
«ԵԿԵՔ ՎԱՏ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ՎՐԱ ՓՈՂ ՉԾԱԽՍԵՆՔ» ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ
Ազգային ժողովի հանձնաժողովներում շարունակվում են անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Ըստ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի` 2007 թվականի կրթության եւ գիտության նախարարության բյուջեն հիմնված է եղել մինչեւ 2015 թվականը կազմված ծրագրային հիմքի վրա, որի ընդհանուր տրամաբանությունը ոլորտի գլոբալ բարեփոխումներն են: 95 մլրդ 408 մլն դրամ հատկացված բյուջեն ծախսվել է 99,7 տոկոսով` 2006 թվականի համեմատ 31, 8 տոկոսով ավելացել էր հատկացումը: Կրթության եւ գիտության նախարարության պահպանման համար հարկավոր է եղել 490,9 մլրդ դրամ: Մի քանի հետաքրքրական թիվ` անցած տարի վերապատրաստվել է 12800 ուսուցիչ, 73 մլրդ դրամ տարրական եւ ընդհանուր միջնակարգ կրթության վրա է ծախսվել, կրթական օբյեկտները հիմնանորոգվել են 12,5 մլրդ դրամով: Կրթության եւ գիտության ոլորտի խնդիրները վեր հանվեցին պատգամավորների հարցերին նախարարի պատասխանների միջոցով. գիտությունը պետք է գնա գիտակրթական կենտրոններ ստեղծելու ճանապարհով, երիտասարդ գիտաշխատողների արտահոսքը փորձ է արվում կանխել հատուկ ծրագրային մոտեցումներով, կրթությունը չպետք է դառնա էլիտար հատվածի համար միայն եւ բանակը` բանվորագյուղացիական, դպրոցներում երեխաների թիվը կրճատվում է: Նախարարը բերեց Դիլիջանի օրինակը` 2000 աշակերտին 200 ուսուցիչ է ընկնում, այդպիսով ֆինանսական մեծ հատկացումները չեն ազդում արդյունքների վրա, գյուղական բնակավայրերում երեխաների տեղաբաշխվածության հարց ունենք:
Պատասխանելով պատգամավոր Արմեն Աբրահամյանի հարցին` կադրերի վերապատրաստմանն ուղղված ֆինանսական հոսքերի վերաբերյալ` Լ. Մկրտչյանը նկատեց, որ վերապատրաստումը կրթության ոլորտի հիմնական խնդիրներից մեկն է, ուսուցչին տարին 7 օրով վերապատրաստելը ճանապարհ չէ` 5 տարին մեկ` 1 տարով պետք է վերապատրաստենք:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց, թե ի՞նչ գաղափարախոսությամբ է իրականացրել բյուջեն. ա/ գերակայությունների շարունակություն եւ մշակութային ժառանգության պահպանություն. այս վերջինի մեջ մտնում են ժամանակակից արվեստի պահպանությունն ու կադրերի խնդիրը (նաեւ` ապագա քաղաքացիների մշակութային դաստիարակության): 134 դպրոցում գեղագիտական ուսուցում է կազմակերպվել պետպատվերով, հիմնադրվել է դպրոցական ֆիլհարմոնիան, Իտալիայում եւ ՌԴ-ում վերապատրաստվել է 25 մասնագետ, հուշարձանների վերականգնման համար են բյուջեով գումարներ եղել: 13 պետական գրադարան է գործել անցյալ տարի` 583 մլն 835 հազար դրամ ֆինանսավորմամբ: Վերջիններիս աշխատողների աշխատավարձն աճել է 20 տոկոսով: Աշխատավարձի նույնպիսի բարձրացումը տեղի է ունեցել նաեւ թանգարանների աշխատակիցների համար` 23 պետական թանգարան է գործել պետական 854 մլն դրամից ավելի ֆինանսավորմամբ: Թանգարանների այցելուների թիվն էլ աճել է 35 տոկոսով` սա եւս դրամ է: Պետությունը սուբսիդավորել է 16 պետական թատրոնների, սակայն դա չի նշանակում, որ մասնավոր թատրոնները զրկվել են ֆինանսավորումից, վերջիններիս գործունեության մեջ եւս մշակույթի նախարարը աշխուժություն նկատեց:
Պատկերացրեք` անցած տարի 31 կինոնկար է նկարահանվել պետական փողերով` 4 լիամետրաժ, 4 կարճամետրաժ, 12 փաստագրական, 2 դեբյուտ եւ այլն, «Ոսկե ծիրանում» բովանդակային քննարկումներ կլինեն նաեւ այս ֆիլմերի վերաբերյալ: 60 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվել նաեւ մամուլին, 36 մշակութային հանդեսներ կան (հանդեսների շատությունը դեռեւս որակի նշան չէ-Մ.Խ.): Հասմիկ Պողոսյանը հույս ունի, որ նոր ստեղծվող «Մշակույթ» հեռուստածրագիրը տարբեր մտահոգություններն ու մտավախությունները մեջտեղից կհանի, այսինքն` այդ ծրագիրն այնքան բարձրորակ կլինի եւ այնքան շատ մշակութային խնդիրների պատասխանը եթերում կգտնեն, որ անճաշակությունները կնվազեն մեր մշակութային կյանքից: Մի խոսքով` բյուջեն 100 տոկոսով կատարվել է, տարոսը 2008-ի բյուջեին: Նախարարին տրվող պատգամավորական հարցերը ոլորտի անհարթությունները բացահայտելու փորձ էին: Հեղինե Բիշարյանը տեղեկացնելով, որ Մալաթիա-Սեբաստիայում 3 գրադարան է վաճառվել, հետաքրքրվեց` արդյոք օրենքի նախագիծը, որ 2 տարի քնում է նախարարությունում, հատուկ չի՞ ուշացվում, որ գրադարանները վաճառվեն (այնտեղ գրադարանների վաճառքն արգելող դրույթ կա): Հ. Պողոսյանն օրենքի մասին բան չասաց` 1280 գրադարան կա, բոլորը նախարարության տեսադաշտում պահելը, ժամանակին տեղեկություն ստանալը դժվար է, անցած տարի, օրինակ, 3 ահազանգ է եղել մասնավորեցումների հետ կապված, երեքն էլ կանխվել է, համայնքներից պետք է տեղեկացնեն: Լիլիթ Գալստյանին հետաքրքրում էին այդքան ֆիլմերի առկայությամբ գլոբալ կինոշուկային մեր մասնակցության աստիճանը, ուրիշ խոսքով` նախ՝ արդյունքային ձեռքբերումները, ապա` ֆինանսական հատկացումների արդարությունը. օրինակ, զանազան տոնակատարությունների եւ չակերտավոր աստղերի համերգների վրա մեծ գումարներ են ծախսվել, բայց կան արժանի համերգային-թատերական կազմակերպություններ, որոնք շատ ավելի քիչ գումարներ են ստանում, օպերայի եւ բալետի թատրոնը առյուծի բաժին 558 մլն դրամ է տարել, բայց խաղացանկով մեր մշակութային կյանքում որեւէ տոն չի ստեղծում: Հ. Պողոսյանը, սակայն, գտնում էր, որ կինոշուկայում հաղթող լինես, թե պարտվող` կարեւորը ներկայանալն է. «օսկարներ» դեռ չենք շահել, բայց 5-10 տարի հետո կարող ենք շահել: Տոնակատարությունները կարեւոր են հասարակության ոգին պահելու համար, օպերայում էլ խնդիրներ հիմա, իրոք կան, որոնք նախարարը չի կարող ասել, թե շուտ կլուծվեն, բայց քայլեր արվում են, օրինակ՝ երեք արվեստագետ են հրավիրվել արտերկրից բեմադրություններ անելու համար: Հերմինե Նաղդալյանն առաջարկեց` եկեք վատ ծրագրերի, կինոնկարների, մրցույթների վրա փող չծախսենք, չսպասենք` ստեղծագործողներն ինչ կգրեն, այլ քաղաքականություն տանենք, ասենք` Շուշիի տոնակատարությունը մեծ ֆինանսներով նշելը լավ է, բայց Շուշին ազատագրող ազատամարտիկի սխրանքի մասին պատմող ֆիլմ չենք նկարում:
Մի խոսքով 2007 թվականի բյուջեի կատարողականը վերածվեց մշակութային քաղաքականության լայնորեն ներկայացման, իսկ ահա Անահիտ Բախշյանը, որ համառորեն ուզում էր հասկանալ, որ եթե այս ու այն ծրագրերի դիմաց գրված է զրո, այսինքն՝ չեն իրականացվել դրանք, բա ո՞նց է մշակույթի նախարարը 100 տոկոսով բյուջե կատարել: Հ. Պողոսյանը պատասխանեց ամենահաս «վերաբաշխում» բառով, քանի որ մշակույթն այնպիսի ոլորտ է, որ նախապես ծրագրված ներկայացումը կամ համերգը այս կամ այն հարգելի պատճառով կարող է եւ տեղի չունենալ:
Սոցապահովության եւ առողջապահության ոլորտի կատարողականներին կանդրադառնանք եկող շաբաթ, ԱԺ քառօրյայում դրանք քննարկելիս:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ` Ե՛Ւ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, Ե՛Ւ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1ԲՀԿ-ի քարտուղար Արամ Սաֆարյանի կարծիքով, ԵԽԽՎ-ի ներկայացրած բանաձեւի կատարումը պետք է լինի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից` երկրի վարկանիշը վերականգնելու համար: Կառավարության որդեգրած քայլերը, ...61 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎԻՆ
Կոնգրեսական Բրեդ Շերմանը միացել է Ներկայացուցիչների պալատի` Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող 102-րդ բանաձեւին օժանդակողներին: Այսպիսով, բանաձեւի աջակիցների թիվը հասավ 61-ի: 2007-ի հունվարին կոնգրեսական ...ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ Երեւանում մեկնարկեց «Համատեղ աղեղ, համատեղ նիզակակիր եւ Խիզախ լուսան-2008» զորավարժությունների ծրագրման համաժողովը: Մասնակիցների առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ...«ՄԱԼԱԹԻԱՅՈՒՄ ԵՐԵՔ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՄՆ ԳԵՆԵՐԱԼԻ ՀԵՏ ՊԱՏՎԻՐԵՑ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
Հ. Չ.Նշելով երեկվա համարում այդ մասին, «Հուրիեթը» գրում է, որ Մալաթիայի «Զիրվե» հրատարակչությունում երեք միսիոներների սպանության առնչությամբ նոր վկա է հայտնվել: Խոսքը նախկին ենթասպա Մեթին Դողանի մասին է, որը ...ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՊԱՀԱՆՋ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ
Հ. Չ.Երեկ այդ մասին տեղեկացրել է թուրքական հանրային հեռուստատեսությունը: Ըստ տեղեկության, Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հայտարարել է, որ Աբխազիայի տարածքում ռուսական ռազմաբազա են ուզում: Ռոյթերին տված հարցազրույցում ...ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱ՞ՇՏՆ Է ԹՈՒՅԼ, ԹԵ՞ ՕՐԻՆԱԽԱԽՏՆ Է ՈՒԺԵՂ
ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱյս հարցը, թվում է, շատերին է հետաքրքրում, չէ՞ որ առօրյայում ականատես ենք հանցանքների, որոնցից շատերը ինչ-ինչ պատճառներով մնում են անպատիժ: Այս դեպքում հարց է առաջանում` իրավական դա՞շտն է թույլ, թե՞ օրինախախտներն ...«ԵԿԵՔ ՎԱՏ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ՎՐԱ ՓՈՂ ՉԾԱԽՍԵՆՔ» ԱԺ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱզգային ժողովի հանձնաժողովներում շարունակվում են անցյալ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Ըստ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի` 2007 թվականի կրթության եւ գիտության նախարարության ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿՐԱՆՔՆԵՐ
Հայաստանյան ներկայիս իրականությունում յուրաքանչյուր խոսք ու զրույց՝ ինչից էլ սկսվի, ի վերջո վերածվում է երկրի քաղաքական զարգացումների քննարկման: Նույնը կատարվեց նաեւ երեկ «Հայելի» ակումբում: Էդուարդ Թոփչյանն, ...ՖԻՔՍՎԱԾ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ՎՃԱՐԻ ՀՈՒՆՎԱՐԻՑ ՄԱՐՏ ՉՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Բիլայնը» որոշում է կայացրել բաժանորդներից չգանձել 2008-ի հունվար-մարտ ժամանակահատվածի խոսելավարձերը` իրականում տրամադրված, բայց նախկինում չհաշվարկված կապի ծառայության դիմաց: Երեկ այս մասին «Կոնգրես» ...ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՊԻՏԻ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի տնտեսական զարգացման հիմնական գրավականներից են բիզնեսի արդյունավետությունը եւ տվյալ բիզնեսի մրցունակությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում: Դրան մեծապես նպաստում են բիզնեսի տարբեր ոլորտներում ...ՀԱՅ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ
Ա. Մ.Ինչպես տեղեկանում ենք Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի (ՀՈՄԱ) նախագահ Գագիկ Աբրահամյանի՝ ՀՈՄԱ-ի խորհրդի անդամներին ուղարկած տեղեկատվությունից, այս տարվա մայիսի 3-ին Բոստոնում տեղի է ունեցել ՀՈՄԱ-ի ...ՊԵՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ Է ՊԵՏՔ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ«» հեռուստաալիքը, որ դեռ ստեղծման փուլում է, արդեն մշակույթի գործիչները դիտարկում են բարձրարժեք արվեստին հասարակությանը հասու դարձնելու նպատակ ունեցող: Արվեստաբան Հենրիկ Իգիթյանը նախ կարեւորեց բացվելիք ...ՏԱՂԱՆԴԻ ՆՈՒՐԲ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ
Հ. Ծ.«Այս երիտասարդ արվեստագետը անկասկած տաղանդավոր է: Ամենափոքր դժվարությունն անգամ չունեցավ օգտագործելու իր երաժշտական գործիքը` ջութակը, նույնիսկ ստեղծագործության ամենախրթին հատվածներում: Նա լիովին տիրապետում ...ՉՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳԻՐՆ ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
Մ. Մ.Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանի գնահատականով, վերջին տարիներին շոշափելի ակտիվացում է նկատվում հայ-վրացական հարաբերություններում, հատկապես մշակույթի ոլորտում: «Արդեն իրականացել են Վրաստանի կառավարության ...«ԹՐԻԼԼԵՐՆԵՐԻ» ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԵՂԻՆԱԿԸ
Հ. Ծ.Վերջերս «Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան» (ԱԳԹՀ) կազմակերպության դահլիճում կազմակերպված հանդիպման ժամանակ «Նորթիսթեռն» (հյուսիսարեւելյան) համալսարանի դասախոս եւ վիպասան Գարի Կոշկարյանը բացահայտել ...ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԲԱՑՎԵՑ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՖԻԼՄՈՎ
Պ. Ք.Մայիսի 14-ի երեկոյան Ֆրանսիայի միջերկրածովյան Կանն քաղաքում 61-րդ անգամ տեղի ունեցավ ամենամյա միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցադրվեց մրցութային ծրագրի առաջին ֆիլմը` «Կուրություն», ...ԱՂԱՎՆՈՒ ՔԱՆԴԱԿ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ
Ինչպես երեկվա համարում նշել է «Հուրիեթ» թերթը, «Ակօսի» խմբագրատանը հարող մայթում, որտեղ սպանվել է Հրանտ Դինքը, տեղադրվում է խաղաղության խորհրդանիշ աղավնու քանդակը, որի հեղինակն է Մեհմեդ Աքսոյը: Նա այս ...ԻՍՊԱՆԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆԱպրիլի կեսին Մադրիդի «Էսպասա» հրատարակչությունում լույս է տեսել իսպանական մամուլի եւ հեռուստատեսության ճանաչված լրագրող, «Էլ Պուեբլո» «Էլ դիարիո մոնտանես» եւ «Ջեոգրաֆիա ունիվերսալ» պարբերականների խմբագիր, ...«ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՎԱՆ ՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ»
Հ. Չ.Այս նախագծի գաղափարը, ինչպես մայիսի 13-ի համարում նշում է «Միլիեթը», ծագել է թուրքական «Մաքուր ծով» միության անդամների Վան կատարած այցելության ընթացքում: Ի դեպ, վերջիններիս թվում են Ջերրի եւ Մոնիկա Բեռնադետ ...ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 1«Քաղցկեղը բուժվում է, չնայած դուք ոչինչ չեք կարող անել քաղցկեղի առաջացումը կանխելու համար, որովհետեւ դուք չեք կարող ձեզ զսպել, որ չջղայնանաք, կամ չվախենաք: Սննդից էլ` չի լինի ասել, թե որն է վտանգավոր, ...ՀԱՅԵՐԵՆԻ ՏԵՔՍՏԱՅԻՆ ԵՎ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԱԿ ԾՐԱԳԻՐԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆՀայագիտությանը նպաստող միանգամայն նոր ու օգտակար ծրագիր է Արեւելահայերենի ազգային կորպուսի (ԱՐԵՎԱԿ) գործունեությունը եւ արդեն դրա կիրառումը: Ծրագիրը սկսել է 2006-ին, որի 1-ին թողարկումը 2007-ի հունիսին ...ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԿԻՐԻԼՈՎ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ ԿՈՐՈՇՎԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) մրցույթ է հայտարարել IBF-ի վարկածով առաջին թեթեւ քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Դմիտրի Կիրիլովի եւ Վախթանգ Դարչինյանի միջեւ կայանալիք մենամարտի կազմակերպման համար: ...ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄեկօրյա ընդմիջումից հետո Սոֆիայում մեկնարկեց շախմատի մրցաշարի երկրորդ շրջանը: Ցավոք, առաջին շրջանում Լեւոն Արոնյանը թույլ հանդես եկավ` 5 հնարավորից վաստակելով ընդամենը 1,5 միավոր: 6-րդ տուրում Արոնյանը ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼյուքսեմբուրգում ընթացող շախմատի միջազգային մրցաշարին մասնակցում են հայազգի երկու շախմատիստներ` Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Քարամյանը եւ Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Յուրի Հայրապետյանը: Մրցաշարն ...ԳՈՐԾԱՐՔԸ ՉԿԱՅԱՑԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՌումինական լրատվամիջոցների տեղեկացմամբ, տեղի «Պոլիտեխնիկայում» հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանով հետաքրքրվում էր երկրի առաջատար ակումբներից մեկը` «Ստյաուան»: Վերջինիս սեփականատեր ...ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ
ԱԳՆ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ Էդվարդ Նալբանդյանին շնորհավորել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, որի ուղերձում մասնավորապես ասված է: «Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ մուտք եք գործել Հայաստանի ...ԿԱՐԿՈՒՏ ԵՎ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Մայիսի 15-17-ը հանրապետության առանձին շրջաններում, առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 15-16 կբարձրանա 4-6 աստիճանով, այնուհետեւ ...
ՍԱՐԳԻՍ ԵԴԵԼՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ
Հ. Ծ.ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ, ԱՅԼԵՎ` ԳՈՐԾՈՎ
Զրուցեց ՕՎՍԱՆՆԱ ՄԱԴԱԹՅԱՆԸՁԱԽՈՂՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂՑԿԵՂԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲՈՒԺԵԼ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԻՆՉՈ՞Ւ ԿՈՍՈՎՈՆ ԿԱՆԿԱԽԱՆԱ, ԻՍԿ ԱԲԽԱԶԻԱՆ` ՈՉ»
Հ. Չ.
- 1827 Հարություն Ալամդարյանը հայրենասիրական ճառ է արտասանում ռազմաճակատ մեկնողների առջև:
- 1913 Մահացավ ժողովրդական բարքերից վերցրած վեպերի հեղինակ, «Սուրհանդակ» և «Մանզումիի Էֆքիստի» թերթերի խմբագիր Քասիմը:
- 1916 Մահացավ հայդուկապետ և ժողովրդական հերոս Քեռին:
- 1918 Թուրքական բանակը գրավում է Ալեքսանդրապոլը:
- 1920 Մահացավ դերասան Օվի Սևումյանը:
- 1930 Մահացավ դոկտոր Ֆրիտյոֆ Նանսենը: Նրա գաղթականական գրասենյակները ծանոթ են ամենքին:
- 1946 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական դերասան Գրիգոր Ավետյանը: (Ծնվ. 1870թ.-ին):
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

