
«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ ԻՆՉ-ՈՐ ԱՌՈՒՄՈՎ ՎԱԽՎՈՐԱԾ»
Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները երեկ կառավարությունում հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ քննարկելու «Գործարարության աջակցման կառավարության ծրագրից բխող ռազմավարությունը»: Հանդիպման մասնակիցներին դիմելով, վարչապետը հայտնեց, որ կառավարությունը մտադիր է ձեւավորել միջազգային չափանիշներով լավագույն բիզնես միջավայր Հայաստանում եւ դրանով իսկ հակադրվել այն մրցակցային սահմանափակումներին, որ գոյություն ունեն մեր երկրում այլ երկրների համեմատ: Քանի որ դրա հետեւանքով շատ բիզնեսներ Հայաստանում ավելի թանկ են, քան տարածաշրջանում, ապա լավագույն բիզնես միջավայր ստեղծելով, պետք է այնպես արվի, որ Հայաստանում բիզնես վարելն ավելի ձեռնտու լինի, քան հարեւան երկրներում:
Տիգրան Սարգսյանը մասնավորապես անդրադարձավ հարկային վարչարարության կատարելագործման կառավարության նպատակներին: Ըստ նրա, վարչապետին կից ստեղծվելու է հարկային եւ մաքսային բարեփոխումները վերահսկող խորհուրդ, բացի այդ, լինելու է ուղիղ հեռախոսագիծ, որի միջոցով կառավարությունում արձագանքելու են ստացվող դիտողություններին եւ առաջարկություններին: Սակայն վարչապետը կարեւորեց գործարարների աջակցությունը հարկային վարչարարության բարեփոխումներին, առանց որի դրանք հաջողություն չեն ունենա: Համալիր միջոցառումների շարքում նա նշեց նաեւ հարկային եւ մաքսային համակարգերի աշխատակիցների սոցիալական վիճակի վերաբերյալ փաթեթի ընդունումը, որով վերջիններիս համար ապահովվելու են բարձր եկաումտներ եւ առաջարկվելու այնպիսի համակարգ, որի դեպքում նրանք ռիսկի չեն գնա կորցնելու իրենց աշխատանքը եւ այլեւայլ քայլերի չեն դիմի: Ներկայումս իրականացվող քայլերը վարչարարության բարելավման ուղղությամբ, ըստ Տիգրան Սարգսյանի, դրական արձագանքներ են ստացել գործարար հանրությունից:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հաստատեց, որ գործարար հանրությունն իրոք ոգեւորված է կառավարության ձեռնարկած քայլերից, բայց ինչ-որ առումով վախվորած է, որովհետեւ չգիտի՝ այդ քայլերը կլինեն ժամանակավոր, թե՞ շարունակելի: «Եթե մի քանի ամիս այդպես շարունակվի, ապա գործարարները կհավատան», ասաց Արսեն Ղազարյանը, ավելացնելով, որ մաքսային բարեփոխումներն այնպիսին են,. որ մոտենում են հավասար հարկային դաշտին: Նա նաեւ առաջարկեց մեծացնել պատասխանատվությունը խախտումների համար եւ որ այդ պատասխանատվությունը պետք է լինի ֆինանսական, ինչպես նաեւ՝ հրապարակային: Արսեն Ղազարյանն այն կարծիքը հայտնեց, որ «մենք բոլորս համոզմունք ունենք, թե դժվար է փոխել գործարարի եւ պետական ծառայողի հոգեբանությունը, բայց կյանքը ցույց տվեց, որ նրանք լավ էլ փոխվում են, եթե լինում է բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամք»:
«Հայաստանի վաճառականներ» կազմակերպության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը փոքր բիզնեսի ներկայացուցիչների անունից նույնպես ողջունեց կառավարության քայլերը գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Նրա հավաստմամբ, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը չի մնում թղթի վրա եւ կյանքի է կոչվում: Միաժամանակ Ցոլվարդ Գեւորգյանը վարչապետի ուշադրությունը հրավիրեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի վրա, ասելով, որ այնտեղ նախատեսված մեծ տուգանքները փոքր բիզնեսին մղում են կաշառք տալու:
DCA ընկերության նախագահ, ՀՀ պատգամավոր Գագիկ Աբրահամյանի հավաստմամբ, սառույցը կոտրվել է, գործարարները դա տեսնում եւ լսում են ամենօրյա շփումների ժամանակ: «Ճիշտ եք սկսել, հետեւողական եղեք եւ շարունակեք», ասաց Գագիկ Աբրահամյանը, միեւնույն ժամանակ կարեւորելով արտահանման խնդիրներին հատուկ ուշադրություն դարձնելը եւ դրանց վերաբերյալ առանձին քննարկում կազմակերպելը: Ըստ նրա, Հայաստանում որոշ բիզնեսի տեսակներ վարելը դարձել է ոչ ձեռնտու եւ դրանք դուրս են բերվում՝ ընդհուպ աֆրիկյան երկրներ:
Բարձրացվեցին նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին արտոնությունների, հարկային դրույքաչափերի նվազեցման, փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի տարանջատման, հստակեցման եւ այլ հարցեր, որոնց իր ամփոփիչ խոսքում անդրադարձավ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նախ նշեց, որ մասնավոր-պետություն համագործակցությունը պետք է լինի հավասարը հավասարի հետ համագործակցություն: Պետությունը պետք է աջակցի մասնավորին այն ոլորտներում, որոնք հեռանկարային են, բայց պահանջում են մեծ ներդրումներ եւ ռիսկեր, վերցնելով իր վրա ֆինանսավորման եւ ռիսկերի մի մասը, հետագայում բիզնեսից դուրս գալու երաշխիքով:
Ներկայացնելով կառավարության գործունեությունը գնահատելու թիրախները, Տիգրան Սարգսյանը նշեց այն ցուցիչները, որոնք սահմանում են միջազգային տարբեր կառույցները: Դրանք են՝ բիզնես վարելու, բաց տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների կլանման ունակության ինդեքսները եւ միջազգային վարկանիշային կազմակերպությունների՝ «Ֆիթչի» եւ «Մուդիսի» Հայաստանին տրվող վարկանիշները: Վարչապետն առաջարկեց գործարարներին դրանցով գնահատել կառավարության աշխատանքը, որպեսզի զերծ մնան կառավարության աշխատանքների վերաբերյալ քաղաքական շահարկումներից: Այնուհետեւ, անդրադառնալով գործարարների բարձրացրած հարցերին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի ունիվերսալ տարանջատում աշխարհում գոյություն չունի: Հայաստանում, ուսումնասիրելով միջազգային փորձը, պետք է ընդունվի մեր մոդելը: Այդ մոդելը կլինի գործարարների եւ կառավարության միջեւ համաձայնեցված տարբերակը:
Հարկային արտոնությունների վերաբերյալ վարչապետն այն կարծիքը հայտնեց, որ ընդհանրապես «դրանք լավ բան չեն» եւ կան այլ գործիքներ խթանելու համար տվյալ ոլորտի զարգացումը: Մասնավորապես, երբ պետությունն ու մասնավորը ազգային ծրագիր են մշակում, որտեղ կողմերը նշում են, թե ով ինչ բեռ է վերցնում եւ պետությունն իր վրա վերցնի ֆինանսավորման խնդրի մի մասը: Ինչ վերաբերում է հարկային դրույքաչափերի նվազեցմանը, ապա հարկային բեռի թեթեւացումը միայն տոկոսադրույքների նվազեցումը չէ: Եթե հարկ վճարողը տարեկան 128 օր է հատկացնում հարկային մարմնի հետ շփվելուն, ապա դա լուրջ ծախս է: Եթե բարդ հաշվետվությունները պարզեցվեն եւ դա տեղի ունենա էլեկտրոնային տարբերակով, ապա, Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, դրանով իրական հարկային բեռը կնվազի: Իսկ հարկային դրույքաչափերի բարձրացումը հնարավոր կլինի, երբ համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկերի ցուցանիշը կազմի 25-30 տոկոս, այդ դեպքում հարկային բեռը նվազեցնելու հնարավորություն կառաջանա:
Հանդիպման վերջում Տիգրան Սարգսյանն առաջարկեց գործարարներին 2 շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ ներկայացնել գործարարության աջակցման կառավարական ծրագրից բխող ռազմավարության վերաբերյալ եւ քննարկել վարչապետին կից գործարարության աջակցման խորհրդի հաջորդ նիստի ժամանակ:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 108Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դրանք, նախքան Հայոց ցեղասպանության միջազգային ...ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼիբանանում տեղի ունեցած վերջին ներքին հակամարտություններում հայ ազգային կուսակցությունների եւ ողջ հայ համայնքի դիրքորոշումը պետք է դրական գնահատել: Նման մոտեցմամբ է հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների ...«ԳՈՒՇԱԿԻ՛Ր, ԹԵ Ո՞Վ Է ՏԱՆ ՏԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԴմիտրի Մեդվեդեւին Ռուսաստանի նախագահ եւ Վլադիմիր Պուտինին վարչապետ նշանակելուց հետո մեկնաբանություններն այդ կապակցությամբ, բնականաբար, բազմապատկվեցին: Բայց, հավատացեք, գրեթե բոլոր նյութերն ավարտվում էին ...ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հրավիրված կոնֆերանսի ժամանակ գերմանացի գնդապետ Աքսել Բրանդիսը` Հայդելբերգի կենտրոնակայանից, անդրադարձավ ՆԱՏՕ-ի ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՏՆՕՐԵՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
2«Կարեւոր հարց է մշակութային հուշարձանների պահպանությունը Լեռնային Ղարաբաղում»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրան: Ըստ Մացուուրայի, քանի ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրտաքին քաղաքական գործունեության անցած տարվա Հայաստանի ծախսերը կազմել են 8,5 միլիարդ դրամից մի փոքր ավելի. սա մի գումար է, որով կարելի է նվազագույնն անել արտաքին ոլորտում, բայց մենք փորձում ենք դրանով ...ԳԱԶԻ ԳՆԻՑ ՄԵՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում մայիսի 1-ից գազի պետական սուբսիդավորման վերացումը եւ սպառողների համար սակագների բարձրացումը գուցե անակնկալ էր, քանի որ տեղի ունեցավ նախատեսվածից ավելի վաղ, բայց, ընդհանուր առմամբ, անսպասելի ...«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ ԻՆՉ-ՈՐ ԱՌՈՒՄՈՎ ՎԱԽՎՈՐԱԾ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները երեկ կառավարությունում հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ քննարկելու «Գործարարության աջակցման կառավարության ծրագրից բխող ռազմավարությունը»: Հանդիպման ...ՋՐԻ ՈՐԱԿԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասում մատակարարվող ջրի որակը համապատասխանում է խմելու ջրի որակի պահանջներին: Այս մասին հայտնեցին «Երեւան ջուր» ընկերությունից` տեղեկացնելով, որ նշված թաղամասում որովայնային ...ՆՈՐՄԱՅԻՑ ՀԵՏՈ ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՆրա նմանների մասին են ասում՝ Աստված մատը ճակատին է դրել. սովորական, կենցաղային պարզ շփման ժամանակ էլ ոգեղենությունն այնքան տիրապետող է, որ լուսավոր դեմքին մատնադրոշմը անհնար է չնկատել: Տաղանդ, կարգապահություն, ...ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆՈՒ «ՍԵՐ ԿԱՄ ...» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԸ ԿԱՆՆՈՒՄ
Ն. Պ.Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի ռեժիսոր Վրեժ Քասունու «Սեր կամ ...» կարճամետրաժ ֆիլմը: Կենտրոնը նաեւ ռեժիսոր Արմինե Աբրահամյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմի նախագիծը ...ԱՐԾՐՈՒՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ ՆՈՐ ՁԱՅՆԵՐԻԶԸ
Թեքեյան կենտրոնում մայիսի 15-ին տեղի ունեցավ երաժիշտ-երգահան Արծրուն Բաբախանյանի (ԱՄՆ) «Մենք ենք, մեր սարերը» ձայներիզի շնորհանդեսը, որը նվիրված էր Արաբկիր համայնքի հիմնադրման 83-ամյակին: Շնորհանդեսի ...ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»
Մ. Մ.«Ազգը» տեղեկացրել էր «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառումների մասին, որը իրականացվում է աշխարհի 120 երկրներում միաժամանակ: Հայաստանի տարածքում գործող 40 թանգարաններում մայիսի 17-ին, ժամը 18.00-01.00-ն ...ՆՈՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՅՈՑ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՀայ ռազմարվեստի պատմությունը դեռ կարոտ է խոր ուսումնասիրման: Մեր պատմաբանների համար սա մի չհերկած խոպան է, որի աշխատանքները ոչ միայն պատմագիտական, այլեւ պետություն կառուցող ազգի համար ռազմավարական նշանակություն ...ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏԻՆ` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ...Առավոտ է: Սեղանիս դրված սքանչելի մուգ կարմիր վարդերը խորհրդավոր միկրո միջավայր են ստեղծել: Իրենք լուռ են. գեղեցիկ են, շա՜տ: Գեղեցկությունն ինքնին խոսեցնում է. ծնվում է արվեստը: Երբ խեղդվում եմ օդի ...ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Սոֆիայի շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել: 7-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց Իվան Չեպարինովի հետ: Առաջին շրջանում նրանց մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի: Այս անգամ էլ ...ՏԻԳՐԱՆ ՔԱՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում հայ երկու շախմատիստներն էլ հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Տիգրան Քարամյանը ոչ-ոքի խաղաց Պետեր Վելիչկայի հետ, իսկ Յուրի Հայրապետյանը միավորը կիսեց Վերա ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա շտապ պետք է տեղափոխվի ստացիոնար սրտաբանական մասնագիտացված կենտրոն: Այս մասին մայիսի 15-ի ասուլիսում հայտնել է ...«ԱԶԳ»-Ի ՎԱՂՎԱ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.Մայիսի 17-ին` շաբաթօրյա հասարակական քաղաքական հավելվածում ընթերցեք. երիտասարդ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի դիտարկումները ՆԱՏՕ-ի ընդարձակման վերաբերյալ, հատկապես մեր տարածաշրջանի երկրների եւ Հայաստանի շահերի ...ԶՈՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին, ժամը 11.45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, ծնված 1989 թ., (2007-ի 1-ին ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲՈԼՈՐ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐԻ ՄԵՋ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՈ՞Վ Է ՓՈՐՁՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՈՐՍՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՍՏԵՂԾԵԼ ՄԻ ԱՆԳԱՄ ԵՎՍ
ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ, ԼԱՎ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ՎԵ՞ՐՋ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ՉԵՆՔ ԳԻՏԱԿՑՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՊԱՐԶԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

