
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
Շնորհավորում եմ հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը մայիսի 8-ի` Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ:
Երկրապահի տոնը համայն հայ ժողովրդի տոնն է, իր երկիրը սիրող հայի տոնն է: Երկրապահն էլ իր երկիրը սիրող հայն է, ուրեմն Երկրապահի տոնը հայ ժողովրդի տոնն է: Եվ այս առիթով ուզում եմ փառք տալ ժողովրդի ու հայրենիքի համար նահատակված բոլոր երկրապահներին, բոլոր ազատամարտիկներին, բոլոր հերոսներին:
Նրանք բոլորը երկրապահներ էին, ու Երկրապահը այսօր շարունակում է նրանց գործը` աջակցելով երկրի հզորացմանը, բանակի հզորացմանը` մնալով խաղաղության պահապանը, տեր լինելով զոհված ընկերների ընտանիքների հոգսերին:
Օգտվելով առիթից ուզում եմ պատասխանել մի քանի հարցերի, որոնք, գիտեմ, բոլորին հուզում են եւ տեղիք են տալիս բամբասանքների ու շահարկումների:
Ուզում եմ վերջին անգամ ասել, որ ես այն մարդն եմ, ում անունից ասելու, խոսելու, գործելու իրավունք ոչ ոք չունի: Ես ինքս ի վիճակի եմ խոսելու իմ անունից, գործելու իմ անունից: Միաժամանակ նույնը վերաբերում է ԵԿՄ վարչությանը:
Երկրապահում կան տարբեր կուսակցությունների անդամներ, այդ է պատճառը, որ մենք չենք կարող հայտարարությամբ պաշտպանել որեւէ կոնկրետ թեկնածուի: Մենք դեռեւս 2007-ի դեկտեմբեր ամսին ԵԿՄ վարչության նիստում որոշում կայացրինք, որ պաշտպանում ենք ժողովրդի արդար ընտրությունը:
Դաշնակցական երկրապահներն աշխատել են Վահան Հովհաննիսյանի համար: Հազարավոր հանրապետական երկրապահներ աշխատել են Սերժ Սարգսյանի համար: Երկրապահների մի մասն էլ ձայն է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սակայն ոչ ե՛ս եւ ո՛չ էլ վարչությունը ի պաշտպանություն որեւէ թեկնածուի հայտարարությամբ հանդես չենք եկել:
Ընտրություններից հետո, երբ ներքաղաքական լարվածություն կար երկրում, երկրապահները հավաքվեցին (ի դեպ, 90-ական թվականներից էլ այսպես է եղել), որ մի տեղ լինենք, որ, Աստված չանի, մի փորձանք լինի մեր ժողովրդի կամ պետության գլխին, մենք կարողանայինք ժամանակին հասնել, դեմն առնել, որովհետեւ ոչ մեկը չէր կարող ասել, թե այդ ժամանակ որտեղից ինչ հարված կարելի էր սպասել: Երկրի նախագահը հարկ համարեց, որ հավաքի անհրաժեշտություն չկա, եւ երկրապահները հետ գնացին: Նախագահը գտավ, որ ես չպետք է ծառայեմ բանակում, չեմ ծառայում, բայց ես եւ բոլոր երկրապահները, ազատամարտիկները միշտ, ամեն րոպե մեր կյանքը տվել ենք պետության, ժողովրդի համար ու էլի պատրաստ ենք տալու: Ես այժմ շատ ավելի ժամանակ կունենամ զբաղվելու ԵԿՄ գործերով, կազմակերպության անդամների, զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական հոգսերով:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ երկրապահը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել ու չի զբաղվելու: Ոչ ոք թող չշահարկի երկրապահի անունը:
Մենք հայրենիքի, մենք մեր պետության զինվորն ենք, եւ քաղաքականությունը մեր գործը չէ: Ճիշտ է, ԵԿՄ անդամներից ոմանք կամավոր զբաղվեցին քաղաքականությամբ, բայց դա նրանց գործն է: Մենք միշտ պատրաստ ենք կանգնելու մեր պետության, ազգային բանակի կողքին, պաշտպանելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Զինվորը չի կարող երես թեքել իր պետությունից:
Շնորհավորում եմ ողջ հայությանը, հատկապես Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գոտում ապրող, տուն կառուցող, երեխաներ ծնող երկրապահ ընտանիքներին:
Երկրապահի տոնը առաջին հերթին նրանց տոնն է:
Քննարկում
Երևում ա լավ են վախացրել: գրել է:
Երևում ա լավ են վախացրել:
Գոնե սուս մնա :
Ժողովրդի հետ եղողը րի կարող քաղաքականությանբ չզբաղվել:
ԹՈՒՐՔԻԱՆ ՉՊԵՏՔ Է ՄՏՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Թարգմ. Հ. Ծ.լրատվությունից քաղված փաստերի հիման վրա «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ սողոսկելու Թուրքիայի գործադրած ջանքերին: Թուրքիայի ...«ԻՆՉՈ՞Ւ ԿՈՍՈՎՈՆ ԿԱՆԿԱԽԱՆԱ, ԻՍԿ ԱԲԽԱԶԻԱՆ` ՈՉ»
Հ. Չ. 3Այդ մասին իսպանական «El Pais» թերթի հարցերին պատասխանելիս հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը: Նա, ինչպես մայիսի 7-ի համարում վկայում է թուրքական «Զամանը», իսպանական թերթին ասել է. «Եթե Կոսովոն ...ԲՈՒՑԵՖԱԼԻ ՀԵՏ «ՇՓՄԱՆ» ՓՈՐՁՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ` ՀԱՃԱԽԱԿԻ ՀՅՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Մայիսի 9-ին Շուշիի ազատագրումը տոնող ամեն հայի համար հպարտության զգացումն է գերիշխողը, որ չի տեղավորվում թոքերում, պայքար տեսած ու հաղթանակած կրծքի նման ուռչում է ու ընդունակ է ամենայն հանգստությամբ նայելու, ...ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՇուշիի ազատագրումը 1992 թվականի մայիսի 8-ին բեկում մտցրեց ղարաբաղյան ճակատում, վստահություն հաղորդեց հայ ազատամարտիկին, ամրապնդեց հավատը սեփական ռազմական հաղթանակների հանդեպ, ԼՂՀ ազատագրումը դարձրեց անշրջելի, ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 9Քեմալ Աթաթուրքի զինակիցներից Քյազիմ Կարաբեքիր փաշան հայ ժողովրդի դահիճներից է: Ինչպես մայիսի 5-ին ամենօրյա տեղեկագրում նշել է Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ...ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ, ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանը կրկին հանդիպեց լրագրողների հետ ու տվեց մի շարք պարզաբանումներ ՀՀ ընտրողների պետռեգիստրի երկքաղաքացիության ...ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայիսի 2-7-ը Մադրիդում տեղի ունեցած Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը: Ինչպես տեղեկացանք փոխնախարարից, բանկի ղեկավարների ...ԱՐՑԱԽՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԳԱԶԸ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱյսօր Ստեփանակերտում ոչ մի բազմաբնակարան շենք, նաեւ նորակառույց, չի համապատասխանում անվտանգության նորմերին: Այս մասին հայտարարել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մաքսիմ Միրզոյանը Հանրային ...ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԵՄ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն, հանձնաժողովը վարույթ է սկսել ինտերնետ ծառայություններ մատակարարող «Արմինկո» եւ «Վեբ» ընկերությունների դիմումի հիման վրա: ...ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԻՐԵՈՒՄ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸԿահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների նորաբաց կենտրոնի եւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 29-ին նշյալ համալսարանում անցկացվեց «Արաբական հայրենիք-Հայաստան: Հայ-արաբական ...«ՄԱՅՐՍ, ԵՂԲԱՅՐՍ ԵՎ ԵՍ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Բեռլիներ ցայթունգը» ծանուցում է, որ Վիսբադենի FBW-ի «առանձնապես արժեքավոր» գնահատականին է արժանացել թատրոնի բեմադրիչ գերմանաբնակ Նուրան Դավիդ Կալիսի 2007-ին նկարահանած 102 րոպե տեւողությամբ առաջին՝ «Մայրս, ...ՌԱԴԻՈՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ռադիոյի օրվա առթիվ «Ուրբաթ» ակումբում էին հյուրընկալվել Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանը եւ «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: Լրանում է նաեւ ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՇԻՐՄԻՆ
Ն. Պ. 1Մահվանից միայն 80 տարի անց՝ երեկ հոգեհանգստի արարողություն կատարվեց հայկական երաժշտությունը սիմֆոնիկ հնչողության հասցրած եւ հարուստ ժառանգություն թողած կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրմին: Այն մատուցեց ...ՍՈՆԱ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԷԼ՝ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴաշնակահար Սոնա Արշակյանն ինքնատիպ հայտնություն է հայ երաժշտական կատարողական արվեստում: Նվագելու ընթացքում կանացի հմայքը միաձուլվում է երաժշտության հնչյուններին՝ հանդիսատեսի ընկալմանը հասցնելով զգացմունքային, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
Ապրիլի 17-25-ը Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Հունգարիայի ազգային փոքրամասնությունների օմբուդսմեն Էռնյո Կալլայի հովանավորությամբ Հունգարիայի «Տրանսիլվանիայի հայկական արմատներ» մշակութային միությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Այս տարի մայիսի 1-ը Բուենոս Այրեսի Գրքի միջազգային ցուցահանդեսում համարվել է «Հայաստանի օր»: 2 հազար հանդիսականների համար Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ելույթին հաջորդել է համերգային ...ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄայիսի 10-ին գերմանական Հալլե- Զաալեի Բրանդբերգե մարզասրահում թեթեւքաշայինների աշխարհի WBA, WIBF վարկածներով չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը ռինգ դուրս կգա ամերիկուհի Մերի Օրթեգայի դեմ: Մրցելույթին կարելի ...ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
1Շնորհավորում եմ հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը մայիսի 8-ի` Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ: Երկրապահի տոնը համայն հայ ժողովրդի տոնն է, իր երկիրը սիրող ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՏՊԱԳՐԵԼ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄիասնական քննության թեստերն սկսել են տպագրվել Անգլիայում, որոնք Հայաստան կբերվեն արդեն այս ամսվա կեսերին: Տպագրության փուլում են նաեւ ավարտական քննությունների թեստերը, որոնք տպվում են Հայաստանում, բայց ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ասոշիեյթեդ պրես»-ի փոխանցմամբ` Վեհափառ հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս ...ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացվել է ընդամենը 4 տուր, սակայն արդեն գրանցվել է առաջին պաշտոնանկությունը: «Ուլիսի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է փորձառու Սուրեն Բարսեղյանը: ...ՅՈՒՐԻ ԲԱՐԱՇՅԱՆԸ ԿՎԻՃԱՐԿԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայազգի բռնցքամարտիկ Յուրի Բարաշյանը հուլիսի 3-ին Բուենոս Այրեսում կիսածանր քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար կմենամարտի արգենտինացի Հյուգո Գարայի հետ: Տեղեկացնենք, ...ՄԵԿՆԱՐԿՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ թենիսի «Master Class» ակումբում իրենց մրցավեճը սկսեցին Դեւիսի գավաթի եվրոաֆրիկյան 4-րդ խմբի մասնակից 8 հավաքականները: Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում անհաջողության մատնվեց: Առաջինը կորտ դուրս ...«ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի 350 ուժեղագույն թիմերի դասակարգման հերթական ցուցակը: Այն հաշվի է առնում 2007-ի մայիսի 1-ից 2008-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ...«ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ԴԻՄՈՒՄԸ ԿԼՍՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գ. Գ.Դատական բոլոր ատյաններն անցնելուց եւ մերժում ստանալուց հետո «Ռադիո Հայը» դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ
Վճռաբեկ դատարանից հաղորդում են, որ քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով, Արմեն Մովսիսյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու ...
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ՃԱՔԱԼՑՈՒՄ, ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԱՄՐԱՑՈՒՄ
Ա. Մ.Ա. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՒ ԱՆՄԱՍՆԱԿԻՑ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԴԱՄԱՆԴԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Ա. Մ.ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԵՐԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

