
ԻՍՊԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ
Ապրիլի կեսին Մադրիդի «Էսպասա» հրատարակչությունում լույս է տեսել իսպանական մամուլի եւ հեռուստատեսության ճանաչված լրագրող, «Էլ Պուեբլո» «Էլ դիարիո մոնտանես» եւ «Ջեոգրաֆիա ունիվերսալ» պարբերականների խմբագիր, բազմաթիվ գրքերի (այդ թվում` Չիլիի ղեկավարներ Սալվադոր Ալլենդեի եւ Աուգուստո Պինոչետի մասին) հեղինակ Խոսե Անտոնիո Գուրրիարանի «Արմենիոս. Էլ ջենոսիդիո օլվիդադո» («Հայերը. մոռացված ցեղասպանությունը») գիրքը` 15 x 23 սմ չափսի 318 էջ ծավալով: Գուրրիարանը հատորը նվիրել է իր հինգ զավակներին, իր հայ բարեկամներին, «բոլոր ազատասեր հայերին» եւ «հայոց դեմ թուրքերի գործադրած` 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերին»: Գրքի շնորհանդեսը կայացել է ապրիլի 22-ին` Մադրիդում, իսկ հաջորդ օրերին` Վալենսիա, Բարսելոն եւ Ալիկանտե քաղաքներում` մեծ աշխուժություն ստեղծելով Իսպանիայի գրական-մշակութային եւ հասարակական կյանքում:
Խոսե Անտոնիո Գուրրիարանը հայկական թեմայով սկսեց զբաղվել 1981-ի առաջին օրերից: Նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին Մադրիդում նա կորցրել էր իր մեկ սրունքը` հեռախոսային խցիկում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) տեղադրած ռումբի պայթյունի հետեւանքով: Հաշմանդամությունը հեղինակին մղել էր պրպտելու հայոց պատմությունը` հասկանալու համար իրեն հարվածած արարքի դրդապատճառները: Այդ փնտրտուքները նրան առաջնորդեցին Լիբանան, ուր նա հանդիպում-հարցազրույցներ ունեցավ ԱՍԱԼԱ-ի մարտիկների, մասնավորաբար Ալեք Ենիգոմշյանի եւ Մոնթե Մելքոնյանի հետ: Քառորդ դար հետո, 2007-ի սեպտեմբերին, Գուրրիարանը նրանց հանդիպեց արդեն Երեւանում, Ալեքին` ՀԱՀԳԲ-ի նախկին քաղբանտարկյալների եւ ազատամարտիկների «Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնության գրասենյակում, իսկ Մոնթեին` Եռաբլուրի անմահների պանթեոնում (տասնամյակների հեռավորությամբ կայացած հանդիպումների լուսանկարները տպագրվել են հիշյալ գրքում): Լիբանանից վերադառնալով հայրենիք, Գուրրիարանը հեղինակեց եւ հրատարակեց «Լա բոմբա» («Ռումբը») գիրքը` արդարացնելով հայ ազատամարտիկների մղած պայքարը, քանի որ աշխարհն անտարբեր էր մնացել հայոց արդար իրավունքների խաղաղ ձեռնարկների նկատմամբ:
Երկուսուկես տասնամյակ հետո Գուրրիարանը միտք հղացավ նորից գրել հայոց եւ հայկական հարցի մասին` հաշվի առնելով նախորդ ժամանակաշրջանի իրողությունները` Հայաստանի Հանրապետության անկախացումը, արցախյան ռազմաճակատներում հայկական հաղթանակները, արտագաղթը, սփյուռքահայ գաղթօջախներում տեղաշարժերը եւ այլն: Այդ նպատակով, արգենտինահայ Սիրույան ընտանիքի (որի անդամները ապրում են բաժանված` Շուշանը` Երեւանում, Արմենը` Մադրիդում, Քրիստիանը եւ Րաֆֆին` Բուենոս Այրեսում, իսկ նրանց հայր Ռուբեն Սիրույանը` ... այս երեք վայրերի միջեւ) հրավերով այցելեց Հայաստան, ուր նրա եւ ուղեկցողների հանդիպումներն ու պտույտները կազմակերպեց ընտանիքի փեսան` Երեւանում հաստատված նախկին լիբանանահայ Օհաննես (Հովիկ) Ստեփանյանը: Հայաստանում հեղինակը հանդիպեց նախկին ԱՍԱԼԱ-ականներին, շրջեց ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, եղավ տեսարժան բազմաթիվ վայրերում: Այս բոլորը նա գեղարվեստական ոճով ներկայացրել է գրքում:
Չափազանց հետաքրքրական է հեղինակի գրական ոճը: Նա հայոց պատմությունը, մասնավորաբար նորագույն շրջանը ներկայացնում է Հովիկ Ստեփանյանի եւ Սիրույանների, ինչպես նաեւ Իսպանիայում իր հայ բարեկամներից մի քանիսի (Գրիգոր Մաղաքյան, Եփրուհի Նագգաշյան, Լուչիանա Բարեղամյան, Միհրան Ակտաղ եւ այլք) տոհմերի պատմության համաշարադրանքում: Գրելով տոհմերի նախնիների մասին, հեղինակը կանգ է առնում նրանցից յուրաքանչյուրի բնակավայրի հայության կյանքի վրա. Քանաքեռ, Կիլիկիա, Բաքու, Խարբերդ, Ստամբուլ... Հեղինակը գրում է նաեւ տոհմերի անդամների տարագրության կայանների մասին աշխարհի տարբեր երկրներում ու ոստաններում` իբրեւ հետեւանք հայոց մեծ ցեղասպանության: Այս բոլորը նա զուգորդել է գրականության եւ լրագրության ոճերի շատ հաջող միախառնումով, երբ պարբերաբար հետնաբեմ են դուրս գալիս մեր պատմության հերոսները, ինչպես նաեւ ցեղասպանության ոճրագործները: Մերթ ընդ մերթ Գուրրիարանն իր գրքի էջերը համեմել է կենդանի երկխոսություններով, հիշողություններով եւ վկայություններով, հայոց դասական գրականությունից մեջբերումներով եւ այլ վարպետ գրչահարվածներով, որոնք գրքի ընթերցումը դարձնում են անչափ հաճելի: Ավելին, 8 էջ գունավոր ներդիրներում տպագրված լուսանկարները նյութն առավել ընկալելի են դարձնում իսպանալեզու ընթերցողին:
Գրքի ավարտին բերվել է հիշատակված անձնանունների ցանկը (անձնանուններում, ցավոք, տեղ են գտել որոշակի սխալներ):
Խոսե Անտոնիո Գուրրիարանի «հայկական» երկրորդ գիրքը մեծ աղմուկ է ստեղծել: Ապրիլի վերջին օրերին, Իսպանիայի ամենատարածված ռադիոկայաններից մեկը հեղինակի հետ երկար հարցազրույց է ունեցել: Բնականաբար, գիրքը եվրոպաբնակ թուրքերի եւ Թուրքիայի պետական ու քաղաքական շրջանակների խիստ բացասական հակազդեցությունն է հարուցել:
- ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ` Ե՛Ւ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, Ե՛Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1ԲՀԿ-ի քարտուղար Արամ Սաֆարյանի կարծիքով, ԵԽԽՎ-ի ներկայացրած բանաձեւի կատարումը պետք է լինի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից` երկրի վարկանիշը վերականգնելու համար: Կառավարության որդեգրած քայլերը, ...61 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎԻՆ
Կոնգրեսական Բրեդ Շերմանը միացել է Ներկայացուցիչների պալատի` Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող 102-րդ բանաձեւին օժանդակողներին: Այսպիսով, բանաձեւի աջակիցների թիվը հասավ 61-ի: 2007-ի հունվարին կոնգրեսական ...ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ Երեւանում մեկնարկեց «Համատեղ աղեղ, համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունների ծրագրման համաժողովը: Մասնակիցների առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ...«ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ ԵՐԵՔ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՄՆ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԵՏ ՊԱՏՎԻՐԵՑ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.Նշելով երեկվա համարում այդ մասին, «Հուրիեթը» գրում է, որ Մալաթիայի «Զիրվե» հրատարակչությունում երեք միսիոներների սպանության առնչությամբ նոր վկա է հայտնվել: Խոսքը նախկին ենթասպա Մեթին Դողանի մասին է, որը ...ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՊԱՀԱՆՋ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ
Հ. Չ.Երեկ այդ մասին տեղեկացրել է թուրքական հանրային հեռուստատեսությունը: Ըստ տեղեկության, Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հայտարարել է, որ Աբխազիայի տարածքում ռուսական ռազմաբազա են ուզում: Ռոյթերին տված հարցազրույցում ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱ՞ՇՏՆ Է ԹՈՒՅԼ, ԹԵ՞ ՕՐԻՆԱԽԱԽՏՆ Է ՈՒԺԵՂ
ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս հարցը, թվում է, շատերին է հետաքրքրում, չէ՞ որ առօրյայում ականատես ենք հանցանքների, որոնցից շատերը ինչ-ինչ պատճառներով մնում են անպատիժ: Այս դեպքում հարց է առաջանում` իրավական դա՞շտն է թույլ, թե՞ օրինախախտներն ...«ԵԿԵՔ ՎԱՏ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ՎՐԱ ՓՈՂ ՉԾԱԽՍԵՆՔ» ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱզգային ժողովի հանձնաժողովներում շարունակվում են անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Ըստ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի` 2007 թվականի կրթության եւ գիտության նախարարության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿՐԱՆՔՆԵՐ
Հայաստանյան ներկայիս իրականությունում յուրաքանչյուր խոսք ու զրույց՝ ինչից էլ սկսվի, ի վերջո վերածվում է երկրի քաղաքական զարգացումների քննարկման: Նույնը կատարվեց նաեւ երեկ «Հայելի» ակումբում: Էդուարդ Թոփչյանն, ...ՖԻՔՍՎԱԾ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՎՃԱՐԻ ՀՈՒՆՎԱՐԻՑ ՄԱՐՏ ՉՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Բիլայնը» որոշում է կայացրել բաժանորդներից չգանձել 2008-ի հունվար-մարտ ժամանակահատվածի խոսելավարձերը` իրականում տրամադրված, բայց նախկինում չհաշվարկված կապի ծառայության դիմաց: Երեկ այս մասին «Կոնգրես» ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՊԻՏԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի տնտեսական զարգացման հիմնական գրավականներից են բիզնեսի արդյունավետությունը եւ տվյալ բիզնեսի մրցունակությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում: Դրան մեծապես նպաստում են բիզնեսի տարբեր ոլորտներում ...ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
Ա. Մ.Ինչպես տեղեկանում ենք Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի (ՀՈՄԱ) նախագահ Գագիկ Աբրահամյանի՝ ՀՈՄԱ-ի խորհրդի անդամներին ուղարկած տեղեկատվությունից, այս տարվա մայիսի 3-ին Բոստոնում տեղի է ունեցել ՀՈՄԱ-ի ...ՊԵՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ Է ՊԵՏՔ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«» հեռուստաալիքը, որ դեռ ստեղծման փուլում է, արդեն մշակույթի գործիչները դիտարկում են բարձրարժեք արվեստին հասարակությանը հասու դարձնելու նպատակ ունեցող: Արվեստաբան Հենրիկ Իգիթյանը նախ կարեւորեց բացվելիք ...ՏԱՂԱՆԴԻ ՆՈՒՐԲ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ
Հ. Ծ.«Այս երիտասարդ արվեստագետը անկասկած տաղանդավոր է: Ամենափոքր դժվարությունն անգամ չունեցավ օգտագործելու իր երաժշտական գործիքը` ջութակը, նույնիսկ ստեղծագործության ամենախրթին հատվածներում: Նա լիովին տիրապետում ...ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳԻՐՆ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
Մ. Մ.Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանի գնահատականով, վերջին տարիներին շոշափելի ակտիվացում է նկատվում հայ-վրացական հարաբերություններում, հատկապես մշակույթի ոլորտում: «Արդեն իրականացել են Վրաստանի կառավարության ...«ԹՐԻԼԼԵՐՆԵՐԻ» ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԸ
Հ. Ծ.Վերջերս «Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան» (ԱԳԹՀ) կազմակերպության դահլիճում կազմակերպված հանդիպման ժամանակ «Նորթիսթեռն» (հյուսիսարեւելյան) համալսարանի դասախոս եւ վիպասան Գարի Կոշկարյանը բացահայտել ...ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑՎԵՑ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՖԻԼՄՈՎ
Պ. Ք.Մայիսի 14-ի երեկոյան Ֆրանսիայի միջերկրածովյան Կանն քաղաքում 61-րդ անգամ տեղի ունեցավ ամենամյա միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցադրվեց մրցութային ծրագրի առաջին ֆիլմը` «Կուրություն», ...ԱՂԱՎՆՈՒ ՔԱՆԴԱԿ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ
Ինչպես երեկվա համարում նշել է «Հուրիեթ» թերթը, «Ակօսի» խմբագրատանը հարող մայթում, որտեղ սպանվել է Հրանտ Դինքը, տեղադրվում է խաղաղության խորհրդանիշ աղավնու քանդակը, որի հեղինակն է Մեհմեդ Աքսոյը: Նա այս ...ԻՍՊԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԱպրիլի կեսին Մադրիդի «Էսպասա» հրատարակչությունում լույս է տեսել իսպանական մամուլի եւ հեռուստատեսության ճանաչված լրագրող, «Էլ Պուեբլո» «Էլ դիարիո մոնտանես» եւ «Ջեոգրաֆիա ունիվերսալ» պարբերականների խմբագիր, ...«ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՎԱՆ ՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ»
Հ. Չ.Այս նախագծի գաղափարը, ինչպես մայիսի 13-ի համարում նշում է «Միլիեթը», ծագել է թուրքական «Մաքուր ծով» միության անդամների Վան կատարած այցելության ընթացքում: Ի դեպ, վերջիններիս թվում են Ջերրի եւ Մոնիկա Բեռնադետ ...ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1«Քաղցկեղը բուժվում է, չնայած դուք ոչինչ չեք կարող անել քաղցկեղի առաջացումը կանխելու համար, որովհետեւ դուք չեք կարող ձեզ զսպել, որ չջղայնանաք, կամ չվախենաք: Սննդից էլ` չի լինի ասել, թե որն է վտանգավոր, ...ՀԱՅԵՐԵՆԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ԵՎ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԱԿ ԾՐԱԳԻՐԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՀայագիտությանը նպաստող միանգամայն նոր ու օգտակար ծրագիր է Արեւելահայերենի ազգային կորպուսի (ԱՐԵՎԱԿ) գործունեությունը եւ արդեն դրա կիրառումը: Ծրագիրը սկսել է 2006-ին, որի 1-ին թողարկումը 2007-ի հունիսին ...ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԿԻՐԻԼՈՎ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ԿՈՐՈՇՎԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) մրցույթ է հայտարարել IBF-ի վարկածով առաջին թեթեւ քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Դմիտրի Կիրիլովի եւ Վախթանգ Դարչինյանի միջեւ կայանալիք մենամարտի կազմակերպման համար: ...ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկօրյա ընդմիջումից հետո Սոֆիայում մեկնարկեց շախմատի մրցաշարի երկրորդ շրջանը: Ցավոք, առաջին շրջանում Լեւոն Արոնյանը թույլ հանդես եկավ` 5 հնարավորից վաստակելով ընդամենը 1,5 միավոր: 6-րդ տուրում Արոնյանը ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգում ընթացող շախմատի միջազգային մրցաշարին մասնակցում են հայազգի երկու շախմատիստներ` Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Քարամյանը եւ Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Յուրի Հայրապետյանը: Մրցաշարն ...ԳՈՐԾԱՐՔԸ ՉԿԱՅԱՑԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌումինական լրատվամիջոցների տեղեկացմամբ, տեղի «Պոլիտեխնիկայում» հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանով հետաքրքրվում էր երկրի առաջատար ակումբներից մեկը` «Ստյաուան»: Վերջինիս սեփականատեր ...ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ Էդվարդ Նալբանդյանին շնորհավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որի ուղերձում մասնավորապես ասված է: «Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ մուտք եք գործել Հայաստանի ...ԿԱՐԿՈՒՏ ԵՎ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Մայիսի 15-17-ը հանրապետության առանձին շրջաններում, առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 15-16 կբարձրանա 4-6 աստիճանով, այնուհետեւ ...
ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԹԻՄԸ ՉՈՐՐՈՐԴՆ ԷՐ
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ լրագրողների ֆուտբոլային թիմի ավագ, «Արարատ մեգեզին» ամսագրի թղթակիցՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ, ԹԵ ԻՐ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՏՎԻՐՎՈՒՄ, ԵՎ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԾԱԽՍԵՐՆ ԻԶՈՒՐ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵԽԽՎ-Ն՝ ԾԱՆՈԹ ԱՆԾԱՆՈԹԸ
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՀԱԱԳԱՅԻ ՏՐԻԲՈՒՆԱ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԻՆՉՈ՞Ւ ԿՈՍՈՎՈՆ ԿԱՆԿԱԽԱՆԱ, ԻՍԿ ԱԲԽԱԶԻԱՆ` ՈՉ»
Հ. Չ.
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

