
ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՒՄ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Չորեքշաբթի օրերին Երեւանի թիվ 178 դպրոցի 9-ի 1 (այժմ արդեն` 10-ի 1) դասարանում երրորդ դասը ռազմագիտության ժամ է: Աշակերտներից Հրայրը, որին արդեն հասցրել էր ուսուցիչը դիտողություն անել եւ ուղարկել դասասենյակի վերջին նստարանին նստելու եւ դասը չխանգարելու, «քաջություն» գտավ իր մեջ ընկեր Թումոյանի թիկունքից նրա «տնազն» անելու: Ընկեր Թումոյանն ինքը չտեսավ, որ Հրայրն իր թիկունքում է, այլ հասկացավ դա աշակերտների հայացքից եւ առանց շրջվելու հարվածեց տղային: «Հարվածը շատ թույլ էր, որ փայծաղ պատռի», հետո կվերհիշի ընկեր Թումոյանը: Սակայն հարվածի ուժգնությո՞ւնն էր պատճառը, թե՞ Հրայրի «ճոճանակից վայր ընկնելը» (սկզբում նա այդպես էր ձեւակերպել վնասվածքի պատճառը), այժմ այնքան էլ էական չէ, որքան այն, որ Հրայրի փայծաղը միջադեպին հաջորդող գիշերը հեռացվել է, իսկ դրա մասին լուրը հասել է «դիվանբաշուն»` իրավապահներին, եւ հիմա Էրեբունու քրեական առաջին ատյանի դատարանում գործ կա բացված` ընդդեմ «անզգուշորեն աշակերտին ծանր վնաս հասցրած» ուսուցչի:
Դասղեկ Ռուզաննա Նազարյանը այսպես է նկարագրում Հրայրին. «Չարաճճի, դասերին անպատրաստ տղա է: Ընտանեկան դրությունն էլ այն չէր, ծնողները բաժանված են, եւ երեխան մինչեւ այս դեպքը քեռու խնամքի տակ էր, քանի որ մայրը գնացել էր Հունաստան` աշխատելու: Երբ Հրայրին արդեն հիվանադանոցում հարցրի վիրահատության պատճառի մասին, ասաց, որ ճոճանակից վայր է ընկել, բայց հետագայում ասաց, որ Թումոյանն է խփել: Եթե իրոք ուսուցիչն էր խփել, ինչո՞ւ Հրայրը խաբեց սկզբից: Իհարկե, Հրայրը լավ գծեր էլ ունի, ընդունում է իր սխալը, բայց ընդհանրապես, հեքիաթներով, ֆանտազիաներով ապրող երեխա է»:
Հրայրի հետ փորձում ենք զրուցել, սակայն նա նկատելի հուզվում է. «Չեմ ուզում խոսել, մեկ էլ` ոչ եկեք, ոչ զանգեք, ոչ էլ էդ հոդվածը գրեք, խնդրում եմ, կլինի՞», ու հազիվ պահելով հուզմունքը մեր վերջին հարցումին ի պատասխան ասում է. «Էս պատմությունից հասկացա, որ սխալ եմ եղել, էդքան բան: Գիտեմ ով է սխալ, ով` ճիշտ, բայց ես չեմ ուզում անդրադառնալ էդ թեմային»:
«Չդաստիարակված, դիտավորյալ չար, բայց դիտողությունը հասկացող է Հրայրը, ասում է Հրայրի ռուսերենի ուսուցչուհի Կարինե Մարկոսյանը: Հիմա երեխաներից շատերը մեծի խոսքը չեն լսում, չեն ուզում հասկանալ: Դա գալիս է ծնողից, ընտանիքից, որովհետեւ շատ ծնողներ չեն հետեւում երեխաներին, որ լավ սովորեն, դասերին գիրք ու տետր բերեն: Իսկ եթե երեխան պատրաստ չէ, ամեն բան էլ կանի», ասում է 20 տարվա մանկավարժական ստաժ ունեցող տիկինը:
Հանդիպում ենք 10-ի 1 դասարանի երեխաներին: Հարցերին գրեթե չեն պատասխանում, լուռ են: Մի կերպ ճշտում ենք, որ 2007 թվականի նոյեմբերի 28-ին` միջադեպի օրը 22 աշակերտից 19 ներկա են եղել ռազմագիտության չարաբաստիկ այդ դասին, բայց ոչ ոք «չէր տեսել», թե ինչպես է ուսուցիչը հարվածել աշակերտին: Երեխաների համառ լռությունը ծանրացնում է մթնոլորտը: Ակնհայտ է, նրանք որոշել են այլեւս այդ թեմայով չխոսել: Միայն թերեւս քաղաքավարությունից կամ նպատակահարմարությունից ելնելով, միաբերան ասացին, որ շատ են սիրում ընկեր Թումոյանին, Հրայրն էլ վատ տղա չէ, իսկ թե ինչպես բացատրել, որ լավ ուսուցչի եւ լավ տղայի միջեւ միջադեպ է եղել, աշակերտներից մեկը ռուսերեն ասաց` թյուրիմացություն էր: «Պատահական, ոչ միտումնավոր հարված էր», լրացրեց մի աղջիկ: Երեխաներին ուղղած վերջին հարցից, թե. «Կարո՞ղ եք դասատուին այնպիսի վիճակի հասցնել, որ նա ձեզ ծանր մարմնական վնասվածք հասցնի», վերջապես աշխուժանում են տղաները եւ տալիս անկեղծ պատասխան` նայած դասատուի, ընդգծելով սակայն, որ այդ դասատուն ընկեր Թումոյանը չի կարող լինել:
Դպրոցի տնօրեն տիկին Բալոյանին հարցնում ենք երեխաների չխոսկանության մասին: «Երեխաներն արդեն հոգնեցին, էնքան տարան ու բերեցին ՆԳ, որ արդեն զայրույթով են լցված: Ո՞ր դպրոցում անկարգ, դասը խանգարող աշակերտ չկա: Դուք կարող եք հարցնել պարոն Թումոյանի դասավանդած բոլոր դասարանների երեխաների ու ծնողների կարծիքը նրա մասին: Նա կարողանում է երեխաներին համախմբել իր շուրջը, առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Հրայրի հետ կատարված դեպքը որակում եմ զուտ պատահականություն: Դեպքից հինգ օր հետո եմ իմացել, թե իբր պ-ն Թումոյանն է խփել: Ես գտնում եմ, որ այստեղ մեծահասակների խնդիրն էլ պետք է հաշվի առնել: Միջադեպը եղել է նոյեմբերի 28-ին, Հրայրի խնամակալ քեռին ինձ մոտ եկել է դեկտեմբերի 3-ին: Ի՞նչ փոխվեց այդ հինգ օրում, որ ճոճանակից ընկնելը դարձավ Թումոյանի հարված, չգիտեմ»:
Հրայրի մայրը, որ Հունաստանում գումար էր վաստակում ընտանիքի գոյությունն ապահովելու համար, դեպքից հետո վերադարձել է իր երկու որդիների մոտ: Հեռախոսազրույցի սկզբում ձայնն անվստահ էր հնչում, բայց անկեղծությունը ենթադրելի է. «Շատ վիրավորական է, երբ ինձ չճանաչելով, ենթատեքստով կարծիք են հայտնում իմ վարքի մասին, եւ դա անում է այն ուսուցիչը, որի պատճառով իմ երեխան հաշմանդամ է դարձել», ասում է Հրայրի մայրը` Կարինեն: Հրայրի հակասական ցուցմունքների մասին մեր հարցին պատասխանելով, նշում է, որ իրենք սկզբից էլ որոշել են չբողոքել, քանի որ ուսուցիչը դիտավորյալ չի վնասել Հրայրին: «Մենք չենք բողոքում, որ ուսուցչին չվնասենք, բայց դատախազությունն այլ դիրքորոշում ունի», ասում է Կարինեն, որ չի ուզում իրենց ընտանիքին «գործ տվող» կամ սուտասան որակեն:
Ռազմագիտության ուսուցիչ Կարեն Թումոյանը շատ ծանր է տանում, երբ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ հետաքրքրվում են քրեական գործով եւ եղելությամբ, սակայն համաձայն է այն մտքին, որ դպրոցում պետք է մթնոլորտը փոխվի եւ վերանա «ուսուցիչ է, ուրեմն վատն է» անարդար դիրքորոշումը: Կ. Թումոյանը նույնպես դեպքը պատահականություն է համարում, որի լայնամասշտաբ քննարկմանը դեմ է: Բնականաբար, առաջին ատյանի դատարանում գործի լսման առաջին իսկ նիստին դատախազության միջնորդությամբ հետ վերցված եւ մեկ ամսով հետաձգված գործը «նոր մանրամասներով» համեմված հասարակության ուշադրության կենտրոնում կհայտնվի դատական հաջորդ նիստի օրը, որի մասին, հուսանք, կտեղեկացվեն լրատվամիջոցները:
- ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 4Մայիսի 4-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հերթական անգամ ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը պայմանավորել է Հայաստանի անհաշտ դիրքորոշմամբ: Ինչպես նշում է թուրքական հանրային ...ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎՍ ՄԻ ԳՅՈՒՂ ԱՊԱՀՈՎՎԵՑ ՋՐՈՎ
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ՍտեփանակերտԱրդեն 10 տարի «Արի կանանց փոխադարձ օգնություն» հիմնադրամը Արցախում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Բարեգործությունների հիմնական հասցեն Մարտակերտի շրջանն է, որն արցախյան պատերազմից ավելի շատ է տուժել: ...ԲԱՐԵԿԱՄՆԵՐ` ԸՆԴԴԵՄ ԵՐՐՈՐԴԻ՞
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎրաստանի խորհրդարանական ընտրություններն առայժմ նշանավորվել են ոչ միայն միասնական ընդդիմության յուրօրինակ բաժանումներով ու միացումներով, այլեւ հենց իշխանական ճամբարում առաջատար երկու ֆիգուրների` երկրի ...«ՆՈՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ»
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՆման հավակնոտ վերնագրով ընդարձակ հոդված է հրապարակել Financial Times-ը: Հրատարակության գլխավոր մեկնաբան-միջազգայնագետը եղել է Վրաստանում եւ հնարավորություն է ունեցել նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ շրջագայելու ...ՊԵՆՏԱԳՈՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ՀԱՐՎԱԾՆԵՐ» ՀԱՍՑՆԵԼ ԻՐԱՆԻ ՎԱՐԺԱՃԱՄԲԱՐՆԵՐԻՆ
Պենտագոնը Իրանի տարածքում իրաքցի գրոհայինների պատրաստման ճամբարներին «ուղղորդված հարվածներ» հասցնելու գործողություն է մշակում: Այդ մասին հաղորդում է Լոնդոնի «Սանդեյ թայմս» թերթը, վկայակոչելով լավատեղյակ ...ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆՄայիսի 4-ին տոնական մթնոլորտ էր Վանաձորի Սայաթ-Նովայի անվան (թիվ 10) միջնակարգ դպրոցում: Տեղի ունեցավ դպրոցի մարզադահլիճի եւ հանդիսությունների սրահի մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցում էին ...ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1Ի՞նչ պարզվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի` կառավարության նիստերի դահլիճում իր կողմնակիցների կոնգրեսում հնչած ելույթից: Նախ` որ Տեր-Պետրոսյանին այս պահին ժամանակ է պետք իր հետագա քայլերը պլանավորելու համար: Եթե ...ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ 12«Հարազատներն օտարանում էին միմյանցից: Մարդիկ հեշտ էին լքում հին կապերը: Բնակավայրերը դատարկվում էին, հողը մնում էր առանց տաք ձեռքերի: Քաղաքը վաղուց օտարացել էր, մարդիկ իրենց մոռացել, անշունչ առարկա էին ...ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է 0.25 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ՝ ՍԱՀՄԱՆՎԵԼՈՎ 6.75 ՏՈԿՈՍ
ԿԲ մամուլի ծառայություն2008 թ. մայիսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%: 2008 թ. ապրիլին մարտի նկատմամբ արձանագրվել է 1.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ...ԱՎՏՈԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ԳՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՄայիսի 4-ին տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել բնական (սեղմած) գազի շուկայում «հակամրցակցային համաձայնության հնարավոր երեւույթների առնչությամբ»: Այս մասին տեղեկացել ենք ...ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԹԱՓՈՎ
Ա. Մ.Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը երեկ քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ անդրադարձավ մայրաքաղաքում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին: Նա թվարկեց այն փողոցներն ու տրանսպորտային ...ՄԱՔՍԱՏԱՆԸ ՊԱՀՎՈՂ «ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍ» ՍԻԳԱՐԵՏՆԵՐԸ ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑԻՆ
Ա. Մ.Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից երեկ ստացված տեղեկատվության համաձայն, հանձնաժողովը դադարեցրել է «Ֆիլիպ Մորիս» ընկերության ծխախոտների հայաստանյան ներկրող կազմակերպության՝ «Պարես Արմենիա» ...ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ԹՄՄ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՀայաստանի Թեքեյան մշակութային միության (ՀԹՄՄ) «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի հայտարարվել է 9 անվանակարգում՝ գեղարվեստական գրականություն, երաժշտություն, գեղանկարչություն, ռադիո ...ՉՍԵՐՏԱԾ ԴԱՍԵՐ
Հ. Հ.Ավելի քան 10 տարի արվեստագետներ Նարինե Զոլյանը, Հարություն Զուլումյանն ու երաժիշտ Վահան Արծրունին աշխատում են «Չսերտած դասեր» նախագծի վրա: Նախկին Խորհրդային Միության տարածքում արժեքների լայնածավալ անկումը ...ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 44«Շատ երջանիկ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: Այն, որ ես ներկայացնում եմ Վրաստանն այս հրաշալի մրցույթում, արդեն հաղթանակ է: Կարծում եմ, որ ես էլ, Սիրուշոն էլ արդեն հաղթել ենք եւ, հույս ունեմ, որ արժանապատվորեն ...ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑԻՆ ԵՎՍ 2 ՁԵՌԱԳԻՐ
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ«Ամեն անգամ, երբ Մատենադարան եմ մտնում, ասես հանդիպման եմ գալիս Մեսրոպ Մաշտոցի հետ, իսկ երբ դուրս եմ գալիս, Մաշտոցն ասես ինձ պատվիրում է. «Իմ հորինած տառերով ինչքան գիրք կա, հավաքիր, բեր Մատենադարան». ...«ԶԱՐԹՕՆՔԸ» ՍԿՍԵՑ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից լավ լուր ստացվեց՝ շուրջ 16 ամիս տեւած անհասկանալի դադարից հետո մայիսի 1-ին վերսկսել է լույս տեսնել Ռամկավար ազատական կուսակցության 71-ամյա պաշտոնաթերթ «Զարթօնքը»: 1937-ի ...ՎԵՀԱՓԱՌՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆՈՒՄ Է ՎԱՏԻԿԱՆ
Հռոմի կաթոլիկ եկեղեցու պետ Բենեդիկտոս 16-րդ պապի հրավերով այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կմեկնի Վատիկան` երկու եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունների առավել սերտացման համար: Այս ...ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում առաջնության պարգեւներն ու աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերն էին վիճարկում 337 շախմատիստներ: ...«ԱՐԱՐԱՏԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում էին գավաթի եզրափակիչի մասնակիցներ «Արարատի» եւ «Բանանցի» մասնակցությամբ հանդիպումները: «Արարատը» նախորդ երեք հանդիպումներում ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը հաղթանակով մեկնարկեց Իտալիայում անցկացվող մրցաշարում: Մեկնարկային խաղում մեր պատանիները 4-1 հաշվով պարտության մատնեցին իտալական «Մոնցայի» ...ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՇԱՆԸ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆIBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի ներկայիս չեմպիոն Արթուր Աբրահամը կորցրել է շանը: Երբ բռնցքամարտիկը Շվեյցարիայում նախապատրաստվում էր հունիսի 21-ին Էդիսոն Միրանդայի հետ ԱՄՆ-ում կայանալիք մենամարտին, ...ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵՑ HSBC ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Հ. Չ.Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սփյուռքահայ գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանին եւ HSBC բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Բադդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային ...Մ. ՌԵՀԱՆՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ՄԵՐԺՎԵՑ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԲՈՂՈՔԸ
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1Երեկ վերաքննիչ դատարանը մերժեց Արամ Կարապետյանի բողոքը` ժամկետը մեկ ամսով երկարաձգելու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանների օրերս կայացրած որոշման դեմ: ՆԺԿ նախագահ ...ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՓԱՄՓՈՒՇՏ ՈՒՆԵ՞Ք...
Ն. Մ.Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ լսվում էր Հուսիկ Բաղդասարյանի իրավապաշտպան Վարդան Զուռնաչյանի բողոքը Մասիսի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Դատարանը նրան ...ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՈՒՄ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆՉորեքշաբթի օրերին Երեւանի թիվ 178 դպրոցի 9-ի 1 (այժմ արդեն` 10-ի 1) դասարանում երրորդ դասը ռազմագիտության ժամ է: Աշակերտներից Հրայրը, որին արդեն հասցրել էր ուսուցիչը դիտողություն անել եւ ուղարկել դասասենյակի ...
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵՌՆՈՒՄ
ՍԱՐԳԻՍ ՇԱՀԻՆՅԱՆ, «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ, Հոդվածը թարգմանել է Պետրոս Քեշիշյանը ֆրանսերեն բնագրից:ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ 100 ՕՐ, 1000-ԱՎՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Ս. Մ.ՍՏԵՂԾՎԵԼ Է Վ. ՉԱԽԱԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
«ՄԻԿԱՆ» ՌԵՎԱՆՇԻ ՀԱՍԱՎ
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀ ՊՈՒՉԻ ԻՐԱՐԱՄԵՐԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԴՐՈՇ ԱՅՐԵԼԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՑԻԱ Է, ԵԹԵ ԴԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԵՐԳՈՒՄ ԵՆ «ՔԵԼԵ-ՔԵԼԵ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՊԱՇԱՐՎԱԾ ԲԵՐԴԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ. ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՈՒՄ

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԸՍՏ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ի ՎԵՐՋՈ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱ՞ՆՔ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ
Հ. Չ.
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՅՑԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է
Հ. Չ.
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՄՈԶԵԼՈՒ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

