
«ՄԱՅՐՍ, ԵՂԲԱՅՐՍ ԵՎ ԵՍ»
«Բեռլիներ ցայթունգը» ծանուցում է, որ Վիսբադենի FBW-ի «առանձնապես արժեքավոր» գնահատականին է արժանացել թատրոնի բեմադրիչ գերմանաբնակ Նուրան Դավիդ Կալիսի 2007-ին նկարահանած 102 րոպե տեւողությամբ առաջին՝ «Մայրս, եղբայրս եւ ես» վերնագրյալ ֆիլմը: FBW-ն հարկատուների միջոցներով նկարահանված ֆիլմերը գնահատող մի մարմին է, որ գործում է 1951 թվականի օգոստոսի 20-ից՝ մշակույթի նախարարության խորհրդի որոշմամբ, կենտրոնը Հեսսենի երկրամասի մայրաքաղաք Վիսբադենն է, ունի գնահատման երկու կնիք՝ «արժեքավոր» եւ «առանձնապես արժեքավոր»:
Ֆիլմն արծարծում է Գերմանիայում հրատապ թեմաներից մեկը՝ անդրադառնում է ներգաղթյալների հոգեվիճակին: Կալիսը, FBW-ի գնահատմամբ՝ ուշադիր ուսումնասիրել է իրադրությունը եւ տրագիկոմիկ իրադրությունը ներկայացրել ռեալ, քնարական շնչով:
Նուրան Դավիդ Կալիսը Թուրքիայից Գերմանիա ներգաղթած հայ-հրեա ծնողների զավակ է: 1992-ից դռնապան է աշխատել: 1996-2000-ին բեմադրիչի կրթություն է ստացել Մյունխենի Օտտո- Ֆալքենբերգ դպրոցում, եղել է ասիստենտ Մյունխենի կամերային եւ Ցյուրիխի դրամատիկ թատրոններում:
Ստորեւ՝ «Մայրս, եղբայրս եւ ես» ֆիլմի մասին համառոտ՝ այն, ինչ քաղեցինք գերմանական լրատու աղբյուրներից:
23-ամյա Արեգը (Էրհան Էմրե) թեպետ ծնվել է Հայաստանում, բայց իրեն գերմանացի է զգում: Նա կիսատ է թողել իրավաբանական կրթությունը, կինոյի բեմադրիչի մասնագիտությունն է ուսանում Մյունխենում, երազում է Օսկար ստանալ, երջանիկ է գերմանացի ընկերուհու՝ Լիլլիի հետ, սպասում է երկրում երկարատեւ կեցության իրավունք ստանալու փաստաթղթերին: Բայց Արեգը փորձում է ապագա կերտել առանց անցյալի հետ հաշվի նստելու:
Շաքարախտով հիվանդ՝ օրեցօր վատթարացող այրիացած մոր վիճակը, փոքր եղբոր խնամքը Արեգին պիտի Մյունխենից Ռեգեսբուրգ՝ ընտանիք վերադարձնեն՝ կրելու ճակատագրով բաժին ընկածը: Արեգի ծրագրերին թերահավատ են մայրն (Լիդա Զաքարյան) ու եղբայրը՝ 10-ամյա Գառնիկը (Կուրտ Օնուր Իպեկկայա), երկուսն էլ Գերմանիայում իրենց լիարժեք չեն զգում: Արեգի ընտանիքը Հայաստանից Գերմանիա է գաղթել 90-ականներին, ինչպես բեռլինյան լրատուներից մեկում էր գրված՝ քաղաքացիական պատերազմի պատճառով (իրականում ո՞վ է սխալ՝ հոդվածագիրը, թե՞ բեմադրիչը. կարելի է ճշտել ֆիլմը դիտելուց հետո, ինչի առիթ դեռ չի եղել- Ան. Հ.): Թեպետ նպատակը ԱՄՆ մեկնելն էր, բայց ընտանիքը մնում է գերմանական Ռեգենսբուրգում: Գերմանիայում են, բայց ավելի շուտ հայկական իրենց փոքրիկ անկլավում են ապրում. մայրը հայերեն է խոսում, հայկական յուղոտ ճաշեր եփում եւ, կարելի է ասել, ապրում ճամպրուկային տրամադրությամբ:
Ո՞վ է Արեգը. սեփական ինքնության փնտրտուքը փորձում է այսպես ձեւակերպել. «Ապրում եմ Գերմանիայում, խոսում եմ գերմաներեն, սա այն լեզուն է, որով լռում եմ, երազում եմ, սիրում ու ատում եմ: Ես ապրում եմ լեզվական մի տարածքում, որ իմը չէ»:
«Մայրս, եղբայրս եւ ես» ֆիլմը գաղթական դարձած մի ընտանիքի դիմանկար է՝ շրջանակված երեկվա ու այսօրվա, այնտեղի ու այստեղի, եղածի ու դառնալու միջեւ:
Ֆիլմը սեփական արմատներին ամուր կառչած լինելու, դրանք գտնելու շատ կարեւոր իրողությունն է, որ հաճախ է անուշադրության մատնվում ներգաղթի մասին քաղաքական բանավեճերում:
- ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ԹՈՒՐՔԻԱՆ ՉՊԵՏՔ Է ՄՏՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Թարգմ. Հ. Ծ.լրատվությունից քաղված փաստերի հիման վրա «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ սողոսկելու Թուրքիայի գործադրած ջանքերին: Թուրքիայի ...«ԻՆՉՈ՞Ւ ԿՈՍՈՎՈՆ ԿԱՆԿԱԽԱՆԱ, ԻՍԿ ԱԲԽԱԶԻԱՆ` ՈՉ»
Հ. Չ. 3Այդ մասին իսպանական «El Pais» թերթի հարցերին պատասխանելիս հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը: Նա, ինչպես մայիսի 7-ի համարում վկայում է թուրքական «Զամանը», իսպանական թերթին ասել է. «Եթե Կոսովոն ...ԲՈՒՑԵՖԱԼԻ ՀԵՏ «ՇՓՄԱՆ» ՓՈՐՁՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ` ՀԱՃԱԽԱԿԻ ՀՅՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Մայիսի 9-ին Շուշիի ազատագրումը տոնող ամեն հայի համար հպարտության զգացումն է գերիշխողը, որ չի տեղավորվում թոքերում, պայքար տեսած ու հաղթանակած կրծքի նման ուռչում է ու ընդունակ է ամենայն հանգստությամբ նայելու, ...ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՇուշիի ազատագրումը 1992 թվականի մայիսի 8-ին բեկում մտցրեց ղարաբաղյան ճակատում, վստահություն հաղորդեց հայ ազատամարտիկին, ամրապնդեց հավատը սեփական ռազմական հաղթանակների հանդեպ, ԼՂՀ ազատագրումը դարձրեց անշրջելի, ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 9Քեմալ Աթաթուրքի զինակիցներից Քյազիմ Կարաբեքիր փաշան հայ ժողովրդի դահիճներից է: Ինչպես մայիսի 5-ին ամենօրյա տեղեկագրում նշել է Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ...ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ, ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանը կրկին հանդիպեց լրագրողների հետ ու տվեց մի շարք պարզաբանումներ ՀՀ ընտրողների պետռեգիստրի երկքաղաքացիության ...ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայիսի 2-7-ը Մադրիդում տեղի ունեցած Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը: Ինչպես տեղեկացանք փոխնախարարից, բանկի ղեկավարների ...ԱՐՑԱԽՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԳԱԶԸ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱյսօր Ստեփանակերտում ոչ մի բազմաբնակարան շենք, նաեւ նորակառույց, չի համապատասխանում անվտանգության նորմերին: Այս մասին հայտարարել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մաքսիմ Միրզոյանը Հանրային ...ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԵՄ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն, հանձնաժողովը վարույթ է սկսել ինտերնետ ծառայություններ մատակարարող «Արմինկո» եւ «Վեբ» ընկերությունների դիմումի հիման վրա: ...ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԻՐԵՈՒՄ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸԿահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների նորաբաց կենտրոնի եւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 29-ին նշյալ համալսարանում անցկացվեց «Արաբական հայրենիք-Հայաստան: Հայ-արաբական ...«ՄԱՅՐՍ, ԵՂԲԱՅՐՍ ԵՎ ԵՍ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Բեռլիներ ցայթունգը» ծանուցում է, որ Վիսբադենի FBW-ի «առանձնապես արժեքավոր» գնահատականին է արժանացել թատրոնի բեմադրիչ գերմանաբնակ Նուրան Դավիդ Կալիսի 2007-ին նկարահանած 102 րոպե տեւողությամբ առաջին՝ «Մայրս, ...ՌԱԴԻՈՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ռադիոյի օրվա առթիվ «Ուրբաթ» ակումբում էին հյուրընկալվել Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանը եւ «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: Լրանում է նաեւ ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՇԻՐՄԻՆ
Ն. Պ. 1Մահվանից միայն 80 տարի անց՝ երեկ հոգեհանգստի արարողություն կատարվեց հայկական երաժշտությունը սիմֆոնիկ հնչողության հասցրած եւ հարուստ ժառանգություն թողած կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրմին: Այն մատուցեց ...ՍՈՆԱ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԷԼ՝ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴաշնակահար Սոնա Արշակյանն ինքնատիպ հայտնություն է հայ երաժշտական կատարողական արվեստում: Նվագելու ընթացքում կանացի հմայքը միաձուլվում է երաժշտության հնչյուններին՝ հանդիսատեսի ընկալմանը հասցնելով զգացմունքային, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
Ապրիլի 17-25-ը Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Հունգարիայի ազգային փոքրամասնությունների օմբուդսմեն Էռնյո Կալլայի հովանավորությամբ Հունգարիայի «Տրանսիլվանիայի հայկական արմատներ» մշակութային միությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Այս տարի մայիսի 1-ը Բուենոս Այրեսի Գրքի միջազգային ցուցահանդեսում համարվել է «Հայաստանի օր»: 2 հազար հանդիսականների համար Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ելույթին հաջորդել է համերգային ...ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄայիսի 10-ին գերմանական Հալլե- Զաալեի Բրանդբերգե մարզասրահում թեթեւքաշայինների աշխարհի WBA, WIBF վարկածներով չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը ռինգ դուրս կգա ամերիկուհի Մերի Օրթեգայի դեմ: Մրցելույթին կարելի ...ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
1Շնորհավորում եմ հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը մայիսի 8-ի` Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ: Երկրապահի տոնը համայն հայ ժողովրդի տոնն է, իր երկիրը սիրող ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՏՊԱԳՐԵԼ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄիասնական քննության թեստերն սկսել են տպագրվել Անգլիայում, որոնք Հայաստան կբերվեն արդեն այս ամսվա կեսերին: Տպագրության փուլում են նաեւ ավարտական քննությունների թեստերը, որոնք տպվում են Հայաստանում, բայց ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ասոշիեյթեդ պրես»-ի փոխանցմամբ` Վեհափառ հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս ...ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացվել է ընդամենը 4 տուր, սակայն արդեն գրանցվել է առաջին պաշտոնանկությունը: «Ուլիսի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է փորձառու Սուրեն Բարսեղյանը: ...ՅՈՒՐԻ ԲԱՐԱՇՅԱՆԸ ԿՎԻՃԱՐԿԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայազգի բռնցքամարտիկ Յուրի Բարաշյանը հուլիսի 3-ին Բուենոս Այրեսում կիսածանր քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար կմենամարտի արգենտինացի Հյուգո Գարայի հետ: Տեղեկացնենք, ...ՄԵԿՆԱՐԿՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ թենիսի «Master Class» ակումբում իրենց մրցավեճը սկսեցին Դեւիսի գավաթի եվրոաֆրիկյան 4-րդ խմբի մասնակից 8 հավաքականները: Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում անհաջողության մատնվեց: Առաջինը կորտ դուրս ...«ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի 350 ուժեղագույն թիմերի դասակարգման հերթական ցուցակը: Այն հաշվի է առնում 2007-ի մայիսի 1-ից 2008-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ...«ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ԴԻՄՈՒՄԸ ԿԼՍՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գ. Գ.Դատական բոլոր ատյաններն անցնելուց եւ մերժում ստանալուց հետո «Ռադիո Հայը» դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ
Վճռաբեկ դատարանից հաղորդում են, որ քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով, Արմեն Մովսիսյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու ...
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԵՐԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

