
ԽՆԱՅԻՐ ԲՅՈՒՋԵԴ...
2007 թվականի բյուջեի կատարողականի (ընդհանրապես վերջին տարիների բյուջեների կատարողականների) քննարկումը մի տեսակ կարծես ֆորմալ բնույթ ունի, քանի որ տեսականորեն հնարավոր է, որ նախորդ տարվա բյուջեն որեւէ անգամ չհաստատվի, սակայն գործնականում հատկապես անցյալ տարվա բյուջեի կատարողականին այդպիսի բան չի սպառնում. նախ դա երկու վարչապետների` Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի բյուջեն է, նրանցից մեկը չկա, մյուսը նախագահ է դարձել, բացի այդ, անգամ եթե այդ բյուջեն բացասական վերաբերմունքի էլ արժանանար` կառավարություն է փոխվել, բացասականը հին կառավարությանն էր վերաբերելու, այնպես որ նոր կառավարությանը այդ կատարողականի հետ կապված որեւէ վտանգ չի սպառնում: Էլ չասած, որ վերջին երկու կառավարությունները խորհրդարանում մեծամասնություն ունեն եւ անգամ կարող են քննադատված կատարողականի վստահությունը ստանալ: Մեզ մնում է այս օրերին ԱԺ հանձնաժողովներում հնչող թվերի փայլն ու շռինդը գնահատել, մարզպետներից առ կառավարությունն ու Ազգային ժողովը հնչող շնորհակալությունները լսել` մեկ-մեկ թվերի հետեւում թաքնված գաղտնիքներին ականջալուր լինելով եւ դրանցով անալոգներ անելու «հաճույքը» վայելելով:
Եվ այսպես` ԱԺ մշտական հանձնաժողովների երեկվա համատեղ նիստի թվերի ցուցահանդեսից մենք քանի որ հաշվետվություն գրել պարտավոր չենք, հնարավորություն ունենք ներկայացնելու դրանցից մեր ուշադրությունը գրավածները եւ դրանց շուրջը մի քանի տուրեւառումներ: Երեկ մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ մի շարք մարզպետներ, իրենց բաժին հատկացումները լավագույնս ծախսելով, այնուամենայնիվ ձեռքի հետ մի քանի մլն դրամի խնայողություն են արել:
Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին հարցրինք` էդ մարզերում խնդիրներ չկա՞ն, որ խնայած միջոցները դրանց վրա ծախսեն, թե՞ օրենքը թույլ չի տալիս այդ խնայողությունները վերաբաշխել. «Խնդիրներն անսպառ են, եւ ոչ միայն մարզերում, բայց դա չի նշանակում, որ բյուջեում չի կարող տնտեսում լինել, եւ այդ միջոցներն օրենքով սահմանված կարգով, տարին ավարտվելուց հետո որպես ազատ մնացորդ վերադարձվում են պետական բյուջե, գործող օրենքով է դա»: Բայց, շարունակեցինք, օրինակ` Արագածոտնի մարզը 21 մլն դրամ է խնայել, որով, ասենք, 21 հարց կլուծվեր... Այս միտքը Ջանջուղազյանն ընդհատեց` հարցը տեղին չէ, որովհետեւ հարց լուծելը ոչ թե հանկարծակի է որոշվում, այլ դրանք լուծելու համար այդ հարցերը դրվում են բյուջեում, բյուջետավորվում են, եւ տարվա ընթացքում կատարվում են այն հարցերը, որոնց համար սահմանվել է բյուջեն: Կարելի՞ է ասել, որ խնայողությունը վերեւից խրախուսվում է, դրա համար են հակված խնայելու. «Ոչ, խնայողությունը ոչ թե խրախուսվում է, այլ խնայողությունն առաջանում է արդյունավետ աշխատելու արդյունքում: Եթե ծրագիրը կատարված չլինի, բայց փող ավելացած լինի, դա ոչ միայն չի խրախուսվում, այլեւ քննադատվում է», ասաց Ատոմ Ջանջուղազյանը: Դե որ այդքան արդյունավետ են աշխատում` մեր ուզած մարզում ինչն է շատ` չլուծված խնդիրները կամ էլ` միշտ կարելի է այնպիսի ծրագիր դնել, որ մի լավ տեղավորվի ակնկալվող բյուջեում եւ մի բան էլ մնա: Ինչքան որ լսեցինք` մեր մարզպետների մի մասն այդպիսի խնայողություն արել էր. օրինակ` Արմավիրի մարզպետը 23 մլն դրամ էր տնտեսել, Գեղարքունիքի մարզպետը` 14 մլն դրամ, իմաստ չունի շարունակել-թվելը, որովհետեւ գոնե Գեղարքունիքի մարզի Սեւանի արեւելյան ավազանի սահմանամերձ գյուղերի աղքատությունն ու խնդիրները հիանալի գիտենք, օրինակ` Փամբակում գլխներին սեփական կտուր չունեցող ընտանիքներ կան` նրանց խնդիրները կարելի էր լուծել, նույնը Արեգունի, Ջիլ եւ մյուս գյուղերը` ամեն մեկին մի տրակտոր առնեիք: Բայց երեւում է, բյուջեի մասին օրենքն ուրիշ խորհուրդ ունի` ավելի լավ է խնայել ու վերադարձնել, գուցե գլուխ շոյեն:
Վերադառնալով ուրիշ հետաքրքրական թվերի` մի քանիսը նշենք: Հայաստանի նախագահի աշխատակազմի ծախսերը 401, 5 մլն-ից ավելի են: Նախագահի ֆոնդը` 100 մլն դրամ ծախսվել է ամբողջովին, 100 մլն դրամ նախագահական գումարներից հատկացվել է ՀԿ-ներին որպես աջակցություն, 100 մլն` ծխելու դեմ պայքարի վրա է ծախսվել` ինչ փողեր են, չէ՞, եւ ում են հասել տեսնես: 305 մլն դրամ անցած տարի պետք է եկել ՍԴ-ի պահպանման ծախսերի համար (այստեղ 67-68 տոկոս կազմում է աշխատավարձը), գումարած 28,4 կապիտալ նորոգման ծախսերը: Ազգային ժողովի աշխատակազմին հասանելիք 2 մլրդ 322 մլն-ից փաստացի ծախսվել է 2 մլրդ 121 միլիոնը: Երբ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց` արդյոք հնարավոր չէ՞ր այդ խնայողությունների համար վճարել չվճարվող օգնականներին, հին համակարգիչները փոխել նորերով, պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար սեմինարներ կազմակերպել եւ այլն, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը նկատեց, որ օգնականներին վճարելու համար նախ օրենքը պետք է փոխել, աշխատավարձի տնտեսումն էլ թափուր հաստիքների եւ գործուղման պակաս ծախսերի հետեւանք է: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե ախր որպես օգնական ում ասես ընդունում են, ԱԺ միջանցքներում անհասկանալի կրթվածության եւ պահվածքի ինչ-որ երիտասարդներ են թափառում, որոնք իբր օգնականներ են, նախ պետք է չափորոշիչներ լինեն, որոնց համապատասխանեն օգնական անվանվածները, հետո նրանց վճարման մասին խոսք գնա: Ըստ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Դավիթ Սարգսյանի` կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերը 1 մլրդ 214 մլն դրամ են եղել, 99 տոկոսով կատարվել են: Դատախազության շենքերի պահպանման, դատախազության մասին օրենքի ներդրման, աշխատավարձերի եւ փորձագետների վճարումը պետության վրա նստել է 2,5 մլրդ դրամին մոտ գումար:
Փոխքաղաքապետ Կամո Արեյանի խոսքից ներկայացնենք հասարակության լայն զանգվածին հետաքրքրող թվերը. մետրոպոլիտենի սուբսիդավորումը կազմել է 909 մլն դրամ (100 տոկոս կատարողական), միջին եւ խոշոր ուղեւորատար տրանսպորտի ներկրման համար նախատեսված է եղել 994 մլն դրամ, սակայն ծախսվել է 446 մլն-ը, որոնցով մեծ ավտոբուսներ են ներկրվել (Երեւանում այժմ 200 ավտոբուս է աշխատում), մնացած տրանսպորտային միջոցները ներկրվել եւ ներդրվել են մասնավոր ներդնողների հաշվին: Երեւան քաղաքապետարանի հատկացումների ընդհանուր կատարողականը 92,6 տոկոս է, այստեղ եւս մնացածը խնայողություններ են:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՋ ԵՎ ՁԱԽ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-Ի ՀԵՏ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽԱՓԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԵվրոմիության հետ անդամակցության բանակցությունները Թուրքիայի առջեւ բացում են կառուցվածքային փոփոխությունների հնարավորություն: Հատկանշական է, որ այդ փոփոխություններին ձգտում է երկրում աշխարհիկ-հանրապետական ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻ ԷԼԻԶԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Հ. Չ. 1Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Անկարա մեկնեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Էլիզաբեթ Ալեքսանդրա Մերին: Նրա այցի առնչությամբ թուրքական ոստիկանությունն անվտանգության ...ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԽՓՎԵԼ Է 7 ՎՐԱՑԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻ՞Ռ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱբխազական հարցը մնում է ռուս-վրացական հարաբերությունների վերջին զարգացումների հիմնական թեման: Եթե նախկինում Ռուսաստանի եւ Վրաստանի փոխհարաբերություններոմ միմյանց հասցեին բարձրագոչ հայտարարությունների ...ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Վրաստանի նախագահը ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Է ունենալու: Առաջիկա օրերին հայ խորհրդարանական Վան Բայբուրդը նշանակվելու Է Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական: ...ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ` ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը բաց բաժնետիրական ընկերություն դարձնելու մասին: Վերակազմավորվելու այսպիսի որոշումը նպատակ ունի ներդնողներին ներգրավել Արցախի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը հայտարարել Է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ Է: «Մենք կարող ենք ձեռք բերված համաձայնությունների երաշխավորը լինել», ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Միացյալ Թագավորության կառավարությունը վերջապես խստորեն դատապարտել է Կարդիֆում Հայոց ցեղասպանության հուշակոթողի սրբապղծումը, որը տեղի է ունեցել Հոլոքոսթի հիշատակման օրը: Ի պատասխան պատգամավոր Դեյվիդ Բարոուզի` ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՕՐԵՐ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Ս. Մ.Այս օրերին ուսանողությունը մեկ նպատակ ունի` ամեն գնով ստանալ ստուգարքներն ու քննությունները: Թե ով ինչպե՞ս է իրականություն դարձնում իր նպատակը, կախված է բուհից, ռեկտորից եւ ուսանողներից: Վերջիններից մի ...ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹԻ ՏԱՐԲԵՐ ԿԻՐԱՌՈՒՄՆԵՐ
Ա. Մ.ՀՀ փաստաբանների պալատում երեկ հրավիրված կլոր սեղանը նվիրված էր Հայաստանում սեփականության իրավունքի պաշտպանության խնդրին: Ինչպես կլոր սեղանի բացմանն ասաց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանը, ...Ե՞ՐԲ ԿԲԱՐԵԼԱՎՎԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԵրեւանի որոշ թաղամասերի բնակիչներ անընդհատ դժգոհում են ջրամատակարարումից, թե օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ են ջուր ունենում, իսկ գյուղաբնակների թիվ 1 հիմնախնդիրն է համարվում: Մաշված կամ վթարված ջրագծերի ...ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 21Վաղուց ռուսական մամուլում Հայաստանի վերաբերյալ նման ընդարձակ նյութի չէի հանդիպել: Շուքով, հանգամանորեն, գործի իմացությամբ պատմվում էր, որ Երեւանից 10 կիլոմետր հեռավորության վրա` Վերին Պտղնի գյուղի մոտ ...ՈՐՈՇ ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին երկու օրերին հանձնաժողովի մոնիտորինգն արձանագրել է, որ որոշ ավտոգազալցակայաններում իրացվող գազի գներն իջել են: ...ԼԻՑԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՐԾԱՎ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ` ՈՉ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից երեկ լրագրողները հետաքրքրվում էին իր հանդեպ կատարված ծառայողական քննության մասին: Վերջինս նախ՝ խորհուրդ տվեց հարցն ուղղել ծառայողական քննություն անցկացնողներին, բայց ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՎ ՄԵԿՆ ԷԼ` ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Մ. Խ.Երեկ ԿԸՀ-ն Սուքիաս Ավետիսյանին ՀՀԿ համամասնական ցուցակով գրանցեց որպես ԱԺ պատգամավորի` գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Արմեն Դանիելյանի փոխարեն: Ի դեպ, մանդատը վայր դրած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ...ԽՆԱՅԻՐ ԲՅՈՒՋԵԴ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ2007 թվականի բյուջեի կատարողականի (ընդհանրապես վերջին տարիների բյուջեների կատարողականների) քննարկումը մի տեսակ կարծես ֆորմալ բնույթ ունի, քանի որ տեսականորեն հնարավոր է, որ նախորդ տարվա բյուջեն որեւէ ...ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՄայիսի 18-ին կայանալու է Ավան համայնքի ղեկավարի ընտրություն, որտեղ թաղապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը: 2005-ին ընտրվելով Ավանի թաղապետ, Տարոն Մարգարյանը բուռն գործունեություն ծավալեց համայնքի ...ԵՐԲԵՔ ՉՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱլեքսանդր Սահակյանը երաժիշտ է: Նրա օժտվածությունը բնատուր է, թառահար հորից՝ Հովիկ Սահակյանից ժառանգած: Ինքն էլ թառ է նվագում: Եվ գործիքի մասին խոսելիս ոգեւորվում է ու ներկայացնում այն որպես կենդանի էակ, ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը՝ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Մոսկվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Կիրիլ Ռազլոգովի գնահատականով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հնարավորություն ունի տարածաշրջանում առաջատարը ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԱՐՈՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Մ. Մ.Երեկ Մոսկվայի Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանում ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդեսով բացվեց Հայ մշակույթի առաջին միջազգային փառատոնը, որը կրում է «Կարոտ» խորագիրն ու կտեւի մինչեւ մայիսի ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մայիսի 6-9-ը Իտալիայի Սենեգալիա քաղաքում կայացած «Եվրոպա եւ անդին» միջազգային կրթական կոնգրեսին, ի թիվս 40 երկրների, մասնակցել են նաեւ մեր երկրի կրթական հաստատությունների ներկայացուցիչները: Մեր հանրապետությունը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԹՈՒՐՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ
30 զբոսաշրջիկներից մեկը՝ գերմանացի, մյուսները՝ թուրքեր, օրերս այցելել են Հայաստան, եղել Հաղպատի եւ Սանահինի վանքերում, Մատենադարանում, Կապույտ մզկիթում, Էջմիածնի Մայր տաճարում եւ այլ վայրերում: Տպավորված ...ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Հ. Ծ.Վիլյամ Սարոյանի 100-ամյակի առնչությամբ «Հայկական դրամատիկական արվեստների միության» (ՀԴՍՄ) կազմակերպած պիեսների մրցանակաբաշխությունը թեւակոխել է եզրափակիչ փուլ, տեղեկացնում է այդ միության մայիսի 11-ի մամլո ...ՀԱՑԱԴՈՒԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
«Ասպարեզ» լրագրողական ակումբից հաղորդում են, որ մայիսի 13-ի ժամը 10-ի դրությամբ Շիրակի մարզում հացադուլի են նստած 17 հոգի, որոնցից 13-ը Գյումրիում, 2-ը` Ձորակապում, «Հալիվոր Պապ» մատուռի կողքին ամրացված ...ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ԾՆՎԵԼ Է 12 ՀԱԶԱՐ 848 ԵՐԵԽԱ
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժիններն այս տարվա հունվար-ապրիլին կատարել են՝ ծննդյան ակտի՝ 12 հազար 848, մահվան ակտի՝ 10 հազար 316, ամուսնության ...ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648 10Եթե Հայաստանի մայրաքաղաքում առանձնացնելու լինենք ֆրանսիական ներդրումների խորհրդանիշն, ապա, անկասկած, այդ պատիվը կվերապահվի Աբովյան փողոցի վրա գտնվող «Փարիզյան սրճարանին»: Այդ հաստատությունը տիրուհու` ...ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵՐ ԱՅՑԸ՝ ԿՅԱՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՈւթ օր մայր հայրենիքում էին Ամերիկայի Միչիգանի նահանգի ՀԲԸՄ Ալեք եւ Մարի Մանուկյանների անվան վարժարանի (Դետրոյթ) ավարտական դասարանի 13 սաները տնօրեն Հովսեփ Թորոսյանի եւ հայոց լեզու եւ գրականություն առարկայի ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՂԹԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի չեմպիոն, Հայաստանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եղբայրը՝ Ալեքսանդր Աբրահամյանը Ֆրանսիայում կայացած մրցամարտում հաղթել է Ֆրանսիան ներկայացնող ...«ԱՐԱՐԱՏՆ» ԱՄՐԱՊՆԴԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Աբովյանում առաջատարների՝ «Արարատի» եւ «Միկայի» միջեւ կայացած հանդիպումը: Երկու թիմերն էլ հաջող են մեկնարկել եւ ընթանում ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ 12-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շարունակում է գլխավորել թենիսիստների դասակարգման ցուցակը: Նա վաստակել է 760 միավոր: Ջոկովիչը հաղթող ճանաչվեց Հռոմի մրցաշարում` եզրափակիչում պարտության մատնելով շվեյցարացի ...ՄԻՐԱՆԴԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես հայտնի է, հունիսի 21-ին Լաս Վեգասում IBF-ի վարկածով միջին քաշի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտելու է կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդայի հետ, որին 2006-ին կոտրած ծնոտով հաղթել էր: ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 9 ՀԵԾԱՆՎՈՐԴ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԼՍԵՑ «ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ՀԱՅՑԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՀՀ Սահմանադրական դատարանը լսեց «Ռադիո Հայ» ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ սահմանադրության ...10 ՄԱՐԴՈՒ ԿԵՆԹԱՐԿԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդում է, որ 2008 թվականի ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 12-ը ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ անտառային տնտեսության, բույսերի պահպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ տվեց, թե բնակլիմայական ...
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ԻՆՉՈ՞Ւ ԿՈՍՈՎՈՆ ԿԱՆԿԱԽԱՆԱ, ԻՍԿ ԱԲԽԱԶԻԱՆ` ՈՉ»
Հ. Չ.
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

