
ԱՆՊԱՐՏԵԼԻ KILLER QUEEN-Ի 21-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Նրանք, ովքեր շաբաթ՝ մայիսի 10-ի երեկոյան մտադրվել էին հետեւել Սյուզի Քենտիկյան-Մերի Օրթեգա մրցամարտին եւ հեռուստացույցը մի փոքր ուշ միացրին, բաց թողեցին խաղը դիտելու հնարավորությունը: Մրցամարտն ավարտվեց սկսվելուց 1 րոպե 53 վայրկյան հետո, ինչպես գերմանական մամուլը ձեւակերպեց՝ կայծակնային արագությամբ, իսկ այդ ընթացքում Սյուզին երկու անշեղ հարված էր հասցրել մրցակցին, տապալել գետին ու ինչպես Pro Sieben-ի մեկնաբան Մաթթիաս Պրոյսն ասաց՝ ապացուցել, որ բռնցքամարտում առաջինն է:
Օրթեգան, անկասկած, ԱՄՆ-ից Գերմանիա իր թռիչքն ուրիշ տեսակ էր ծրագրել: Սյուզին, որ իր ասելով տքնաջան պարապել էր Մոսկվային մերձակա մարզաճամբարներից մեկում, մրցելույթի առաջին վայրկյաններից հարվածների այնքան կենտրոնացած տարափ տեղաց, որ դժվար թե ռինգում որեւէ մեկն ի վիճակի լիներ նրա գործողությունները վերլուծելու, որքան էլ մրցապայքարից առաջ 27-ամյա ամերիկուհու մասին պնդեին, թե նա ուրի՛շ տրամաչափի մարզիկ է:
Գերմանական լրատվական հեղեղը հակիրճ արձանագրեց այն, ինչ մայիսի 10-ին ԳԴՀ բռնցքամարտի պատմությանը պահ տրվեց՝ թեթեւքաշայինների աշխարհի 20-ամյա չեմպիոնուհին պաշտպանեց իր WBA գոտին 6-րդ, իսկ WIBF գոտին՝ 2-րդ անգամ: Killer Queen մականունը կրող Սյուզի Քենտիկյանն անպարտելի է՝ 21 մրցելույթ, 21 հաղթանակ, որից 16-ը՝ նոկաուտով: Պրոֆեսիոնալ ռինգում 41 մրցամարտից 29-ը հաղթանակով պսակած 27-ամյա Մերի Օրթեգան 5-րդ պարտությունը կրեց:
Բայց դառնանք Հալլե-Զաալեի Բրանդբերգե մարզասրահ, ուր բռնցքամարտի 2500 երկրպագուների համար մայիսի 10-ը թեպետ կարճ, սակայն դիտարժան երեկո եղավ, մեկնաբանների համար՝ անակնկալ. ծանր մրցապայքար էին կանխատեսել, իսկ Սյուզին նրանց, ինչպես ասում են, աշխատելու հնարավորությունից զրկեց:
Շոուն մեկնաբանում էր նաեւ Գերմանիայի բռնցքամարտի լեգենդ դարձած Ռեգինա Հալմիխը, ով նկատել տվեց, թե մարզաճամբարում պարապելը երեւի ավելի դժվար է եղել, քան բուն պայքարը: «Ես էլ չգիտեի, որ այսպիսի ընթացք կունենա: Գիտեի, թե միավորներով պիտի հաղթեի, բայց ուզեցի դիպուկ հարված հասցնել եւ այսպես եղավ...», մրցապայքարի ավարտին ուղիղ եթերում խոստովանեց Սյուզի Քենտիկյանը: Հալմիխի այն հարցին էլ, թե խաղից հետո ինչպե՞ս է հանգստանալու, ազատ ժամանակն ինչպե՞ս է տնօրինելու, Adidas-ի սպիտակ կարճ փեշով իր կանացիությունն ընդգծող բռնցքամարտի թագուհին ասաց. «Նախ կարգին պիտի ուտեմ, բայց այնպես, որ չգիրանամ, հետո իհարկե՝ խանութ՝ գնումների»:
Հեռուստաէկրանից նորից լսվեց՝ Սյուզին հիշեցնում է Մայք Թայսոնին, իսկ «Բիլդը» վերնագրեց. «Killer-K.o! Սյուզին մնում է բռնցքամարտի մեր թագուհին»՝ իրազեկելով, թե հմայիչ համբուրգցին այս խաղի հաղթանակից հետո 50 000 եվրո ստացավ: «Նախ՝ ոչ թե 50 000, այլ 45, մեզ հետ հեռախոսազրույցում ճշտեց Սյուզիի եղբայրը՝ Միքայել Քենտիկյանը: Նրա ասելով՝ գումարի 30 տոկոսն է տրվում Սյուզիին, 35 տոկոսը՝ մենեջերին, իսկ մնացածը՝ հարկային տարբեր գանձումներն են:
- ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Քննարկում
Գեվո գրել է:
Վայ,շատ ապրես Սյուզի ջան,ցավիկդ տանի Գեվո հոպարտ ,նորանոր հաղթանակներ եմ ցանկանում քեզ,համովիկս:Օդային պաչիկներ Գեվո հոպարի կողմից :
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ
1Դիվանագետներ Վլադիմիր Կարապետյանի, Կարինե Աֆրիկյանի, Մարթա Այվազյանի, Առաքել Սեմիրջյանի, Վարսենիկ Բաղդասարյանի եւ Էլեն Պետեյանի փետրվարի 24-ի հայտարարությունը չէր կարող նրանց աշխատանքից ազատելու հիմք ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԻԵԴ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2007-ի հունվարին «Բրիտանական Արեւելք-Արեւմուտք Կենտրոն» (ԲԱԱԿ) կազմակերպությունը Լոնդոնում եւ ՀՀ Փաստաբանների պալատը ստորագրեցին համագործակցության հուշագիր Մարդու իրավունքների եւ շարունակական իրավաբանական ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Մ. Մ.ԱՄՆ պետքարտուղարությունը ամեն տարի ամփոփում է իր գնահատականը՝ Հայաստանում թրաֆիկինգի դեմ տարվող աշխատանքների ուսումնասիրություններից հետո: Ինչպես տեղեկացանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքէջից, պետքարտուղարությունը, ...ՀՐԿԻԶՎԵԼ Է ԲԵՅՐՈՒԹԻ «ՍԵՎԱՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ
Lիբանանում վերջին բախումների ընթացքում հրկիզվել է Բեյրութի «Սեւան» ռադիոկայանը: Ըստ Lիբանանի խորհրդարանում Հնչակյան կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Եղիկ Ջերեջյանի` ռադիոկայանը գործում է կառավարամետ ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆՈՐ ՀՈՒՅՍԵՐՆ ՈՒ 14 ՏԱՐՎԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի նորընտիր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը կարող է տեղի ունենալ Սանկտ Պետերբուրգում, որտեղ հունիսի 6-8-ը տեղի կունենա 12-րդ միջազգային էներգետիկ համաժողովը` ԱՊՀ ոչ պաշտոնական խորհրդաժողովի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ՄԵՆՔ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
Մ. Խ.2007-ի պետբյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ հանձնաժողովներում պաշտպանության նախարարության ծախսերի մասով սովորաբար փակ է լսվում: Այդ նիստից առաջ լրագրողների հետ փոքրիկ ճեպազրույց ունեցավ պաշտպանության ...ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ
Պտղնիում ապրիլի 22-ին իր դեմ կատարված մահափորձը, ըստ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի, «Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործողությունն է»: Ինչպես մայիսի 12-ի ասուլիսում հայտնեց քաղաքագետը, իրավապահ ...«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»
22Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որտեղ պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքներին, որոնք հնչել էին վերջինիս կողմնակիցների համաժողովին: Հարցազրույցը ...ԲԱՐՁՐ ՁՈՂԱՆԻՇ` 2008-Ի ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրբ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը երեկ ԱԺ հանձնաժողովների նիստում ներկայացնում էր 2007-ի ոստիկանության ծախսերի պատկերը, «Ժառանգության» պատգամավորը նրան հարց ուղղեց. արդյոք անցած տարվա մեջ նախատեսվա՞ծ ...ՃՇՏՈՒՄ. ՆԱԵՎ ՄԻ ՆԿԱՐԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ 1«Ազգ. -Հավելված»-ի մայիսի 10-ի համարում հրապարակված պետական գործիչ Անդրանիկ Մանուկյանի՝ արվեստի նկատմամբ սիրո եւ հոգածության ու անհատական նկարներ ունենալու՝ նկարահավաքության նախասիրությունների մասին զրույցն ...ՆՐԱՆՔ ԳՆՈՒՄ ԷԻՆ ԱՊՐԵԼՈՒ
Հ. Հ.Շուշիի ազատագրման 16-րդ տարելիցի կապակցությամբ Ավան համայնքի թաղապետարանի հովանավորությամբ վերջերս լույս տեսավ Խաչատուր Մելքումյանի եւ Սարինե Մինասյանի «Նրանք գնում էին ապրելու» գիրքը, որն անդրադառնում ...«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մ. Մ.Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում շարունակվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնը: Մայիսի 11-ին կայացած հրաշալի համերգը նվիրված էր Հայկական երաժշտական համաժողովին ...ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱ. «ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԴ ԵԿԱՔ ՈՒ ԳՐԱՎԵՑԻՔ ՄԵՐ ԹԱՏՐՈՆԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Թբիլիսի-ԵրեւանԵրեկ Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, թե ինչ հաջողություններ են ունեցել սունդուկյանցիները ...ՀԹՄՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ
1. Գեղարվեստական գրականություն 2. Երաժշտություն 3. Գեղանկարչություն 4. Ռադիո եւ հեռուստատեսություն 5. «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման համար («Հակոբ Վարդիվառյան» մրցանակ) 6. Դպրոցականների եւ ...ՓԱԿՎԵԼ Է ԱԽՈՒՐՅԱՆԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԻ ՄԻԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, www.hetq.am«Ե՞րբ է բացվելու մանկապարտեզը», կշտամբանքով մանկապարտեզի հիմնադիրներին է դիմում Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչուհի Եսթեր Խաչատրյանը, ում թոռնիկները հաճախել են գյուղի մանկապարտեզը: Բաքվից բռնագաղթած ընտանիքը, ...ՀՌԻՓՍԻՄԵՆԵՐ, ԳԱՅԱՆԵՆԵՐ, ԳՐԻԳՈՐՆԵՐ ԵՎ ԱՅԼՔ, ԶԱՐԴԱՐԵՔ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՁԵՐ ՕՐՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ
Աշխատանքի ու ամենօրյա պարտականությունների, գնաճի ու կյանքի թանկացման մեր օրերում ուրախանալու քիչ առիթներ ունենք, սակայն ինչի՞ կնմանվի մարդը, որ ամիսներ շարունակ հոգսից ու թանկացումից բացի մտորելու եւ ...ՄԱՅԻՍԻ 9-Ը` ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման հաղթանակի ու խաղաղության օրը մարդաշատ էր Եռաբլուրը: Վաղ առավոտից քաջարի հերոսամարտիկների շիրիմներին այցելելու եւ հարգանքի տուրք մատուցելու էին եկել զոհվածների ...ԱՆՊԱՐՏԵԼԻ KILLER QUEEN-Ի 21-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1Նրանք, ովքեր շաբաթ՝ մայիսի 10-ի երեկոյան մտադրվել էին հետեւել Սյուզի Քենտիկյան-Մերի Օրթեգա մրցամարտին եւ հեռուստացույցը մի փոքր ուշ միացրին, բաց թողեցին խաղը դիտելու հնարավորությունը: Մրցամարտն ավարտվեց ...«ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻ» ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԷԼ ՀԱՂԹԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը Իտալիայում անցկացրած իր 3-րդ հանդիպումն էլ շահեց: Այս անգամ մեր պատանիների մրցակիցը «Յուվենտուսի» երիտասարդական թիմն էր: Եվ կրկին գրանցվեց 4-1 հաշիվ: Արդեն 9-րդ ...ԵՎՍ ՄԵԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային նախավերջին մրցաշարում Ռոման Ամոյանը հաջող մրցելույթներ ունեցավ: Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոնը մինչեւ 55 կգ քաշայինների մրցավեճում գրավեց 3-րդ ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼոզանում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի անհատական առաջնությունում մեծ հաջողության հասավ Հարություն Մերդինյանը: Հայ մարմնամարզիկը նախնական մրցումներում նժույգաթափերում գրավեց 7-րդ տեղը եւ ...ԲԱՑԱՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվրոպայի առաջնության «A» խմբի 3-րդ գոտու ընտրական մրցաշարում իր հերթական հանդիպումն անցկացրեց ռեգբիի Հայաստանի հավաքականը: Արարատի «Այգ» մարզաբազայի մարզադաշտում անցկացված խաղում հայ ռեգբիստները բացահայտ ...ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ ՈՒԵՖԱ-Ի ՊԱՏՎԻՐԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշանակվել է մայիսի 21-ին Մոսկվայում կայանալիք «Մանչեսթր Յունայթեդ»-«Չելսի» չեմպիոնների ...ՏԵՂԸ ՊԱՀՊԱՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեւանում ավարտվեց թենիսի Դեւիսի գավաթի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբի մրցաշարը: Ցավոք, Հայաստանի հավաքականին չհաջողվեց պահպանել տեղը ենթախմբում: Մեր թենիսիստները հաղթելով Գանայի հավաքականին, վերջին ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ, ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԵՎ ՇՈԹԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՓետրվարի 19-ի նախագահական ընտրությունների օրը Գյումրու ընտրատեղամասային հանձնաժողովներից մեկի աշխատանքին խոչընդոտելու մեղադրանքով Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական ...ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ նախաքննական մարմինը փոխել է մեղադրյալ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված միջոցը՝ կալանավորումը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ ...ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հակոբ Սիմոնյանի առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու ...
ԿԿԱՅԱՆԱ՞ ՌԵՎԱՆՇԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴԺԳՈՒՅՆ ԽԱՂ, ՕՐԻՆԱՉԱՓ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՕՂԱԿՆԵՐԻ ԱՐՔԱՆ, ՀԱՅԱԶԳԻ ՌՈՒՍ ԶԱՎԱԿՆ ՈՒ ՌԻՆԳԻ ԱՍՊԵՏԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

