
ԳԱԶԻ ԳՆԻՑ ՄԵՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԵՆ
Հայաստանում մայիսի 1-ից գազի պետական սուբսիդավորման վերացումը եւ սպառողների համար սակագների բարձրացումը գուցե անակնկալ էր, քանի որ տեղի ունեցավ նախատեսվածից ավելի վաղ, բայց, ընդհանուր առմամբ, անսպասելի չէր: Հայտնի է, որ ներկայիս սակագները նույնպես երկար չեն գործելու, քանի որ արդեն եկող տարվանից Ռուսաստանից գազ ստանալու ենք այլ՝ ավելի բարձր գներով: Եթե այժմ Հայաստանը ռուսական գազը ստանում է 1000 խմ-ն 110 դոլարով, ապա, ըստ հրապարակված որոշ տեղեկությունների, եկող տարվանից այդ գինը կդառնա 165 դոլար: Համենայն դեպս, այս ամիս նախատեսված է «Գազպրոմ» ընկերության նախագահի այցը Հայաստան, որի ընթացքում էլ վերջնական պարզեցում պետք է մտցվի գազի սակագների հարցում: Այցը սպասվում էր մայիսի սկզբին, բայց դեռ տեղի չի ունեցել: Սա, իմիջիայլոց:
Եթե Հայաստանի համար գազի սակագինը դառնա 165 դոլար, առավել եւս, եթե Հայաստանի իշխանություններին հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել առաջիկա երեք տարիներին այդ գնի պահպանման շուրջը, ինչի մասին նույնպես նշել են «Գազպրոմի» եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, ապա դա կլինի ամենացածր գինը, որով Ռուսաստանը գազ է մատակարարում այլ երկրներին, ինչը լավ մրցակցային առավելություններ կստեղծի Հայաստանի տնտեսվարողների համար: Ինչ վերաբերում է մեզ՝ բնակիչ սպառողներիս, ապա մեր սպառած գազը նույնպես ամենաէժանը կլինի ԱՊՀ այն երկրների համեմատ, որոնք գազ են ստանում Ռուսաստանից, չխոսելով արդեն եվրոպական երկրների մասին:
Համաձայն «Գազպրոմ» ընկերության տվյալների, ներկայումս նրա կողմից ԱՊՀ երկրներին մատակարարվող գազի 1000 խմ-ի համար գները հետեւյալն են՝ Մոլդովա՝ 211 դոլար, Ուկրաինա՝ 230 դոլար, Բելառուս՝ 128 դոլար, Վրաստան՝ 230 դոլար: Բացի այդ, Լատվիային գազի 1000 խմ-ը վաճառվում է 340-380 դոլար, Լիտվային՝ 354 դոլար, Հունգարիային՝ 300 դոլար, Լեհաստանին՝ 310-320 դոլար, Բուլղարիային՝ 258 դոլար, Ռումինիային՝ 370 դոլար, Սլովակիային՝ 330 դոլար, Ավստրիային՝ 351 դոլար: Եվրոմիության երկրներին մատակարարվող ռուսական գազի միջին գինը, ըստ «Գազպրոմի», կազմում է 300-350 դոլար: Ընդ որում, վերոնշյալ բոլոր երկրներում տարեկան սպառումը ավելի կամ նվազ չափով գերազանցում է Հայաստանում սպառվող գազի ծավալը: Մի կողմ դնենք Եվրոմիության եւ եվրոպական մյուս երկրները, համեմատենք Հայաստանին մատակարարվող գազի ներկայիս եւ սպասվող գինը ԱՊՀ երկրների այժմ գործող գնի հետ: Ակնհայտ է հօգուտ Հայաստանի տարբերությունը: Անգամ եկող տարվանից սպասվող գազի գնի բարձրացման դեպքում այն շարունակելու է Հայաստանում մնալ որպես ամենաէժան վառելիքը թե՛ բնակչության, թե՛ արդյունաբերության համար: Այլ հարց է, որ Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի գնի բարձրացման դեպքում, բացի սպառողների համար դրա գնի բարձրացումից, այս անգամ արդեն օբյեկտիվորեն կթանկանա նաեւ տրանսպորտային միջոցների օգտագործած գազի գինը եւ ապա տրանսպորտի փոխադրման վարձը: Հավանական են, շղթայական գնաճի այլ դրսեւորումներ եւս:
Եվս մի քանի հետաքրքրական ցուցանիշներ, թե 2007-ին ինչպիսի՞ն են եղել Եվրոմիության անդամ երկրներում սպառողների համար սահմանված միջին գները: Ամենաբարձր գինը գազի համար վճարում են դանիացիները՝ 1000 խմ համար 1115 եվրո, ամենացածրը՝ Էստոնիայում՝ 219 եվրո: Մյուս երկրներում պատկերը հետեւյալն է՝ Բելգիա՝ 504 եվրո, Բուլղարիա՝ 276 եվրո, Մեծ Բրիտանիա՝ 413 եվրո, Հունգարիա՝ 270 եվրո, Գերմանիա՝ 700 եվրո, Իռլանդիա՝ 869 եվրո, Իսպանիա՝ 503 եվրո, Իտալիա՝ 618 եվրո, Լատվիա՝ 253 եվրո, Լիտվա՝ 259 եվրո, Լյուքսեմբուրգ՝ 493 եվրո, Նիդեռլանդներ՝ 649 եվրո, Լեհաստան՝ 377 եվրո, Պորտուգալիա՝ 534 եվրո, Ռումինիա՝ 299 եվրո, Սլովակիա՝ 458 եվրո, Սլովենիա՝ 524 եվրո, Ֆրանսիա՝ 515 եվրո, Խորվաթիա՝ 271 եվրո, Չեխիա՝ 336 եվրո, Շվեդիա՝ 904 եվրո, եւ Ֆինլանդիայի վերաբերյալ տվյալները բացակայում են: Միջին ցուցանիշը Եվրոմիության երկրների սպառողների համար 498 եվրո է:
Ի՞նչ կարելի է ասել վերոնշյալի մասին: Բնականաբար, Եվրոմիության անդամ երկրներում ապրողների գերակշիռ մեծամասնության համար գազի բարձր գին վճարելը դժվար չէ: Անհամեմատելի են նրանց եւ ԱՊՀ երկրների բնակիչների եկամուտներն ու կենսամակարդակը: Սակայն հաստատ կարելի է ասել, որ Մոլդովայում, Ուկրաինայում կամ Վրաստանում բնակչության գերակշիռ մասի սոցիալական վիճակը շատ չի տարբերվում Հայաստանից: Հետեւաբար, գազի գների բարձրացումից, ի տարբերություն վրացիների կամ ուկրաինացիների, մեր դժգոհությունները այնքան էլ արդարացի չեն: Խնդիրը միայն սոցիալապես առավել խոցելի խմբերին բարձրացման դեպքում փոխհատուցում տալն է, որի վերաբերյալ կառավարությունը խոստումներ է տվել:
- ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 108Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դրանք, նախքան Հայոց ցեղասպանության միջազգային ...ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼիբանանում տեղի ունեցած վերջին ներքին հակամարտություններում հայ ազգային կուսակցությունների եւ ողջ հայ համայնքի դիրքորոշումը պետք է դրական գնահատել: Նման մոտեցմամբ է հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների ...«ԳՈՒՇԱԿԻ՛Ր, ԹԵ Ո՞Վ Է ՏԱՆ ՏԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԴմիտրի Մեդվեդեւին Ռուսաստանի նախագահ եւ Վլադիմիր Պուտինին վարչապետ նշանակելուց հետո մեկնաբանություններն այդ կապակցությամբ, բնականաբար, բազմապատկվեցին: Բայց, հավատացեք, գրեթե բոլոր նյութերն ավարտվում էին ...ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հրավիրված կոնֆերանսի ժամանակ գերմանացի գնդապետ Աքսել Բրանդիսը` Հայդելբերգի կենտրոնակայանից, անդրադարձավ ՆԱՏՕ-ի ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՏՆՕՐԵՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
2«Կարեւոր հարց է մշակութային հուշարձանների պահպանությունը Լեռնային Ղարաբաղում»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրան: Ըստ Մացուուրայի, քանի ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրտաքին քաղաքական գործունեության անցած տարվա Հայաստանի ծախսերը կազմել են 8,5 միլիարդ դրամից մի փոքր ավելի. սա մի գումար է, որով կարելի է նվազագույնն անել արտաքին ոլորտում, բայց մենք փորձում ենք դրանով ...ԳԱԶԻ ԳՆԻՑ ՄԵՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում մայիսի 1-ից գազի պետական սուբսիդավորման վերացումը եւ սպառողների համար սակագների բարձրացումը գուցե անակնկալ էր, քանի որ տեղի ունեցավ նախատեսվածից ավելի վաղ, բայց, ընդհանուր առմամբ, անսպասելի ...«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ ԻՆՉ-ՈՐ ԱՌՈՒՄՈՎ ՎԱԽՎՈՐԱԾ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները երեկ կառավարությունում հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ քննարկելու «Գործարարության աջակցման կառավարության ծրագրից բխող ռազմավարությունը»: Հանդիպման ...ՋՐԻ ՈՐԱԿԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասում մատակարարվող ջրի որակը համապատասխանում է խմելու ջրի որակի պահանջներին: Այս մասին հայտնեցին «Երեւան ջուր» ընկերությունից` տեղեկացնելով, որ նշված թաղամասում որովայնային ...ՆՈՐՄԱՅԻՑ ՀԵՏՈ ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՆրա նմանների մասին են ասում՝ Աստված մատը ճակատին է դրել. սովորական, կենցաղային պարզ շփման ժամանակ էլ ոգեղենությունն այնքան տիրապետող է, որ լուսավոր դեմքին մատնադրոշմը անհնար է չնկատել: Տաղանդ, կարգապահություն, ...ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆՈՒ «ՍԵՐ ԿԱՄ ...» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԸ ԿԱՆՆՈՒՄ
Ն. Պ.Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի ռեժիսոր Վրեժ Քասունու «Սեր կամ ...» կարճամետրաժ ֆիլմը: Կենտրոնը նաեւ ռեժիսոր Արմինե Աբրահամյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմի նախագիծը ...ԱՐԾՐՈՒՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ ՆՈՐ ՁԱՅՆԵՐԻԶԸ
Թեքեյան կենտրոնում մայիսի 15-ին տեղի ունեցավ երաժիշտ-երգահան Արծրուն Բաբախանյանի (ԱՄՆ) «Մենք ենք, մեր սարերը» ձայներիզի շնորհանդեսը, որը նվիրված էր Արաբկիր համայնքի հիմնադրման 83-ամյակին: Շնորհանդեսի ...ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»
Մ. Մ.«Ազգը» տեղեկացրել էր «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառումների մասին, որը իրականացվում է աշխարհի 120 երկրներում միաժամանակ: Հայաստանի տարածքում գործող 40 թանգարաններում մայիսի 17-ին, ժամը 18.00-01.00-ն ...ՆՈՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՅՈՑ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՀայ ռազմարվեստի պատմությունը դեռ կարոտ է խոր ուսումնասիրման: Մեր պատմաբանների համար սա մի չհերկած խոպան է, որի աշխատանքները ոչ միայն պատմագիտական, այլեւ պետություն կառուցող ազգի համար ռազմավարական նշանակություն ...ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏԻՆ` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ...Առավոտ է: Սեղանիս դրված սքանչելի մուգ կարմիր վարդերը խորհրդավոր միկրո միջավայր են ստեղծել: Իրենք լուռ են. գեղեցիկ են, շա՜տ: Գեղեցկությունն ինքնին խոսեցնում է. ծնվում է արվեստը: Երբ խեղդվում եմ օդի ...ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Սոֆիայի շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել: 7-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց Իվան Չեպարինովի հետ: Առաջին շրջանում նրանց մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի: Այս անգամ էլ ...ՏԻԳՐԱՆ ՔԱՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում հայ երկու շախմատիստներն էլ հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Տիգրան Քարամյանը ոչ-ոքի խաղաց Պետեր Վելիչկայի հետ, իսկ Յուրի Հայրապետյանը միավորը կիսեց Վերա ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա շտապ պետք է տեղափոխվի ստացիոնար սրտաբանական մասնագիտացված կենտրոն: Այս մասին մայիսի 15-ի ասուլիսում հայտնել է ...«ԱԶԳ»-Ի ՎԱՂՎԱ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.Մայիսի 17-ին` շաբաթօրյա հասարակական քաղաքական հավելվածում ընթերցեք. երիտասարդ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի դիտարկումները ՆԱՏՕ-ի ընդարձակման վերաբերյալ, հատկապես մեր տարածաշրջանի երկրների եւ Հայաստանի շահերի ...ԶՈՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին, ժամը 11.45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, ծնված 1989 թ., (2007-ի 1-ին ...
ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՍՈՒՏ ՉԻ՞ ԽՈՍԻ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄՐՑԱՆԱԿ՝ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՋՐԱՀԱՐՍ»-ԻՆ
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կարլովի Վարի-Պրահա«ՎՈՎԱՆ» ՀԻԱՑՐԵՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ 100 ՕՐԸ
ԱՆ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿԱՐԱՋԻՉ՝ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈ՞ՐԾ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

