդ։
Պետք է Վրացիների հետ լավ հարաբերություններ ունենալ,բայց երբեք չվստահել նրանց:- Արման
Արման գրել է:- Vahag
Վերնագիրը ոնցա,էլ չմտնեմ կարողա կարդացած լինեմ:
ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ
http://www.payqar.org/am/80/item/459/
մշտապես ավելացվում են նորանոր գլուխներ- Vahag
Սարգիս գրել է:- ARMEN
Ակնհայտ է, որ մենք վրացիների հետ ապրում ենք ռուսների ասած՝ վատ խաղաղությունը լավ կռվից լավ ա սկզբունքով: Իրենց դեսպանը կատարեց իր պարտքը, ամեն երկրի դեսպան պարտավոր է պաշտպան կանգնել իր երկրի ազգային շահերին: Հայաստանն էլ պետք է կշռադատի, թե ո՞ր մի երկիրը՝ Ռուսաստանը թե՝ Վրաստանը, ներկա պահին կամ ապագա 100 տարվա համար Հայաստանի ազգային շահերն ապահովելու համար ավելի օգտակար կլինի:
Այդքան բան:
Բայց չէ որ վրացիները ազերիների և թուրքերի հետ են միացել և մեր շահերին դեմ են: Ուրեմն Հայաստանն էլ պիտի լինի իր բարեկամի հետ, ոչ թե վրացու հետ որը գործաքցում է մեր թշնամիների հետ:- ARMEN
Սևադա գրել է:
Քաղաքականության մեջ չկան 'բարեկամներ', 'թշնամիներ', 'դավաճանություն' և նման այլ հասկացություններ: Ես սովորում եմ տնտեսագիտական համալսարանում, և մեր դասախոսներից մեկը, հաճախ անդրադառնալով այս հարցին, բոլոր հիմնավորումներով ապացուցում է, որ բոլոր պատերազմների նախապատճառը շահերի /իհարկե, տնտեսական/ անհամապատասխանությունն է եղել:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ գրել է:
ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ Ս. ՆՈՐԱՇԵՆԸ
Եղբա՞յր եմք մեք...
Վիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնել Թբիլիսիում գտնվող Ս. Նորաշեն հայկական եկեղեցու եւ դրան հարող տարածքի հանդեպ վրաց եկեղեցու հոգեւորական Թարիել Սիկինչելաշվիլու ոտնձգության կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը, Ս. Նորաշենը կառուցվել է 15-րդ դարի կեսերին եւ կառուցման օրվանից մաս է կազմել Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանի: 20-րդ դարի 30-ականներին, ի թիվս այլ կրոնական կառույցների, եկեղեցին փակվել է եւ օգտագործվել որպես գրքերի պահեստ: Վրաստանում անկախության հռչակումից հետո երկրի կառավարությունը չվերադարձրեց եկեղեցին օրինական, պատմական սեփականատիրոջը:
Հաղորդագրության համաձայն, վերջին օրերին տեր Թարիելն ու նրան ենթակա մի խումբ մարդիկ Ս. Նորաշեն եկեղեցին ու հարող տարածքները անջրպետող երկաթյա պարիսպ են քաշում` վրաց եկեղեցուն հատուկ կրոնական տարրերով: Վիրահայոց թեմն այս ամենը դիտարկում է որպես վրացական կողմից Հայ առաքելական եւ Վրաց ուղղափառ եկեղեցիների միջեւ կնքված Թբիլիսիի 5 եկեղեցիների, այդ թվում` Նորաշենի, պատկանելության հարցը քաղաքակիրթ լուծելու մասին ձեռք բերված համաձայնության խախտում:
Առավել հետաքրքրական է, որ տեր Թարիելը հայտարարել է, թե մոտ ժամանակներս պատրաստվում է եկեղեցու ներսում «վերականգնողական» աշխատանքներ իրականացնել, որից հետո հայկական Նորաշենում ծիսակատարություններ կիրականացնի վրաց եկեղեցին:
Վիրահայոց թեմը գրավոր դիմել է վրաց եկեղեցուն եւ համապատասխան պետական կառույցներին, որոնց կողմից այսօրինակ գործողությունը կանխելու համար որեւէ քայլ չի ձեռնարկվել: Վիրահայոց թեմը հիշեցնում է վրացական կողմին այսօրինակ հարցերը քաղաքակիրթ լուծելու առնչությամբ ձեռք բերված համաձայնության մասին, նշելով, որ իրադարձությունների ոչ քաղաքակիրթ զարգացումը կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ARMEN գրել է:- Սևադա
Քաղաքականության մեջ չկան 'բարեկամներ', 'թշնամիներ', 'դավաճանություն' և նման այլ հասկացություններ: Ես սովորում եմ տնտեսագիտական համալսարանում, և մեր դասախոսներից մեկը, հաճախ անդրադառնալով այս հարցին, բոլոր հիմնավորումներով ապացուցում է, որ բոլոր պատերազմների նախապատճառը շահերի /իհարկե, տնտեսական/ անհամապատասխանությունն է եղել:
Ես սովորել-վերջացրել եմ Աթենքի համալսարանի քաղաքագիտական բաժինը: Ասեմ, որ համաձայն եմ հետդ՝ քաղաքականության և առհասարակ, միջազգային հարաբերություններում, ուժն է դեր խաղում, ազգային շահը, որի մեջ մտնում են նաև տնտեսական, քաղաքական շահերը: Քաղաքականության մեջ կան գործընկերներ, չկան ընկերներ ու դավաճաններ: Միայն հայ պատմագրության մեջ կարելի է նման միամիտ մոտեցում տեսնել, կամ էլ հայ խուլ գյուղում:- Սևադա
ARMEN գրել է:- Կարեն
լավ որ Ավստրալիան ոչ մի ցամաքային հարևան չունի... կորչեն վրացիները, թուրքերն ու ադրբեջանցիները.. Կեցցե բոլոր կողմերից միայն թշնամիներով շրջապատված Հայաստանը:
Հավատս չի գալիս՝ դատելով իրենց ու մեր պատմությունից, որ թուրքը, ազերը կամ վրացին կարող են փոխվել: Մենք էլ փոխվող իսան չենք: Եվ մեր հարևաններին ընդունում ենք մեծ սիրով՝ այնպես, ինչպես նրանք կան իրականության մեջ՝ քամակ խաղացնող, ստոր, խաբեբա, լպիրշ ու խորամանկ:
Միթե՞ տեղյակ չես Վրաստանում հայերի ճակատագրից, կամ 1915թ.: Կարո՞ղ ա մենք ենք ավելի մաքուր ու միամիտ, բայց հաստատ թուրքը կամ վրացին իր ստոր ու ք..աքլան խասյաթը չեն փոխի:
ՈՒրեմն, կեցցենք մենք:- Կարեն
Սարգիս գրել է:- ARMEN
Հավատս չի գալիս՝ դատելով իրենց ու մեր պատմությունից, որ թուրքը, ազերը կամ վրացին կարող են փոխվել: Մենք էլ փոխվող իսան չենք: Եվ մեր հարևաններին ընդունում ենք մեծ սիրով՝ այնպես, ինչպես նրանք կան իրականության մեջ՝ քամակ խաղացնող, ստոր, խաբեբա, լպիրշ ու խորամանկ:
Միթե՞ տեղյակ չես Վրաստանում հայերի ճակատագրից, կամ 1915թ.: Կարո՞ղ ա մենք ենք ավելի մաքուր ու միամիտ, բայց հաստատ թուրքը կամ վրացին իր ստոր ու ք..աքլան խասյաթը չեն փոխի:
ՈՒրեմն, կեցցենք մենք:
Ապրես Արմեն ջան: Կեցենք մենք: (Ես այդ մարդուն նույնիսկ լայըղ չեմ անում պատասխանել:) Իմ գրառումները արդեն երկար ժամանակ է որ նրան ու իր նմաններին դուր չի գալիս: Դրա համար էլ որոշել եմ ավելի մեծ թափով մասնակցել այս քննարկումներին:
Իսկ քո քննարկումները մեծ հաճույքով և ուշադրությամբ հետեվում եմ: Լավ կաց:- ARMEN
narek գրել է:- Vahag
Պետք է Վրացիների հետ լավ հարաբերություններ ունենալ,բայց երբեք չվստահել նրանց:
Ayo , hents aitpes. henaravorin lav haraberutiunner baits achkneret lain hetevek derants aratsnerin. Gavarkits portum en durs larel hayerin. Ekeretsinere hapshtakum en ev Loru vera achk unen derats. Micht naxandzum enHayerin ev patrast en turkerin mianal Hayastani dem.
Batsi deranits mi amis arag Verastane MAK um dzaine tevets Aderbegani derats pastatertin. Hichum ek Rarabari kapaktsutiamp. Enent vor tor hima avelnort chuxur chebartsatsnen- Vahag
IGDIR գրել է:- Սարգիս
Ապրես Արմեն ջան: Կեցենք մենք: (Ես այդ մարդուն նույնիսկ լայըղ չեմ անում պատասխանել:) Իմ գրառումները արդեն երկար ժամանակ է որ նրան ու իր նմաններին դուր չի գալիս: Դրա համար էլ որոշել եմ ավելի մեծ թափով մասնակցել այս քննարկումներին:
Իսկ քո քննարկումները մեծ հաճույքով և ուշադրությամբ հետեվում եմ: Լավ կաց:
Սաքո, դնեմ վզիդ, կեսօրից հետո:- Սարգիս
ԱԴԱՄ ՇԻՖԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ
4Կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծ է ներկայացրել, որով պահանջվում է ԱՄՆ-ի նախագահից եւ պետքարտուղարից կոչ անել Թուրքիային անմիջապես վերացնել Հայաստանի շարունակվող շրջափակումը: «Վերջ Թուրքիայի կողմից Հայաստանի ...ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 13ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում փախստականների եւ բռնի տեղահանվածների ու նրանց հետնորդների Աբխազիա վերադառնալու մասին վրացական բանաձեւի առնչությամբ տարբեր երկրների քվեարկության ընթացքում, ըստ Վրաստանի նախագահի, ...«ՎԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»
Հ. Չ. 1Մայիսի 14-ի համարում «Ազգը» տեղեկացրել էր Վանա լճի ափին հայերի համար տուրիստական ավան կառուցելու նախաձեռնության մասին: Տեղեկության համար հիմք էր ծառայել թուրքական «Միլլիեթ» թերթի մայիսի 13-ի հրապարակումը: ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 1Վլադիմիր Պուտինը, դառնալով վարչապետ, ի պաշտոնե գլխավորապես կկենտրոնանա տնտեսական խնդիրների լուծման վրա: Արտաքին քաղաքականությունը կդառնա նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մենաշնորհը: Բնականաբար, համաշխարհային ...ՄԱՅԻՍԻ 19-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՈրքան էլ Թուրքիան եւ Ադրբեջանը համարվեն «մեկ ազգի երկու պետություն», որոնց Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի համադրմամբ այսպես կոչված միեւնույն ազգին պատկանող պետությունների թիվը հասնի ...ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ. 4Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացանք, որ երեկ հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել «Արմենտելի» դեմ ինտերնետ պրովայդերների հարուցած վարույթի առնչությամբ: Այն վարել է հանձնաժողովի ...ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐՎԻ 74 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ
Հայ-գերմանական երկկողմ համագործակցության շրջանակներում Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 74 միլիոն եվրո վարկ, որը կուղղվի էներգետիկայի, ֆինանսական, ջրամատակարարման եւ ջրահեռացման, առողջապահության ...«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿՂԵԿԱՎԱՐԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Մ. Մ.Մայիսի 27-ին Երեւանում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 17-րդ նիստին կմասնակցեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի եւ ԼՂՀ վարչապետները, ԱԳՆ եւ ֆինանսների նախարարները, ...«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱՑՆԻ ԹՈՇԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՍՏՆԵՐԸ»
Ա. Մ.Գազի սուբսիդավորման հետեւանքով դրա գնի բարձրացմանն ու ընդհանրապես թանկացումների թեմային երեկ անդրադարձավ եւ իր գնահատականները տվեց «Ուրբաթ» ակումբի հյուրը՝ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության ...ԸՍՏ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՄարտի մեկի դեպքերի անկախ եւ անաչառ հետաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, երթերի եւ ցույցերի օրենքի քննարկում եւ մի քանի պահանջներ, որոնք ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի համար առաջնային խնդիրներից ...ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀասարակությունում եղած հետմարտիմեկյան սպասումները հավասարակշռելու քայլերից մեկը կարելի է համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու» մասին օրենքի նախագծի` արտակարգ իրավիճակում արված ...ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՆԺԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը երկու օր է, ինչ հացադուլ է հայտարարել գլխավոր դատախազության դիմաց: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերջինս նշեց, որ պահանջում է անհրաժեշտ բժշկական օգնություն ...«ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ ԾԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիՏարեցներին ու ծերերին տարբեր կարգի աջակցությանը կարեւոր տեղ է տրված «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրերում: Դրանցից մեկը «Արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք ծերերի համար» ծրագիրն ...ՌԵԺԻՍՈՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՕՖԵԼՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԼրացավ անվանի կինոռեժիսոր Լեւոն Իսահակյանի ծննդյան 100-ամյակը: Մեկ դար հետաքրքրական եւ լիարժեք ապրած տարիներ, որոնց մեծ մասն անմնացորդ նվիրաբերվել է հայկական կինոարվեստին: Նա Գյումրիում է ծնվել 1908-ի ...«ՓԵԼԵՇՅԱՆԻ ՖԻԼՄԵՐՈՒՄ ՏԻԵԶԵՐՔԻ ՀԱՌԱՉԸ ԿԱ»
ՄԱՐԻԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ«Նարեկացի» արվեստի միությունը դարձյալ իր գողտրիկ սրահ էր հրավիրել կինեմատոգրաֆի սիրահարներին՝ ներկայացնելու մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Սկիզբ», «Մենք», «Բնիկներ», «Տարվա եղանակներ» ֆիլմերը: Հիմնականում ...«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ»-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ԹեհրանԷջմիածնի «Վաղարշապատ» երգի-պարի թատրոնը բարեգործական է: 200 սաներն անվճար են սովորում այնտեղ: Թատրոնը չորս տարվա անցյալ ունի եւ բազում հյուրախաղեր է ունեցել: Թեհրանի Հայ մարզամշակութային «ՐաՖՖի» համալիրի ...ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ՈԳԵԿՈՉՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Մեծ գրողի մահվան քսանյոթերորդ տարելիցն է եւ կարծես երկինքն էլ է սգում: Վիլյամ Սարոյանը վիթխարի անհատականություն է, նրա գաղափարները, գրականությունը, հումանիզմը հավերժական են: Սարոյանական տարվա միջոցառումների ...ՕՏԱՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆԸ ԲԱՐԴ ԼԵԶՈՒ Է, ՈՐԻՆ ԱՐԺԵ ՏԻՐԱՊԵՏԵԼ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԵրեւանի պետական համալսարանի օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետը գործում է 1961 թվականից, մինչ օրս այնտեղ ուսանել է արտասահմանցի ավելի քան 6000 ուսանող, այդ թվում՝ 2600 սփյուռքահայ, որոնք ...ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԲՈԼՈՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԱԶԱՏ ԿԼԻՆԻ
Հայաստանում մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: Այդ օրը Երեւանի եւ մարզերի բոլոր թանգարանների մուտքը այցելուների համար ազատ կլինի: Ըստ «Նոյյան տապանի», Հայաստանում ներկայումս գործում են 110 ...ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍԸ
Ռ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոսՆ. ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղաԼրացավ նշանավոր հայ մաթեմատիկոս, գիտության եւ կրթության ականավոր գործիչ եւ կազմակերպիչ Սերգեյ Նիկիտի Մերգելյանի ծննդյան ը: Նա ծնվել է 1928 թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1941-ին Մերգելյանի ընտանիքը մշտական ...ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԵՋ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՏարեկան մեր երկրում պաշարվում է շուրջ 15 000 պայմանական միավոր արյան բաղադրամաս, որի զգալի մասը պահվում է արյունաբանական կենտրոնի արյան բանկում, իսկ մնացածը` մարզերում: Անցած տարի արյուն հանձնելու համար ...ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ Ս. ՆՈՐԱՇԵՆԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎիրահայոց թեմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնել Թբիլիսիում գտնվող Ս. Նորաշեն հայկական եկեղեցու եւ դրան հարող տարածքի հանդեպ վրաց եկեղեցու հոգեւորական Թարիել Սիկինչելաշվիլու ոտնձգության կապակցությամբ: ...ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄայիսի 22-27-ը Հայաստանում կանցկացվի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի էլիտար փուլը: Հայաստանի պատանեկան հավաքականն ընտրական 7-րդ խմբում ընդգրկված Իսպանիայի, Ուկրաինայի ...ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՈՆՅԱՆԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայի շախմատի մրցաշարի 8-րդ տուրն էլ հաջողություն չբերեց Լեւոն Արոնյանին: Ավելին, Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում Արոնյանը սպիտակներով անհաջողության մատնվեց` 44-րդ քայլում ի նշան պարտության կանգնեցնելով ...ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՏՈՒՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 7-րդ տուրում Տիգրան Քարամյանը ոչ-ոքի ավարտելով պարտիան Հենրիկ Դանիելսենի հետ, վաստակեց 5 միավոր: Իսկ Յուրի Հայրապետյանը սեւերով պարտության մատնեց Մուստաֆա Նեզարին: Նա ունի ...ԵԹԵ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱ ՉԻ ՀԱՄԱՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Մենք կարծում ենք, որ պետք է կատարվեն ԵԽԽՎ պահանջները` պետք է ազատ արձակվեն քաղաքական նկատառումներով կալանավորված մեր ընկերները, փոփոխվի հանրահավաքների մասին օրենքը, միջազգային անկախ հետաքննություն անցկացվի` ...ԿԱՇԱՌԱԿԵՐ ԴԱՍԱԽՈՍԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ԱԱԾ մարմինները երեկ բացահայտել են բուհական համակարգում կաշառակերության դեպք: Ինչպես տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ահազանգ էր ստացվել, որ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի արտասահմանյան գրականություն ...ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՆԱՏՕ. PRO, ET CONTRA
ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ, Քաղաքագիտության թեկնածու«Ոչ ոք չգիտե, թե Խորհրդային Ռուսաստանը եւ միջազգային կոմունիստական կազմակերպությունն ի՞նչ են մտադիր անել մոտ ապագայում, կամ ո՞րն է նրանց էքսպանսիայի սահմանագիծը... Բալթիկայից մինչեւ Ադրիատիկ ձգվում է ...ՆԱԽԱՀԱՎԵՐԺԻ ԾՆՈՒՆԴԸ
ԲՈՀԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻ 1Տասնիններորդ դարի պատմագրությունը շրջանառության մեջ դրեց «Դասական արեւելք» հասկացությունը: Դա հստակ եզրագիծ ունեցող մի տարածք էր, որն ընդգրկում էր Արեւելյան Լեւանտի երկրները (այսինքն` Սիրիան եւ Պաղեստինը), ...ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՇՆԱՁՈՒԿ ՌԱԴՈՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆՀոկտեմբերյանցի Ռադոն 11 տարեկան էր, երբ հայրն ամուսնալուծվեց. մնացին տատը, մայրը, հաշմանդամ ավագ եղբայրը, ինքը ու երեք կրտսեր քույրերը: Բազմանդամ ընտանիքը պահել էր պետք, եւ այս հոգսն ստանձնեց Ռադոն: Մի ...ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔԻՑ` ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ1993-ի ցուրտ ու խավարին, ի թիվս շատերի, Հայաստանից Ռուսաստան արտագաղթեց նաեւ Տիգրան Յաշայի Ներսիսյանը: Զբաղմունքի փնտրտուքներում ծանոթներից մեկից լսեց, որ մերձմոսկովյան Մոժայսկ քաղաքի կոլտնտեսությունում ...ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԻՎՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԻՋԵՎ
ԱՐԵԳ ԵԱՓՈՒՃԵԱՆ 1Անցեալ տարի թուղթին յանձնեցի մտորումներ, ուր առարկեցի, թէ հայերս մեր բոլոր ճիգերը կեդրոնացուցած ենք Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ուղղութեամբ եւ զայն անիրաւօրէն դարձուցած սակարկութեան առարկայ: Փոխարէնը՝ ...ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ,
ԱՆԱՀԻՏ ԿՈՐՅՈՒՆն ծննդավայրս չէ` մանկությանս ու իմ առաջին սիրո քաղաքն է: ն ինձ համար Արամ պապս է ու Կորյուն հայրս, երկուսն էլ չկան, գնացել ձուլվել են այդ փոքրիկ քաղաքին ու դարձել նրա մի մասնիկը: չեմ գնում` առանց այդ ...ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՀայ մարդն այսօր գինի գործածում է սակավաքանակ, շատ ավելի մեծ տեղ նրա կենցաղում զբաղեցնում է օղին: Հայաստանում այսօր մեկ շնչին բաժին է հասնում 1 լ գինի, Եվրոպայում` 50 լ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ...ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ
«Յուրեժիանեթ.օրգ» , 25 ապրիլի 2008 թ., Աղբյուրը` (Eurasianet.org) Ջոշուա Կուչերա (Joshua Kucera)Ամերիկայի թուրքական կազմակերպությունները մտադիր են ընդլայնել իրենց քաղաքական ազդեցությունը Միացյալ Նահանգներում՝ ակնհայտորեն ձգտելով հակադրվել ԱՄՆ կոնգրեսի վրա իրենց հակառակորդների՝ ամերիկահայերի խմբերի ...ԴՐՎԱԳՆԵՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀոգեբույժՀայտնի է, որ գեներալ Անդրանիկը քաջ զորավար լինելուց եւ փայլուն ռազմական գիտելիքների տիրապետելուց բացի, ունեցել է նաեւ հարուստ բժշկական գիտելիքներ: Նրան հայտնի են եղել բանակը ամբողջությամբ եւ առանձին զինվորներին ...
ԸՍՏ «ՖՈՐԲՍԻ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԲԱՐԵՆՊԱՍՏՆ Է ԱՊՀ-ՈՒՄ
ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻՑ «ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ»
ԱՐՈՆՅԱՆԸ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՌՈՒՄԲ-ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՄԱԿ-ՈՒՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԿՀԱՄԱՁԱՅՆԵ՞Ն «ԱՐՄԵՆՏԵԼՆ» ՈՒ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ
Ա. Մ.
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1827 Հայկական կամավորական առաջին գումարտակը Թիֆլիսից մեկնում է մարտադաշտ:
- 1851 Գրիգոր Օտյանը Սկյուտարում հիմնեց «Բաժանորդական ընկերություն»: «Արշալույս Արարատյան» ամսաթերթի հավելվածում նա ժողովրդին կոչ էր անում հիմնել գիշերօթիկ վարժարան, որտեղ աղքատ մանուկները ձրի կդաստիարակվեն:
- 1871 Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում ծնվեց նշանավոր հայագետ Նիկողայոս Ադոնցը: (Վախճ. 1943թ.-ին):
- 1978 Վախճանվեց մեծ մարդասեր Արմին Վեգները: Որպես գերմանացի զինվոր Մերձավոր Արևելքում` նա գաղտնի լուսանկարել է 1915 թ. Թուրքիայի կողմից իրականացվող հայկական ցեղասպանության վայրագ տեսարաններ: Արմին Վեգները ապարդյուն փորձում էր կառավարությանը զգուշացնել հնարավոր հետագա ցեղասպանությունների մասին: (Ծնվ.1886թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

