
ՓԱԿՎԵԼ Է ԱԽՈՒՐՅԱՆԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԻ ՄԻԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
«Ե՞րբ է բացվելու մանկապարտեզը», կշտամբանքով մանկապարտեզի հիմնադիրներին է դիմում Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչուհի Եսթեր Խաչատրյանը, ում թոռնիկները հաճախել են գյուղի մանկապարտեզը: Բաքվից բռնագաղթած ընտանիքը, որ հաստատվել է կենցաղային պայմաններից զուրկ, Թուրքիային սահմանակից այդ չքավոր գյուղում, երեխաների համար մեծ բարեբախտություն է համարում գեղեցիկ կահավորանքով ու կենցաղային բոլոր պայմաններով ապահովված մանկապարտեզ հաճախելը: «Ամեն ինչ անում էին երեխաների համար` կերակրում, սովորեցնում, քնեցնում, երեկոյան կուշտ ու մաքուր տուն էին ճանապարհում: Հիմա կորում են գյուղի փողոցներում, ժամերով փնտրում եմ ու հարեւան գյուղից եմ գտնում», շարունակում է տիկին Եսթերը:
2007-ի տարեմուտի հանդեսից հետո մանկապարտեզի դռները փակվել են: Բարերար Սեդա Կուկունյանը պարտավորվել էր մանկապարտեզը ֆինանսավորել մինչեւ 2008 թվականը: «Մանկապարտեզ» հիմնադրամը խոստանում է այսուհետեւ եւս հոգալ շենքի պահպանության ու վերանորոգման ծախսերը, սակայն մանկապարտեզի գործունեությունն ապահովելու համար պահանջվող տարեկան 4.057.200 դրամը չունի:
Ամիսներ առաջ «Մանկապարտեզ» հիմնադրամի նախագահ Շահեն Զեյթունցյանը եւ մանկապարտեզի տնօրեն Ժասմենա Առաքելյանը փորձել են միջոցներ ձեռք առնել մանկապարտեզի գործունեությունն ապահովելու համար, սակայն դրանք արդյունք չեն տվել: Հայաստանում սահմանված կարգի համաձայն` մանկապարտեզները համայնքապետարանների ենթակայության հիմնարկներ են եւ գործում են նրանց ֆինանսավորմամբ: 2007-ի հոկտեմբերին նրանք գրությամբ դիմել են Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին` ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով: Հանդիպման ժամանակ մարզպետին ներկայացվել են մանկապարտեզի պայմանները եւ պահանջվող տարեկան ծախսերը:
«Նամակը մակագրվել էր մարզպետարանի կրթության վարչության պետ Ս. Մինասյանին, մեր հանդիպման ժամանակ նա առաջարկեց սուբսիդիա տրամադրել Ողջիի համայնքապետարանին, որի միջոցով էլ կապահովվի մանկապարտեզի ֆինանսավորումը, բայց հետո տեղեկացանք, որ համայնքապետը հրաժարվել էր», ասաց տնօրենը: Այնուհետեւ առաջարկվել է մանկապարտեզը դարձնել հանրակրթական դպրոցին կից նախապատրաստական դասարան: ժ. Առաքելյանի ասելով` այդ առաջարկին նույնպես չէին կարող համաձայնել, քանի որ դա չէր լուծում խնդիրը, մանկապարտեզում տարիքային երկու խումբ էր գործում` մեծերի եւ փոքրերի: Եթե առաջարկը կարող էր ընդունելի լինել ավագների խմբի համար, ապա փոքրերի հարցը մնում էր անլուծելի:
Մինչդեռ, ՀՀ կրթության նախարարության ընդունած ռազմավարության համաձայն, վաղ մանկության զարգացման եւ նախադպրոցական կրթության նկատմամբ պետական հոգածության որդեգրումը ներկա փուլում ՀՀ կառավարությունը դիտում է առաջնային խնդիր:
Շիրակի մարզի Ողջի գյուղը 1988-ի աղետալի երկրաշարժից հետո լիովին ավերվել է, գյուղը վերականգնել են ուկրաինացիները` առանձնատներ են կառուցել, որտեղ տեղացիների հետ բնակություն են հաստատել մարզի տարբեր բնակավայրերից անօթեւան մնացած եւ Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքները: Ուկրաինացիները գյուղում կառուցել են տներ, սակայն, հանրակրթական դպրոցից բացի, կրթական, մշակութային ու կենցաղսպասարկման այլ շինություններ, որոնք գյուղը կդարձնեին իրական բնակավայր, չեն կառուցվել: Այդ կերպ տարբեր երկրների աջակցությամբ վերականգնվել են նաեւ շրջակա գյուղերը, սակայն նրանք նույնպես չունեն կրթական-մշակութային կենտրոններ:
Եվ ահա 2003-ի սեպտեմբերի 26-ին Լոնդոնում գործող «Հայաստանի բարեկամներ» հիմնադրամը Ողջի գյուղում մանկապարտեզ բացեց: Մանկապարտեզը կառուցվել է թեհրանաբնակ Սեդա Կուկունյանի նվիրատվությամբ, որն այն հիմնադրել է վաղամեռիկ եղբոր` Հենրիկ Կուկունյանի հիշատակին: Հիմնադիրները մանկապարտեզի համար գնել են գյուղի բնակելի տներից մեկը, բարեկարգել են այն ու կից շինությունները, կահավորել` ապահովելով այնպիսի կոմունալ հարմարություններ, որոնցից զուրկ են անգամ մայրաքաղաքում լավագույնի համարում ունեցող մանկապարտեզները: Երեխաները երեկոյան կարող էին տուն գնալ անգամ լողացած, քանի որ մանկապարտեզն ապահովված է շուրջօրյա տաք ու սառը ջրով, այն դեպքում, երբ ողջ բնակչությունը ջուր է տանում գյուղամիջում գտնվող միակ ծորակից: Հարմարավետ խաղասենյակներից բացի, երեխաներն ունեն ամառային ու ձմեռային ճաշասենյակներ, խաղահրապարակ եւ այլն:
Ի տարբերություն Հայաստանի այլ բնակավայրերի, որտեղ մանկապարտեզների գործունեությունը սեզոնային բնույթ ունի` բացվում է մայիսին ու փակվում նոյեմբերին, անցած 5 տարիների ընթացքում Ողջիի մանկապարտեզը տարին բոլոր գործել է, քանի որ ունի կենտրոնացված ջեռուցում:
Հիմնադիրներն ամեն ինչ արել են երեխաներին հայեցի դաստիարակելու, նրանց ստեղծագործելու ունակությունը (նկարչություն, երաժշտություն, ձեռքի աշխատանք եւ այլն) զարգացնելու, խաղի պահանջը բավարարելու: Մանկապարտեզի տնօրենությունը հոգացել էր նաեւ երեխաներին առողջ սննդով ապահովելու մասին. բանջարեղենը մասնակի ապահովում էր սեփական բանջարանոցը, ամսական 1500 դրամ վարձի դիմաց ծնողները բնամթերք էին տրամադրում: «Երեխաներին կերակրում էինք թարմ կաթնեղենով ու բանջարեղենով, նրանք սնվում էին օրը 3 անգամ: Հանդեսներից բացի այստեղ նշում էինք նաեւ երեխաների ծննդյան օրերը», հայտնեց Ժասմենա Առաքելյանը:
Ողջի գյուղում մանկապարտեզ հիմնելով` հիմնադիրները նպատակ են ունեցել այն կրթության ու դաստիարակության օրրան դարձնել շրջակա 5 գյուղերի մանուկների համար: «Մինչեւ 22 երեխա էր հաճախում, վերջին շրջանում 15 երեխա կար, սակայն հարեւան Վարդաղբյուր գյուղի բնակիչները 10 երեխայի հայտ էին ներկայացրել, որոնց չկարողացանք ընդունել ֆինանսական դժվարությունների պատճառով: Ողջիի շրջակա գյուղերը` Հայկավանն ու Մեղրաշատը, որոնք նույնպես մանկապարտեզ չունեն, այստեղ էին բերում երեխաներին», հայտնեց մանկապարտեզի տնօրենը:
Ողջիում բոլորն անհամբերությամբ են սպասում մանկապարտեզի վերաբացմանը, առավել եւս երեխաները: «Ուզում եմ մանկապարտեզ գնամ», ասում է փոքրիկ Մելինեն, որի ծննդյան 3-ամյակն էին նշում հարազատները մեր այցելության օրը: Տարեդարձին հավաքված փոքրիկները, միմյանց հերթ չտալով, ներկայացնում էին մանկապարտեզում սովորած երգերն ու ոտանավորները. Կարմիր, կապույտ, ծիրանագույն, Ասում ենք` վերջ կյանքին անգույն, Մեր երգերով ուրախ ու տաք, Կապրենք խաղաղ երկնքի տակ...
«Անգույն» կյանքին վերջ տալու երազանքով ապրող այս մանուկներին դժվար է բացատրել, որ իրենց մանկությունը փոքր-ինչ գունեղ դարձնելու համար պահանջված փոքրիկ գումարը շատ մեծ է Շիրակի մարզպետարանի «քսակի» համար:
- ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, www.hetq.am
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ
1Դիվանագետներ Վլադիմիր Կարապետյանի, Կարինե Աֆրիկյանի, Մարթա Այվազյանի, Առաքել Սեմիրջյանի, Վարսենիկ Բաղդասարյանի եւ Էլեն Պետեյանի փետրվարի 24-ի հայտարարությունը չէր կարող նրանց աշխատանքից ազատելու հիմք ...ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԻԵԴ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ2007-ի հունվարին «Բրիտանական Արեւելք-Արեւմուտք Կենտրոն» (ԲԱԱԿ) կազմակերպությունը Լոնդոնում եւ ՀՀ Փաստաբանների պալատը ստորագրեցին համագործակցության հուշագիր Մարդու իրավունքների եւ շարունակական իրավաբանական ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Մ. Մ.ԱՄՆ պետքարտուղարությունը ամեն տարի ամփոփում է իր գնահատականը՝ Հայաստանում թրաֆիկինգի դեմ տարվող աշխատանքների ուսումնասիրություններից հետո: Ինչպես տեղեկացանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքէջից, պետքարտուղարությունը, ...ՀՐԿԻԶՎԵԼ Է ԲԵՅՐՈՒԹԻ «ՍԵՎԱՆ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ
Lիբանանում վերջին բախումների ընթացքում հրկիզվել է Բեյրութի «Սեւան» ռադիոկայանը: Ըստ Lիբանանի խորհրդարանում Հնչակյան կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Եղիկ Ջերեջյանի` ռադիոկայանը գործում է կառավարամետ ...ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆՈՐ ՀՈՒՅՍԵՐՆ ՈՒ 14 ՏԱՐՎԱ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀայաստանի նորընտիր նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը կարող է տեղի ունենալ Սանկտ Պետերբուրգում, որտեղ հունիսի 6-8-ը տեղի կունենա 12-րդ միջազգային էներգետիկ համաժողովը` ԱՊՀ ոչ պաշտոնական խորհրդաժողովի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ՄԵՆՔ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ
Մ. Խ.2007-ի պետբյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ հանձնաժողովներում պաշտպանության նախարարության ծախսերի մասով սովորաբար փակ է լսվում: Այդ նիստից առաջ լրագրողների հետ փոքրիկ ճեպազրույց ունեցավ պաշտպանության ...ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ
Պտղնիում ապրիլի 22-ին իր դեմ կատարված մահափորձը, ըստ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի, «Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործողությունն է»: Ինչպես մայիսի 12-ի ասուլիսում հայտնեց քաղաքագետը, իրավապահ ...«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»
22Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որտեղ պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքներին, որոնք հնչել էին վերջինիս կողմնակիցների համաժողովին: Հարցազրույցը ...ԲԱՐՁՐ ՁՈՂԱՆԻՇ` 2008-Ի ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրբ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը երեկ ԱԺ հանձնաժողովների նիստում ներկայացնում էր 2007-ի ոստիկանության ծախսերի պատկերը, «Ժառանգության» պատգամավորը նրան հարց ուղղեց. արդյոք անցած տարվա մեջ նախատեսվա՞ծ ...ՃՇՏՈՒՄ. ՆԱԵՎ ՄԻ ՆԿԱՐԻ ՈՒՇԱԳՐԱՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ 1«Ազգ. -Հավելված»-ի մայիսի 10-ի համարում հրապարակված պետական գործիչ Անդրանիկ Մանուկյանի՝ արվեստի նկատմամբ սիրո եւ հոգածության ու անհատական նկարներ ունենալու՝ նկարահավաքության նախասիրությունների մասին զրույցն ...ՆՐԱՆՔ ԳՆՈՒՄ ԷԻՆ ԱՊՐԵԼՈՒ
Հ. Հ.Շուշիի ազատագրման 16-րդ տարելիցի կապակցությամբ Ավան համայնքի թաղապետարանի հովանավորությամբ վերջերս լույս տեսավ Խաչատուր Մելքումյանի եւ Սարինե Մինասյանի «Նրանք գնում էին ապրելու» գիրքը, որն անդրադառնում ...«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մ. Մ.Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում շարունակվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական չորրորդ փառատոնը: Մայիսի 11-ին կայացած հրաշալի համերգը նվիրված էր Հայկական երաժշտական համաժողովին ...ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱ. «ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԴ ԵԿԱՔ ՈՒ ԳՐԱՎԵՑԻՔ ՄԵՐ ԹԱՏՐՈՆԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Թբիլիսի-ԵրեւանԵրեկ Գ. Սունդուկյանի անվան մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, թե ինչ հաջողություններ են ունեցել սունդուկյանցիները ...ՀԹՄՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ
1. Գեղարվեստական գրականություն 2. Երաժշտություն 3. Գեղանկարչություն 4. Ռադիո եւ հեռուստատեսություն 5. «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման համար («Հակոբ Վարդիվառյան» մրցանակ) 6. Դպրոցականների եւ ...ՓԱԿՎԵԼ Է ԱԽՈՒՐՅԱՆԻ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԻ ՄԻԱԿ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, www.hetq.am«Ե՞րբ է բացվելու մանկապարտեզը», կշտամբանքով մանկապարտեզի հիմնադիրներին է դիմում Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչուհի Եսթեր Խաչատրյանը, ում թոռնիկները հաճախել են գյուղի մանկապարտեզը: Բաքվից բռնագաղթած ընտանիքը, ...ՀՌԻՓՍԻՄԵՆԵՐ, ԳԱՅԱՆԵՆԵՐ, ԳՐԻԳՈՐՆԵՐ ԵՎ ԱՅԼՔ, ԶԱՐԴԱՐԵՔ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՁԵՐ ՕՐՆ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ
Աշխատանքի ու ամենօրյա պարտականությունների, գնաճի ու կյանքի թանկացման մեր օրերում ուրախանալու քիչ առիթներ ունենք, սակայն ինչի՞ կնմանվի մարդը, որ ամիսներ շարունակ հոգսից ու թանկացումից բացի մտորելու եւ ...ՄԱՅԻՍԻ 9-Ը` ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՕՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՀայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման հաղթանակի ու խաղաղության օրը մարդաշատ էր Եռաբլուրը: Վաղ առավոտից քաջարի հերոսամարտիկների շիրիմներին այցելելու եւ հարգանքի տուրք մատուցելու էին եկել զոհվածների ...ԱՆՊԱՐՏԵԼԻ KILLER QUEEN-Ի 21-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա 1Նրանք, ովքեր շաբաթ՝ մայիսի 10-ի երեկոյան մտադրվել էին հետեւել Սյուզի Քենտիկյան-Մերի Օրթեգա մրցամարտին եւ հեռուստացույցը մի փոքր ուշ միացրին, բաց թողեցին խաղը դիտելու հնարավորությունը: Մրցամարտն ավարտվեց ...«ՅՈՒՎԵՆՏՈՒՍԻ» ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԷԼ ՀԱՂԹԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը Իտալիայում անցկացրած իր 3-րդ հանդիպումն էլ շահեց: Այս անգամ մեր պատանիների մրցակիցը «Յուվենտուսի» երիտասարդական թիմն էր: Եվ կրկին գրանցվեց 4-1 հաշիվ: Արդեն 9-րդ ...ԵՎՍ ՄԵԿ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային նախավերջին մրցաշարում Ռոման Ամոյանը հաջող մրցելույթներ ունեցավ: Եվրոպայի այս տարվա փոխչեմպիոնը մինչեւ 55 կգ քաշայինների մրցավեճում գրավեց 3-րդ ...ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԴԻՆՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԼոզանում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի անհատական առաջնությունում մեծ հաջողության հասավ Հարություն Մերդինյանը: Հայ մարմնամարզիկը նախնական մրցումներում նժույգաթափերում գրավեց 7-րդ տեղը եւ ...ԲԱՑԱՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵվրոպայի առաջնության «A» խմբի 3-րդ գոտու ընտրական մրցաշարում իր հերթական հանդիպումն անցկացրեց ռեգբիի Հայաստանի հավաքականը: Արարատի «Այգ» մարզաբազայի մարզադաշտում անցկացված խաղում հայ ռեգբիստները բացահայտ ...ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ ՈՒԵՖԱ-Ի ՊԱՏՎԻՐԱԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻնչպես տեղեկացանք ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշանակվել է մայիսի 21-ին Մոսկվայում կայանալիք «Մանչեսթր Յունայթեդ»-«Չելսի» չեմպիոնների ...ՏԵՂԸ ՊԱՀՊԱՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեւանում ավարտվեց թենիսի Դեւիսի գավաթի եվրոաֆրիկյան գոտու 3-րդ ենթախմբի մրցաշարը: Ցավոք, Հայաստանի հավաքականին չհաջողվեց պահպանել տեղը ենթախմբում: Մեր թենիսիստները հաղթելով Գանայի հավաքականին, վերջին ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ, ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԵՎ ՇՈԹԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՓետրվարի 19-ի նախագահական ընտրությունների օրը Գյումրու ընտրատեղամասային հանձնաժողովներից մեկի աշխատանքին խոչընդոտելու մեղադրանքով Պետրոս Մակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական ...ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ նախաքննական մարմինը փոխել է մեղադրյալ Կարապետ Ռուբինյանի նկատմամբ ընտրված միջոցը՝ կալանավորումը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ ...ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Գլխավոր դատախազության մամուլի կենտրոնից հաղորդում են, որ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական Հակոբ Սիմոնյանի առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու ...
ԼՈՒՐՋ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԿԿԱՅԱՆԱ՞ ՌԵՎԱՆՇԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲԱՑ ՆԱՄԱԿ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՊՐՆ ՍԵՐԺ ՊՈՊՈՖՖԻՆ
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ«ՎՈՎԱՆ» ՀԻԱՑՐԵՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԹՇՆԱՄԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԲԱՐԵՀԱՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Թարգմ. Հ. Ծ.
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

«ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ԱՌԱՍՊԵԼԸ ՎԱԽԿՈՏ ՄԱՐԴՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ Է»

«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

