
«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՋ ԵՎ ՁԱԽ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-Ի ՀԵՏ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽԱՓԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»
Եվրոմիության հետ անդամակցության բանակցությունները Թուրքիայի առջեւ բացում են կառուցվածքային փոփոխությունների հնարավորություն: Հատկանշական է, որ այդ փոփոխություններին ձգտում է երկրում աշխարհիկ-հանրապետական կարգերը վտանգելու մեջ մեղադրվող իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, իսկ ստատուս քվոն պահպանելու հրամայականը վերջինիս դեմ է միավորում աջ եւ ձախ ուժերին: Դա պատահական չէ, այլ պայմանավորված է քեմալական ազգայնականությամբ, որը, անկախ հայացքների տարբերությունից, ելակետ են ընդունում ինչպես աջ, այնպես էլ ձախ ուժերը:
Սա նշանակում է, որ այդ ուժերին վերահսկում է դեռեւս Քեմալ Աթաթուրքի օրոք ձեւավորված առանձնաշնորհյալ ընտրախավը, իսկ Թուրքիայում վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ձեռնարկած կառուցվածքային փոփոխությունները վտանգում են ոչ թե երկրի աշխարհիկ-հանրապետական կարգերը, այլ ընտրախավի արտոնությունները: Այլ կերպ` երկրում ստատուս քվոյի պահպանումը առանձնաշնորհյալ վերնախավի տեսանկյունից ենթադրում է իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը հակադրվել քեմալական ազգայնականությամբ եւ կուսակցությունը դարձնել աջ եւ ձախ ուժերի թիրախը:
«Ազգը» բազմիցս անդրադարձել է այս խնդիրներին: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեի» մայիսի 5-ի համարում «Թուրքական ազգայնականությունը տեղավորվում է ամեն պատյանում» վերնագրով անդրադառնում է նաեւ Ռայներ Հերմանը, որի հոդվածին ծանոթացել ենք «Ռադիկալի» միջոցով:
Թուրքական ազգայնականության գերմանական գնահատականը հետաքրքրական է ԵՄ-Թուրքիա բանակցությունների, ինչպես նաեւ բանակցություններին իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության վերաբերմունքի առումներով. «Թուրքիայում ազգայնականությունը միավորում է հասարակության բոլոր շարժիչ ուժերին: Մյուս հատվածների մեծամասնության պես ազգայնական են նաեւ թուրքական ձախ ուժերը: Իրենց որպես քեմալական բնութագրող բազմաթիվ ձախակողմյաններ դեռեւս Մուսթաֆա Քեմալի ազգային պատերազմների տպավորության տակ են, հավատում են, որ օտարերկրյա մութ ուժերը սպառնալիքի տակ են դրել երկրի ինքնիշխանությունը:
Թուրքական ազգայնականությունն ունի մի շարք պատյաններ: Վերջերս Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները դեմ քվեարկեցին քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի բարեփոխմանը, որպեսզի թուրքական ինքնության նսեմացումը քրեորեն հետապնդվի երկրում: Պատրաստելով աշխարհում ամենամեծ ազգային դրոշը, թուրքերը գրանցվեցին Գինեսի ռեկորդների գրքում: Սակայն թուրքերի ազգային ինքնությունը վտանգելու պատճառաբանությամբ երկրում սպանվեցին օտարերկրացի մտավորականներ եւ միսիոներներ: Փոքրամասնությունների թուրքացումը Թուրքիայի Հանրապետության հիմնարար սկզբունքներից է: Թուրքական ազգային պետությանը ներքին եւ արտաքին թշնամիներից պաշտպանելու մղումով պաշտոնաթող զինվորականները ոստիկանների եւ մի քանի մտավորականների հետ հիմնեցին «Էրգենեքոն» կոչվող ընդհատակյա կազմակերպությունը, որպեսզի քաղաքական սպանություններով նախադրյալներ ստեղծեն զինվորական հեղաշրջման համար եւ Թուրքիան դառնա իր մեջ ներփակված երկիր:
Ազգայնականությունը Թուրքիայում չի սահմանափակվում Ազգայնական շարժում կուսակցության ընտրազանգվածով, որովհետեւ արմատակալել է հասարակական բոլոր հատվածներում: Այդ իսկ պատճառով անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններում քեմալական առանձնաշնորհյալները Էրդողանի կուսակցության դեմ օգտագործեցին ազգայնականության խաղաթուղթը: Եթե աշխարհիկության թեմաները ընդամենը ոտքի են հանում հասարակության աննշան հատվածին, իսկ ազգայնականությունը առհասարակ մոբիլիզացնում է էթնիկ թուրքերին, այդ իսկ պատճառով 2007-ի երկրորդ կեսի վրա իր կնիքը թողեց թուրքերի եւ քրդերի հակամարտությունը: Ազգայնականությունը հասարակության բոլոր հատվածներին կապող օղակի դեր է կատարում: Հանրահավաքներում Էրդողանի կառավարության դեմ թուրքական դրոշ ճոճող ստամբուլյան վերնախավի ներկայացուցիչ կրթված կինը այնքան է ազգայնական, որքան գործազուրկն ու դպրոցը կիսատ թողած անգրագետը:
Թուրքիայում ազգայնականությունը դարձել է պետական մտածողության բաղադրիչ մասը: Թեեւ հանրապետության կազմավորման տարիներին Մուստաֆա Քեմալի զինվորները պետություն են ստեղծել, սակայն ազգ որպես այդպիսին գոյություն չի ունեցել: Բազմազգ Օսմանյան կայսրությունը կործանվել էր: Այդ իսկ պատճառով ծրագրվեց, որ նոր հանրապետությունը լինի աշխարհիկ եւ դառնա թուրքերի ազգային պետությունը: Դա ենթադրում էր հանրապետության բնակիչների թուրքացում, ինչի հետեւանքով թուրքական ազգայնականությանը տեր կանգնեցին պետությունն ու պետական կառույցները: Վերջիններս փորձեցին ազգային պետությունը ձեւավորել միատարր թուրք ազգով եւ վերեւից իրենց հայեցողությամբ արդիականացնել, որովհետեւ այդպես էր հրահանգել Աթաթուրքը: Այսպիսով, պետական ընտրախավը դասագրքերում ազգայնականությունն ընդգծեց իբրեւ առաջնահերթություն եւ թուրք ազգի պատկերը ներկայացրեց օտարերկրյա թշնամիների դեմ միջնաբերդի կերպարով:
Վերջին տարիներին այս պատկերը մասնակի փոխվել է: Հասարակության մեջ կարեւոր դեր ունեցող ազգայնականությունը գլոբալիզացիայի եւ Եվրոմիությանն անդամակցության գործընթացի հետեւանքով հասարակության մի հատվածում կորցրեց ազդեցությունը, իսկ մյուսը, մտածելով, որ թուրքական ինքնությունը վտանգի տակ է, սկսեց ավելի ամուր կառչել ազգայնականությունից: Թուրք աջակողմյանների ազգայնականությունը կապակցված է իսլամի հետ: Իսկ թուրքական ավանդական ձախ ուժերը ազգայնականություն են դավանում, ելնելով Թուրքիայի ինքնիշխանությանը սպառնացող օտարերկրյա մութ ուժերի վտանգից, որոնք, իբր, ձգտում են թուլացնել Թուրքիան: Այս հատվածը շարունակում է առաջնորդվել հակաիմպերիալիստական բնազդով: Ձախ ազգայնական Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը 301-րդ հոդվածի բարեփոխմանը հակադրվելիս, պատճառաբանում էր, թե դա կատարվում է «ԵՄ-ի կարգադրությամբ»: Ծայրահեղ ձախակողմյանները Թուրքիան տկարացնելու պատճառաբանությամբ մերժում են ԵՄ-ի հետ ներդաշնակության ամեն մի դրսեւորում: Թուրք ձախակողմյանների մեծամասնությունը, որոնք իրենց բնութագրում են իբրեւ քեմալականներ, կարծում են, թե երկիրը դեռեւս ապրում է Մուստաֆա Քեմալի ազգային պատերազմների ժամանակահատվածում:
Վերոհիշյալ երկու հատվածներն էլ 90-ականներից ի վեր համատեղ են գործում: Ձախ եւ աջ ազգայնականների նպատակը Թուրքիային արտաքին աշխարհի հետ ինտեգրման հնարավորություն տվող ԵՄ-ին անդամակցության գործընթացի խափանումն է: Նրանք թուրք ժողովրդին մութ ուժերից պաշտպանելու համար ԵՄ-ին, ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին եւ Արժութային միջազգային հիմնադրամին հռչակում են արտաքին, իսկ քրդերին, հայերին եւ հույներին` ներքին թշնամի: Հենց վերջիններիս է հասցեագրված ազգայնականների «Սիրի՛ր կամ հեռացի՛ր» կարգախոսը»:
- Հ. ՉԱՔՐՅԱՆ
«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՋ ԵՎ ՁԱԽ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-Ի ՀԵՏ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԽԱՓԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԵվրոմիության հետ անդամակցության բանակցությունները Թուրքիայի առջեւ բացում են կառուցվածքային փոփոխությունների հնարավորություն: Հատկանշական է, որ այդ փոփոխություններին ձգտում է երկրում աշխարհիկ-հանրապետական ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳՈՒՀԻ ԷԼԻԶԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Հ. Չ. 1Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով Անկարա մեկնեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Էլիզաբեթ Ալեքսանդրա Մերին: Նրա այցի առնչությամբ թուրքական ոստիկանությունն անվտանգության ...ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԽՓՎԵԼ Է 7 ՎՐԱՑԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻ՞Ռ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱբխազական հարցը մնում է ռուս-վրացական հարաբերությունների վերջին զարգացումների հիմնական թեման: Եթե նախկինում Ռուսաստանի եւ Վրաստանի փոխհարաբերություններոմ միմյանց հասցեին բարձրագոչ հայտարարությունների ...ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
Վրաստանի նախագահը ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Է ունենալու: Առաջիկա օրերին հայ խորհրդարանական Վան Բայբուրդը նշանակվելու Է Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական: ...ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ` ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը բաց բաժնետիրական ընկերություն դարձնելու մասին: Վերակազմավորվելու այսպիսի որոշումը նպատակ ունի ներդնողներին ներգրավել Արցախի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը հայտարարել Է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ Է: «Մենք կարող ենք ձեռք բերված համաձայնությունների երաշխավորը լինել», ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Միացյալ Թագավորության կառավարությունը վերջապես խստորեն դատապարտել է Կարդիֆում Հայոց ցեղասպանության հուշակոթողի սրբապղծումը, որը տեղի է ունեցել Հոլոքոսթի հիշատակման օրը: Ի պատասխան պատգամավոր Դեյվիդ Բարոուզի` ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՕՐԵՐ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
Ս. Մ.Այս օրերին ուսանողությունը մեկ նպատակ ունի` ամեն գնով ստանալ ստուգարքներն ու քննությունները: Թե ով ինչպե՞ս է իրականություն դարձնում իր նպատակը, կախված է բուհից, ռեկտորից եւ ուսանողներից: Վերջիններից մի ...ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹԻ ՏԱՐԲԵՐ ԿԻՐԱՌՈՒՄՆԵՐ
Ա. Մ.ՀՀ փաստաբանների պալատում երեկ հրավիրված կլոր սեղանը նվիրված էր Հայաստանում սեփականության իրավունքի պաշտպանության խնդրին: Ինչպես կլոր սեղանի բացմանն ասաց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանը, ...Ե՞ՐԲ ԿԲԱՐԵԼԱՎՎԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԵրեւանի որոշ թաղամասերի բնակիչներ անընդհատ դժգոհում են ջրամատակարարումից, թե օրվա մեջ ընդամենը մի քանի ժամ են ջուր ունենում, իսկ գյուղաբնակների թիվ 1 հիմնախնդիրն է համարվում: Մաշված կամ վթարված ջրագծերի ...ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա 21Վաղուց ռուսական մամուլում Հայաստանի վերաբերյալ նման ընդարձակ նյութի չէի հանդիպել: Շուքով, հանգամանորեն, գործի իմացությամբ պատմվում էր, որ Երեւանից 10 կիլոմետր հեռավորության վրա` Վերին Պտղնի գյուղի մոտ ...ՈՐՈՇ ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐ ԻՋԵՑՐԵԼ ԵՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին երկու օրերին հանձնաժողովի մոնիտորինգն արձանագրել է, որ որոշ ավտոգազալցակայաններում իրացվող գազի գներն իջել են: ...ԼԻՑԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՐԾԱՎ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ` ՈՉ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՍյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից երեկ լրագրողները հետաքրքրվում էին իր հանդեպ կատարված ծառայողական քննության մասին: Վերջինս նախ՝ խորհուրդ տվեց հարցն ուղղել ծառայողական քննություն անցկացնողներին, բայց ...ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԵՎ ՄԵԿՆ ԷԼ` ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Մ. Խ.Երեկ ԿԸՀ-ն Սուքիաս Ավետիսյանին ՀՀԿ համամասնական ցուցակով գրանցեց որպես ԱԺ պատգամավորի` գլխավոր դատախազի տեղակալ նշանակված Արմեն Դանիելյանի փոխարեն: Ի դեպ, մանդատը վայր դրած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ...ԽՆԱՅԻՐ ԲՅՈՒՋԵԴ...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ2007 թվականի բյուջեի կատարողականի (ընդհանրապես վերջին տարիների բյուջեների կատարողականների) քննարկումը մի տեսակ կարծես ֆորմալ բնույթ ունի, քանի որ տեսականորեն հնարավոր է, որ նախորդ տարվա բյուջեն որեւէ ...ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՄայիսի 18-ին կայանալու է Ավան համայնքի ղեկավարի ընտրություն, որտեղ թաղապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը: 2005-ին ընտրվելով Ավանի թաղապետ, Տարոն Մարգարյանը բուռն գործունեություն ծավալեց համայնքի ...ԵՐԲԵՔ ՉՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱլեքսանդր Սահակյանը երաժիշտ է: Նրա օժտվածությունը բնատուր է, թառահար հորից՝ Հովիկ Սահակյանից ժառանգած: Ինքն էլ թառ է նվագում: Եվ գործիքի մասին խոսելիս ոգեւորվում է ու ներկայացնում այն որպես կենդանի էակ, ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը՝ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Մոսկվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Կիրիլ Ռազլոգովի գնահատականով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հնարավորություն ունի տարածաշրջանում առաջատարը ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԱՐՈՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Մ. Մ.Երեկ Մոսկվայի Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանում ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդեսով բացվեց Հայ մշակույթի առաջին միջազգային փառատոնը, որը կրում է «Կարոտ» խորագիրն ու կտեւի մինչեւ մայիսի ...ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐ ԴՊՐՈՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
Մայիսի 6-9-ը Իտալիայի Սենեգալիա քաղաքում կայացած «Եվրոպա եւ անդին» միջազգային կրթական կոնգրեսին, ի թիվս 40 երկրների, մասնակցել են նաեւ մեր երկրի կրթական հաստատությունների ներկայացուցիչները: Մեր հանրապետությունը ...ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԹՈՒՐՔ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ
30 զբոսաշրջիկներից մեկը՝ գերմանացի, մյուսները՝ թուրքեր, օրերս այցելել են Հայաստան, եղել Հաղպատի եւ Սանահինի վանքերում, Մատենադարանում, Կապույտ մզկիթում, Էջմիածնի Մայր տաճարում եւ այլ վայրերում: Տպավորված ...ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Հ. Ծ.Վիլյամ Սարոյանի 100-ամյակի առնչությամբ «Հայկական դրամատիկական արվեստների միության» (ՀԴՍՄ) կազմակերպած պիեսների մրցանակաբաշխությունը թեւակոխել է եզրափակիչ փուլ, տեղեկացնում է այդ միության մայիսի 11-ի մամլո ...ՀԱՑԱԴՈՒԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
«Ասպարեզ» լրագրողական ակումբից հաղորդում են, որ մայիսի 13-ի ժամը 10-ի դրությամբ Շիրակի մարզում հացադուլի են նստած 17 հոգի, որոնցից 13-ը Գյումրիում, 2-ը` Ձորակապում, «Հալիվոր Պապ» մատուռի կողքին ամրացված ...ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ ԾՆՎԵԼ Է 12 ՀԱԶԱՐ 848 ԵՐԵԽԱ
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժիններն այս տարվա հունվար-ապրիլին կատարել են՝ ծննդյան ակտի՝ 12 հազար 848, մահվան ակտի՝ 10 հազար 316, ամուսնության ...ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648 10Եթե Հայաստանի մայրաքաղաքում առանձնացնելու լինենք ֆրանսիական ներդրումների խորհրդանիշն, ապա, անկասկած, այդ պատիվը կվերապահվի Աբովյան փողոցի վրա գտնվող «Փարիզյան սրճարանին»: Այդ հաստատությունը տիրուհու` ...ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵՐ ԱՅՑԸ՝ ԿՅԱՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԷՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՈւթ օր մայր հայրենիքում էին Ամերիկայի Միչիգանի նահանգի ՀԲԸՄ Ալեք եւ Մարի Մանուկյանների անվան վարժարանի (Դետրոյթ) ավարտական դասարանի 13 սաները տնօրեն Հովսեփ Թորոսյանի եւ հայոց լեզու եւ գրականություն առարկայի ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԵՂԲԱՅՐԸ ՀԱՂԹԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՊրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի չեմպիոն, Հայաստանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եղբայրը՝ Ալեքսանդր Աբրահամյանը Ֆրանսիայում կայացած մրցամարտում հաղթել է Ֆրանսիան ներկայացնող ...«ԱՐԱՐԱՏՆ» ԱՄՐԱՊՆԴԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԵՐԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Աբովյանում առաջատարների՝ «Արարատի» եւ «Միկայի» միջեւ կայացած հանդիպումը: Երկու թիմերն էլ հաջող են մեկնարկել եւ ընթանում ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ 12-ՐԴ ՏԵՂՈՒՄ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը շարունակում է գլխավորել թենիսիստների դասակարգման ցուցակը: Նա վաստակել է 760 միավոր: Ջոկովիչը հաղթող ճանաչվեց Հռոմի մրցաշարում` եզրափակիչում պարտության մատնելով շվեյցարացի ...ՄԻՐԱՆԴԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես հայտնի է, հունիսի 21-ին Լաս Վեգասում IBF-ի վարկածով միջին քաշի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտելու է կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդայի հետ, որին 2006-ին կոտրած ծնոտով հաղթել էր: ...ՀԱՅԱՍՏԱՆԻՑ 9 ՀԵԾԱՆՎՈՐԴ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ...ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԼՍԵՑ «ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ՀԱՅՑԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՀՀ Սահմանադրական դատարանը լսեց «Ռադիո Հայ» ռադիոկայանի դիմումը, որով ռադիոկայանը վիճարկում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ սահմանադրության ...10 ՄԱՐԴՈՒ ԿԵՆԹԱՐԿԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հաղորդում է, որ 2008 թվականի ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 12-ը ՀՀ վարչական դատարանի վարույթ են ընդունվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ...ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության եւ անտառային տնտեսության, բույսերի պահպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ տվեց, թե բնակլիմայական ...
ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՀԱՄՇԵՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԾՐԱԳԻՐ»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԳԻՏԻ, ԹԵ ԻՐ ՄԱՍԻՆ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՏՎԻՐՎՈՒՄ, ԵՎ ՀԱՎԱՏԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԾԱԽՍԵՐՆ ԻԶՈՒՐ ԵՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ԴԸ ՊՈՒՉԻ ՀԵՏ
Մ. Խ.
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

ԽԱՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ»
ՎԱԼԵՐԻ ԳՈՐԾՈՒՆՅԱՆ, լրացուցիչ տեղեկությունների համար ենք զանգահարել 010 522 648
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԵՐԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 1632 Մահացավ 17-րդ դարի հայ վերածննդի ռահվիրա Մովսես Տաթևացի կաթողիկոսը: (Ծնվ. 1583 թ.):
- 1805 Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին:
- 1812 Թիֆլիսում ծնվեց «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադիր, անվանի հրապարակախոս և լուսավորիչ Ստեփանոս Նազարյանը: (Ծնվ. 1812թ.-ին):
- 1814 Պարսկաստանի Համադան քաղաքում ծնվեց Կարապետ Շահնազարյանը: (Վախճ. 1865թ.-ին, Կ. Պոլսում):
- 1870 Ալեքսանդր II-ի մանիֆեստը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին:
- 1911 Բաքվի Բայիլովի բանտում մահացավ ականավոր բոլշևիկ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցը: (Ծնվ. 1878թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

