
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Մինչ կառավարության նիստի օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախորդ նիստում՝ «Առավոտ» օրաթերթում ՀՀ Սյունիքի մարզպետի հետ կապված հրապարակման կապակցությամբ տրված հանձնարարականին: Իրականացված ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ կառավարությանը տեղեկատվություն տրամադրեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նա մասնավորապես նշեց, որ ապրիլի 28-ին ստեղծված հանձնաժողովը` տեղում տեղեկատվության հավաստիությունն ուսումնասիրելու համար, ապրիլի 28-29 մեկնել է Գորիս քաղաք եւ պարզել, որ «Առավոտ» թերթի հոդվածում նշված` Սյունիքի մարզպետի կողմից Գորիսի գրախանութի աշխատակից Հայկի 12-ամյա որդուն ծեծի ենթարկելու փաստն իրականությանը չի համապատասխանում: Դա հիմնավորել են հանձնաժողովի հանդիպումներն ու զրույցները Հայկ Կարապետյանի եւ նրա որդի Գոռ Կարապետյանի, ինչպես նաեւ քոլեջ-վարժարանի տնօրենի, դասղեկի եւ ոստիկանության Գորիսի բաժնի պետի հետ: Միաժամանակ, ծնողների համաձայնությամբ, Գոռ Կարապետյանը ենթարկվել է դիմածնոտային ռենտգեն զննության, ոսկրային վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Սույն թվականի ապրիլի 29-ին «Առավոտ» թերթի հերթական համարում հրապարակված նոր մանրամասների վերաբերյալ, ըստ Արմեն Գեւորգյանի, հանձնաժողովի նախագահը` Հովիկ Հովսեփյանը, գրավոր դիմել է գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին` վերը նշված հոդվածի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Արամ Աբրահամյանի պատասխանից հանձնաժողովին հայտնի է դարձել, որ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Գոռ Կարապետյանի, այլ Եղիշե Անթանոսյանի հետ: Հանգամանքները ճշտելու նպատակով հանձնաժողովի նախագահը կրկին գործուղվել է Գորիս եւ հանդիպել Եղիշե Անթանոսյանի հոր` Վահրամ Անթանոսյանի, N2 դպրոցի տնօրենի եւ Եղիշեի դասղեկի հետ: Հայրը հայտնել է, որ ապրիլի 10-ին իր տղայի եւ մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդիների միջեւ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ, որի ընթացքում Սուրեն Խաչատրյանի որդին ծեծի է ենթարկվել: Միջադեպը քննարկելու եւ ծագած խնդիրները հարթելու նպատակով Եղիշե Անթանոսյանի հայրը` Վահրամ Անթանոսյանը, հանդիպում է ունեցել Սուրեն Խաչատրյանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Երեխաների միջեւ ծագած վեճը հարթվել է, եւ ծնողները միմյանց նկատմամբ պահանջ չունեն: Եղիշե Անթանոսյանը պատմել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` իր եւ մարզպետի տղայի միջեւ, որը հարթվել է, եւ ինքը որեւէ խնդիր չունի: Ընդ որում` Եղիշե Անթանոսյանի հետ հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը ծնոտի կոտրվածք կամ որեւէ լուրջ վնասվածք անզեն աչքով չի նկատել:
«Այսպիսով, ծառայողական քննությամբ պարզվել է, որ տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ` վերը նշված երեխաների միջեւ, որի հանգամանքները պարզել են ծնողները, եւ այն հարթվել է, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտել կատարվածին իրավական ընթացք տալ», ասել է փոխվարչապետը:
«Սյունիքի այս դեպքը մեզ համար ուսանելի էր. որովհետեւ պարզվում է, որ ոչ թե երեխան 12 տարեկան է, այլ 16, ոչ թե այդ երեխային են ծեծել, այլ այդ երեխան է ծեծել, ոչ թե ծնոտն է կոտրվել, այլ այդպիսի բան չկա, որ նաեւ բողոքողներ չկան, համերաշխություն է տիրում եւ այլն: Այսինքն` պատկերը, որ ներկայացվում էր, բոլորովին այլ էր, քան այն, ինչ մենք պարզեցինք ծառայողական քննությամբ: Իհարկե, սա նաեւ նշանակում է, որ եթե մենք պատասխանատու ենք այսպիսի հրապարակումների համար, ԶԼՄ-ները նույնպես գիտակցելու են իրենց պատասխանատվությունը, որովհետեւ մենք անհետեւանք չենք թողնելու նման հրապարակումները», այս դեպքի առնչությամբ ասաց Տիգրան Սարգսյանը:
- Ա. Մ.
Քննարկում
VAN գրել է:
Ընդհանրապես պետք Է փակել անտաղանդ ու անգրագետ վայ-«լրագրողներով« աçիւատող այդ բամբասանքի մակարդակի թերթերը,որոնք ապատեղեկատվություններ տարացելուց բացի,փչացնում են երիտասարդության ճաçակն ու անգրագետ և տգեղ հայերենի իմացություն սերմանում ուղեղնարում:
karen գրել է:
Անկախությունը շատ լավ բան է,բայց ցավոք դրան հետևեցին տգիտությունը,անգրագիտությունը,գռեհիկությունը և ամենակարողությունը,
Որ ով ինչ ուզի կանի,ինչ կուզի կասի,կգրի արդյունքը աչներիս առաջ է:
ARMEN գրել է:
Արցախցիների ասած՝ «տյուրյուր» են տալիս, մարդ չի հասկանում՝ ո՞վ ա ճիշտ, ո՞վ ա սխալ...
Es գրել է:
Պետք է տուգանել բանսարկու թերթին և վերջ:Ճիշտը դա է» հերիք եղավ մուֆտա սուտ խոսեն, ստի համար պետք է «վճարեն»:
Feday գրել է:- Es
Պետք է տուգանել բանսարկու թերթին և վերջ:Ճիշտը դա է» հերիք եղավ մուֆտա սուտ խոսեն, ստի համար պետք է «վճարեն»:
ճիշտ է, միայն հայոց՝ վայ կներեք, "թրքոց աշխարհ" թերթը պետք է մնա ...- Es
Feday գրել է:- VAN
Ընդհանրապես պետք Է փակել անտաղանդ ու անգրագետ վայ-«լրագրողներով« աçիւատող այդ բամբասանքի մակարդակի թերթերը,որոնք ապատեղեկատվություններ տարացելուց բացի,փչացնում են երիտասարդության ճաçակն ու անգրագետ և տգեղ հայերենի իմացություն սերմանում ուղեղնարում:
ճիշտ է, միայն հայոց, վայ` կներեք, "թրքոց աշխարհ" թերթը պետք է մնա ...- VAN
Feday գրել է:- Feday
ճիշտ է, միայն հայոց, վայ` կներեք, "թրքոց աշխարհ" թերթը պետք է մնա ...
Այ բջի տղա ասիմ քո անունի տակ գրի: ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԵՍ ՀԱԿԱ-ՀԱԿԱ-ՀԱԿԱ ԼԵՎՈՆԱԿԱՆ ԵՄ: Իրական Ֆիդայինին ասֆալտի ֆիդաինից կարող եք տարբերել երբ գրվածքը լտպ-ին է պաշտպանում: ԵՍ ԱՏՈՒՄ, ԹՔՈՒՄ, ՇՌՈՒՄ ԵՄ ԼԵՎՈՆԻ ՎՐԱ: ԵՍ ՆՐԱՆ ՀԱԿԱՐԱԿ ԷՄ:- Feday
Լևոն Տեր-Պետրոսյանը Դավաճան Է գրել է:
Հարգելի հայրենակիցներ, քանի որ հաճախակի են դարձել ուրիշի անվան տակ գրելը այստեղ և մի քանի հիմարներ աշխատում են խեղաթուրել գրածները ապա ես (նիկս Feday) փոխում եմ իմ անունը "Լևոն Տեր-Պետրոսյանը Դավաճան Է" -ով: Կարծում եմ որ նրանք չեն համարձակվի գրել այս անվան տակ, իսկ գրելու դեպքում անունը կհակասի գրածին և այդպիսով կարդացողը կիմանա գրածի իրական հեղինակի պատկանելունթյունը
Հարգանքներով վերջին անգամ Feday :)
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԱյսօր` մայիսի 9-ին ողջ աշխարհում եւ հատկապես ԱՊՀ երկրներում հիշում են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ու դաշնակից զորքերի տարած հաղթանակը: Ֆաշիստական Գերմանիայի ոչնչացումը կարեւոր էր ոչ միայն ԽՍՀՄ-ի, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է 5600 ՎԵՏԵՐԱՆ
Հայաստանում ներկայումս ապրում են Հայրենական մեծ պատերազմի 5600 վետերաններ, այդ թվում` 1500 մասնակիցներ եւ 4100 հաշմանդամներ: Այս մասին «Նոյյան տապանի» թղթակցին հայտնեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ...«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ. 75Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կլըչը հայտարարել է. «Քանի դեռ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առաջընթաց չի կատարվել, ավելորդ է երկու երկրների համագործակցության մասին խոսելը»: Նա ընդգծել է, որ Հայաստանի ...ՉՆՉԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հ. Ծ.«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության հրապարակած մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 19 մարդկանց դատավարության 5-րդ նիստը: ...ՍՏԱՄԲՈՒԼԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԹՈՒՐՔ-ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱյդ մասին երեկվա համարում նշել է «Ռեֆերանս» թերթը: Ըստ տեղեկության, կենտրոնակայանը Բրյուսելում գտնվող այս միության համանախագահ Քաան Սոյաքը ասել է, որ անցյալ տարի Ստամբուլում գրասենյակ բացելու պաշտոնական ...ԱԼԱԹՈՆ. «ՀՐԵԱ ԵՎ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՍՏԻՊԵՑԻՆ ՀԵՌԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»
«Ռեֆերանս», «Վաթան», ապրիլի 23, 2008 թ. 4Թուրքական «Ռեֆերանս» օրաթերթի գլխավոր խմբագրին ուղղված նամակով «Ալարկո հոլդինգի» սեփականատեր Իցխակ (Իսահակ) Ալաթոնը անդրադարձել է երկրի դատական բարձր ատյանի վերջերս հրապարակած որոշմանը, որով արգելվում ...ՀԱՄԱՌՈՏ
Հ. Ծ.Անտեսելով Մ. Նահանգների առարկությունները, Թուրքիան ամրապնդում է հարաբերությունները հարեւան Իրանի հետ, ստորագրելով պայմանագիր հետախուզության բնագավառում համագործակցելու եւ տեղեկություններ փոխանակելու մասին: ...«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿԵՐՏԵՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Ստեփանակերտ-Երեւան«Եթե ղարաբաղցին նպատակ ունի, հանուն դրա ամեն ինչի կարող է դիմադրել, որ հասնի էդ նպատակին: Իզուր չեն ասում, որ ղարաբաղցիք կողով մարդիկ են: Մենք մեր նպատակին հասանք, հիմա պետք է հաստատուն դարձնենք մեր նպատակը: ...«ՄԵՐ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԱՅՍՕՐ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄՈՒՆ ՈՒԺԵՂ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Եթե մեր հնարավոր թշնամիներն այսօր էլ փորձեն մեր պաշտպանությունն ու ուժը, կստանան ուժեղ պատասխան հարված: Մեր զինված ուժերի մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է, եւ ես ձեզ հավատացնում եմ, ...«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում այսօր անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը. ճշմարտություն եւ քաղաքականություն» խորագրով խորհրդաժողով: Նախագահող, պալատի անդամ Բոբ Փինքը շեշտել է, որ Միացյալ Թագավորությունը ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արմեն Դանիելյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Նա Ազգային ժողովի պատգամավոր էր, ընտրվել էր Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով: Արմեն Դանիելյանը արդարադատության ...ԹՈՇԱԿՆԵՐԻ 65 ՏՈԿՈՍ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ ՆՊԱՍՏԱՌՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՉՊԱԿԱՍԵՑ
Ա. Մ.Կառավարության նիստի ավարտից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն անդրադարձավ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակների 65 տոկոս ...ՉԻՆԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ԱՃՈՒՐԴՈՎ
Ա. Մ.Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց Չինաստանի տրամադրած 13 մլն յուան կամ 490 մլն դրամ կազմող դրամաշնորհով ձեռք բերված գյուղտեխնիկան տնօրինելու կառավարության ընդունած ...ԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ԻՋԵՑՎԱԾ ԳՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐՁՐ ԵՆ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն, հանձնաժողովը դիմում է ստացել Լոռու մարզի մի քանի տնտեսվարողներից, որոնք հավաստիացնում են, որ իրենց ավտոգազալցակայաններում ...«ՊԵՏՔ Է ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼ ԴԵՊԻ ՈՐԱԿՅԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՇուրջ 40 ընկերությունների մոտ 200 արտադրատեսակներ եւ ծառայություններ են ներկայացված «Շինարարություն եւ ինտերիեր 2008» ազգային մասնագիտացված ցուցահանդեսում, որի բացումը տեղի ունեցավ երեկ: Եռօրյա մասնագիտացված ...ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ «ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԲԸ-ԻՆ
Գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված` «Երեւանտրանս» ՓԲԸ-ին հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դիմում են հղել ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիներ սպասարկող 65 ընկերություններ: Ինչպես ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍտեղծման օրվանից Ռուսաստանի հայերի միությունը, այնուհետեւ նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսը մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանում գիտության, արվեստի, կրթության զարգացմանը, այդ ոլորտների ներկայացուցիչների ...ՇՈՒՇԻՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՇուշի, Կոնստանդնուպոլիս, Թիֆլիս. քաղաքներ, որոնք եղել են 19-րդ դարի մշակութային կենտրոններ: «Շուշի» հիմնադրամը պեղումներ է արել բերդաքաղաքում եւ հայտնաբերվել է հին բրոնզեդարյա 200 դամբարան, հաշվառվել ...ՀԱՄԵՐԳ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ
Հ. Ծ.Առնո Բաբաջանյանի մահվան 25-ամյակի առիթով «Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան» (ԱՀԳԹ) միության ժամանակակից արվեստի պատկերասրահում շաբաթ օրը մայիսի 10-ին եզակի համերգով հանդես է գալու Լեւոն Հովսեփյան ...ՆՅՈՒ ՅՈՐՔ-ՆՅՈՒ ՋԵՐՍԻԻ «ՇՈՒՇԻ» ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԻ 15-ԱՄՅԱԿԸ
Հ. Ծ.«Շուշի» հայկական պարի համույթը մեծ ոգեւորությամբ պատրաստվում է տոնելու իր ստեղծման 15-ամյակը», գրում է Կարին Սարայդարյան-Արսլանյանը Նյու Յորքից: Այդ առթիվ կազմակերպված ճաշկերույթ-պար գալահամերգը նախատեսված ...«ՇՈՒՇԻ» ՖԻԼՄԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՋԵՐԻ ՎԱՎԵՐԱԳԻՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱզգային գրադարանն «Անցյալն ապագայի ուղենիշ» խորագրով կինոդիտումների շարք է պատրաստել՝ ցուցադրելով Արցախյան հերոսամարտին նվիրված վավերագրական ֆիլմեր: Հեռավոր՝ ձյունառատ մայիսյան օրերի ու հերոսական մարտերի ...Ի ՀԻՇԱՏԱԿ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆորվեգացի նշանավոր բեւեռախույզ, մեծ մարդասեր, «Խաղաղության Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը հանուն մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության, ստեղծեց նոր չափանիշներ միջազգային ...ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԴԵՊՐԵՍԻԱՅԻՑ, ՃԱՆԱՉԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԵՎ «ԵՍ»-ԻՑ ՀԱՍՆԵՆՔ «ՄԵՆՔ»-Ի ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Եթե անդրադառնանք մեր ազգային հոգեբանությանը եւ մենթալիտետին, բոլոր որոշումները պիտի կատարենք հայի վերջին խելքով, որովհետեւ առաջին խելքի մեջ շատ են հույզերը, աֆեկտները, որոնք խանգարում են ավելի ճշգրիտ ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Կարճ ընդմիջումով շարունակում ենք «Անտիպ էջեր» շարքը Լեռ Կամսարի «Անսկիզբ եւ անավարտ մի նամակի սեւագրություն» հրապարակումով: Լաթաքիայից Հակոբ Ադամյանի «Բաց նամակ Յակոբ Յակոբեանին» հրապարակումը գեղանկարչի ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ» ԿՎԻՃԱՐԿԵՆ ԳԱՎԱԹԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Իջեւանի նորակառույց մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի գավաթը կվիճարկեն Երեւանի «Արարատն» ու «Բանանցը»: Խաղը ուղիղ հեռարձակմամբ ժամը 17-ից կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ: Երկրորդ տարին անընդմեջ ...ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայում մեկնարկել է շախմատի M-Tel Masters 4-րդ մրցաշարը, որի վեց մասնակիցների թվում է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Նա իր վարկանիշով (2763) զիջում է միայն բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովին (2767): ...ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏՈՆ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՐ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԳյումրիում ավարտված շախմատի միջազգային բավական ուժեղ, ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 10-րդ կարգի մրցաշարին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան ներկայացնող 5 գրոսմայստերներ ու 6 միջազգային ...«ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԳերմանիայի կինոթատրոններում արդեն մեկնարկել է IBF վարկածով միջինքաշայինների աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ու նրա մարզիչ Ուլլի Վեգների մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրումը: «Ամեն ...ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ. 10Մինչ կառավարության նիստի օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախորդ նիստում՝ «Առավոտ» օրաթերթում ՀՀ Սյունիքի մարզպետի հետ կապված հրապարակման կապակցությամբ տրված հանձնարարականին: ...ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Մայիսի 8-ին, ժամը 09.40-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին կասկածելի մեխանիզմ է դրված: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում «Սամսունգ» ...
ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԽՓՎԵԼ Է 7 ՎՐԱՑԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻ՞Ռ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿԱՐԿՈՒՏ ԵՎ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՉԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
Մ. Մ.ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԻԵԴ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

