
ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏԻՆ` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
...Առավոտ է: Սեղանիս դրված սքանչելի մուգ կարմիր վարդերը խորհրդավոր միկրո միջավայր են ստեղծել: Իրենք լուռ են. գեղեցիկ են, շա՜տ: Գեղեցկությունն ինքնին խոսեցնում է. ծնվում է արվեստը:
Երբ խեղդվում եմ օդի պակասից, իմ բարեկամներն ասում են` բայց կյանքում հրաշալի բաներ շատ կան, չէ՞, օրինակ՝ բնությունը, իսկ ավագ գրող իմ բարեկամը սաստում է, երբ տեսնում է, որ միտքս հաճախ է անդրաշխարհներում թափառում, ու ասում է, որ միեւնույն է` ճիշտը կյանքն է, որովհետեւ ոչ ոք հաստատ ոչինչ չգիտի այնկողմնայինից: Բայց միեւնույն է, ես հավատում եմ դրան:
Ու երկու օր առաջ, երբ խմբագրիցս իմացա, որ Վարպետի 85-ամյակն է այսօր եւ ասաց, որ շնորհավորական գրեմ, միտքս դադար չէր առնում, չգիտեի` ինչպես եմ պարզ թղթին հանձնելու թանկ այն զգացումները, որ ապրում են հոգուս մեջ Հակոբ Հակոբյան նկարչի ու մարդու հետ կապված:
Շփումներ ունենալով գերազանցապես արվեստի աշխարհի մարդկանց հետ` նրանց ստեղծագործության եւ մարդկային նկարագրի միջեւ կյանքի փորձառության պակասից թերեւս, առաջ տարբերություն չէի տեսնում: Արվեստի մարդը ժամանակների մեծ կտրվածքների համար է, կարծում էի. մեծ արվեստի, իհարկե: Նման պարագայում, սովորաբար ինչպես լինում է, նրա մարդկային կերպարը շատ նշանակություն չի ունենում սերունդների համար: Արվեստագետի անունը ասոցացվում է իր ստեղծագործություններին, դառնում իր կյանքի հետքը: (Իսկ մեր ապրվող կյանքի ժամանակահատվածո՞ւմ):
Սակայն ավելի բարձր, վերերկրային գնահատումներում մարդը քննվում է ամբողջության մեջ, իր ապրած կյանքով, իսկ եթե ստեղծագործող է, նաեւ` արվեստով: Ահա այս ներդաշնակությունն է, մանավանդ այսօրվա մեր երերուն ժամանակներում, փնտրում մարդը: Այդ փնտրվող մտավորականը, արվեստագետը Հակոբ Հակոբյանն է, այն շա՜տ-շա՜տ քչերից մեկը, որ ապրում է մեր կողքին: Այսօրվա հայ գեղանկարչության Վարպետը` գույնի լռությունն ու խորհուրդը, աշխարհի «մերկության», անցողիկության փիլիսոփայությունը կտավներին բանաձեւող մեծ նկարիչը, մարդը, հայը: Սիրով ու ակնածանքով եմ գրում այս տողերը՝ հարազատ որքան իր խոհական արվեստին, նույնքան նրա մարդկային, շիտակ նկարագրին, նրա ներքին մտածումներին:
Հակոբ Հակոբյանը մշտապես ինքնաստեղծագործում-ստեղծումի, ներքին բարդ վիճակների, մտքի անդադար հարահոսքերի արվեստագետ է: Չեմ կարծում, թե նրա հայացքը, նկարչի իր հայացքը աշխարհի մեջ գեղեցկություն, գեղագիտություն է որոնում երեւութական պլանի վրա. թեեւ նրա նկարչական աշխարհը իր նուրբ, հստակ գծագրությամբ բացառիկ կանոնիկ տպավորություն է թողնում. այնտեղ անկանոն, անփույթ ոչինչ չկա ու շատ գեղեցիկ է: Իր նկարչության հանդարտ, ստատիկ վիճակը միայն գույներով չէ, որ պայմանավորված է. գույնը դիմակն է, մաշկը, զգայական շերտը, շատ խոսուն ու զգայուն, իհարկե: Սակայն խորքը (բնապատկեր կլինի, թե նատյուրմորտ), նկարի «մարմինը» կազմողը մտածողությունն է, միտքը: Նրա կտավի առաջ կանգնողը շատ արագ է զգայական վիճակից տեղափոխվում մտածողական հարթություն: Իր նկարչության յուրաքանչյուր դետալի, յուրաքանչյուր պերսոնաժի (միայնակ ծառ, հեռագրասյուն, քար, եկեղեցի, մկրատ, մորթված կենդանու գլուխ, մանեկեն, սխտորի կապ, ձեռնոց) մեջ նստած է մտածող մարդը, նրա անթարթ՝ մերթ զարմացած, մերթ դառնացած, մերթ խեղճացած, մերթ ըմբոստացած հայացքը:
Հակոբ Հակոբյանի արվեստի ընդհանուր ոգին հարազատ է անկասկած իր ծննդավայրի (Ալեքսանդրիա), եգիպտական մշակույթի հիմնէությանը, եւ հին աշխարհի երկու մշակույթները՝ եգիպտականն ու հայկականը իր նկարչության մեջ խորապես ներդաշնակվեցին, որովհետեւ ինքը ներաշխարհով ձուլված էր այս հողին ու նրա աշնանային գույներին: Երբ 1962-ին եկավ Հայաստան եւ Երեւանում 1963-ին բացեց առաջին ցուցահանդեսը, նա շատ արագ դարձավ սիրելի հայաստանցի արվեստասերներին, գնահատվեց արվեստագետների, նաեւ պետության կողմից: 1986-ին Հ. Հակոբյանը արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի, 1988-ին ընտրվեց ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ստացավ Հայ եկեղեցու բարձրագույն պարգեւը՝ «Սուրբ Սահակ-Մեսրոպ» շքանշան: Ինքը ներդաշնակորեն շարունակություն գտավ այստեղ, ապրեց ստեղծագործական մեծ կյանք, չնայած դժվարություններին, զրկանքներին, 1915-ի ցավի անվերջ հիշողությանը, նաեւ սփյուռքահայի՝ մեր իրողություններին երբեմն օտար հոգեբանությանը եւ տարըմբռնումներին: Նրա զգայուն հոգին հարազատ զավակի պես ճանաչեց այս հողը, հասկացավ տեղի մարդկանց ցավը, մտահոգությունը եւ ստեղծեց հայրենիքի իր պատկերացրած կերպարը. «Նկարագրիս պատկերով կներկայացնեմ ապրումներս: Իմս կանաչ Հայաստանը չէ, ավելի աշնանային Հայաստանն է»: Նա հայտնաբերեց մեր հողի նոր երանգները, ստեղծեց մարդու եւ աշխարհի միջեւ խզված երկխոսության, ապրելու դժվարության գույնը...
Սիրելի Վարպետ, այո, դուք ճիշտ եք, երբ ասում եք, որ գույնը բացում է աշխարհի խորքը: Առաջ ինձ թվում էր, որ այդ բանալին խոսքն է, սակայն իմ բանաստեղծ բարեկամը միշտ խորհուրդ է տալիս, թե շատ խոսքերի մեջ շատ ունայնություն կա:
Եվ երբ այդ ունայնության զգացողությունը շատ է խորանում, եւ երբ ժամանակը (մարդկային միջավայրը) դառնում է անասելի գորշ ու արգահատելիորեն կեղծ, երբ ճշմարտությունը ամեն քայլափոխի ոտնահարվում է, այ, հենց այդ պահին է, որ շիտակ մարդու սրտի խոսք ես ուզում լսել՝ ապրելու հանգույն: Սակայն դրանք բնավ շռայլված չեն լինում, ու հենց դրա փնտրտուքն էր անում հույն փիլիսոփան, երբ օրը ցերեկով լապտերը ձեռքին ման էր գալիս, թե՝ մարդ եմ փնտրում:
Մենք Ձեզ վաղուց գտել ենք, Վարպետ: Մեզ գտել ենք Ձեր սքանչելի գույների, Ձեր մարդկային նկարագրի, շիտակ, անկեղծ խոսքի, Ձեր գրությունների, Ձեր վերաբերմունքների մեջ:
Երբ առաջին հարցազրույցս արի Վարպետի հետ, իր արվեստանոցում ու պայմանավորված օրը գնացի կազմածս շարադրանքը իրեն կարդալու, նա շարունակեց իր խոսքը արվեստի, մարդու, երկրի ու շատ-շատ բաների մասին: Հրաշալի խոսեց: Ես ափսոսում էի, որ դրանք չարձանագրվեցին, իսկ նա ասաց. «Երբ ալ գաս, այսպես կխոսիմ, իմ միտքերս անդադար ինձի հետ են»: Ես գիտեմ, որ նման մտքերը արթուն են, ու նրանք անհանգիստ հոգի են որոնում ու որ դրանցից պրծում չկա: Բայց գիտեմ նաեւ, որ դա բարեբախտություն է, որովհետեւ այդպիսիք դժվարահաճ են ընտրություն անելիս, որոնելիս մեծ հոգի են գտնում: Մենք գնում ենք Վարպետի մոտ մտքերի հարազատությունից՝ այդ հոգու հետ հաղորդակցվելու, գնում ենք խաղաղվելու, ճշմարիտ խոսք լսելու:
... Եթե Ձեր արվեստանոցի դիմաց, Հրազդանի կիրճում կտրվող ամեն ծառի ու չորացող գետի ցավը այդպես մղկտացնում էր Ձեր սիրտը, որքա՜ն եք ուրեմն ցավում յուրաքանչյուր բռնադատվող մտքի, մարդկային վշտերի, կյանքերի համար:
Փետրվարյան մեր կյանքի դժվարին օրերին մենք փնտրում էինք մտավորականի սթափ ու զգայուն միտք, թրթռացող սիրտ իր երկրի, իր հայրենակցի հանդեպ, իրական ապրումներով հայ ազնվական մարդ: Մենք փնտրում էինք Ձեզ:
Շնորհավոր ծնունդդ, Վարպետ եւ շնորհակալություն:
- ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 108Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դրանք, նախքան Հայոց ցեղասպանության միջազգային ...ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼիբանանում տեղի ունեցած վերջին ներքին հակամարտություններում հայ ազգային կուսակցությունների եւ ողջ հայ համայնքի դիրքորոշումը պետք է դրական գնահատել: Նման մոտեցմամբ է հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների ...«ԳՈՒՇԱԿԻ՛Ր, ԹԵ Ո՞Վ Է ՏԱՆ ՏԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԴմիտրի Մեդվեդեւին Ռուսաստանի նախագահ եւ Վլադիմիր Պուտինին վարչապետ նշանակելուց հետո մեկնաբանություններն այդ կապակցությամբ, բնականաբար, բազմապատկվեցին: Բայց, հավատացեք, գրեթե բոլոր նյութերն ավարտվում էին ...ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հրավիրված կոնֆերանսի ժամանակ գերմանացի գնդապետ Աքսել Բրանդիսը` Հայդելբերգի կենտրոնակայանից, անդրադարձավ ՆԱՏՕ-ի ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՏՆՕՐԵՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
2«Կարեւոր հարց է մշակութային հուշարձանների պահպանությունը Լեռնային Ղարաբաղում»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրան: Ըստ Մացուուրայի, քանի ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրտաքին քաղաքական գործունեության անցած տարվա Հայաստանի ծախսերը կազմել են 8,5 միլիարդ դրամից մի փոքր ավելի. սա մի գումար է, որով կարելի է նվազագույնն անել արտաքին ոլորտում, բայց մենք փորձում ենք դրանով ...ԳԱԶԻ ԳՆԻՑ ՄԵՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում մայիսի 1-ից գազի պետական սուբսիդավորման վերացումը եւ սպառողների համար սակագների բարձրացումը գուցե անակնկալ էր, քանի որ տեղի ունեցավ նախատեսվածից ավելի վաղ, բայց, ընդհանուր առմամբ, անսպասելի ...«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ ԻՆՉ-ՈՐ ԱՌՈՒՄՈՎ ՎԱԽՎՈՐԱԾ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները երեկ կառավարությունում հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ քննարկելու «Գործարարության աջակցման կառավարության ծրագրից բխող ռազմավարությունը»: Հանդիպման ...ՋՐԻ ՈՐԱԿԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասում մատակարարվող ջրի որակը համապատասխանում է խմելու ջրի որակի պահանջներին: Այս մասին հայտնեցին «Երեւան ջուր» ընկերությունից` տեղեկացնելով, որ նշված թաղամասում որովայնային ...ՆՈՐՄԱՅԻՑ ՀԵՏՈ ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՆրա նմանների մասին են ասում՝ Աստված մատը ճակատին է դրել. սովորական, կենցաղային պարզ շփման ժամանակ էլ ոգեղենությունն այնքան տիրապետող է, որ լուսավոր դեմքին մատնադրոշմը անհնար է չնկատել: Տաղանդ, կարգապահություն, ...ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆՈՒ «ՍԵՐ ԿԱՄ ...» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԸ ԿԱՆՆՈՒՄ
Ն. Պ.Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի ռեժիսոր Վրեժ Քասունու «Սեր կամ ...» կարճամետրաժ ֆիլմը: Կենտրոնը նաեւ ռեժիսոր Արմինե Աբրահամյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմի նախագիծը ...ԱՐԾՐՈՒՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ ՆՈՐ ՁԱՅՆԵՐԻԶԸ
Թեքեյան կենտրոնում մայիսի 15-ին տեղի ունեցավ երաժիշտ-երգահան Արծրուն Բաբախանյանի (ԱՄՆ) «Մենք ենք, մեր սարերը» ձայներիզի շնորհանդեսը, որը նվիրված էր Արաբկիր համայնքի հիմնադրման 83-ամյակին: Շնորհանդեսի ...ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»
Մ. Մ.«Ազգը» տեղեկացրել էր «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառումների մասին, որը իրականացվում է աշխարհի 120 երկրներում միաժամանակ: Հայաստանի տարածքում գործող 40 թանգարաններում մայիսի 17-ին, ժամը 18.00-01.00-ն ...ՆՈՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՅՈՑ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՀայ ռազմարվեստի պատմությունը դեռ կարոտ է խոր ուսումնասիրման: Մեր պատմաբանների համար սա մի չհերկած խոպան է, որի աշխատանքները ոչ միայն պատմագիտական, այլեւ պետություն կառուցող ազգի համար ռազմավարական նշանակություն ...ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏԻՆ` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ...Առավոտ է: Սեղանիս դրված սքանչելի մուգ կարմիր վարդերը խորհրդավոր միկրո միջավայր են ստեղծել: Իրենք լուռ են. գեղեցիկ են, շա՜տ: Գեղեցկությունն ինքնին խոսեցնում է. ծնվում է արվեստը: Երբ խեղդվում եմ օդի ...ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Սոֆիայի շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել: 7-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց Իվան Չեպարինովի հետ: Առաջին շրջանում նրանց մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի: Այս անգամ էլ ...ՏԻԳՐԱՆ ՔԱՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում հայ երկու շախմատիստներն էլ հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Տիգրան Քարամյանը ոչ-ոքի խաղաց Պետեր Վելիչկայի հետ, իսկ Յուրի Հայրապետյանը միավորը կիսեց Վերա ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա շտապ պետք է տեղափոխվի ստացիոնար սրտաբանական մասնագիտացված կենտրոն: Այս մասին մայիսի 15-ի ասուլիսում հայտնել է ...«ԱԶԳ»-Ի ՎԱՂՎԱ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.Մայիսի 17-ին` շաբաթօրյա հասարակական քաղաքական հավելվածում ընթերցեք. երիտասարդ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի դիտարկումները ՆԱՏՕ-ի ընդարձակման վերաբերյալ, հատկապես մեր տարածաշրջանի երկրների եւ Հայաստանի շահերի ...ԶՈՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին, ժամը 11.45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, ծնված 1989 թ., (2007-ի 1-ին ...
ՎԱՂԸ «ԱԶԳԻ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.ԱՐՎԵՍՏԸ ԽՂՃԻՆ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՎ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

