
ՆՈՐՄԱՅԻՑ ՀԵՏՈ ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
Նրա նմանների մասին են ասում՝ Աստված մատը ճակատին է դրել. սովորական, կենցաղային պարզ շփման ժամանակ էլ ոգեղենությունն այնքան տիրապետող է, որ լուսավոր դեմքին մատնադրոշմը անհնար է չնկատել: Տաղանդ, կարգապահություն, նպատակասլացություն, աշխատասիրություն, հաջողություն, օվացիա, աստղ... Այս բառերը նրա ուղեկիցն են դեռ Հայաստանից ու անդավաճան հետապնդում են նրան աշխարհի որ թատրոնում էլ երգի՝ համաշխարհային մամուլը լի է վկայություններով: Նրա չնաշխարհիկ ու բարձրաշխարհիկ էությունը Զավեն Խաչիկյանի դիպուկ հայացքը լավ է դրոշմել լուսանկարչական թղթին, իսկ բարձրարվեստ դիզայնով վերջերս նորացված կայքէջի հենց սկզբում այն այնքան ներդաշնակ է Տոսկայի քնքուշ, ականջիդ մեջ նստած ձայնին, որ լսելուն պես ուզում ես հետեւել նրան՝ այս պահին թռչել Նյու Յորք, միանալ այն բազմահազար երկրպագուներին, ովքեր Մետրոպոլիտեն են եկել դիտելու Հասմիկ Պապյանի Լեդի Մակբեթը: Անցյալ աշուն հանդիսատեսի դատին հանձնված Վերդիի օպերայի թարմ բեմադրության հեղինակը Էդրիան Նոբլն է: Նրա կարծիքով՝ «Մակբեթը» Վերդիի՝ երբեւիցե ստեղծած մեծագույն ստեղծագործությունն է: Կատարման առումով «Մակբեթ» երգելը բարդ է ոչ միայն հոգեբանական տեսակետից. Լեդի Մակբեթ կատարելու համար պահանջվում են սոպրանոյի տարբեր ձայներ՝ առաջին արիան ստեղծված է դրամատիկ կոլորատուրայի համար, երկրորդը՝ ուժեղ մեցցոյի, հետո՝ թեթեւ կոլորատուրային սոպրանո է անհրաժեշտ:
Պապյանն այս դերն առաջին անգամ է հանդիսատեսի դատին հանձնում: Մեր կարճ հեռախոսազրույցում ասաց, թե գոհ է պրեմիերայից, որ կայացավ մայիսի 9-ին, հաջորդ ներկայացումը մայիսի 17-ին է: Մակբեթի դերերգիչը բարիտոն Կառլոս Ալվարեսն է, դիրիժորը՝ Ջեյմս Լեւինը:
Այն, որ աշխարհի ամենահեղինակավոր բեմը՝ Նյու Յորքի Մետրոպոլիտենը կարոտով է սպասում դժվար դերերի՝ Հասմիկ Պապյանի մեկնաբանությանը, փաստ է. այս թատրոնում Պապյանի առաջնախաղը եղել է 1999-ին՝ Աիդայով: Փայլուն դերակատարումը նրան 2003-ին, այնուհետեւ 2005-ին կրկին վերադարձրեց Նյու Յորք, իսկ հետո՝ 2007-ին հրավեր՝ Նորմա երգելու:
Թատերաշրջանի սկզբում՝ 2007-ի նոյեմբերին հայ սոպրանոն հիացրել էր Մետրոպոլիտենի ունկնդիրներին, «Նյու Յորք թայմսի», «Նյու Յորք փոստի», «Օպերա թըդեյի», «Կլասսիկս թըդեյի» քննադատներին: Միայն մի մեջբերում. «Պապյանը սքանչելի երգեց Casta diva-ն, օրինակ՝ հիասքանչ դիմինուենդոն վերջում: Նա գերազանց ցուցադրեց այն, ինչ բել կանտո երգեցողություն է կոչվում, գրում է «Նյու Յորք սանը» Մետրոպոլիտենի Նորմայի մասին ու հավելում՝ Նորման շատ դժվար դերերգ է, եւ Պապյանն այն պատվով կատարեց: Իսկ նրանց համար, ովքեր արժեւորում են այս կարգի բաներ, ասենք, որ նա շատ գեղեցիկ էր»:
Թատրոնում դեռ թարմ է Նորմայի հիշողությունը: Սա անցյալն է, բայց առանց որի ներկան, երեւի դժվար է պատկերացնել: Վերդիի, Շեքսպիրի, Պապյանի երկրպագուները հիմա երեւի փորձում են համեմատել երկու տարբեր կանանց՝ Նորմային, որ շատ նման է Հասմիկի հայրենասեր էությանը ու իրենից շա՜տ հեռու՝ Լեդի Մակբեթին մարմնավորած նույն կնոջ դրամատիկ կերպարանափոխումները:
Եվ քանի որ ներկան խարսխեցինք անցյալին, ուրեմն փոքրիկ մի ցատկ՝ դեռեւս չավարտված թատերաշրջանի սկիզբ:
Ես համառոտ նախադասությամբ եմ «չափում» նրա մարաթոնը, դուք՝ հաշվեք մեկ խաղաշրջանում ունեցած ելույթները, բեմերը, օդանավ նստել-իջնելը, տարբեր դերերի ու հատկապես նորերի առատությունը, հարազատներից, ընտանիքից կտրված լինելը...
2007-2008 թատերաշրջանը Պապյանը սկսեց սեպտեմբերի 8-ին Ամստերդամում՝ համերգային կատարմամբ ներկայացնելով Օդաբելլայի դերը «Աթթիլայում», որն ուղիղ հեռարձակվում էր տեղական ռադիոյով: Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը չորս համերգ երգեց Մեքսիկայի տարբեր քաղաքներում: Այնուհետեւ, ինչպես ասացինք, նոյեմբերի 12, 16, 19, 23-ին Նորմա՝ Մետրոպոլիտենում, իսկ 26, 29-ին՝ Բարսելոնում՝ Աիդա: Դեկտեմբեր-հունվարին՝ Էսսենում «Ճակատագրի ուժը» օպերայում՝ Լեոնորա դի Վարգաս (պատիվ ունեցա հիշյալ ներկայացման ունկնդիրը լինելու: Հակիրճ ձեւակերպեմ՝ նրա կատարման տպավորությունն այնքան ուժեղ էր, որ մեկ ամիս մոռացա կենցաղը): Հունվարի 10-ին, 15-ին՝ նորից Բարսելոն՝ Աիդա: Հունվարի 25-ին ֆրանսիական Մեթցում՝ Ռիխարդ Շտրաուսի «4 վերջին երգերը», Գուստավ Մահլերի 4-րդ սիմֆոնիան: Փետրվարի 22-ին նիդեռլանդական Ուտրեխտում, իսկ 24-ին Ամստերդամում՝ Վերդիի Ռեքվիեմը՝ դարձյալ տեղական ռադիոյի ուղիղ հեռարձակմամբ: Փետրվարի 28-ին, մարտի 2-ին, 6-ին Մեխիկոյում՝ Տոսկա: Ապրիլի 10-ին Մյունխենում՝ Աբիգայլ՝ «Նաբուկկոյում»:
Այնուհետեւ ԱՄՆ, որի մասին քիչ ավելի մանրամասն: 2008-ի ապրիլի 18-ին, 20-ին Պապյանը Դենվերում առաջին անգամ հանդես եկավ վագներյան դերերգով. նրա Սենտան (խոսքը «Թռչող հոլանդացին» օպերայի մասին է, ուր գլխավոր դերակատարմամբ հանդես եկավ ամերիկացի ճանաչված բարիտոն Ջեյմս Մորրիսը, դիրիժորն էր Ստեփըն Լորդը, ներկայացվեց համերգային եղանակով) արժանացավ լեփ-լեցուն դահլիճի հոտնկայս ծափերին: «Ռոքի Մաունթեյնզ նյուզը» գրեց. «Երկու տարի առաջ արդեն Կոլորադո օպերայում Պապյանն իր Նորմայով փաստել էր, թե հոյակապ սոպրանոյի տեր է, որ սավառնում է ցածրից դեպի բարձր նոտաներ, շոյելով ամեն մի ֆրազ, դերերգը ողջ մարմնով մեկնաբանելու պարտավորության գիտակցումով՝ անկախ այն բանից՝ բեմադրություն կա, թե՞ ոչ»: Մեկ ուրիշ լրատու՝ «Դենվեր փոստը» գրեց. «Հոյակապ ներկայացում էր. Կոլորադո օպերան առաջնակարգ կազմ էր ընտրել: Գլխավոր դերերգիչ բաս-բարիտոն Ջեյմս Մորրիսը՝ Վագներ կատարող մեր ժամանակի մեծերից մեկը, ամեն անգամ, երբ բաց էր անում բերանը, հասկանալի էր դառնում, որ բեմում թելադրողն ինքն է: Մորրիսը գերազանց էր, նրա ձայնը լիակատար ու հնչեղ էր՝ ձայնածավալի վերուվարումները՝ հարուստ գուներանգներով, հետեւողականորեն արտահայտված ներշնչված զգացմունքայնությամբ ու նրբերանգներով: Հավասարակշռություն ստեղծելու համար թատրոնը Սենտայի դերում այնպիսի մեկին պիտի գտներ, ով կհամապատասխաներ Մորրիսին իր ներկայությամբ, ուժեղ վոկալով, ճիշտ այդպիսին գտավ ի դեմս այնպիսի երգչուհու, որպիսին Հասմիկ Պապյանն է, Կոլորադո թատրոնի 2006-ի «Նորմայի» աստղը: Նա շատ տպավորիչ էր իր զորեղ, շարժունակ ձայնով»:
Դենվերից հետո Հասմիկ Պապյանը ապրիլի 27-ին Լոս Անջելեսի Վայբիենա տաճարում հանդես եկավ մենահամերգով: Դաշնակահարը վիեննաբնակ հայտնի երաժիշտ Ավո Գույումճյանն էր: Ծրագիրն ընդգրկուն էր՝ Հենդել, Մոցարտ, Դոնիցետտի, Ռոսսինի, Վերդի, Պուչչինի, Կատալանի: Ավարտին հնչեց Արմեն Տիգրանյանի «Անուշից», ապա՝ Կոմիտաս: Հոտնկայս ծափերով ավարտված համերգից հետո՝ թռիչք Նյու Յորք՝ Լեդի Մակբեթ կատարելու:
Մետրոպոլիտենից հետո հունիսի 15-ին, 17-ին Պապյանը Նորմա կերգի Ավինիոնում, իսկ հուլիսի 16-ին կեզրափակի թատերաշրջանը Մոնպելիեում՝ Ֆրանսիական ռադիոյի փառատոնին ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով Ֆեդրան:
- ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 108Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դրանք, նախքան Հայոց ցեղասպանության միջազգային ...ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼիբանանում տեղի ունեցած վերջին ներքին հակամարտություններում հայ ազգային կուսակցությունների եւ ողջ հայ համայնքի դիրքորոշումը պետք է դրական գնահատել: Նման մոտեցմամբ է հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների ...«ԳՈՒՇԱԿԻ՛Ր, ԹԵ Ո՞Վ Է ՏԱՆ ՏԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԴմիտրի Մեդվեդեւին Ռուսաստանի նախագահ եւ Վլադիմիր Պուտինին վարչապետ նշանակելուց հետո մեկնաբանություններն այդ կապակցությամբ, բնականաբար, բազմապատկվեցին: Բայց, հավատացեք, գրեթե բոլոր նյութերն ավարտվում էին ...ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հրավիրված կոնֆերանսի ժամանակ գերմանացի գնդապետ Աքսել Բրանդիսը` Հայդելբերգի կենտրոնակայանից, անդրադարձավ ՆԱՏՕ-ի ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՏՆՕՐԵՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
2«Կարեւոր հարց է մշակութային հուշարձանների պահպանությունը Լեռնային Ղարաբաղում»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրան: Ըստ Մացուուրայի, քանի ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրտաքին քաղաքական գործունեության անցած տարվա Հայաստանի ծախսերը կազմել են 8,5 միլիարդ դրամից մի փոքր ավելի. սա մի գումար է, որով կարելի է նվազագույնն անել արտաքին ոլորտում, բայց մենք փորձում ենք դրանով ...ԳԱԶԻ ԳՆԻՑ ՄԵՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում մայիսի 1-ից գազի պետական սուբսիդավորման վերացումը եւ սպառողների համար սակագների բարձրացումը գուցե անակնկալ էր, քանի որ տեղի ունեցավ նախատեսվածից ավելի վաղ, բայց, ընդհանուր առմամբ, անսպասելի ...«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ ԻՆՉ-ՈՐ ԱՌՈՒՄՈՎ ՎԱԽՎՈՐԱԾ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները երեկ կառավարությունում հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ քննարկելու «Գործարարության աջակցման կառավարության ծրագրից բխող ռազմավարությունը»: Հանդիպման ...ՋՐԻ ՈՐԱԿԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասում մատակարարվող ջրի որակը համապատասխանում է խմելու ջրի որակի պահանջներին: Այս մասին հայտնեցին «Երեւան ջուր» ընկերությունից` տեղեկացնելով, որ նշված թաղամասում որովայնային ...ՆՈՐՄԱՅԻՑ ՀԵՏՈ ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՆրա նմանների մասին են ասում՝ Աստված մատը ճակատին է դրել. սովորական, կենցաղային պարզ շփման ժամանակ էլ ոգեղենությունն այնքան տիրապետող է, որ լուսավոր դեմքին մատնադրոշմը անհնար է չնկատել: Տաղանդ, կարգապահություն, ...ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆՈՒ «ՍԵՐ ԿԱՄ ...» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԸ ԿԱՆՆՈՒՄ
Ն. Պ.Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի ռեժիսոր Վրեժ Քասունու «Սեր կամ ...» կարճամետրաժ ֆիլմը: Կենտրոնը նաեւ ռեժիսոր Արմինե Աբրահամյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմի նախագիծը ...ԱՐԾՐՈՒՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ ՆՈՐ ՁԱՅՆԵՐԻԶԸ
Թեքեյան կենտրոնում մայիսի 15-ին տեղի ունեցավ երաժիշտ-երգահան Արծրուն Բաբախանյանի (ԱՄՆ) «Մենք ենք, մեր սարերը» ձայներիզի շնորհանդեսը, որը նվիրված էր Արաբկիր համայնքի հիմնադրման 83-ամյակին: Շնորհանդեսի ...ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»
Մ. Մ.«Ազգը» տեղեկացրել էր «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառումների մասին, որը իրականացվում է աշխարհի 120 երկրներում միաժամանակ: Հայաստանի տարածքում գործող 40 թանգարաններում մայիսի 17-ին, ժամը 18.00-01.00-ն ...ՆՈՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՅՈՑ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՀայ ռազմարվեստի պատմությունը դեռ կարոտ է խոր ուսումնասիրման: Մեր պատմաբանների համար սա մի չհերկած խոպան է, որի աշխատանքները ոչ միայն պատմագիտական, այլեւ պետություն կառուցող ազգի համար ռազմավարական նշանակություն ...ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏԻՆ` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ...Առավոտ է: Սեղանիս դրված սքանչելի մուգ կարմիր վարդերը խորհրդավոր միկրո միջավայր են ստեղծել: Իրենք լուռ են. գեղեցիկ են, շա՜տ: Գեղեցկությունն ինքնին խոսեցնում է. ծնվում է արվեստը: Երբ խեղդվում եմ օդի ...ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Սոֆիայի շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել: 7-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց Իվան Չեպարինովի հետ: Առաջին շրջանում նրանց մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի: Այս անգամ էլ ...ՏԻԳՐԱՆ ՔԱՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում հայ երկու շախմատիստներն էլ հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Տիգրան Քարամյանը ոչ-ոքի խաղաց Պետեր Վելիչկայի հետ, իսկ Յուրի Հայրապետյանը միավորը կիսեց Վերա ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա շտապ պետք է տեղափոխվի ստացիոնար սրտաբանական մասնագիտացված կենտրոն: Այս մասին մայիսի 15-ի ասուլիսում հայտնել է ...«ԱԶԳ»-Ի ՎԱՂՎԱ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.Մայիսի 17-ին` շաբաթօրյա հասարակական քաղաքական հավելվածում ընթերցեք. երիտասարդ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի դիտարկումները ՆԱՏՕ-ի ընդարձակման վերաբերյալ, հատկապես մեր տարածաշրջանի երկրների եւ Հայաստանի շահերի ...ԶՈՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին, ժամը 11.45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, ծնված 1989 թ., (2007-ի 1-ին ...
ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՆՎԱԾ ՈՍՏԻԿԱՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ
Ա. Հ.ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ՈՒԼԻՍԸ» ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԿԱԶՄԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԻՐ ԶԵԿՈՒՅՑԸ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

