
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Լիբանանում տեղի ունեցած վերջին ներքին հակամարտություններում հայ ազգային կուսակցությունների եւ ողջ հայ համայնքի դիրքորոշումը պետք է դրական գնահատել: Նման մոտեցմամբ է հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների դիրքորոշումը գնահատում Հայաստանի արտաքին գործերի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետ Արմեն Մելքոնյանը:
Լիբանանում գործող հայ ազգային կուսակցությունները հակամարտության առաջին օրը միասնաբար հանդես եկան հայտարարությամբ` կոչ անելով երկխոսությամբ կարգավորել իրավիճակը եւ վերականգնել երկրի ազգային միասնականությունը: Դրանից հետո հայ համայնքը որեւէ կերպ չի մասնակցել ընդհարումներին, զերծ մնալով դրանցում ընդգրկվելուց:
«Ուրբաթ» ակումբում երեկ հրավիրված ասուլիսում Մելքոնյանը, անդրադառնալով լիբանանյան վերջին զարգացումներին ու հայ համայնքին առնչվող իրավիճակին, նշեց, որ, ամեն դեպքում, լիբանանահայերը եւ Հայաստանի այնտեղ գտնվող քաղաքացիները որեւէ կորուստ չեն տվել եւ նրանց որեւէ վտանգ չի սպառնում:
Միակ գրանցված միջադեպը «Սեւան» ռադիոկայանի հրկիզումն էր, որին «Ազգն» անդրադարձել է մայիսի 13-ի համարում: Ռադիոկայանը գտնվում էր «Ապագա» կուսակցությանը պատկանող ռադիոհեռուստաընկերության շենքում եւ հրկիզվել է միայն այդ պատճառով: Բայց հրկիզումից առաջ, Մելքոնյանի խոսքերով, ներսում եղած մարդիկ դուրս են հրավիրվել, թույլ է տրվել դուրս բերել սարքավորումները, մի քանի ժամ անց ռադիոկայանը վերականգնել է իր գործունեությունը մեկ այլ վայրից:
Հայաստանի պաշտոնական տվյալներով, Լիբանանում կա Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացի, որոնց մեծ մասը Լիբանանի քաղաքացիների հետ ամուսնացած կանայք են, որ այնտեղ են գտնվում մշտական բնակության հիմունքներով: Լիբանանում վերջին իրադարձությունների ընթացքում Հայաստանի դեսպանությունը բազմաթիվ զանգեր է ստացել, դեսպանությունն աջակցել է մի քանի ՀՀ քաղաքացիների, որպեսզի նրանք շուտափույթ լքեն Լիբանանը: Ընդ որում, Հայաստանը նախատեսում է ուժեղացնել դիվանագիտական կազմը Լիբանանում եւս մեկ դիվանագետով:
Մելքոնյանի փոխանցմամբ, իրավիճակը Լիբանանում արդեն 2 օր կարգավորման փուլում է, ինչին նպաստել է արաբական մի շարք երկրների ԱԳ նախարարների ժողովը Կահիրեում, որտեղ որոշվեց Լիբանան ուղարկել հատուկ առաքելություն` միջնորդելու քաղաքական խմբավորումների միջեւ բանակցություններում: Ըստ Մելքոնյանի, միջազգային հանրությունը մեծ հույսեր է կապում այս նախաձեռնության հետ:
Ասուլիսին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, կրոնագետ Վարդան Խաչատրյանի մատուցմամբ, Լիբանանում հակամարտության արմատները բավականին խորն են՝ մինչեւ այն ժամանակները, երբ այդ երկիրը ձեւավորվեց որպես ոչ մուսուլմանական արաբական պետություն:* Եվ այսօր մեծ մասամբ մուսուլմանական բնակչություն ունեցող Լիբանանում բազմաթիվ շահեր են կենտրոնացած, հավելած, որ երկրի ամենահզոր ուժի` «Հըզբոլլահի» եւ իշխանությունների միջեւ թեկուզ բանակի հարցում զգալի տարբերություններ կան ոչ հօգուտ իշխանությունների:
Ամեն դեպքում, չնայած 2006 թվականի իսրայելյան ագրեսիային, ըստ Խաչատրյանի, նույն այդ ավերումների տեղում ընթացող շինարարությունը եւս վկայում է լիբանանյան տարածքի բազմաշահ լինելու մասին, քանի որ այստեղ էլ օգնության կարգով մասնակցության իրենց բաժինն ունեն Իրանն ու Սիրիան:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, Լիբանանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ մենք կապված ենք համագործակցության բազմաթիվ թելերով, նաեւ պատմական կապերով: Լիբանանն արաբական միակ երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ որի հետ Հայաստանը բարեկամության ու համագործակցության պայմանագիր ունի:
Այս իրավիճակը եւ դրա հնարավոր բարդացումը չի կարող չանհանգստացնել Հայաստանին` ելնելով նաեւ այն հանգամանքից, որ Լիբանանում գործում է խոշորագույն հայ համայնքներից մեկը: Բացի այդ, Հայաստանը շահագրգիռ է նաեւ տարածաշրջանի կայունությամբ, թեեւ մնում է այն համոզման, որ տեղի ունեցողը Լիբանանի ներքին խնդիրն է:
Վարդան Խաչատրյանը եւս համամիտ է, որ արտաքին միջամտությունը որեւէ երկրի ներքին գործերին անթույլատրելի է, բայց եւս նշում է, որ Հայաստանը չի կարող չարտահայտել իր մտահոգությունը հայ համայնքի վիճակի առնչությամբ: Ըստ կրոնագետի, Լիբանանը շահերի այնպիսի կիզակետում է, որ կարելի է սպասել ամեն ինչ:
Ինչ վերաբերում է նույն Լիբանանում բնակչության կրոնական հավասարակշռությանը, ապա Խաչատրյանը գտնում է, որ իսլամի պարագայում բնական աճը, որ փոխել է այդ երկրի բնակչության կրոնական հարաբերակցությունը, դառնում է զգալի` որակական մեծամասնության հանգելու հեռանկարով: (*) Ոչ թե որպես ոչ մուսուլմանական, այլ բազմահամայնքային երկիր:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 108Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դրանք, նախքան Հայոց ցեղասպանության միջազգային ...ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԵՎ ԱՅՆՏԵՂ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԼիբանանում տեղի ունեցած վերջին ներքին հակամարտություններում հայ ազգային կուսակցությունների եւ ողջ հայ համայնքի դիրքորոշումը պետք է դրական գնահատել: Նման մոտեցմամբ է հայ համայնքի եւ ավանդական կուսակցությունների ...«ԳՈՒՇԱԿԻ՛Ր, ԹԵ Ո՞Վ Է ՏԱՆ ՏԵՐԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաԴմիտրի Մեդվեդեւին Ռուսաստանի նախագահ եւ Վլադիմիր Պուտինին վարչապետ նշանակելուց հետո մեկնաբանություններն այդ կապակցությամբ, բնականաբար, բազմապատկվեցին: Բայց, հավատացեք, գրեթե բոլոր նյութերն ավարտվում էին ...ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում հրավիրված կոնֆերանսի ժամանակ գերմանացի գնդապետ Աքսել Բրանդիսը` Հայդելբերգի կենտրոնակայանից, անդրադարձավ ՆԱՏՕ-ի ...ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՏՆՕՐԵՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
2«Կարեւոր հարց է մշակութային հուշարձանների պահպանությունը Լեռնային Ղարաբաղում»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրան: Ըստ Մացուուրայի, քանի ...ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱրտաքին քաղաքական գործունեության անցած տարվա Հայաստանի ծախսերը կազմել են 8,5 միլիարդ դրամից մի փոքր ավելի. սա մի գումար է, որով կարելի է նվազագույնն անել արտաքին ոլորտում, բայց մենք փորձում ենք դրանով ...ԳԱԶԻ ԳՆԻՑ ՄԵՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԱՐԴԱՐԱՑԻ ՉԵՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանում մայիսի 1-ից գազի պետական սուբսիդավորման վերացումը եւ սպառողների համար սակագների բարձրացումը գուցե անակնկալ էր, քանի որ տեղի ունեցավ նախատեսվածից ավելի վաղ, բայց, ընդհանուր առմամբ, անսպասելի ...«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՆ, ԲԱՅՑ ԻՆՉ-ՈՐ ԱՌՈՒՄՈՎ ՎԱԽՎՈՐԱԾ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՀայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչները երեկ կառավարությունում հանդիպեցին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ քննարկելու «Գործարարության աջակցման կառավարության ծրագրից բխող ռազմավարությունը»: Հանդիպման ...ՋՐԻ ՈՐԱԿԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ
Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-1 թաղամասում մատակարարվող ջրի որակը համապատասխանում է խմելու ջրի որակի պահանջներին: Այս մասին հայտնեցին «Երեւան ջուր» ընկերությունից` տեղեկացնելով, որ նշված թաղամասում որովայնային ...ՆՈՐՄԱՅԻՑ ՀԵՏՈ ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՆրա նմանների մասին են ասում՝ Աստված մատը ճակատին է դրել. սովորական, կենցաղային պարզ շփման ժամանակ էլ ոգեղենությունն այնքան տիրապետող է, որ լուսավոր դեմքին մատնադրոշմը անհնար է չնկատել: Տաղանդ, կարգապահություն, ...ՎՐԵԺ ՔԱՍՈՒՆՈՒ «ՍԵՐ ԿԱՄ ...» ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԸ ԿԱՆՆՈՒՄ
Ն. Պ.Կաննի միջազգային կինոփառատոնին Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի ռեժիսոր Վրեժ Քասունու «Սեր կամ ...» կարճամետրաժ ֆիլմը: Կենտրոնը նաեւ ռեժիսոր Արմինե Աբրահամյանի «Ժաննան եւ ձայները» ֆիլմի նախագիծը ...ԱՐԾՐՈՒՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻ ՆՈՐ ՁԱՅՆԵՐԻԶԸ
Թեքեյան կենտրոնում մայիսի 15-ին տեղի ունեցավ երաժիշտ-երգահան Արծրուն Բաբախանյանի (ԱՄՆ) «Մենք ենք, մեր սարերը» ձայներիզի շնորհանդեսը, որը նվիրված էր Արաբկիր համայնքի հիմնադրման 83-ամյակին: Շնորհանդեսի ...ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ «ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»
Մ. Մ.«Ազգը» տեղեկացրել էր «Թանգարանային գիշեր» ամենամյա միջոցառումների մասին, որը իրականացվում է աշխարհի 120 երկրներում միաժամանակ: Հայաստանի տարածքում գործող 40 թանգարաններում մայիսի 17-ին, ժամը 18.00-01.00-ն ...ՆՈՐ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՅՈՑ ԶՈՐԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆՀայ ռազմարվեստի պատմությունը դեռ կարոտ է խոր ուսումնասիրման: Մեր պատմաբանների համար սա մի չհերկած խոպան է, որի աշխատանքները ոչ միայն պատմագիտական, այլեւ պետություն կառուցող ազգի համար ռազմավարական նշանակություն ...ՍԻՐԵԼԻ ՎԱՐՊԵՏԻՆ` ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ...Առավոտ է: Սեղանիս դրված սքանչելի մուգ կարմիր վարդերը խորհրդավոր միկրո միջավայր են ստեղծել: Իրենք լուռ են. գեղեցիկ են, շա՜տ: Գեղեցկությունն ինքնին խոսեցնում է. ծնվում է արվեստը: Երբ խեղդվում եմ օդի ...ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 1Սոֆիայի շախմատի մրցաշարում Լեւոն Արոնյանին առայժմ չի հաջողվում հաղթանակ տոնել: 7-րդ տուրում Արոնյանը սեւերով մրցեց Իվան Չեպարինովի հետ: Առաջին շրջանում նրանց մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի: Այս անգամ էլ ...ՏԻԳՐԱՆ ՔԱՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում հայ երկու շախմատիստներն էլ հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Տիգրան Քարամյանը ոչ-ոքի խաղաց Պետեր Վելիչկայի հետ, իսկ Յուրի Հայրապետյանը միավորը կիսեց Վերա ...ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա շտապ պետք է տեղափոխվի ստացիոնար սրտաբանական մասնագիտացված կենտրոն: Այս մասին մայիսի 15-ի ասուլիսում հայտնել է ...«ԱԶԳ»-Ի ՎԱՂՎԱ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ
Մ. Խ.Մայիսի 17-ին` շաբաթօրյա հասարակական քաղաքական հավելվածում ընթերցեք. երիտասարդ քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի դիտարկումները ՆԱՏՕ-ի ընդարձակման վերաբերյալ, հատկապես մեր տարածաշրջանի երկրների եւ Հայաստանի շահերի ...ԶՈՀ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին, ժամը 11.45-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Թովմասի Հայրապետյանը, ծնված 1989 թ., (2007-ի 1-ին ...
«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՆՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ»
ԱԲԽԱԶԻԱՆ ՓԱԿՈՒՄ Է ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԵՆ ՄԵԿՈՒԿԵՍ ԱՄՍԻՑ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«ՈՐ ԲՈՒՅՈՒՔԱՆԸԹՆ ՈՒ ԲԱՇԲՈՒՂԸ ՍԱԲԱԹԱՅԱԿԱՆ ԵՆ, ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է «17 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ» ՆԱՄԱԿԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
- Մահացել է գրոսմայստեր Կարեն Ասրյանը
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

