
Ե՞ՐԲ ԿԲԱՐԵԼԱՎՎԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
Երեւանի որոշ թաղամասերի բնակիչներ անընդհատ դժգոհում են ջրամատակարարումից, թե օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ են ջուր ունենում, իսկ գյուղաբնակների թիվ 1 հիմնախնդիրն է համարվում: Մաշված կամ վթարված ջրագծերի պատճառով ջուրը չի հասնում գյուղացուն, մինչդեռ վերջինս վստահեցնում է, թե պարտաճանաչորեն վճարում է ջրի վարձը: Շատ դեպքերում համայնքի ջրամատակարարումը նորմալ կերպով չի իրականացվում հենց այն պատճառով, որ հստակեցված չեն համայնքի եւ ջուրը մատակարարող ընկերության պարտականությունների շրջանակները: Եվ տուժում է բնակիչը, որը չի իմանում, թե իր գյուղի մաշված կամ վթարված ջրատարի համար ում պետք է դիմի: Համայնքների բնակիչները նշում են, որ իրենք պարտաճանաչորեն վճարում են ջրի վարձը, սակայն չունեն նորմալ ջրամատակարարում, իսկ ջրամատակարարող ընկերության խոստացած ներդրումների արդյունքները դեռ տեսանելի չեն: Համայնքների բնակիչները հարց են բարձրացնում, որ եթե տվյալ ընկերությունը չի կարողանում համապատասխան որակ ապահովել, ապա իրենք պատրաստ են վճարել մեկ ուրիշին եւ դառնալ նրա բաժանորդը:
«Երեւան ջուր» ընկերությունը, որ 2006 -ից կառավարման է հանձնվել ֆրանսիական «Վեոլիա» ընկերությանը, զբաղվում է Երեւանի եւ հարակից 24 գյուղերի ջրամատակարարմամբ: Ապրիլին հրավիրված ասուլիսում ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը ներկայացրեց մինչ օրս իրենց կատարած ներդրումներն ու նշեց, որ ընկերությունն առաջիկայում եւս բարելավման միջոցառումներ է անցկացնելու:
Գյուղական համայնքներում խիստ մտահոգող է ջրի ներքին ցանցերի մաշվածությունը, ինչի հետեւանքով համայնքը զրկվում է ջրից: Գյուղական շատ բնակավայրերում էլ ջուրը հասնում է մինչեւ բակային տարածք, իսկ բնակարան չի հասցվում հենց այդ նույն ջրացանցի մաշվածության պատճառով: Այսինքն, հաճախ կարելի է հանդիպել գյուղի կենտրոն հասած ջրախողովակի, որը չի հասնում բնակարան: Համայնքային իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում խնդրի կարգավորման համար` ասելով, թե խնդրի լուծումը ջուրը մատակարարող ընկերությունը պետք է գտնի:
«Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը» հարցին ապրիլյան ասուլիսի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը պատասխանեց. «Այս հարցում ավելի հետաքրքրական եւ ձեռնտու տարբերակներ չկան, ամեն ինչ բաց վիճակում է, պետք է քննարկել: Իհարկե, եթե որոշակի լուծումներ լինեն, դրանք իրենց հետեւից կբերեն տնտեսական լուծումներ: Պատկերացնենք, որ «Երեւան ջուրը» ստանձնում է նաեւ այս հատվածի պատասխանատվությունը, միաժամանակ պետք է մտածել սակագնի ավելացման մասին: Կամ պետք է այլ ֆինանսավորում, որը կարող է լինել թաղապետարանի ֆինանսավորում, մեկ այլ մարմնի կամ համատիրություններին են ուժեղացնում, տալիս են որոշակի միջոցներ եւ իրավական ավելի շատ իրավասություններ, նաեւ հնարավորություններ տեխնիկական միջամտություն իրականացնելու, աշխատելու, փոխելու ներքին ցանցերը, եւ այդ դեպքում համատիրությունն է դառնում «Երեւան ջրի» հաճախորդը: Իհարկե, այլ լուծումներ էլ կարելի է մտածել, մենք ոչ մի դուռ չենք փակում, բաց ենք ամեն առաջարկի համար. սա էլ մի հարց է, որ երկար տարիներ կա»:
Ընկերության գլխավոր տնօրենը, փաստորեն, տեղյակ է, որ կա նման խնդիր եւ որի մասին մտածում են, միայն թե բնակիչները շտապ են լուծում ուզում. ջրի հարցը այն հարցերից չէ, առանց որի լուծման կարելի է երկար համբերել: Համայնքների ներքին ցանցի կառավարման եւ պահպանման հարցը (հոսակորուստներ եւ սառցակալումներ), ընկերության ղեկավարի կարծիքով, պետք է քննարկել համատիրությունների հետ, քանի որ կան տեխնիկական, առեւտրային եւ պայմանագրային կապակցվածության բացակայություն: Այլ երկրների փորձը վկայակոչելով` Սերժ Պոպոֆֆը նշեց, որ եվրոպական մայրաքաղաքներում նմանատիպ խնդրի լուծումներից է, օրինակ, որ ունենում են մի համատիրություն կամ ինչ-որ շենքերի միություն, որն ունենում է ընդհանուր ջրաչափ եւ հարաբերվում են այդ ընդհանուր ջրաչափի հիման վրա, իսկ հաշիվը ներկայացվում է համատիրությանը կամ այդ միությանը:
«Երեւան ջուր» ընկերության տրամադրած տվյալների համաձայն, 2006-ից մինչ 2008-ը ընկերությունը կատարել է 9 մլրդ դոլարի ներդրում Համաշխարհային բանկի միջոցներով, 2,1 մլրդ դոլար` պահպանման եւ վերանորոգման ընդլայնված ծրագրով, ինչպես նաեւ 1,2 մլրդ դոլար` մասնավոր ներդրումներ:
Առաջիկա տարիներին ընկերության կատարելիք աշխատանքների եւ ներդրումների մասին զրուցեցինք «Երեւան ջուր» ընկերության տեխնիկական եւ ներդրումների տնօրեն Պասկալ Ռուայեի հետ: Տեխնիկական եւ ներդրումների տնօրենի խոսքով, առաջիկայում նախատեսում են մայրաքաղաքի ջրային ցանցի բարելավման համար գոտեւորում կատարել, որի նպատակն է քաղաքի ամբողջ ջրային ցանցն ավելի հուսալի դարձնել, գտնել հոսակորուստները (այսինքն` ջրի կորուստները) եւ վերանորոգել. «Իրականացնելու ենք բավարար չափով ներդրումներ` ամբողջ քաղաքի ջրային ցանցի համար, որը հասանելիություն է ապահովում գրեթե 24 ժամյա ջրամատակարարման: Ցանկանում ենք օգտագործել Համաշխարհային բանկի նախատեսած միջոցները Երեւանի ամբողջ ցանցի վերանորոգման համար, իսկ գյուղերի համար մենք առանձին բարեկարգման ծրագիր ունենք, որի նպատակն է գյուղերում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարում: Գյուղերի խնդիրը շատ կարեւոր է, քանի որ ներքին ցանցը շատ լուրջ վիճակում է: Երբ ունենանք գյուղի ամբողջ պատկերը, լրացուցիչ ֆինանսավորումներ պետք է ներգրավենք, եւ դա, իհարկե, համաձայնեցված տեղական կառավարման մարմինների հետ»:
Պասկալ Ռուայեի խոսքով, ուսումնասիրվում եւ արդեն ընտրվում են այն գյուղերը, որտեղ այս տարվանից սկսած պետք է իրականացնեն բարելավման ծրագիրը. արդեն հայտնի է, որ հիշյալ գյուղերի ցանկում են Գառնին, Խարբերդը, Քասախը, Եղվարդը, Զովունին, Երզնկան:
«Արդեն 2008-ին նախատեսել ենք 100 հազար դոլարի ծրագիր, որը վերաբերում է գյուղերին, եւ մենք մրցույթ ենք կազմակերպել այդ աշխատանքների կազմակերպման համար: Դրանք հրատապ աշխատանքներ են` հատկապես այն գյուղերի համար, որտեղ կան լրջագույն խնդիրներ: Իհարկե, 100 հազար դոլարով հնարավոր չէ բոլոր հարցերին պատասխանել, բայց 10 գյուղերում պիտի փորձենք իրականացնել այդ ծրագիրն այս տարի: Մենք փոխելու ենք ջրախողովակները եւ վերանորոգումների միջոցով հոսակորուստներն ենք վերացնելու: Այսպիսով, մոտավոր պատկերը տալու համար կարող ենք ասել, որ ունենք 500 հազար դոլար, որով մենք նախատեսում ենք գալիք 15 ամիսներին` մինչեւ 2009-ի հունիսը գյուղերում ներդրում անել», ասաց Պասկալ Ռուայեն` հավելելով, որ այս պահին գյուղերի բարելավման ծրագրով զբաղվող աշխատանքային խմբի ձեւավորմամբ են զբաղված. «Ուղղակի մասնագիտացված խմբեր ենք նախատեսելու, որպեսզի զբաղվեն գյուղերի ընթացիկ վերանորոգման խնդիրներով: Դա ընդամենը մի կաթիլ ջուր է ամբողջ կարիքների մեջ, բայց դա, համենայն դեպս, կբարելավվի: Կավելանան ջրամատակարարման շարունակականությունը եւ ջրի քանակը: Մենք շատ լավ գիտենք, որ բարելավում լինելու է, դա կլինի խնդրի լուծման 20 տոկոսը, թե 60 տոկոսը, այս պահին չեմ կարող ասել»: Այսինքն, այս տարի մեկնարկվող գյուղերի ջրացանցերի բարեկարգման ծրագրում կընդգրկվեն 15 գյուղեր:
Որ գյուղերում բավականաչափ վթարված, մաշված ջրացանցեր ու խողովակներ կան, «Երեւան ջուր» ընկերությունում տեղյակ են: Պասկալ Ռուայեն խոստացավ. «Մենք ճանաչում ենք խնդիրը, այո, եւ անելու ենք հնարավորինս լուծելու համար: Միանգամից անհնար է ամբողջը վերանորոգել, ժամանակ է պահանջում, քանի որ գյուղերում այնքան վթարված ցանցեր կան, որ այս պահին խոստացվող ֆինանսավորումն անբավարար է դրա համար եւ պետք է սկսենք այդտեղից, որպեսզի ցույց տանք, որ ունակ ենք գործն անելու»:
Հարցին, թե մայրաքաղաքի բնակիչներից հաճախ բողոքներ են ստացվում, որ ջուր չունեն` շատ դեպքերում անգամ օրերով, ընկերության տեխնիկական եւ ներդրումների տնօրենը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ, այդպիսի պահեր չկան, բայց առանձնահատուկ դեպքերում հնարավոր է նման բան: Մի մասի համար կա տեխնիկական խնդիր եւ լուծումն ունենք ու իրագործելու ենք: Որպեսզի կարգավորենք ամբողջ հատվածների խնդիրը, մենք պետք է գոտեւորում իրականացնենք թաղամասերում: Ես ծրագիր եմ նախատեսել ու իրականացնում եմ` 4 տարում ամեն ինչ կարգավորվելու է»:
«Այսինքն` ընկերությունն ինչպիսի՞ բարելավում կարող է խոստանալ բնակիչներին առաջիկա տարիներին», մեր հարցին Պասկալ Ռուայեն պատասխանեց. «Մի քանի տարուց մենք գտնվելու ենք այն մակարդակի վրա, որը պահանջել է կառավարությունը: Կառավարությունը մեզնից պահանջում է միջինը 95 տոկոս ջրամատակարարման շարունակականության ապահովում կառավարման 10-րդ տարում, այսինքն` 2015-ին, իսկ դա նշանակում է, որ գրեթե ամեն տեղ կլինի շուրջօրյային մոտ ջրամատակարարում, բայց դա առավելագույն մակարդակն է: Կարող ենք հավաստիացնել, որ չի լինի տարածք, որը ջուր չի ունենա: Կան տեղեր, որ ջուր չունեն, մենք դա կկարգավորենք, դա մեր անելիքն է, միգուցե մեկ ուրիշ թաղամասի հաշվին պիտի լուծենք, բայց լուծում պետք է գտնել, ուղղակի առանձնահատուկ տեղերում մենք ունենք լուրջ տեխնիկական խնդիրներ»:
- ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՋ ԵՎ ՁԱԽ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-Ի ՀԵՏ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽԱՓԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԵվրոմիության հետ անդամակցության բանակցությունները Թուրքիայի առջեւ բացում են կառուցվածքային փոփոխությունների հնարավորություն: Հատկանշական է, որ այդ փոփոխություններին ձգտում է երկրում աշխարհիկ-հանրապետական ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻ ԷԼԻԶԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Հ. Չ. 1Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Անկարա մեկնեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Էլիզաբեթ Ալեքսանդրա Մերին: Նրա այցի առնչությամբ թուրքական ոստիկանությունն անվտանգության ...ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԽՓՎԵԼ Է 7 ՎՐԱՑԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻ՞Ռ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱբխազական հարցը մնում է ռուս-վրացական հարաբերությունների վերջին զարգացումների հիմնական թեման: Եթե նախկինում Ռուսաստանի եւ Վրաստանի փոխհարաբերություններոմ միմյանց հասցեին բարձրագոչ հայտարարությունների ...ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Վրաստանի նախագահը ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Է ունենալու: Առաջիկա օրերին հայ խորհրդարանական Վան Բայբուրդը նշանակվելու Է Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական: ...ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ` ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը բաց բաժնետիրական ընկերություն դարձնելու մասին: Վերակազմավորվելու այսպիսի որոշումը նպատակ ունի ներդնողներին ներգրավել Արցախի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը հայտարարել Է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ Է: «Մենք կարող ենք ձեռք բերված համաձայնությունների երաշխավորը լինել», ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Միացյալ Թագավորության կառավարությունը վերջապես խստորեն դատապարտել է Կարդիֆում Հայոց ցեղասպանության հուշակոթողի սրբապղծումը, որը տեղի է ունեցել Հոլոքոսթի հիշատակման օրը: Ի պատասխան պատգամավոր Դեյվիդ Բարոուզի` ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՕՐԵՐ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Ս. Մ.Այս օրերին ուսանողությունը մեկ նպատակ ունի` ամեն գնով ստանալ ստուգարքներն ու քննությունները: Թե ով ինչպե՞ս է իրականություն դարձնում իր նպատակը, կախված է բուհից, ռեկտորից եւ ուսանողներից: Վերջիններից մի ...ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹԻ ՏԱՐԲԵՐ ԿԻՐԱՌՈՒՄՆԵՐ
Ա. Մ.ՀՀ փաստաբանների պալատում երեկ հրավիրված կլոր սեղանը նվիրված էր Հայաստանում սեփականության իրավունքի պաշտպանության խնդրին: Ինչպես կլոր սեղանի բացմանն ասաց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանը, ...Ե՞ՐԲ ԿԲԱՐԵԼԱՎՎԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԵրեւանի որոշ թաղամասերի բնակիչներ անընդհատ դժգոհում են ջրամատակարարումից, թե օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ են ջուր ունենում, իսկ գյուղաբնակների թիվ 1 հիմնախնդիրն է համարվում: Մաշված կամ վթարված ջրագծերի ...ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 21Վաղուց ռուսական մամուլում Հայաստանի վերաբերյալ նման ընդարձակ նյութի չէի հանդիպել: Շուքով, հանգամանորեն, գործի իմացությամբ պատմվում էր, որ Երեւանից 10 կիլոմետր հեռավորության վրա` Վերին Պտղնի գյուղի մոտ ...ՈՐՈՇ ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին երկու օրերին հանձնաժողովի մոնիտորինգն արձանագրել է, որ որոշ ավտոգազալցակայաններում իրացվող գազի գներն իջել են: ...ԼԻՑԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՐԾԱՎ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ` ՈՉ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից երեկ լրագրողները հետաքրքրվում էին իր հանդեպ կատարված ծառայողական քննության մասին: Վերջինս նախ՝ խորհուրդ տվեց հարցն ուղղել ծառայողական քննություն անցկացնողներին, բայց ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՎ ՄԵԿՆ ԷԼ` ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Մ. Խ.Երեկ ԿԸՀ-ն Սուքիաս Ավետիսյանին ՀՀԿ համամասնական ցուցակով գրանցեց որպես ԱԺ պատգամավորի` գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Արմեն Դանիելյանի փոխարեն: Ի դեպ, մանդատը վայր դրած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ...ԽՆԱՅԻՐ ԲՅՈՒՋԵԴ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ2007 թվականի բյուջեի կատարողականի (ընդհանրապես վերջին տարիների բյուջեների կատարողականների) քննարկումը մի տեսակ կարծես ֆորմալ բնույթ ունի, քանի որ տեսականորեն հնարավոր է, որ նախորդ տարվա բյուջեն որեւէ ...ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՄայիսի 18-ին կայանալու է Ավան համայնքի ղեկավարի ընտրություն, որտեղ թաղապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը: 2005-ին ընտրվելով Ավանի թաղապետ, Տարոն Մարգարյանը բուռն գործունեություն ծավալեց համայնքի ...ԵՐԲԵՔ ՉՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱլեքսանդր Սահակյանը երաժիշտ է: Նրա օժտվածությունը բնատուր է, թառահար հորից՝ Հովիկ Սահակյանից ժառանգած: Ինքն էլ թառ է նվագում: Եվ գործիքի մասին խոսելիս ոգեւորվում է ու ներկայացնում այն որպես կենդանի էակ, ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը՝ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Մոսկվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Կիրիլ Ռազլոգովի գնահատականով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հնարավորություն ունի տարածաշրջանում առաջատարը ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԱՐՈՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Մ. Մ.Երեկ Մոսկվայի Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանում ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդեսով բացվեց Հայ մշակույթի առաջին միջազգային փառատոնը, որը կրում է «Կարոտ» խորագիրն ու կտեւի մինչեւ մայիսի ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մայիսի 6-9-ը Իտալիայի Սենեգալիա քաղաքում կայացած «Եվրոպա եւ անդին» միջազգային կրթական կոնգրեսին, ի թիվս 40 երկրների, մասնակցել են նաեւ մեր երկրի կրթական հաստատությունների ներկայացուցիչները: Մեր հանրապետությունը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԹՈՒՐՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ
30 զբոսաշրջիկներից մեկը՝ գերմանացի, մյուսները՝ թուրքեր, օրերս այցելել են Հայաստան, եղել Հաղպատի եւ Սանահինի վանքերում, Մատենադարանում, Կապույտ մզկիթում, Էջմիածնի Մայր տաճարում եւ այլ վայրերում: Տպավորված ...ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Հ. Ծ.Վիլյամ Սարոյանի 100-ամյակի առնչությամբ «Հայկական դրամատիկական արվեստների միության» (ՀԴՍՄ) կազմակերպած պիեսների մրցանակաբաշխությունը թեւակոխել է եզրափակիչ փուլ, տեղեկացնում է այդ միության մայիսի 11-ի մամլո ...ՀԱՑԱԴՈՒԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
«Ասպարեզ» լրագրողական ակումբից հաղորդում են, որ մայիսի 13-ի ժամը 10-ի դրությամբ Շիրակի մարզում հացադուլի են նստած 17 հոգի, որոնցից 13-ը Գյումրիում, 2-ը` Ձորակապում, «Հալիվոր Պապ» մատուռի կողքին ամրացված ...ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ԾՆՎԵԼ Է 12 ՀԱԶԱՐ 848 ԵՐԵԽԱ
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժիններն այս տարվա հունվար-ապրիլին կատարել են՝ ծննդյան ակտի՝ 12 հազար 848, մահվան ակտի՝ 10 հազար 316, ամուսնության ...ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648 10Եթե Հայաստանի մայրաքաղաքում առանձնացնելու լինենք ֆրանսիական ներդրումների խորհրդանիշն, ապա, անկասկած, այդ պատիվը կվերապահվի Աբովյան փողոցի վրա գտնվող «Փարիզյան սրճարանին»: Այդ հաստատությունը տիրուհու` ...ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵՐ ԱՅՑԸ՝ ԿՅԱՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՈւթ օր մայր հայրենիքում էին Ամերիկայի Միչիգանի նահանգի ՀԲԸՄ Ալեք եւ Մարի Մանուկյանների անվան վարժարանի (Դետրոյթ) ավարտական դասարանի 13 սաները տնօրեն Հովսեփ Թորոսյանի եւ հայոց լեզու եւ գրականություն առարկայի ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՂԹԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի չեմպիոն, Հայաստանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եղբայրը՝ Ալեքսանդր Աբրահամյանը Ֆրանսիայում կայացած մրցամարտում հաղթել է Ֆրանսիան ներկայացնող ...«ԱՐԱՐԱՏՆ» ԱՄՐԱՊՆԴԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Աբովյանում առաջատարների՝ «Արարատի» եւ «Միկայի» միջեւ կայացած հանդիպումը: Երկու թիմերն էլ հաջող են մեկնարկել եւ ընթանում ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ 12-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շարունակում է գլխավորել թենիսիստների դասակարգման ցուցակը: Նա վաստակել է 760 միավոր: Ջոկովիչը հաղթող ճանաչվեց Հռոմի մրցաշարում` եզրափակիչում պարտության մատնելով շվեյցարացի ...ՄԻՐԱՆԴԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես հայտնի է, հունիսի 21-ին Լաս Վեգասում IBF-ի վարկածով միջին քաշի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտելու է կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդայի հետ, որին 2006-ին կոտրած ծնոտով հաղթել էր: ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 9 ՀԵԾԱՆՎՈՐԴ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԼՍԵՑ «ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ՀԱՅՑԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՀՀ Սահմանադրական դատարանը լսեց «Ռադիո Հայ» ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ սահմանադրության ...10 ՄԱՐԴՈՒ ԿԵՆԹԱՐԿԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդում է, որ 2008 թվականի ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 12-ը ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ անտառային տնտեսության, բույսերի պահպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ տվեց, թե բնակլիմայական ...
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԵՐԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

