
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Շուշիի ազատագրումը 1992 թվականի մայիսի 8-ին բեկում մտցրեց ղարաբաղյան ճակատում, վստահություն հաղորդեց հայ ազատամարտիկին, ամրապնդեց հավատը սեփական ռազմական հաղթանակների հանդեպ, ԼՂՀ ազատագրումը դարձրեց անշրջելի, մինչդեռ Շուշիի ազատագրումից հետո բարոյապես կոտրված ադրբեջանցին այդպես էլ չկարողացավ ուղղել իր մեջքը:
Ով 1991-ի եւ 1992 թվականի առաջին ամիսներին եղել է Ստեփանակերտում, շատ լավ պատկերացնում է, թե ինչ սարսափ էր, երբ Շուշիի կողմից սկսվում էր ռմբակոծությունը, ինչպես էին սարսափից սպիտակած մայրերը երեխաներին արագ իջեցնում ներքնահարկեր, ինչպես էին ծերերը մի կերպ իրենց թոռների հետեւից պատսպարվում նույն գետնահարկերում: Ինքս 1992 թվականի ձմռանը, երկու տասնյակի հասնող ղարաբաղցի կանանց եւ երեխաների հետ, վերարկուով մի քանի գիշեր անցկացրել եմ ներքնահարկերից մեկում. մի քանի գիշերը ոչինչ, բայց մարդիկ ամիսներով քնում էին այդպես` Ստեփանակերտը կրակի տակ էր. «Գրադը խփում ա» բառերից երեխաները պարզապես սարսափահար էին լինում: Թե որքան հիվանդություններ են առաջացել նրանց մեջ այդ ռմբակոծությունների սարսափի պատճառով` ոչ ոք չի հաշվել, իսկ ըստ «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի կայքէջի` 1991 թվականի նոյեմբերից մինչեւ 1992 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է 4740 արկ, որոնցից 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից: Այդ ընթացքում զոհվել է 100-ից ավելի, վիրավորվել է 300-ից ավելի խաղաղ բնակիչ, ավերվել են նրանց բնակավայրերն ու հասարակական նշանակության օբյեկտները: Շուշին ադրբեջանցիները դարձրել էին ռազմական հենակետ, որտեղից հույս ունեին գրավել Ստեփանակերտն ու ողջ Լեռնային Ղարաբաղը:
Մինչեւ Շուշիի ազատագրման բաղձալի օրը Ստեփանակերտում ջուր եւ հաց գտնելը դժվարին խնդիր էր, ամեն դրսից եկողի պայուսակում եթե մի քանի հաց գտնվեր, ամենալավ նվերն էր համարվում: Ստեփանակերտցիները մի տասը օրվա համար հաց էին թխում իրենց վառարանների վրա, եթե, իհարկե, մի գոգնոց ալյուր գտնում էին, իսկական պատերազմական ժամանակի պես դրանից ընտանիքի անդամներին օրական հասնում էր մի կտոր, ավերված տների բնակիչները ջուրը դույլերով կրում էին մեծ մասամբ ինքնահոս աղբյուրներից:
Շուշիի ազատագրումն, իսկապես, հայերիս համար շատ կարեւոր էր` Ստեփանակերտի եւ Ղարաբաղի անվտանգությունը դրանից էր կախված, բացի այդ, դա քննություն էր. մենք հասկացանք, որ ինքներս կարող ենք մեր խնդիրները լուծել, ինքներս կարող ենք դառնալ ռազմական իրավիճակ թելադրողը, պաշտպանել մեզ: Մենք ունեցանք մեր հաղթած հերոսներին, հարուստ մշակութային եւ պատմական դերակատարում ունեցող հայկական հնագույն Շուշին նորից հայկական դարձրինք, ազատեցինք Ղազանչեցոնց եկեղեցին անհավատ ոգորումներից: Ու արժե Շուշիի ազատագրման օրն ամեն տարի հիշել` թե ինչպես եղավ, կրկնել այնքան, մինչեւ այդ պատմությունը չիմացող հայ չմնա, պատմել այնտեղ կռված, նաեւ զոհված հերոսների մասին, ինչը չենք անում, քչերս գիտենք նրանց անունները:
Մինչեւ Շուշիի ազատագրումը՝ 1992-ի հունվարին տեղի էին ունեցել Քարինտակի ինքնապաշտպանությունը, Խոջալուի ազատագրումը, մի շարք այլ հաջող գործողություններ, սակայն դա չէր կասեցնում Շուշին ռազմաբազա դարձրած ադրբեջանցիներին այնտեղից շարունակելու Ստեփանակերտի եւ շրջակա բնակավայրերի հրետակոծումը, այդ պահին Շուշիի ազատագրումը դառնում էր թիվ 1 խնդիր:
Շուշին ազատագրելու գործողությունը սկսվեց մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, ժամը 2:30-ին, Քիրսի դիրքերը եւ Լաչին-Շուշի ճանապարհի վերահսկումից հետո: Գործողությունը ղեկավարում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը): Հարձակման ճակատային գիծը 25 կմ էր: Ադրբեջանական կողմը շատ ավելի էր զինված ու մեր զինվորներից ավելի ստվարաթիվ էր` մերոնց զինուժը ինքնապաշտպանական ուժերի 1200 մարտիկներն էին: Հարձակումը նախատեսված էր նախապես մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով հետաձգվել էր: Հայկական կողմը խնդիր ուներ Շուշիի բարձունքներում շրջանաձեւ դիրքեր գրաված հակառակորդին ջախջախել Լիսագոր, Ջանհասան, Կարագյավ բնակավայրերում եւ Շուշիի մատույցներում, ազատագրել Բերդաձորը, ապա հարձակման անցնել 4 ուղղություններով` Շուշի, հյուսիսային, հարավային (Լաչինի), Քյոսալարի, նաեւ Ստեփանակերտի կողմից: Հաջող ավարտը փաստորեն մայիսի 8-ի երեկոյան արդեն կանխորոշվեց, երբ մերոնք բոլոր ուղղություններով նպաստավոր դիրքեր գրավելով` արդեն Շուշիի մատույցներում էին կռվում: Երեկոյան հատկացված միջանցքով ադրբեջանցիք հեռացան: Մայիսի 9-ի առավոտյան Շուշին ազատագրված էր: Հայերն ունեցան 57 զոհ, ադրբեջանցիք` 250-ից ավելի եւ բազմաթիվ վիրավորներ:
Սա համարվում է փայլուն մարտական գործողություն` նվազագույն կորուստներով, կայծակնային արագությամբ: ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտն ու նրա շրջակա բնակավայրերն ազատվեցին մահաբեր ռմբակոծություններից, դրան հաջորդեց Լաչինի միջանցքի բացումը, որը ԼՂՀ ապաշրջափակման եւ Հայաստանի հետ տրանսպորտային կապ ունենալու սկիզբն էր:
Այսօր արդեն տոնում ենք Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձը: Գուցե տոնին ընդունված չէ, այնուամենայնիվ հարկ կա ասելու, որ անցած 16 տարիներին մենք ցանկալի մակարդակով չենք զարգացրել Շուշին, նրա բնակչության եւ այնտեղ ապրելու ցանկություն ունեցող այլ մարդկանց համար չենք ապահովել տանելի պայմաններ, անգամ չենք մշակել Շուշիի համակողմանի զարգացման ծրագիր, ինչպես որ Քաշաթաղի դեպքում է. այսինքն` կորցրել ենք թանկագին ժամանակը, որը պետք է օգտագործեինք Շուշին Ստեփանակերտին համարժեք քաղաք դարձնելով: Չենք արել` հիմա ենք անելու, պարտավոր ենք, այլապես հետո եկող սերունդը մեզ չի ների:
2007 թվականին մշակված Շուշիի նոր գլխավոր հատակագիծն ուրվագծում է, որ 2020 թվականին Շուշին դառնալու է մշակույթի եւ տուրիզմի հայկական առաջատար կենտրոններից մեկը: Այս տարվա հունվարին տեղի ունեցած Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամուրջը ներդրումային խոստումների եւ հանգանակությունների 5, 7 մլն դոլարի համարժեքը հավաքեց: Շատ չէ, բայց էլի մեկնարկային գումար է: Սակայն Շուշին պետք է վերականգնվի ոչ թե եւ ոչ միայն բարեգործությամբ, այլեւ պետական ծրագրով, Շուշին վերականգնելը ռազմավարական նշանակության գործ պետք է դիտվի զույգ հայկական պետությունների համար:
Շուշիում մի քանի գործ արդեն կատարվել է` բացվել են ժամանակակից կինոթատրոն, արվեստի կենտրոն, տպարան, ամրացվել է հանրահայտ բերդապարիսպը: Սակայն Շուշիի մի քանի հազար բնակիչներն այսօր իրենց կենցաղը կարգավորող լուրջ ծրագրերի իրականացման կարիք ունեն, այլապես Շուշին այդպես էլ կմնա չվերականգնված: 2006 թվականին ստեղծված «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը եւս շատ խնդիրների լուծման խոստումներ ունի:
Բայց այսօր տոն է, վերադառնանք տոնի խորհրդին, որ բոլորիս մեջ հպարտության եւ հայրենիքի զգացումն է արթնացնում:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԹՈՒՐՔԻԱՆ ՉՊԵՏՔ Է ՄՏՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Թարգմ. Հ. Ծ.լրատվությունից քաղված փաստերի հիման վրա «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ սողոսկելու Թուրքիայի գործադրած ջանքերին: Թուրքիայի ...«ԻՆՉՈ՞Ւ ԿՈՍՈՎՈՆ ԿԱՆԿԱԽԱՆԱ, ԻՍԿ ԱԲԽԱԶԻԱՆ` ՈՉ»
Հ. Չ. 3Այդ մասին իսպանական «El Pais» թերթի հարցերին պատասխանելիս հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը: Նա, ինչպես մայիսի 7-ի համարում վկայում է թուրքական «Զամանը», իսպանական թերթին ասել է. «Եթե Կոսովոն ...ԲՈՒՑԵՖԱԼԻ ՀԵՏ «ՇՓՄԱՆ» ՓՈՐՁՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ` ՀԱՃԱԽԱԿԻ ՀՅՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Մայիսի 9-ին Շուշիի ազատագրումը տոնող ամեն հայի համար հպարտության զգացումն է գերիշխողը, որ չի տեղավորվում թոքերում, պայքար տեսած ու հաղթանակած կրծքի նման ուռչում է ու ընդունակ է ամենայն հանգստությամբ նայելու, ...ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՇուշիի ազատագրումը 1992 թվականի մայիսի 8-ին բեկում մտցրեց ղարաբաղյան ճակատում, վստահություն հաղորդեց հայ ազատամարտիկին, ամրապնդեց հավատը սեփական ռազմական հաղթանակների հանդեպ, ԼՂՀ ազատագրումը դարձրեց անշրջելի, ...«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ 9Քեմալ Աթաթուրքի զինակիցներից Քյազիմ Կարաբեքիր փաշան հայ ժողովրդի դահիճներից է: Ինչպես մայիսի 5-ին ամենօրյա տեղեկագրում նշել է Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների հայկական ուսումնասիրությունների ...ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ, ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԵրեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանը կրկին հանդիպեց լրագրողների հետ ու տվեց մի շարք պարզաբանումներ ՀՀ ընտրողների պետռեգիստրի երկքաղաքացիության ...ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայիսի 2-7-ը Մադրիդում տեղի ունեցած Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացրել է էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանը: Ինչպես տեղեկացանք փոխնախարարից, բանկի ղեկավարների ...ԱՐՑԱԽՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԳԱԶԸ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱյսօր Ստեփանակերտում ոչ մի բազմաբնակարան շենք, նաեւ նորակառույց, չի համապատասխանում անվտանգության նորմերին: Այս մասին հայտարարել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մաքսիմ Միրզոյանը Հանրային ...ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԴԵՄ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն, հանձնաժողովը վարույթ է սկսել ինտերնետ ծառայություններ մատակարարող «Արմինկո» եւ «Վեբ» ընկերությունների դիմումի հիման վրա: ...ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԻՐԵՈՒՄ
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸԿահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների նորաբաց կենտրոնի եւ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 29-ին նշյալ համալսարանում անցկացվեց «Արաբական հայրենիք-Հայաստան: Հայ-արաբական ...«ՄԱՅՐՍ, ԵՂԲԱՅՐՍ ԵՎ ԵՍ»
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա«Բեռլիներ ցայթունգը» ծանուցում է, որ Վիսբադենի FBW-ի «առանձնապես արժեքավոր» գնահատականին է արժանացել թատրոնի բեմադրիչ գերմանաբնակ Նուրան Դավիդ Կալիսի 2007-ին նկարահանած 102 րոպե տեւողությամբ առաջին՝ «Մայրս, ...ՌԱԴԻՈՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ռադիոյի օրվա առթիվ «Ուրբաթ» ակումբում էին հյուրընկալվել Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանը եւ «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: Լրանում է նաեւ ...ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՇԻՐՄԻՆ
Ն. Պ. 1Մահվանից միայն 80 տարի անց՝ երեկ հոգեհանգստի արարողություն կատարվեց հայկական երաժշտությունը սիմֆոնիկ հնչողության հասցրած եւ հարուստ ժառանգություն թողած կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի շիրմին: Այն մատուցեց ...ՍՈՆԱ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԷԼ՝ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԻ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԴաշնակահար Սոնա Արշակյանն ինքնատիպ հայտնություն է հայ երաժշտական կատարողական արվեստում: Նվագելու ընթացքում կանացի հմայքը միաձուլվում է երաժշտության հնչյուններին՝ հանդիսատեսի ընկալմանը հասցնելով զգացմունքային, ...ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ
Ապրիլի 17-25-ը Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Հունգարիայի ազգային փոքրամասնությունների օմբուդսմեն Էռնյո Կալլայի հովանավորությամբ Հունգարիայի «Տրանսիլվանիայի հայկական արմատներ» մշակութային միությունը ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Այս տարի մայիսի 1-ը Բուենոս Այրեսի Գրքի միջազգային ցուցահանդեսում համարվել է «Հայաստանի օր»: 2 հազար հանդիսականների համար Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ելույթին հաջորդել է համերգային ...ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆԸ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՄայիսի 10-ին գերմանական Հալլե- Զաալեի Բրանդբերգե մարզասրահում թեթեւքաշայինների աշխարհի WBA, WIBF վարկածներով չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը ռինգ դուրս կգա ամերիկուհի Մերի Օրթեգայի դեմ: Մրցելույթին կարելի ...ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
1Շնորհավորում եմ հայ ժողովրդին, արցախահայությանը, աշխարհասփյուռ հայությանը մայիսի 8-ի` Երկրապահի օրվա եւ Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ: Երկրապահի տոնը համայն հայ ժողովրդի տոնն է, իր երկիրը սիրող ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՍՏԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՏՊԱԳՐԵԼ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆՄիասնական քննության թեստերն սկսել են տպագրվել Անգլիայում, որոնք Հայաստան կբերվեն արդեն այս ամսվա կեսերին: Տպագրության փուլում են նաեւ ավարտական քննությունների թեստերը, որոնք տպվում են Հայաստանում, բայց ...ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Վատիկանում աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ասոշիեյթեդ պրես»-ի փոխանցմամբ` Վեհափառ հայրապետը, ելույթ ունենալով Հռոմի պապ Բենեդիկտոս ...ՍՈՒՐԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացվել է ընդամենը 4 տուր, սակայն արդեն գրանցվել է առաջին պաշտոնանկությունը: «Ուլիսի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է փորձառու Սուրեն Բարսեղյանը: ...ՅՈՒՐԻ ԲԱՐԱՇՅԱՆԸ ԿՎԻՃԱՐԿԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայազգի բռնցքամարտիկ Յուրի Բարաշյանը հուլիսի 3-ին Բուենոս Այրեսում կիսածանր քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար կմենամարտի արգենտինացի Հյուգո Գարայի հետ: Տեղեկացնենք, ...ՄԵԿՆԱՐԿՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեկ թենիսի «Master Class» ակումբում իրենց մրցավեճը սկսեցին Դեւիսի գավաթի եվրոաֆրիկյան 4-րդ խմբի մասնակից 8 հավաքականները: Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում անհաջողության մատնվեց: Առաջինը կորտ դուրս ...«ՄԻԿԱՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի 350 ուժեղագույն թիմերի դասակարգման հերթական ցուցակը: Այն հաշվի է առնում 2007-ի մայիսի 1-ից 2008-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ...«ՌԱԴԻՈ ՀԱՅԻ» ԴԻՄՈՒՄԸ ԿԼՍՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գ. Գ.Դատական բոլոր ատյաններն անցնելուց եւ մերժում ստանալուց հետո «Ռադիո Հայը» դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ...ԵՎՍ ՄԵԿ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ
Վճռաբեկ դատարանից հաղորդում են, որ քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով, Արմեն Մովսիսյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու ...
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԵԼ ԵՆ ՀԵՆՑ ՀԱՅԵՐԸ»
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
«ԻՆՉՈ՞Ւ ԿՈՍՈՎՈՆ ԿԱՆԿԱԽԱՆԱ, ԻՍԿ ԱԲԽԱԶԻԱՆ` ՈՉ»
Հ. Չ.
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

