
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Արտաքին քաղաքական գործունեության անցած տարվա Հայաստանի ծախսերը կազմել են 8,5 միլիարդ դրամից մի փոքր ավելի. սա մի գումար է, որով կարելի է նվազագույնն անել արտաքին ոլորտում, բայց մենք փորձում ենք դրանով առավելագույնն անել: Այդ գումարի 4,4 միլիարդը ծախսվել է դեսպանատների եւ ներկայացուցչությունների պահպանման վրա: Դեսպանությունների շենքերի գնման վրա ծախսվել է 754,5 մլն դրամ: Սա իմացանք ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի` ՀՀ արտաքին գերատեսչության անցած տարվա կատարողականի մասին հաշվետվությունից ԱԺ հանձնաժողովներում: Ի դեպ` գլխավոր գանձապետը չկարողացավ բավարարել պատգամավորների այն հետաքրքրությունը, թե ինչ արդյունավետությամբ է ծախսվել հատկացվող գումարը, հատկապես եվրոկառույցներից բյուջեին միախառնված դրամաշնորհային մասը:
Ըստ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` ապահովվել է 99,61 տոկոս կատարողական: 2002-ից արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները ֆինանսավորվել են կանոնավոր եւ տեղի հայ համայնքներից կախվածություն այլեւս չունեն: Դիվանագետների աշխատավարձն անցած տարի բարձրացել է` 45 դիվանագիտական ներկայացուցչություն ունենք, նրանց մի զգալի մասի համար սեփական շենքեր են ձեռք բերվել, մյուս մասը շենքեր է վարձակալում: Մեր դիվանագիտական ներկայացուցչությունները շատ ավելի քիչ են, քան Ադրբեջանինը, որը 15 դեսպանատնով ավելի ունի, մինչդեռ երկրներ կան, ուր մենք պետք է անպայման ներկա լինենք, ներկայությունը համագործակցության տարբեր դռներ է բացում. «Մենք մեզ չենք կարող թույլ տալ այն շռայլությունը, որ այնտեղ ներկա չլինենք», ասաց արտաքին գերատեսչության ղեկավարը: Սակայն այն գումարը, որը տրված է 2008-ին, նույնիսկ 1-ը բացել թույլ չի տա: Հայաստանը միջազգային 60 կազմակերպությունների է անդամակցում եւ 9 մլն դոլարից ավելի պարտք ունի նրանց մի մասին, բայց դեռ որեւէ կազմակերպություն մեր երկիրը ձայնի իրավունքից չի զրկել:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` Է. Նալբանդյանը չուզեց պլյուս-մինուսներ դնել իր նախորդի աշխատանքին, Լիբանանի իրավիճակը վատ գնահատեց, բայց այդ վիճակը նորություն չէ եւ ժամանակ առ ժամանակ կրկնվում է, դա Լիբանանի բոլոր բնակիչներին է առնչվում, ոչ միայն հայ համայնքին, մեր դեսպանատունն էլ ինչով կարող է` կօգնի մեր հայրենակիցներին: Պատգամավոր Տաճատ Վարդապետյանը տեղեկացրեց, թե Ջավախքից ահազանգ ունի, ջավախահայերը Բավրայի անցակետը Վրաստանի կողմից չեն կարողանում հատել, քանի որ Վրաստանի սահմանած միջազգային անձնագրերը չունեն. Է. Նալբանդյանը խոստացավ հետաքրքրվել հարցով:
Պատասխանելով լրագրողների հարցերին` ԱԳ նոր նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հունիսի 7-ին կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում, որտեղ նրանք մասնակցելու են միջազգային 12-րդ էներգետիկ ֆորումին եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին: Սա, փաստորեն, Իլհամ Ալիեւի հետ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումն է լինելու նախագահ դառնալուց հետո, եւ արտգործնախարարը հույս ուներ, որ այդ հանդիպումը ԼՂՀ հակամարտության վերաբերյալ խաղաղ քննարկումների շարունակման եւ լուծման նոր ուղի կբացի: Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ կքննարկվեն անցած տարի նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկությունները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի այն հայտարարությանն անդրադառնալով, ըստ որի առաջարկները առնչվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Նալբանդյանը նշեց, որ Ազիմովի հայտարարությունն այդ առաջարկությունների փաստաթղթին առնչություն չունի` իր կամ ադրբեջանական կողմի տեսակետն է. «Անընդհատ կրկնելով այդ դրույթները` հնարավոր չէ դրանք ներառել փաստաթղթում», ասաց նա: Մինչդեռ այդ փաստաթղթում կա առաջարկ, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերի արդյունք է: Ըստ Է. Նալբանդյանի` հայկական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել փաստաթղթի առաջարկների դրույթների հիման վրա բանակցությունները շարունակելու:
«Ազգի» խնդրանքով անդրադառնալով վարչական դատարան դիմած ԱԳՆ-ից հեռացված դիվանագետների խնդրին` արտաքին գերատեսչության ղեկավարը նկատեց, թե ԱԳ նախարարները չպետք է գնահատական տան ազատված աշխատակիցների հայցի վերաբերյալ սկսված դատական գործընթացին. «Հարկավոր չէ դատարանին ինչ-որ կերպ խանգարել ճիշտ որոշում կայացնելու հարցում», ասաց նա:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 108Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դրանք, նախքան Հայոց ցեղասպանության միջազգային ...ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼիբանանում տեղի ունեցած վերջին ներքին հակամարտություններում հայ ազգային կուսակցությունների եւ ողջ հայ համայնքի դիրքորոշումը պետք է դրական գնահատել: Նման մոտեցմամբ է հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների ...«ԳՈՒՇԱԿԻ՛Ր, ԹԵ Ո՞Վ Է ՏԱՆ ՏԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԴմիտրի Մեդվեդեւին Ռուսաստանի նախագահ եւ Վլադիմիր Պուտինին վարչապետ նշանակելուց հետո մեկնաբանություններն այդ կապակցությամբ, բնականաբար, բազմապատկվեցին: Բայց, հավատացեք, գրեթե բոլոր նյութերն ավարտվում էին ...ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հրավիրված կոնֆերանսի ժամանակ գերմանացի գնդապետ Աքսել Բրանդիսը` Հայդելբերգի կենտրոնակայանից, անդրադարձավ ՆԱՏՕ-ի ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՏՆՕՐԵՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
2«Կարեւոր հարց է մշակութային հուշարձանների պահպանությունը Լեռնային Ղարաբաղում»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրան: Ըստ Մացուուրայի, քանի ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրտաքին քաղաքական գործունեության անցած տարվա Հայաստանի ծախսերը կազմել են 8,5 միլիարդ դրամից մի փոքր ավելի. սա մի գումար է, որով կարելի է նվազագույնն անել արտաքին ոլորտում, բայց մենք փորձում ենք դրանով ...ԳԱԶԻ ԳՆԻՑ ՄԵՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում մայիսի 1-ից գազի պետական սուբսիդավորման վերացումը եւ սպառողների համար սակագների բարձրացումը գուցե անակնկալ էր, քանի որ տեղի ունեցավ նախատեսվածից ավելի վաղ, բայց, ընդհանուր առմամբ, անսպասելի ...«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ ԻՆՉ-ՈՐ ԱՌՈՒՄՈՎ ՎԱԽՎՈՐԱԾ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները երեկ կառավարությունում հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ քննարկելու «Գործարարության աջակցման կառավարության ծրագրից բխող ռազմավարությունը»: Հանդիպման ...ՋՐԻ ՈՐԱԿԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասում մատակարարվող ջրի որակը համապատասխանում է խմելու ջրի որակի պահանջներին: Այս մասին հայտնեցին «Երեւան ջուր» ընկերությունից` տեղեկացնելով, որ նշված թաղամասում որովայնային ...ՆՈՐՄԱՅԻՑ ՀԵՏՈ ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՆրա նմանների մասին են ասում՝ Աստված մատը ճակատին է դրել. սովորական, կենցաղային պարզ շփման ժամանակ էլ ոգեղենությունն այնքան տիրապետող է, որ լուսավոր դեմքին մատնադրոշմը անհնար է չնկատել: Տաղանդ, կարգապահություն, ...ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆՈՒ «ՍԵՐ ԿԱՄ ...» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԸ ԿԱՆՆՈՒՄ
Ն. Պ.Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի ռեժիսոր Վրեժ Քասունու «Սեր կամ ...» կարճամետրաժ ֆիլմը: Կենտրոնը նաեւ ռեժիսոր Արմինե Աբրահամյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմի նախագիծը ...ԱՐԾՐՈՒՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ ՆՈՐ ՁԱՅՆԵՐԻԶԸ
Թեքեյան կենտրոնում մայիսի 15-ին տեղի ունեցավ երաժիշտ-երգահան Արծրուն Բաբախանյանի (ԱՄՆ) «Մենք ենք, մեր սարերը» ձայներիզի շնորհանդեսը, որը նվիրված էր Արաբկիր համայնքի հիմնադրման 83-ամյակին: Շնորհանդեսի ...ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»
Մ. Մ.«Ազգը» տեղեկացրել էր «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառումների մասին, որը իրականացվում է աշխարհի 120 երկրներում միաժամանակ: Հայաստանի տարածքում գործող 40 թանգարաններում մայիսի 17-ին, ժամը 18.00-01.00-ն ...ՆՈՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՅՈՑ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՀայ ռազմարվեստի պատմությունը դեռ կարոտ է խոր ուսումնասիրման: Մեր պատմաբանների համար սա մի չհերկած խոպան է, որի աշխատանքները ոչ միայն պատմագիտական, այլեւ պետություն կառուցող ազգի համար ռազմավարական նշանակություն ...ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏԻՆ` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ...Առավոտ է: Սեղանիս դրված սքանչելի մուգ կարմիր վարդերը խորհրդավոր միկրո միջավայր են ստեղծել: Իրենք լուռ են. գեղեցիկ են, շա՜տ: Գեղեցկությունն ինքնին խոսեցնում է. ծնվում է արվեստը: Երբ խեղդվում եմ օդի ...ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Սոֆիայի շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել: 7-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց Իվան Չեպարինովի հետ: Առաջին շրջանում նրանց մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի: Այս անգամ էլ ...ՏԻԳՐԱՆ ՔԱՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում հայ երկու շախմատիստներն էլ հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Տիգրան Քարամյանը ոչ-ոքի խաղաց Պետեր Վելիչկայի հետ, իսկ Յուրի Հայրապետյանը միավորը կիսեց Վերա ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա շտապ պետք է տեղափոխվի ստացիոնար սրտաբանական մասնագիտացված կենտրոն: Այս մասին մայիսի 15-ի ասուլիսում հայտնել է ...«ԱԶԳ»-Ի ՎԱՂՎԱ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.Մայիսի 17-ին` շաբաթօրյա հասարակական քաղաքական հավելվածում ընթերցեք. երիտասարդ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի դիտարկումները ՆԱՏՕ-ի ընդարձակման վերաբերյալ, հատկապես մեր տարածաշրջանի երկրների եւ Հայաստանի շահերի ...ԶՈՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին, ժամը 11.45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, ծնված 1989 թ., (2007-ի 1-ին ...
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
ԱՄԱՌ, ԽԵՑԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՎԻՄ ՎԵՆԴԵՐՍ. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԼՈՒՐՋ, ՈՉ ԾԱՆՐ ՈՒ ՉՊԱՐՏԱԴՐՈՂ ՓԱՌԱՏՈՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՐԵՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ՀՐԱՏԱՊ
ՊԱՎԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Տեխնիկական գիտությունների դոկտոր, «Numetrics Management Systems» ամերիկյան ընկերության փոխպրեզիդենտ«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԸ»` ԿԱՆԱՆՑ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Գ. Մ.
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

