
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ
Մայիսի 9 Հայրենական մեծ պատերազմի վետերան Գուրգեն Մարտիրոսյանի համար ոչ միայն տարվա, այլեւ կյանքի 86 տարիների ամենատոնական ու կարեւորագույն օրն է: Առավոտյան նա հանդիսավորապես հագնում է կոստյումը, որի վրա փայլում են 28 շքանշաններ, ոսկե ու պլատինե մեդալներ` «Հայրենական պատերազմի առաջին աստիճանի», «Արիության համար», «Բեռլինի գրավման համար», «Վարշավան ազատագրելու», «Ստալինի անվան», «Մարտական ծառայությունների», «Պաշտպանության համար», Մոսկվայի, Կովկասի, Կերչի ազատագրման, հետպատերազմյան շքանշաններ: Եթե եւս մեկ մեդալ ունենար, Գուրգեն Մարտիրոսյանը հերոսի կոչում կստանար...
2008-ի տոնական օրը բարձրաձայն հիշողություններով է կարեւորվում նաեւ մեզ համար:
1940 թվականին Գուրգենը 16 տարեկան էր, թիկնեղ էր, բարձրահասակ: Զինկոմիսարիատում պատճառաբանեցին, թե քո կազմվածքն առնվազն 18 տարեկանի է, ու տարան զինվոր: Ինքն էլ առանձնապես թաքնվողներից չէր, դեռ մի բան էլ ուրախ էր, որ փոքր չի երեւում: Մեկնեց: Հիմա, երբ պատմում է ինձ իր կյանքի ամենահիշարժան ու դաժան օրերի մասին, պահանջում է առաջնահերթ նշել, որ ինքը հայտնի Չարդախլու գյուղի 24 թամանյանցիներից է: Վերջին ողջ մնացածն է, 7-ին պատերազմն է խժռել, մնացյալը կամ վիրավորվել են, կամ հասել Բեռլին: Մահացել են պատերազմից հետո` ծերության կամ 1988-ի գաղթի դառը բաժակն ըմպելով: Գուրգեն Մարտիրոսյանը բոլորին հիշում է, կազմել է պատերազմի մասնակից բոլոր չարդախլեցիների ցուցակները ու մեկական օրինակներ տալիս է ինձ: ***
Գուրգեն պապն առանձնահատուկ հուզմունքով է հիշում իր համագյուղացի ու զարմիկ, 526 գումարտակի հրամանատար, մայոր Սուրեն Մարգարյանին: Նա Մոզդոկից մինչեւ Բեռլին էր հասել ու 1945-ի ապրիլի 23-ին զոհվել Բեռլինի մատույցներում: Բայանդուրյան Հայկազն էլ զոհվեց Թամանյան թերակղզում: Ընդհանրապես Գուրգեն պապը բոլորին է հիշում ու պատմում է նրանց մասին այնպիսի մանրամասներով, որ մի պահ շրջապատը փոխվում է պատերազմի դաշտի: Ամենասուր հիշողությունն է, թե ինչպես Վերխնի Բականսկում իրենից աջ տեղակայված Հունան Ավետիսյանը իրենով ծածկեց գնդացիրը: Լռում է, թաքցնում հուզմունքից թրջվող աչքերը, որոնց առջեւ սահում են հիշողությունից վեր հառնող պատկերներ ... ***
«70 գիշեր զենք եմ մատակարարել զինվորներին Օդեր գետի վրայով (զինտեխմատակարարման ջոկի հրամանատարն էի)»: «Վախենո՞ւմ էիք», հարցնում եմ: «Ի՞նչ վախ: Վախն առաջին 10 օրն էր, դրանից հետո հստակ պատկերացնում էինք, թե գնդակը որ կողմը գնաց: Սովորում ես մահին»: Գուրգենը հետախույզ էր, դասակի հրամանատար: 1943 թվականին իր գումարտակի հրամանատար Խաչատրյանը հրահանգում է գնալ եւ իրենց գումարտակին միացնելու համար բերել խմբից հետ մնացած ավագներին: Հրամանը կատարում է, բայց հրամանատարը նորից է հետ ուղարկում, թե` գնա, բեր նաեւ շրջիկ խոհանոցը: Դա էլ է բերում, բայց գումարտակն առաջացել էր երկու ճանապարհներից մեկով: Որո՞վ, հայտնի չէր, իսկ Խաչատրյանի խոստացած զինվորը, որ պիտի ցույց տար, թե որ ուղղությամբ է առաջխաղացում կատարել գումարտակը, չկար: Լուսանում էր: Առաջ գնացին դեպի աջ, դեպի Կիրովի սովխոզ, բայց դեռ գյուղ չմտած` ռուս կանայք հանդիպեցին, որոնք էլ փրկեցին հետախույզների կյանքը` գյուղում գերմանացիներ էին, հավ էին հավաքում...
Գուրգեն պապը պատրաստ է օրով ու ժամով պատմել պատերազմական օրերի իրադարձությունները, պատմել այնքան կենդանի ու իրական, որքան դրանք կատարվել են: Միայն թե աչքերը հաճախ են արցունքոտվում, պատերազմի դաժանություններից չէ, դրանց դիմանալու հզոր կամքի ոգեղենությունից է: ***
«Ափսոս, իմ համագյուղացիներ Համազասպ Բաբաջանյանի կամ Հովհաննես Բաղրամյանի գնդերում չեմ կռվել: Բաղրամյանի՝ Օրյոլ քաղաքն ազատագրելու առթիվ առաջին հրավառությունն է եղել 1943-ին օգոստոսի 5-ին: Հետո նրան ուղարկեցին 4000 լճերի վրայով անցնելու: Ճահիճ էր, անտառը կտրատեցին լցրեցին ճահիճներն ու տանկերը ծառերի ճյուղերի վրայով անցան: Իսկ Բաբաջանյանի տանկերի վրա նստած մեր դիվիզիան 570 կմ ճանապարհ անցավ Վիսլան ճեղքելուց հետո»: ***
Գուրգեն պապի ձախ ոտքը պրոթեզ է: Կորցրել է 1945-ի ապրիլի 28-ին` Բեռլինի մատույցներում գտնվող Շպրից ջրատարի մոտ: «Սնարյադը խփեց, բարձրացա, որ ճանապարհից դուրս գամ, մտնեմ թաքստոց, հասկացա, որ ոտքիս մեկը կարճ է, նայեցի` ոտնաթաթս ու կոճից ահագին վեր պոկվել էր: Ջլեր կային կպած, «ֆինկով» (դանակի տեսակ) կտրեցի, վերջին անգամ նայեցի ոտնաթաթիս (43 համար եմ հագնում) ու ինձ գցեցի մոտեցող տանկի վրա, որն իմ բախտից մոտ էր: Կրակի գծից դուրս եկանք, ոտքս վիրահատեցին շրջիկ բուժկետում, ապա` բանակային հոսպիտալ հասցրեցին` Ռեպեն քաղաք: Հետո իմացա, որ ինձ տեղափոխելուց մի ժամ հետո գերմանացիները ոչնչացրել էին սանիտարական գումարտակի զինվորներին ու բժիշկներին: Ի~նչ հրաշքով եմ ողջ մնացել: Ախր դեռ 1943-ին, երբ երեք գնդակներ մազերս խանձելով սուրացին գլխիս վրայով, ես ընկերոջս համոզված հայտարարեցի` կտեսնես, ես էս պատերազմից տուն կգնամ, բայց կամ ոտքից զրկված կլինեմ, կամ ձեռքից: Տեսնես, ո՞նց էի իմացել», զարմանում է ինքն իր վրա: Ապա վստահ ձայնով կարծես օդում տեսնելով քարտեզը, արագ թվում է պատերազմի իր ճանապարհը` Բրյանսկ, Սմոլենսկ, Վյազմա, Ռժեւ, Մոսկվա, Հյուսիսային Կովկաս` Նովոռոսիյսկ, Կերչ, Թեոդոսիա, Սիմֆերոպոլ, Բախչիսարայ, Սեւաստոպոլ, Վարշավա ... ***
«Բաղնիքում կանայք վիրավորվածներիս լողացնում էին, հարցուփորձ էին անում, թե ով` որտեղից է: Երբ ես պատասխանեցի, մի կին գրկեց ու գոչեց` ցավդ տանեմ, հա՞յ ես: Կարծես մայրս գրկեց ինձ ... երկար լալիս էինք` ես ու Վարո մայրիկը: Պատմեց, որ մոլդավահայ էր, չեխ ամուսնուն ու երեխաներին կորցրել էր պատերազմի ժամանակ, տեղավորվել էր հոսպիտալում աշխատանքի, որ խորհրդային զորքի հետ հայրենիք` Հայաստան դառնա: Ամեն առավոտ ինձ ափսեով ուտելիք էր բերում»: ***
«Կուտնո քաղաքում մի կապիտան աղջկա հանդիպեցի, շատ նման էր հայի: Նյարդային բորբոքում ունեի, հիվանդանոցում երկու ամիս այդ գեղեցկուհին ինձ գդալով կերակրում էր: Տոնյան ... Ափսոս, մայրս նամակով թույլ չտվեց նրան Հայաստան բերել, գրել էր, թե քո հարսնացուն այստեղ է: Ափսոս ... Տոնյան մի երեկո ժամադրություն էր նշանակել, բայց ավագը չէր թողնում, որ գնամ: Ես ու ընկերս լավ ծեծեցինք դրան, ու գնացի Տոնյայի մոտ»:
Աղջիկները բանակում շատ էին, կռվում էին, օգնում, վիրակապում, երբեմն նաեւ սիրաբանում զինվորների հետ: Պատերազմ էր ... Նրանցից մեկի պատճառով Գուրգենն ու իր ընկերները վտանգավոր պատմության մեջ են ընկնում: Հոսպիտալում մի աղջիկ ուզում էր սիլի-բիլի անել վիրավոր Մարտիրոսյանի հետ: Հանկարծ դուռը բացվում է, մի գազանացած սպա անխոս ներս է ընկնում ու հարձակվում: Կսպաներ Գուրգենին, եթե ընկերները չօգնեին: Սպային ջարդուփշուր անելուց հետո պարզեցին եղելությունը: Աղջիկը վեներական հիվանդությամբ վարակել էր սպային, թե ո՞վ կլիներ հաջորդ զոհը, ոչ ոք չէր կարող ասել: ***
«Լոձում գնդապետ Աթանեսյանին հանդիպեցի, որ եկավ կանգնեց դիմացս ու հարցրեց. «Տղաս, դուն հա՞յ ես»: Փնտրում էր քաղաքում ու գտնում էր հայերին, որ տանի, հյուրասիրի, խոսի, կարոտն առնի: Հասակով մարդ էր, ապրում էր երկաթուղու մոտ գտնվող ռուսական եկեղեցում: Մինչ թեյ կհյուրասիրեր, տեսա, որ հայ հերոսների նկարներով էր զարդարել իր սենյակը: Աղասի Խանջյանի նկարն էլ կար: Նա պատմեց ինձ, որ Խանջյանն ինքնասպան չի եղել, Բերիան սպանել է տվել, իսկ այդ մասին մանրամասն հրապարակում կար Ֆրանսիայում հրատարակվող «Իմ Հայաստան» թերթում «Խելքի հերոս` Աղասի Խանջյան» վերնագրով»: ***
«Երբ իմացա պատերազմի ավարտի մասին, հոսպիտալում էի: Բոլորը ուրախության ճիչ-աղաղակ էին բարձրացրել, պարում էին, միայն ես էի գլուխս թեքել ու լաց էի լինում, որովհետեւ կռվել էի պատերազմի առաջին օրից մինչեւ վերջ` մի քանի օր պակաս: 45-ի չարաբաստիկ ապրիլին կորցրել էի ընկերներիս, տեսել նրանց մահը, զրկվել ոտքից: Ընդամենը 4 օր էր բաժանել ինձ հաղթանակից, 4 հատիկ օր...»:
Հաղթանակից 2 օր անց հոսպիտալում երկուական արկղեր բաժանեցին զինվորներին, մեկում ամերիկյան սնունդ էր, մյուսում` կոստյումի համար նախատեսված կտորեղեն` Ժուկովի նվերը վիրավոր զինվորներին: Ինչպիսի՜ նրբանկատություն, ինչպիսի՜ ուշադրություն (Էլի արցունքոտվում է - Ս. Մ.):
Մեզ մինչեւ չպրոթեզավորեին, տունդարձի հրաման չէին տալիս: Դրա համար մնացինք Լոձում»: ***
Տունդարձը Գուրգենի համար բաղձալի էր, բայց եւ տխուր ու հնարավորինս հետաձգելի. ընկերներից ու տարբեր արկածախնդրություններից չէր ուզում բաժանվել: Հոսպիտալի գլխավոր բժշկուհին հայ էր` Հովհաննիսյան Թամարա Արամովնա: Նա Գուրգենին արագ պրոթեզավորում ապահովեց եւ համոզեց թե` արձակուրդ է ուղարկում տուն: Մի բուժքույր դրեց հաշմանդամ զինվորի հետ, որ տանի, հանձնի նրան ծնողներին եւ համաձայնության տեղեկանք վերցնի, որ հարազատներն ընդունում են հաշմանդամ զինվորին: Գուրգեն պապը պատմում է, որ կային ոչ հայ ծնողներ ու հարազատներ, որ հրաժարվում էին հաշմանդամ զինվորին պահելուց: Այդպիսի դժբախտների համար կառավարությունը հատուկ մշտական բնակության ճամբարներ էր ապահովել Կալինինգրադի մարզում: ***
«Գնացքով հասանք Բելոռուսիա, իջանք հայրենի հողը համբուրելու, շրջապատվեցինք մուրացկաններով: «Քեռի, հաց տուր, մի կտոր հաց տուր», կանչում էին երեխաները: Հաղթանակի ոգեւորությունը չքացավ: Հասկացանք, որ գերադասելի էր մնալ օտարության մեջ, քան տեսնել այս խայտառակությունը: Զինվորներից մեկը, որ երկու ոտքը կորցրել էր պատերազմում, տեսնելով, որ քույրը մուրացկան է դարձել, կորցրեց ինքնատիրապետումը, իրեն շպրտեց գնացքից»: ***
«Դասալիքնե՞ր: Կային, իհարկե: 41 թվին Վյազմայի տակ շրջափակման մեջ ընկանք: 3 հետախույզներով հերթապահում էինք: Գիշերը երկու ընկերներս ինձ թողեցին ու փախան: Հաջորդ օրը 30-ը փախան` Արեւմտյան Ուկրաինայից ու Բելոռուսիայից եկած զինակոչիկներ էին: Հակառակորդի կողմից էլ էին դասալիքներ լինում, գալիս, մեզ էին միանում ռումիններն ու մյուս ազգերի զինվորները, բացառությամբ գերմանացիների»: ***
«40 000 հայ է գերի ընկել գերմանացիներին: Նրանց Գեբելսի քենակալն է պահել` Ալֆրեդ Մուրադյանը: Այդ գերիների բանակն ուղարկել են ԽՍՀՄ զորքերի դեմ կռվելու, դե իսկ հայերն էլ անցել են իրենց հայրենակիցների կողմը:
Մինչեւ 1943-ը մենք նահանջել ենք, բայց 1943-ից հետո հարձակվում էինք: Մինչ 1943-ը բանակներով էինք գերեվարվում, ծանր կորուստներ էինք ունենում, բայց հետո, երբ հետ էինք վերցնում մեր քաղաքներն ու գյուղերը, սկսեցին պարգեւատրել եւ շնորհակալագրեր տալ: Ես 13-ն ունեմ»: ***
Եկավ հայրենի գյուղ: Երկու որդիներից լուր չունեցող Վարդանուշ մորաքույրը ծնկաչոք դիմավորեց Գուրգենին: Ուրախություն էր, ողջագուրանք ու հարցուփորձ: Օրեր անց Գուրգենը մի առիթով ասել էր. «Գնացինք Ադոփի (Ադոլֆ Հիտլեր- Ս. Մ.) գլուխը կերանք, եկանք»: Այդ օրվանից Գուրգենի մականունը մնաց Ադոփ: Սկզբում կոլտնտեսության գանձապահն էր, հետո պահեստում էր աշխատում, ապա` սովխոզի խանութում, հետագա 17 տարիներին երեխաների ճամբարի պետն էր: Այդ տարիները խաղաղության գինն իմացող մարդու համար երանելի էին: ***
Հիմա Գուրգեն պապը ամեն գիշեր երազում պատերազմական դրություն է տեսնում՝ դաշտն է, սարը, տեղանքի հետախուզումը, 3 ռուս սպաների ականապատ դաշտից անվտանգ անցկացնել-հանելը, սիրելի ընկերների կորուստը, շատերի գերեվարությունը, պատերազմի ավարտի ու հաղթանակի լուրը:
- ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՄայիսի 9 Հայրենական մեծ պատերազմի վետերան Գուրգեն Մարտիրոսյանի համար ոչ միայն տարվա, այլեւ կյանքի 86 տարիների ամենատոնական ու կարեւորագույն օրն է: Առավոտյան նա հանդիսավորապես հագնում է կոստյումը, որի ...«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 3Երեկ` Շուշիի ազատագրման հաղթական հերոսամարտի 16-րդ տարեդարձի եւ Հայրենական մեծ պատերազմի ու խաղաղության օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն էին եկել եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի ...ԵՌԱՏՈՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտՄայիսի 9 Ստեփանակերտում տոնական էր, թեպետ եղանակը մառախլապատ ու անձրեւոտ էր: Տոնական էր առաջին հերթին Եռատոնի համընկալմամբ: Այդ օրը արցախցիների համար ընդգծվում է Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած ...ՄԵԴՎԵԴԵՎԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 63-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ Է հղել ԱՊՀ պետությունների ղեկավարներին: Ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ...ՈՉ ՈՔ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ԲԱՅՑ... ՍՊԱՌՆՈՒՄ Է
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲուշի վարչակազմը մտահոգ է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմական բախման հնարավոր բռնկումների առնչությամբ: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դենիել Ֆրիդը: ...«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ. ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՎԱՎԵՐԱԳՐԵՐ» ՎԵՐՆԱԳՐՈՎ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՕրերս Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը հրատարակել է «Հայկական հարց. հիմնարար գիտելիքներ եւ վավերագրեր» վերնագրով ծավալուն ...ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՄՆ-ՈՒՄ
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ 1Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագրականն է, որտեղ առաջին անգամ հրապարակվում են Վաշինգտոնում նախատեսված Հայոց ցեղասպանության թանգարանի վերաբերյալ մանրամասներ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՆՈՐ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ 3«Երիտասարդ պահպանողականների միություն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբում համագումար էր հրավիրել` ՀԿ-ի նախագահության եւ վերահսկիչ հանձնաժողովի նոր կազմ ընտրելու, ինչպես ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ
2Երեկ կեսօրին Հաղթանակի զբոսայգի` Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դնելու այցելեցին ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Նրան ուղեկցում էին Ստեփան Դեմիրճյանը, ...ԴՈՆԿԻԽՈՏՅԱՆ ՊԱՅՔԱՐ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1«Համաշխարհային բանկի տվյալներով, վերջին 3 տարիներին սննդամթերքի գների կրկնակի աճը կարող է բերել ցածր կենսամակարդակ ունեցող երկրներում ավելի քան 100 մլն մարդկանց հետագա չքավորության»: Սա Համաշխարհային ...ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԸ՝ «ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԳեղարվեստական խորհուրդը գլխավոր դերակատարին հաստատելուց հետո միայն իմացավ նրա ազգությունը: Մինչեւ այդ կարծում էին, թե բուլղարացի է Վլադիմիր Իվանովիչ Մսրյանը: Հեշտ չէր «Լենֆիլմի» եւ «Բուլղարֆիլմի» համատեղ ...ՀԱՆՈՒՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՇնորհալիների «Իզաբել» կենտրոնը ստեղծվել է 1994-ին՝ նպատակ ունենալով բացահայտելու եւ հանրությանը ներկայացնելու հայ տաղանդավոր պատանիներին: Վերջին տարիներին կենտրոնը զբաղվում է նաեւ պրոդյուսերական գործունեությամբ, ...ԵՐՈՒՍԱՂԵՄԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ` ՖԻԼԱԴԵԼՖԻԱՅՈՒՄ
Հ. Ծ.«Նրանք, ովքեր ներկա գտնվեցին Ուինվուդի (Պենսիլվանիա, ԱՄՆ) Սբ. Սահակ-Մեսրոպ հայկական եկեղեցվո դահլիճում տեղի ունեցած միջոցառմանը, մտովի տեղափոխվեցին Երուսաղեմ` լսելով դոկտ. Սերջիո լա Պորտայի բանախոսությունը ...ՋՈՐՋ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ «ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ»
Հ. Ծ.«Հայ ժողովրդի հակիրճ պատմությունը ներկայացնող պատկերազարդ այս հատորը ուղղված է հիմնականում երիտասարդներին», գրում է «Արմինյն միրոր-սփեքթեյր» շաբաթաթերթի թղթակիցը Միչիգանից: Մուրադյանը ծանոթ է իր նախորդ` ...ԼԵՎՈՆ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Ծ.Նյու Յորքի հայկական եկեղեցու արեւելյան թեմը իր տարածքում կազմակերպել է նյույորքաբնակ Լեւոն Բերբերյանի 60 սեւ ու սպիտակ լուսանկարների եզակի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հիմնականում հայկական բնաշխարհն ...ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ-100
Մ. Մ.Շարունակվում է աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումների շարքը Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Մայիսի 10-ին գրողի ծննդավայր Ֆրեզնոյում կկայանա երկու համերգ Ֆրեզնոյի ...ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ
ՀՀ կառավարության հոբելյանական միջոցառումների հանձնաժողովը հաստատել է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը, որտեղ ընդգրկված են բազմաբնույթ ...ԻՎԱՆՈՎՈՅԻ ՄԱՐԶՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ռուսաստանի Իվանովոյի մարզից ստացված տեղեկատվության համաձայն, Իվանովո քաղաքում կայացած հասարակայնության ժողովում հիմնվել է Հայաստանի հետ բարեկամության եւ մշակութային կապի ռուսաստանյան ընկերության տարածաշրջանային ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՈՒՄ Է 3 ՄԼՆ 230,7 ՀԱԶԱՐ
Ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 230,7 հազ. մարդ, որից 2 մլն 069.5 հազ.-ը եղել է քաղաքային բնակչությունը, 1 մլն 161.2 հազ.-ը` գյուղական: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ...ՆԱՀԱՆՋ ԵՐԿՈՒ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ
ՖԻՖԱ-ի հրապարակած դասակարգման հերթական ցուցակում Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ 2 հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 80-րդ տեղը: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ...«ԱՐԱՐԱՏԸ» ՀՆԳԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՄրցավար՝ Արարատ Ճաղարյան: «Արարատ»-Նիկոլայ Սարգսյան, Վահագն Մինասյան, Վահե Մեհրաբյան (Էդգար Սաֆարյան, 60), Հրայր Մկոյան, Արթուր Պետրոսյան, Արթուր Մինասյան, Կարեն Նավոյան, Ռենատո դե Մորայես, Սերգեյ Էրզրումյան ...ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴեւիսի գավաթի խաղարկության երկրորդ խաղում Հայաստանի հավաքականն իր առաջին հաղթանակը տոնեց՝ 2-1 հաշվով հաղթելով Անդորրայի ընտրանուն: Առաջինը կորտ դուրս եկավ Հովհաննես Դավթյանը՝ 1-2 հաշվով զիջելով Խորդի ...ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՍ ՄԻԱՎՈՐԸ ՎԱՍՏԱԿԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայի շախմատի մրցաշարի 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց բուլղարացի մեկ այլ շախմատիստի՝ Իվան Չեպարինովի հետ: 46-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ Բու Քսյանջիի ...ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ. 32Երկուշաբթի լրանում է 2007-ին ոստիկանությունում սպանված Լեւոն Գուլյանի մահվան մեկ տարին: Հարուցված քրեական գործը մինչ այսօր չի բացահայտվել, կարճվել է եւ ոստիկանության ոչ մի պաշտոնյա պատասխանատվություն ...ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԱԵՎ ԿԱՐԿՈՒՏ
Մայիսի 10-12-ը հանրապետության շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 1-3, 11-ի եւ 12-ի ցերեկը ...
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՇՎԵՑ ՄԵԾ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵՎՐՈՊԱՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՄԵԴՎԵԴԵՎԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿՈՂՄ Է ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀ ԳՅՈՒԼԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԿՈՎԿԱՍԻ ՊԱՀԸ
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ՝ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ
Գ. Գ.
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
«ԵՍ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՅՍ ՏՈՆԸ ԽԱՌԸ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

