
«ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹՅԱԿՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ»
Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դրանք, նախքան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, մտահոգություն էին պատճառում Թուրքիային: Վերջին տարիներին, երբ գործընթացը ծավալվեց, թուրքական մտահոգությունը վերաճեց խուճապի: Ճանաչման պայմաններում սպառվեցին թուրքական ժխտողականության դիրքերը, ցեղասպանության հարցում Թուրքիան սկսեց աստիճանաբար զրկվել ավանդական բարեկամների աջակցությունից եւ կանգնեց մեկուսացման սպառնալիքի առջեւ:
Այդ սպառնալիքը ավելի ակնառու դարձավ մարտի 26-ին, երբ Քնեսեթն ընդունեց Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու որոշում, որը ենթադրում էր հարցի մուտքը Իսրայելի խորհրդարանի օրակարգ: Դրան հետեւեց Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեի Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունն ու ապրիլի 24-ին Փարիզում ֆրանսահայերի կազմակերպած Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցությունը, ինչպես նաեւ Կոմիտասի արձանին հարող «Կոնկորդ» հրապարակում ելույթը: «Ես էլ եմ հայ» արտահայտությամբ սկսվող ելույթում մեծ վարպետն ասել էր, որ անհրաժեշտության դեպքում քաղաքական գործիչները կարող են պատմության վերաբերյալ որոշումներ ընդունել: Նա «կատարյալ անհեթեթություն» համարելով 1915-ի իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Անկարայի առաջարկը, ընդգծել էր. «Մի՞թե պատմաբանների հանձնաժողով պիտի ստեղծենք պարզելու համար` գազախցիկներ համակենտրոնացման ճամբարներում եղե՞լ են, թե՞ ոչ»:
Մինչդեռ պատմաբանների հանձնաժողովը ներկա պահին Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Անկարայի քաղաքական ամենաշոշափելի խաղաթուղթն է: Թվում էր, թե մեծ վարպետը, համարելով դա անհեթեթություն ի լուր աշխարհի, կբախվի թուրքական քաղաքական շրջանակների բուռն հակազդեցությանը, իսկ մամուլը դրան կարձագանքի ամենայն սանձարձակությամբ: Թուրքական թերթերի զսպվածությունը գերազանցեց ենթադրությունները: Մեծ վարպետի ելույթին հակազդեցությամբ «Մասոնական դավաճանություն» վերնագրով ապրիլի 27-ին արձագանքեցին իսլամական «Վաքիթ», իսկ մայիսի 1-ին` «Մասոններն ու ցեղասպանության հայկական զրպարտությունը» վերնագրով «գորշ գայլերի» խոսափող «Ենի չաղ» թերթերը: Սակայն երկու դեպքում էլ հակազդեցության թիրախը թուրք մասոններն էին, սիոնիստներն ու Իսրայելը:
«Վաքիթի» պնդմամբ, սիոնիստների «Ավետյաց երկիրը» ներառում է նաեւ հարավ-արեւելյան Անատոլիան, ինչի պատճառով հայերը նրանց համար դառնում են Եփրատն ու Տիգրիսը գրավելու առաջադրանքի իրականացման միջոց: Դրա հետեւանքով էլ Հայոց ցեղասպանության հարցը շարունակում է մնալ միջազգային հանրության օրակարգում: Կարծիքը հիմնավորելու համար «Վաքիթը» մեջբերում է հետազոտող Ալի Կուզուի հետեւյալ խոսքերը. «Ակնհայտ է, որ մասոնական օթյակները ծառայում են Իսրայելին: Ուզում են «Մեծ Հայաստան» ստեղծել Թուրքիայի հարավ-արեւելքում: Սակայն հայերի թիվն աշխարհում հետզհետե նվազում է: Այսինքն` հայերը «Մեծ Հայաստան ստեղծելու» ուժ եւ կարողություն չունեն: Սիոնիստները հայերի պատրվակով ձգտում են տեր կանգնել Եփրատին եւ Տիգրիսին: «Մեծ Հայաստանը» սիոնիստական ծրագիր է, ուստի միանգամայն տրամաբանական է, որ մասոնները ցեղասպանության պնդումներում աջակցեն հայերին»:
Ինչ վերաբերում է «Ենի չաղին», ապա դա էլ գրում է. «Սպասում էինք, որ թուրք մասոնները կհանդիմանեն Ֆրանսիայի Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետին, եթե դա չեն կարողանում, գոնե նրան կասեն. «Ցեղասպանության հարցը թողնենք պատմաբաններին»: Բայց` ապարդյուն: Արդեն Թուրքիայում հայկական պնդումները պաշտպանողների մեծամասնությունը մասոն է: Սակայն ինչո՞ւ թուրքական թեզի փոխարեն մասոնները պաշտպանում են հայկական տեսակետները: Մի՞թե, որ հայերը արդարացի են: Իհարկե` ոչ: Նրանք այս հարցին ցուցաբերում են ոչ թե բարոյական, այլ քաղաքական մոտեցում, որն, ինչ խոսք, պայմանավորված է Իսրայելի համահունչ մոտեցումով: Որեւէ մեկի համար գաղտնիք չէ մասոնականության առնչությունը Կաբալային (թվահմայնության հրեական միստիկական ուսմունք), որն էլ առնչվում է սիոնիզմին եւ Իսրայելին: Ոչ ոք չի կարող ասել, որ սիոնիզմը աչք չի դրել Ավետյաց երկրի վրա: Ապագան կանխատեսելու կարողություն ունեցող յուրաքանչյուր ոք հեշտությամբ կնկատի այն քայլերը, որոնք Թուրքիայի որոշակի շրջան ներառող «Մեծ Հայաստանի» ստեղծման համար կատարում է սիոնիզմը: Հյուսիսային Իրաքի զարգացումները, Թուրքիայում թեկուզ միջնորդավորված հողատարածքի գնումները, թուրքական հրեա, մասոնների մեծ վարպետ Նեսիմ Լեւիի 10 տարվա վաղեմությամբ խոստովանությունը. «Բնակություն ենք հաստատում Թուրքիայի հարավ-արեւելքում», դրա փաստացի ապացույցն են: Հատկանշական է, որ այն օրերին, երբ Ֆրանսիայի մասոնների մեծ վարպետը թուրք եղբայրներից պահանջում էր նպաստել երկրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Քնեսեթը այդ հարցն ընդգրկում էր օրակարգում: Թուրքիայի նախազգուշացումից հետո միայն Իսրայելի խորհրդարանը զերծ մնաց նման մտադրությունից: Սակայն դա հավերժ չի տեւի: Ընդամենը կհետաձգվի մինչեւ «պայմանների հասունացումը»: Չմոռանանք, որ 2007-ի հուլիսին, ուղեւորվելով Հայաստան, Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցկերը մի խուրձ ծաղիկ գրկած այցելեց Երեւանի ցեղասպանության հուշարձան եւ ասաց. «Իսրայելի կրոնական համայնքը հայ ժողովրդի հետ սգում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի համար»: Երբ Իսրայելի գլխավոր ռաբբին այսպես է արտահայտվում, մի՞թե հնարավոր է, որ մասոնական օթյակները, որոնց արմատները, անկախ գտնվելու վայրից, Իսրայելում են թաղված, հակառակն անեն: Հետեւաբար Ֆրանսիայի Մասոնական Մեծ Արեւելք օթյակի մեծ վարպետ Ժան-Միշել Քիյարդեն Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու առումով թուրք եղբայրներին հորդորելիս, ինչ խոսք, ելնում է Իսրայելի շահերից: Միաժամանակ նա խրախուսում է թուրք մասոններին, որ «շարունակեն ծառայել արմատներին»: Հայկական զրպարտություններում աչքներս լինելու է Իսրայելի եւ մասոնների վրա»:
Խոսքը տվյալ դեպքում թուրք մասոնների մասին է: Ապրիլի 19-ին Ֆարուք Արսլանի «Կանադա-թուրք» կայքէջում հրապարակված հոդվածի համաձայն, Թուրքիայում կա տեղային 198 օթյակում գրանցված 14 հազար մասոն: Տեղային օթյակները ենթակա են Թուրքիայի ազատ մասոնների եւ Թուրքիայի ազատ եւ ընդունված մասոնների մեծ օթյակներին, որոնցից առաջինը ենթարկվում է ֆրանսիական Մեծ Արեւելք օթյակին: Ըստ հեղինակի, աշխարհի տեղային 6 օթյակներում մեծամասնություն են կազմում թուրքահպատակ մասոնները: Այդ օթյակներից «Թյուրքայը» գործում է Գերմանիայի միացյալ մեծ օթյակի ենթակայության տակ: Մյուսը Փարիզի «Ոսկեջուր» օթյակն է, թուրքական «Նուր» օթյակներից մեկը Թել Ավիվում է, մյուսը՝ Վաշինգտոնում, իսկ Նյու Յորքում` «Անատոլիա» օթյակն է: Բուխարեստի «Ըշըք» (լույս) օթյակը նույնպես թուրքական է, արարողակարգն այնտեղ թուրքերեն է կատարվում:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Քննարկում
Vahan NY գրել է:
Վերջ լավ լինի
ARMEN գրել է:
Գիտենք թե՛ մասոնական օթյակների, թե՛ սիոնիստների / կան հրեաներ, որոնք սիոնիստ չեն/ նպատակների, պատմության, գործելակերպի ու ռազմավարության մասին:
Հարցը դնում եմ այլ ձև՝ խոսելով հայերիս մասին, քանի որ այլ ազգերը ինձ չեն հետաքրքրում՝
Եթե մենք, հայերս, իրապես, միասնական ու հզոր, խելացի ու խորամանկ ազգ ենք, ապա ինչպե՞ս թենց եղավ, որ մի խումբ սիոնիստներ ու մասոններ /իսկ նրանք սահմանափակ թվով են, չեմ կարծում, որ ամեն մեկին իր ուզելով մասոն են դարձնում կամ սիոնիստ են անդամագրում/ կարողանում են մեզ նման միավորված ու հզոր ժողովրդին պառակտել ու հասցնել 1915 թ. տխրահռչակ դեպքերին՝ Եղեռնին:
Ուրեմ, մենք ունենք մեր թերությունները, գիտենք բոլորս էլ, որոնք են: Ես անձամբ համարում եմ մեր ազգի ամենամեծ թերություններից այն, որ միասնական չենք, նախանձում ենք մեկը մյուսին, երկարաժամկետ կանխատեսում չենք անում, ճակատագրապաշտ ենք, ավելի ենք մտածում մեր տնտեսական անձնական վիճակի մասին, քան՝ Հայաստանի համար ապրելու ու մեռնելու: Ասլան՝ տանը, կատու՝ դռանը: Միայն արտասահմանում ենք կարողանում օգուտ տալ, այն էլ՝ շատ տեղեր հայ համայնքները պառակտված են: Առանձին հայ կուսակցություններ ունեն առանձին եկեղեցի, առանձին ցույցեր են անում ապրիլի 24-ին, առանձին միջողառումներ են կազմակերպում և խիստ նեղանում են հայ դեսպաններից, որոնք այցելում են այդ բոլոր միջոցառումները: Հայ Սփյուոքում կան մարդիկ, որոնք հայ դեսպաններին համարում են իրենց անձնական տիրույթ:
Հիմա, կա և մի այլ հարց՝ մեզանից շատերը ի վիճակի չեն ճիշտ պատմական գնահատական տալ մեր անցյալին և ճիշտ եզրակացություններ անել: Իհարկե, կարդում են և՛ Խորենացուն, և Լեո պատմաբանին, սակայն միայն կարդում են՝ առանց հասկանալու, թե այդ մարդիկ ինչի՞ համար են նստել-պատմություն գրել:
Ազգին պետք է զարթոնք: Հարկավոր է լայն քարոզչական աշխատանք անցկացնել ժողովրդի մեջ՝ ոգեկոչելով Անդրանիկին ու Նժդեհին, ս. Վարդանին ու Թոռոս Ռշտունուն: Պետք է ճշտել, թե արդյոք Վասակ Մամիկոնյանը դավաճան էր, թե՝ այլ, ավելի խաղաղ ելք էր առաջարկում:
Պետք է փոխել հայ ազգի մտածելակերպը որոշ հարցերում:
Պետք է մեր պատմությունից վռնդել տարբեր տեսակի ամերիկացի պատմաբաններին, որոնք թուրքերից փող են ստանում և գրում, որ Խորենացին ոչ թե 5-դ դարի պատմիչ էր, այլ՝ 8-դ:
Տնտեսությունն ու աչտաքին քաղաքականության ոլորտում հարկ է մասնագեններ, նոր կադրեր հավաքագրել, այլ ոչ թե դրանց պահել, ովքեր ԽՍՀՄ-ի պատմությունից այն կողմ բան չգիտեն: Պետք է վերապատրաստել ունեցած կադրերը: Առողջ ու նորմալ տնտեսությունն էլ արդյունաբերության և գյուղատնտեսության հիման վրա է կառուցված, հետո միայն գալիս է բանկային ու սպասարկման համակարգը: Առանց հզոր արտահանման մեռած է ցանկացած երկիր: Առանց գրագետ մաքսային քաղաքականության մեռած է ցանկացած արդյունաբերություն: Պրոբլեմները համակարգի մեջ են, համակարգային մոտեցում է պետք: Եվ մեզ չի կարող մի անձ պատասխան տալ այդ բոլոր հարցերին, մեզ մասնագենտերի, հայրենասեր ու անաչառ մասնագետների մի բանակ է պետք:
Կա՞ն Հայաստանում մարդիկ, որոնք պատրաստ են շահել ժողովրդի սերը և մեռնել հանուն ազգի շահերի՝ գերադասելով դրանք, և ոչ թե՝ սեփական անձի կուշտ լինելը:
փայտփորիկ գրել է:- Vahan NY
Վերջ լավ լինի
Vahan NY ջան մի խնդրանք ունեմ(չմերժես).ասում ես,-«վերջը լավ լինի»,խնդրում եմ,հենց էդ «լավ»գա,ինձ զանգ տուր:Որ իմանաս արդեն քանիիիիիիիիիիի տարի եմ սպասում:Էս մեկ:
Հիմա՝ ջահել ժամանակվա մի անեկդոտ՝ «խոնարհ ու հեզ,մի հոգնած եզ»,իսկ ավելի ճիշտ մի աշխատավոր մարդ,աշխատանքից հոգնած,վերադառնում է տուն,ընդ որում՝ նստած ավտոբու-սի վերջում «մանրից» ծխում է:Ներս մտած միլիցիան ասում է,-«ծխախոտդ հանգցրու,հասա-րակական տրանսպրտում չեն ծխում:Էս մարդը,թե,-ախպեր ջան,գիտեմ,կներես,մի հատ էլ ղուլաբ տամ ու քցեմ:Ոստիկանը՝ նորից իր պահանջը: Էս խեղճ հոգնածը էլի՝ նույն խնդրան- քով,թե հեսա կգցեմ,սպասի:Էստեղ ոստիկանը խիստ տոնով հայտարարում է,-«եթե հենց հիմա
ծխախոտդ չգցես,վերջդ վատ կլինի»:Իաաաաաաաա,էս բանվոր դու բանվոր՝ վեր ա կենում ու էս միլիցուն փռում գետին:«Դեսից դենից»հավաքվում ու էս մարդուն տանում են ոստիկանատուն: Պետը հարցնում է,-«իմ ոստիկանին ինչի ես խփել»:Սա թե,ընկեր պետ,մեզ ամեն օր ասում են,թե վերջը լավ կլինի,լավ կլինի,լավ կլինի,մենք էլ հույսով ապրում ենք,իսկ էս քո ոստիկանը
տարավ բերեց,բոլորի մոտ ասեց,թե«վերջդ վատ կլինի»,դե ես էլ չդիմացա ու տվի՛:Պետը,թե՝
ո՞նց,բոլորի մոտ էլ ասե՞ց:Հա,ընկեր պետ,հենց սաղ ավտոբուսով մեկ էլ ասեց:Դե որ ըտենց ա,ասաց պետը,մի հատ էլ տուր էս սուկին սինին,ըտենց,որ էլ տեղից չվեր կենա...- Vahan NY
IGDIRAn4am գրել է:- ARMEN
Գիտենք թե՛ մասոնական օթյակների, թե՛ սիոնիստների / կան հրեաներ, որոնք սիոնիստ չեն/ նպատակների, պատմության, գործելակերպի ու ռազմավարության մասին: Հարցը դնում եմ այլ ձև՝ խոսելով հայերիս մասին, քանի որ այլ ազգերը ինձ չեն հետաքրքրում՝
Եթե մենք, հայերս, իրապես, միասնական ու հզոր, խելացի ու խորամանկ ազգ ենք, ապա ինչպե՞ս թենց եղավ, որ մի խումբ սիոնիստներ ու մասոններ /իսկ նրանք սահմանափակ թվով են, չեմ կարծում, որ ամեն մեկին իր ուզելով մասոն են դարձնում կամ սիոնիստ են անդամագրում/ կարողանում են մեզ նման միավորված ու հզոր ժողովրդին պառակտել ու հասցնել 1915 թ. տխրահռչակ դեպքերին՝ Եղեռնին:
Ուրեմ, մենք ունենք մեր թերությունները, գիտենք բոլորս էլ, որոնք են: Ես անձամբ համարում եմ մեր ազգի ամենամեծ թերություններից այն, որ միասնական չենք, նախանձում ենք մեկը մյուսին, երկարաժամկետ կանխատեսում չենք անում, ճակատագրապաշտ ենք, ավելի ենք մտածում մեր տնտեսական անձնական վիճակի մասին, քան՝ Հայաստանի համար ապրելու ու մեռնելու: Ասլան՝ տանը, կատու՝ դռանը: Միայն արտասահմանում ենք կարողանում օգուտ տալ, այն էլ՝ շատ տեղեր հայ համայնքները պառակտված են: Առանձին հայ կուսակցություններ ունեն առանձին եկեղեցի, առանձին ցույցեր են անում ապրիլի 24-ին, առանձին միջողառումներ են կազմակերպում և խիստ նեղանում են հայ դեսպաններից, որոնք այցելում են այդ բոլոր միջոցառումները: Հայ Սփյուոքում կան մարդիկ, որոնք հայ դեսպաններին համարում են իրենց անձնական տիրույթ:
Հիմա, կա և մի այլ հարց՝ մեզանից շատերը ի վիճակի չեն ճիշտ պատմական գնահատական տալ մեր անցյալին և ճիշտ եզրակացություններ անել: Իհարկե, կարդում են և՛ Խորենացուն, և Լեո պատմաբանին, սակայն միայն կարդում են՝ առանց հասկանալու, թե այդ մարդիկ ինչի՞ համար են նստել-պատմություն գրել:
Ազգին պետք է զարթոնք: Հարկավոր է լայն քարոզչական աշխատանք անցկացնել ժողովրդի մեջ՝ ոգեկոչելով Անդրանիկին ու Նժդեհին, ս. Վարդանին ու Թոռոս Ռշտունուն: Պետք է ճշտել, թե արդյոք Վասակ Մամիկոնյանը դավաճան էր, թե՝ այլ, ավելի խաղաղ ելք էր առաջարկում:
Պետք է փոխել հայ ազգի մտածելակերպը որոշ հարցերում:
Պետք է մեր պատմությունից վռնդել տարբեր տեսակի ամերիկացի պատմաբաններին, որոնք թուրքերից փող են ստանում և գրում, որ Խորենացին ոչ թե 5-դ դարի պատմիչ էր, այլ՝ 8-դ:
Տնտեսությունն ու աչտաքին քաղաքականության ոլորտում հարկ է մասնագեններ, նոր կադրեր հավաքագրել, այլ ոչ թե դրանց պահել, ովքեր ԽՍՀՄ-ի պատմությունից այն կողմ բան չգիտեն: Պետք է վերապատրաստել ունեցած կադրերը: Առողջ ու նորմալ տնտեսությունն էլ արդյունաբերության և գյուղատնտեսության հիման վրա է կառուցված, հետո միայն գալիս է բանկային ու սպասարկման համակարգը: Առանց հզոր արտահանման մեռած է ցանկացած երկիր: Առանց գրագետ մաքսային քաղաքականության մեռած է ցանկացած արդյունաբերություն: Պրոբլեմները համակարգի մեջ են, համակարգային մոտեցում է պետք: Եվ մեզ չի կարող մի անձ պատասխան տալ այդ բոլոր հարցերին, մեզ մասնագենտերի, հայրենասեր ու անաչառ մասնագետների մի բանակ է պետք:
Կա՞ն Հայաստանում մարդիկ, որոնք պատրաստ են շահել ժողովրդի սերը և մեռնել հանուն ազգի շահերի՝ գերադասելով դրանք, և ոչ թե՝ սեփական անձի կուշտ լինելը:
Ես գտնում եմ , որ մեր դժբախտությունների հիմքում ընկած է այն, որ շարուննակ հետ- հետ ենք նայում, փոխանակ առաջ նայելու: Արմեն ջան, գրածներիցդ պատմության տարրական ձեռնարկի հոտ է գալիս: Պատմությունով հպարտանում է պատմությանը կառչած է ներկա չունեցող ժողովուրդը: Հերիք է անցյալի փոշին թափ տանք,մի քիչ ռեալ ու սթափ նայենք ներկա աշխարհին, մանավանդ, որ նայելու բան, կամ հպարտանալու, քիչ կա, դավաճանություն, ուրացում, ջարդ, մի հերոսին տասը դավաճան է ընկնում, հենց մեր պատմաբաններն էլ մինչև օրս չեն կարողանում ասել մենք եկվոր ենք, թե բնիկ, ինչու՞ ես անցյալի մեջ փնտրում կորցրած փառքդ, երբ ներկադ խեղճ է ու ողորմելի, գիտեմ ինչեր կասես, որ իր անցյալը մոռացողը ապագա չունի, հենց անցյալը ոտից ծանր կշռաքարի պես կախ չտված ազգերն են այսոր առաջին գծում ու ես ուզում եմ իմ երկիրը այսօր հզոր տեսնեմ, ոչ թե լոպազանամ իմ անցյալով, մենակ չհարցնես, թե - իսկ դու դրա համար ինչ ես արել, հավես չկա:- ARMEN
ARMEN գրել է:- IGDIRAn4am
Ես գտնում եմ , որ մեր դժբախտությունների հիմքում ընկած է այն, որ շարուննակ հետ- հետ ենք նայում, փոխանակ առաջ նայելու: Արմեն ջան, գրածներիցդ պատմության տարրական ձեռնարկի հոտ է գալիս: Պատմությունով հպարտանում է պատմությանը կառչած է ներկա չունեցող ժողովուրդը: Հերիք է անցյալի փոշին թափ տանք,մի քիչ ռեալ ու սթափ նայենք ներկա աշխարհին, մանավանդ, որ նայելու բան, կամ հպարտանալու, քիչ կա, դավաճանություն, ուրացում, ջարդ, մի հերոսին տասը դավաճան է ընկնում, հենց մեր պատմաբաններն էլ մինչև օրս չեն կարողանում ասել մենք եկվոր ենք, թե բնիկ, ինչու՞ ես անցյալի մեջ փնտրում կորցրած փառքդ, երբ ներկադ խեղճ է ու ողորմելի, գիտեմ ինչեր կասես, որ իր անցյալը մոռացողը ապագա չունի, հենց անցյալը ոտից ծանր կշռաքարի պես կախ չտված ազգերն են այսոր առաջին գծում ու ես ուզում եմ իմ երկիրը այսօր հզոր տեսնեմ, ոչ թե լոպազանամ իմ անցյալով, մենակ չհարցնես, թե - իսկ դու դրա համար ինչ ես արել, հավես չկա:
Մեռնեմ քեզ, ինչու՞ ուշադիր չեք կարդում իմ գրածները: Ես կոչ չեմ անում փռվել փառավոր /՞՞՞՞՞/ անցյալի վրա... Իմ ասածը հետևյալն է՝ «Ազգին պետք է զարթոնք: ... Պետք է փոխել հայ ազգի մտածելակերպը որոշ հարցերում»: Տես քո մեջ ունեցած մտորոըմները՝ «ես ուզում եմ իմ երկիրը այսօր հզոր տեսնեմ, ոչ թե լոպազանամ իմ անցյալով»: Ես էլ եմ նույնը ուզում: Բայց դրա լինելը կախված է դրանից, թե ինչքան արագ մենք կհայտնվենք Հայաստանում: Դրսում նստելով գարուն չի գա: Հո՞տ ա գալիս: Ի՞նչ անեմ, եթե էլի հայերս քյասար իրենց էշին առաջ են բրդում:
Էլի եմ կրկնում, ուշադիր եղե՛ք կարդալուս: Միանգամից մե՛կ անի դատողություններ: Ես չեմ ասում մոռանանք պատմությունը, չեմ ասում՝ լոպազ պոռոտախոս հպարտանանք: Բայց առանց ՃԻՇՏ եզրակացություններ անելուց ո՞նց ես առաջ գնալու: Դժվա՞ր բան եմ ասում:- IGDIRAn4am
ARMEN գրել է:- Սարգիս
Համաձայն եմ ձեր ասածներին: Հայաստանում կան շատ խելացի և կրթված պատմաբաններ: Արմեն Այվազյանը փայլուն օրինակ: Կառաջարկէի հաճախեք WWW.LOUYSWORLD.COM և ծանոթանաք նրան: Արխիվում նաև տեղադրված են շատ հետաքրքիր վիդէոժապավեններ և հարցազրուցներ նրա հետ:
Արմեն Այվազյանին անձամբ ծանոթ եմ, տեսել եմ: Մերսի հասցեի համար: Մի բան հարցնեմ, եթե գիտես: Նա ժամանակին եղել է Տեր-Պետրոսյանի մոտ փորձագետ: Ո՞նց եղավ, որ հեռացավ Լևոնից:- Սարգիս
ARMEN գրել է:- Սարգիս
Նա հասկացավ որ լևոնը Հյաստանի դեմ է աշխատում ոչ թե Հայաստանի համար:
Շնորհակալություն: Առհասարակ, վերջերս շատ եմ հանդիպում Արմեն Այվազյանի հոդվածներին ու հարցազրույցներին: Համաձայն եմ նրա առաջարկած մտքերի հետ, միայն թե մի բան անհասկանալի է՝
Արմեն Այվազյանից բացի կան նաև մի շարք այլ մասնագենտեր, որոնց մտքերը ի օգուտ Հայաստանի են հնչում: Ինչպե՞ս բացատրենք այն բանը, որ ո՛չ Այվազյանին, ո՛չ այլ խելամիտ մարդկանց չեն ընդգրկում կառավարության մեջ, այնինչ լսում եմ, որ, օրինակ, ոմն նախարարի եղբորորդին նշանակվում է դատախազի տեղակալ, հերիք չէ, այդ պաշտոնի համար չունի համապատասխան կրթություն և փորձ:
Ի՞նչ մեկնաբանություն կա դրան: Էլի մեր ազգը բան չի հասկացել իր պատմությունից:- Սարգիս
ARMEN գրել է:- Սարգիս
Ես շատ էի ցանկանում որ Արմեն Այվազյանը ընդգրկվի Արտաքին Գործերի Նախարարությունում, բայց ցավոք դա չեղավ: Նույն հարցը ինձ է հետաքրքրում:
Չլինի՝ մտածում են, որ եթե ԼՏՊ -ի հետ էր ժամանակին, ապա հնարավոր է՝ վստահելի չի՞: Լավ, բա՞ մնացած մասնագետները... Չլինի՝ իրենց ուղեղներից են վախենում ու գիտելիքներից: Եթե նման բան կա Հայաստանում, որ վախենում են խելացի մարդուց, ապա ո՞նց են ասում, որ ուզում են, որ մեր ազգը առաջադիմի: Կամ լոգիկայի խանգառում կա, կամ՝ բան , որ մենք չգիտենք:- Սարգիս
Սարգիս գրել է:- IGDIRAn4am
Լսի, այ ավստրալիական ոչխար, կարող ա բումերանգը կպել ա հաստ գլխիդ, բա մի տաս տարի հետո, քո ձագի ու կենգուրույի խաչասերումից ինչ կստացվի, երեվի հիմա էլ ավստրալիայի բնիկ դառնաս, աբորիգեն, մեկ էլ մարդկանց պիտակ չկպցնես, էնենց կկպցնեմ քեզանից մենակ փարխոտած ականջներդ կմնա, իսկ ազգիս պատմությունը ես չեմ աղավաղում, մենակ քո նման գանձիլյակներին եմ աղավաղում, երբ ռակոմ կայնում են դեմս:
Ինքդ քեզ եկվոր ես համարում, ուրեմն եկվոր ես ոչ թե Հայ: Քո նմաններին Արմեն Այվազյանը ԱՄՆ-ում լավ նստացրեց իրենց տեղը: Ամերիկայով մեկ հայագիտական ամբիաններ էին բացել ու աղավաղում էին Հայոց պատմությունը, ընդ որում իրենց անունները փոխել էին ու հայի անվան տակ էին ներկայանում: Փաստեր ունե՞ս խոսի, իզուր գլխից դուրս բաներ մի գրի: Գնա մի քիչ սառը ջուր խմի: Շատ ես վրդովված:- IGDIRAn4am
ARMEN գրել է:
Իգդիր ու Սարգիս, մի բան ասեմ, մեկ նեղանա, վերաբերվում է բոլորիս:
Ի՞նչ գլուխը քարով տա մասոնական սիոնիստական օթյակը, եթե մենք իրար հետ երկու բառ չենք կարող փոխանակել մարդավարի: Ու եթե մենք, որ հասարակ մարդիկ ենք, այդ բանն ենք անում, ապա նույնը անում են և մեր հայրենակիցները՝ կառավարությունում: ՈՒրեմն, մենք էլ, եթե լինեինք պաշտոնյա, էլի հիմար-հիմար բաներով կզբաղվեինք: Ամո՞թ չեք անում, այ տղեք: Մեզ մասոն սիոնիստ պետք չի, մենք մեր տունը ինքներս ենք քանդում: Հեյ, խելքի եկեք:
Սարգիս գրել է:- ARMEN
Իգդիր ու Սարգիս, մի բան ասեմ, մեկ նեղանա, վերաբերվում է բոլորիս:Ի՞նչ գլուխը քարով տա մասոնական սիոնիստական օթյակը, եթե մենք իրար հետ երկու բառ չենք կարող փոխանակել մարդավարի: Ու եթե մենք, որ հասարակ մարդիկ ենք, այդ բանն ենք անում, ապա նույնը անում են և մեր հայրենակիցները՝ կառավարությունում: ՈՒրեմն, մենք էլ, եթե լինեինք պաշտոնյա, էլի հիմար-հիմար բաներով կզբաղվեինք: Ամո՞թ չեք անում, այ տղեք: Մեզ մասոն սիոնիստ պետք չի, մենք մեր տունը ինքներս ենք քանդում: Հեյ, խելքի եկեք:
Հարգելի Արմէն, եթե մոտիկից ծանոթ ես Արմեն Այվազյանին նրանից հարցրու իմ ասածի մասին: Ես չեմ ընդունի այն մարդու կարծիքները, որը աղավաղում է մեր ազգի անցյալը և պատմությունը: Այդ ուղղությամբ հսկայական գումարներ են ծախսում մեր ազգի թշնամիները որպիսի մենք չկարողանանք տեր կանգնել մեր հողերին և մեր պատմությանը, մեզ անվանելով «եկողներ»: Սա մի խնդիր է որի դեմը պիտի առնել: Հոդվածը որի ներքո մենք քննարկում ենք իմ ասածը հաստատում է: Եթե կարող եք նորից կարդացեք այն:- ARMEN
Պետրոսյանը գրել է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆը ասում է՝ «... մասոնական օթյակները, որոնց արմատները, անկախ գտնվելու վայրից, Իսրայելում են թաղված ...»:
Այ անգրագետ Հակով Չաքրյան: Եթե մասոնների մասին ոչ մի բան չգիտես ի՞նչ ես ապուշ-ապուշ դուրս տալիս: Մասոնականությունը որ հիմնադրվել է 16րդ դարում ոչ մի կապ չունի ո՛չ սիոնիզմի հետ, ո՛չ էլ Իսրաելի հետ, որը հիմնադրվել է 1948 թվականին:
Միքիչ կարդա մասոններ մասին որ քեզ սաղ աշխարհով խայտառակ չանես ուրիշ մարդկանց էլ սուտ տեղետություններ մի տարածի, այ անգրագետ էշ:
http://en.wikipedia.org/wiki/Freemasonry
ARMEN գրել է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆը ասում է՝ «... մասոնական օթյակները, որոնց արմատները, անկախ գտնվելու վայրից, Իսրայելում են թաղված ...»:Այ անգրագետ Հակով Չաքրյան: Եթե մասոնների մասին ոչ մի բան չգիտես ի՞նչ ես ապուշ-ապուշ դուրս տալիս: Մասոնականությունը որ հիմնադրվել է 16րդ դարում ոչ մի կապ չունի ո՛չ սիոնիզմի հետ, ո՛չ էլ Իսրաելի հետ, որը հիմնադրվել է 1948 թվականին: Միքիչ կարդա մասոններ մասին որ քեզ սաղ աշխարհով խայտառակ չանես ուրիշ մարդկանց էլ սուտ տեղետություններ մի տարածի, այ անգրագետ էշ: http://en.wikipedia.org/wiki/Freemasonry[/quot Հըմ, իսկ Սովետական Միության կենդանության օրոք գրում էին, որ որմնադիրները դեռ Սողոմոնի տաճարի շինարարութունից են սկզիբ առել: Եվ սերտ կապեր ունեին թե՛ «քրիստոնյա» տամպլիերների հետ, թե՛ մուսուլման ասասինների հետ: Եվ թե սիոնիզմի ծագման մասին դու, հարգելի ընկեր, կարդա Գոլդա Մեյերի, Իսրաելի վարչապետի, հիշողությունները: Ահա թե քեզ համար որոշ պատմական նրբություններ կգտնես: Իմացած եղիր, որ ես ել եմ Վիքիպեդիայում գրում: Այդ հանրագիտարան կոչվածի շատ հոդվածները մեզ նման մարդկանց կողմից են շարադրված: Իսկ շատ դեպքերում՝ գաղտնի ծառայություններից: Ուրեմն, գրավոր աղբյուրին վստահի, այլ ոչ թե Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին:
ARMEN գրել է:- Սարգիս
Հարգելի Արմէն, եթե մոտիկից ծանոթ ես Արմեն Այվազյանին նրանից հարցրու իմ ասածի մասին: Ես չեմ ընդունի այն մարդու կարծիքները, որը աղավաղում է մեր ազգի անցյալը և պատմությունը: Այդ ուղղությամբ հսկայական գումարներ են ծախսում մեր ազգի թշնամիները որպիսի մենք չկարողանանք տեր կանգնել մեր հողերին և մեր պատմությանը, մեզ անվանելով «եկողներ»: Սա մի խնդիր է որի դեմը պիտի առնել: Հոդվածը որի ներքո մենք քննարկում ենք իմ ասածը հաստատում է: Եթե կարող եք նորից կարդացեք այն:
Համաձայն եմ, ուղղակի մեր նպատակը նրանց համոզելն է, որ մենք ճիշտ ենք և որ նրանց ասածը չի անցնի: Պիտի դրա համար գիտականորեն զրուցենք՝ առանց հայհոյանքների:- Սարգիս
ARMEN գրել է:- Պետրոսյանը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆը ասում է՝ «... մասոնական օթյակները, որոնց արմատները, անկախ գտնվելու վայրից, Իսրայելում են թաղված ...»:Այ անգրագետ Հակով Չաքրյան: Եթե մասոնների մասին ոչ մի բան չգիտես ի՞նչ ես ապուշ-ապուշ դուրս տալիս: Մասոնականությունը որ հիմնադրվել է 16րդ դարում ոչ մի կապ չունի ո՛չ սիոնիզմի հետ, ո՛չ էլ Իսրաելի հետ, որը հիմնադրվել է 1948 թվականին:
Միքիչ կարդա մասոններ մասին որ քեզ սաղ աշխարհով խայտառակ չանես ուրիշ մարդկանց էլ սուտ տեղետություններ մի տարածի, այ անգրագետ էշ:
http://en.wikipedia.org/wiki/Freemasonry
Հըմ, իսկ Սովետական Միության կենդանության օրոք գրում էին, որ որմնադիրները դեռ Սողոմոնի տաճարի շինարարութունից են սկզիբ առել: Եվ սերտ կապեր ունեին թե՛ «քրիստոնյա» տամպլիերների հետ, թե՛ մուսուլման ասասինների հետ: Եվ թե սիոնիզմի ծագման մասին դու, հարգելի ընկեր, կարդա Գոլդա Մեյերի, Իսրաելի վարչապետի, հիշողությունները: Ահա թե քեզ համար որոշ պատմական նրբություններ կգտնես: Իմացած եղիր, որ ես ել եմ Վիքիպեդիայում գրում: Այդ հանրագիտարան կոչվածի շատ հոդվածները մեզ նման մարդկանց կողմից են շարադրված: Իսկ շատ դեպքերում՝ գաղտնի ծառայություններից: Ուրեմն, գրավոր աղբյուրին վստահի, այլ ոչ թե Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին:- Պետրոսյանը
Սարգիս գրել է:- ARMEN
Համաձայն եմ, ուղղակի մեր նպատակը նրանց համոզելն է, որ մենք ճիշտ ենք և որ նրանց ասածը չի անցնի: Պիտի դրա համար գիտականորեն զրուցենք՝ առանց հայհոյանքների:
Իսկ իմ խոսքերի մեջ որտեղ եք հայհոյանք նկատել: Ես ասել եմ ո՞վ այդպես է մտածում որ մենք «եկող» ենք և ոչ «բնիկ» նա Հայ չի:
Քարոզիր քո ընկեր թուրք Իգդիրին: Եթե թուրք բառը քո համար հայհոյանք է ապա անտեսիր այն:- ARMEN
IGDIRAn4am գրել է:- Սարգիս
Ինքդ քեզ եկվոր ես համարում, ուրեմն եկվոր ես ոչ թե Հայ: Քո նմաններին Արմեն Այվազյանը ԱՄՆ-ում լավ նստացրեց իրենց տեղը: Ամերիկայով մեկ հայագիտական ամբիաններ էին բացել ու աղավաղում էին Հայոց պատմությունը, ընդ որում իրենց անունները փոխել էին ու հայի անվան տակ էին ներկայանում: Փաստեր ունե՞ս խոսի, իզուր գլխից դուրս բաներ մի գրի: Գնա մի քիչ սառը ջուր խմի: Շատ ես վրդովված:
Ես չեմ գրում, կամ ասում, թե մենք եկվոր ենք կամ բնիկ, պատմությունը մաթեմատիկա չի, որ որևէ բան ապացուցես, ուհենվելով միայն պատմիչների վրա, դպվար է ասել, թե ով ով է ,մանավանդ որ հենց Խորենացու ու Փավտոս Բյուզանդի գրվածքների մեջ էլ հակասություններ կան, օրինակ Մառը գտնում էր որ հայերի նախահայրենիքը Բալկանյան թերակղզին է, իսկ ասենք Պիրենեյան թերակղզում ապրող բասկերի լեզվում մոտ հազար բառ կա, որ հայկական արմատներ ունեն,այնպես որ դա չի կարևորը, կարևորը հետևյալն է , ես ինքս տասը ջրով պարզաջրած հայ եմ, սասունցի պապի ու մշեցի տատի թոռ, գլուխ չեմ պահել, իմ երկրի համար արել եմ ինչ կարողացել եմ , բայց ամեն անգամ մի տեսակ ամոթ եմ զգում, երբ ինչ որ բան եմ գրում Հայաստանի մասին, քանի որ ես հիմա իմ երկրում չեմ, ու դրա համար գլուխս կախ է , բայց զարմանում եմ որ իմ նման մեկը, որը նույնպեսհեռուներում է ,ու նույնպես, ըստ երևույթին,թե ինքը և թե իր զավակները կորած են Հայաստանի համար, փորը ուռեցրած, կուշտ ու կուռ տոնով, սկսում է հայրենասիրությունից, մարդկությունից, բարոյականությունից խոսել, այ էստեղ էլ չեմ դիմանում: Իմ խորը համոզմամբ, հայրենասիրությունից իրավունք ունի խոսելու իր հողի վրա կանգնաց մարդը, ոչ թե աշխարի ծայրում իր ապահով, տաք ու կուշտ կյանքը գտած սուտ փիլիսոփան:- Սարգիս
IGDIRAn4am գրել է:- Սարգիս
Իսկ իմ խոսքերի մեջ որտեղ եք հայհոյանք նկատել: Ես ասել եմ ո՞վ այդպես է մտածում որ մենք «եկող» ենք և ոչ «բնիկ» նա Հայ չի:
Քարոզիր քո ընկեր թուրք Իգդիրին: Եթե թուրք բառը քո համար հայհոյանք է ապա անտեսիր այն:
Եթե հիմա դեմս լինեիր աղիքներդ քթիցդ կհանեի անասուն, բայց փառք տուր աստծուն, որ հեռու ես- Սարգիս
ARMEN գրել է:
Տղե՛ք, հերիք ա անկապություններով տառապեք: Ամոթ ա վերջապես: Հարցը՝ մասոնական օթյակներ են, խնդիրը՝ դրանց գործնեության դադարեցումն է: Առաջարկե՛ք ձեր կարծիքները:
ARMEN գրել է:- IGDIRAn4am
Ես չեմ գրում, կամ ասում, թե մենք եկվոր ենք կամ բնիկ, պատմությունը մաթեմատիկա չի, որ որևէ բան ապացուցես, ուհենվելով միայն պատմիչների վրա, դպվար է ասել, թե ով ով է ,մանավանդ որ հենց Խորենացու ու Փավտոս Բյուզանդի գրվածքների մեջ էլ հակասություններ կան, օրինակ Մառը գտնում էր որ հայերի նախահայրենիքը Բալկանյան թերակղզին է, իսկ ասենք Պիրենեյան թերակղզում ապրող բասկերի լեզվում մոտ հազար բառ կա, որ հայկական արմատներ ունեն,այնպես որ դա չի կարևորը, կարևորը հետևյալն է , ես ինքս տասը ջրով պարզաջրած հայ եմ, սասունցի պապի ու մշեցի տատի թոռ, գլուխ չեմ պահել, իմ երկրի համար արել եմ ինչ կարողացել եմ , բայց ամեն անգամ մի տեսակ ամոթ եմ զգում, երբ ինչ որ բան եմ գրում Հայաստանի մասին, քանի որ ես հիմա իմ երկրում չեմ, ու դրա համար գլուխս կախ է , բայց զարմանում եմ որ իմ նման մեկը, որը նույնպեսհեռուներում է ,ու նույնպես, ըստ երևույթին,թե ինքը և թե իր զավակները կորած են Հայաստանի համար, փորը ուռեցրած, կուշտ ու կուռ տոնով, սկսում է հայրենասիրությունից, մարդկությունից, բարոյականությունից խոսել, այ էստեղ էլ չեմ դիմանում: Իմ խորը համոզմամբ, հայրենասիրությունից իրավունք ունի խոսելու իր հողի վրա կանգնաց մարդը, ոչ թե աշխարի ծայրում իր ապահով, տաք ու կուշտ կյանքը գտած սուտ փիլիսոփան:
Իգդիր - Բայազեթ, վստահաբար, Հայաստանում ապրողը միայն կարող է հայրենասիրությունից խոսել, թեև դա նրան պետք չէ, նա իր հայրենի հողում կարիք չունի հայրենասեր իրեն ասել:
Բայց դե Մառի մասին քեզ ասեմ, որ նա՝ Պիոտրովսկու նման, ժխտման տակ էր դրել Ուրարտացիների՝ հայերի հետ կապ ունենալը: Եվ նրա նմաններին ջրի երես հանելը հնարավոր է միայն նոր պեղումներ անելով կամ այլ գրականություն ուսումնասիրելով: Չսահմանափակվնեք Մառով:- IGDIRAn4am
Vahag գրել է:- ARMEN
Տղե՛ք, հերիք ա անկապություններով տառապեք: Ամոթ ա վերջապես: Հարցը՝ մասոնական օթյակներ են, խնդիրը՝ դրանց գործնեության դադարեցումն է: Առաջարկե՛ք ձեր կարծիքները:
Հետաքրքիր խնդիր ես առաջ քաշել:Պարզից էլ պարզ է որ նրանք հետին պլաններ ունեն,մասսոնական լոժաների դեմ պայքարելը շատ բարդ խնդիր է,նրանք ոչինչի առչև կանգ չեն առնում և եթե ցանկանան Թուրքիային կարող են շատ բարդ իրավիճակի մեջ գցել,բայց մեզ հարկավոր չի նրանց օգնությունը,միայն հայը պետք է այնպես անի որ ցեղասպանությունը ճանաչվի,իսկ եթե հայը չի ուզում ապա միշտ էլ պետք է այս օրին մնանք:
Ետ բճի թուլեքը սկսել են Վանա լիճը ցամաքացնել ու Աստված գիտի թե ինչ հետին պլաններ ունեն:- ARMEN
Պետրոսյանը գրել է:- ARMEN
Հըմ, իսկ Սովետական Միության կենդանության օրոք գրում էին, որ որմնադիրները դեռ Սողոմոնի տաճարի շինարարութունից են սկզիբ առել: Եվ սերտ կապեր ունեին թե՛ «քրիստոնյա» տամպլիերների հետ, թե՛ մուսուլման ասասինների հետ: Եվ թե սիոնիզմի ծագման մասին դու, հարգելի ընկեր, կարդա Գոլդա Մեյերի, Իսրաելի վարչապետի, հիշողությունները: Ահա թե քեզ համար որոշ պատմական նրբություններ կգտնես: Իմացած եղիր, որ ես ել եմ Վիքիպեդիայում գրում: Այդ հանրագիտարան կոչվածի շատ հոդվածները մեզ նման մարդկանց կողմից են շարադրված: Իսկ շատ դեպքերում՝ գաղտնի ծառայություններից: Ուրեմն, գրավոր աղբյուրին վստահի, այլ ոչ թե Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին:
Սովետական միության օրոք շատ ստեր են գրել: Խնդիրը նրանում է որ մինչև հիմա այդ հակասեմական և հակաքրիստոնեական ստերին մարդիկ հավատում են և դրանք տվում են թերթերում: Դու ճիշտ ես որ վիքիպեդիան վստահելի աղբյուր չէ, բայց սովետական և մուսուլմանական հակասեմական և հակաքրիստոնեական պրոպագանդայից ավելի վստահելի է:- ARMEN
A_Z գրել է:- ARMEN
Շնորհակալություն: Առհասարակ, վերջերս շատ եմ հանդիպում Արմեն Այվազյանի հոդվածներին ու հարցազրույցներին: Համաձայն եմ նրա առաջարկած մտքերի հետ, միայն թե մի բան անհասկանալի է՝
Արմեն Այվազյանից բացի կան նաև մի շարք այլ մասնագենտեր, որոնց մտքերը ի օգուտ Հայաստանի են հնչում: Ինչպե՞ս բացատրենք այն բանը, որ ո՛չ Այվազյանին, ո՛չ այլ խելամիտ մարդկանց չեն ընդգրկում կառավարության մեջ, այնինչ լսում եմ, որ, օրինակ, ոմն նախարարի եղբորորդին նշանակվում է դատախազի տեղակալ, հերիք չէ, այդ պաշտոնի համար չունի համապատասխան կրթություն և փորձ:
Ի՞նչ մեկնաբանություն կա դրան: Էլի մեր ազգը բան չի հասկացել իր պատմությունից:
Արմեն ջան սրտիս ցավալի մասին կպար: Ամեն մի պաշտոնիայի հիմար բարեկամ ՛՛ֆունկցիաների կատարողա՛՛ դրված, դրա համար էլ մեր երկիրը տեղում մենակ դոփումա:- ARMEN
Պետրոսյանը գրել է:- ARMEN
Հարցը՝ մասոնական օթյակներ են, խնդիրը՝ դրանց գործնեության դադարեցումն է: Առաջարկե՛ք ձեր կարծիքները:
Մեր խնդիրը դրանց գործունեության դադարեցումը չի: Դրանով թող զբաղվեն մուսուլմանները և ուրիշ անաստվածները: Կոնկրետ մասոնների դեմ ի՞նչ ունեք որ այդքան ատելությամբ եք լցված այդ կազմակերպության հանդեպ:
Արաբական, մուսուլմանական, սովետական ու հակասեմական պրոպագանդայից հեռո՛ւ մնացեք:- ARMEN
A_Z գրել է:- ARMEN
Շնորհակալություն: Առհասարակ, վերջերս շատ եմ հանդիպում Արմեն Այվազյանի հոդվածներին ու հարցազրույցներին: Համաձայն եմ նրա առաջարկած մտքերի հետ, միայն թե մի բան անհասկանալի է՝
Արմեն Այվազյանից բացի կան նաև մի շարք այլ մասնագենտեր, որոնց մտքերը ի օգուտ Հայաստանի են հնչում: Ինչպե՞ս բացատրենք այն բանը, որ ո՛չ Այվազյանին, ո՛չ այլ խելամիտ մարդկանց չեն ընդգրկում կառավարության մեջ, այնինչ լսում եմ, որ, օրինակ, ոմն նախարարի եղբորորդին նշանակվում է դատախազի տեղակալ, հերիք չէ, այդ պաշտոնի համար չունի համապատասխան կրթություն և փորձ:
Ի՞նչ մեկնաբանություն կա դրան: Էլի մեր ազգը բան չի հասկացել իր պատմությունից:
Արմեն ջան սրտիս ցավալի մասին կպար: Ամեն մի պաշտոնիայի հիմար բարեկամ ՛՛ֆունկցիաների կատարողա՛՛ դրված, դրա համար էլ մեր երկիրը տեղում մենակ դոփումա:- ARMEN
Vahag գրել է:- Պետրոսյանը
Մեր խնդիրը դրանց գործունեության դադարեցումը չի: Դրանով թող զբաղվեն մուսուլմանները և ուրիշ անաստվածները: Կոնկրետ մասոնների դեմ ի՞նչ ունեք որ այդքան ատելությամբ եք լցված այդ կազմակերպության հանդեպ:
Արաբական, մուսուլմանական, սովետական ու հակասեմական պրոպագանդայից հեռո՛ւ մնացեք:
Մի հատ հարց Պետրոսյան.գոնե գիտես թե,ովքեր են մասոնները և որտեղից են առաջացել:
Կխնդրեի հարցիս պատասխանել:
Եթե գախափար չունես թե ովքեր են մասոնները ապա դատողություններ մի արա,դու նման ես այն մարդուն ով ի ծնե կույր լինելով դատողություններ է անում գույների մասին:- Պետրոսյանը
ARMEN գրել է:- Պետրոսյանը
Մեր խնդիրը դրանց գործունեության դադարեցումը չի: Դրանով թող զբաղվեն մուսուլմանները և ուրիշ անաստվածները: Կոնկրետ մասոնների դեմ ի՞նչ ունեք որ այդքան ատելությամբ եք լցված այդ կազմակերպության հանդեպ:
Արաբական, մուսուլմանական, սովետական ու հակասեմական պրոպագանդայից հեռո՛ւ մնացեք:
Էլ 1915 թ. հետո չունենա՞մ: Հուսով եմ՝ չես ժխտելու, որ երիտթուրքերից շատերը անդամ էին մասոնական օթյակներին, որոնք էլ իտալական ծագում ունեին: Բացի այդ, իրենք իրենցով մասոնները բան չեն ներկայացնում, բայց հենց սիոնիզմի ձեռքին դառնում են գործիք՝ կոկրետ մեզ դեմ: Այսքանը՝ նախաբան:
Հիմա, որմնադիրները իրենց ակունքները փնտրում են Սողոմոնի տաճարի շինարարների մեջ: Բացի սովետական գիտնականներից դրա մասին գրում էին և գրում են նաև Արևմտքում: Սողոմոնի տաճարի շինարարները, ըստ տրամաբանության, պետք է որ հրեաներ լինեին, ի՞նչ կարծիքի ես:
Ասասինները՝ խախտելոց հենց Ղուրանի պատգամը՝ մի՛ սպանի՛ր, իրենցից ներկայացնում էին ԱՂԱՆԴ: ՈՒսումնասիրի՛ր արաբ և պարսիկ պատմաբաններին՝ նրանք բոլորն էլ միաձայն նշում են, որ ասասինները աղանդ էին, բուն իսլամի ուսմունքից դուրս:
Տաճարականները /տամպլիերները/ ի՞նչ քրիստոնյա, եթե զբաղվում էին դրամաշորտությամբ, մարդասպանությամբ, սատանայապաշտությամբ, արվամոլությամբ: Դրանք թե քրիստոնյա են եղել, ուրեմն մեր Արշակ Երկրորդը սուրբերի դասին է պատկանում, որ ընդամենը Գնելին սպանեց ու նրա կնոջը թագուհի սարքեց:
Վերջապես, մասոն որմնադիրները ասում են, որ ինչ-որ գաղտնիք գիտեն: Եթե այդ գաղնտնիքը մարդկության օգտին է, ապա ինչու՞ այն չի բաղահայտվում:
Եվ վերջաբան՝ Քրիստոսն ասել է՝ ամեն ծառ իր պտուղից է ճանաչվում: Մասոնների պտուղը բարի՞ է:
Կամ Աստծոն պատկերելը ճիշտ է իրենք կողմից, այն էլ՝ շինարարական գործիքներով:- Պետրոսյանը
ARMEN գրել է:- Պետրոսյանը
Սովետական միության օրոք շատ ստեր են գրել: Խնդիրը նրանում է որ մինչև հիմա այդ հակասեմական և հակաքրիստոնեական ստերին մարդիկ հավատում են և դրանք տվում են թերթերում: Դու ճիշտ ես որ վիքիպեդիան վստահելի աղբյուր չէ, բայց սովետական և մուսուլմանական հակասեմական և հակաքրիստոնեական պրոպագանդայից ավելի վստահելի է:
Նաև ճշտեմ, որ ամեն հրեա մասոն կամ սիոնիստ չէ: Այլ է հրեա՝ Աբրահամի սերունդ, որը սպասում է Երկնային Երուսաղեմին, այլ՝ հրեա, Պողոս առաքյալի ասած՝ սատանայի ծնունդ, որը խեղաթյուրում է Աստծո խոսքը և կարծում, որ այս երկրում պետք է բոլորին տիրի: Մինչդեռ, ասված է Աստվածաշնչում, որ Աստված ամեն մի ազգին իր սահմանները տվեց, որ Աստված փնտրեն: Եվ այսօրվա այն հրեաները, որոնք քաղաքականությունը շփոթեցին հավատքի հետ, սխալվում են՝ կարծելով թե անմեղ են: Նրանց երկնքում է ժառանգություն տված, որը իրենք ՝Եսավի պես, փոխեցին մի կտոր երկրային հացի հետ:- Պետրոսյանը
SՈՒՇՇՇ գրել է:
Էլի քարը դրին հացի մեջ ու մատուցեցին Հային: Իրենցից նույնիսկ իրենք չեն մինչև վերջ հասկանում, ուր մնաց փակ կազմակերպությունից ձեզ թողնեն հասկանաք, մի հատ ել քննարկեք, մի ամբողջ 2 ժամյա ծրագիր եին ցուցադրում այստեղ ամերիկայում, սկսման օրից մինչև այսօր , նույնիսկ փակ արարողություները որոնք առաջին անգամ ոչ անդամներին թույլատրվել եր նկարահանել և ցուցադրել հանրությանը, լավ հետո ասենք ետել իմացանք, բա գլխների մտքերը ով ե ցույց տալու որ կարդանք, թե ետ ել տանք բախտագուշակին: ինչ ենք ընկել ծովի փրփուրների հույսին, տ իրանք ել իրենց յուղով տապակվեն.............
....................................................................
խելոք Հայերի համար մի հատ SՈՒՇՇՇ
ARMEN գրել է:- SՈՒՇՇՇ
Էլի քարը դրին հացի մեջ ու մատուցեցին Հային: Իրենցից նույնիսկ իրենք չեն մինչև վերջ հասկանում, ուր մնաց փակ կազմակերպությունից ձեզ թողնեն հասկանաք, մի հատ ել քննարկեք, մի ամբողջ 2 ժամյա ծրագիր եին ցուցադրում այստեղ ամերիկայում, սկսման օրից մինչև այսօր , նույնիսկ փակ արարողություները որոնք առաջին անգամ ոչ անդամներին թույլատրվել եր նկարահանել և ցուցադրել հանրությանը, լավ հետո ասենք ետել իմացանք, բա գլխների մտքերը ով ե ցույց տալու որ կարդանք, թե ետ ել տանք բախտագուշակին: ինչ ենք ընկել ծովի փրփուրների հույսին, տ իրանք ել իրենց յուղով տապակվեն.................................................................................
խելոք Հայերի համար մի հատ SՈՒՇՇՇ
Հա լավ, ես մերոնց լոգիկայի վրա եմ զարմանում: Ասենք, ԼՏՊ-ն մասոն ա: Բա ո՞նց եղավ, որ մասոններին թույլ տվեցին Եղեռնի օրով Հայաստան գալ: Կամ՝ «դավաճան» Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիայում մի 2 տարի առաջ մասոն դարձավ: Բա ո՞նց եղավ, որ հիմա նա ԱԽ նախագահ է:- SՈՒՇՇՇ
A_Z գրել է:- ARMEN
Հա լավ, ես մերոնց լոգիկայի վրա եմ զարմանում: Ասենք, ԼՏՊ-ն մասոն ա: Բա ո՞նց եղավ, որ մասոններին թույլ տվեցին Եղեռնի օրով Հայաստան գալ: Կամ՝ «դավաճան» Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիայում մի 2 տարի առաջ մասոն դարձավ: Բա ո՞նց եղավ, որ հիմա նա ԱԽ նախագահ է:
Վոնց Արթուր Բաղդասարյանը մասոնականա՞՞՞՞՞- ARMEN
ARMEN գրել է:- A_Z
Վոնց Արթուր Բաղդասարյանը մասոնականա՞՞՞՞՞
Նույն Ազգի մեջ էին գրել, երևի մի տարի առաջ կամ ավել, որ անդամագրվել ա մասոնական օթյակ: Եթե ինտերնետում փնտրեք՝ կգտնեք: Հիմա՝ մեռնեմ հայի խելքին:- A_Z
A_Z գրել է:- ARMEN
Նույն Ազգի մեջ էին գրել, երևի մի տարի առաջ կամ ավել, որ անդամագրվել ա մասոնական օթյակ: Եթե ինտերնետում փնտրեք՝ կգտնեք: Հիմա՝ մեռնեմ հայի խելքին:
Ընդհանրապես որն է մասոնիզմի իդիոլոգիան՞՞՞
Սա մի կրոն է թէ՞՞՞՞- ARMEN
Vahag գրել է:- ARMEN
Էլ 1915 թ. հետո չունենա՞մ: Հուսով եմ՝ չես ժխտելու, որ երիտթուրքերից շատերը անդամ էին մասոնական օթյակներին, որոնք էլ իտալական ծագում ունեին: Բացի այդ, իրենք իրենցով մասոնները բան չեն ներկայացնում, բայց հենց սիոնիզմի ձեռքին դառնում են գործիք՝ կոկրետ մեզ դեմ: Այսքանը՝ նախաբան:
Հիմա, որմնադիրները իրենց ակունքները փնտրում են Սողոմոնի տաճարի շինարարների մեջ: Բացի սովետական գիտնականներից դրա մասին գրում էին և գրում են նաև Արևմտքում: Սողոմոնի տաճարի շինարարները, ըստ տրամաբանության, պետք է որ հրեաներ լինեին, ի՞նչ կարծիքի ես:
Ասասինները՝ խախտելոց հենց Ղուրանի պատգամը՝ մի՛ սպանի՛ր, իրենցից ներկայացնում էին ԱՂԱՆԴ: ՈՒսումնասիրի՛ր արաբ և պարսիկ պատմաբաններին՝ նրանք բոլորն էլ միաձայն նշում են, որ ասասինները աղանդ էին, բուն իսլամի ուսմունքից դուրս:
Տաճարականները /տամպլիերները/ ի՞նչ քրիստոնյա, եթե զբաղվում էին դրամաշորտությամբ, մարդասպանությամբ, սատանայապաշտությամբ, արվամոլությամբ: Դրանք թե քրիստոնյա են եղել, ուրեմն մեր Արշակ Երկրորդը սուրբերի դասին է պատկանում, որ ընդամենը Գնելին սպանեց ու նրա կնոջը թագուհի սարքեց:
Վերջապես, մասոն որմնադիրները ասում են, որ ինչ-որ գաղտնիք գիտեն: Եթե այդ գաղնտնիքը մարդկության օգտին է, ապա ինչու՞ այն չի բաղահայտվում:
Եվ վերջաբան՝ Քրիստոսն ասել է՝ ամեն ծառ իր պտուղից է ճանաչվում: Մասոնների պտուղը բարի՞ է:
Կամ Աստծոն պատկերելը ճիշտ է իրենք կողմից, այն էլ՝ շինարարական գործիքներով:
Փառք քեզ տեր Աստված վերջապես գտնվեց մեկը ով իրականում պատկերացում ունի մասոնների մասին:
Թե երբ են առաջացել մասոնները ոչ ոք ստույգ չգիտի,դու ասում ես որ «երիտթուրքերից շատերը անդամ էին մասոնական օթյակներին, որոնք էլ իտալական ծագում ունեին» ես քեզ ավելին ասեմ մասսոններ են եղել Բոնապարտը (իդեպ Նապալեոնը եղել է ամենա բարձր 33-րդ կարգի մասոն) Մոցարտը,Բեթհովենը,Վոլտերը.....,նախագահներ,հազարավոր գեներալներ , տարբեր բարձր պաշտոնի տեր մարդիկ, օլիգարխներ և շատ շատ անհատներ:Իտալիայում մի պահ նախագահները ընտրվում էին մագիստրոսների հրամանով(չեմ հիշու թե որ լոժայի հրամանով Իտալիայում նախագահ ընտրվեց եթե հիշեմ ապա կասեմ) կամ աջակցությամբ:Ուզում եմ ասել որ մասոնների մեջ կրոնը դեր չի խաղում նրանց մեջ կան տարբեր կրոնի մարդիկ- ARMEN
Vahag գրել է:- ARMEN
Հա լավ, ես մերոնց լոգիկայի վրա եմ զարմանում: Ասենք, ԼՏՊ-ն մասոն ա: Բա ո՞նց եղավ, որ մասոններին թույլ տվեցին Եղեռնի օրով Հայաստան գալ: Կամ՝ «դավաճան» Արթուր Բաղդասարյանը Ֆրանսիայում մի 2 տարի առաջ մասոն դարձավ: Բա ո՞նց եղավ, որ հիմա նա ԱԽ նախագահ է:
Արմեն չի կարող ԱԽՔ-ը համ մասոն լինել համ էլ ԱԽՔ:Ինչպիսին է տրամաբանություը:- ARMEN
ARMEN գրել է:- Vahag
Փառք քեզ տեր Աստված վերջապես գտնվեց մեկը ով իրականում պատկերացում ունի մասոնների մասին:
Թե երբ են առաջացել մասոնները ոչ ոք ստույգ չգիտի,դու ասում ես որ «երիտթուրքերից շատերը անդամ էին մասոնական օթյակներին, որոնք էլ իտալական ծագում ունեին» ես քեզ ավելին ասեմ մասսոններ են եղել Բոնապարտը (իդեպ Նապալեոնը եղել է ամենա բարձր 33-րդ կարգի մասոն) Մոցարտը,Բեթհովենը,Վոլտերը.....,նախագահներ,հազարավոր գեներալներ , տարբեր բարձր պաշտոնի տեր մարդիկ, օլիգարխներ և շատ շատ անհատներ:Իտալիայում մի պահ նախագահները ընտրվում էին մագիստրոսների հրամանով(չեմ հիշու թե որ լոժայի հրամանով Իտալիայում նախագահ ընտրվեց եթե հիշեմ ապա կասեմ) կամ աջակցությամբ:Ուզում եմ ասել որ մասոնների մեջ կրոնը դեր չի խաղում նրանց մեջ կան տարբեր կրոնի մարդիկ
Նապոլեոնը մասոն էր, բայց ամենաբարձր աստիճանի չէր: 33-դ աստիճանը՝ «գոյերի», ոչ հրեաների համար է ամենաբարձր: Դրանից հետո էլ աստիճաններ կան ու շատ են: Հիմա, Վոլտերը, ինչ խոսք, խելացի, բայց սատանայի ծնունդ էր: Մոցարտի նման միամիտները ուղղակի տաղանդավոր մարդիկ էին կամ հանճարներ, որոնց խոստացել են գաղտնիքներ ասել, նրանք էլ՝ թույլ լինելով քրիստոնյա հավատքի մեջ, ընկան նրանց թակարդը:- Vahag
Պետրոսյանը գրել է:- Vahag
Մի հատ հարց Պետրոսյան.գոնե գիտես թե,ովքեր են մասոնները և որտեղից են առաջացել:
Կխնդրեի հարցիս պատասխանել:
Մասոնները հավատացյալների բարեգործական կազմակերպություն է: Բոլոր օթյակները պահանջում են որ իրենց անդամները հավատացյալ լինեն: Մասոնների ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներ են և շատ օթյակներում քրիստոնյա լինելը նախապայման է անդամ դառնալու համար: Չունեն կենտրոնական կառավարություն որի հետևանքով բավականին թուլ են համեմատած ուրիշ ավելի կազմակերպված ու կենտրոնացված կազմակերպությունների: Նույնիսկ skulls and bones ուսանողական գաղտնի կազմակերպությունը որին անդամակցել են ԱՄՆ-ի նախագահների մեծամասնությունը շատ ավելի հզոր է քան մասոնները:- Vahag
ARMEN գրել է:- Vahag
Արմեն չի կարող ԱԽՔ-ը համ մասոն լինել համ էլ ԱԽՔ:Ինչպիսին է տրամաբանություը:
Բայց այն ժամանակ, երբ տպագրվեց այդ տեղեկությունը, թե իբր՝ «դավաճանը» մասոն ա, ժամանակ անցավ, իսկ այդ տեղեկության բացասող ոչ մի այլ տեղեկություն չէր հաղորդվել: Ասեն, զայրացած սուտ զրպարտությունից ԱԲ երբեք էլ չէր հայտարարել, որ սուտ ա իր՝ Ֆրանսիա լինելու պահին մասոն դառնալը:
ՈՒրեմն, քանի որ բացահայտ ժխտում չի եղել, նա՝ մասոն ա: Իսկ թե ո՞նց ԱԽՔ դառավ, դա արդեն այլ հարց ա:- Vahag
ARMEN գրել է:- Պետրոսյանը
Մասոնները հավատացյալների բարեգործական կազմակերպություն է: Բոլոր օթյակները պահանջում են որ իրենց անդամները հավատացյալ լինեն: Մասոնների ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներ են և շատ օթյակներում քրիստոնյա լինելը նախապայման է անդամ դառնալու համար: Չունեն կենտրոնական կառավարություն որի հետևանքով բավականին թուլ են համեմատած ուրիշ ավելի կազմակերպված ու կենտրոնացված կազմակերպությունների: Նույնիսկ skulls and bones ուսանողական գաղտնի կազմակերպությունը որին անդամակցել են ԱՄՆ-ի նախագահների մեծամասնությունը շատ ավելի հզոր է քան մասոնները:
Այ մարդ, ի՞նչ ես ասում: Բարեգո՞րծ են: Հըլա, ինձ ասա, խնդրեմ, թե «քրիստոնեական օթյակը» ո՞րն ա: Կա Եկեղեցի, բայց օթյակ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի հիշվում: Կամ եթե մասոնները քրիստոնյա են, ապա միթե՞ տեղյակ չեն, որ Աստծոն պատկերելը սխալ է: Սակայն նրանք պատկերում են Աստծոն: Տեսե՞լ են: Աստվածաշնչից գիտենք, որ «մեկը չի տեսել Աստծոն»:
Նրանց հավատը սատանայական է և նյութական:
Ասեմ նաև, որ հենց Ֆրանսիայի մասոնները 2007 թ.՝ ԱԺ ընտրություններից առաջ այցելել են Հայաստան, ասել են, որ իրենք քաղաքականությամբ ՉԵՆ զբաղվում, ուղղակի բարեգործ են: Ինչպե՞ս եղավ, որ այս տարի եկան Եղեռնի օրով և սկսեցին քաղաքական թեմաներից խոսել:- Պետրոսյանը
ARMEN գրել է:- Պետրոսյանը
Մասոնները հավատացյալների բարեգործական կազմակերպություն է: Բոլոր օթյակները պահանջում են որ իրենց անդամները հավատացյալ լինեն: Մասոնների ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներ են և շատ օթյակներում քրիստոնյա լինելը նախապայման է անդամ դառնալու համար: Չունեն կենտրոնական կառավարություն որի հետևանքով բավականին թուլ են համեմատած ուրիշ ավելի կազմակերպված ու կենտրոնացված կազմակերպությունների: Նույնիսկ skulls and bones ուսանողական գաղտնի կազմակերպությունը որին անդամակցել են ԱՄՆ-ի նախագահների մեծամասնությունը շատ ավելի հզոր է քան մասոնները:
Դու իմ նախորդ պատասխանիս՝ ասասինների մասին ու տամպլիերների, չես արձագանքել: Ինչու՞:
Մի բան լավ իմացի՛ր: Ամեն մեկը իր գործերից է ճանաչվում: Եվ եթե կամ մարդիկ, որոնք կարծում են, որ կարող են այս աշխարհում չպատժվել, ապա Աստծո դատաստանից ու՞ր են փախչելու:- Պետրոսյանը
ARMEN գրել է:
* Պետրոսյանը
Մեր խնդիրը դրանց գործունեության դադարեցումը չի: Դրանով թող զբաղվեն մուսուլմանները և ուրիշ անաստվածները: Կոնկրետ մասոնների դեմ ի՞նչ ունեք որ այդքան ատելությամբ եք լցված այդ կազմակերպության հանդեպ:
Արաբական, մուսուլմանական, սովետական ու հակասեմական պրոպագանդայից հեռո՛ւ մնացեք:
Էլ 1915 թ. հետո չունենա՞մ: Հուսով եմ՝ չես ժխտելու, որ երիտթուրքերից շատերը անդամ էին մասոնական օթյակներին, որոնք էլ իտալական ծագում ունեին: Բացի այդ, իրենք իրենցով մասոնները բան չեն ներկայացնում, բայց հենց սիոնիզմի ձեռքին դառնում են գործիք՝ կոկրետ մեզ դեմ: Այսքանը՝ նախաբան:
Հիմա, որմնադիրները իրենց ակունքները փնտրում են Սողոմոնի տաճարի շինարարների մեջ: Բացի սովետական գիտնականներից դրա մասին գրում էին և գրում են նաև Արևմտքում: Սողոմոնի տաճարի շինարարները, ըստ տրամաբանության, պետք է որ հրեաներ լինեին, ի՞նչ կարծիքի ես:
Ասասինները՝ խախտելոց հենց Ղուրանի պատգամը՝ մի՛ սպանի՛ր, իրենցից ներկայացնում էին ԱՂԱՆԴ: ՈՒսումնասիրի՛ր արաբ և պարսիկ պատմաբաններին՝ նրանք բոլորն էլ միաձայն նշում են, որ ասասինները աղանդ էին, բուն իսլամի ուսմունքից դուրս:
Տաճարականները /տամպլիերները/ ի՞նչ քրիստոնյա, եթե զբաղվում էին դրամաշորտությամբ, մարդասպանությամբ, սատանայապաշտությամբ, արվամոլությամբ: Դրանք թե քրիստոնյա են եղել, ուրեմն մեր Արշակ Երկրորդը սուրբերի դասին է պատկանում, որ ընդամենը Գնելին սպանեց ու նրա կնոջը թագուհի սարքեց:
Վերջապես, մասոն որմնադիրները ասում են, որ ինչ-որ գաղտնիք գիտեն: Եթե այդ գաղնտնիքը մարդկության օգտին է, ապա ինչու՞ այն չի բաղահայտվում:
Եվ վերջաբան՝ Քրիստոսն ասել է՝ ամեն ծառ իր պտուղից է ճանաչվում: Մասոնների պտուղը բարի՞ է:
Կամ Աստծոն պատկերելը ճիշտ է իրենք կողմից, այն էլ՝ շինարարական գործիքներով:
Պետրոսյանը գրել է:
Արմեն,
Առաջին անգամ եմ լսում որ երիտթուրքերը մասոններ էին: Բայց դա ի՞նչ կապ ունի: Հայերին ցեղասպանությունը իրագործել են մուսուլմանները: Եթե ուզում եք պայքարել ինչ որ բանի դեմ, պայքարեք իսլամի դեմ: Թե՞ իսլամի դեմ պայքարելուց վախենում եք, ու դրա տեղը ընտրել եք ինչ որ անկապ և անպաշտպան բարեգործական կազմակերպություն որը ոչ մի կապ չունի հայերի հետ: Սա նույննա որ ասես որ Հիտլեռը քրիստոնյայա եղել, ուրեմն եկեք պայքարենք քրիստոնեության դեմ: Ստալինը վրացիյա եղել, եկեք պայքարենք վրացիների դեմ: Միքիչ լոգիկա օգտագործի մեկ-մեկ:
Մասոնները ոչ մի գաղտնիք չգիտե՛ն: Խառնում ես իրենց իլումինատիների ու տամպլիեռների հետ: Իրանք մասոնների հետ ոչ մի կապ չունեն:
Եվ վերջաբան՝ Քրիստոսն ասել է՝ ամեն ծառ իր պտուղից է ճանաչվում: Մասոնների պտուղը բարի՞ է:
Այո մասոնների բարեգործական գործունեությունը բարի է:
Մասոնները Աստծուն չեն պատկերում: Պատկերում են իրենց շինարարական գործիքները, քանի որ իրենք պատշարող են եղել: Եթե ուզում ես տեսնել Աստծու պատկերներ ապա մտիր ցանկացած հայկական եկեղեցի և կտեսնեն Աստծու նկարները կպցրած բոլոր պատերին:
Vahag գրել է:- A_Z
Ընդհանրապես որն է մասոնիզմի իդիոլոգիան՞՞՞
Սա մի կրոն է թէ՞՞՞՞
Չէ այ ախպեր մասսոնը կրոն չի:Մասոնները դրանք շինարարներ են վարկած կա որ առաջացել են
6-րդ դարում իսկ ուրշներն էլ ասում են թե ավելի վաղ են առաջացել այսինքն ոչ մի հաստատ կարծիք չկա:Շինարարները սկսել են հավաքվել և առաջացել են լոժաներ,նրանք պնդում են որ շատ մեծ գաղտնիք գիտեն բայց դրա մասին հետո:Նրանք առաջնորդվում են եղբայրոոթյուն,հավասարություն կարգախոսով:Իսկ հետո սկսեցին շատանալ:Նրանք միշտ փորձել են իշխանությունը իրենց ձեռքում պահել հետևաբար շատ շատերը դառնում էին մասսոն որպեսզի փող աշխատեին կեխտոտ ճանապարհներով: Իտալիայում 50-60 ական թվականներին չկար մի տեռոր,չկար մի այնպիսի խոշոր կողոպուտ որտեղ նրանք խառը չլինեին:
Շատ քիչ բան ասեցի նրանց մասին եթե ցանկանում ես ավելին իմանաս ապա ես քեզ վաղը մի հեղինակի անուն կտամ ով նրանց մասին ինչ որ չափով տեղեկություն է տալիս:
Այնպես որ մասսոնները դրանք թուրքեր չեն:Ի դեպ 80-ական թվականներին նրանց թիվը կազմել է մոտ 14 միլիոն,հավատացնում եմ որ հիմա նրանք ավելի շատ են:- A_Z
Vahag գրել է:- ARMEN
Նապոլեոնը մասոն էր, բայց ամենաբարձր աստիճանի չէր: 33-դ աստիճանը՝ «գոյերի», ոչ հրեաների համար է ամենաբարձր: Դրանից հետո էլ աստիճաններ կան ու շատ են: Հիմա, Վոլտերը, ինչ խոսք, խելացի, բայց սատանայի ծնունդ էր: Մոցարտի նման միամիտները ուղղակի տաղանդավոր մարդիկ էին կամ հանճարներ, որոնց խոստացել են գաղտնիքներ ասել, նրանք էլ՝ թույլ լինելով քրիստոնյա հավատքի մեջ, ընկան նրանց թակարդը:
Արմեն ես շատերի անուները չեմ նշել հայտնի մարդիկ որոնք մասոն են եղել շատ շատ են:
Իսկ որ ասում ես Նապալեոնը ամենաբարձր կարգի չէ ապա ինձ թվում է դա շատ վիճելի հարց է ավելի բարձր աստիճանները հնարավոր է նրանից հետո է առաջացել:- ARMEN
Պետրոսյանը գրել է:- Vahag
Չէ այ ախպեր մասսոնը կրոն չի:Մասոնները դրանք շինարարներ են վարկած կա որ առաջացել են
6-րդ դարում իսկ ուրշներն էլ ասում են թե ավելի վաղ են առաջացել այսինքն ոչ մի հաստատ կարծիք չկա:Շինարարները սկսել են հավաքվել և առաջացել են լոժաներ,նրանք պնդում են որ շատ մեծ գաղտնիք գիտեն բայց դրա մասին հետո:Նրանք առաջնորդվում են եղբայրոոթյուն,հավասարություն կարգախոսով:Իսկ հետո սկսեցին շատանալ:Նրանք միշտ փորձել են իշխանությունը իրենց ձեռքում պահել հետևաբար շատ շատերը դառնում էին մասսոն որպեսզի փող աշխատեին կեխտոտ ճանապարհներով: Իտալիայում 50-60 ական թվականներին չկար մի տեռոր,չկար մի այնպիսի խոշոր կողոպուտ որտեղ նրանք խառը չլինեին:
Շատ քիչ բան ասեցի նրանց մասին եթե ցանկանում ես ավելին իմանաս ապա ես քեզ վաղը մի հեղինակի անուն կտամ ով նրանց մասին ինչ որ չափով տեղեկություն է տալիս:
Այնպես որ մասսոնները դրանք թուրքեր չեն:Ի դեպ 80-ական թվականներին նրանց թիվը կազմել է մոտ 14 միլիոն,հավատացնում եմ որ հիմա նրանք ավելի շատ են:
A_Z, Վահագի գրածը անհեթեթությունա: Մասոնների մասին եթե ուզում ես սովորես կարդա այս հանրագիտարանային հոդվածը՝ http://en.wikipedia.org/wiki/Freemasonry- Vahag
Vahag գրել է:- Պետրոսյանը
Մասոնները հավատացյալների բարեգործական կազմակերպություն է: Բոլոր օթյակները պահանջում են որ իրենց անդամները հավատացյալ լինեն: Մասոնների ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներ են և շատ օթյակներում քրիստոնյա լինելը նախապայման է անդամ դառնալու համար: Չունեն կենտրոնական կառավարություն որի հետևանքով բավականին թուլ են համեմատած ուրիշ ավելի կազմակերպված ու կենտրոնացված կազմակերպությունների: Նույնիսկ skulls and bones ուսանողական գաղտնի կազմակերպությունը որին անդամակցել են ԱՄՆ-ի նախագահների մեծամասնությունը շատ ավելի հզոր է քան մասոնները:
Շատ հնարավոր է որ հիմա նրանք թուլացել են,բայց ինձ թվումա դա շատ վիճելի հարց է:- Պետրոսյանը


