
ՄԱՅԻՍԻ 9-Ը` ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐ
Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման հաղթանակի ու խաղաղության օրը մարդաշատ էր Եռաբլուրը: Վաղ առավոտից քաջարի հերոսամարտիկների շիրիմներին այցելելու եւ հարգանքի տուրք մատուցելու էին եկել զոհվածների հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, երկրապահներ, պաշտոնատար այրեր: Մեր երկրի կառավարության կազմը, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ, դանդաղ ու մանրաքայլ, մեկ րոպե լռությամբ կանգ առան սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի եւ անհայտ զինվորի գերեզմանների մոտ, սպիտակ մեխակներով ու ծաղկեպսակներով զարդարեցին նրանց շիրմաքարերի շրջակայքը: Գլուխ խոնարհելուց, հարգանքի տուրք մատուցելուց հետո, զինվորականների հետ մեր երկրի ղեկավար այրերը շտապեցին Հաղթանակի զբոսայգի, ուր անմար կրակի մոտ շարունակվեց օրվա խորհրդին բնորոշ միջոցառումը: Մինչ այդ լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանից փորձեցին ճշտել, թե պատերազմի վետերաններին, վիրավոր ազատամարտիկներին նոր աջակցություն կլինի՞: Վարչապետը նշեց. «Առաջին քայլը, որ մենք կատարեցինք, դա մեկ օր առաջ էր եւ այն նախատեսվում է, որ այս տարվանից կրկնապատկելու ենք վետերանների պատվովճարները, դա այդ ուղղությամբ առաջին քայլն էր: Իսկ 2-րդ քայլը, որ մենք պետք է անենք` մշակում ենք համալիր ծրագիր, սոցիալական մի մեծ փաթեթ, որը 2009-ի բյուջետային քննարկումների ժամանակ արդեն կդառնա նաեւ հանրության քննարկման առարկա եւ մեր պետությունը իր ֆինանսական կարողությունների ներքո ինչ լրացուցիչ միջոցառումներ կարող է անել ընդհանրապես, սոցիալապես անապահով խավերին, պատերազմի հաշմանդամներին, մասնակիցներին, ծնողազուրկ երեխաներին եւ այլն: Այդ ամենը անպայման կլինի հանրության քննարկման առարկան նաեւ»: Իսկ այն հարցին, թե սերունդներին ի՞նչ դաս է այսօրվա խորհուրդը, վարչապետն ասաց. «Մի կողմից դա հիշատակի տուրք է զոհվածների համար, մյուս կողմից` հպարտություն մեր հաղթանակների համար, հույս, որ մենք կարող ենք վճռական պահերին միախմբվել` հաղթնակելու համար: Խառը զգացմունքներ են միշտ...»:
Եռաբլուրում զրուցեցի Արցախյան պատերազմի մասնակից կանանց հանրապետական ՀԿ-ի նախագահ, բազմակի մեդալների արժնացած մայոր Աիդա Սերոբյանի հետ ու փորձեցի ճշտել, թե ի՞նչ զգացումով է հաղթանակի օրը դիմավորում: «Զգացմունքներս տարբեր են: Ուրախ եմ, որ հաղթանակների օրն է մայիսի 9-ը ու հիշում եմ, թե ինչպես ազատագրեցինք Շուշին, Մարտակերտը: Բացի այդ, սրտի ցավն է ինձ նեղում, երբ գալիս եմ Եռաբլուր ու այցելում իմ զոհված մարտական ընկերների շիրիմներին, որոնց վիրավոր կամ արդեն մահացած դուրս եմ բերել պատերազմի դաշտից»:
«Ճայ» ջոկատը իր հրամանատար, թիկունքի գնդապետ պրն Միրզոյանի հետ բազմիցս մասնակցել են մարտական գործողություններին Մարտակերտում, Քելբաջարում եւ այլն ու տվել են նաեւ շատ զոհեր: ՀԱԲ-ականները հաղթանակի օրը մեկիկ-մեկիկ այցելում ու ծաղիկներ էին դնում զոհվածների շիրիմներին, խոնարհվում նրանց հիշատակի առջեւ ու նաեւ հիշում անցած-գնացած օրերը: Երկրապահների մի խումբ էլ, որոնք «Պռոշյան» ջոկատից էին, վրդովված էին ու չէին ցանկանում անգամ զրուցել: Նրանք դժգոհ էին, որ պատմությունը ոմանք փորձում են խեղաթյուրել, իրենց վերագրել: «Բայց կգա մի օր, որ ամեն ինչ ջրի երես դուրս կգա ու սերունդները կիմանան, որ Արցախյան հաղթանակը մեկինը կամ մի քանիսինը չէ, որ փորձում են այդպես ներկայացնել, սեփականաշնորհել, այլ բոլոր այն տղաներինն է մեր հաղթանակը, ովքեր արյուն թափեցին, ովքեր այսօր անօգնական են, նրանց բանի տեղ դնող չկա...»:
Սոնա Փաշինյանը 1998-ին Մատաղիսում զինվորական ծառայության ժամանակ թշնամու գնդակից զոհված 19-ամյա զինվորի մայրն էր ու ցավը սրտում, հաղթանակի օրը եկել էր որդու հետ «զրուցելու, տոնը շնորհավորելու»: «Ցավը դա աննկարագրելի բան է, թող ոչ մեկը դա չզգա...», ու մեջբերելով Նժդեհի խոսքերը, կրկնում էր. «Զոհը դա զոհ է` լինի դա սպա, գեներալ, թե զինվոր, այնպես որ ցավը սեղմած ատամներիս հետեւում ապրում եմ, ու գտնում, որ իմ որդին էլ իր բաժին պարտքը հատուցեց հայրենիքին, որպեսզի մենք` մնացյալներս այսօր ոգեկոչենք նրանց ու տոնենք մեր հաղթանակների օրը»:
- ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ
1Դիվանագետներ Վլադիմիր Կարապետյանի, Կարինե Աֆրիկյանի, Մարթա Այվազյանի, Առաքել Սեմիրջյանի, Վարսենիկ Բաղդասարյանի եւ Էլեն Պետեյանի փետրվարի 24-ի հայտարարությունը չէր կարող նրանց աշխատանքից ազատելու հիմք ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԻԵԴ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2007-ի հունվարին «Բրիտանական Արեւելք-Արեւմուտք Կենտրոն» (ԲԱԱԿ) կազմակերպությունը Լոնդոնում եւ ՀՀ Փաստաբանների պալատը ստորագրեցին համագործակցության հուշագիր Մարդու իրավունքների եւ շարունակական իրավաբանական ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Մ. Մ.ԱՄՆ պետքարտուղարությունը ամեն տարի ամփոփում է իր գնահատականը՝ Հայաստանում թրաֆիկինգի դեմ տարվող աշխատանքների ուսումնասիրություններից հետո: Ինչպես տեղեկացանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքէջից, պետքարտուղարությունը, ...ՀՐԿԻԶՎԵԼ Է ԲԵՅՐՈՒԹԻ «ՍԵՎԱՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ
Lիբանանում վերջին բախումների ընթացքում հրկիզվել է Բեյրութի «Սեւան» ռադիոկայանը: Ըստ Lիբանանի խորհրդարանում Հնչակյան կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Եղիկ Ջերեջյանի` ռադիոկայանը գործում է կառավարամետ ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆՈՐ ՀՈՒՅՍԵՐՆ ՈՒ 14 ՏԱՐՎԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի նորընտիր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը կարող է տեղի ունենալ Սանկտ Պետերբուրգում, որտեղ հունիսի 6-8-ը տեղի կունենա 12-րդ միջազգային էներգետիկ համաժողովը` ԱՊՀ ոչ պաշտոնական խորհրդաժողովի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ՄԵՆՔ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
Մ. Խ.2007-ի պետբյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ հանձնաժողովներում պաշտպանության նախարարության ծախսերի մասով սովորաբար փակ է լսվում: Այդ նիստից առաջ լրագրողների հետ փոքրիկ ճեպազրույց ունեցավ պաշտպանության ...ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ
Պտղնիում ապրիլի 22-ին իր դեմ կատարված մահափորձը, ըստ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի, «Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործողությունն է»: Ինչպես մայիսի 12-ի ասուլիսում հայտնեց քաղաքագետը, իրավապահ ...«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»
22Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որտեղ պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքներին, որոնք հնչել էին վերջինիս կողմնակիցների համաժողովին: Հարցազրույցը ...ԲԱՐՁՐ ՁՈՂԱՆԻՇ` 2008-Ի ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրբ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը երեկ ԱԺ հանձնաժողովների նիստում ներկայացնում էր 2007-ի ոստիկանության ծախսերի պատկերը, «Ժառանգության» պատգամավորը նրան հարց ուղղեց. արդյոք անցած տարվա մեջ նախատեսվա՞ծ ...ՃՇՏՈՒՄ. ՆԱԵՎ ՄԻ ՆԿԱՐԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ 1«Ազգ. -Հավելված»-ի մայիսի 10-ի համարում հրապարակված պետական գործիչ Անդրանիկ Մանուկյանի՝ արվեստի նկատմամբ սիրո եւ հոգածության ու անհատական նկարներ ունենալու՝ նկարահավաքության նախասիրությունների մասին զրույցն ...ՆՐԱՆՔ ԳՆՈՒՄ ԷԻՆ ԱՊՐԵԼՈՒ
Հ. Հ.Շուշիի ազատագրման 16-րդ տարելիցի կապակցությամբ Ավան համայնքի թաղապետարանի հովանավորությամբ վերջերս լույս տեսավ Խաչատուր Մելքումյանի եւ Սարինե Մինասյանի «Նրանք գնում էին ապրելու» գիրքը, որն անդրադառնում ...«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մ. Մ.Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում շարունակվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնը: Մայիսի 11-ին կայացած հրաշալի համերգը նվիրված էր Հայկական երաժշտական համաժողովին ...ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱ. «ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԴ ԵԿԱՔ ՈՒ ԳՐԱՎԵՑԻՔ ՄԵՐ ԹԱՏՐՈՆԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Թբիլիսի-ԵրեւանԵրեկ Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, թե ինչ հաջողություններ են ունեցել սունդուկյանցիները ...ՀԹՄՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ
1. Գեղարվեստական գրականություն 2. Երաժշտություն 3. Գեղանկարչություն 4. Ռադիո եւ հեռուստատեսություն 5. «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման համար («Հակոբ Վարդիվառյան» մրցանակ) 6. Դպրոցականների եւ ...ՓԱԿՎԵԼ Է ԱԽՈՒՐՅԱՆԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԻ ՄԻԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, www.hetq.am«Ե՞րբ է բացվելու մանկապարտեզը», կշտամբանքով մանկապարտեզի հիմնադիրներին է դիմում Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչուհի Եսթեր Խաչատրյանը, ում թոռնիկները հաճախել են գյուղի մանկապարտեզը: Բաքվից բռնագաղթած ընտանիքը, ...ՀՌԻՓՍԻՄԵՆԵՐ, ԳԱՅԱՆԵՆԵՐ, ԳՐԻԳՈՐՆԵՐ ԵՎ ԱՅԼՔ, ԶԱՐԴԱՐԵՔ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՁԵՐ ՕՐՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ
Աշխատանքի ու ամենօրյա պարտականությունների, գնաճի ու կյանքի թանկացման մեր օրերում ուրախանալու քիչ առիթներ ունենք, սակայն ինչի՞ կնմանվի մարդը, որ ամիսներ շարունակ հոգսից ու թանկացումից բացի մտորելու եւ ...ՄԱՅԻՍԻ 9-Ը` ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման հաղթանակի ու խաղաղության օրը մարդաշատ էր Եռաբլուրը: Վաղ առավոտից քաջարի հերոսամարտիկների շիրիմներին այցելելու եւ հարգանքի տուրք մատուցելու էին եկել զոհվածների ...ԱՆՊԱՐՏԵԼԻ KILLER QUEEN-Ի 21-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1Նրանք, ովքեր շաբաթ՝ մայիսի 10-ի երեկոյան մտադրվել էին հետեւել Սյուզի Քենտիկյան-Մերի Օրթեգա մրցամարտին եւ հեռուստացույցը մի փոքր ուշ միացրին, բաց թողեցին խաղը դիտելու հնարավորությունը: Մրցամարտն ավարտվեց ...«ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻ» ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԷԼ ՀԱՂԹԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը Իտալիայում անցկացրած իր 3-րդ հանդիպումն էլ շահեց: Այս անգամ մեր պատանիների մրցակիցը «Յուվենտուսի» երիտասարդական թիմն էր: Եվ կրկին գրանցվեց 4-1 հաշիվ: Արդեն 9-րդ ...ԵՎՍ ՄԵԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային նախավերջին մրցաշարում Ռոման Ամոյանը հաջող մրցելույթներ ունեցավ: Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոնը մինչեւ 55 կգ քաշայինների մրցավեճում գրավեց 3-րդ ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼոզանում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի անհատական առաջնությունում մեծ հաջողության հասավ Հարություն Մերդինյանը: Հայ մարմնամարզիկը նախնական մրցումներում նժույգաթափերում գրավեց 7-րդ տեղը եւ ...ԲԱՑԱՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվրոպայի առաջնության «A» խմբի 3-րդ գոտու ընտրական մրցաշարում իր հերթական հանդիպումն անցկացրեց ռեգբիի Հայաստանի հավաքականը: Արարատի «Այգ» մարզաբազայի մարզադաշտում անցկացված խաղում հայ ռեգբիստները բացահայտ ...ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ ՈՒԵՖԱ-Ի ՊԱՏՎԻՐԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշանակվել է մայիսի 21-ին Մոսկվայում կայանալիք «Մանչեսթր Յունայթեդ»-«Չելսի» չեմպիոնների ...ՏԵՂԸ ՊԱՀՊԱՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեւանում ավարտվեց թենիսի Դեւիսի գավաթի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբի մրցաշարը: Ցավոք, Հայաստանի հավաքականին չհաջողվեց պահպանել տեղը ենթախմբում: Մեր թենիսիստները հաղթելով Գանայի հավաքականին, վերջին ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ, ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԵՎ ՇՈԹԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՓետրվարի 19-ի նախագահական ընտրությունների օրը Գյումրու ընտրատեղամասային հանձնաժողովներից մեկի աշխատանքին խոչընդոտելու մեղադրանքով Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական ...ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ նախաքննական մարմինը փոխել է մեղադրյալ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված միջոցը՝ կալանավորումը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ ...ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հակոբ Սիմոնյանի առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու ...
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ՝ 10,3 ՏՈԿՈՍ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

