
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԻՆ ԴԻԼԻՋԱՆ» ՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 2-ին Դիլիջանում նշանակալի օր էր. տեղի ունեցավ «Հին Դիլիջան» համալիրի բացման հանդիսությունը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, այլ պաշտոնյաներ, լրագրողներ:
Համալիրը, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի պատվերով վերակառուցել է «Կանակա» ԲԲԸ-ն: Անցած տարի ավարտվել են վերականգնման եւ ամրացման աշխատանքները, իսկ այս տարի, մինչեւ բացման հանդիսությունը, լուծվել է գույքի եւ կահավորման խնդիրը: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում գործում են «Թուֆենկյան» երկու բիզնես ընկերությունները՝ տարբեր բնագավառներում:
«Թուֆենկյան թրանս-կավկազուս» ՍՊԸ-ն՝ Ջեյմս Թուֆենկյանի առաջին ձեռնարկումն է Հայաստանում: Այն հիմնադրվել է 1993-ին, զբաղվում է հայկական ձեռագործ գորգերի արտադրությամբ եւ արտահանմամբ՝ մասնավորապես ԱՄՆ եւ Եվրոպա: «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001-ին: Ընկերության նպատակն է՝ Հայաստանում զարգացնել տուրիզմը՝ կառուցելով հյուրանոցային համալիրներ Հայաստանի տարբեր մարզերում եւ նման ձեւով միջազգային հանրությանը ներկայացնել մեր երկրի հարուստ մշակույթը, պատմությունն ու ավանդույթները:
«Հին Դիլիջան» համալիրի մասին: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կյանքը Դիլիջանում լուրջ փոփոխությունների ենթարկվեց շնորհիվ իր չքնաղ բնության եւ առողջարար օդի: Մեծացավ շփումը Անդրկովկասի մշակութային կենտրոն Թիֆլիսի եւ արդյունաբերական կենտրոն Բաքվի հետ: Այստեղի շատ գործարարներ եւ ապահովված ընտանիքներ գերադասում էին իրենց հանգիստն անցկացնել Դիլիջանի հանգստյան տներում եւ ամառանոցներում: Դրա հետեւանքով երկհարկանի, փայտյա զարդաքանդակներով` բաց պատշգամբներով, կղմինդրածածկ տները դարձան Դիլիջանի ճարտարապետությանը բնորոշ տարրեր, որոնցից շատերը դեռ այսօր կարելի է տեսնել պատմական Շարամբեյան փողոցում, որը ամբողջովին վերականգնել է «Թուֆենկյան» ընկերությունը: «Թուֆենկյան» ընկերության նպատակն է վերականգնել Դիլիջանը որպես տեղացիների ու արտասահմանյան զբոսաշրջիկների համար առաջնային հանգստավայր եւ վերածել պատմական Շարամբեյան փողոցը տուրիստական կենտրոնի: Այդ նպատակով «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը վերականգնել է Շարամբեյան փողոցի «Դիլիջան» պատմամշակութային արգելոցը՝ պահպանելով պատմական ու մշակութային ոգին: «Հին Դիլիջան» համալիրը ներառում է խանութներ, արվեստանոցներ, արհեստանոցներ, թանգարան, իջեւանատուն եւ 80 հոգու համար նախատեսված «Թուֆենկյան ռեստորան», ինչպես նաեւ վարձով տրվող տարածքներ, որտեղ կներկայացվի Հայաստանի լավագույն արտադրանքը:
Բացման հանդիսությանը ներկաներին ողջունեց «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը:
- 2005 թվականին, ՀՀ կառավարության որոշմամբ, «Դիլիջան» պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ իր տարածքով տրամադրվեց «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությանը, որպեսզի իրականացվի մի ծրագիր, որը կնպաստի Հայաստանում տուրիզմի զարգացմանը,- ասաց նա: - 2006 եւ 2007 թվականներին կատարվեցին նախագծային ու շինարարական աշխատանքներ, բոլոր շինությունները վերակառուցվեցին եւ վերականգնվեցին` բերվելով 1930-ական թվականների տեսքին: Կառուցվեցին նաեւ բոլոր հաղորդակցման միջոցները՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Այսօր այս տարածքում գործում են թանգարանը, ռեստորանը, արհեստանոցներ եւ հյուրատունը: Ծրագրին աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի նախկին եւ ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարությանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին: Երախտագիտություն եմ հայտնում նաեւ ճարտարապետներին, դիզայներներին եւ, իհարկե, «Կանակա» ընկերությանը՝ այս ամենը կառուցելու համար: Այժմ էլ կառուցապատումը շարունակվում է այն տեղում, ուր 2009 թվականին շահագործման կհանձնվի 42 տեղանոց հյուրանոցային համալիր:
Ներկաներին ողջունեց եւ իրադարձության առթիվ շնորհավորեց Արմեն Ղուլարյանը` հույս հայտնելով, որ համալիրը եւս մեկ կարեւորագույն կառույց կլինի՝ Դիլիջանում վերականգնելու տուրիզմի քաղաքի երբեմնի համբավը:
Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ համալիրի շահագործմամբ նաեւ լուծվել է բնակչության զբաղվածության խնդիր: 40 աշխատողից 38-ը դիլիջանցիներ են:
Մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ արարողությունը սովորական բացում չէ, քանզի վերականգնվել է Դիլիջանի պատմամշակութային կարեւոր հուշարձաններից մեկը:
- Սա եզակի երեւույթ է, երբ պետության սեփականություն պատմամշակութային հուշարձանը, որն ունի արգելոցի կարգավիճակ, հանձնվում է օգտագործման մասնավոր ընկերության` պահպանելով համապատասխան օրենքի պահանջները,- ասաց նա: - Հաջողության դեպքում հետագայում սա կարող է դառնալ մեր գործելաոճը, որը կփրկի շատ նմանատիպ հուշարձաններ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն առաջին հերթին շնորհավորեց Դիլիջանի բնակիչներին, ապա տեղի իշխանություններին:
- Այստեղ մենք տեսնում ենք ձեռներեցություն, մարդ, որ կարողացել է պատմությունը կապել ապագայի հետ եւ վերակենդանացնել բարձրարժեք այս համալիրը,- ասաց նա: - Սա ոգեւորիչ է նաեւ կառավարության համար: Թուֆենկյանի նախաձեռնությունը դրվատելի է: Եթե մարդը այսպիսի գործ է անում, պետք է համախմբվենք նրա շուրջը, ոգեւորենք, որպեսզի նման ներդրումներն ավելի շատ լինեն: «Կանակա» ԲԲԸ-ի նախագահ Հայկ Հովիվյանը շնորհավորեց Դիլիջանի բնակչությանը` առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով տեղական իշխանություններին՝ անցած 1,5 տարում սերտ համագործակցության համար:
- «Թուֆենկյան» ընկերության հետ մեր համագործակցությունն սկսվել է 2000 թվականից, սա շահագործման հանձնվող հինգերորդ կառույցն է,- ասաց նա: -Չորսն արդեն ավարտված է, հանձնված հանրության դատին, այստեղ դեռեւս ընթացքի մեջ է հյուրանոցի շինարարությունը: Որքան ես գիտեմ՝ սա մեր նորանշանակ կառավարության առաջին մասնակցությունն է նմանատիպ կառույցի բացմանը, եւ ես ցանկանում եմ, որ առաջիկայում նման կառույցների բացումներ շատ լինեն:
Արարողության մասնակիցները շրջեցին համալիրի տարբեր մասնաշենքերում, ծանոթացան արհեստագործի աշխատանքին, որ կավե տարբեր ամաններ ու իրեր էր պատրաստում: Նրանք եղան «Եսայան» թանգարանում, ուր ցուցադրված են 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Դիլիջանի տնտեսությունում եւ կենցաղում օգտագործվող իրեր, գեղեցիկ զարդաքանդակներով սպասքապահարաններ, հանդերձապահարաններ: Կառավարության անդամներն ու հյուրերն այցելեցին երկու հարկից բաղկացած իջեւանատուն, որը նախատեսված է 6 հյուրի համար: Այստեղ պահպանված են Դիլիջանի ճարտարապետությանը բնորոշ տարրերը՝ փայտյա զարդաքանդակներով բաց պատշգամբներ, հնաոճ կահույք, ուրույն լուսամփոփներ եւ «Թուֆենկյան» հավաքածուի ձեռագործ գորգեր:
Կառավարության անդամները եւ մյուս հյուրերը ամենուր նշեցին, որ հնի ու նորի ներդաշնակությունն ապահովված է մանրակրկիտ եւ բարեխիղճ մեծ աշխատանքի շնորհիվ: Ակնհայտ էր բնակավայրին հատուկ տեղական քարի, փայտի եւ հնաոճ կղմինդրի գունային հաջողված ու ինքնատիպ համադրումը, որով ճշգրիտ պահպանված է կառույցի պատմամշակութային արժեքը: Այս ամենն իրականացվել է «Կանակայի» վանաձորցի վարպետների ձեռքերով, ինչն առանձնահատուկ շեշտում էր շինարարական տեղամասի պետ Սերգեյ Թերջանյանը:
Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, կառավարության մյուս անդամներին Հայկ Հովիվյանը եւ Սերգեյ Թերջանյանը ծանոթացրին կառուցվող հյուրանոցային համալիրի նախագծին: Հյուրանոցի ոճը, ներքին հարդարանքը, խոհանոցը համապատասխանում են «Թուֆենկյան» ընկերության գաղափարախոսությանը՝ հին ավանդական ոճի պահպանման միջոցով հասնել ժամանակակից հարմարավետության եւ բարձր որակի:
Հյուրանոցը, բացի 42 սենյակից, կունենա կոնֆերանսների համար նախատեսված դահլիճ, մարզասրահ, լողավազան, սաունա, գեղեցկության սրահ, խաղասրահ երեխաների համար եւ այլն: Կառույցն ուրույն է նաեւ իր կոնստրուկտիվ լուծումներով, հենվելու է ռետինեմետաղական բարձիկների վրա, որի կիրառումը Հայաստանում արդեն լայն տարածում է ստացել: Տեղեկանալով այս մասին՝ Արմեն Գեւորգյանն ասաց, որ սա Վանաձորի թիվ 4 դպրոցի վերականգնման ժամանակ «Կանակայի» կիրառած հաջողված փորձի լավագույն շարունակությունն է:
- ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Երեկ Ստրասբուրգում` Եվրոխորհրդի ֆրանսիական ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Թե ինչպես է անցել ...ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐԵՐԻՑ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը խոսեց Շուշիի ազատագրումից: Ըստ Կոմանդոսի` սկզբնական շրջանում հայ մարտիկները պատրաստ չէին եւ չէին էլ պատկերացնում, ...ՄԻՆՉԵՎ ՈՒՐԻՇԻՆ ԱՆՈՒՆ ԴՆԵԼԸ, ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՊԻՏԻ ՆԱՅԵԼ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱյսօր Վրաստանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում հանդես կգա իր հակամարտությունների գոտու տեղահանվածների եւ փախստականների կարգավիճակի առնչությամբ բանաձեւի նախագծով, որին դեմ է քվեարկելու Ռուսաստանը, իսկ ...ՎՐԱՍՏԱՆԸ` ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԴՈՒՐՍ
Ա. Հ.Մայիսի 5-ի ուշ երեկոյան տարածված տեղեկությունը, թե Վրաստանը ցանկություն է հայտնել դուրս գալ 1995-ի ապրիլի 19-ին Ռուսաստանի հետ կնքած հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրից, ...ԶԱՐԱՔՈԼՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
Թարգմ. Հ. Ծ.Ստամբուլից BBC News-ի թղթակից Սառա Ռեյնսֆորդը գրում է, որ գրողների համար շատ դժվար ժամանակներ են այժմ Թուրքիայում: «Անցյալ տարի թուրքահայ ճանաչված լրագրող Հրանտ Դինքն սպանվեց, իսկ այս տարի ծայրահեղ ազգայնամոլների՝ ...ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ
33Մեր մեջ սովորություն կա դավադիր ամեն ինչի հետեւում «հրեական մատ» տեսնելու, կամ, առնվազն, մասոնական կապեր փնտրելու: Ըստ երեւույթին՝ այդպես ավելի հեշտ է, կարիք չկա հարցերի խորքը թափանցելու, հետաքննելու, ...ՌՈՒԱՆԴԱՑԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԱՏՎՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
Ռուանդայում կատարված հակամարդակային ոճիրները քննող դատարանը ցեղասպանության մեղադրանք է ներկայացրել այդ երկրի նախկին ներքգործնախարար Կալիքստ Կալիմանզիրային: Փաստաթղթում ասվում է, որ նա գործել է հութու ...«ԲԱՆԱԿՆ ԱՅՍՕՐ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԵրեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու զորակոչի ընթացքին եւ հանդիպելու զորակոչիկների հետ: Երկրորդ օրն է արդեն, ինչ Սեյրան Օհանյանը հետեւում է ...ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՅՈՒՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 17-ին ընդունած 1609 բանաձեւում երկրում ստեղծված իրավիճակը փոխելուն ուղղված կոչերից մեկը վերաբերում էր Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին: ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՈՒՂՂԵԼՈՒ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գ. Գ.Կոալիցիոն 4 կուսակցությունները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ ցավ էին հայտնել, որ ԵԽԽՎ բանաձեւի հետ կապված առաջարկություններ կազմող-ներկայացնող հանձնաժողովի կազմում «Ժառանգությունը» չի ընդգրկվել: ...ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 2Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եւ նրան պատկանող ընկերությունների շուրջը տեղի ունեցող իրադարձությունները թերեւս արժանի են առանձին անդրադարձի: Մեկ անգամ արդեն, մինչ նախընտրական քարոզարշավը, առիթ ունեցել ...ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԵԼ Է, ՈՐ ՁԵՌԱԳԻՐԸ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆԸ ՉԷՐ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի դիմում-բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի 2007 թ. դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված ...ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԻՐԵՆՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Վերջին շրջանի հայտնի իրադարձություններից հետո Հայաստանում շարունակվում է մարդկանց քաղաքացիական իրավունքների ոտնահարումը. նրանց հետապնդում են, բերման ենթարկում եւ ներկայացնելով անհիմն մեղադրանքներ` ձերբակալում, ...ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔ
ՆԱՐԻՆԵ ԱԼՈՅԱՆՀարգելի խմբագրություն, Ձեզ է դիմում Արագածոտնի մարզի Սասունիկ ավանի բնակչուհի Նարինե Ալոյանը, հայցելով խմբագրության աջակցությունը իր ընտանիքին վերաբերող հետեւյալ սոցիալական բնույթի հարցի արդարացի լուծման ...ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆԴԻՄԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԳԱՐԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆՀարգելի խմբագրություն, նախ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել ձեր թերթի բոլոր աշխատակիցներին, որակով, արդիական, առաջնահերթ, հայությանը մտահոգող, անկողմնակալ լուրերի, վերլուծությունների, մեծածավալ ...ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Ն. Պ.Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում անցկացվելիք Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի, Հայաստանի թատերական գործիչների եւ Ազգային թատերական ստեղծագործական ...ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Թբիլիսի-ԵրեւանՀայ մեծանուն գրող, վիպասան Շիրվանզադեի 150-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակներում մայր թատրոնը մայիսի 2-6-ը հյուրընկալվեց Թբիլիսիում: Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ...ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԻՆ ԴԻԼԻՋԱՆ» ՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՄայիսի 2-ին Դիլիջանում նշանակալի օր էր. տեղի ունեցավ «Հին Դիլիջան» համալիրի բացման հանդիսությունը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, էկոնոմիկայի նախարար ...ԵՐԲ ՄԻ ՁԵՌՔԸ ՇՈՅՈՒՄ Է, ՄՅՈՒՍՆ ԱՊՏԱԿՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՄայիսի 3-ին Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին մայրաքաղաքում «Մամուլի ազատությանն աջակցության համար» տարեկան մրցանակ էին հանձնում, իսկ մայիսի 5-ին Գյումրիում, ...ԵՐԵՎԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԴԵՎԻՍԻ ԳԱՎԱԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵրեւանում շարունակվում են մեծ թենիսի միջազգային մրցաշարերը: Կանանց թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկության ավարտից հետո այսօր Երեւանի «Master Class» ակումբում մեկնարկում է Դեւիսի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան ...ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը հաջող է հանդես գալիս Իտալիայում անցկացվող միջազգային մրցաշարում: 2-րդ խաղում էլ մեր պատանի ֆուտբոլիստները հաջողության հասան եւ կրկին 4-1 հաշվով: ...ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԱզատ ոճի ըմբիշներն ավարտեցին վարկանիշային մրցումները: Վերջինն անցկացվեց Վարշավայում: Հաջող հանդես եկավ Եվրոպայի նախկին չեմպիոն, 60 կգ քաշային Մարտին Բերբերյանը` նվաճելով օլիմպիական ուղեգիր: Այսպիսով, ...ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎՈՒՄ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԴոնի Ռոստովում անցկացվեց հայազգի անվանի ըմբիշներ Սամուրղաշեւ եղբայրների անվան գավաթի 8-րդ խաղարկությունը: Միջազգային այդ մրցաշարի պարգեւների համար մրցագորգ էին դուրս եկել 14 երկրների 150 մարզիկներ: Մրցաշարին ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲասկետբոլի Հայաստանի առաջնությունում արդեն ի հայտ են եկել առաջատարները: Տղամարդկանց մրցաշարում վերելքով է հանդես գալիս երկրի չեմպիոն «Պոլիտեխնիկը»: Մեկնարկում երկրի չեմպիոնը 75-51 հաշվով հաղթեց ՖԻՄԱ-ին, ...ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆԸ «ԿՈՆՎԵՐՍ» ԲԱՆԿԻ ԹԻՄՆ Է
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀայաստանի բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջեւ անցկացված մինի ֆուտբոլի 4-րդ սիրողական մրցաշարի հաղթող ճանաչվեց «Կոնվերս» բանկի թիմը: Վերջինս երկրորդ անգամ անընդմեջ դարձավ ուժեղագույնը: Կիսաեզրափակիչում ...ՈՒՂՂՈՒՄ
Մեր երեկվա համարում «Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի այցը Լոռու մարզ» վերնագրով հոդվածում սխալ էր տրված Լոռու մարզպետի անունը՝ Արամ Քոչինյան: Նմանապես, նույն համարում, ԹՄՄ մրցանակաբաշխություններին վերաբերող ...ՄՅԱՆՄԱՅՈՒՄ 30 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԶՈՀ
Ավելի քան 30 հազար մարդ Մյանմայում (Բիրմայում) դարձել է «Նարգիս» արեւադարձային ցիկլոնի զոհ: Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ ղեկավար Նիան Վինը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ...
ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄԵՏԱԼՈՒՐԳԻ ԵՎ ՀԱՆՔԱՓՈՐԻ ՕՐԸ ՆՇՎԵՑ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ, ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ԵՎ ՇԱՄԼՈՒՂՈՒՄ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԸ»` ԿԱՆԱՆՑ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Գ. Մ.ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ«ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՎՐԱ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԳՈՐԾԱԴՐՎԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄԸ»
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ՀՐԵԱԿԱՆ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՆԱՀԱՅԵՐԻՆ ԱՄՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ

ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

