
ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԻՐԵՈՒՄ
Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների նորաբաց կենտրոնի եւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 29-ին նշյալ համալսարանում անցկացվեց «Արաբական հայրենիք-Հայաստան: Հայ-արաբական հարաբերություններ» գիտաժողովը՝ ավելի քան 20 արաբ եւ հայաստանցի մասնագետների մասնակցությամբ: Մեկօրյա եւ չափազանց ընդգրկուն գիտաժողովի մասին զրուցեցինք ԳԱ ակադեմիայի թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանի հետ: - Պրն Հովհաննիսյան, Ձեր գնահատմամբ, ի՞նչ ազդեցություն կունենա այս, հիրավի, իրադարձային գիտաժողովը հայ-արաբական հարաբերությունների վրա:
- Նախ ասեմ, որ հայ-եգիպտական հարաբերությունների համար հատկապես վերջին 3 տարիները կարելի է որոշ իմաստով համարել շրջադարձային, նկատի ունեմ ինչպես քաղաքական, այնպես էլ գիտամշակութային կողմերը: Շրջադարձային այն առումով, որ հայ-եգիպտական հարաբերությունները դեռ երբեք այդքան խոր ասպեկտով չէին ընդգրկվել քաղաքականության մեջ, ինչպես դա տեղի ունեցավ 2006-ից հետո: Հայաստանի վարչապետի, հետո նաեւ նախագահի Եգիպտոս կատարած այցերն ընդունվեցին բարձր մակարդակով, կանխորոշվեցին միջպետական հարաբերությունների հիմնական ուղղությունները, հատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքի վրա, որ հայ-եգիպտական հարաբերություններն ունեն պատմական խոր արմատներ եւ դրանց ուսումնասիրությունը կարող է լրացուցիչ ազդակ դառնալ մեր հինավուրց ժողովուրդների հարաբերություններն ավելի զարգացնելու համար: Առաջին գիտաժողովն անցկացնելու որոշումը կայացվեց 2006-ին՝ Ալեքսանդրիայի հայտնի գրադարանի նոր շենքի բացման ժամանակ: Գիտաժողովը նվիրվեց հայոց գրերի գյուտի 1600-ամյակին, քննարկվեցին բազում հարցեր, այդ թվում՝ հայերի մշակութային կյանքում ալեքսանդրյան դպրոցի ազդեցությունը, որի մասին ամփոփ ու գրավիչ ելույթ ունեցավ ակադեմիկոս Սեն Արեւշատյանը: Հայոց գրերի գյուտի պատմական նշանակությունը փայլուն ներկայացրեց ԳԱ ակադեմիայի հայագիտության եւ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, իսկ ես անդրադարձա հայ պատմաբանների արաբագիտական ուսումնասիրություններին: Հաջորդ տարի այդ ելույթների ժողովածուն հրատարակվեց Կահիրեում ու տարածվեց արաբական աշխարհում: Կարեւոր մյուս իրադարձությունն այն էր, որ Կահիրեի հռչակավոր համալսարանում բացվեց հայագիտական ուսումնասիրությունների կենտրոն: Հայաստանի կառավարությունը, հատկապես Կահիրեում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը մեծ ջանքեր գործադրեցին, ընդառաջելով կենտրոնի բացման համար եգիպտական կողմի պատրաստակամությանը: Եվ ահա Կահիրեի համալսարանում 2007-ի դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որի ժամանակ հանդես եկա հայ-եգիպտական հարաբերությունների պատմական կապերի մասին զեկուցումով: 250 հազար ուսանող ունեցող այդ համալսարանը ոչ միայն Եգիպտոսի, այլեւ համայն արաբական աշխարհի ամենակարեւոր համալսարանն է, ուր հայագիտությունը պետք է ներկայացվի իր բոլոր ճյուղերով: Հետաքրքրականն այն է, որ կենտրոնի բացումից չորս ու կես ամիս անց գումարվեց հայ-արաբական պատմությանը նվիրված միջազգային առաջին գիտաժողովը՝ Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի հայտնի պատմաբանների, իրավաբանների, լեզվաբանների, գրականագետների, մի խոսքով, հումանիտար գիտությունների մասնագետների մասնակցությամբ: Նախաձեռնող երկու կողմերն էլ նախապատրաստական մեծ աշխատանք էին կատարել: - Նկատի ունեք ընդհանուր կազմակերպական մակարդակը, թե՞ գիտնականների մասնակցությունը:
- Գիտաժողովն անցկացվեց Եգիպտոսի գիտության եւ կրթության նախարարի հովանու ներքո, ներկա էր նախարարի առաջին տեղակալը, ինչը մեծ պատիվ էր մեզ համար: Գիտաժողովի մասին տեղեկացված էր ամբողջ արաբական աշխարհը, բացմանը հրավիրված էին հեղինակավոր լրատվամիջոցներ, բավական է նշել «Եջիպշըն գազետ», «Ռոզ ալ-Յուսեֆ» լրագրերի անունները: Լուսաբանելու էին եկել նաեւ Թուրքիայի «Զաման» թերթի ներկայացուցիչը, արաբական հեռուստաընկերությունները եւ այլն: Չափազանց կարեւոր էր արաբական պետությունների լիգայի բաժնի վարիչի ներկայությունը, ինչը հազվադեպ երեւույթ է, ներկա էր նաեւ Ռուսաստանի դեսպանը: Այդ ամենը խոսում է այն մասին, որ եգիպտական կողմը չափազանց մեծ նշանակություն էր տվել գիտաժողովին: Կազմակերպական հարցերի մասին խոսելիս պետք է անպայման նշել, որ բոլոր մասնակիցներին բաժանվեց կենտրոնի բացման ժամանակ իմ կարդացած դասախոսությունը՝ արաբերեն գրքույկ դարձած: - Ի՞նչ շեշտադրումներով էին աչքի ընկնում պաշտոնական ելույթները, ո՞ր հարցերն էին առաջ մղվում՝ քաղաքական, թե՞ գիտական:
- Կրթության եւ գիտության նախարարի տեղակալի ելույթը ներծծված էր հայ ժողովրդի հանդեպ հարգանքով եւ սիրով: Եգիպտահայերին իրենք համարում են Եգիպտոսի ազնիվ զավակներ: Չկա մեկը, որը հայի անունը լսի եւ ակնածանք չարտահայտի: Նա նշեց, որ իրենք շատ բան ունեն սովորելու հայերից, ընդօրինակելի համարեց հատկապես հայերի նվիրվածությունը մայր հայրենիքին: Ըստ իս, սա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ միշտ չէ, որ հյուրընկալ երկիրն այդ հասկացողությամբ է վերաբերվում մեր ազգային հարցերին: Նախարարի տեղակալից հետո ելույթ ունեցավ Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանը՝ կոնֆերանսը համարելով կարեւոր իրադարձություն, առաջին քայլ՝ շարունակական ընթացքով: Նա խոստացավ, որ գիտաժողովում հնչած բոլոր ելույթները նույնպես կհրատարակվեն ու կտարածվեն գիտական կենտրոններում: Կարեւոր էր նաեւ հայագիտական կենտրոնի տնօրեն տկն Զեյնաբի ելույթը՝ հագեցած հայ-եգիպտական հարաբերությունների բոլոր ելեւէջներով, հանգրվաններով, նաեւ շեշտելով, որ Տիգրան Մեծի ժամանակ հայոց պետության կազմում են եղել Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը, Հորդանանը, որ հայկական պետության սահմանները հասել են մինչեւ Եգիպտոս, որ արաբական տիրապետության ժամանակ հայերի համար ստեղծվել էին բարենպաստ պայմաններ, իսկ հայկական թագավորության վերականգնման ժամանակ արաբական խալիֆը Աշոտ Բագրատունի թագավորին շնորհավորել է թագ ուղարկելով: Նրա այս խոսքերը նպաստեցին հայասեր մթնոլորտի ստեղծմանը: - Իսկ գիտական զեկուցումներից որո՞նք էին առավել ուշագրավ եւ յուրօրինակ:
- Դրանց մի մասը վերաբերում էր պատմական անցյալին, մոտ 3-4 զեկուցում նվիրված էր հայ-արաբական հարաբերություններին՝ Տիգրան Մեծի օրոք: Հատուկ ուշադրության արժանացան խալիֆության շրջանում հայ-եգիպտական հարաբերություններն արտացոլող զեկուցումները, մասնավորապես Ֆաթիմյան խալիֆության ժամանակ Ալ Ջամալիի դերակատարման վերաբերյալ: Ալ Ջամալիները հայեր էին, որոնք 1080-ին կառավարող դիրքեր գրավեցին. Ֆաթիմյան խալիֆը ուղղակի ձեւականորեն գոյություն ուներ, ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր Ջամալի, նրա որդու, հետո նաեւ թոռների ձեռքում: Մոտ 100 տարի նրանք իշխեցին Եգիպտոսում: Արաբ պատմաբաններն ընդգծում են, որ շնորհիվ հայերի խելացի, քաջարի գործունեության խալիֆության կործանումը հետաձգվեց մոտ 100 տարով:
Զեկուցումների մյուս մասը նվիրված էր հայ-եգիպտական հարաբերությունների Մուհամմադ Ալիի շրջանին, սկիզբ առած 19-րդ դարից, երբ Մուհամմադ Ալին պարտության մատնելով մամլուկներին Եգիպտոսում իշխանությունը վերցրեց իր ձեռքը: Նշվեց, որ Ալին այնքան հեռատես մարդ է եղել, որ անմիջապես նկատել է հայերի խելքն ու շնորհքը, նվիրվածությունը եւ առանձնահատուկ տեղ է տվել նրանց: Ուշագրավ էր, որ այդ զեկուցումից հետո շարունակ խոսվում էր հայերի նշանակության մասին, շեշտվում էին այն փաստերը, որ հայեր են եղել Եգիպտոսի առաջին արտգործնախարարը, առաջին կրթության նախարարը, որ հայերը կարեւոր դերակատարում են ունեցել Եգիպտոսի պետականության ամրապնդման համար: Դրա գագաթնակետը համարվեց այն, որ հայ է եղել նաեւ Եգիպտոսի առաջին վարչապետը՝ Պողոս Նուբարի հայրը Նուբար Նուբարյանը: - Իսկ Հայոց ցեղասպանության հարցը շրջանցվե՞ց, թե կրքերի բորբոքման առիթ դարձավ:
- Օսմանյան կայսրության շրջանում հայ-արաբական հարաբերությունների մասին խոսելիս լիբանանցի Հանի ալ Հաջը անդրադարձավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, շոշափելով նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Հասկանալի է, որ որոշ գիտնականների դա դուր չեկավ, հատկապես թուրքամետ մտածողություն ունեցողներին: Նրանցից մեկը, որ պատմագիտության դոկտոր էր, իր ելույթում նշեց, թե այդ հարցը կասկածելի է եւ քննարկման կարիք ունեցող: Մեկ ուրիշն այնքան հեռու գնաց, որ շրջանառության մեջ դրեց թուրքական այն տեսակետը, համաձայն որի այն ժամանակ Հայաստանի սահմանները հստակ չէին ասելու համար, թե ցեղասպանությունը որտեղ է տեղի ունեցել: Մեզ համար անսպասելի էր, որ արաբ մասնագետներն անմիջապես հակադարձեցին նրանց, ասելով, որ այդ հարցերը պետք է քննարկել հենց համալսարանում: Դա շատ գիտական մոտեցում էր, ուղղված նաեւ հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն դոկտոր Զեյնաբին, որն ընդհանրապես Հայոց ցեղասպանության հարցի քննարկման կողմնակից չէ: Չափազանց կարեւոր եմ համարում հայտնի պատմաբան Նիզար Խալիլիի ելույթը: Մեր մտավորականների շրջանում քաջ հայտնի այս պատմաբանը հրաշալի է տիրապետում հայերենին, կատարել է հրաշալի թարգմանություններ, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»: Այս անգամ նա ներկայացրեց Նարեկացու եւ արաբ բանաստեղծ Աբու Լալա Մահարու ստեղծագործությունների համեմատական ուսումնասիրությունը, բացահայտելով նույն ժամանակաշրջանում ապրած 2 խոշոր ստեղծագործողների ընդհանրությունները՝ լայն աշխարհայացքը, խորաթափանց միտքը, զգայուն հոգին, արդարության անհագուրդ ձգտումը... Այս ուսումնասիրությունը համարում եմ գիտաժողովի բերած ամենակարեւոր նորություններից մեկը: - Ովքե՞ր էին մասնակցում մեր կողմից եւ ի՞նչ զեկուցումներ կարդացվեցին:
- ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետից մասնակցում էր երիտասարդ արաբագետ Հայկ Քոչարյանը՝ աղբյուրագիտության վերաբերյալ ելույթով, Մատենադարանից՝ ասպիրանտ Վեներա Մակարյանը, «Արմինիա-Հայաստան». վարչատարածքային բաժանում» զեկուցմամբ եւ ես՝ «Հայաստանը որպես արաբագիտության կենտրոն» ելույթով: Կարծում եմ, ինձ հաջողվեց ապացուցել, որ մեր երկիրն արաբագիտության լուրջ կենտրոն է, որտեղ ուսումնասիրվում են արաբների պատմությունն ու մշակույթը: Իմ տպավորությամբ, նրանք ընդունեցին այն տեսակետը, որ պատմությունը հայերին եւ արաբներին չի բաժանում, այլ միավորում է, քանի որ մեր միջեւ չկան տարածքային, քաղաքական, էթնիկական խնդիրներ: Դրա մասին էր վկայում նաեւ գիտաժողովի թեման՝ «Արաբական հայրենիք - Հայաստան: Հայ-արաբական պատմական կապեր», մի կողմում արաբական պետություններն էին, ինչպես արաբներն են ասում, արաբական վաթանը, մյուս կողմում՝ մեր փոքր երկիրը: Մեզ համար սա իրոք շատ բարձր պատիվ էր: - Ի՞նչ արձագանք գտավ գիտաժողովը եգիպտական մամուլում, ի՞նչ նրբերանգներով լուսաբանվեց:
- Արդեն ասացի, որ լուսաբանելու էին եկել հեղինակավոր լրատվամիջոցները, որոնցից մեկը՝ «Եջիպշըն գազետ»-ը աշխարհի հնագույն լրագրերից է: 1880-ից անընդմեջ լույս տեսնող այս թերթը չափազանց ընթերցվող է եւ ունի միջազգային մեծ հեղինակություն: Գիտաժողովը լուսաբանող հոդվածում՝ «Գիտաժողովը ընդգծեց Հայաստանի հետ ուժեղ կապերը» վերնագրով ներկայացված էին կրթության եւ գիտության նախարարի տեղակալի եւ կենտրոնի տնօրեն տկն Զեյնաբի ելույթների հիմնական դրույթները: Մայիսի 2-ի իր համարում գիտաժողովին մի ամբողջ էջ էր նվիրել նաեւ «Ռոզ ալ-Յուսեֆ» թերթը, նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը խիստ կարեւոր է հայ-արաբական հարաբերությունները ճիշտ հասկանալու համար: Մեջբերվել էին իմ աշխատության այն հատվածները, որոնցում արտահայտված էր Հայոց ցեղասպանության հանդեպ արաբների դիրքորոշումը: Չմոռանամ ասել, որ գիտաժողովից դժգոհություն էր արտահայտել հատկապես Թուրքիան, հասկանալի է, ցեղասպանություն բառը գործածելու համար: - Ի՞նչ եք կարծում, գիտաժողովը շարունակություն կունենա՞, կլինի՞ արդյոք պատասխան այց Հայաստան:
- Այո, այնտեղ խոսվեց մյուս տարի անպայման հաջորդ գիտաժողովը հրավիրելու մասին: Հնարավոր է, որ այն նվիրվի մշակութային հարցերին: Գիտաժողովի շարունակականությունը կախված է նաեւ մեզանից, մենք չպետք է ձեռքերս ծալած նստենք: Նախ կենտրոնին պետք է տրամադրել հայագիտության վերաբերյալ օտար լեզուներով գրականություն, որից հետո ծրագրել պատասխան այցը:
- Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
ԹՈՒՐՔԻԱՆ ՉՊԵՏՔ Է ՄՏՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Թարգմ. Հ. Ծ.լրատվությունից քաղված փաստերի հիման վրա «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ սողոսկելու Թուրքիայի գործադրած ջանքերին: Թուրքիայի ...«ԻՆՉՈ՞Ւ ԿՈՍՈՎՈՆ ԿԱՆԿԱԽԱՆԱ, ԻՍԿ ԱԲԽԱԶԻԱՆ` ՈՉ»
Հ. Չ. 3Այդ մասին իսպանական «El Pais» թերթի հարցերին պատասխանելիս հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը: Նա, ինչպես մայիսի 7-ի համարում վկայում է թուրքական «Զամանը», իսպանական թերթին ասել է. «Եթե Կոսովոն ...ԲՈՒՑԵՖԱԼԻ ՀԵՏ «ՇՓՄԱՆ» ՓՈՐՁՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ` ՀԱՃԱԽԱԿԻ ՀՅՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Մայիսի 9-ին Շուշիի ազատագրումը տոնող ամեն հայի համար հպարտության զգացումն է գերիշխողը, որ չի տեղավորվում թոքերում, պայքար տեսած ու հաղթանակած կրծքի նման ուռչում է ու ընդունակ է ամենայն հանգստությամբ նայելու, ...ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՇուշիի ազատագրումը 1992 թվականի մայիսի 8-ին բեկում մտցրեց ղարաբաղյան ճակատում, վստահություն հաղորդեց հայ ազատամարտիկին, ամրապնդեց հավատը սեփական ռազմական հաղթանակների հանդեպ, ԼՂՀ ազատագրումը դարձրեց անշրջելի, ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 9Քեմալ Աթաթուրքի զինակիցներից Քյազիմ Կարաբեքիր փաշան հայ ժողովրդի դահիճներից է: Ինչպես մայիսի 5-ին ամենօրյա տեղեկագրում նշել է Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ...ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ, ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանը կրկին հանդիպեց լրագրողների հետ ու տվեց մի շարք պարզաբանումներ ՀՀ ընտրողների պետռեգիստրի երկքաղաքացիության ...ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայիսի 2-7-ը Մադրիդում տեղի ունեցած Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը: Ինչպես տեղեկացանք փոխնախարարից, բանկի ղեկավարների ...ԱՐՑԱԽՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԳԱԶԸ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱյսօր Ստեփանակերտում ոչ մի բազմաբնակարան շենք, նաեւ նորակառույց, չի համապատասխանում անվտանգության նորմերին: Այս մասին հայտարարել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մաքսիմ Միրզոյանը Հանրային ...ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԵՄ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն, հանձնաժողովը վարույթ է սկսել ինտերնետ ծառայություններ մատակարարող «Արմինկո» եւ «Վեբ» ընկերությունների դիմումի հիման վրա: ...ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԻՐԵՈՒՄ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸԿահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների նորաբաց կենտրոնի եւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 29-ին նշյալ համալսարանում անցկացվեց «Արաբական հայրենիք-Հայաստան: Հայ-արաբական ...«ՄԱՅՐՍ, ԵՂԲԱՅՐՍ ԵՎ ԵՍ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Բեռլիներ ցայթունգը» ծանուցում է, որ Վիսբադենի FBW-ի «առանձնապես արժեքավոր» գնահատականին է արժանացել թատրոնի բեմադրիչ գերմանաբնակ Նուրան Դավիդ Կալիսի 2007-ին նկարահանած 102 րոպե տեւողությամբ առաջին՝ «Մայրս, ...ՌԱԴԻՈՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ռադիոյի օրվա առթիվ «Ուրբաթ» ակումբում էին հյուրընկալվել Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանը եւ «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: Լրանում է նաեւ ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՇԻՐՄԻՆ
Ն. Պ. 1Մահվանից միայն 80 տարի անց՝ երեկ հոգեհանգստի արարողություն կատարվեց հայկական երաժշտությունը սիմֆոնիկ հնչողության հասցրած եւ հարուստ ժառանգություն թողած կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրմին: Այն մատուցեց ...ՍՈՆԱ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԷԼ՝ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴաշնակահար Սոնա Արշակյանն ինքնատիպ հայտնություն է հայ երաժշտական կատարողական արվեստում: Նվագելու ընթացքում կանացի հմայքը միաձուլվում է երաժշտության հնչյուններին՝ հանդիսատեսի ընկալմանը հասցնելով զգացմունքային, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
Ապրիլի 17-25-ը Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Հունգարիայի ազգային փոքրամասնությունների օմբուդսմեն Էռնյո Կալլայի հովանավորությամբ Հունգարիայի «Տրանսիլվանիայի հայկական արմատներ» մշակութային միությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Այս տարի մայիսի 1-ը Բուենոս Այրեսի Գրքի միջազգային ցուցահանդեսում համարվել է «Հայաստանի օր»: 2 հազար հանդիսականների համար Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ելույթին հաջորդել է համերգային ...ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄայիսի 10-ին գերմանական Հալլե- Զաալեի Բրանդբերգե մարզասրահում թեթեւքաշայինների աշխարհի WBA, WIBF վարկածներով չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը ռինգ դուրս կգա ամերիկուհի Մերի Օրթեգայի դեմ: Մրցելույթին կարելի ...ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
1Շնորհավորում եմ հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը մայիսի 8-ի` Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ: Երկրապահի տոնը համայն հայ ժողովրդի տոնն է, իր երկիրը սիրող ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՏՊԱԳՐԵԼ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄիասնական քննության թեստերն սկսել են տպագրվել Անգլիայում, որոնք Հայաստան կբերվեն արդեն այս ամսվա կեսերին: Տպագրության փուլում են նաեւ ավարտական քննությունների թեստերը, որոնք տպվում են Հայաստանում, բայց ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ասոշիեյթեդ պրես»-ի փոխանցմամբ` Վեհափառ հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս ...ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացվել է ընդամենը 4 տուր, սակայն արդեն գրանցվել է առաջին պաշտոնանկությունը: «Ուլիսի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է փորձառու Սուրեն Բարսեղյանը: ...ՅՈՒՐԻ ԲԱՐԱՇՅԱՆԸ ԿՎԻՃԱՐԿԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայազգի բռնցքամարտիկ Յուրի Բարաշյանը հուլիսի 3-ին Բուենոս Այրեսում կիսածանր քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար կմենամարտի արգենտինացի Հյուգո Գարայի հետ: Տեղեկացնենք, ...ՄԵԿՆԱՐԿՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ թենիսի «Master Class» ակումբում իրենց մրցավեճը սկսեցին Դեւիսի գավաթի եվրոաֆրիկյան 4-րդ խմբի մասնակից 8 հավաքականները: Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում անհաջողության մատնվեց: Առաջինը կորտ դուրս ...«ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի 350 ուժեղագույն թիմերի դասակարգման հերթական ցուցակը: Այն հաշվի է առնում 2007-ի մայիսի 1-ից 2008-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ...«ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ԴԻՄՈՒՄԸ ԿԼՍՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գ. Գ.Դատական բոլոր ատյաններն անցնելուց եւ մերժում ստանալուց հետո «Ռադիո Հայը» դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ
Վճռաբեկ դատարանից հաղորդում են, որ քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով, Արմեն Մովսիսյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու ...
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԵՐԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

