
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Ստեղծման օրվանից Ռուսաստանի հայերի միությունը, այնուհետեւ նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսը մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանում գիտության, արվեստի, կրթության զարգացմանը, այդ ոլորտների ներկայացուցիչների խթանմանը: Ստեղծագործական միությունների եւ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ հայտարարված մրցանակաբաշխության առնչությամբ գրողների միությունում հրավիրված ասուլիսում երեկ այս մասին նշեց ՌՀՄ եւ ՀՀԿ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը:
Առաջին այդօրինակ օժանդակությունը 2000-ից ՌՀՄ-ն ցուցաբերում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նկատմամբ` այդ ծանր տարիներին ֆինանսական եւ սոցիալական օգնություն տրամադրելով ինչպես ակադեմիային, այնպես էլ հաստատության աշխատակիցներին: Այդ համագործակցությունը նոր որակ ստացավ 2007-ին, երբ Ռուսաստանի հայերի միությունը եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ստեղծեցին Գիտության զարգացման հիմնադրամը, որում առաջին ներդրումներն արել է ՌՀՄ եւ ՀՀԿ նախագահ Արա Աբրահամյանը:
Վլադիմիր Աղայանի խոսքերով, ՌՀՄ-ի եւ ՀՀԿ-ի ուշադրության կենտրոնում այնուհետեւ հայտնվեց Հայաստանի գրողների միությունը, որի հետ ստեղծվեց գրականության աջակցության հիմնադրամը` հիմնականում Արա Աբրահամյանի ներդրմամբ: Այս մոտեցումը ավելի լայն ու արդեն մրցութային տեսք ստացավ, երբ 2007-ին Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ գրողների եւ ժուռնալիստների միությունների հետ հայտարարվեցին ստեղծագործական մրցույթներ` Հայաստանում աննախադեպ մրցանակային ֆոնդերով:
Այս տարի որոշվել է եւս կազմակերպել մրցույթներ` գրողների եւ ժուռնալիստների միություններին հավելելով համատեղ մրցանակաբաշխությունը նաեւ կոմպոզիտորների ու երաժշտագետների, նկարիչների միությունների եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ` ընդհանուր 80000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակային ֆոնդով:
ՀՀԿ եւ ՌՀՄ մրցույթների շարքում եւս մեկն իր շարունակությունը կունենա այս տարի` ավանդական «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով: Այն անց է կացվում ուսանողների եւ աշակերտների համար: Արդեն 4-րդ տարին հայտարարվող մրցույթի այս տարվա թեման է՝ «Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք»: Լավագույն գրական ստեղծագործության ամենամյա այս միջազգային մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանի, Արցախի եւ հայկական սփյուռքի ուսանողներին եւ աշակերտներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին, հավատ սերմանել նրա ապագայի հանդեպ: Այս մրցույթը անց է կացնում ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն` ՀՀ կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ: Աշակերտների եւ ուսանողների համար նախատեսված այս մրցույթի 6 հաղթողներից յուրաքանչյուրը ավանդաբար կպարգեւատրվի համակարգիչներով:
Այս տարի մեկ այլ նախաձեռնություն կունենա իր շարունակությունը: Մասնավորապես, անցյալ տարի ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն նախաձեռնեցին մանկավարժական ընթերցումներ` որպես մեթոդական օգնություն սփյուռքահայ ուսուցիչներին: Տարեվերջին մանկավարժական ընթերցումների լավագույն աշխատանքները հրապարակվեցին առանձին ժողովածուով, ինչպես հրատարակվել էին «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով միջազգային 3-րդ մրցույթի լավագույն աշխատանքները:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով, մրցույթների այսօրինակ նախաձեռնությունը շատ ողջունելի է, հատկապես այս օրերին, երբ տեսնում են՝ ինչպես է ազգը տարանջատված, մինչդեռ մշակույթն ու գիտությունը դիտվում են որպես միավորող օղակ: Հայաստանի գրողների միությունն, ինչպես եւ նախորդ տարի, մրցույթը կանցկացնի «Հայը 21-րդ դարասկզբին» թեմայով՝ 2008 թ. անտպագիր գործերի (վեպ, արձակ) համար, մրցանակային ֆոնդը` 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ըստ Անանյանի, մրցույթը նպաստում է նոր գործերի ստեղծմանը, յուրօրինակ արշավ է հանուն մեր արժեքների պահպանության:
ժուռնալիստների միությունն այս տարի մրցութային թեմա է ընտրել «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» 2008-ի լրագրողական լավագույն հրապարակման համար, մրցանակային ֆոնդը` 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Միության նախագահ Աստղիկ Գեւորգյանի ներկայացմամբ, այս տարի մի քանի անվանակարգ է սահմանվել: Մասնավորապես, առանձին աշխատանքներ կարող են ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, հպարտությունը», «Ազգային միասնությունը` հայրենիքի հզորացման գրավական», «Ապրել Հայաստանով եւ Հայաստանի համար», «Ժողովուրդն է երկրի տերը, զինվորն ու մշակը», «Հոգեւոր հայրենիքի սահմանները» խորագրերի ներքո: Գեւորգյանի խոսքերով, այս մրցույթը գալիս է հաստատելու, որ ժուռնալիստիկան ունի շատ կարեւոր խնդիր` պահպանել մեր ժառանգությունը` հենվելով մշակույթի, կրթության ոլորտի մեր ավանդույթների վրա:
Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության պարագայում «Հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ստեղծագործական ձեռքբերում» խորագրով կոմպոզիտորական աշխատանքների եւ «Հայ երաժշտագիտության զարգացման նոր հեռանկարներ» խորագրով երաժշտագիտական ստեղծագործության համար հայտարարված մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի ներկայացմամբ, Հայաստանի մշակութային վարքը անհանգստացնող դրսեւորումներ է ցուցաբերում, քանի որ շուկան է որոշում ճաշակը, թեկուզ այն օրինակով, որ այսօր բոլորը կամ գրեթե բոլորը երգում են: Բայց Ամիրխանյանի համար կա նաեւ ոգեւորիչ պահ այն իմաստով, որ Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը ուշադրություն են դարձնում ստեղծագործողների խնդիրներին:
Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ՀՀԿ եւ ՌՀՄ համատեղ մրցույթը կլինի հայագիտության, հասարակական, բնական, ճշգրիտ, տեխնիկական գիտությունների եւ ինֆորմատիկայի բնագավառներում 2007-ին հրատարակված կամ արտերկրում արտոնագրված «Լավագույն գիտական աշխատանք»-ի համար, մրցանակային ֆոնդը` 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ասուլիսին մասնակից ԳԱԱ գիտության զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Հրանտ Մաթեւոսյանի խոսքերով, բացի նախագահական պարգեւից, գիտության ոլորտում հայտարարվող այս մրցույթն առաջինն է:
Նկարիչների միությունը եւս կանցկացնի իր մրցույթը` «Հայաստանը եւ հայաստանցիները նկարչի աչքերով» թեմայով, որի մրցանակային ֆոնդը կազմում է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ չորս անվանակարգերում` գեղանկար, քանդակ, գրաֆիկա եւ դեկորատիվ արվեստ:
Ստեղծագործական միությունների հայտարարած մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն տվյալ կազմակերպությունների անդամները: Նյութերի ներկայացման վերջին ժամկետը՝ մինչեւ 2009 թ. հունվարի 31-ն է:
Վլադիմիր Աղայանը ասուլիսի ավարտին հույս հայտնեց, որ մյուս գործարարները եւս կմասնակցեն մրցանակաբաշխությանը: Աղայանը նշեց նաեւ հայաստանյան լրատվամիջոցների անտարբերությունը նման հարցերում:
- ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԱյսօր` մայիսի 9-ին ողջ աշխարհում եւ հատկապես ԱՊՀ երկրներում հիշում են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ու դաշնակից զորքերի տարած հաղթանակը: Ֆաշիստական Գերմանիայի ոչնչացումը կարեւոր էր ոչ միայն ԽՍՀՄ-ի, ...ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է 5600 ՎԵՏԵՐԱՆ
Հայաստանում ներկայումս ապրում են Հայրենական մեծ պատերազմի 5600 վետերաններ, այդ թվում` 1500 մասնակիցներ եւ 4100 հաշմանդամներ: Այս մասին «Նոյյան տապանի» թղթակցին հայտնեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ...«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ. 75Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կլըչը հայտարարել է. «Քանի դեռ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առաջընթաց չի կատարվել, ավելորդ է երկու երկրների համագործակցության մասին խոսելը»: Նա ընդգծել է, որ Հայաստանի ...ՉՆՉԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հ. Ծ.«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության հրապարակած մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 19 մարդկանց դատավարության 5-րդ նիստը: ...ՍՏԱՄԲՈՒԼԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԹՈՒՐՔ-ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱյդ մասին երեկվա համարում նշել է «Ռեֆերանս» թերթը: Ըստ տեղեկության, կենտրոնակայանը Բրյուսելում գտնվող այս միության համանախագահ Քաան Սոյաքը ասել է, որ անցյալ տարի Ստամբուլում գրասենյակ բացելու պաշտոնական ...ԱԼԱԹՈՆ. «ՀՐԵԱ ԵՎ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ՍՏԻՊԵՑԻՆ ՀԵՌԱՆԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ»
«Ռեֆերանս», «Վաթան», ապրիլի 23, 2008 թ. 4Թուրքական «Ռեֆերանս» օրաթերթի գլխավոր խմբագրին ուղղված նամակով «Ալարկո հոլդինգի» սեփականատեր Իցխակ (Իսահակ) Ալաթոնը անդրադարձել է երկրի դատական բարձր ատյանի վերջերս հրապարակած որոշմանը, որով արգելվում ...ՀԱՄԱՌՈՏ
Հ. Ծ.Անտեսելով Մ. Նահանգների առարկությունները, Թուրքիան ամրապնդում է հարաբերությունները հարեւան Իրանի հետ, ստորագրելով պայմանագիր հետախուզության բնագավառում համագործակցելու եւ տեղեկություններ փոխանակելու մասին: ...«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԿԵՐՏԵՆՔ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Ստեփանակերտ-Երեւան«Եթե ղարաբաղցին նպատակ ունի, հանուն դրա ամեն ինչի կարող է դիմադրել, որ հասնի էդ նպատակին: Իզուր չեն ասում, որ ղարաբաղցիք կողով մարդիկ են: Մենք մեր նպատակին հասանք, հիմա պետք է հաստատուն դարձնենք մեր նպատակը: ...«ՄԵՐ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԱՅՍՕՐ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄՈՒՆ ՈՒԺԵՂ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ«Եթե մեր հնարավոր թշնամիներն այսօր էլ փորձեն մեր պաշտպանությունն ու ուժը, կստանան ուժեղ պատասխան հարված: Մեր զինված ուժերի մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է, եւ ես ձեզ հավատացնում եմ, ...«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում այսօր անցկացվել է «Հայոց ցեղասպանությունը. ճշմարտություն եւ քաղաքականություն» խորագրով խորհրդաժողով: Նախագահող, պալատի անդամ Բոբ Փինքը շեշտել է, որ Միացյալ Թագավորությունը ...ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արմեն Դանիելյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ: Նա Ազգային ժողովի պատգամավոր էր, ընտրվել էր Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով: Արմեն Դանիելյանը արդարադատության ...ԹՈՇԱԿՆԵՐԻ 65 ՏՈԿՈՍ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԻՑ ՆՊԱՍՏԱՌՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԹԻՎԸ ՉՊԱԿԱՍԵՑ
Ա. Մ.Կառավարության նիստի ավարտից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանն անդրադարձավ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակների 65 տոկոս ...ՉԻՆԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՎԵՆ ԱՃՈՒՐԴՈՎ
Ա. Մ.Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց Չինաստանի տրամադրած 13 մլն յուան կամ 490 մլն դրամ կազմող դրամաշնորհով ձեռք բերված գյուղտեխնիկան տնօրինելու կառավարության ընդունած ...ԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ԻՋԵՑՎԱԾ ԳՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՐՁՐ ԵՆ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն, հանձնաժողովը դիմում է ստացել Լոռու մարզի մի քանի տնտեսվարողներից, որոնք հավաստիացնում են, որ իրենց ավտոգազալցակայաններում ...«ՊԵՏՔ Է ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼ ԴԵՊԻ ՈՐԱԿՅԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՇուրջ 40 ընկերությունների մոտ 200 արտադրատեսակներ եւ ծառայություններ են ներկայացված «Շինարարություն եւ ինտերիեր 2008» ազգային մասնագիտացված ցուցահանդեսում, որի բացումը տեղի ունեցավ երեկ: Եռօրյա մասնագիտացված ...ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ «ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԲԸ-ԻՆ
Գազի սակագնի բարձրացմամբ պայմանավորված` «Երեւանտրանս» ՓԲԸ-ին հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դիմում են հղել ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիներ սպասարկող 65 ընկերություններ: Ինչպես ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՍտեղծման օրվանից Ռուսաստանի հայերի միությունը, այնուհետեւ նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսը մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանում գիտության, արվեստի, կրթության զարգացմանը, այդ ոլորտների ներկայացուցիչների ...ՇՈՒՇԻՆ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆՇուշի, Կոնստանդնուպոլիս, Թիֆլիս. քաղաքներ, որոնք եղել են 19-րդ դարի մշակութային կենտրոններ: «Շուշի» հիմնադրամը պեղումներ է արել բերդաքաղաքում եւ հայտնաբերվել է հին բրոնզեդարյա 200 դամբարան, հաշվառվել ...ՀԱՄԵՐԳ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՊԱՏՎԻՆ
Հ. Ծ.Առնո Բաբաջանյանի մահվան 25-ամյակի առիթով «Ամերիկայի հայկական գրադարան եւ թանգարան» (ԱՀԳԹ) միության ժամանակակից արվեստի պատկերասրահում շաբաթ օրը մայիսի 10-ին եզակի համերգով հանդես է գալու Լեւոն Հովսեփյան ...ՆՅՈՒ ՅՈՐՔ-ՆՅՈՒ ՋԵՐՍԻԻ «ՇՈՒՇԻ» ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԻ 15-ԱՄՅԱԿԸ
Հ. Ծ.«Շուշի» հայկական պարի համույթը մեծ ոգեւորությամբ պատրաստվում է տոնելու իր ստեղծման 15-ամյակը», գրում է Կարին Սարայդարյան-Արսլանյանը Նյու Յորքից: Այդ առթիվ կազմակերպված ճաշկերույթ-պար գալահամերգը նախատեսված ...«ՇՈՒՇԻ» ՖԻԼՄԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՋԵՐԻ ՎԱՎԵՐԱԳԻՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱզգային գրադարանն «Անցյալն ապագայի ուղենիշ» խորագրով կինոդիտումների շարք է պատրաստել՝ ցուցադրելով Արցախյան հերոսամարտին նվիրված վավերագրական ֆիլմեր: Հեռավոր՝ ձյունառատ մայիսյան օրերի ու հերոսական մարտերի ...Ի ՀԻՇԱՏԱԿ ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆԻ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՆորվեգացի նշանավոր բեւեռախույզ, մեծ մարդասեր, «Խաղաղության Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը հանուն մարդու իրավունքների եւ մարդկային արժանապատվության, ստեղծեց նոր չափանիշներ միջազգային ...ԴՈՒՐՍ ԳԱՆՔ ԴԵՊՐԵՍԻԱՅԻՑ, ՃԱՆԱՉԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԵՎ «ԵՍ»-ԻՑ ՀԱՍՆԵՆՔ «ՄԵՆՔ»-Ի ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ«Եթե անդրադառնանք մեր ազգային հոգեբանությանը եւ մենթալիտետին, բոլոր որոշումները պիտի կատարենք հայի վերջին խելքով, որովհետեւ առաջին խելքի մեջ շատ են հույզերը, աֆեկտները, որոնք խանգարում են ավելի ճշգրիտ ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Կարճ ընդմիջումով շարունակում ենք «Անտիպ էջեր» շարքը Լեռ Կամսարի «Անսկիզբ եւ անավարտ մի նամակի սեւագրություն» հրապարակումով: Լաթաքիայից Հակոբ Ադամյանի «Բաց նամակ Յակոբ Յակոբեանին» հրապարակումը գեղանկարչի ...«ԱՐԱՐԱՏՆ» ՈՒ «ԲԱՆԱՆՑԸ» ԿՎԻՃԱՐԿԵՆ ԳԱՎԱԹԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱյսօր Իջեւանի նորակառույց մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի գավաթը կվիճարկեն Երեւանի «Արարատն» ու «Բանանցը»: Խաղը ուղիղ հեռարձակմամբ ժամը 17-ից կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ: Երկրորդ տարին անընդմեջ ...ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՍոֆիայում մեկնարկել է շախմատի M-Tel Masters 4-րդ մրցաշարը, որի վեց մասնակիցների թվում է գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Նա իր վարկանիշով (2763) զիջում է միայն բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովին (2767): ...ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏՈՆ ԷՐ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՐ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԳյումրիում ավարտված շախմատի միջազգային բավական ուժեղ, ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 10-րդ կարգի մրցաշարին մասնակցում էին Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան ներկայացնող 5 գրոսմայստերներ ու 6 միջազգային ...«ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաԳերմանիայի կինոթատրոններում արդեն մեկնարկել է IBF վարկածով միջինքաշայինների աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ու նրա մարզիչ Ուլլի Վեգների մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրումը: «Ամեն ...ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ. 10Մինչ կառավարության նիստի օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նախորդ նիստում՝ «Առավոտ» օրաթերթում ՀՀ Սյունիքի մարզպետի հետ կապված հրապարակման կապակցությամբ տրված հանձնարարականին: ...ՊԱՅԹՈՒՑԻԿ ՍԱՐՔ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Մայիսի 8-ին, ժամը 09.40-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին կասկածելի մեխանիզմ է դրված: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում «Սամսունգ» ...
«ՎԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՎԱՆ ԵՆ ԿԱՌՈՒՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ»
Հ. Չ.«ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱՎԱՆ ՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԻՆ»
Հ. Չ.ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Հ. Ծ.ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ»
Հ. Չ.
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԻՆՉ ՊԱՐԶՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Ա. Մ.
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

